Երկու մեծ լեռ իրար կպած

Երկու մեծ լեռ իրար կպած, իրարից զատ, -
Երկու խաչ-սիրտ՝ ծեր, զառամյալ,
Երկու մեկ ազգ հնամենի,
Երկու հայեր՝ մայր Արաքսի երկու ափին,
Երկու անջատ միասնություն,
Արյունազօծ երկու գետափ՝
Իրար կպած, իրարից զատ,
Երկու վանքեր՝ Արևմտյան, Արևելյան,
Մեկ Ոգու մեջ մարմնավորված,
Մեկը ազատ, մյուսը՝ գերի,
Մեկը պանդուխտ, մյուսը՝ թմրած,
Չեմ հասկանում՝ ի՞նչ է եղել…
…Տու՜ն են քանդել, մա՜րդ են մորթել,
Հայ տեսակ են բնաջնջե՜լ,
Դարձրել են հող, արյունի գետ, լացող Արաքս,
Թուր են սրել ապառաժով,
Բթացրել են թրի շեղբը հայ մանուկով…
Եղել ենք մենք միշտ խելացի,
Եղել հզոր, արդարացի,
Կառուցել ենք գոռ պատմություն,
Բայց երբ դարձանք մենք «բարեկիրթ»,
Եղանք բարի, ներող, հլու…
Ի՞նչ ենք շահել… Միայն ոսկոր,
Արնածոր Արաքս, մի Մեծ Եղեռն,
Մեկ տասներորդն ունեցածի,
Մեզ ի վերուստ այն տրվածի:
Ո՞վ ենք եղել..  Ո՞վ ենք այսօր,
Ի՞նչ ենք կորցրել, ինչի՞ համար,
Ինչպե՞ս ապրենք գոնե հիմա…
Լինե՛նք Նժդեհ, լինե՛նք ուժեղ,
Ոգով արի՝ հայահավատ,
Նվիրյալը՝ Հայոց Ցեղի,
Լինե՛նք առյուծ՝ արյուն քամող,
Դավթի նման պարզ ճակատով կռվի ձգտող,
Անդրանիկը լինե՛նք ազգի,
Որի վրեժն արյուն բերի…
Կեղտոտ արյուն, լեղի թափենք,
Թո՛ղ վերանա թուրք վիժվածքը,
Մեր վանքերն ու տաճարները երկինք հառնեն,
Եվ վրեժով մեր սրբազան Աստծուն հասնենք:

Նարեկ Առուստամյան


Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։