ՆԱՎԱՍԱՐԴԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆԱՎԱՍԱՐԴ-ը լեզվաբանորեն կազմված է ՆԱՎ /ուժականություն/ բառով, ԱՍ /զորություն, խորհուրդ/ արմատով եւ ԱՐԴ /հաստատում/ բառով եւ նշանակում է ՈՒժի Զորության Հաստատում կամ ՈՒժի Խորհրդի Հաստատում: Փաստորեն Նավասարդը աստվածային զորության հաստատումն է Ազգի մեջ, նման հունական Օլիմպիադային: Եվ այն իր ավանդական նախասկիզբն ունի, կապված մեր նախահայրերից Հայկի հետ:
Ըստ ավանդության, Բելի դեմ պատերազմի ելնելուց առաջ, Հայկը հավերժական քաղաք Էրեվանում կազմակերպում է Նավասարդյան զորախաղեր` ընտրելու համար զորավորներից զորավորներին: Մրցող քաջերի գլխավերեւում բոցկլտում էր Արագածից բերված ջահը, որպես Հայր Արայի օրհնության խորհուրդ: Ինքը` Զորության Աստված Վահագնը, Արեւխաչով օծում էր հաղթողներին, եւ հաղթողները Հայկյան զինվոր էին դառնում:
Այնուհետեւ ավանդաբար ամեն տարի կազմակերպվում էին Նավասարդյան Խաղեր, որտեղ ամեն մի Արի տղամարդ երազում էր իր հաղթանակով արժանանալ Հայկյան զինվորի պատվավոր կոչմանը:
Եվ Նավասարդյան ջահը վառվում էր Արագածի գագաթին ու բերվում էր մրցասպարեզ:
Հավաքվել են քաջ որդիք մեր մրցության. Բացահայտվե’ք, կտրիճ որդիք Հայկազյան, Քաջության մոլուցքից արբեցած Հրավիրում ենք մասնակցելու «Նավասարդի» 4500-ամյա հոբելյանական տոնախմբությանը: Ծեսը Վարում են` Արորդիների Ուխտի Քրմերը Տոնախմբությունը կանցկացվի Գառնո Մայր Տաճարում Նավասարդի Արեգ օրը` Օգոստոսի 11-ին, Ժամը 13-ին
Նավասարդյան անթեղ կրա’կ, հուրհրա~,
Ամեն մեկին տու’ր հույս, հավատ հաղթության,
Ոգեւորի’ր խինդը նրանց թող թնդա’:
Հայր Արայի օրհնանքով ու փառքով
Արարչանիստ Արագածի գագաթին
Արարչական ջահը անմար կրակով
Վահագն հանձնեց մեր նախահայր քաջ Հայկին:
Ցուցադրե’ք եռանդ եւ ուժ անթերի.
Անշեջ հուրը, որպես խորհուրդ օրհնության,
Հաղթանակ ու փառքի պսակ ձեզ բերի:
Քաջերից քաջերին փառապանծ,
Պարգեւի’ր հաղթանակ վաստակած,
Քաջերի մրցամարտ, Նավասա~րդ:
Նախաձեռնությամբ`
*Հայ-Արիական Միաբանության
*«Հանուն Հայրենիք» ՀԿ-ի
*«Հայրենիք» Ակումբի
*Երիտասարդական Ռազմահայրենասիրական միության
*Կանադահայ Ռաֆֆի Պապիկյանի
Վահագնի ծննդի 9590թ.




Armenian