Սպարապետ Գարեգին Նժդեհին

Սպարապետ Գարեգին Նժդեհին

Է՜յ Խուստուփի անմահ արծիվ,
Սուրդ հատու, խաչանիշ,
Դու հայկազուն քաջաց ասպետ,
Նահատակաց չափ ու նիշ…
Նախիջևան ու Կզնութ գյուղ,
Հազար ութ հարյուր ութսունվեցի ամանոր…
Եղիշե Տեր-Հարությունյան
Քահանայի օջախում
Ծնվեց կրտսեր Լուսե Որդին՝
Գարեգինը թխահեր…
Թուխ-թուխ ամպեր երկինքն ի վեր,
Մասիսը լուռ, ճգնավոր,
Մանուկը դեռ թոթովախոս
Մնաց անհայր, վիրավոր:
Սակայն, նրա Տերն է Աստվածը՝
Հայր Արարիչն Համայնի,
Եվ առյուծածին մոր տաք գրկում
Լաճը ոտքի կկանգնի:
Է՜հ Հայրենիք, է՜հ Հայաստան,
«Վայ»-երդ շատ իմ երկիր,
Չէ՛, մարդը չէ քո թշնամին,
Սատանան է գահակիր:
Խաչակիր հայը ողբում է.
- «Աման էս ի՞նչ դուման է»,
Աչքն աշխարհի չորս ծագերին.
- «Էրգիր բոլոր դուշման է»:
Սակայն ինչպես մեծ Շիրինը
Պարզ տեսնում էր կույր աչքով.
- «Երբ Զորաց Տերն Աստված
Օգնել կուզե որբ ազգին,
Նորա մեջը նա կառաքե
Ազգասիրության հոգին»:
Հենց այս հոգուց էլ ծնվեցին
Անդրանիկներ, Դրոներ…
Ու քաջաց քաջ սպարապետ՝
Մեծ Նժդեհն անվեհեր:
Արիության խորհուրդը վես
Նա կրում էր կրծքի տակ,
Աչքն ու միտքը՝ ամենատես,
Գաղափարը՝ անհատակ:

Նա ծնվել էր. որպես զինվոր,
Ճակատին խաչ, ձեռքում սուր,
Մարմինը՝ կրակ, հոգին՝ կայծակ,
Միտքը հստակ ու մաքուր:
Նա եկել ու վկայել է,
Որ իր ցեղը խաչակիր,
Հայրենիքում դրախտավայր
Պարտ է կերտել Նոր Երկիր:
Դրա համար խիստ անվրեպ
Սուրաց նետը Նախահոր,
Քաջ Վարդանը իրեն զենեց
Հանուն Աստծո՝ հանուն Հոր:
Դրա համար մեզ շնորհվեց
Մեսրոպատառ այբուբեն,
Վանքի խցում գրվեց Նարեկ,
Որ վերանան վիշտ ու քեն:
Դրա համար Վեհափառը՝
Խրիմյանը վանեցի,
Ասավ, որ «թղթե շերեփով
Էլ հայրենիքը չեն տա ընձի»:
Այդ հոգով էլ կաթողիկոս՝
Ներսեսն Աշտարակեցի,
Զենքը ձեռքին՝ շանթ ու կրակ,
Առաջնորդեց այրուձի:
- Հիմա հերթը քոնն է լաճս,
Ասաց մայրը խորատես,
- Մեր հայրենին կուզեն պղծել.
Առա՛ջ, ի զե՛ն կորյու՜նս:
Թուրք ու թաթար մի քանի դար,
Տեր մեր հացին, մեր ջրին,
Ինչ սրբություն, որ ունեինք
Իսպառ ոտնատակ արին:
Հետո էլ ազեր բոլշևիկը
Կարմիր լաթը ճակատին,
Աստծուն հայհոյելով
Զոհում էր մեր հայրենին…
Անշուշտ մեղքը մերն է, գիտե’նք,
Օձ պահեցինք «մեջ մեր տան»,
Թե հայն իր տունը չքանդի,
Ի զորու չէ, ոչ մի բան…
Հայ ժողովուրդ, արդյոք գիտե՞ս,
Որ քո նախնիք խորագետ,
Նախքան լույսի նոր ծնունդը,
Խոսում էին Աստծու հետ:
Հետո եղավ այլասերում,
Բազում, բազում մամոնա,
Չաստվածներ զարմանազան…
Հայից էլ ի՞նչ կմնար:
Ահա այսպես խարխափեցին
Խիստ անբարո վարքի մեջ,
Մինչ ճառագեց մեր աշխարհում
Սիրո նոր լույսը անշեջ:
Ու երբ ցեղը մեր Հայկազյան
Վերընդունեց Արարչին,
Երևույթն այս մեր Հայոց մեջ
Կոչվեց Հայոց Մեծն Դարձ:
Ահա ինչ է ցեղակրօնը՝
Ճշմարիտ հավատավոր,
Որն առաջինն ընդունեց
Փրկչությունը երկնավոր…
Ամենասուրբ Փրկչությունը,
Առ Աստված ու Արարիչ,
Հայն իր հավատքով է անպարտ՝
Ցեղի կրոնով (ցեղակրոնով) ամոքիչ:
Թե Հայ հոգին չառաջնորդի,
Ինչպե՞ս դառնաս դյուցազուն,
Խուստուփ լեռը շինեց ամրոց,
Գուժ հեռագրեց թշնամուն:
Է՜ն թշնամուն աշխարհակալ,
Որ ջարդել էր Կոլչակին,
Վրանգելին կազմալուծել,
Ծնկի բերել Դենիկինին,
- Անաստված, գնա բանիդ,
Էս հողը ինձ է տրված,
Ոչ տվողն ես, ոչ առնողը
Երկիրն այս տվել է Աստված:
Գոռ թշնամին ինքնամեծար,
Նախ վարանեց քանց գազան,
Հետո եկավ լեռը պատեց
Իր զորքերով այլազան:
Խուստուփ լեռը խիստ լարման մեջ,
Բազմաքանակ թշնամի,
Սպարապետն իր զորքերով
լեռան սիրտը կմտնի:
Էստեղ արդեն նրա լեզվով
Խոսեց Խուստուփ մեծ լեռը,
- Քար ութուփս ձեզ զինակից,
Որ պապանձվի չար Նեռը:
Շանթ ու կրակ, քար ու կայծակ
Հանկարծ թափվեց վերևից,
Աշխարհակալ մեծ ուրուրը
Շուտով զրկվեց թևերից:
Ուրուրը՝ հավ, լեզուն՝ ագռավ,
Կռկռալով հեռացավ,
Մեծ Խուստուփը մի Հայաստան,
Պանծաց հպարտ, վեհացա՜վ:
Ու ցնծում է Խուստուփ լեռը
Հաղթանակով զավակաց,
Դավիթ Բեկի ուխտն անմեռ
Հառնում է ինչպես աստված:
Սպարապետը քաջարի
 Հայոց գաղափարակիր,
Այդ ուխտերը հանձնեց թղթին
Խոսքերով երկաթագիր:
Ու ավանդեց սերունդներին
Հոգուց իրեն տրվածը,
Որ «հար ազատ ապրենք, մեռնենք»-ը,
Մեր ճակատին դաջված է:
Մեծն Նժդեհ սպարապետ
Խուստուփը քեզ հուշարձան,
Դու մեծ ցեղի մեծ ժառանգ ես
Պատգամդ վես-վեհաձայն:
Դու քաջարի հայ զորավար,
Ազնվածին «Սասնա ծուռ»,
Խուստուփը քեզ ագռավաքար,
Մտել ես ներս, փակել դուռ:
Մտել ես, բայց պիտի դուրս գաս,
Արարատը գերված է,
Հայոց երկիր, Հայոց հողեր
Ավերակված, լքված են…
Դո՛ւ ես ասել, դու գիտեիր,
Որ ավերակներում այդ
Ավելի մեծ զորություն կա,
Քան թշնամու յաթաղանն է:
Ելի՛ր, Նժդեհ սպարապետ,
Սուրդ շարժիր խաչանիշ,
Դու Հայկազուն, քաջաց աս
պետ
Նահատակաց չափ ու նիշ…

Արմենակ Եղիազարյան

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։