Վրացական պատմության դասագրքերը աղավաղում են պատմությունը

Թբիլիսիի «Արտանուջի» հրատարակչությունը 2003թ. հայերենով հրատարակել է «Վրաստանի պատմություն» երկհատոր դասագիրքը՝ Վրաստանի հայկական դպրոցների 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտների համար: Դասագրքերը թույլատրված են Վրաստանի կրթության նախարարության կողմից: Դասագրքի հեղինակներ՝ Մերաբ Վաչնաձեն, Վախթանգ Գուրուլին և Միխեիլ Բախտաձեն, հաշվի առնելով հայ-վրացական հարաբերություններում պատմական մի շարք զգայուն հարցերը, առավել ևս՝ հաշվի առնելով, որ այդ դասագրքերով սովորում են ազգությամբ հայ երեխաները, փորձել են հնարավորինս անաչառ լինել, երբեմն շրջանցելով դրանք:

Մեկ հարցում վրաց պատմագրությունը անզուսպ է եղել. հայ-վրացական սահմանն իբր անցել է Սևանա լճի հյուսիսային ափերով, այսինքն Տաշիրը, Լոռին (վրացական աղբյուրների Գոգարենեն, հայկական աղբյուրների Գուգարքը), ՈՒտիքը, Գեղարքունիքի մի մասը բնիկ վրացական հողեր են: Դասագրքերում տպագրված վեց քարտեզներից հինգում նշվում է, որ սահմանն անցնում է Սևանա լճի հյուսիսային ափերով, ընդ որում երեք դեպքում Սևանի համար օգտագործվում է վրացականացված կամ մուսուլմանական տարբերակ՝ «Գելաքունիս տբա», «Գոգչիս տբա»:
Հայ-վրացական վիճահարույց խնդիրներում դասագրքի հեղինակները զուսպ են գտնվել: Այսպես, 608թ. տեղի ունեցած եկեղեցական պառակտումը հայերի և վրացիների միջև ներկայացվում է հետևյալ կերպ. «Այն, ժամանակ, երբ Քարթլիում և Բյուզանդիայում հաղթանակեց երկաբնակությունը, Հայաստանի եկեղեցին պաշտպանեց միաբնակությունը: 7-րդ դարի սկզբներին բավականին սրվեցին հարաբերությունները Վրաստանի և Հայաստանի եկեղեցու միջև: 608թ. հայոց կաթողիկոս Աբրահամը հրապարակեց հատուկ կոնդակ, որով էլ վերջնականապես խզվեցին Վրաստանի և Հայաստանի եկեղեցական կապերը»: Մինչդեռ Վրաստանում վերջին տարիներին լույս տեսնող պատմական աշխատություններում հայ-վրացական եկեղեցական վեճերը ներկայացվում են որպես Հայ առաքելական եկեղեցու ոտնձգություններ, բռնություններ վրաց ուղղափառ եկեղեցու նկատմամբ:
1918 թ. դեկտեմբերի երկշաբաթյա վրաց-հայկական պատերազմի մասին գրված է. «1918թ. դեկտեմբերին տարածքային տարաձայնությունների հիման վրա ռազմական ընդհարումներ եղան Վրաստանի ժողովրդավարական Հանրապետության և Հայաստանի միջև, որոնք, բարեբախտաբար, կարճ ժամանակամիջոցում կարգավորվեցին»: Նկատենք, որ գիրքը գրված է անգրագետ հայերենով:
«Ազգ»,19 դեկտեմբերի, 2003թ.
Հ. Գ. – Երբ մենք արդարորեն պահանջում ենք պաշտպանել Հայ Դատը, ապազգային տականքը հոխորտում է, թե մենք «շովինիստներ» ենք, ծարավ՝ արյունի, փորձելով այսպես ջուր լցնել թշնամու ջրաղացին: Չի’ ստացվելու: Եթե տեր չես կանգնում քո հողին, քո նախնյաց արյանը, օտարն է դրանք սեփականացնում, և սա էլ հենց օտարահպատակ հայերի ու նրանց սիոնա-մասոնա-թուրքական տերերի նպատակն է:
Մենք տեր ենք մեր Պատմական Հայրենիքի բոլոր հատվածներին (նաև դեռևս գերեվարված) և մեր նախնյաց սրբազան արյանը: Հայրենատիրությունը մեզ համար անբեկանելի-առանցքային ռազմավարություն է: Իսկ Այսրկովկասում անհրաժեշտ է որ դերակատարություն ունենա մեկ պետություն, որին «կփայփայեն» աշխարհի ուժեղները, և դա Հայաստանը պետք է լինի:


«Հայ-Արիներ»-ի խմբագրություն

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։