Ի՞նչ անել 2-րդ Նախիջեւան չունենալու համար Այս տարվա ապրիլի 24-ին Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալեցին «Միասնական Ջավախք» դաշինքի անդամներ Արթուր Պողոսյանին եւ Ախալքալաքի նախկին քաղաքապետ Նաիրի Իրիցյանին: Երկու օր հետո, երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում Սամցխե-Ջավախքի մարզի առաջին ատյանի դատարանի հրատապ (24 ժամը չլրացած) որոշմամբ, 2 ամսով երկարաձգվեց Արթուր Պողոսյանի ազատազրկման ժամկետը: «Միասնական Ջավախք»-ի հայտարարության համաձայն, Վրաստանում հայերի ձերբակալությունը սադրանքի արդյունք է եղել: Բանն այն է, որ Ախալքալաքի շրջանային դատախազի վարորդը Ախալքալաքի կենտրոնում վրաերթի է ենթարկել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունից վերադարձող Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավոր, դաշինքի անդամ Անդրանիկ Աբելյանին: Վերջինիս վրաերթի ենթարկելը բավ չէր, դատախազի վարորդը դեռ հարձակվել էլ է տուժածի վրա՝ նրան նոր մարմնական վնասներ հասցնելով: Դաշինքի անդամներ Արթուր Պողոսյանն ու Նաիրի Իրիցյանը, որ մոտակայքում են եղել, միջամտել են՝ «իրավիճակը խաղաղեցնելու եւ վրաերթից տուժած շրջանային ժողովի պատգամավորին ծեծից ազատելու նպատակով»: Միջամտողներին գիշերը ձերբակալել են, տեղափոխել Ախալցխա, հետո քիչ անց Արթուր Պողոսյանին փոխադրել են Թբիլիսի: Ըստ «Միասնական Ջավախք»-ի, այս ամենը վկայում է այն մասին, որ «Վրաստանի իշխանություններն ազգային փոքրամասնությունների եւ, մասնավորապես, ջավախահայության ազգային եւ քաղաքացիական իրավունքները հարգելու հարցում մտադիր չեն առաջնորդվելու սահմանադրորեն ամրագրված օրինականության եւ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների պահանջներով»: Դաշինքը պահանջում է անհապաղ ազատ արձակել «Թբիլիսիի քննչական մեկուսարաններից մեկում ապօրինաբար պահվող նվիրյալ ջավախահայ Արթուր Պողոսյանին, կարճել նրա եւ մյուս ջավախահայ գործիչների նկատմամբ հարուցված քրեական գործերը եւ դադարեցնել երկրամասի հայության խորացող ահաբեկումը՝ ուժային կառույցների սադրիչ ներգրավվածությամբ»: Արթուր Պողոսյանի հետ զրույցը, որ ներկայացնում ենք, արվել է նրա ձերբակալությունից օրեր առաջ մեր խմբագրությունում: -Ի՞նչ վիճակում է հիմա Ջավախքը թե’ քաղաքական եւ թե’ տնտեսական առումներով: - Քաղաքական իրավիճակը հիմա լարված է: Նախորդ տարվա հոկտեմբերի ընտրություններից հետո, այսպես ասած, կառավարական կուսակցությունն իր գործերը «զոռբայությամբ» առաջ տարավ: Չգրանցեցին «Միասնական Ջավախք»-ը՝ հասկանալի է՝ զգուշանալով, որովհետեւ Ջավախքի ժողովուրդը իր քվեն պիտի տար այս կառույցին: Ի՞նչ իրավիճակ պիտի լինի, եթե վերջին 15 տարում Ջավախքում ոչ մի փոփոխություն չի եղել: 2006թ. ընդամենը 2-3 դպրոց են վերանորոգել, Ախալքալաքի կենտրոնում 300մ ասֆալտ են քաշել ու՝ վերջ: Ուրիշ ոչ մի բան չկա: Աշխատանքային տեղեր չկան: Եթե ինչ-որ աշխատատեղեր էլ բացվում են, մարդ են բերում դրսից՝ Թբիլիսիից: Ժողովուրդը հուսահատված է… - Վրաստանը Եվրախորհրդի անդամ է… ժողովուրդը հուսահատվելուց բացի ուրիշ ի՞նչ է անում: - Ելք է փնտրում: Մենք ցանկություն ունենք, որ հենց համաձայն այդ եվրոպական արժեքների, Ջավախքի 7 շրջաններում հայկական լեզուն լինի պետական լեզու, որպեսզի դիմումները, դատավարական գործընթացները կարողանանք գրել եւ իրականացնել մեր լեզվով եւ այլն: Բայց Վրաստանը դա չի ուզում ճանաչել: - Տեղական իշխանությունները խնդիրը չե՞ն արծարծում: - Վախենում են այդ իշխանությունները, որովհետեւ չեն ընտրվել, այլ «դրվել» են՝ պետական ռեժիմի պատվերները կատարելու նկատառումով: Իհարկե, լեզվի խնդիր չեն բարձրացնի, սոցիալական խնդիրներ չեն արծարծի, ուր մնաց ինքնավարության հարց հնչեցնեն: - Հայաստանի ու Վրաստանի իշխանությունները պայմանավորվել էին միասին Ջավախքը զարգացնելու, ինչի համաձայն առաջին քայլը Վրաստանը պիտի աներ… - Ոչինչ էլ չի արվել: Դա ժամանակ շահելու քայլ էր: Երկու կողմերի իշխանություններն էլ պայմանավորվել էին սեփական, այլ ոչ թե Ջավախքի գործերն առաջ տանելու: Տառացիորե’ն ոչինչ չի փոխվել: Ջավախքցին նախկինում գնում էր աշխատելու… Ռուսաստանում… - Հայաստանցին էլ է գնում… - Երկու դեպքում էլ վատ է, հայը պիտի ի’ր հողում աշխատի, բայց… հայաստանցին այսօր էլ կարող է գնալ, իսկ ջավախքցու համար այսօր նաեւ վիզայի խնդիր կա: Արդյունքում՝ Ջավախքը հայաթափվում է. աշխատանք գտնելու, իմա՝ Ռուսաստան գնալու համար գալիս ու գրանցվում է Հայաստանում: Ի՞նչ է, ուզում ենք երկրորդ Նախիջեւան ունենա՞լ: Ակամա նպաստում ե՞նք դրան… - Ի՞նչ եք ուզում Հայաստանի կառավարությունից կամ ի՞նչ պիտի անի այդ կառավարությունը, որ չի անում: - Ջավախքցին չի հասկանում, թե ինչու՞ է Հայաստանն այդքան պասիվ: - Գուցե մտածում են «երկրորդ ճակատ» չբացելու՞ մասին: - Հասկանալի է, բայց Արցախի ճակատը բացվեց, եւ Արցախի խնդիրը լուծվեց: Վատ էլ չլուծվեց: Եվ հետո, մենք այս պահին Հայաստանի հետ միավորման խնդիր չենք դնում, ջավախքցին ուզում է ապրել Ջավախքում եւ ինքնավար լինել, ինչպես աբխազն ու օսը: Եթե Հայաստանի կառավարությունը կարողանում է օգնել, թող օգնի, իսկ եթե ոչ, ապա թող չխանգարի: - Այդ ինչո՞վ է խանգարում: - Ամեն հավաքից հետո մարդ են ուղարկում՝ թե ա’յս մի արեք, ա’յն մի արեք, Հայաստանի ճանապարհները կփակեն, Վրաստանի հետ մեզ համագործակցության եզր թողեք եւ այլն, ինչը ոգեւորում է վրացական իշխանություններին… - Դա ե՞լք է, թե՞ խանգարել: - Ձեր հարցադրումն էլ հասկանալի է: Բայց… Վրաստանի հետ երկխոսության բարի դրացիական ձեւը կարծես այնքան հաջողված չէ: Ինչու՞ Հայաստանը քայլերը չի փոխում. համարժեք քայլեր չի ձեռնարկում նույնիսկ այն ժամանակ, երբ վրացիները գործադրում են իրենց շահեկան դիրքը: - Հայաստանը քայլերը չի փոխում, որովհետեւ գուցե կրկին հանգում ենք «երկրորդ ճակատի՞» խնդրին: - Երկրորդ ճակատ չկա: Հայաստանը պետք է իր տնտեսական ճիշտ քայլերով (գուցե աջակցությամբ) կարողանա ջավախքցուն պահել Ջավախքում: Թե չէ անընդհատ երկրորդ ճակատից վախենալով՝ կարող ենք … այլ ճակատներ էլ «ստեղծել» կամ առանց «ճակատների» պարզապես շրջափակվել: Ճիշտը հստակեցնելն է՝ թե ինչ ենք ուզում եւ ինչպես: Լուծումներ կան, մնում է կամք եւ ցանկություն: Նարե Մշեցյան
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը ողջունել է ԵԽ պատգամավորի հայտարարությունը
- Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում տեղի են ունեցել «Թուրքեր, դուրս» և «Թուրքեր, չքվեք» կարգախոսներով բողոքի ցույցեր։
- Հայաստանը կարևորագույն օգտակար հանածոների մեծ պաշարների է տիրապետում. ԱՄՆ սենատոր
- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մտահոգված է «ատելության խոսքի» գործածման մասշտաբով
- Ռուսաստանը և Ադրբեջանը քննարկել են համագործակցությունն էներգետիկ ոլորտում
- Իրենք կվճարեն. Գալյանը՝ պրոբացիայի մեջ գտնվող անձանց վերահսկման համար նախատեսված ապարանջանների մասին
- Ֆրանսիան միջուկային մարտագլխիկներով նոր հրթիռներ է շահագործման հանձնել սպառազինության մեջ
- Տարբեր ատյաններում մոտ 30 դատավոր պետք է նշանակվի. արդարադատության նախարար
- Փաշինյանը հանդիպել է Մոլդովայի նախագահի հետ. քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
- Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդի անդամները այցելել են Երևան
Unknown Feed



Armenian