Թուրք-մեսխերի հիմնախնդիրը երեւան է եկել 1999 թվականից, երբ Վրաստանը դարձավ Եվրախորհրդի անդամ: Այդ ժամանակ երկրի իշխանությունները որպես պարտավորություն ստանձնեցին նրանց վերաբնակեցման խնդիրը լուծել: Այս գործում խիստ նախանձախնդիր է հատկապես Վրաստանի «Ադրբեջանցիների ազգային ասամբլեան», որի նախագահն է Դաշգին Գյուլմամեդովը: Վերջինս կարծիք է հայտնում, որ թուրք-մեսխերը պետք է բնակեցվեն միայն Սամցխե-Ջավախեթիայի (Ջավախքի) բնակավայրերում: Հիշեցնենք, որ ԽՍՀՄ ղեկավար Ի. Ստալինը նրանց Միջին Ասիա էր գաղթեցրել 1944 թվականին` կանխելով անջատողական ակնհայտ տրամադրությունները, որոնք շոշափում էին երկրի անվտանգության հիմնախնդիրները: Հետաքրքրական տարբերակ մշակվեց թուրք-մեսխերի համար 1980-ական թվականներին, երբ Ֆերգանայում (Ուզբեկիստան) կազմակերպվեց արյունոտ հաշվեհարդար: Հավանաբար այդ գաղափարի հեղինակը խորհրդային հատուկ ծառայություններն էին, որոնք այդ գործոնը փորձում էին կիրառել անկախության ձգտող Վրաստանի դեմ: Ելնելով պարտավորությունների փաստից` Վրաստանի իշխանությունը որոշեց զբաղվել այդ հիմնախնդրով: 1989 թվականին թուրք-մեսխերը բնակեցվեցին Զուգդիդի շրջանում. որի շրջկոմի քարտուղարը մեծ աջակցություն ցուցաբերեց նրանց: Բայց որոշ ժամանակ անց, երբ եկվորները ցանկացան մզկիթ կառուցել, տեղացիները վտարեցին նրանց: Դաշգին Գյուլմամեդովը պնդում է, որ թուրք-մեսխերը պետք է բնակվեն Թուրքիային սահմանամերձ հատվածում: Սակայն այդ ծրագիրը դժվար է իրագործել տնտեսական եւ քաղաքական առումներով: Հարյուր հազարավոր մարդկանց տեղավորելու համար չկան բավարար միջոցներ: Բացի այդ, Սամցխե-Ջավախեթիայի հայերը թույլ չեն տա նրանց հաստատվել այստեղ եւ նույնիսկ պատրաստ են զինված դիմադրության: Այնպես որ, այս դեպքում անխուսափելի են ազգային դրդապատճառներով բախումները: Չնայած դրան, նահանգապետ, մասնագիտությամբ երգիչ Գեորգի Խաչիձեն կարծում է, թե ամեն ինչ բնականոն հունով կընթանա: Իսկ հետաքրքիր է, թե ինչո՞ւ Գյուլմամեդովը, որ այդքան մտահոգված է թուրք-մեսխերի ճակատագրով, նրանց չի ցանկանում տեղավորել Ադրբեջանում: Չէ՞ որ դա ավելի արդարացի կլինի (տես «Ախալի թաոբա», 08.01.2006): Հետզհետե իրական է դառնում այս հիմնախնդրի լուծումը: Այսպես, 2004 թվականին գերմանական «Ֆոլքսվագեն ֆոնդ»-ը այդ նպատակով ֆինանսավորեց «Փոքրամասնությունների գործերի եվրոպական կենտրոն» կազմակերպությունը: Կատարված ուսումնասիրությամբ պարզվեց, որ թուրք-մեսխերի թիվը 208-360 հազար է: Ուստիեւ` նրանց բնակեցման համար անհրաժեշտ են տնտեսական եւ քաղաքական լուրջ հնարավորություններ: Այս առումով` ուշագրավ է «Լուսավորության ազգային միության» ղեկավար Գիա Ամաշուկելու դիտարկումը: Տեղավորման խնդիրը լուծելու համար ջանքեր են թափում ինչպես Ռուսաստանի Դաշնությունը, այնպես էլ Հայաստանը: Այնպես որ, սադրանքներ կլինեն: Դրա հետեւանքով Հայաստանը ելք կունենա դեպի ծով: Իսկ Եվրախորհուրդը դրա համար ստեղծել է հատուկ հիմնադրամ և մտադիր է հատկացնել պատկառելի գումար (տես «Ղվելա սիախլե», 25-31.01.2007):
Ինչպես տեսնում ենք` մարտահրավերներն ավելի քան իրական են, իսկ խարդավանքները` խորամանկ ու նենգ: Առաջին հայացքից թվում Է, թե պաշտպանվում են թուրք-մեսխերի ազգային եւ մարդկային իրավունքները: Մինչդեռ նրանք սոսկ գործիք են ոմանց` մութ եւ հեռագնա նպատակների հասնելու գործում: Այս եղանակով աստիճանաբար հայերը պետք է դուրս մղվեն երկրամասից, որպեսզի չխանգարեն կյանքի կոչել համաթուրանական եւ համաիսլամական ծրագրերը: Միաժամանակ, թուրք-մեսխերի բնակեցմամբ ավելի ամբողջական է դառնում Հայաստանի Հանրապետության շրջափակումը, որը մահացու վտանգ է մեր երկրի եւ պետականության համար: էլ չենք ասում այն մասին, որ մեծաթիվ գաղթականների ներհոսը Հայաստան աղետալիորեն կխաթարի երկրի բնականոն (այդպես համարենք) կյանքը: Հայաստանի իշխանությունների ուշադրությունն ենք հրավիրում իրավիճակին: Պետք է նկատի ունենալ, որ մեր կրավորական, անհասկանալի դիրքորոշմամբ ավելի են խրախուսվում ռազմավարական այս խնդիրն իրենց շահից բխող տարբերակով լուծել ցանկացող մեր հակառակորդները:
Ռուբեն Նահատակյան
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է երկու ռուսական նավթավերամշակման գործարանների ոչնչացման մասին
- Ընդդիմադիր հայացքներ ունեն, Ղուկասյանի աջակիցներն են.Մհեր Մելքոնյան
- Վենեսուելայի շուրջ տեղի ունեցող ամեն ինչ պետք է համապատասխանի միջազգային իրավունքին. Պեսկով
- Մարդու իրավունքները չեն կարող ընտրական լինել. 23 ռազմագերիներ գտնվում են Ադրբեջանում. Աննա Գրիգորյան
- ՆԱՏՕ-ն, ըստ ամենայնի, Ուկրաինային սպառազինության համար ևս 15 միլիարդ դոլար կհատկացնի
- Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգությունը և «TRIPP» նախաձեռնության նշանակությունը
- Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմում միլիոնավոր մարդիկ են զոհվել. Թրամփ
- Կրեմլը սահմանափակվել է Հանրապետության օրվա կապակցությամբ Էրդողանին գրավոր շնորհավորանքով
- 36 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզում
- Ափսոս, որ չեմ տեսանկարահանել այն պահը, երբ հանել են Հովհաննավանքի դռան փականի միջուկը և փոխել այն. Տեր Սարգիս
Unknown Feed



Armenian