Մե՛նք պիտի պահենք…

Մե՛նք պիտի պահենք…

Գիտե՞ք ովքեր ենք և ումից սերված,
Այսօր արթու՞ն ենք, թե՞ թմրած, քնած,
Երբ ցավն է ճչում, դարձած զիլ զանգակ,
Ինչու՞ չենք տեսնում դավը դժնդակ,
Որ վայրի «շուկան» հրեշ է ցնկնել,
Եվ հային տանը խեղել, հոշոտել,
Նա էլ վիրավոր, մոլոր, գլխակախ,
Դեռ հեռանում է՝ թողած սեր, օջախ.
Ու մեր շուրթերին՝ ճիչ հրափրփուր,
Տուն, հավատ թողած՝ գնում ենք ու՞մ դուռ,
Երբ մեր դարավոր իղձը յոթնալույս,
Արդեն երկնում է բռունցքվելու հույս,
Զի մենք ժառանգն ենք Մարդ-Աստվածների,
Տերն ենք Մեծ Հայքի՝ տանը Արարչի,
Մե՛նք պիտի լսենք մեր ցեղի կանչը,
Մե՛նք պիտի պահենք Արևախաչը,
Որ եղե՛լ է, կա՛, պիտի՛ հավերժի,
Արիական շնչով մեզ գիրկը կանչի…

Իլյա Արցախեցի


Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։