Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
Միայն Բաքվում՝ Հայոց Բագավան-ներից մեկում պիտի վճռել Ադրբեջանի ու նաեւ Թուրքիայի հետագա ճակատագիրը՝ Մերձավոր Արեւելք – Հայկական Լեռնաշխարհ – Կովկաս տարածաշրջանում… Հայկական կամ Արարատյան Աշխարհը պիտի վերստին դառնա առանձին եւ գործուն տարածաշրջան, իսկ առաջին հնչեցնողը պիտի Հայաստանի նախագահը լինի, որպեսզի այն դառնա մեր արտաքին ու ներքին քաղաքականության կիրառական արժեք… Դառնա պարտադիր միջազգային ոլորտում…
Այսօր էլ հայ արիները եւ հեթանոս այլ հայեր ծիսական կամ տոնական արարողություն են կատարում Գառնո տաճարում, ինչպես Միհր, այնպես էլ հայոց այլ Աստվածներին եւ նախնյաց նվիրված… Հայ Արիական Միաբանությունը դիմել է երկրի բարձագույն այրերին՝ Գառնո արիադավան–հեթանոսական տաճարը գործող տաճար դարձնելու, նաեւ քրմական հոգածությամբ պահպանելու համար: Հայ արիները հայտնել են, որ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը դիմել է նաեւ հայոց ազգային հավատին (հեթանոսություն, հեթանոս–էթնոս–ազգ) իրավական կարգավիճակ տալու եւ դա Սահմանադրությամբ հավաստելու խնդրով: Ի վերջո կան երկրներ, որտեղ միջազգային կրոնների կողքին, որոնք համարվում են պետական կրոններ, գործում են նաեւ ազգային հավատները…
Զավեշտ, որ հուշում է. – Ադրբեջանը, արհեստածին եւ ընդամենը 97 տարվա «պետություն» լինելով (www.hayary.org – չնայած ԽՍՀՄ փլուզումից հետո անկախացած Ադրբեջանը հրաժարվել է մուսավաթական Ադրբեջանի ժառանգորդը լինելուց ու 25 տարվա կյանք էլ չունի… Ինչեւէ` նույն արհեստածին երեւույթն է…), Իլհամ Ալիեւի գլխավորությամբ ամեն տարի մարտի 21-ին նշում է Ամանորը՝ Բաքվում մեծ կրակ վառելով՝ իրեն արիական ծագում վերագելով: Նախորդ տարի էլ նա իբր ծաղրե՜լ էր հայ արիներին՝ ադրբեջանական ավանդական տոնը գողանալու համար (www.hayary.org – երեւի թե՝ իրենց չ–արիական ծագումը «վեհացնելու» նպատակով)…
Իրականություն, որ սպասում է. – Հայ արիները քանիցս դիմել են Հայաստանի նախագահին՝ Հայոց Ամանորը ամեն տարի պաշտոնապես շնորհավորելու եւ դա ավանդույթ դարձնելու համար: Անգամ նշել են, որ գարնանային կամ աշնանային ամանորյա կամ այլ տոնական շնորհավորանքներ լինում են նախագահի կողմից՝ ուղղված քրդերին, հույներին, հրեաներին, ասորիներին, եզդիներին եւ այլն… Իսկ ինչու՞ այդպես չարձագանքել նաեւ Հայոց Ամանորին՝ ազդարարելով մե՛ր Արիական Ծագման, Հայաստանի՝ Արիական Նախահայրենիք լինելու մասին…



