Կարդացեք Արմեն Ավետիսյանի հարցազրույցը «Լուսանցք» շաբաթաթերթում Թալեաթը, այո’, մասոն եղել է, բայց չեմ ընդունում, որ նա մասոն եղել է
«Երկմտում» է մասոն Գի Հակոբյանը Ապրիլի 24-ից օրեր առաջ լուր տարածվեց, թե Հայաստան են այցելելու Ֆրանսիայի բավականին հայտնի՝ «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի անդամներ՝ հայաստանյան նմանօրինակ կառույցը վերակազմավորելու (այս եւ մյուս ընդգծումներն իմն են-Ա. Ք.) համար: Այդ տեղեկությունը «Ազգ»-ին էր հաղորդել մասոնական պատվիրակության ներկայացուցիչ Գի Հակոբյանը, ում պատվիրակության մի քանի անդամներ, ընդ որում Ֆրանսիայի հայեր, ներկայացրին իբրեւ բարձրաստիճան մասոն: Օրեր անց, հենց ապրիլի 24-ին, այս բարձրաստիճան մասոնը, «Մեծ Արեւելք» օթյակի 2-րդ մեծ վարպետի տեղակալ Կլոդ Գեյդանը, պարզ ասած, օթյակի փոխնախագահը, 3-րդ մեծ վարպետ Ժորժ Սերեն, էլի պարզ ասած, օթյակի դարձյալ փոխնախագահը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» դահլիճում ասուլիս էին հրավիրել: Այստեղ փորձեցին համոզել, որ մեր երկիր են եկել ոչ թե նմանօրինակ կառույցը վերակազմավորելու, այլ՝ «նպատակ ունենալով անձամբ կիսելու աշխարհով մեկ սփռված հայերի վիշտը եւ իրենց ցավակցանքը հայտնելու 1915թ. եղեռնի 1.5 մլն զոհերի հիշատակին»: Ապացույցը իրենց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցն է, որից հետո եկել էին ԶԼՄ-ների հետ հանդիպման: Լավ, եթե մասոններն իրենք իրենց՝ մեր երկիր այցի նպատակը սխալ էին հաղորդել, ուրեմն՝ ինչու՞ էին եկել: Լրագրողներիս հարցին ի պատասխան «Մեծ Արեւելքը» համարյա «դրախտային» ներկայացավ. իրենց գաղափարները վեհ են, իրենց հիմնական նպատակներից մեկը մարդու պաշտամունքն է, իրենք են Ֆրանսիայի հիմնական մասոնական կազմակերպությունը, որ ներառում է 50 հազար անդամների ու աշխարհի ամենաբարյացակամ մարդկանց ու եկել էին… բացատրելու: «Գուցե Մերձավոր Արեւելքի համար դժվար է դա հասկանալը, բայց ուզում եմ բացատրել այն, ինչ իրականում կա», – ասաց Կլոդ Գեյդանը: Իսկ ի՞նչ կա իրականում: «Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, ոչ էլ գործարարությամբ, սա գաղափարի կազմակերպություն է: Ուզում ենք տարածել արժեքներ, որպեսզի մարդիկ կարողանան միմյանց հանդուրժել՝ լինելով միանգամայն տարբեր կրոնների տեր»: Մասոնները պարզապես չեն ավելացնում, որ հենց գաղափարն է ամենամեծ քաղաքականությունը եւ որ իրենց քաղաքականության շահը հենց հայերին հանդուրժողական սարքելն է: Բայց այ՝ այս պարագայում թուրքերին հանդուրժողական սարքելու գործում նրանք բավարարվում են խնդրանքով ընդամենը: Ժորժ Սերեն ասում է, որ «մասոնականությունը դեպի իդեալիզմ է գնում»: Մենք թարգմանում ենք. սա նշանակում է՝ երկրագունդ՝ առանց ազգերի: Սրանք են մասոնների գլխացավանքը: Հանգիստ ղեկավարելու համար նրանց ամբոխ է պետք: Մի գլխացավանք էլ հայ ազգն է, այ որ սկսեց թուրքերին հանդուրժել, հողն ու հայրենիքը կմոռանա: Ու արդեն վաղուց ժամանակն է մոռանալու, որովհետեւ նույնիսկ մասոններն են «արդեն պայքարում ցեղասպանությունների դեմ ու ընդունում, որ 1915թ. կատարվածը միանշանակ մարդկանց բնաջնջման ծրագիր է եղել թուրքական պետության կողմից»: «Մարդկա՞նց, թե՞ ազգի», – տեղից ընդմիջելով հարցնում եմ: Ասուլիսի բանախոսները հարցս չեն «լսում», նայում են հարց տվողին ու շարունակում. «Մենք զարմանում ենք, որ այդ հզոր պետությունը զբաղվում է ժխտողականությամբ»: Իսկ ի՞նչ եք անում, որ «այդ հզոր» Թուրքիան հանդուրժողականություն սովորի ու ճանաչի ցեղասպանությունը, ձեր անդամ թուրք մասոններին հորդորու՞մ եք փոխել քաղաքականությունը: Այստեղ վարպետները միմյանց հերթ չեն տալիս՝ բացատրելու, որ բոլոր մասոնները միմյանց համարում են քույրեր ու եղբայրներ (ականջներդ կանչի աղանդավորականներ), ու իրենք իրենց թուրք եղբայրներին ասել են, որ եթե նրանք չճանաչեն հայոց ցեղասպանությունը, կդադարեն երկկողմ հարաբերությունները: Ահա այդ եղբայրության զգացումն է, որ ստիպել է հայ Գի Հակոբյանին ընդգրկվել «Մեծ Արեւելքում», ու չնայած շատ դժվարություններին, վերջապես «իրականացել է նրա բաղձալի երազանքը». նա զինվորագրվել է մասոնությանը: Այլ կերպ՝ ցեղասպանությունից մազապուրծ տատի ժառանգը անդամն է մի կազմակերպության, որ ծրագրել է 1915թ. ոճիրը: «Ցեղասպանության պարագլուխները մասոնական օթյակի անդամներ են եղել, բազմաթիվ փաստաթղթեր կան, ի՞նչ հակափաստարկներ ունեք». հարցս աշխուժացրեց մասոն եղբայրներին: Բացի այն բանից, որ պատասխանեցին երեք բանախոսներն էլ, նույնիսկ դահլիճում նստած եղբայրներից մեկն օգնության հասավ: Վերջում էլ թե՝ գոհ մնացի՞ք: Ես էլ, նրանց օրինակով, «լսեցի» ու չլսեցի: «Դե՞», – շարունակեցին: Չէ, ես կամ իրոք լավ չեմ լսում, կամ հաստատ «եղբայրասեր» չեմ… Նրանց պատասխանը ներկայացնում եմ առանց կրճատումների. ««Մեծ Արեւելքից» բացի կան նաեւ այլ կազմակերպություններ, օրինակ, անգլո-մասոնական: Մենք կապ չունենք մասոնական այլ կազմակերպությունների հետ: Եթե կան մասոններ, որոնք մասնակցել են ցեղասպանությանը, ուրեմն մենք դատապարտում ենք դա»: «Ես ասացի՝ ծրագրել», -կրկին «մեջ եմ մտնում»: Բանախոսները նայում են ինձ ու… հարցիս պատասխանում է հայ մասոնը. «Թալեաթ փաշան, այո’, եղել է մասոն: Նա ազգայնամոլության ընտրություն է կատարել: Ես մասոն եմ եւ չեմ ընդունում, որ նա եղել է մասոն»: «Իհարկե, ցեղասպանությունից հետո կարող եք չընդունել», – ցածրաձայն ասում եմ: «Այո’, չենք ընդունում», – հայերեն պատասխանում է իմ հետեւում, լրագրողների շարքում նստած մասոն եղբայրիկը (տարեց էր, բայց արտաքինն էր Գաբրիել Սունդուկյանի ասած՝ «պետլած»), ով, համենայն դեպս, հայի արտաքին չուներ: Ի դեպ, ասուլիս տվող ու ասուլիսին ներկա բոլոր ոչ հայ մասոններն էլ հայերեն գիտեին: Նաեւ՝ նրանք մեզ հավաստեցին, որ մասոններից պետք չէ վախենալ, որովհետեւ իրենք բաց ու ազատ են գործում ու գաղտնի օթյակների հետ կապեր չունեն: Դե եթե բաց են, ուրեմն՝ եղբայրության քարոզից բացի ուրիշ ի՞նչ նպատակով են եկել Հայաստան, եւ եթե բաց են՝ նշանակու՞մ է, որ ավելի թույլ են մյուս մասոնական օթյակնեից ու խոսքն էլ կշիռ չունի: Այստեղ մասոնները, որ մինչ այդ պնդում էին, թե իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում, հանկարծ հիշեցին, թե մասոնականությունը քաղաքականություն է եւ տարբեր մարդիկ այդ քաղաքականությունն իրականացնելու տարբեր ճանապարհ են ընտրում, իրենք էլ ընտրել են «բաց գործելաոճը»: Դե, քանի որ բաց են, ուրեմն՝ համախոհներ ունե՞ն արդյոք Հայաստանում, կամ՝ ո՞ր քաղաքական գործիչներն են, որ մասոններ են կամ «բաղձալի երազանք» ունեն մասոն դառնալու: «Մենք քաղաքական գործիչներին չենք ճանաչում», – միաբերան պնդեցին մասոն եղբայրները: Հետաքրքիր է, այդ դեպքում «հայաստանյան ի՞նչ կառույց էին եկել վերակազմավորելու»: Հա, չմոռանամ, վերջում մասոնները մեզ «մխիթարեցին». «Ավտորիտար երկրներում մասոնականությունը տեղ չունի: Եթե մենք Հայաստանում ենք, նշանակում է…»: Նշանակում է, գիտեն, որ «երազողներ» կան, ովքե՞ր են: հետաքրքիր մարդիկ են լրագրողներն էլ, ասացին՝ բաց են, հո չասացի՞ն այդքա~ն… Առանց այն էլ նպատակի՝ «ունիվերսալ եղբայրություն ստեղծելու» մասին շատ խոսեցին: Այնուամենայնիվ, ինչու՞ էին եկել մասոնները, ի՞նչ են ուզում նրանք մեր երկրից. այս հարցով դիմեցի քաղաքական գործիչ՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին, ով քաջատեղյակ է մասոնների գործունեությանը: Ըստ պարոն Ավետիսյանի, մասոնությունը բաժանվում է մի քանի խմբերի. կա զուտ հրեական «Բնայ-բրիտ» կազմակերպություն, որտեղ ամենաբարձրագույն կոչումներ են շնորհում (մինչեւ 99 աստիճանի) եւ կան նաեւ ֆրանսիական, անգլո-ամերիկյան եւ այլ ուղղության մասոնական օթյակներ, որտեղ այլազգիներ էլ կան եւ նրանց մինչեւ 33 աստիճան է շնորհվում, այսինքն՝ մասոնության մեջ նրանք ի վիճակի չեն հասնել հրեական բարձրագույն աստիճաններին՝ բուրգի գագաթին, քանզի մասոնական խորհրդանիշ բուրգ-եռանկյունու միջից նայող սրատես աչքը (սա նաեւ ԱՄՆ 1 $-ի վրա է) դա թույլ չի տալիս: Ժամանակին սա այդքան էլ կապ չուներ հրեաների հետ եւ Եվրոպայում գործող գաղտնի կառույց էր (ազնվականների, մեծահարուստների), սակայն, այժմ երբ աշխարհի դրամա-տնտեսական շրջանառությունը դարձել է համաշխարհային հրեության գործիքը, այս գաղտնի կազմակերպությունը այլեւս նրանց շահերին է ծառայում: Մասնակի բացառությունները հաշիվ չեն: ժամանակին այս կառույցը ցանց է գցել ամբողջ աշխարհով մեկ, այդ թվում նաեւ՝ Հայաստանում: «Ցավով պիտի նշեմ, որ ժամանակին հայ մասոնները երիտթուրք մասոնների հետ «եղբայրության ու հավասարության» կարգախոսներով համագործակցում էին, հետո… գիտենք, թե ինչ արեցին երիտթուրքերը մեր ազգի գլխին», – ասում է ՀԱՄ առաջնորդը: - «Մեծ Արեւելքը» պնդում է, որ իրենք կապ չունեն անգլիական օթյակի հետ, եւ ավելին՝ ընդունում են ցեղասպանությունը, – նկատում եմ: - Դա ինչ-որ բա՞ն է փոխում, – հարցին հարցով է պատասխանում քաղաքական գործիչը՝ հիշեցնելով, որ այդ օթյակները անցյալում մոլորեցրին Գրիգոր Զոհրապի, Մկրտիչ Պեշիկթաշլյանի (ում «Եղբայր եմք մենք» հայտնի երգը մասոններին է նվիրված, իսկ մենք դպրոցում ակամա կրկնում ենք մասոնական երդումը), Միքայել Նալբանդյանի նման հայերին: – Ավելի ստույգ՝ վերջիններս եւ այլ մտավորականներ, կորցրին իրենց աչալրջությունը, օթյակներում «եղբայրացան» երիտթուրքերի հետ եւ մենք… ենթարկվեցինք ցեղասպանության, որի ծրագրողները, ես բազմիցս նշել եմ, հենց մասոնական օթյակներն ու սիոնիստներն են: Հիմա այդ նույն կարգի մասոնները կոկորդիլոսի արցունքներ են թափում Ծիծեռնակաբերդում: Սա խաղ է՝ իբր լավ ու վատ մասոնի, լավ ու վատ (սիոնիստ կամ ոչ սիոնիստ) հրեայի: Վաղուց արդեն հայտնի: Ցեղասպանության թեմային առնչվող ասեմ նաեւ, որ երբ մեր մտավորականները քարոզում էին թուրքերի հետ «եղբայրություն, ազատություն, հավասարություն» (մասոնական կարգախոսներից) ու հետո առաջինն իրենց գլուխները ջարդեցին երիտթուրքերը, այդպես էլ դաշնակցական կուսակցական վերնախավը պայմանավորվածության եկավ երիտթուրքերի հետ ու հրամանով զինաթափեց ֆիդայությանը (դիմադրողներին էլ պատժեցին, հայտնի է՝ Գեւորգ Չաուշի դեպքը): Եվ թե ի՞նչ ստացանք մենք այդ «եղբայրությունից»… վկա է ցեղասպանությունը: Հիմա ուզում են ավարտին հասցնե՞լ կիսատ գործը, նոր «եղբայրնե՞ր» են հայտնվել, մի մասոնական օթյակը կազմակերպել է մեր ցեղասպանությունը, մյուսը դատապարտու՞մ է: Եթե այսչափ տխուր չլիներ, շատ ծիծաղելի կլիներ: Նրանք նկատի են ունենում, որ ժողովրդի հիշողությունը կարճ է, բայց մոռացել են կամ չգիտեն, որ ազգինը՝ երկար: Կրկնում եմ՝ այս ամենը խաղ է՝ վաղուցվա: - Վաղուցվա խաղերը միշտ լա՞վ կխաղացվեն: - Մենք ենք անուշադիր ու անհեթեթության աստիճան դյուրահավատ: Մասոնները կարող են մեզ կրկին ներքաշել անհեռանկարային մի խաղի մեջ, որտեղ կարող ենք կորցնել նաեւ մեր այս մի կտոր հայրենիքը: Կամ կստանանք նրանց ուզած «Հայաստանն առանց հայերի»-ն: - Բայց նրանք ասում են, որ Հայաստանում ոչ-ոքի չեն ճանաչում: - Հայաստանում գործում է, կզարմանաք, բայց արդարադատության նախարարությունում գրանցված Ազատ եւ ընդունված քարտաշների գերագույն օթյակ հայոց» մասոնական (հասարակական) կազմակերպությունը, որ Ֆրանսիայից եկած այս մասոնների ասած անգլո-սաքսոնական ուղղության օթյակ է: Այսինքն՝ Վաշինգտոնի մասոնների օթյակը, որի ղեկավարը ԱՄՆ քաղաքացի, բացահայտ գործող մասոն Քրիստոֆեր Սահակյանն է: «Մեծ Արեւելքն» էլ փորձում է ստեղծել (հիշեցնեմ՝ իրենց հայտարարմամբ՝ վերակազմավորել) իրենցն այստեղ: Ժամանակին դրանք այստեղ իբր բարեգործական կազմակերպություններ հիմնեցին՝ «Լիոն» եւ «Ռոտարի» ակումբներ: Համեմատության մեջ կարելի է ասել՝ մասոնական «զրո» դասարաններ: Մենք հայտարարել ենք, որ դրանք, այսպես ասենք, նախամասոնական գործունեություն են ծավալում ու այստեղից էլ ընտրվում են մարդիկ, ովքեր պատրաստ են ծառայել մասոնության գաղափարներին: Ահա, երեւի թե բազում մարդիկ ընտրված են, եւ «Մեծ Արեւելք»-ը եկել է Հայաստան՝ իր ճյուղը ունենալու, արդեն որպես ֆրանսիական ուղղության օթյակ: - Միանգամից հետեւանքներից խոսենք: - Դրանք սարսափեցնող ու ահավոր են լինելու: - Ըըը… - Առանց չափազանցության եմ ասում: Սարսափեցնող կլինեն, եթե չբացահայտենք ու չկասեցնենք այս կառույցի ու դրանում ընդգրկված մարդկանց գործունեությունը: Շատերին գիտենք «Ռոտարի» ակումբից, արվեստագետներ, սոցիոլոգներ, բժիշկներ ու այլ գործիչներ… - Եթե չկասեցնենք այնուամենայնիվ: Կամ՝ չկարողանանք: - Այլընտրանք չունենք, այլապես նրանք Հայաստանը նորից պատառ-պատառ կանեն, կբաժանեն միմյանց միջեւ: Քանզի այդ օթյակները պաշտպանում են այն գերտերությունների եւ, հատկապես, հիշյալ «Բնայ-բրիտ»-ի մասոնական շահերը: Ինքներդ եք հասկանում, թե ինչ կստացվի, երբ Հայաստանում առանց այն էլ այս աղանդավորական, անբարոյական, այլասիրական երեւույթների առկայությամբ հայտնվեն կազմակերպված, մասոնական ամենատարբեր ուղղությունների օթյակներ, որոնք պարզապես Հայաստանի իշխանություններն իրենցով կանեն: - Համոզված եք մի տեսակ: Ինչու՞ եք կարծում, որ մարդկանց հեշտ է իրենցով անելը: - Ես մտահոգ եմ, այո’, համոզված եմ՝ կանեն հաստատ (մի մասն արդեն իրենցն են), որովհետեւ եւ’ քաղաքական ու մշակույթի, եւ’ տնտեսական բոլոր գործիչները վազեվազ են անելու այստեղ, այս օթյակները: Գայթակղիչ է, կանաչ ճանապարհ է խոստանում դեպի եվրոպաներ, ամերիկաներ: Փաստորեն, առանց այն էլ դժվար վիճակում հայտնված մեր երկիրը կծառայի այս կամ այն օթյակի շահերին: Գիտեք, այլ բան է երբ լինելով պաշտոնյա կամ մտավորական քայլեր ես անում որեւէ տերության շահի համար, մեկ այլ բան է, որ օթյակում երդվելով պարտավորվում ես անել այն ամենը, ինչն անհրաժեշտ է «եղբայրներին»:
- Մարդկանց անհանգստանալու տեղիք եք տալիս: - Ավելի լավ է այսօր անհանգստանանք, քան վաղը կործանվենք… Նարե Մշեցյան
Պարզաբանում է հայ քաղաքական գործիչը
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է երկու ռուսական նավթավերամշակման գործարանների ոչնչացման մասին
- Ընդդիմադիր հայացքներ ունեն, Ղուկասյանի աջակիցներն են.Մհեր Մելքոնյան
- Վենեսուելայի շուրջ տեղի ունեցող ամեն ինչ պետք է համապատասխանի միջազգային իրավունքին. Պեսկով
- Մարդու իրավունքները չեն կարող ընտրական լինել. 23 ռազմագերիներ գտնվում են Ադրբեջանում. Աննա Գրիգորյան
- ՆԱՏՕ-ն, ըստ ամենայնի, Ուկրաինային սպառազինության համար ևս 15 միլիարդ դոլար կհատկացնի
- Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգությունը և «TRIPP» նախաձեռնության նշանակությունը
- Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմում միլիոնավոր մարդիկ են զոհվել. Թրամփ
- Կրեմլը սահմանափակվել է Հանրապետության օրվա կապակցությամբ Էրդողանին գրավոր շնորհավորանքով
- 36 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզում
- Ափսոս, որ չեմ տեսանկարահանել այն պահը, երբ հանել են Հովհաննավանքի դռան փականի միջուկը և փոխել այն. Տեր Սարգիս
Unknown Feed



Armenian