ԱՐԻԱՑ ՅԱՒԵՐԺՈՒԹԻՒՆԸ

«ԱՐԻԱՑ ՅԱՒԵՐԺՈՒԹԻՒՆԸ»

Ես ապրում եմ արծւի թեւերով
Հնութեանց վրայ երկար հսկելով
Սրբատաշ քարերը վաղուց մոռացուած
Հանում եմ դուրս անդրերկրեայ հողաթումբերից
Որպես արդար նորոգոյթը հոգեսեղանիս
Իմ արիւնն էր գալիս հեռու այնտեղից
Ուր արեւորդիները կերտել են փառնք իմ ցեղին
Ես եկեր եմ վկայելու նախնեաց վեհ հոգին
Եւ ոչ թե հոգեվարութեան լուռ վկան լինելու
Ձեռքերս հզօր թեւեր են դառնալու
Եւ իմ հոգու զօրաւոր աչքը հեռատես
Ձեր աչքերն է բացելու ո՜վ թերահավատներ
Եթե նոյնիսկ հրէշի նման արիւնս խմէք
Պիտի մնամ յավետ Հայ Արիացի:

Մկրտիչ Ասլանյան-Ծիրացի


Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։