Ներկայացնում ենք տարիներ առաջ արված հայտարարությունը, որն արծարծվել է նաև հայկական ԶԼՄ-ներով:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հասմիկ-Լիլիթ բարեգործ հաշմանդամներ» ՓԲԸ նախագահ Վանյա Գառնիկի Հակոբյանը նախաձեռնել է ծրագիր
Ըստ այդ ծրագրի, նկատի առնելով «Նոյ Նահապետ» երևույթի պատմական արժեւորման անհրաժեշտությունը՝ առաջարկվում է կառուցել Նոյան տապանի կրկնօրինակը՝ փրկվածների տեսարաններով՝ Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի Արգիշտիխինիլիի երկրորդ բլրի հարակից տարածքում, որը ներառում է 3,7 հա հողատարածք:
Կառույցը մեծ համալիր է լինելու, իսկ Նոյան տապանը՝ բնօրինակի չափերով և տեսքով: Համալիրը սրբատեղի է ունենալու՝ ի հարգանք հայոց բոլոր փառահեղ նախնիների եւ հանճարների: Ներսում կառուցվելու են երեք փոքրիկ արհեստական լճակներ՝ Վանի, Ուրմիայի և Սևանի կրկնօրինակներով և լեռնանման բարձունքներ` Մասիսների (Արևմտյան Հայաստան), Արագածի (Արևելյան Հայաստան) և Մռավի (Արցախ) կրկնօրինակներով, խորհրդանշական իմաստով կլինեն նաև Աբուլի (Ջավախք) և Կապուտջուղի (Նախիջևան) կրկնօրինակները: Կանաչ զանգվածից զատ համալիրն ունենալու է հյուրանոց, առեւտրի սրահ, հանգստյան գոտի: Եվ ամենակարևորը, կառույցի գաղափարն իհարկե ամբողջացնելու են Հայոց աստվածների, արքաների եւ Հայաստանի երեք հանրապետությունների արժանի առաջնորդների արձանները:
Նախաձեռնող խմբի կազմը`
1. Վանյա Հակոբյան՝ ծրագրի հեղինակ,
2. Արմեն Ավետիսյան՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ,
3. Սիոն սրբազան՝ Հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ,
4. Յուրա Հարությունյան՝ ԱԺ նախկին պատգամավոր,
5. Սուրեն Այվազյան՝ գիտնական, ակադեմիկոս,
6. Արտյոմ Գրիգորյան՝ ՀՀ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ,
7. Սամվել Մելիքյան՝ Ջրաշենի գյուղապետ,
8. Դավիթ Սեն-Բալայան՝ բանաստեղծ,
9. Միսաք Ճևահիրճյան՝ պոլսահայ պատմաբան:
Նախաձեռնող խումբը համալիրի նախագծի համար հայտարարում է մրցույթ.
1-ին տեղի համար՝ 500.000 դրամ:
2-րդ տեղի համար՝ 350.000 դրամ:
3-րդ տեղի համար՝ 200.000 դրամ:
Հիշյալ ծրագիրն իրագործելու համար ցանկացած մարդու կողմից կընդունվի բարեգործական օժանդակություն: Ակնկալում ենք նաեւ պետական աջակցություն:
Մեր իրավաբանական հասցեն է` 375026 Երեւան, Լազոյի փողոց, 6 շենք, բն. 67: Հեռ.` 44-08-22 բջջ.` 093 21-33-06: Հաշվեհամարները գրանցված են Հայէկոնոմբանկի Շենգավիթի մասնաճյուղում:
Հաշվեհամարներ – AMD – 8154662
RUR – 8229233
USD – 8229118
EUR – 8229126
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել նաև 56-65-33 հեռախոսահամարով՝ Հայ Արիական Միաբանության կենտրոնական գրասենյակ:




Armenian