Մեր ներքին կյանքում արտաքին վարա՞կ կա ներդրված.- Չհավատալու եւ չսպասելու կոչ… Դեռ սպասում են Մոսկվային… ՌԴ-ի դեմ հայց՝ հոգեկանին ՀՀ ուղարկելու համար… Հոգեւորականը ստու՞մ է, թե՞ ոչ… Զինված խմբի գլուխը՝ քաղկալանավո՞ր… Դավաճանները.- Թե չսատկացվեն, շարունակելու են վնասել…

* * *

http://www.hayary.org/wph/?p=5881  Իշխանությունն ու ընդդիմությունը՝ հայոց պետությունը չե՛ն – Վերջապես ե՞րբ ենք զատելու հայրենիքը՝ պետությունից, պետությունն էլ իշխանությունից կամ ընդդիմությունից… Հայաստանը հա՛յի երկրիրն է ու վե՛րջ…Հայը հայկական պետության մեջ ռազմագերի չի՛ կարող լինել…

http://www.hayary.org/wph/?p=5710  Ապստամբությու՞ն, թե՞ ահաբեկչություն. մեր ներքին կյանքի սրած երկու սայրերը… ՊՊԾ գնդի տարածքի գրավումից առաջ… Մեկ գրավում՝ հոգնակիով ներկայացված… Պատանդ են վերցրել, որ ի՞նչ անեն… Որ իմանայի՝ հիշարժան օ՜ր է լինելու… Հովվի ասածը հոտի պետքը չէ… Մեղավորը ոստիկաներն են, որ կան… Խզմալյանը չհամոզե՞ց, թե՞ չվստահեցին… Ի զեն ներսու՞մ… Խմորը ջուր է ուզում…

http://www.hayary.org/wph/?p=5709  Ճաշակին ընկեր չկա, իսկ վտանգը բոլորիս համար է – Ու արտաքին ուժերը մեզ ներքաշեցին տարածաշրջանի քաղաքական կյանքի մեջ…

http://www.hayary.org/wph/?p=5704  Մի՞ թե մնաց միայն ուժային լուծումը – Զինված խմբին թվում է` իր հաղթանակը մոտ է (ո՞վ է ապատեղեկատվություն տալիս)… ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման ամփոփագիր…

http://www.hayary.org/wph/?p=5657  Պատերազմող երկրում չե՛ն սարքում ներքին խրամատներ – Իսկ այդ խրամատները հաճած օտարների պատվերով են առաջանում, ինչպես այս կամ այն գունավոր եւ այլ հեղափոխական շարժումները…

http://www.hayary.org/wph/?p=5378  Ազգադավը հո պոզով-պոչով չի լինում – Օտարների դրամաշնորհներով ներազգային շարժումների հետեւանքը… Մեր պատկան մարմինները ավելի ուշադիր պիտի լինեն՝ դրանց հենց տեղում ձերբակալեն-վնասազերծեն…

http://www.hayary.org/wph/?p=5393  Իսկ ի՞նչ է սպասվում դավաճանին, եթե Հայաստան գա – Ուզում ենք, որ հանկարծ եթե նա Հայաստանին հանձնվի, շա՛տ մարդասեր լինելով հարցը ոչ թե զուտ իրավական տիրույթում քննարկենք, այլ՝ ազգային ու բարոյական…

* * *

Չհավատալու եւ չսպասելու կոչ

- Ալան Միլը ցավակցեց ՊՊԾ գնդում կատարված դեպքերի զոհվածների համար

Հայաստան ժամանած ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին, Ջուզեպպե Գալատիին եւ նրանց ուղեկցող անձանց ընդունել էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը: Հանդիպման ժամանակ Ալան Միլը ցավակցեց հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդում կատարված դրամատիկ դեպքերի ընթացքում զոհվածների համար, եւ հույս հայտնեց, որ հետագայում կորուստները կբացառվեն:

Ոստիկանության պետի տեղակալը մանրամասն ներկայացրել է ոստիկանությունում ընթացող բարեփոխումների ընթացքը, վերջին տարիներին արձանագրված հաջողությունները, ինչպես եւ ոստիկանության գործունեության ոլորտում 2015-2017թթ. բարեփոխումների ծրագրով կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Մասնավորապես, անդրադարձ էեղել հասարակության վստահության ամրապնդման, ոստիկանության ծառայողների կողմից իրավախախտումների կանխարգելման ու բացահայտման եւ մի շարք այլ ուղղություններին:

Ներկայացվեցին նաեւ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի աշխատանքները: Հյուրերին հետաքրքրում էին կառավարման նոր համակարգի վերաբերյալ ոստիկանության մոտեցումը:

Համազեկուցողները նշել են, որ իրենց ուշադրության կենտրոնում է մնում Երեւանի ՊՊԾ գնդում կատարված դեպքերի քննության ընթացքը:

Արդեն տեղեկացրել ենք, որ ավարտվել է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը: Ինչպես հաղորդել է ՀՔԾ-ն, «Զինված խմբի կողմից 2016թ. հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու եւ պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ եւ 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված՝ հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցության հիման վրա 21 մեղադրյալի նախկինում առաջադրված մեղադրանքները լրացվել, նրանց մեղադրանքներ են առաջադրվել քննությամբ հաստատված հանցավոր արարքների կատարման համար»:  

Քրեական գործով նախաքննությունը եւս ավարտվել է «Սասնա ծռեր» խմբի 12 անդամների վերաբերյալ: Ինչպես տեղեկացրել է այս գործով 3 մեղադրյալների պաշտպան Արայիկ Պապիկյանը, նա պաշտպանում է Աշոտ Պետրոսյանի, Արմեն Լամբարյանի եւ Արայիկ Խանդոյանի շահերը, մասնավորապես, ավարտվել է այն մեղադրյալների գործով նախաքննությունը, որոնց մեղադրանքները վերջին շրջանում լրացվել էին: Նրանք են Արայիկ Խանդոյանը,  Վարուժան Ավետիսյանը, Պավլիկ Մանուկյանը, Աշոտ Պետրոսյանը, Գագիկ Եղիազարյանը, Էդվարդ Գրիգորյանը, Սմբատ Բարսեղյանը, Մխիթար Ավետիսյանը, Արմեն Բիլյանը, Սեդրակ Նազարյանը, Արմեն Լամբարյանը եւ Արեգ Կյուրեղյանը:

Փաստորեն, Ժիրայր Սեֆիլյանին եւ մյուսներին առաջադրված մեղադրանքները լրացվել են, նրանց մեղադրանքներ են առաջադրվել քննությամբ հաստատված հանցավոր արարքների կատարման համար: Իսկ Սմբատ Բարսեղյանին սպանության մեղադրանք է առաջադրվել: Վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալներ Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ Սաֆարյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Ներսես Պողոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Հովհաննես Պետրոսյանի եւ Հրայր Թոփչյանի նկատմամբ քրեական գործն անջատել է, ու մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով՝ այդ մասին հաղորդել է մեղադրյալներին, պաշտպաններին, դատավարության մյուս մասնակիցներին: Քրեական գործի նյութերը ծանոթացման համար տրամադրվել են վերը նշված անձանց:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական բաժինը հայտնել է, որ մնացած մեղադրյալների եւ կազմակերպված խմբի կողմից կատարված հանցագործության մյուս դեպքերի վերաբերյալ քրգործով նախաքննությունը շարունակվում է: Նշենք նաեւ, որ այս ընթացքում խուզարկություններ են եղել «Սասնա ծռեր» խմբի որոշ անդամների տներում:

Հայտնի է, որ Հիմնադիր խորհրդարանի անդամների ու աջակիցների դեմ հարուցված 3 քրեական գործերը կքննվեն մեկ փաթեթում։ Էրեբունու ՊՊԾ շենքի գրավման առիթով հարուցված քրեական գործը միացվել է 2015թ. ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու եւ Ժիրայր Սեֆիլյանի դեմ առանձին դրվագով այս տարի հարուցված գործերին։ Ըստ որոշ լուրերի, չի բացառվում, որ այս գործին մասնակիորեն առնչվի նաեւ 2015թ. նոյեմբերի 25-ին Նորքում ԱԱԾ-ի կողմից  վնասազերծված հանցավոր խմբի գործը: Սա կարող է լրջորեն փոխել իրավիճակը եւ անգամ արդեն առաջադրված մեղադրանքների չափը:

«Սասնա ծռեր»-ի հարազատները նախաքննության արդյունքներից դժգոհ են եւ հայտարարություն են արել: Հետաքրքիր է, որ հայտարարության համար հավաքվածների մեծ մասի հիմնական մտահոգությունն այն էր, որ Արցախին հարակից տարածքներն Ադրբեջանին հանձնելու վտանգ են տեսնում: «Այն, ինչի համար պատրաստ էին տղաները զոհաբերվել, զոհվել, նույնը շարունակում են նաեւ նրանց հարազատները։ Սա նաեւ կոչ է մեր ժողովրդին, որ իրենք էլ մնան բարձր գաղափարական գիտակցության վրա»,- ասել է Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը։ Հիմնադիր խորհրդարանի անդամներն ու համակիրները հետեւելով նախաքննությանը, հանգել են այն եզրակացության, որ այլ կերպ պիտի բարձրաձայնեն Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին։

«Սասնա ծռեր»-ը եւս հայտարարություն են արել: Նրանք բանտից տեղեկացրել են, թե կշարունակեն պայքարը: Նկատելով, որ դադարել են  քայլերթերն ու հանրահավաքները, հայտարարության հեղինակները (Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ՝ թվով 37 հոգի) ժողովրդին կոչ են արել «տոգորվել պայքարի կամքով եւ հաղթանակի հավատով, ուշադրություն չդարձնել Սերժ Սարգսյանի դավաճանությունը շարունակելու համար Մոսկվայից նշանակված նորաթուխ վարչապետի կեղծ խոստումներին եւ պատրաստվել ոտքի կանգնելուն»: Արտերկրաբնակ հայրենակիցներին էլ հորդորել են «դադարեցնել գաղութային վարչակազմի պարագլուխ Սերժ Սարգսյանին որպես պետության ղեկավար ընդունելու ազգակործան ընթացքը, հույսեր չկապել նրա հետ միասին ընտրություններով ժողովրդին խաբող կեղծ ընդդիմության հետ ու դրա փոխարեն մասնակցային ու նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել ընդվզումը հասունացնելուն եւ կյանքի կոչելուն»:

Դեռ սպասում են Մոսկվային

- Դեռ սպասում են Մոսկվայի պատասխանին, Ռոււսաստանի դեմ քաղհայցը եւս սպասում է

Հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի հարազատները  որեւէ նորություն չունեն, թե երբ նրան կտեղափոխեն Հայաստան:  Բանակցությունները դեռ ընթացքի մեջ են: «Հայաստանը չի խառնվում: Նախարարությունն էլ ասում է՝ մենք ամեն ինչ գրել ենք, ուղարկել ենք եւ սպասում ենք Մոսկվայի պատասխանին»,- ասել էր Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը:

Հարազատները որեւէ լուր էլ չունեն: «Չգիտենք, թե ինչպես է նրա առողջական վիճակը, ոնց է իրեն զգում»,- ավելացրեց կնոջ հայրը:

Հիշեցնենք, որ 2013թ. հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ Հրաչյա Հարությունյանը բեռնատարով բախվել էր ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր մահացել։ Նա դատապարտվել է 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: Հիշեցնենք նաեւ, որ ռուսական իրավապահ մարմինները շատ անհարգալից էին վերաբերվել հայ վարորդին, անգամ կնոջ խալաթ հագցրած էին տարել դատարանի դահլիճ:…

Նշենք, որ մեկ անգամ չէ, որ խոսակցություններ են պտտվում, որ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու խնդիրն առնչվում է Վալերի Պերմյակովին Ռուսաստանում բանտարկելու հարցին: Փաստորեն, Մոսկվան «բազար» է անում. իր ոճրագործ մարդասպանին ուզում է փոխել արգելակները խափանված ավտոբուսի հայ վարորդի հետ…

Ռուս զինվորականը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ եւ 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված 2 կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ եւ 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն եւ 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ:

ՌԴ-ի դեմ հայց՝ հոգեկանին ՀՀ ուղարկելու համար

- Ռուսաստանի դեմ 450 հազար եվրոյի քաղհայց կա

Հիշեցնենք, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով դատական նիստում Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը քաղաքացիական հայց էր ներկայացրել Ռուսաստանի Դաշնության դեմ: Նկատենք, որ քրեական գործով տուժող կողմը իրավունք ունի դատավարության ցանկացած փուլում քաղաքացիական հայց ներկայացնել, եւ այս դեպքում որոշվել է այն ներկայացնել դատավորի՝ խորհրդակցական սենյակ անցնելուց առաջ: Այս գործով փաստաբանը կներկայացնի տուժողների իրավահաջորդներ Անահիտ Կոշտոյանի, Լուսինե Ավետիսյանի, Նարինե Պողոսյանի եւ Անդրանիկ Պողոսյանի շահերը: Ավետիսյանների սպանության գործով մեղադրյալը ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն է:

Հիշեցնենք, որ Արամազդ Կիվիրյանը հստակեցրել էր, որ քաղաքացիական հայցը ներկայացվել է հենց Ռուսաստանի Դաշնության դեմ, քանի որ այդ երկիրը Վալերի Պերմյակովին զինծառայության ուղարկելու համար «չի կատարել իր պոզիտիվ պարտավորությունները»: Քաղաքացիական հայցի շրջանակներում տուժողների իրավահաջորդները Ռուսաստանի Դաշնությունից պահանջում են 450 հազար եվրոյին համարժեք դրամ: Իսկ թե ինչո՞ւ ամբաստանյալ Վալերի Պերմյակովի դեմ չի ներկայացվել քաղաքացիական հայցով պահանջ, փաստաբանը մեկնաբանեց, որ դա մի քանի պատճառ ունի: «Նախ ռուսաստանի Դաշնությունը ժամանակին չի կատարել իր պարտականությունները, եթե ժամանակին ու պատշաճ կատարեր իր պարտավորությունները, հնարավոր է՝ այդ սպանությունները տեղի չունենային: Այսինքն՝  ՌԴ-ն տեղեկացված լինելով, որ Վալերի Պերմյակովին արգելված է զենք կրել, որ նա ունեցել է հոգեկան խնդիրներ, ուղարկել է Հայաստան ծառայության» – հավելել է փաստաբանը: Բացի այդ, ըստ նրա, երբ զինվորական ծառայության ընթացքում ռուս զինվորականը լքել է զորամասը, հրամանատարությունը ժամանակին չի տեղեկացրել ՀՀ իրավապահներին: «Զորամասի հրամանատարությունը ուներ իրավունք եւ պարտավոր էր տեղեկացնել Հայաստանի իրավապաներին դասալքության մասին: Բայց նրանք տեղեկացնում են այն ժամանակ, երբ սպանությունները տեղի էին ունեցել»,- նկատել է փաստաբանը՝ ընդգծելով, որ իրենք հենց Ռուսաստանի Դաշնության դեմ են քաղհայց ներկայացրել՝ նպատակ ունենալով նաեւ բացառել հետագա նման դեպքերը: Քաղաքացիական հայցը հիմնավոր է,եւ փաստաբանը կարծում է՝ այն ենթակա է բավարարման:

Զինված խմբի գործն էլ մտավ դատարան

2015թ. նոյեմբերի 25-ին Նորքում ԱԱԾ-ի կողմից  վնասազերծված հանցավոր խմբի գործով 33 մեղադրյալներից մի քանիսի մասով գործն անջատվել է եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ, սույն գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը տեղեկացրել էր, որ այն անձինք, ովքեր զենք են տվել կամ վաճառել խմբին՝ չիմանալով նրանց գործունեության իրական նպատակների մասին, նրանց մասով գործը կանջատվի եւ կուղարկվի դատարան: Այսպիսով՝ սույն գործով ներգրավված 33 մեղադրյալներից 4-ի նկատմամբ արդեն իսկ մաս է անջատվել: Անջատված մասով անցնող մեղադրյալներն են Հակոբ Հակոբյանը, Անուշավան Ավետիսյանը, Հարություն Հովհաննիսյանը եւ Ստեփան Չիլինգարյանը:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացրել են, որ գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Այն մակագրվել է դատավոր Արմեն Բեկթաշյանին: Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ: Համաձայն մեղադրական եզրակացության՝ Հակոբ Հակոբյանը 2015թ. հուլիսին, հանցախմբի ղեկավար Արթուր Վարդանյանից առաջարկություն է ստացել համապատասխան վարձատրության դիմաց զենք, ռազմամթերք եւ պայթուցիկ նյութեր հայթայթել եւ իրեն վաճառել: Հակոբ Հակոբյանը չի իմացել, որ այդ զենքերը նախատեսվում էր, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանությունը զավթելու ժամանակ: Նա նույն հարցով դիմել է ծանոթին՝ Գյումրի քաղաքի բնակիչ Անուշավան Ավետիսյանին, որից հետո երկուսով, նախնական համաձայնությամբ, ձեռնամուխ են եղել այդ գործընթացին: Մյուս մեղադրյալ Հարություն Հովհաննիսյանն էլ, նույն առաջարկությունը ստանալով Անուշավան Ավետիսյանից, 2015թ. հուլիսին Գյումրիում 900 դոլարով զենք-զինամթերք է իրացրել:

Ըստ մեղադրանքի՝

Ստեփան Չիլինգարյանն էլ, իր հերթին, Անուշավան Ավետիսյանից նույն ամսին առաջարկություն է ստացել համապատասխան վարձատրության դիմաց զենք, զինամթերք եւ պայթուցիկ նյութեր հայթայթել եւ իրացնել: Նա էլ չի իմացել, որ դրանք նախատեսվում են ըստ անհրաժեշտության գործածել՝ Հայաստանում իշխանությունը զավթելու ժամանակ: Ստեփան Չիլինգարյանը 4700 դոլարով զենք-զինամթերք է իրացրել: Հիշյալ անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք պահել, իրացնելը…) հատկանիշներով: Ներկայումս գործով 4 մեղադրյալներն էլ գտնվում են կալանքի տակ:

Գործով մեղադրյալներ, 33-ամյա Ստեփան Չիլինգարյանը եւ Հարություն Հովհաննիսյանը, ըստ որոշ տեղեկությունների,  որոշակի կապեր են ունեցել սույն գործով մեկ այլ մեղադրյալ, Գյումրու Հայ կաթողիկե եկեղեցու 71-ամյա հոգեւորական Անտոն ծայրագույն վարդապետ Թութունջյանի հետ: Ստեփան Չիլինգարյանը ձերբակալվելուց մի քանի օր առաջ ազատվել է «Շիրակ» օդանավակայանի անվտանգության պետի պաշտոնից: Մյուս մեղադրյալը՝ Հովհաննես Հարությունյանը, Գյումրիում հայտնի է որպես Ձորի Յուրայի որդի: Հովհաննես Հարությունյանի պաշտպան Խաչատուր Խաչատրյանը նշել է, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք պահել, կրելը կամ իրացնելը): Առաջադրված մեղադրանքում Հովհաննես Հարությունյանն իրեն մեղավոր է ճանաչում, նախաքննության ընթացքում հարցաքննվել է: «Իմ պաշտպանյալը այդ խմբի գոյության մասին ոչ տեղեկություն ունի, ոչ էլ խմբի անդամներին ճանաչում է: Երրորդ, չորրորդ անձինք են կապ ունեցել այդ խմբի հետ, այսինքն ճանաչել է իր ծանոթի ծանոթի ծանոթը»,- ասաց Խաչատրյանը: Նա նշեց, որ արդեն ծանոթացել են քրեական գործի նյութերին: Պաշտպանական կողմը պատրաստվում է հենց առաջին նիստի ընթացքում միջնորդություն ներկայացնել Հարություն Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Զենքի մասով պաշտպանը որեւէ տեղեկություն չհայտնեց՝ նշելով, որ այս պահին ձեռնպահ է մնում այլ մանրամասներ հաղորդելուց:

Գործով մյուս մեղադրյալ Անուշավան Ավետիսյանը եւս ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը: Նրա պաշտպան Սիրանուշ Հարությունյանը ասաց, որ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ արդեն միջնորդություն է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Պաշտպանը նշեց, որ մինչ կալանավորվելը Անուշավան Ավետիսյանը տաքսի էր վարում, նա նաեւ առողջական խնդիրներ ունի:

Նշենք, որ զինված խմբի մայր գործը դեռեւս նախաքննության փուլում է: Այդ գործով դեռեւս քննչական գործողություններ չեն կատարվում: Այսպիսով, այս գործով մեղադրյալների թիվը դարձավ 29, որից մի քանիսի խափանման միջոց կալանքը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:

Հոգեւորականը ստու՞մ է, թե՞ ոչ

Զարմանք առաջացրեց այն տեղեկությունը, թե «հայր Անտոնը զինված պարագլխի ղեկավար է նշել նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին»: Պարզվում է՝ երբ առերեսում է եղել Վահան Շիրխանյանի եւ հայր Անտոնի միջեւ, հոգեւորականը կրկնել է, թե Սեյրան Օհանյանն է պարագլուխը, որից հետո Վահան Շիրխանյանը բղավել է, որ ստում Անտոնը: Հայր Անտոնն պնդել է, որ պիտի հանդիպի Սեյրան Օհանյանի հետ:

Այստեղ մի հին խոսակցություն է նորացվել, թե Սեյրան Օհանյանն ու Վահան Շիրխանյանը մտադիր էին նախորդ տարվա դեկտեմբերի կեսերին սկսել «Սպաների համահայկական միության» հիմնադիր համագումարը, որի նախագահը պետք է լիներ նախկին նախարարը: Միությունը ծրագրել էր ունենալ 10 հազար անդամ՝ աշխարհի տարբեր երկրներից: Սակայն գործը գլուխ չեկավ, ինչը փորձում են կապել սույն գործի հետ:

Զինված խմբի գլուխը՝ քաղկալանավոր

Այս համոզմունքն ունի Արթուր Վարդանյանի պաշտպանը:

Նորք Մարաշում 2015-ի նոյեմբերին վնասազերծված զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի մեղադրանքը խստացվել է. ավելացել է իշխանության յուրացման նախապատրաստության փորձ անելու մեղադրանքը: Այս մասին ասել է մեղադրյալի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: Նրա կարծիքով, իր պաշտպանյալը անցանակալի անձ է եղել իշխանությունների համար, այն դեպքում, երբ լինելով Իսպանիայում, «օգնել է Հայաստանին ու հայկական համայնքի զարգացմանը նպաստել: «Արթուր Վարդանյանը իր ուրույն լուման է ներդրել Հայաստանում ու արտգործնախարարության կողմից ստացել գովասանքի խոսքեր: Իսկ ներքաղաքական կյանքում նա իր քննադատական խոսքն է ասել նախ Սահմանադրական բարեփոխումների համար, հետո տնտեսական մենաշնորհների: Եվ այս պարագայում ելքը տեսնում է իշխանափոխության մեջ», – հայտարարել է փաստաբանը՝ նկատելով, որ խմբի անդամները եղել են «իշխանության խոշորացույցի տակ՝ որպես անցանկալի անձինք»:

Այս փաստաբանը այնքան է հիացել իր պաշտպանյալով, որ նրան համարել է՝ «քաղկալանավոր, որովհետեւ նա կալանավորվել է իր հայացքների համար: Նրան առաջադրված հոդվածը քաղաքական հոդված է»:

«Ինչ վերաբերում է զենք-զինամթերք պահելու մասին մեղադրանքին, ապա ձերբակալվելուց հետո Արթուրը հստակ հայտարարել է, որ զենքը բացառապես ուղղված էր լինելու հետագայում, եթե կարիքն զգացվեր, Արցախի պաշտպանությանը, ինչպես նաեւ Սիրիայում գործողություններ կատարելուն: Նոյեմբերին այդ հայտարարությունից հետո մենք ունեցանք ապրիլյան 4-օրյա պատերազմ»,- նկատել է փաստաբանը: Իրականում հավատու՞մ է նա իր պաշտպանյալին, մոռացե՞լ է, որ Հայաստանը պետւթյուն է եւ բանակ ունի, իսկ կամավորական շարժումները ավարտվել են դեռ 1990-ականների կեսերին եւ եթե անգամ հարկ եղած պարագայում սկսվեն էլ, ապա անպայման պիտի համակարգվեն պետության կողմից... Պարզ չէ: Նա փաստաբան է եւ իր գործն է անում:

Նախաքննություն իրականացնող ԱԱԾ քննչական վարչությունը որպես զինված խմբի գործողությունների ապացույց ներկայացրել էր նաեւ որոշ քարտեզներ, որոնցում նախանշված են եղել զինված խմբի թիրախում հայտնված պետական օբյեկտները: Այդ առնչությամբ փաստաբանն ասել է. «Քարտեզ ունենալը ոչ մեկին արգելված չէ եւ քարտեզ կարող են ունենալ բոլորը: Դրա մեկնաբանությունը եղել է հետեւյալը՝ անհնազանդություն պետք է իրականացվեր եւ նշվել է ընդամենը, թե որտեղ ինչ կարգով ու ֆորմատով պետք է իրականացվեր այդ անհնազանդությունը, այսինքն՝ իշխանափոխության հետ կապված գործառույթներ»:

Պաշտոնապես հաղորդվել էր, որ զինված խմբի թիրախում եղել են պետական նշանակության օբյեկտներ՝ Ազգային ժողով, կառավարություն, Սահմանադրական դատարան, ՀՀ նախագահի նստավայր: Նորք Մարաշում Արթուր Վարդանյանի վարձակալած բնակարանում 2015-ի նոյեմբերի 27-ին հայտնաբերվել էին տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր, նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքավորումներ, փամփուշտներ, փամփշտակալներ, կապի միջոցներ ու այլ տեսակի զենք եւ ռազմամթերք:

Այս ամենը մեկ բան է հուշում. հասկանալի է, որ հանրությունն այդպես էլ չի տեղեկանա բոլոր իրական մանրամասներին, բայց պետությունը նախ ի՛ր համար կարեւոր մի հարցի պետք է պատասխանի. նշյալ բոլոր գործողությունները միայն ներքին ըմբոստությա՞ն հետեւանք են, սոցիալական բու՞նտ, թե՞ նաեւ արտաքին խառնակչության ձեռք կա:

Հիշեցնենք միայն, որ պետական որոշ պաշտոնյաների բերանով հնչեց, որ հրապարակվելու են տարբեր երկրներից եկող ֆինանսական հոսքերի մասին, որը եւ նպաստել է նշյալ դեպքերի ծավալմանը: Արդյո՞ք դա հնչելու է, թե՞ մնալու է հռետորական համատեքստում…

Թե չսատկացվեն, շարունակելու են վնասել

«Լուսանցք»-ը բազմիցս անդրադարձել է ազգադավության ու հայրենադավության հարցին: Իհարկե, այն մեզանում համատարած բնույթ չի կրում, սակայն մեր պատմության գենախեղման քառուղիներում եղել են դաժան ու դժբախտ իրադարձություններ, որ այդ ախտը բերել են նաեւ մեր կյանք: Եվ այսօր «յան» վերջավորությունը կրող ամեն մեկի պատմությունը դեռ ինքնաբացահայտման կարիք ունի:

Դրա համար հնում եղել է տոհմածառի կազմումը, որը հիմա, ցավոք, չի լինում, ինչը հենց յուրաքանչյուրին թույլ կտար՝ ըստ անհրաժեշտության, զբաղվել գենետիկ ինքնամաքրմամբ: Իսկ դա հնարավոր է, որի մասին բազմիցս խոսել է Հայ Արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը՝ ներկայացնելով արյան մաքրության վերականգնման տոհմական կարգը:

Սա կարող է օգտակար լինել այն հային, ով իրապես նպատակ ունի վերականգնել իր գենի մաքրությունն ու զորությունը: Սակայն, մեզանում «կյանք են մտել» նաեւ խառնամուսնությունները, ինչը կարող է մեծ հարված հասցնել արդեն իսկ գենախեղված հային, ով շարունակում է խառնարյունության գետաբերանը լայնացնել…

Իմիջիայլոց, հենց հայ արիականներն էլ առաջարկել էին, որ համահայկական բոլոր կազմավորումները, միությունները ստեղծելու ճանապարհին կազմվի նաեւ ազգային վրիժառուների միություն՝ ազգադավներին ու հայրենադավներին օտար, հիմնականում թշնամի երկրներում ոչնչացնելու եւ նրանց հայավնաս գործունեությունը դադարեցնելու համար: Սա նաեւ կլինի ահազանգ՝ գալիք դավաճանների համար:

Քանի դեռ սա չկա, գենախեղ լամուկները Բաքվում ծաղիկներ կդնեն հորինված ցեղասպանության հուշարձանին:

Այսպես կոչված «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանը եւ արդեն իբրեւ «Մերիդիան» ոչ կառավարական կազմակերպության նախագահ հանդես եկող Սյուզան Ջաղինյանը Ադրբեջանի մայրաքաղաքում այցելել են մտացածին Խոջալուի ցեղասպանության հուշարձան եւ ծաղիկներ դրել այնտեղ: Նրանց ուղեկցորդը մանրամասն ներկայացրել է 1992թ. փետրվարի 25-26-ին վերագրվող դեպքի՝ Արցախի Իվանյան (նախկինում Խոջալու) ավանի ազատագրման դեպքերի վերաբերյալ ամբողջությամբ խեղաթյուրված պատմություն:

Ավելի վաղ ադրբեջանական կողմի կազմակերպած այս ակնհայտ քաղաքական նպատակներ հետապնդող եւ սեփական ու միջազգային հանրությանը մոլորեցնելուն միտված այդ թատերական ներկայացմանը մասնակցել է նաեւ իրեն իրավապաշտպան ու վտարանդի գրող հանդես եկող Վահե Ավետյանը: Նա նոյեմբերի 8-ին եւս այցելել էր վերը հիշատակված հուշարձան եւ ընկնելու աստիճան խոնարհվել դրա առջեւ…

Ուրեմն՝ այս ազգադավներից Վ.Մ-ն (թերթի տարածքն էլ եմ ափսոսում՝ անունը-ազգանունը լրիվ գրելու համար) հանես է եկել ի պաշտպանություն «Սասնա ծռերի»:

Գտնվելով Ուկրաինայում, սոցցանցի իր էջում նա անդրադարձել էր «Սասնա ծռեր»-ի գործողություններին՝ իհարկե հրճվելով, ապա հավելել. «Իմ ընկերներ, ուկրաինացիներ, այժմ հայրենիքումս (այս հայրենադավը նաեւ անբարոյաան է)՝ Հայաստանում, մի քանի համարձակ մարդիկ, գրավել են ոստիկանության զորամասերից մեկը եւ զենքը ձեռքներին փորձում են հեղաշրջում կատարել՝ ազատելու Հայաստանը Պուտլերի վեցնոցից՝ Սերժ Սարգսյանի ռեժիմից: Ռեժիմը սպասարկող ԶԼՄ-ները նրանց ներկայացնում են որպես տեռորիստների խմբավորում, ոստիկանությունը ձերբակալում ու բանտեր է նետում վերջիններիս հարազատներին ու մտերիմներին… Խնդրում եմ՝ սատարեք հերոսներին…»:

Հիշեցնենք, որ մինչ այդ էլ, այս լամուկը հայտարարել էր Բաքվից, որ Հայաստանում մի ընդդիմադիր գործիչ կա՝ Ժիրայր Սեֆիլյանը եւ մի ընդդիմադիր ուժ՝ Հիմնադիր խորհրդարանը, որին անօրինական բոլոր ձեւերով նեղում է «Սերի ռեժիմը»:

Սյուզան Ջաղինյան լամուկն էլ, համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների, մասնակցել է «Հայ-ադրբեջանական հակամարտություն. կարգավորման հիմնական արգելքները եւ հեռանկարները. հայացք դեպի Հայաստան եւ Ադրբեջան» թեմայով կոնֆերանսին: Ադրբեջանական լրատվամիջոցները նրան ներկայացնում են որպես լրագրողի եւ սարակական գործչի:

Վահե Ավետյանին ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացրել են որպես վտարանդի իրավապաշտպան: Ս.Ջ-ն վերջերս էր դիմել Ադրբեջանին՝ հրաժարվելով Հայաստանի քաղաքացիությունից: Ավելի վաղ նա Հայաստանի իշխանություններին մեղադրել էր իր հետ տեղի ինչ-որ ունեցող անարդարությունների մեջ: Ի պատասխան, ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում էր ներկայացրել լրագրող Սյուզան Ջաղինյանի այն հայտարարություններին, թե պարզվել է, որ ինքը մահացած է, որից հետո սկսել է մեղադրել իշխանություններին: Փաստորեն, 2011թ. մարտի 22-ին անձնագրային եւ վիզաների վարչությունում ստացվել է Վոլոդյա Ջաղինյանի դիմումը՝ դատարանի վճռով մահացած ճանաչված դստերը հաշվառումից հանելու գործում աջակցություն ցուցաբերելու նպատակով: Ինչն էլ ի կատար է ածվել: Ընդ որում մինչ մահացած ճանաչելու վերաբերյալ վճիռը, գործընթացն անցել է սահմանված ընթացակարգով՝ առկա է եղել նաեւ գործ անհայտ բացակայող ճանաչելու մասով եւ համապատասխան վճիռ:

Ի դեպ, Haqqin.az-ը գրել է, որ Վահան Մարտիրոսյանը միակ «հայտնի» հայը չէ, ով ներողություն է խնդրում Խոջալուի դեպքերի առիթով ու ծաղիկներ դնում զոհվածների հուշարձանին: «Նախկինում ադրբեջանական ժողովրդից հրապարակային ներողություն են խնդրել լրագրող Վահե Ավետյանը, Լեռնային Ղարաբաղի Հելսինկյան ասամբլեայի ներկայացուցիչ Կարեն Օհանջանյանը, Հայաստանի ՀԿ-ներից մեկի նախագահ Գեորգի Վանյանը եւ այլն…

Արամ Ավետյան եւ Արման Դավթյան

– – – – – – – – – – – – – – – – –

* Վերջին՝ «Թե չսատկացվեն, շարունակելու են վնասել»-ու հատվածի լրացված տարբերակը.-

Գենախեղ լամուկները Բաքվում ծաղիկներ են դրել հորինված ցեղասպանության հուշարձանին

Այսպես կոչված «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանը եւ արդեն իբրեւ «Մերիդիան» ոչ կառավարական կազմակերպության նախագահ հանդես եկող Սյուզան Ջաղինյանը Ադրբեջանի մայրաքաղաքում այցելել են մտացածին Խոջալուի ցեղասպանության հուշարձան եւ ծաղիկներ դրել այնտեղ: Նրանց ուղեկցորդը մանրամասն ներկայացրել է 1992թ. փետրվարի 25-26-ին վերագրվող դեպքի՝ Արցախի Իվանյան (նախկինում Խոջալու) ավանի ազատագրման դեպքերի վերաբերյալ ամբողջությամբ խեղաթյուրված պատմություն:

Ավելի վաղ ադրբեջանական կողմի կազմակերպած այս ակնհայտ քաղաքական նպատակներ հետապնդող եւ սեփական ու միջազգային հանրությանը մոլորեցնելուն միտված այդ թատերական ներկայացմանը մասնակցել է նաեւ իրեն իրավապաշտպան ու վտարանդի գրող հանդես եկող Վահե Ավետյանը: Նա նոյեմբերի 8-ին եւս այցելել էր վերը հիշատակված հուշարձան եւ ընկնելու աստիճան խոնարհվել դրա առջեւ:

Ի պաշտպանություն՝ «Սասնա ծռեր»-ի

Հիշեցնենք, որդեռ  հուլիսին ազգադավ Վահան Մարտիրոսյանը կոչ է անում սատարել «Սասնա ծռեր» խմբավորմանը: Գտնվելով Ուկրաինայում, սոցցանցի իր էջում նա անդրադարձել էր «Սասնա ծռեր»-ի գործողություններին, իհարկե հրճվելով, ապա հավելել «Իմ ընկերներ, ուկրաինացիներ, այժմ հայրենիքումս (այս հայրենադավը նաեւ անբարոյական է)՝  Հայաստանում, մի քանի համարձակ մարդիկ, գրավել են ոստիկանության զորամասերից մեկը եւ զենքը ձեռքներին փորձում են հեղաշրջում կատարել՝ ազատելու Հայաստանը ՊՈՒՏԼԵՐԻ վեցնոցից՝ Սերժ Սարգսյանի ռեժիմից: Ռեժիմը սպասարկող ԶԼՄ-ները նրանց ներկայացնում են որպես տեռորիստների խմբավորում, ոստիկանությունը ձերբակալում ու բանտեր է նետում վերջիններիս հարազատներին ու մտերիմներին… Խնդրում եմ՝ սատարեք հերոսներին…»:

Հիշեցնենք, որ մինչ այդ էլ, այս լամուկը հայտարարել էր Բաքվից, որ հայաստանում մի ընդդիմադիր գործիչ կա՝ Ժիրայր Սեֆիլյանը եւ մի ընդդիմադիր ուժ՝ Հիմնադիր խորհրդարանը, որին անօրինական բոլոր ձեւերով նեղում է «Սերժի ռեժիմը»…

Բաքու ժամանած 3-րդ «հայը» Սյուզան Ջաղինյանն է

Այս մի լամուկն էլ, համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների մասնակցել է «Հայ-ադրբեջանական հակամարտություն. կարգավորման հիմնական արգելքները եւ հեռանկարները. հայացք դեպի Հայաստան եւ Ադրբեջան» թեմայով կոնֆերանսին:

Ադրբեջանական լրատվամիջոցները նրան ներկայացնում են որպես լրագրողի և հասարակական գործչի:

Բաքու ժամանած մյուս 2 հայերը Շվեդիայում եւ Ուկրաինայում հայության դեմ տրամադրված փողերով բնակվող Վահե Ավետյանը եւ Վահան Մարտիրոսյանն են:

Առաջինին ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացրել են որպես վտարանդի իրավապաշտպան, իսկ մյուսին՝ իրավապաշտպան, լրագրող  եւ Հաքքին.ազ կայքի սեփական թղթակից:

Սյուզան Ջաղինյանը վերջերս էր դիմել Ադրբեջանին` հրաժարվելով Հայաստանի քաղաքացիությունից: Ավելի վաղ նա Հայաստանի իշխանություններին մեղադրել էր իր հետ տեղի ինչ-որ ունեցող անարդարությունների մեջ: Ի պատասխան, ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում էր ներկայացրել լրագրող Սյուզան Ջաղինյանի այն հայտարարություններին, թե պարզվել է, որ ինքը մահացած է, որից հետո սկսել է մեղադրոլ իշխանություններին: Փաստորեն,  2011թ. մարտի 22-ին անձնագրային եւ վիզաների վարչությունում ստացվել է Վոլոդյա Ջաղինյանի դիմումը՝ դատարանի վճռով մահացած ճանաչված դստերը հաշվառումից հանելու գործում աջակցություն ցուցաբերելու նպատակով: Ինչն էլ ի կատար է աշվել: Ընդ որում մինչ մահացած ճանաչելու վերաբերյալ վճիռը, գործընթացն անցել է սահմանված ընթացակարգով՝ առկա է եղել նաեւ գործ անհայտ բացակայող ճանաչելու մասով եւ համապատասխան վճիռ:

Վահան Մարտիրոսյանի «հերոսական» պատմությունն էլ է հայտնի բոլորին, ով մինչեւ Ադրբեջան փախչելը, հասցրել էր «հանրային ակտիվիստի» եւ «փողեր գցողի» համբավ հանել, մարդկանց վստահեցնելով, որ պարտքերը կվերադարձնի…

Վահե Ավետյանը Հանրապետական կուսակցության հիմնադիրների՞ց է

Շվեդիայի քաղաքացի, նախկինում Հայաստանի քաղաքացի Վահե Ավետյանը, որին ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացրել են որպես վտարանդի իրավապաշտպան, Բաքու ժամանելով, ծաղիկներ էր դրել այսպես կոչված Խոջալուի զոհերի հուշարձանին ու խոնարհվել:

Թե ով է Վահե Ավետյանը, որին ադրբեջանական զլմ-ները գովաբանում են, իսկ հայկականները համարում դավաճան, պարզաբանել են մեր թշնամիները: 1962-ին Երեւանում ծնված այս ազգադավը 1984-ին ավարտել է Հայաստանի գյուղինստիտուտը,1988-ից ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալել, եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիրներից: 1990-ին ՀՀԿ-ի թիվ  2 կուսակցական տոմսը ստացել է հենց նա, ինչը եւս ցույց է տալիս նրա դերակատարությունը այս կուսակցության հիմնադրման գործում: Այսօր իշխող Հանրապետական կուսակցությունից եւ Հայաստանից Ավետյանի հեռանալու մասին տեղեկությունները հակասական են: Ավելի քան 2 տասնամյակ նա բնակվում է Շվեդիայում, հրապարակավ քննադատում Հայաստանի իշխանությունների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հանդեպ քաղաքականությունը:

Այսպես էլ պատվավոր հյուր սարքելով վահեավետյանից, նրան համոզել են Բաքվում այսպես կոչված Խոջալուի զոհերի հուշարձանի մոտ ասել է, որ ցնցված է անմեղ զոհերի մեծ թվով՝ ընգծելով, որ «Խոջալուի ցեղասպանությունը հայ ժողովրդի պատմության մեջ կմնա որպես սեւ բիծ»…

Ամենագործուն ազգադավը

Ներկայումս Haqqin.az-ի թղթակից, Վահան Մարտիրոսյանը, ով՝ այլոց փողերով իր ճախ, բայց իրականում՝ անփառունակ գոյությունը քարշ է տալիս մերթ Ադրբեջանում, մերթ Ուկրաինայում: Փորձելով մեկ անգամ էլ կարեւորել իր ոչնչություն ներկայացնող անձը, նա մի անգամ դիմել էր Ուկրաինայի իրավապահ մարմիններին եւ հայտարարել, որ ենթարկվել է հարձակման: Իբր միջադեպը կատարվել է Օդեսայի նահանգի Բելյաեւկա ավանի մերձակայքում: Ըստ այս լամուկի, առանց պետհամարանիշների մեքենայով փորձել են վրաերթի ենթարկել իրեն, սակայն վերջին պահին դժվարությամբ հաջողվել է խուսափել ու փրկվել` վնասելով ոտքը:

Բաքուն մերթ ընդ մերթ հրապարակել է «հայտնի» հայերի անունները

Վերջերս ադրբեջանական  զլմ-ները նորից լուրեր են տարածել Բաքվում այսպես կոչված Խոջալուի զոհերի հիշատակի հուշարձանին ծաղիկներ դրած հայերի մասին: Haqqin.az-ը թարմացված տեսանյութ է տեղադրել իր կայքում Հայաստանից փախած Վահան Մարտիրոսյանի մասին, թե ինչպես է նա ծաղիկներ դնում հուշարձանին: Haqqin.az-ը գրել է, որ Վահան Մարտիրոսյանը միակ «հայտնի» հայը չէ, ով ներողություն է խնդրում Խոջալուի դեպքերի առիթով ու ծաղիկներ դնում զոհվածների հուշարձանին: «Նախկինում ադրբեջանական ժողովրդից հրապարակային ներողություն են խնդրել լրագրող Վահե Ավետյանը, Լեռնային Ղարաբաղի Հելսինկյան ասամբլեայի ներկայացուցիչ Կարեն Օհանջանյանը, Հայաստանի ՀԿ-ներից մեկի նախագահ Գեորգի Վանյանը եւ այլն»,- գրում է Haqqin.az-ը:

«Լուսանցք» թիվ 42 (432), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։