Ազգ-բանակի տեսլականը – Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան… Համազգային բանակ եւ Համահայկական այլ կառույցներ ու օրենքներ (առաջարկներ իշխանություններին) – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան…

Չնայած կառավարության փոփոխության շուրջ մեծածավալ հետաքրքրությունների շրջանակ է գործում, ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական ոլորտներում, ինչպեսեւ հանրային, լրագրողական ու այլ բնագավառներում, այնուամենայնիվ, առավել մեծ հետաքրքրությունը եղել ու մնում է բանակի եւ բանակային խնդիրների շուրջ:

ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանն ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հարց ուղղեց պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին՝ խնդրելով ներկայացնել իր տեսլականը պաշտպանության բնագավառի հետագա զարգացման վերաբերյալ: Նախարարը հայտարարեց, որ հիշարժան օր է իր համար, «քանի որ երկար տարիներ լինելով կառավարման ոլորտում, առաջին անգամ է մասնակցում ԱԺ հարցուպատասխանին»: Նրա խոսքով՝ կառավարության ծրագրում ավելի ամբողջական կներկայացվեն պաշտպանության ոլորտի տեսլականն ու ծրագրերը:

«Գիտեք, որ հունվարի 28-ին՝ բանակի կազմավորման 25-րդ տարին է, եւ մեր խնդիրն է անցում կատարել բանակաշինությունից դեպի ազգ-բանակի կառուցում, որովհետեւ հաշվի առնելով այն իրավիճակում, որտեղ գտնվում է մեր պետությունը, տարածաշրջանը, քաղաքական մարտահրավերները՝ ակնհայտ է, որ չափով մեծ բանակը շարունակելու է մնալ իրականության մի մաս»,- ասել է Վիգեն Սարգսյանը:  

«Լուսանցք»-ը այս առումով դիմեց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին, ով հայ արիականների կառույցի անունից արդեն տարիներ շարունակ դիմում է պատկան մարմիններին՝ ազգ-բանակ ստեղծելու առաջարկով:

Հայ արիների առաջնորդը ուրախությամբ նշեց, որ նման ձեւակերպում՝ ազգ-բանակ, առաջին անգամ է հնչում Հայաստանի պետական այրերի կողմից, որպես պաշտոնական խոսք: Իհարկե, Սերժ Սարգսյանը եւս հնչեցրեց ազգ-բանակի միտքը, բայց, հասկանալի պատճառներով փոքր-ինչ մեղմ ասեց՝ ազգ-բանակ ստեղծելու առաջարկներ կան, հաշվի առնելով մեր տարածաշրջանի անկայուն վիճակը… Իսկ այժմ ուղղակի խոսքն ասվել է մեր երկրի պաշտպանության նախարարի կողմից՝ Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի պատերի ներքո: «Ես Հայ Արիական միաբանության եւ Հայ ազգայնականների համախմբման անունից ողջունում եմ այս համարձակ խոսքը, բայց պիտի սպասեմ քայլերի հաջորդական իրականացմանը»,- նշեց Արմեն Ավետիսյանը:

Նա հավելեց, որ նման առաջարկ իրենց կառույցի կողմից պաշտոնապես արվել է նաեւ նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Բերվել են Համաժողովրդական բանակի (աշխարհազորայիններով), ինչպես նաեւ ազգ-բանակի (որը կարելի է ձեւակերպել նաեւ համազգային կամ համահայկական բանակ) ստեղծման անհրաժեշտ փաստարկները: Անգամ նկատի է առնվել սփյուռքահայերի՝ համազգային բանակում ծառայելու յուրահատկությունը, ինչը պիտի ամրագվի նաեւ Հայաստանի Ազգային Սահմանադրությամբ, որը նույնպես համահայկական բնույթ ունի, ինչպես դրանում ներառնված համահայկական դրամատունը եւ այլ կառույցներ… ՀԱՄ առաջնորդը նշեց, որ այդ նախագիծը իրենք հանձնել են ինչպես Սահմանադրական դատարան, այնպես էլ ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին:

Ի զարմանս մեզ, նշեց, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը մի առիթով իրեն հայտնեց, որ ծանոթացել է այդ նախագծին եւ շատ դրույթների հետ համամիտ է, նույնն են ասել նաեւ հանձնաժողովի անդամները, երբ հայ արիների սահմանադրական փոփոխությունների առաջարկներն են քննարկվել համատեղ: Ըստ Արմեն Ավետիսյանի՝ ինքը ոչ միայն պաշտոնական նամակով է դիմել մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանին՝ ազգ-բանակի ստեղծման համար, այլեւ՝ անմիջական հանդիպման ընթացքում է այդ գաղափարը ներկայացրել, մի շարք այլ համահայկական եւ համաազգայնական (համաարիական) ծրագրերի հետ մեկտեղ…

http://www.hayary.org/wph/?p=1572Համահայկական բանակ ընդդեմ համաթուրքական և այլ ճակատներիԱրմեն Ավետիսյան…

http://www.hayary.org/wph/?p=3765 Առաջարկում են ստեղծել ազգ-բանակՀայ արիները ողջունում են ԱՍԱԼԱ-ին եւ փորձում ներթափանցել Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների մեջ

http://www.hayary.org/wph/?p=5436  Ըստ հայ արիների՝ հայոց բանակը պիտի ազգ-բանակ լինի՛ – Երկրապահները համախմբվում են հայոց բանակի շուրջ… Գազի խնդիրը.- Ռուսաստանի հետ բանակցություններում արտոնյալը նույն գի՞նն է…

http://www.hayary.org/wph/?p=4846 – Հայի բանակը՝ ապագայակերտ կառույց – Հայկական զինուժը՝ նաեւ այլ տարածաշրջաններում… ՆԱՏՕ-ի պաշտոնյան՝ նաեւ Արցախի հակամարտության մասին… Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների… 

http://www.hayary.org/wph/?p=1572 –Համահայկական բանակ ընդդեմ համաթուրքական եւ այլ ճակատների – Արմեն Ավետիսյան (Ամենազորավորը Ոգեղեն-Տիեզերական  Զորություններն են եղել, որոնք այսօր թաքնագիտական (գաղտնագիտականշղարշով են պարուրված…)

http://www.hayary.org/wph/?p=3002 – Եվ Հայոց ռազմուժի ծինաբանական ռումբը կվերալիցքավորվիԱրմեն Ավետիսյան – ՀԱՄ առաջնորդ (Հայն Արին է՝ Բ)Արին,ով  Վիշապաքաղ Վահագնի հետ հաղթում է (Չ)Արին…)

http://www.hayary.org/wph/?p=3841 – Հայ ռազմիկի քաղաքականությունը հայրենիքի սահմանների վերականգնումն էՊետություն-բանակ-ազատամարտիկներ միասնությունը անհաղթելի՛ ուժ է

Դառնալով Վիգեն Սարգսյանի կարծիքին՝ նշենք, որ ըստ նրա՝ ամեն ինչ պետք  է ներդնել, որ բանակը ծանր բեռ դառնալու փոխարեն լինի պետության ու տնտեսության շոգեքարշը: «Դա նշանակում է, որ պետք է ընդգրկել ոչ միայն նրանց, ովքեր ԶՈւ-ում ծառայում են, այլ ամբողջ ազգաբնակչությանը, որոնք բանակի հետ կապված ծրագրեր ունեն՝ գիտահետազոտական, գիտական, տնտեսական, արդյունաբերական եւ այլն»,- ասել է նա: Մեր հարցին, թե հնարավո՞ր է նոր առաջարկ ուղարկվի պաշտպանության նոր նախարարին, Արմեն Ավետիսյանը չբացառեց:

Բայց հավելեց, որ նոր նախարարը առաջադրած շատ ծրագրերի հետ արդեն ծանոթ է, երբ աշխատում էր որպես նախագահի աշխատակազմի ղեկավար եւ որոշակի հարցեր, մինչեւ երկրի նախագահին ներկայացնելը, քննարկվել են հենց Վիգեն Սարգսյանի հետ: Եվ հայ արիների ղեկավարը այն կարծիքին է, որ ներկա պաշտպանության նախարարը ոչ միայն բանիմաց է, իր գործի մարդ, այլեւ արագ տրամաբանող, ինչը թույլ է տալիս նույնիսկ առաջին անգամ ներկայացվող հարցերի մասին խոսել առանց լրացուցիչ մեջբերումների՝ պարզ-հասկանալի լեզվով:

Իսկ Վիգեն Սարգսյանի նշած երկրորդ կարեւոր բաղադրիչն այն կլինի, որ բանակը լինի հասարակության դպրոցն ու դարբնոցը. «Այսինքն՝ բանակից զորացրվող զինվորը պետք է լինի շատ ավելի հայրենասեր, կրթված, ուժեղ ու մարտունակ, քան այն երիտասարդը, որ զորակոչվում է բանակ: Սա է լինելու առաքելությունը, եւ ԱԺ-ի հետ դրա համար պետք է իրավական հիմք ու գործնական քայլեր ձեռնարկենք, որ օրենսդրությունը դառնա իրականություն»:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 33 (423), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

http://www.hayary.org/wph/?p=5268  – Տարվա տանուտերը Կարիճն է, ոչ թե ԿապիկըՏարեփոխությունը եւս կատարում ենք այլոց հավատալիքներին ու պատկերացումներին համապատասխան՝ հրեական, հնդկական, չինականմինչեւ ե՞րբ ենք անտեսելու հայկականը

http://www.hayary.org/wph/?p=3028Համաշխարհային մութ ուժերի դեմ՝ Համահայկական գաղտնի կառավարություն. - Հայկական համաշխարհային  գաղտնի կառավարության տեսլականըԸնդդեմ խառնածինների ավերիչ աշխարհակարգի

http://www.hayary.org/wph/?p=4111Համաշխարհային ավերիչ մամլիչին կարող է դիմակայել միայն Համաարիական արարիչ բռունցքըՄիջազգային գաղտնի ուժերին՝ համազգային դիմակայություն

http://www.hayary.org/wph/?p=5684Անհոգի ամեն բան կկործանվի… Հայը կարո՛ղ է ու պիտի՛ փոխի այս պատմության ընթացքը – Համահայկական գաղտնի կառավարության ստեղծումն ընթացքի մեջ է…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։