Հայտարարություն Հայոց Ցեղասպանության ճանաչումների վերաբերյալ

Վերջերս համաշխարհային ԶԼՄ-ները (նաեւ հայաստանյան) առավել հանգամանալից եւ հաճախակի են անդրադառնում Հայոց ցեղասպանությանը: Հետաքրքիր է, որ այս հարցում թուրքական ժխտողականությունը սկսում է բումերանգի պես հարվածել հենց Հայոց ցեղասպանությունը չճանաչողներին: Այս հանգամանքը լրջորեն մտահոգել է թուրք եւ այլազգի ցեղասպանամերժներին:

Հատկապես հետաքրքրության է արժանի Իսրայելի եւ հրեական տարաբնույթ կազմակերպությունների աշխուժացումը, քանզի հիմնականում այս պետությունը եւ ԱՄՆ-ի հրեական լոբբին են խոչնդոտում ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը: Սակայն, այս հարցում կարծես թե «ճաք» է առաջանում: Եթե Իսրայելի իշխանությունները մնում են նույն մերժողական տեսակետին, ապա հրեական որոշ համայնքներ, կազմակերպություններ ու անհատ գործիչներ սկսել են հակադիր կարծիքներ արտահայտել: Դիցուկ՝ օրերս, «Ընդդեմ վարկաբեկման միություն» հրեական ազդեցիկ կազմակերպության տնօրեն Աբրահամ Ֆոքսմանը հայտարարություն է արել, որով հաստատել է Հայող ցեղասպանության իսկությունը: Բայց Իսրայելի եւ Թուրքիայի (հավանաբար նաեւ՝ ԱՄՆ-ի) իշխանություների ճնշման ներքո, մի քանի օր անց փոխել է իր արած հայտարարության երանգը՝ ասելով, որ Հայող ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացրել է, որպեսզի՝ «հայերն ու թուրքերը մեկ սեղանի շուրջ նստեն՝ իրենց ընդհանուր պատմության վերաբերյալ ունեցած տարաձայնությունները հաղթահարելու համար…»: Այս հրեական կազմակերպության ղեկավարը «հավատում է», որ «բազմաթիվ ականավոր պատմաբաններ, մարդու իրավունքների ակտիվիստներ եւ համաշխարհային լիդերներ կան, ովքեր պատրաստակամ են իրենց գիտելիքներն ու փորձը նվիրաբերել այս գործին…», օրինակ է բերում նաեւ 50 Նոբելյան մրցանակակիրների կոչը Հայաստանի եւ Թուրքիայի իշխանություններին…


Միանգամից ասենք, ծանոթ երգ է՝ ծանոթ երգահանների կողմից ստեղծված: Հրեական (թաքնված, թե բացահայտ) սիոնա-մասոնական երգահաններին մի հարց ուղղենք: Վստահեցնում ենք, որ ոչ պակաս ականավոր գիտնականներ ու մտավորականներ կան, ովքեր փաստերով վաղուց կոչ են անում Իսրայելին՝ վերանայելու Հոլոքոսթի եղելությունն ու դրա իրական կամ մտացածին կազմակերպիչների հարցը: Համաձա՞յն եք քննարկել այս հարցը ականավոր անհատների ու գործիչների հետ: Համոզված ենք՝ ոչ: Ավելին՝ այս մարդիկ հայտնվում են դատարաններում ու բանտերում: Հապա ինչու՞ եք մեզ՝ հայերիս, նման խարդախ խորհուրդ տալիս: Հայոց ցեղասպանությունն անժխտելի փաստ է եւ պետք չէ Հոլոքոսթի եզակիությունը պահպանելու համար մեղանչել արդարության դեմ:

Հիշե’ք, հայերին ցեղասպանել (ծանոթ բառով նշենք՝ ողջակիզել) են իրենց պատմական հայրենիքում, հրեաներին՝ իրենց համար օտար մի երկրում (եթե իրոք ողջակիզել են): Եվ հրեական այս երկակի գործելաոճը պատիվ չի բերում այս ազգին:

Վերջերս էլ Իսրայելի առողջապահության նախարարն է Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարություն արել: Ու դա արվել է Իսրայելի արտգործնախարարի անունից, ով այդ պահին գտնվել է արձակուրդում: Իհարկե Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը վերստին հաստատել է, որ դա պետության պաշտոնական տեսակետը չէ եւ, ահա, այս «հակամարտությունը» շարունակվում է:

Հայ Արիական Միաբանոթյունը համոզված է, որ.

1. Իսրայելի իշխանություններն ու հրեական կազմակերպություններն արդեն դժվարությամբ են արգելափակում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ամենուր եւ փորձում են խնդիրը դարձնել միջնորդավորված ու ձգտում են կրկին տանել այն իրենց հաճո ուղղությամբ:

2. Իսրայելի իշխանություններն ու հրեական կազմակերպությունները գիտեն, որ Հայոց ցեղասպանության իրականացման մեջ ինչպես թուրքերի պարագայում՝ մեծ է սիոնիստ եւ ծպտյալ հրեաների (երիտթուրքերի ղեկավարների) գործոնը, եւ այսպիսով փորձում են՝

ա/ Հայոց ցեղասպանությունն ամբողջապես վերագրել տալ թուրքերին՝ ամեն կերպ խուսափելով երիտթուրքերի հիմնական մասի ծագումնաբանական խնդիրներից:

բ/ Հակառակ պարագայում՝ Թուրքիայի ըմբոստացման ու արխիվների հրապարակման դեպքում, նախապես որդեգրած հայանպաստ դիրքորոշումներով մեղմել ու փոխել տալ հայերի կարծիքը եւ այսպիսով «օգնելով» հայերին՝ խուսափել իրենց բաժին պատասխանատվությունից:

Հայ Արիական Միաբանությունը նաեւ չի բացառում, որ Իսրայելի իշխանություններն ու հրեական կազմակերպությունները որոշակի հակամարտության մեջ են այս հարցում՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական հնարավոր փոփոխությունները, հատկապես՝ մերձավորարեւելյան տարածաշրջանին առնչվող, որի համապատկերում նախատեսվում է նաեւ Թուրքիայի մասնատումը…

Ուստի, Հայ Արիական Միաբանությունն իր մտահոգությունն է հայտնում հրեական նման աշխուժացման առիթով, մանավանդ, որ ամիսներ առաջ հայտնվել են հրեաներ, ովքեր իրենց համարում են Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներ եւ փորձում են ցեղասպանության հատուցման հարցն էլ «իրենցով անել»…

Մենք համայն հայության ուշադրությունն ենք հրավիրում մեր այս մտահոգությանը, հատկապես դիմում ենք հրեական կազմակերպությունների հետ աշխատող հայ անհատներին ու կառույցներին, որպեսզի Հայոց ցեղասպանության հարցը (որի ճանաչումն այսքան մոտ է այլեւս) չդառնա այլազգիների ու օտար պետությունների «գործիքը» իրենց հերթական աշխարհաքաղաքական շահերի իրագործման մեջ:

Իսկ համայն հրեությանը կոչ ենք անում՝ վերհանել եւ ասել ամբողջ իրականությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ ընդունելով նաեւ սեփական մեղավորությունը, ինքնամաքրվել եւ իրապես աջակցել հայերին՝ վերականգնելու պատմական արդարությունն ու պատմական Հայաստանը:

Հայ Արիական Միաբանության

Գերագույն խորհուրդ

30.08.2007թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։