Անբարոյականացման սահմանագծին – գենդերա-ֆեմենիստա-գեյա-լեզբա-տրանս-մանկապղծական մի անսեռ ու անուղեղ հանրույթ է ձեւավորվում…

Մինչ մեր երկրի նորմալ մարդիկ շարունակում են ընդդիմանալ «գենդերային» եվրաներխուժումներին՝ հիմնավորելով, որ այդ ո՛չ հայկական տերմինի տակ անբարոյականության քարոզն ու պաշտպանությունն են թաքնված, մինչ հայ մարդիկ փորձում են Հայաստանում իրապե՛ս ու բնակա՛ն տղամարդու եւ կնոջ հավասար իրավունքները պաշտպանել, արարչականն ու աստվածայինը օրինակ բերելով, «գենդերային» պարտադրանքը օրենք դարձնողները շարունակում են եվրակամակատարողական իրենց գործերը:

Ամեն օր ամերիկաներում ու եվրոպաներում կատարվող բռնաբարությունները, ծեծն ու ջարդը կամ՝ առեւանգումներն ու սպանությունները, որ դարձել են այդ երկրների առօրյան, չգիտես ինչու այնքան էլ չեն անհանգստացնում Արեւմուտքի մարդանմաններին (հակամարդ խառնածիններին), բայց այլ երկրներում մեկումեջ կատարվող այդօրինակ գործողությունները նրանց միակ մտահոգությունն են դարձել…

Հասկանալի է, որ նմանները ՀՀ-ում իրենց նմանների են գտել (ցավոք՝ գենախեղումներից զերծ չմնացինք) ուգենդերա-ֆեմենիստա-գեյա-լեզբա-տրանս-մանկապղծական մի անսեռ ու անուղեղ հանրույթ է ձեւավորվում: Որն էլ փորձում է Հայաստանը ներկայացնել քարանձավային կենցաղավարության սահմաններում: Հիմնական հեռուստաեթերը եւ գենդերակուլ կայքերը (մի քանիսը հակահայ ու անբարո ոլորտներում համաշխարհային մրցանակների են արժանացել երեւիոր դեռ չգիտենք) դարձել են սարսափ ֆիլմերի ժառանգորդներ՝ առաջին լուրը մահով են սկսում, վերջինն էլ սպանության դաժան մի տեսարանով ավարտում: Սա ցնորամտության պես մի բան կլիներ, եթե եթերա-ինտերնետային սովածների մասին չլիներ: Իսկ դա նշանակում է՝ եթեր է, կայք, թե թերթ, լափում են ձրի դրամաշնորհները ու հետո… այդ լափը այլ տեսքով բառացիորեն ու բերանացի հետ տալիս հայության վրա…

Երբ միջազգային լուրերն ենք լսում, ապա նկատում ենք, որ արեւմտյան սանձարձակություններից օգտվող՝ «մինչեւ հայրապետի խազը» լակած հարբեցող կամ թմրամոլ  տղամարդը հրազենով սպանում է իր անառակ կնոջը: Մի այդպիսի կին էլ՝ դանակահարում է իր տխմար ամուսնուն, որ իրեն բռնացրել էր սիրեկանի հետ սեփական անկողնում: Երեխան սառնասրտորեն վերջ է տալիս հոր կյանքին՝ իրեն ինչ-որ անասնական մի բան արգելելու համար: Մի երեխա էլ մորն է ոստիկաններին հանձնում՝ ընկերների հետ սկսած սեքս-երեկոն փչացնելու պատճառով: Դպրոցականը ինքնաձիգից կրակում ու սպանում է դասընկերների եւ ուսուցիչների: Համասեռականները կամ պոռնիկները բողոքում են, որ սպասարկել են այսինչին կամ այնինչին, բայց չեն վարձատրվել, անգամ դաժան ծեծի են ենթարկվել: Մանկապիղծը դառնում է «սերիական» բռնությունների հերոս եւ նույնիսկ ցավակցողներ է ձեռք բերում… Աղանդավորականների ու մյուս սեռա-հոգեխեղների մասին եւս կարելի է գրել, բայց բավական է: Սա՛ է Արեւմուտքի «առաջադեմ» դեմքը եւ սա՛ են վերջին հաշվով պարտադրում մեզ

Նման հարյուրավոր լուրեր են հայտնում արեւմտյան զլմ-ները, եւ այս իրականությունը հետեւորդներ ունի նաեւ մեզանում: Հիմնականում դրանք դրամաշնորհային աշխատավարձով են հետեւորդ ձեւանում, բայց դա ավելի վտանգավոր է, նմանները կվաճառեն ամեն բան ու ամեն ինչ

Մենք այդպիսին չե՛նք ու չե՛նք դառնալու: Մեզանում եւս հանցագործներ ու տխմարներ կան, բայց մեր մեծամասնությունը դրանց նման չէ, եւ ահա թե ինչն է անհանգստացնում ու անհանդուրժող դարձնում հակամարդ տեսակին: Սեռական, հոգեւոր եւ այլ մոլագարական փոքրամասնությունները ազգային միջավայրում չեն ծաղկում, բայց ապազգայինների մոտ մեծամասնություն են արդեն եւ ամեն բան արվում է ավանդական ու ազգամետ երկրները ոչնչացնելու ու մեծամասնական սեռա-աղանդավորական հավաքածու սարքելու համար: Ոչ մի գումար, ոչ մի միջոց չի խնայվում… Եվ փա՛ռք մեր ազգին, որ դեռ առանց լուրջ ու կազմակերպված պայքարի, միայն նվիրյալների միջոցով կարողանում է իր գենետիկ հզորությամբ դիմակայել բոլոր վերոթվարկյալ ներխուժումներին:

Արդեն բոլորը գիտեն, որ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքում միտումնավոր խառնված են սեռ, սեռական եւ սեռային եզրույթները: Հանրային ճնշման տակ որոշեցին փոխել օրենքը, հանել «գենդեր» գաղտնի խաղարկումը, այն պարզ հայերենով ձեւակերպել «կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքներ ու հավասար հնարավորություններ»: Բայց Եվրոպան գոհ չմնաց, պատվերն իջեցված էր, փողերը տրված, ուտողները կերած-կշտացած (չնայած վերջինը հարաբերական է սրանց համար) եւ պարտադրանքը մնում է… գենդերը պիտի՛ շահարկվի նաեւ Հայաստանում:

Եվ իզուր չէր հայ արիների ու ազգայնականների հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում օտարների պարտադրմամբ դեմ են դուրս եկել արարչադիր օրենքներին. «Եթե կա որեւէ մեկը (կամ՝ ոմանք), ով իրեն Արարչից ու Աստվածներից բարձր է դասում ու իր խելապակասության մակարդակով է մեկնաբանում ՄԱՐԴ-ուն եւ անտեսում է ՄԱՐԴ-ու արարչական արարումն ու ՄԱՐԴ-ուն տրված սեռային ու այլ բնականոն տարբերակումները (տղամարդ եւ կին գործառույթներում), ապա նա (նրանք) անբնական ու անբարոյական, ավելին՝ հակաբնական ու հակամարդկային, ինչպեսեւ՝ անսեռ (սեռախեղ) չ-մարդկանց մի տեսակ է, որ միայն հոգեբուժարանների՝ սեռախեղվածների հատուկ սենյակներում կարող է իր տեղն այս կյանքում փնտրել: Սա այդ հակաբնականների ԲՆԱԿԱՆ տեղն է

ՄԱՐԴ-ու՝ բնակարգով բազմանալու եւ բնականորեն ապրելու իրավունքները հավասար են ի վերուստ, եւ Արարիչը մարդկանց, ինչպեսեւ բնածին այլ արարածների երկսեռ է արարել ու դրանց արհեստականորեն հավասարեցումը խեղում է տղամարդուն եւ կնոջը ի վերուստ հատկացրած կերպը, գործառույթների յուրահատոկ համակարգը»: Հայ արիներն ասում են, որ հայերն ու այլ բնածին ազգերն ունեն Աստվածային Համակարգեր, որում տղամարդ, թե կին Աստվածներն իրավունքներով հավասար են, բայց յուրաքանչյուրն ունի իր գործառույթը ու այդ բնական ու բանական հավասարությունը (սեռային առանձնահատկություններով) տրված է նաեւ մեր ազգին…

Այսօր առկա հակասությունները «ժամանակակից» ու «առաջադեմ» աշխարհի ախտն ու կեղտն է, որ մտել է նաեւ մեր հայրենի տարածք

Ըստ ՀԱՄ հայտարարության, գենդերային կոչված սեռային հավասարության անվան տակ կառավարությունը ներկայացրել ու խորհրդարանը գաղտնի ընդունել է նաեւ այլասերություն տարածող ու պաշտպանող օրենք, ինչը միայն հայի թշնամին կարող էր հաստատել: Ավելի հանգամանալից էլ ասվել է, որ ՀՀ-ում արդեն փորձեր եղել են «սեռ» եզրույթը վերացնելու, նաեւ «երրորդ սեռ» ձեւակերպումը մտցնելու (ոչ կին, ոչ տղամարդ (այսպես մինչեւ «յոթերորդ սեռ» են գնում…), համասեռականների ու այլ սեռամոլագարների ազատությունները ավելացնելու, ծնողների (հայր եւ մայր) բնական տեսակը ոչնչացնելու եւ թիվ  1 ու թիվ 2 ծնողներով փոխարինելու՝ անգամ քաղաքացու՝ անձնագիր ստանալուց ազգությունը (անգամ եթե ծնողները հայեր են) փոխելու հնարավորություն ընձեռելու առումներով… Բայց հայ տեսակը կարողանում է դեռ դիմակայել ներքին թշնամու արտաքին պատվերների կատարմանը:

Այն, որ տղամարդիկ եւ կանայք ունենան հավասար իրավունքներմիանգամայն նորմալ եւ բնական երեւույթ է: Հատկապես հայերիս մոտ դա հստակ է, եւ մեզ «գենդերային» դասեր տվողները թող իրենց լեզվամտածողության, սեռախեղության ու հոգեորսության, նաեւ դրանցից բխող թերացումները չպարտադրեն հայությանը: Եվ փոխանակ խստացվեն օրենքները փողոցներում բացահայտ մարմնավաճառությամբ զբաղվողների, հանրային վայրերում բնակություն հաստատած տարբեր կարգի սեռամոլագարների նկատմամբ, ովքեր սեռական բռնություն են կատարում նաեւ երեխաների հանդեպ (կոմայգին վառ օրինակ), որից էլ մանկապղծությունն է տարածվում, ընդհակառակը՝ հայ կառավարիչներն ու օրենսդիրները օրենսդրորեն են պաշտպանում վերոթվարկյալ կեղտն ու աղբը Հայաստանում ավելացնելուն: Շուտով նաեւ կենդանիների հետ մարդկանց սեռական գործողությունները կօրինականացվեն, ինչպես բարոյահոգեբանական տեսակետից անասնականից ցածր մակարդակով ապրող Եվրոպայում կամ ԱՄՆ-ում է դա հարգի: Եվ այսպես միայն հայ ազգայնականները չեն մտածում, սա հայ մեծամասնության մտածելակերպն է:

Բայց հենց այս թոհուբոհի ժամանակ, մեր երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը մրցանակաբաշխություն է հայտարարում. «ՀՀ-ում գենդերային հավասարության խրախուսման գործում լրագրողների մասնակցությունը ըստ արժանվույն գնահատելու նպատակով»: Հայտարարությունում մասնավորաբար ասվել է. «Գենդերային հավասարությանը հասնելու ճանապարհին գենդերային կարծրատիպերի եւ գենդերային խտրականության վերացման հարցում մեծապես կարեւորվում է զլմ-ների դերը, քանի որ այսօր այն մեծ նշանակություն ունի հասարակության կարծիքների, աշխարհայացքի եւ արժեքային համակարգի ձեւավորման գործում»:

(«Լուսանցք»-ին այլ՝ հակագենդերային մրցանակ կտրվի թերեւս):

Այսպես՝ կառավարական մակարդակով փորձում են շարունակել եվրախեղման տանող գործընթացները այն պահին, երբ հայությունը Հայաստանում եւ Սփյուռքում ապացուցում է, որ դեմ է այս հակաաստվածային միջամտությանը եւ պատրաստ է պայքարելու: Դեմ են քրիստոնեական ու արիադավան-հեթանոս համայնքները, այդ մասին հայտարարել են ՀԱՄ հոգեւոր քրմական դասը եւ Հայ առաքելական եկեղեցին, դեմ է մտավորականների ու մտածող հայության բացարձակ մեծամասնությունը:

Հապա ու՞մ համար են այս մրցանակաբաշխություններն ու դրամաշնորհների հատկացումները, որպեսզի անառակություն հաստատվի Հայաստանում:

Պարզ է՝ թե ում համար, պարզ է եւ, թե ովքեր են նաեւ անում այդ ամենը:

Անի Մարության եւ Վահագն Նանյան

«Լուսանց» թիվ 5 (310), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

https://www.facebook.com/groups/NoForGender/ - Ո՛չ «Գենդերային հավասարության մասին» 57-րդօրենքին

https://www.facebook.com/CnogakanKomiteՀամահայկական ծնողական կոմիտե

http://www.hayary.org/wph/?p=3174Կսարքեն լեզբոգեյաերկսեռատրանսգենդերային մարդատեսակ… «Հղի տղամարդը» բաժանվել է կնոջիցՆա ցանկանում էր կենտավրոս ունենալ

http://www.hayary.org/wph/?p=3151Կոմայգին կդառնա՞ մանուկներինըԼուսանցք»-ը մի շարք հրապարակումներ է ունեցել) – Կլուծվի՞ տրանսվիստիտների՝ Կոմայգուց «արտահանման» հարցը

http://www.hayary.org/wph/?p=2375Սեռական փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները – 1 – Ինչպես Կոմայգին վերադարձնել երեւանցիներին…

http://www.hayary.org/wph/?p=2389Երբ փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները – 2 – Ու՞մ  դիմել պաշտպանության համար, երբ ոստիկանը օրենքի բեռը չի ստանձնում - Այստեղ արծարծվում է «Քաղաքացու իրավունքների եւ բնակչության առողջության դեմ ոտնձգվող վարչական իրավախախտումներ»-ի մասով թեմաներ նաեւ քրեական…

http://www.hayary.org/wph/?p=2398Երբ փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները – 3… Այս հաճույքից մեր թշնամիներն անպակա՜ս լինեն (գեյ-շքերթներ)…

http://www.hayary.org/wph/?p=2424Երբ փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները – 4… Ու՞մ է ձեռնտու արվամոլությունն իբրեւ բիզնես զարգացնելը…

http://www.hayary.org/wph/?p=2438Երբ փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները – 5… Պատառիկմը «հայ» արվամոլների «չարքաշ» կյանքից

http://www.hayary.org/wph/?p=2450Երբ փոք­րա­մաս­նութ­յուն­նե­րը ճնշում են մե­ծա­մաս­նութ­յան ի­րա­վունք­նե­ր – 6 – Մե­ծա­մաս­նութ­յու­նը կամ պի­տիքո­քից կտրի, կամ՝ ին­քը վե­րած­վի փոք­րա­մաս­նութ­յան

http://www.hayary.org/wph/?p=3129 – «Կոմայգու գոմիկների» հարցը Տարոն Մարգարյանի հագով» չէ»… Օրինաց երկրում «գոմիկներ» չեն լինելու՞Հայաստանի «գոմիկները»-ի պայմանները եվրոպակա՛ն ենՄիայն նախընտրակա՞ն թեմա

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։