Հայտարարություն


       Օգոստոսի 23-ին կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի եւ թրքուհի Զեյնո Բարանի ամուսնական արարողությունը: Հայ Արիական Միաբանությունը համոզված է, որ այս ամուսնությունը քաղաքական նպատակներ է հետապնդելու, որովհետեւ Բարանը պատահական աղջնակ չէ (ավելին, որոշ շրջանակներում նա արդեն համարվում է «հրեական Եսթեր թագուհի»), ում հանկարծ սիրահարվել է հրեական արմատներ ունեցող Բրայզան: Սա դասական թուրք-հրեական «համագործակցություն» է: Հայտնի է, որ Բարանը ԱՄՆ Հադսոնի ինստիտուտում է աշխատում՝ ղեկավարելով այս կառույցի եվրասիական ծրագրերը: Ավելին՝ մասնագիտացած է Կովկասի ու, հատկապես, հենց էներգետիկական քաղաքականության խնդիրներում: Ադրբեջանին էլ վերաբերող նրա վերլուծությունները ամերիկյան մամուլում տպագրվում են, ու դրանց ուղղվածությունն էլ պետք է որ պարզ լինի… Քաղաքական ամուսնության առաջին բողբոջները նշմարվում են. ամուսնությունը հենց ստամբուլյան կղզիներից մեկում՝ յուրօրինակ հրավիրատոմսերով, որտեղ բանկային հաշվեհամար է եղել՝ Թուրքիայում սկիզբ առած «ես ուզում եմ սովորել» շարժմանը աջակցելու կոչով…
       Սրանից հետո սպասել, որ Բրայզան թույլ չի տա կնոջը խառնվել ԵԱՀԿ ձեւաչափի «գործերին», մեղմ ասած, անմտություն է:
       Հայ Արիական Միաբանությունը դիմում է ՀՀ իշխանություններին՝ անվստահություն հայտնելու Մեթյու Բրայզային՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում նրա գործունեության շարունակության մասով: Այս ամերիկյան գործիչն այլեւս չի կարող անկողմնակալ համարվել (առանց այդ էլ թրքամետ էր) ու վստահություն ներշնչել:

 


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։