ԻԻՀ ԱԳՆ հայտարարությունը նվիրված Ղուդսի համաշխարհային օրվա ն

Կից դիտարկման եւ օգտագործման նպատակով ներկայացվում է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը՝ նվիրված Ղուդսի համաշխարհային օրվան:
    
    ՀՀ- ում ԻԻՀ դեսպանության
          հասարակայնության հետ կապերի բաժին

به پيوست بيانيه وزارت امور خارجه جمهوري اسلامي ايران به مناسبت روز جهاني قدس جهت ملاحظه و بهره برداري لازم ايفاد مي گردد. 
    
        روابط عمومي   
سفارت جمهوري اسلامي ايران در جمهوري ارمنستان

Հանուն Աստծո

ԱԳՆ հայտարարությունը նվիրված Ղուդսի համաշխարհային օրվա ն

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորում է համայն աշխարհի մահմեդականներին՝ Ղուդսի համաշխարհային օրվա կապակցությամբ:
 Իսլամական աշխարհը այն պայմաններում է դիմավորում  մեծարգո Իմամ Խոմեյնու այս արժեքավոր հիշատակը, երբ կեղեքված պաղեստինը եւ Ղուդսը, որպես մահմեդական ժողովուրդների համերաշխության եւ միասնականության խորհրդանիշ, դեռեւս գրավված են սիոնիստական զավթիչների կողմից:

Պաղեստինի կազմակերպված զավթումից անցել է ավելի քան 60 տարի եւ այս անպաշտպան երկիրը դեռեւս սիոնիստական վարչակարգի ահաբեկչական եւ խտարական գործողությունների, անպաշտպան ժողովրդի, հատկապես կանանց եւ երեխաների կոտորածների, պաղեստինական տարածքների, մասնավորապես Գազայի հատվածի շրջափակման, սննդամթերքի, դեղամիջոցների եւ վառելիքի ներմուծման դադարեցման, սիոնիստաբնակ ավանների զարգացման, տնտեսական ենթակառուցվածքների լայնամասշտաբ ոչնչացման եւ Սուրբ Ղուդսի հրեականացման ակնատեսն է:
Սիոնիստական զավթիչ վարչակարգը գրավման ամբողջ ժամանակաշրջանում դիմելով ռասայական խտրականության եւ ծավալապաշտական քայլերի ձգտել է փոփոխության ենթարկել Ղուդսի բնակչության կառուցվածքն ու կազմը, եւ այս քաղաքի պատմական ու կրոնական վայրերը, հատկապես Ալ Աղսա մզկիթը սիոնիստների լայնածավալ, անօրինական եւ հրահրիչ հորատումների եւ մզկիթի որոշ պատմական հատվածների ոչնչացման հետեւանքով գտվում է մշտական սպառնալիքի տակ:
Իրանի Իսլամական Հանրապետությունը ընկալելով միջին արեւելքում սիոնիստական վարչակարգի ոչ լեգիտիմ եւ կեղծ ներկայությունից բխող վտանգները, մշտապես շեշտել է Ղուդսի եւ Պաղեստինի իսլամական ինքնության պահպանումը եւ մահմեդական ժողովուրդների միասնության եւ համերաշխության ամրապնդումը, եւ կարծում է, որ միայն տարածաշրջանի մահմեդական ժողովուրդների ամուր կամքը եւ դիմադրության նկատմամբ հավատն ու համոզմունքը, որը Պաղեստինի եւ մահմեդական ժողովուրդների համար բերել է փայլուն հաղթանակներ, կարող են արգելակել Ղեւդսի զավթիչ վարչակարգի մաքսիմալիստական նկրտումները:
Այն պայմաններում, երբ Ղուդսի համաշխարհային օրը աշխարհի ազատատենչ եւ անկախ ազգերի կողմից սիոնիստ զավթիչների դեմ կեղեքված Պաղեստինի հերոսական ժողովրդի ընդվզման ժողովրդական աջակցության օբյեկտիվ բյուրեղացումն է, Պաղեստիտնի ժողովուրդը այս աջակցության հիման վրա իր ձայնն է բարձրացրել պատմական հայրենքը զավթումից ամբողջովին ազատելու, Ղուդսի եւ սիոնիստական ռեժիմի կողմից բոլոր պաղեստինցի գերյալների, հատկապես Պաղեստինի օրենսեդիր մարմնում այս ժողովրդի ընտրյալ պատգամավորների ազատության եւ բոլոր պաղեստինցի փախստականների՝ իրենց նախահայրերի հայրենիք վերադառնալու համար եւ աշխարհ մնացած ազատատենչ ազգերից խնդրում է պաշպանել եւ աջակցություն ցուցաբերել պաղեստինի պայքարին ու դիմադրությանը Ղուդսը զավթած վարչակարգի պետական ահաբեկչության եւ ռասայական խտրականության քաղաքականության դեմ:
Վերջում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, հրավիրելով բոլոր մահմեդական եւ ազատատենչ ժողովուրդներին մեծարելու Ղուդսի համաշխարհային օրը եւ ակտիվ ներկայություն ցուցաբերելու աշխարհի տարբեր կետերում կազմակերպվող այս օրվան նվիրված միջոցառումներին, Պաղեստինի ժողովրդի հետ իր վճռական համերաշխությունը արտահայտելու եւ սուրբ Ղուդսին աջակցելու համար կոչ է անում պաղեստինցի ժողովրդի բոլոր շերտերին եւ հատկապես քաղաքական եւ ջիհադական խմբերին՝ միավորվելու պաղեստինյան հեղափոխության վսեմ նպատակների շուրջ եւ կանխելու երկպառակությունը եւ անջատումները, որոնք ձեռնտու են միայն սիոնիստական զավթիչ վարչակարգին:
      


             

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։