Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության փորձագետներն արդեն մի քանի օր է գտնվում են Երեւանում եւ մի շարք հանդիպումներ են ունեցել ոչ միայն մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի, այլեւ՝ խորհրդարանական խմբակցությունների եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ: ԱԺ հանձնաժողովի հետ նրանք դիտել են Թատերական հրապարակում կատարվածի տեսաերիզները: Ամերիկացիները նշում են, թե նյույորքյան երկնաքերերի ռմբահարման ուսումնասիրությունների ժամանակ էլ սկզբում ե՛ւ հանրությունը, ե՛ւ լրատվամիջոցները թշնամական էին տրամադրված իրենց հանձնաժողովի հանդեպ, բայց հետո հաջողվեց ստեղծել վստահության մթնոլորտ, եւ զոհերի հարազատները դարձան իրենց դաշնակիցները: Նրանք հրապարակավ հայտարարել էին, որ հանձնաժողովի եզրակացությունը պետական գաղտնիք էր պարունակում եւ, բնականաբար, Սպիտակ տունը պետք է այն նախապես կարդար, որ ոչ մի միջամտություն չլիներ Ջորջ Բուշի վարչակազմի կողմից, եւ իրենք նույն պահին, երբ եզրակացությունը ներկայացրել են ԱՄՆ նախագահին, այն արդեն գիրք դարձրած հանձնել են նաեւ ԱՄՆ-ի բոլոր գրախանութներին: Ամերիկյան փորձագետները շեշտել են, թե իրենց խնդիրը չի եղել գտնել մեղավորներին, այլ՝ ընդամենը ներկայացնել փաստերը եւ նշել են, որ եթե սեպտեմբերի 11-ին պարզ էր, թե հստակ ովքեր են իրականացրել ահաբեկչությունը, ապա մեր պարագայում դեռ չկան անձինք, որոնք ձերբակալվել են զոհերից թեկուզ մեկին սպանելու մեղադրանքով: Նախ նշենք, որ այսօր էլ դեռ ԱՄՆ-ում տեսակետ կա, որ Բեն Լադենի ահաբեկչական կառույցը ոչ մի կապ չունի այդ՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետ: Այս մասին «Լուսանցք»-ն արել է հրապարակում: Մեր պարագայում էլ, իհարկե, անհարմար իրավիճակ է, եթե ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամները միայն իշխանության եւ իշխանամետ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն են, ապա մեր հանրային կարծիքն էլ տրամաբանորեն ընդդիմանում է այդ հանձնաժողովի տեսակետներին (հնարավոր է՝ որոշ հարցերում նաեւ արդարացի կարծիքներին): Սակայն մեր եւ ամերիկյան հանձնաժողովների գործառույթների հարցում կա էական տարբերություն: Նրանց հանձնաժողովը պիտի հերքեր, որ ահաբեկչությունն իրականացրել են իսրայելա-ամերիկյան մութ ուժերը եւ մեղքը պիտի բարդեր արաբական աշխարհի ահաբեկիչների վրա (հիմնականում՝ «Ալ-Ղաիդա»), իսկ մեր դեպքում պիտի արվի ճիշտ հակառակը՝ ԱԺ հանձնաժողովը (ըստ՝ ընդդիմության եւ արեւմտյան ուժերի) պիտի հիմնավորի, որ ոչ թե օտար ուժերն են իրենց հրահրումներով մեղավոր, որ հասան իրենց նպատակին ու առճակատման տարան ՀՀ իշխանություններին ու ընդդիմությանը, այլ հենց իշխանություններն են մեղավոր, որոնք մարտի 1-2-ին Երեւանում նյույորքյան սեպտեմբերի 11 արեցին… Իհարկե, իշխանությունների գործելաոճում վստահաբար կա բռնության տեսանելի տարր, սակայն, թե ինչու՞ խաղաղ ցույցերը հանգեցրին բախման ու արյունահեղության… այս հարցը այդպես էլ կմնա քաղաքական հռետորական հարց: Ընդդիմությունն էլ իր հերթին է ստեղծել մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով եւ իր եզրակացություններն է ներկայացնում հանրությանը: Այնպես որ, պիտի «ապավինենք» օտարի որոշմանը եւ վերստին ընկղմվենք ներքաղաքական պայքարի մեջ ու դրանից բխող արտաքին ճնշումների հորձանուտում: Սա էլ հենց ոմանց նպատակն է՝ ե՛ւ ներսում, ե՛ւ դրսում: Արման Դավթյան
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- ԵՀ-ն հրաժարվել է մեկնաբանել միջուկային փորձարկումները վերսկսելու ԱՄՆ-ի մտադրությունը
- Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և երբեք չեն լինելու. Արսեն Թորոսյան
- ՀԱՄԱՍ-ը մտադիր է հոկտեմբերի 30-ին Իսրայելին փոխանցել երկու պատանդների մարմինները․ Al Hadath
- Իմ վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, բայց ես մի պատվիրակ եմ. Արսեն Թորոսյան
- Հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
- Զեղծարարները լավ նախապատրաստված են, մի՛ տրվեք սադրանքների. ԲՏԱ նախարար
- Հայաստանում յուրաքանչյուր երեխայի ծննդյան համար տրամադրվող միանվագ նպաստը կկազմի 500,000 դրամ․ նախարար
- Թրամփը փորձում է դրախտում տեղ վաստակել Գազայում և Ուկրաինայում իր խաղաղարարությամբ․ NYT
- Հովհաննավանքում կատարվողը պղծություն է, եկեղեցին ենթակա է վերասրբագործման. Մայր Աթոռ
- ՔՊ–ի պատվիրակներն են որոշելու, թե առաջին 30 հոգին ինչպես են դասավորված լինելու կուսակցության ցուցակում. Թորոսյան
Unknown Feed



Armenian