Արտաքին քաղաքականության հիմնախնդիրներ

ՀՀ-ի ներքին կայունությունն ու հզորությունը մեծապես կախված է արտաքին աշխարհի հետ հարաբերությունների ճշգրտմամբ ու վստահ քաղաքականությամբ: Ուստի, Հայաստանը մշտապես պետք է լինի լուրջ աշխարհաքաղաքական գործոն՝ ինքնուրույն շահերով ու դերակատարությամբ:

ՀՀ-ի ներքին կայունությունն ու հզորությունը մեծապես կախված է արտաքին աշխարհի հետ հարաբերությունների ճշգրտմամբ ու վստահ քաղաքականությամբ: Ուստի, Հայաստանը մշտապես պետք է լինի լուրջ աշխարհաքաղաքական գործոն՝ ինքնուրույն շահերով ու դերակատարությամբ:
Արցախ.
Ներկայումս կարևորագույնը Արցախի հիմնախնդիրն է: Այն որքան ճակատագրական է հայերիս առաքելության մեջ, նույնքան էլ կարևոր է մեր թշնամիների ծավալապաշտական նկրտումներում՝ Հայության Պատմական Հայրենիքը հիմնավորապես «սեփականաշնորհելու», նաև՝ գերտերությունների աշխարհա-քաղաքական շահերի տեսանկյունից: Խնդիրն ավելի քան բարդ է քաղաքականապես՝ հատկապես մեր հակառակորդների համար: Մենք դարերի երկար սպասումից հետո խոսում ենք հաղթողի դիրքից, ուստի թելադրող կողմ ենք, ինչքան էլ ոմանք փորձեն նսեմացնել այդ բացահայտ ճշմարտությունը: Եվ հակառակն ապացուցողը պարզապես թուրք է, որը բացի թշնամու կերպարից, մեզ համար նաև հայհոյանք է… մեզ համար նույն թուրքն է նաև՝ որևէ երրորդ պարտադրող կողմ: Արցախի հարցի քննարկումն իսկ Ադրբեջանի կազմում կամ «ընդհանուր պետության» սահմաններում՝ անընդունելի է, որքան էլ «լավագույն» տարբերակներ առաջարկվեն: Եթե նույնիսկ Միացյալ Արցախի գաղափարն առաջարկվի (ԼՂՀ+Դաշտային Արցախ (Գանձակ, Շահումյանի շրջան և այլն)) Ադրբեջանի կազմում: Որևէ զիջում, այդ թվում՝ ազատագրված տարածքներից, կհամարվի դավաճանություն: Փախստականների, տարածքների, փոխզիջումների մասին զրույցները պետք է զրույցներ էլ մնան:
Արցախը Համայն Հայության հարցն է: Եվ այստեղ էլ հակառակը պնդողն ուղղակի ներազգային հակամարտություն առաջացնելու, Հայոց Պետականությունը թուլացնելու միտում ունի, ուստի նույնպես մեզ թշնամի է…
Արցախը, ազատագրված և ազատագրվելիք (Հայկական Բարձրավանդակ) միասնական տարածքը Հայ Ազգի Արարչական Բնօրրանն է և Հայկական (Նահատակ Նախնյաց) Արյան սնուցիչ «Մարմին»-ը: Այն Հավաքական Հայրենիք է, և ոչ մեկ անհատի՝ առավել ևս ստոր դավաճանի սեփական օգտագործման հողակտորը չէ: Արցախը և ազատագրված տարածքները հայրենատիրության լոկ առաջին քայլերն են՝ Դաշտային Արցախ, Նախիջևան, Ջավախք և Արևմտյան Հայաստան վրիժառության ճանապարհին…
Ուստի այլևս ոչ մի թիզ Հայրենի Հող չպետք է զիջվի, այլ պետք է լինի հակառակը: Իսկ Միացյալ Արցախը չզիջելու բոլոր հիմքերը կան: Պատմականորեն (ոչ միայն Հայոց պատմությամբ) փաստն անժխտելի է, ինչքան էլ թուրք-ազերիները իրենց սրա-նրա ժառանգորդը հռչակեն, այստեղ էլ ամեն ինչ ավելի քան հստակ է: Բարոյական ու հոգեբանական հաղթական գործոնները նույնպես մեր կողմն են, և մնում է ամրագրել իրավաբանական հաղթանակը: Բոլոր ազգերը փայփայանքով, նախանձախնդրորեն են վերաբերում իրենց ծագմանն ու հայրենիքին, բայց ահա թյուրքական տարրը վայրենաբար հրաժարվում է դրանցից ու իր այլ սրբություններից՝ այլասերելով նաև՝ այլոց սրբությունները… Ուստի սրանց ապացուցելու, հետները բանակցելու միտումներն ունայն են, ստեղծված համատեղ հանձնաժողովներն էլ՝ անիմաստ… լուծումը կտան Հայ Ազգայնականները՝ Հայրենապաշտները: Իսկ առայժմ մեր խնդիրը Հայաստանի հզոր բարեկամներին հիմնավորումներ տրամադրելն է և հարցը օրակարգում հայանպաստորեն պահելը…
– ՄԱԿ-ի նախորդը՝ Ազգերի Լիգան (ԱԼ) 1920թ. իրավացիորեն մերժել է Ադրբեջանի ԱԼ ընդունվելու դիմումը՝ պատճառաբանելով, որ այդ հանրապետությունը չունի. «կայուն կառավարություն և չի վերահսկում այն տարածքները, որոնց հավակնում է»: ԱԼ-ն ուրվագծել է նաև «Լեռնային Ղարաբաղ» վիճելի տարածքի սահմանները, որոնց խնդիրը պետք է կարգավորվեր Փարիզի Խաղաղության համաժողովում: Ըստ ԱԼ-ի քարտեզի «Լեռնային Ղարաբաղ» վիճելի տարածքի մեջ էին մտնում ոչ միայն ԼՂՀ-ն ու այսօրվա ազատագրված շրջանները, այլև Գանձակը, Դաշքեսանը, Խանլարը, Նավթալանը, Գեդաբեկը և այլ տարածքներ:  Այսինքն, եթե նույնիսկ պատմականորեն շատ հեռու չգնանք, էլի ակնհայտ է, որ առ այսօր ԼՂՀ-ն (հայությունը) փորձել է վերականգնել իր՝ պատմական-օրինական՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները, իսկ Ադրբեջանն իր կարճ գոյության ընթացքում երբևիցե միջազգայնորեն ճանաչված հաստատուն սահմաններ չի ունեցել: «Խորհրդային ժառանգությունից» էլ ինքնակամ հրաժարվել է: Միայն այսքանով  ԼՂՀ-ն իրավունք ունի անկախ գոյատևման, որին վաղուց է հասել ու մոտ տասնհինգ տարի է (1989թ. դեկտեմբերի 1-ին)՝ հայտարարել է Մայր-Հայաստանին միանալու իր վճիռը:
– 1921թ. հուլիսի 5-ի ՌԿ(Բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոյի որոշումը՝ Արցախի բռնակցումը Ադրբեջանին, նույնպես որևէ լուրջ իրավական հիմք չի տալիս խորհրդային ժամանակներից եկած, այժմ էլ իբր ԼՂՀ-ն Ադրբեջանի անբաժան մաս դարձրած այդ փաստաթուղթը ճանաչելու և միջազգայնորեն ընդունված տարածքային անձեռնմխելիության իրավունքով առաջնորդվելու համար: Իսկ եթե, այնուամենայնիվ փորձ է արվում բանակցություններում դա համարել կատարված փաստ, ապա ԼՂՀ-ն ներկայումս «դե ֆակտո և դե յուրե» անկախ է, նույնիսկ ավելի՝ քան աշխարհի շատ «իրական» պետություններ: 1991թ. սեպտեմբերին հռչակվել է որպես ԼՂՀ՝ նախկին ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի տարածքներում, մոտ 207,7հզ. բնակչությամբ և 5հզ.քառ.կմ տարածքով, իսկ մինչ այդ Հայաստանին վերամիավորվելու փաստն ավելի խոսուն է: Մի խոսքով, դեռ ավելի վաղ ԼՂԻՄ-ի պատգամավորական խորհուրդն իր՝ 1988թ. փետրվարի 20-ի որոշման համաձայն, հենվելով ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքի վրա, ԼՂԻՄ-ը դուրս է բերել Ադրբեջանի կազմից և հայտարարել միացված Հայաստանին՝ որպես նրա անբաժան մաս: Իսկ 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքում ԼՂՀ-ն հռչակվեց անկախ պետություն, շուրջ 108.6հզ. մասնակիցներից 108.5հզ.-ն վճռաբար «այո» են ասել (ընդամենը 21-ը՝ ոչ): Համոզված ենք, որ գոնե սա կովբյուրոի կամայական որոշումից առավել իրավական քայլ է, եթե չասենք՝ զուտ իրավական:
– Իրավաբանական «ճեղքվածք» կա սույն հարցում ևս, Ադրբեջանը հրաժարվել է «խորհրդային իրավական անցյալից» և իրեն համարել է 1918-1920թթ. մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդը: Նույն թվականներին Արցախում իշխանությունը Հայոց Ազգային Խորհրդի ձեռքում էր: 1920թ. ապրիլի վերջերին մարզում հաստատվեցին խորհրդային կարգեր, 1921թ. հուլիսին եղավ կով.բյուրոյի տխրահռչակ որոշումը, և միայն 1923թ. հուլիսի 7-ին Արցախի լեռնային մասը հռչակվեց ինքնավար մարզ՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմում: Սրանով Ադրբեջանի հանրապետության հռչակագիրը (նաև արդեն նշված Ազգերի Լիգայի դիրքորոշումը) մեզ է «վերադարձնում» Արցախը (նաև՝ Նախիջևանը), կամ գոնե իրենից իրավացիորեն «հեռացնում» է մեր պատմական տարածքները, նաև՝ Դաշտային Արցախը: Իսկ ինչ մնում է խորհրդային ժամանակների անօրինականություններին, լենին-ստալինյան ստոր բռնարարքներին, ապա դրանք լավագույնս հայտնի են ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին ու ՆԱՏՕ-ին և միջազգային դատարաններում ու այլ ազդեցիկ ատյաններում արդարացի քննարկումների կարիք ունեն դեռևս…
Նախիջևան.
Արցախի հարցը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մեջ միակ թնջուկը չէ, և մեզ առայժմս «պարտադրված» հարևան պետության հետ լուծելու ենք նաև Նախիջևանի խնդիրը, որը 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրով ապօրինաբար հանձնվել է Ադրբեջանին: Այսօր խախտված են նաև այդ պայմանագրի Նախիջևանին վերաբերվող կետերը: Իսկ Նախիջևանը Ադրբեջանի մարզ է հայտարարվել 1924թ. փետրվարի 9-ին, ընդհամենը Ադրբեջանի կենտգործկոմի որոշմամբ:
Պատմականորեն Նախիջևանի տարածքը Հայաստանին պատկանելն ապացուցելը որևէ դժվարություն չի պարունակում, սակայն հայ բնակչության բացակայությունը ներկայումս այդ տարածքում դժվարացնում է հարցի ուղղակի բարձրացումն ու տրամաբանական ծավալումը:
– Նախիջևանի հարցի բարձրացումը բխում է ինչպես պատմական, այնպես էլ իրավական անհրաժեշտությունից: 1921թ.Մարտի 16-ին կնքված ռուս-թուրքական պայմանագրի (նաև՝ 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի) մի շարք հոդվածների միակողմանի խախտումներ են արձանագրված, որոնք պետք է հիմնավորապես կարգավորվեն հայ-ռուսական հարաբերությունների ծիրում, եթե այդ հարաբերությունները ձևականորեն չեն համարվում բարեկամական-ռազմավարական: Չնայած Մոսկվայի պայմանագիրը (Հայաստանին վերաբերող հոդվածները) կնքվել է առանց հայերի մասնակցությամբ, և ինքնին ապօրինի է ու մեզ համար անընդունելի, այնուամենայնիվ, ներկայումս կարող է դառնալ «շահեկան» հայերիս համար, եթե Ռուսաստանի Դաշնությունը հստակեցնի իր քաղաքականությունը տարածաշրջանում և վերջնականապես ճշտի իր հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Ակնհայտորեն խախտվել է վերոնշյալ պայմանագրի Նախիջևանի կարգավիճակի մասին հոդվածը.- «Երկու պայմանավորվող կողմերը համամիտ են առ այն, որ Նախիջևանի մարզը սույն պայմանագրի 1-ն (գ) հավելվածում նշված սահմաններում կազմի ինքնավար տերիտորիա՝ Ադրբեջանի խնամակալության ներքո, պայմանով, որ Ադրբեջանը սույն խնամակալությունը չի զիջի երրորդ պետության»: Սակայն, «համայնավարական եղբայրության» պայմաններում (որը երբեք և ոչ մի հարցում շահեկան չեղավ հայերիս համար), Ադրբեջանի կենտգործկոմի որոշմամբ 1924թ. փետրվարի 9-ին Նախիջևանի մարզը հայտարարվեց ինքնավար (ավտոնոմ) հանրապետություն և մտցվեց Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ՝ որպես նրա անքակտելի տարածք: Այս դեպքում խախտվել է նույնի’սկ անօրինական պայմանագիրը, և  տարածքային ամբողջականության անձեռնմխելիության իրավունքի մասին խոսելն անհեթեթ է:
– Նախիջևանի այսօրվա տարածքը 1918թ. նոյեմբերի 30-ից – 1919թ. հուլիսի վերջերը փաստացի և իրավաբանորեն եղել է ՀՀ կազմի մեջ: Իսկ 1919թ. հուլիսից – 1920թ. դեկտեմբերի 2-ը Շարուր-Նախիջևանը   իրավաբանորեն համարվել է ՀՀ տարածք, բայց փաստացի փոխնիփոխ գտնվել է Ադրբեջանի, Թուրքիայի, առանձին վայրերում (օրինակ՝ Գողթն) ՀՀ վերահսկողության տակ, մինչև 1921թ. ռուս-թուրքական չարաբաստիկ պայմանագրի կնքումը: Այս փաստերը ևս իրավաբանորեն հեռացնում են Նախիջևանը Ադրբեջանից և թույլ են տալիս անդրադառնալ մինչ խորհրդային պատմական անցյալին, որից սկզբունքորեն հրաժարվել է Ադրբեջանը:
– 1915-1923թթ. Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերին զուգընթաց՝ Ադրբեջանում հայերի զանգվածային ջարդերի-տեղահանությունների համատեքստում պետք է արծարծել նախիջևանահայերի ցեղասպանության փաստը, որն իրականացվել է էթնիկական, հոգևոր և ֆիզիկական բնաջնջման նպատակով, որի ընթացքում էլ Նախիջևանը բռնակցվել է Ադրբեջանին: Հետագայում «սպիտակ» ցեղասպանության միջոցով ամբողջապես հայաթափվեց Պատմական Հայաստանի այդ տարածքը: Այս առումով կարծում ենք տեղին կլինի նախիջևանահայերի ցեղասպանության օր ճանաչել 1988թ. նոյեմբերի 29-ը, երբ վերջին հայը պարտադրմամբ լքեց Նախիջևանը, իսկ տեղի բնիկ հայերը զրկվեցին արցախահայերի օրինակով իրենց հայրենիքը պաշտպանելու բնական իրավունքից ու հնարավորությունից:
– Այս հարցի «աշխուժացման» խնդրում մեծ դերակատարություն կարող է ունենալ Իրանը: Ժամանակին Պարսկաստանի Շահ Աբբաս l-ի (XVll դ. սկիզբ) իրագործած սխալի հետևանքով հիմնականում հայաթափվեց, և այդ տարածքը բնակեցվեց մահմեդական եկվորներով…
Տարածաշրջան.
ա/ Անդրկովկաս (Հարավային Կովկաս).
– Վրաստանի հետ ՀՀ-ն պետք է հաստատի բարիդրացիական հարաբերություններ, սակայն, պետք չէ ցուցաբերել հատուկ վերաբերմունք: Ուժեղ և միասնական Վրաստանի առկայությունը շահեկան չէ ՀՀ-ի համար, մանավանդ՝ եթե այն հակաթուրքական ճակատում չէ: Անդրկովկասում անհրաժեշտ է որ դերակատարություն ունենա մեկ պետություն, որին «կփայփայեն» աշխարհի ուժեղները, և դա Հայաստանը պետք է լինի: Չի բացառվում, որ հանգամանքների բերումով (եթե ոչ մեր կամքով) առաջանա Ջավախքի «անջատման» հարց, որը Թբիլիսին ամեն կերպ փորձելու է չեզոքացնել: Ջավախքի (Նինոծմինդա-Ախլքալակ-Ախլցխա (իրենց գյուղերով և հարակից տարածքներով)) հարցը հասկանալի պատճառներով առավել հեշտ լուծում կստանա. քան՝ Արցախինը, խնդիրը ժամանակի ու նպատակահարմարության մեջ է: Այս և այլ դրդապատճառներով անհրաժեշտ է բազմակողմանի հարաբերություններ հաստատել Աբխազիայի, Աջարիայի և Հարավային Օսեթիայի հետ (թեկուզ ՀՀ մարզերի մակարդակով), իսկ Վրաստանում պետք է ընդհանրապես աշխուժացնել վիրահայոց գործոնը: Վրաստանի հայկական համայնքը անհրաժեշտ է, որ լինի հզոր և ունենա դերակատարություն վրացիների ու մյուս ազգերի միջև առկա հիմնահարցերը հարթեցնելու, միջնորդ լինելու առումով: Վրաստանը այնքան ժամանակ չի լինելու Հայաստանի ռազմավարական դաշնակիցը (բացի մասնակի դեպքերից), մինչև չազատվի տարածքային բաժանումների (որն անխուսափելի է) հարկադրանքից, «ցայտնոտի» մեջ ապավինելու է այս կամ այն ուժին, որը տարաբնույթ վտանգներ է առաջացնելու տարածաշրջանում: Իսկ ներքին կյանքի կայունությունը կախված է ոչ միայն ինքնավար ու անջատողական հակվածությամբ շրջանների (նաև՝ ներվրաստանյան՝ Սամեգրելոյի, Գուրիայի և Իմերեթիայի ինքնավարություններ) ձեռնարկած իրավական-քաղաքական քայլերից, այլև՝ նեղէթնիկական (սվաններ, մեգրելներ, իմերեթցիներ, գուրիացիներ, լեզխումցիներ և այլք) հնարավոր զինված բախումներից: Հատկապես Ջավախքի անջատման պարագայում պետք է լրջորեն քննարկել Աջարիայի հետ (համադաշնորեն, ծովային սահմանով) անկախանալու երկուստեք շահավետ հարցը: Ուստի Վրաստանը նաև կայուն հեռանկարով հարևան չէ, իսկ նշյալ բոլոր գործոնները նրան մղում են այն ռազմաքաղաքական թևը, որտեղ մեր հակառակորդներն են:
Թեև այս ամենին, անհրաժեշտ է նպատակայնորեն զարգացնել տնտեսական, մշակութային ու այլ տիպի հարաբերությունները Վրաստանի հետ, և նույնիսկ փորձել կայուն տեղ ու ազդեցություն ունենալ «վրացական բազմաշերտ շուկայում»:
-Ադրբեջանի հետ հարաբերություններում պետք է առաջնորդվել պարբերաբար զինադադարի քաղաքականությամբ, քանի որ նրա հետ ցանկացած համագործակցություն ժամանակավոր և հարաբերական բնույթ է կրելու: Արցախի և Նախիջևանի հարցերից բացի առկա է փոխադարձ խոր թշնամանք (ջարդեր, տեղահանություններ և այլն) ու էլի տարածքային խնդիրներ: Ադրբեջանի գոյությունը (ինչպես և Թուրքիայի) մշտապես վտանգ է ներկայացնելու մեր պետականության համար, ուստի հայ-ռուսական և հայ-իրանական, նաև՝ եռակողմ հարաբերություններում պետք է քննարկվեն Ադրբեջանի «եռատման» տարբերակները: Պատմական Հայաստանի տարածքներից բացի մյուս տարածքները որոշակիորեն կարելի է «զիջել» Ռուսաստանին և Իրանին՝ օգտագործելով կովկասյան (ՌԴ-ի պարագայում հատկապես Դաղստանի ազգությունների միջոցով) և արիական-իրանական ազգերի գործոնը: Ադրբեջանը ներսից պայթեցնելու ծրագիրը երկարաժամկետ է, սակայն իրականանալի: Հեռանկարային ռազմավարական ծրագրում չպիտի լինի նույնիսկ փոքրիկ Ադրբեջանի գոյության փաստը, որը կարող է հնարովի մեծ Ադրբեջանի պատրանքը պահել Հայաստանի ու Իրանի (երկու Ադրբեջաններ) անվտանգության ոլորտներում: Կասպիցծովյան պարագայում պիտի զարգացնել նաև առկա ադրբեջանա-թուրքմենական հակասությունը, և ռուս-ադրբեջանական ու ղազախա-ադրբեջանական հակասության հեռանկարը: Պետք է առավելագույնս, ըստ նպատակահարմարության, արծարծվեն քրդերի (Կարմիր Քուրդիստան), լեզգինների (Լեզգիստան), թալիշների (Թալիշ-Մուղանյան հանրապետություն) և այլ ազգությունների հետ առնչվող հիմնախնդիրները:
Անդրկովկասյան լուրջ և հաստատուն համագործակցություն երբեք չի եղել, առավել ևս չի էլ լինելու: Հայաստան-Վրաստան-Ադրբեջան համերաշխ կապը կեղծ է, «ուտոպիա» է, որը շահարկում են աշխարհի ներկա հզորները: Սակայն, չի բացառվում Հայաստանի և Վրաստանի ու Ադրբեջանի տարածքներում արդեն գոյություն ունեցող ու ստեղծվելիք պետական տարաբնույթ կազմավորումների հետ համատեղ Կովկասյան Տան ստեղծումը, որի կազմում, մինչև Հայաստանի հետ միավորվելը, կարող են լինել նաև Արցախ, Ջավախք և Նախիջևան անկախ հանրապետությունները:
բ/ Կովկաս (Հյուսիսային Կովկաս).
– Մեզ ձեռնտու է Կովկասի երկրների ու ազգերի հետ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության կազմում՝ ամենալայն ինքնավարությամբ: Թերևս բացառություն կարելի է անել միայն Հյուսիսային Օսեթիայի (Ալանիայի) հարցում: Սակայն մյուս երկրների ու ազգերի անկախության ձգտման պարագայում, այնուամենայնիվ, Հայաստանը չպետք է մերժողական դիրք գրավի: Բնական ու հայրենանվիրական ոչ մի պայքար չպետք է մերժվի Արարչաստեղծ Հայության կողմից:
– Օսերը, ինչպես հայտնի է, արիական ծագում ունեն և դրանով ու հիմնախնդիրներով (նաև՝ տարածքային) մեզ շատ մոտ են և Վրաստանի (Հարավային Օսեթիա) ու Ռուսաստանի Դաշնության «արանքում» կարող են մեզ հետ փոխշահավետ գործակցել: Միացյալ Օսեթիան (Ալանիան) անառիկ պարիսպ կլինի նաև «ծովից ծով» կովկասյան մահմեդական համադաշնության ճանապարհին (Դաղստան, Չեչնիա (Իչքերիա), Ինգուշիա … Կաբարդինո-Բալկարիա, Կարաչաևո-Չերքեզիա, Աբխազիա), որը կտրում է Կովկաս-Անդրկովկասը Ռուսաստանի Դաշնությունից և թուլացնում է նաև Հայաստանի ռազմաքաղաքական դիրքերն ու աշխարհաքաղաքական նշանակությունը:
Մնացած ինքնավար հանրապետությունների հետ (Ռուսաստանի Դաշնության կազմում) ՀՀ-ն պետք է վարի բազմաձև քաղաքականություն:
– Դաղստանի հետ անհրաժեշտ է համագործակցել այնտեղ բնակվող ավելի քան վեց տասնյակ ազգությունից յուրաքանչյուրի հետ՝ ստեղծելով առանձնակի հարաբերություններ՝ ըստ նրանց հայաստանամետության կամ հակաադրբեջանական գործոնի (հատկապես՝ Ադրբեջանի մասնատման պարագայում. լեզգիներ, թաթեր և այլք):
– Չեչնիայի (Իչքերիա) և Ինգուշիայի հետ պետք է հարաբերությունները կառուցվեն նրանց և մեր բնիկության կարևորության տեսանկյունից, որոնք կլինեն վերկրոնական հարաբերություններ՝ հայրենիքի կառուցման գաղափարով շաղախված: Այսինքն՝ իրենք կովկասյան բնիկներ են, մենք՝ Հայկական լեռնաշխարհի (Հայ-Արիական), և յուրաքանչյուրս մեր հայրենիքի տերն ենք ու պատմական-իրավական ժառանգորդը: Վերկրոնական ու բնիկության քաղաքականությունը պետք է արմատավորվի առհասարակ բոլոր ազգերի հետ հարաբերություններում: Այն հատկապես պետք է դիմագրավի համաթուրանականությանը (պանթուրքիզմ), որը որևէ կապ չունի մահմեդականության հետ և հիմնավորի թյուրքալեզուների (հատկապես՝ թուրք-ազերիների) ապօրինի ներխուժումը մեր տարածաշրջան, որի թուրքացման վտանգն արդեն առկա է և սպառնում է տարածաշրջանի բոլոր բնիկներին: Անհրաժեշտ է Չեչնիայի և Ինգուշիայի հետ ներռուսաստանյան հարցերում ներգրավել ռուսաստանաբնակ հայ հասարակական, քաղաքական գործիչների, որոնք, միջնորդի դեր կատարելով, իսկապես կմեղմեն առկա լարվածությունը: Առհասարակ, նման քաղաքականություն հայերը պետք է կիրառեն բոլոր հանրապետությունների և Մոսկվայի հետ փոխհարաբերություններում:
– Կաբարդինո-Բալկարիայի, Կարաչաևո-Չերքեզիայի, նաև՝ Ադըղեյի ու Կալմիկիայի հետ հարաբերություններում կարելի է առաջնորդվել «չեզոքության» սկզբունքով, հաշտեցնող հայ համայնքներ ստեղծելով այդ հանրապետություններում: Պետք է հաշվի առնել, որ առաջին երկու հանրապետություններում պառակտման, մասնատման ալիքի վրա հնարավոր է նոր էթնիկ հանրապետությունների առաջացում, որն, իհարկե, առանձնապես մեծ փոփոխություններ չի կատարի տարածաշրջանում, բայց այստեղ էլ կարելի է կարևորել այդտեղ բնակվող հայերի դերը: Սա հայ-ռուսական համագործակցության, լուրջ հարաբերությունների հիմնական ձևերից մեկը պետք է դարձնել:
Անհրաժեշտ է առաջ քաշել Համակովկասյան տան ստեղծման        երրորդ տարբերակը (չեչենական՝ ընդգծված մահմեդական և վրացական՝ զուտ տնտեսական տարբերակներից առանձին), որը կհամախմբի Կովկաս-Անդրկովկասի բնիկ ազգերին՝ անկախ այդ ազգերի պետականություն ունենալ-չունենալու, կրոնահավատամքային պատկանելության հանգամանքից: Այս կառույցի կազմավորումն արդեն իսկ առաջընթաց կլինի հայկական քաղաքականության համար, որի Երևան կենտրոնը կպաշտպանի բնիկների շահերը: Կովկաս-Անդրկովկասի և Մերձավորարևելյան մեզ թշնամական ազգերի հետ հարաբերություններում պետք է նպատակայնորեն օգտագործել մահմեդականության (իսլամի) պառակտումը (սունիներ, շիաներ, վահաբիտներ և այլք)՝ ի նպաստ ՀՀ շահերի:
ՀՀ-ում անհրաժեշտ է ստեղծել նաև տարածաշրջանային (այնուհետև՝ համաշխարհային) քաղաքական դաշինք, որում կնդգրկվեն պետականություն չունեցող և փոքրաթիվ ազգերի ու գաճաճ պետությունների ներկայացուցիչները, որը լրջորեն կբարձրացնի Հայաստանի քաղաքական վարկը և միջազգային կարգավիճակը:
Մերձավոր Արևելք.
– Ընդհանրապես պետք է աշխուժացնել կապերն ու ռազմավարական հարաբերությունները Արաբական աշխարհի հետ, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի: Շատ կարևոր են Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի, Հորդանանի, Պաղեստինի և Իրաքի հետ ուղղակի կապերը, որոնք հակաթուրքական ստեղծվելիք դաշինքի ամենակայուն թեկնածուներն են (հաշվի առնելով ԱՄՆ-Թուրքիա(նաև՝ Ադրբեջան)-Իսրայել դաշինքը, որին հնարավոր է միանա նաև Վրաստանը): Վերոնշյալ երկրների հետ հարաբերությունները կկրեն նաև լուրջ տնտեսական բնույթ, և այս գործընկերությունը իսկապես շահավետ է, հատկապես՝ երբ հաշվի ենք առնում այդ տարածաշրջանի հարուստ հումքային պաշարները (իհարկե՝ առաջնահերթ նավթն ու գազը): Իրաքը և Սիրիան (Հայաստանի, Կիպրոսի, Հունաստանի, Բուլղարիայի, Իրանի և քրդական գործոնի հետ) կարող են լինել օղակներն այն շղթայի, որն անհրաժեշտության դեպքում կշրջափակի Թուրքիան: ՀՀ-ն պետք է մշակի հստակ ռազմավարություն նշյալ երկրների հետ՝ հնարավոր պատերազմական իրավիճակներում համատեղ գործելու համար: Այս դաշինքի մահմեդական պետությունները կարող են իրականում մեղմել նաև իսլամական գործոնի ազդեցությունը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ (նաև՝ Արցախի հարցում) մեր հարաբերությունները (Իսլամական կոնֆերանս, Իսլամական միջխորհրդարանական ժողով և այլն):
Իսրայելի հետ անհրաժեշտ է հաստատել նրա համար «անհասկանալի» քաղաքական հարաբերություններ: Այն պետք է հստակ լինի միայն փոխադարձ համագործակցության դեպքում: ՀՀ քաղաքական կեցվածքը պետք է «ստիպի» Իսրայելին՝ մշտապես ձգտելու լավ հարաբերությունների ու փոխադարձ ընդունելի համագործակցության: Այդ համագործակցությունը պետք է միտված լինի ոչնչացնելու հատկապես Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան դաշինքը, այլապես անիմաստ է Իսրայելի հետ «սիրախաղը», և պետք է կարողանալ անմիջապես հակադրվել այդ դաշինքին՝ մեկ ուրիշ համարժեքով: Սիրիայի, Լիբանանի, Պաղեստինի, Ռուսաստանի Դաշնության և Իրանի հետ համատեղ անհրաժեշտ է լուրջ դերակատարության հասնել արաբա-իսրայելական հակամարտության մեջ՝ մինչև իսկ միջնորդությունների, հանդիպումների-բանակցությունների վայր կարգելով Երևանը: Մերձավորարևելյան հզոր հայ համայնքի միջոցով կարելի է նախևառաջ հաշտեցման գործունեություն ծավալել մասնավորապես Իսրայել-Պաղեստին խնդրում: Իսրայելի (նաև՝ աշխարհասփյուռ հրեաների) հետ տնտեսական կապեր պետք է հաստատել՝ բացառելով Արաբական աշխարհի ու Իրանի հետ հարաբերությունների փչացումը: Հայաստան-Իսրայել բազմակողմանի կապերի ընդհանուր ջերմացումը նույնպես չպետք է կառուցվի Մերձավոր Արևելքի՝ մեզ բարեկամ պետություններին «լքելու» հաշվին:
 – Իրանը մերձավորարևելյան համատեքստում հատուկ նշանակություն ունի և ազդեցիկ գործոն է: Իրանի հետ ՀՀ-ն պետք է վարի բազմակողմանի ու կայուն քաղաքականություն, քանի որ այն այսօր մի պետություն է, որի հետ կարելի է համատեղ լուծել տարածաշրջանային շատ հարցեր, այդ թվում՝ Արցախի ու Նախիջևանի, ինչպես նաև՝ Արևելյան ու Արևմտյան Ադրբեջանների (մեծ Ադրբեջան) հիմնահարցերը: Համաթուրանականության դեմ պայքարը նույնպես ընդհանուր է, որին զուգահեռ պետք է մեղմվի իսլամական աշխարհի «ագրեսիվությունը»՝ Արցախի հարցի և անիմաստ քրիստոնեական հորջորջվող ՀՀ-ի նկատմամբ: Իրանն այն առանցքային երկրներից է, որի հետ (տարածաշրջանում նաև՝ Հունաստանի ու Ռուսաստանի Դաշնության) Հայաստանը պետք է կառուցի լուրջ ռազմավարական (քաղաքական, տնտեսական, մշակութային ու այլ) հարաբերություններ, և այդ դաշինքը (հետագայում գուցե դրան միանան Իրաքը, Սիրիան, Լիբանանը և այլն) պետք է ազդեցիկ, նույնիսկ անվերապահ դերակատարություն ունենա մեր տարածաշրջանում (Կովկաս-Անդրկովկաս-Մերձավոր Արևելք), հատկապես՝ ռազմական, քաղաքական ու տնտեսական գերակայության հարցերում: Իրանի բնակչության մի մեծ հատվածի հետ կարելի է առնչվել նաև համաարիականության գաղափարախոսությամբ, որն ակնկալում է ստեղծել Արիական Ազգերի Դաշինք՝ նախապես մեր տարածաշրջանում (որը կգործի համաթուրանականության (պանթուրքիզմ), սիոնականության (սիոնիզմ), ինչ-որ տեղ էլ համաարաբականության (պանարաբիզմ) դեմ՝ չեզոքացնելով նաև քրիստոնեական ու մահմեդական հակադրություններն ու վահաբականության (վահաբիզմ) նկրտումները), Կովկաս-Անդրկովկասի և հարակից տարածքներում բնակվող արիական ազգերի մասնակցությամբ: Այս դաշինքը, հետագայում ծավալվելով, հանդես կգա որպես Համաշխարհային Համաարիական Դաշինք: Իրանի (նաև Ռուսաստանի Դաշնության Իրաքի ու Սիրիայի հետ) անհրաժեշտ է ծրագրավորել քրդական հարցի ծավալման հնարավորություններն ու հետագա զարգացումները, Քրդստանի ստեղծման քարոզչության կարգն ու առհասարակ նպատակահարմարությունը (կամ հնարավոր սահմանները): Իրանի հետ կարելի է համագործակցել նաև իրանահայության մի մասին «աննկատ» ներկայիս Արևելյան ու Արևմտյան Ադրբեջաններ «տեղափոխելու» հարցում՝ հայերին տալով շահագրգիռ արտոնություններ և ազդեցիկ դիրք՝ այդ տարածքներում: Սա պետք է կատարվի ի հաշիվ տվյալ տարածքի թուրք-ազերիների՝ Իրանի արևելյան ծայրամասեր տեղափոխման՝ ապահովելով ՀՀ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների մերձակայքում հայերի թվային գերակայությումը: Իրանի հետ բանակցային թեմա է նաև 1920-ական թվականներին կատարած սխալն ուղղելու՝ Թուրքիա – Նախիջևան սահմանագլխի թյուրքական «սեպի» (որն առաջացել է տարածքների երկկողմանի փոխանակման հետևանքով) հարցը ինչ-որ կերպ շահարկելու նպատակով:
 – Քրդական հարցի լուրջ վերլուծություններից հետո պետք է այն շահեկանորեն կապել Հայկական հարցի հետ և արծարծել ըստ նպատակահարմարության: Քրդական աշխատավորական կուսակցության և այլ երկրների քրդական ուժերի հետ (Սիրիայի, Իրաքի, Իրանի, ՌԴ-ի, նաև՝ ՀՀ-ի) պետք է նախապես ճշտել մեր տարածքային տարաձայնությունները և այդուհետ համագործակցել քրդական շարժումների ու զինված պայքարի հետ: Քրդերը պետք է պաշտոնապես միասնաբար ներողություն խնդրեն 1915-1923թթ. Հայկական ցեղասպանության իրականացման մեջ թուրքերին աջակցելու համար և դիմեն ՄԱԿ-ին (և այլ անհրաժեշտ ատյաններին, դատարաններին)՝ ճանաչելու ցեղասպանությունը: Քրդերի հարցը կարելի է արծարծել Համաարիական քաղաքականության մեջ, համաթուրանականության դեմ և այլ տարածաշրջանային հիմնախնդիրներում:
Այս հարցը ունի նաև մի այլ կարևոր հանգամանք, քրդերի այն հատվածը, որը մնացել է իր հին հավատամքին և հավատարիմ իր եզդի տեսակի կոչմանը, շարունակում է պահպանել արևապաշտական հզոր համայնքներ ու լուրջ գործոն է տարածաշրջանում: Սա կարևոր հանգամանք է նաև համաարիականության ոլորտում: Եզդիների հարցը լուրջ մակարդակի կարելի է բարձրացնել Հայաստանի եզդիական համայնքի օժանդակությամբ: Իսկ Սիրիայի, Իրաքի, Լիբանանի ու արաբական այլ երկրների տարածքներում կան արաբներ, որոնք մերժում են իրենց սեմական ծագումը և ծագումնաբանորեն իրենց համարում են Մարդկության Օրրան Հայաստանից եկածների ժառանգներ՝ արիացիներ: Եվ մեր տարածաշրջանում Արիական արաբների ու նաև ասորիների հարցերը նույնպես կարևոր քաղաքական գործոններ են:
 – Թուրքիայի հետ հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն ՀՀ-ի արտաքին քաղաքականության մեջ: Թուրքերը պատմականորեն ամենաբացասական ազգն են հայերիս համար, եթե չասենք`     թշնամական: Վերջին հարյուրամյակների մեր գրեթե բոլոր անհաջողությունները (նաև՝ հայրենիքի մեծ մասի կորուստը) կապված են թուրքերի հետ, որոնք բարբարոսաբար ներխուժեցին տարածաշրջան՝ վնաս պատճառելով բոլոր բնիկներին: Սա լուրջ արգելք է հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու, առավել ևս՝ բարիդրացիական դարձնելու համար, թեև «մեծ հաշվով» դրա կարիքը չկա, քանի դեռ Հայկական հարցն ամբողջությամբ չի լուծվել: Երկուստեք հարաբերությունների ծիրում չի կարող երբևիցե հանդուրժվել հզոր Թուրքիայի գոյատևումը, թուրանականության (թուրքիզմ) քաղաքական  առկայությունը, Հայկական լեռնաշխարհում թուրքական պետության կառուցումը (ինչպես Ադրբեջանի պարագայում): Նման պետության գոյությունը լուրջ սպառնալիք է Հայոց պետականության համար (Հայ Դատի արդարացի լուծման համար): Թուրքական ներքաղաքական կյանքի ապակայունացումն ու Թուրքիայի հետագա մասնատման հարցերը պետք է մշտապես լինեն մեր պետական արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության օրակարգում: Հայոց Մեծ Եղեռնի (1915-1923թթ.) ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված քայլերին զուգահեռ՝ անհրաժեշտ է արծարծել հույների, կիպրացիների, կրետացիների, քրդերի, սերբերի, բոսնիացիների, մակեդոնացիների, ալբանացիների, բուլղարացիների ռումինացիների, հունգարացիների, վրացիների, սիրիացիների և այլոց ջարդերն ու տեղահանությունները, 1920թ. օգոստոսի 10-ի Սևրի դաշնագիրը, հայոց պահանջատիրությունը (օգտագործելով սփյուռքահայության հզոր լծակները), քրդական անջատողականությունը, թուրք-արաբական (Սիրիա, Իրաք), թուրք-իրանական, թուրք-հունական սուր հարաբերությունները, ռուս-թուրքական տարածաշրջանային հակամարտությունը և այլն: Թուրքիան ավելի շատ է  շրջապատված թշնամիներով, քան մենք, և դա հնարավորություն է տալիս տարածաշրջանի երկրների հակասության առկայության պայմաններում լինել հակաթուրքական կենտրոն-երկիր, որին մեծապես, բոլոր ոլորտներում պիտի աջակցեն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ՝ շահագրգիռ երկրները: Կարելի է Թուրքիայում բնակվող այլազգիների (հատկապես ջարդերի զոհ և ձուլման ենթարկվող) հարցը և թուրքահայերի հիմնախնդիրները համադրել ու ծավալել անջատողական քարոզչություն: Մոտ 100հզ. քրիստոնյա հայից բացի, Թուրքիայում բնակվում է ավելի քան 3մլն. մահմադականացված հայ (նշվում է նաև՝ 8,5մլն. հիմնականում՝ համշենահայեր), որոնք հիշում են իրենց ծագումը և կարող են նպաստավոր գործոն լինել համահայկական գերխնդիրները լուծելու ճանապարհին: Հատուկ ներթուրքական ծրագրով (նաև՝ տնտեսական) պետք է կազմակերպել այդ հայերի համախմբումը Արևմտյան Հայաստանում: Ամեն կերպ պետք է խոչընդոտվեն թուրք-բուլղարական, թուրք-ուկրա-  ինական, թուրք-իսրայելական, թուրք-ամերիկյան, թուրք-ռուսական, թուրք-արաբական և թուրք-իրանական մերձեցումները, պետք է պարբերաբար լարված մնա Կիպրոսի հարցը, Թուրքիայում պետք է մշտապես հրահրվի ներքաղաքական և ազգամիջյան հակադրություններ, զինված բախումներ, տարածքային մասնատման տանող շարժումներ: Թուրանականությունը (թուրքիզմ) և համաթուրանականությունը (պանթուրքիզմ) կարևոր «խաղաթղթեր» են միջազգային ասպարեզում, քանի որ լուրջ վտանգ են ներկայացնում Իրանի, Արաբական աշխարհի, Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Չինաստանի և եվրոպական երկրների համար: Այս առումով Հայաստանը կիզակետում է, վտանգավոր, բայցևայնպես, շահեկան դիրքում, և այս բոլոր երկրների համար Հայաստանի գոյությունը պարզապես անհրաժեշտ պայման է: Թուրքիայի հետ կարելի է որոշակի նպատակային առևտրատնտեսական գործունեություն ծավալել, սակայն, շատ հեռու Արևմտյան Հայաստանի տարածքից, որը պետք է լինի աղքատ ու նոսր բնակչությամբ, մինչև ազատագրվելը և Հայաստանին միանալը: Այս հարաբերությունները պետք է խթանեն նաև հայության կապերը թուրքահայության հետ:
 Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ).
– ԱՊՀ կառույցը՝ որպես ԽՍՀՄ-ի անցումային «ժառանգ», այժմ շատ հարցերում կրում է ձևական բնույթ, և հնարավոր է՝ քաղաքական-տնտեսական հակասությունների պատճառով քանակապես նվազի: Այս կառույցը ՀՀ-ին ներկայումս ձեռնտու է, թեկուզ միայն ընդհանուր անվտանգության և պաշտպանական համակարգի առումով: Իսկ ԱՊՀ-ի   քանակական նվազման դեպքում հեռացողները հիմնականում մեր շահերին հակադիր պետություններն են լինելու (դիցուք՝ ՎՈւՈւԱՄ-ը. Վրաստան, Ուկրաինա, Ուզբեկստան, Ադրբեջան, Մոլդովա ներկայումս ԱՊՀ-ին հակադրելու փորձ է, Որզբեկստանը հետո դուրս եկավ՝ մնաց՝ ՎՈւԱՄ), ուստի դա ևս դրականորեն կանդրադառնա կառույցի հայաստանանպաստ գործունեությանը: ԱՊՀ-ում ՀՀ-ն կայուն ռազմաքաղաքական և տնտեսական գործընկերություն պետք է հաստատի Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի և Տաջիկստանի հետ, որը հետևողականորեն անհրաժեշտ է իրականացնել նաև Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և հատկապես Թուրքմենստանի հետ, որը լուրջ հակասությունների մեջ է Ադրբեջանի հետ՝ Կասպիցծովյան հիմնախնդիրների հարցում: Վրաստանի հետ լրջորեն կարելի է հարաբերվել միայն որոշակի տնտեսական ու տրանսպորտային հարցերում, իսկ Ադրբեջանի հետ հարաբերությունները պետք է դադարեն ԱՊՀ-ից դուրս: Տնտեսական առումով, ԱՊՀ-ի ներսում կարևոր կլինի զուգահեռաբար զարգացնել Ռուսաստանի Դաշնություն-Թուրքմենստան-Իրան-Հայաստան-Արաբական աշխարհ կապը, որը լուրջ քաղաքական-տնտեսական առանցք կլինի Միջին և Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության մեջ, ու նաև կդառնա կարևորագույն հանգույց՝ Ասիա-Եվրոպա տնտեսական ու տրանսպորտային կապերի նորովի զարգացման հեռանկարում: Իսկ Տաջիկստանը կարող է դառնալ «բազա»՝ մեր և Իրանի հետ Ասիայի մի մասի արիականացման քաղաքականության մեջ, որի առանցքը՝ Հայաստան-Իրան-Հնդկաստան հիմքն է, որը մեծապես կհզորանա ԱՊՀ-ի սլավոնական (Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա) երկրների ներգրավմամբ: Սա նաև հիմնավորապես կկանխի Ասիայի (նաև՝ ԱՊՀ-ի) մահմեդականացումը: ԱՊՀ-ի և առհասարակ աշխարհի հզորներից է Ռուսաստանի Դաշնությունը, որի հետ հարաբերությունները մեզ համար ռազմաքաղաքական ու տնտեսական կարևոր նշանակություն ունեն: Բացի դա, այդ մեծ երիրը համեմատաբար հաստատուն գործընկեր է՝ հատկապես իր աշխարհա-քաղաքական դիրքով, ուստի նրա հետ բազմակողմանի համագործակցությունը տարածաշրջանում և առհասարակ ՀՀ-ի համար շատ հարցերում վճռորոշ նշանակություն ունի, մանավանդ՝ մեր ներկայիս հակառակորդների հետ առկա հակամարտության ու քաղաքականության մեջ: Սակայն, այս սերտ, համակողմանի համագործակցությունը չպետք է որևէ կախում նույնիսկ նշմարի մեր փոխադարձ բարիդրացիական հարաբերությունների ծիրում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունը, պետք է զերծ մնա մեծ ռուսական (վելիկոռուսական) ու համասլավոնական (պանսլավոնիզմ) նկրտումներից: Հատկապես կարևոր է մի քանի միլիոնանոց հայ համայնքի դերը հայ-ռուսական հարաբերություններում, որը կարող է լուրջ ազդեցություն ունենալ նաև ներռուսաստանյան քաղաքական-տնտեսական կյանքում, որը նույնիսկ կարող է բացահայտ հայաստանանպաստ դարձնել ռուսաստանյան ռազմավարությունը: Մեր փոխշահավետ հարաբերությունները չպետք է արգելափակեն նաև Արևմուտքի (Եվրոպա-ԱՄՆ) հետ արդեն ձևավորված և Արևելքի հետ ձևավորվող մեր հարաբերությունները: ՀՀ-ն պետք է մշտապես մերժի այս կամ այն ռազմաքաղաքական խնդիրների մեջ «քավության նոխազ» դառնալու հեռանկարը՝ ունենալով պետական  հստակ ռազմավարություն և ճկուն մարտավարություն: ԱՊՀ-ի եվրոպական «թևը» (Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, քաղաքական մասով՝ նաև Հունաստան, Կիպրոս) կարող է լուրջ աջակցություն ցույց տալ ՀՀ-ին համաեվրոպական ամենատարբեր կառույցներում և հարաբերություններում, որը նույնպես պիտի հաշվի առնվի մեր արտաքին քաղաքականության մեջ: Պետք է ձգտել, որ ԱՊՀ-ն, տնտեսական կապերի ամրապնդմանը զուգահեռ, ունենա հզոր ռազմապաշտպանական արդիական համակարգ, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա լուծել ռազմաքաղաքական խնդիրներ: Անհրաժեշտ է վերականգնել նաև նախկին կապերը «ԽՍՀՄ-ական» Մերձբալթիկայի (Էստոնիա, Լատվիա, Լիտվա) հանրապետությունների հետ, որն էլ իր հերթին կնպաստի ՀՀ-Հյուսիսային Եվրոպա ու Բալթյան երկրներ կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: Ռուսաստան – Բելառուս համագործակցության հետ հարաբերությունները նույնպես պետք է դիտարկել ԱՊՀ կառույցի մեջ:
 Արևմուտք (Եվրոպա-ԱՄՆ)
Եվրոպական ու ամերիկյան քաղաքակրթությունը (արևմտյան որակվող) տասնյակ տարիներ շարունակ փորձում է թելադրող դառնալ ողջ աշխարհում: Այն այժմ համաշխարհայնացման ծրագրի գործադրմամբ մտել է վճռորոշ փուլ: ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ-ը (ինչ-որ չափով Եվրոպային անտեսելով) ստեղծեց միաբևեռ աշխարհ, և այսօր Արևմուտքը գործում է այդ իրողության մեջ: Եվ’ Արևմտյան, և’ Արևելյան Եվրոպաների, և’ ԱՄՆ-ի հետ անհրաժեշ է կառուցել կայուն հարաբերություններ, հատկապես՝ դրամական-տնտեսական բնագավառում, իսկ ռազմաքաղաքական հարցերը դեռևս լուրջ ճշգրտումների կարիք ունեն, քանի որ Թուրքիան ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն է և ՆԱՏՕ-ի կարևոր օղակներից մեկը: Ըստ էության, Արևմուտքը միատարր ու միակարծիք չէ, ուստի մեր հարաբերություններն էլ պիտի լինեն բազմաշերտ ու բազմաբնույթ՝ ելնելով հատկապես Եվրոպայի մեծ մասի ու ԱՄՆ-ի փոխհարաբերություններում տիրող վիճակից: Անգլո-(սաքսոնական) ամերիկյան դաշինքը տիրապետող է Արևմուտքում (նաև՝ ներկայիս աշխարհում), որի հետ սակայն, մշտապես պայքարի մեջ է Ֆրանսիա-Գերմանիա-Իտալիա եռյակը: Այս հակադրությունը «սառել» էր ԽՍՀՄ գոյության պայմաններում, սակայն, այժմ դա վերստին աշխուժացել է: Այս դաշինքին Ռուսաստանի Դաշնության միանալը կազդարարի համաշխարհային նոր հզոր բևեռի ձևավորումը, որը լուրջ շրջադարձ կլինի մոլորակի աշխարհա-քաղաքական կյանքում: Հակաանգլոամերիկյան տրամադրություններ են նկատվում նաև եվրոպական այլ երկրներում (Իսպանիա, Պորտուգալիա, Իռլանդիա և այլն), քանի որ Մեծ Բրիտանիան է խոչընդոտում Եվրոպական Միասնական Տան կայացմանը: Իսկ վերոնշյալ հնարավոր փոփոխությունը, կարծում ենք, դրականորեն կանդրադառնա ՀՀ միջազգային իրավիճակի ու հետագա դերակատարության վրա: Եվրոպայում, նաև՝ աշխարհում, կարևոր շրջադարձ կարող է լինել սլավոնական երկրների դաշինքի ստեղծումը (Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Ուկրաինա, Չեխիա, Սլովակիա, Լեհաստան, Բուլղարիա, Հարավսլավիա,  Սլովենիա, Խորվաթիա, Բոսնիա-Հերցոգովինայի ու Մակեդոնիայի որոշակի հատվածներ) նույնպես, որն այսօր դժվար կանխատեսելի է, բայց երբևիցե չի բացառվում: Այսպիսի կամ նման մի այլ դաշինքի հետ շատ հարցերում կարող են համագործակցել ՀՀ-ն, Հունաստանը, Կիպրոսը, Մակեդոնիան, Մոլդովան, Ռումինիան, Հունգարիան և այլ երկրներ, որի պարագայում կտրուկ կփոխվի իրավիճակը Արևելյան Եվրոպայում՝ հետագա ծավալման հետևանքներով հանդերձ: Եվրոպական քաղաքականության վրա որոշակիորեն կարող է ազդել նաև Սևծովյան Տնտեսական Համագործակցությունը, եթե զուտ եվրոպական ու անգլո-ամերիկյան հակակշռում հաղթի առաջինը: Սա նույնպես կարևոր է հայերիս համար, քանի որ անգլո-ամերիկյան համագործակցությունը առավելապես «պրոթուրքական» է և անբարենպաստ ինչպես ՀՀ-ի, այնպես էլ մեր տարածաշրջանի մյուս երկրների համար:
Մինչև համաեվրոպական բանակի ձևավորումը ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները պետք է պահել գործնական հողի վրա՝ չվնասելով հայ-ռուսական ռազմական համագործակցությունը: ՆԱՏՕ-ն նույնպես «պրոթուրքական» հակումներ ունի, և չի կարելի անվերապահորեն մտնել նրա հովանավորության տակ: Հնարավոր է նաև Հայաստան-Ռուսաստանի Դաշնություն-Հունաստան (Կիպրոս) ռազմական համագործակցությունը, որին կարող են միանալ ինչպես եվրոպական (Բելառուս, Հարավսլավիա և այլն ), այնպես էլ ասիական երկրներ (Իրան, Իրաք, Սիրիա և այլն):
Անհրաժեշտ է, շահագրգիռ ուժերի համախմբմամբ, հասնել Եվրոպական Արիական Ազգերի Դաշինքի ձևավորմանը, որը հետագայում կամբողջացվի Ամերիկայի և Ասիայի (որոշակիորեն նաև՝ Աֆրիկայի ու Ավստրալիայի) արիական ազգերի միջոցով (Հայաստանի Արարատ լեռ կենտրոնով): Այս հարցում կարևոր է արդեն ձևավորված եվրոպական հայ համայնքի բարեփոխիչ դերը:  Սա, լինելով վերկրոնական համախմբում, համոզված ենք՝ լրջորեն կազդի միջազգային քաղաքական ու գաղափարախոսական իրավիճակի վրա, որը մեծապես նպաստավոր կլինի Հայաստանի ու հայության համար:
Արևելք (Ասիա)
Ասիական աշխարհընկալումը մեծապես տարբերվում է արևմտյան-եվրոպականից, ինչ-որ տեղ էլ նույնիսկ հակադրվում է՝ հատկապես մշակութային ու հոգևոր-բարոյական ոլորտներում: Եվ այս աշխարհամասում ՀՀ-ն պիտի վարի բոլորովին այլ քաղաքականություն, որը պետք է լինի բազմաբնույթ, որովհետև Ասիան Եվրոպայի նման միադեմք չէ, այլ ընդգծված ձևով խայտաբղետ է, և այստեղ արևմտյան աշխարհայնացումը փլուզվում է բախվելով ազգային դիմագծով ասիական պատերին: Այստեղ անհրաժեշտ է առաջնահերթության կարգով լուրջ ռազմավարական հարաբերություններ հաստատել տարածաշրջանի հզորների՝ Չինաստանի, Ճապոնիայի ու Հնդկաստանի հետ: Առանձնակի կապեր պիտի լինեն նաև  Իրանի, ասիական Արաբական աշխարհի (Իրաք, Սիրիա, Լիբանան, Հորդանան, Պաղեստին, Սաուդյան Արաբիա և այլն), ԱՊՀ-ական միջինասիական երկրների (Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Թուրքմենստան, Տաջիկստան) հետ: Պետք է մեծացնել ասիական հայ համայնքի դերն ու ազդեցությունը տվյալ երկրների և առհասարակ տարածաշրջանի կյանքում՝ հատկապես հարավ-արևելյան Ասիայի հատվածում, որտեղ թույլ է հայկական գործոնը: Մեզ համար շատ կարևոր է շուտափույթ ձևավորել Հայաստան-Իրան-Հնդկաստան(+Հունաստան) համաշխարհային արիական առանցքը, որը պետք է վերջնականապես կարևորի ՀՀ աշխարհա-քաղաքական դիրքն ու դերը: Արևելքը, բացի հզոր հոգևոր-մշակութային հարստությունից, նաև նյութական հումքային հարուստ շտեմարան է՝ տնտեսական լուրջ համագործակցության համար: Եթե հաշվի առնենք, որ Չինաստանն էլ հավակնում է մոտ ապագայում համաշխարհային առանձին բևեռ կազմել, ապա ասիական գործոնն էլ ավելի է կարևորվում, քանի որ Չինաստանին նույնպես անհանգստացնում է համաթուրանականության (ույղուրներ) խնդիրը, իսկ Հնդկաստանն արդեն պատերազմում է մի քանի հարյուր միլիոնների հասնող արմատական մահմեդականության դեմ: Կարևոր է նաև տնտեսապես գերհզոր Ճապոնիայի դերը, որը լրջորեն մրցակցում է աշխարհի տնտեսապես հզորների հետ և փորձում է ծավալվել տարածաշրջանում, նաև՝ ՀՀ-ում:
Ամերիկա (Հյուսիսային և Հարավային).
Հյուսիսային Ամերիկայի երկրներից Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ)-ի համաշխարհային դերակատարության մասին նշվեց «Արևմուտք»-ի բաժնում՝ որպես անգլո-ամերիկյան համագործակցություն: Այս երկիրը ներկայումս ձգտում է միաբևեռությամբ տիրել համայն աշխարհին և դրան փորձում է հասնել ամեն գնով, ինչն էլ մեծ վտանգ է ներկայացնում մոլորակի ու մարդկության համար: Համաշխարհայնացման քաղաքական-գաղափարական ու տնտեսական գործընթացները տարվում են ԱՄՆ-ի կողմից, և այդ համահարթեցման քաղաքականությունը վտանգում է ազգերի գոյությունն ու բազմաթիվ երկրների հետագա ճակատագիրը: Սա սպառնում է նաև Հայաստանին ու հայությանը, ուստի մեր դիրքորոշումները պիտի ձևավորվեն ու նպատակաուղղվեն այդ քաղաքականությանը հակառակ: Իհարկե, ԱՄՆ-ի հետ պետք է հաստատել բազմակողմնի կապեր բոլոր առումներով, սակայն հայկական դիվանագիտությունն այստեղ հեռանկարային լուրջ անելիքներ ունի: Հայկական ամենահզոր համայնքն այստեղ է, և սա ազդեցիկ գործոն է ներամերիկյան կյանքում: Բայց այն դեռևս հայաստանանպաստ ընդգծված ուղղվածություն չի ձևավորել ԱՄՆ-ում. մասնակի դեպքերը բավարար չեն: ՀՀ-ն ԱՄՆ-ի հետ պիտի պահպանի գործընկերային ճիշտ հարաբերություններ, իսկ եթե այդ երկիրը դադարեցնի իր թուրքամետ քաղաքականությունը, ապա ՀՀ-ն պետք է բազմապատկի իր դրական վերաբերմունքը ԱՄՆ-ի նկատմամբ:
Այլ խնդիր է Կանադայի պարագայում: Այստեղ անտարակույս անհրաժեշտ է հաստատել կայուն բարիդրացիական  կապեր ու հարաբերություններ, քանի որ այս երկրի արտաքին քաղաքականությունը հայանպաստ է, և հայկական համայնքն էլ բարենպաստ վիճակում է:
Նույնն է Մեքսիկայի պարագայում, թեև հայկական համայնքն այստեղ դեռևս հզոր չէ: Կենտրոնական և Հարավային Ամերիկաների երկրների հետ նույնպես պետք է հաստատել կայուն հարաբերություններ, որտեղ, ինչպես և ամբողջ Ամերիկա աշխարհամասում, կարող է լրջորեն զարգանալ համաաարիական գաղափարական շարժումը: Այս տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունը մեծապես կխթանի մեր տնտեսության համաչափ զարգացումը (Կոլումբիա, Չիլի, Վենեսուելա և այլն), կմեծացնի ու կապահովի մեր դրամական-տնտեսական շրջանառության շուկան: Իսկ քաղաքական առումով մեծ աջակցություն կարող ենք ստանալ հատկապես՝ Արգենտինայից, Բրազիլիայից և Ուրուգվայից: Այս երկրներում հայկական հարցի արդարացի լուծմանն ու հայկական ցեղասպանության (1915թ.) ճանաչմանն ուղղված հարցերը բարձր մակարդակի վրա են և կրում են հետևողական, պետական բնույթ:
Աֆրիկա. Ավստրալիա և Օվկիանիա.
Այս մայրցամաքների երկրների հետ պետք է հաստատել հատկապես տնտեսական կապեր, իհարկե, քաղաքականը երկրորդ դիրք չմղելով: Այս առումով, թերևս, լուրջ կապեր պետք է ստեղծել Ավստրալիական ու Նորզելանդական (Օվկիանիա) պետությունների ու Եգիպտոսի (Աֆրիկա) հետ, որոնք կարող են լուրջ դերակատարություն ունենալ նաև համաարիական դաշինքի ձևավորման մեջ: Անհրաժեշտ է մերձենալ նաև աֆրիկյան Արաբական աշխարհի, Հարավ-Աֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ), Եթովպիայի, Նիգերիայի ու այլ տարածաշրջանային զարգացող – հզորացող երկրների հետ: Այս մայրցամաքները նաև հումքային մեծ պաշարներով տարածքներ են, և ՀՀ-ն չպետք է անտեսի նման  հեռանկարային հնարավորությունները:
 Հայաստան-Սփյուռք.
Այս հարաբերությունները բոլոր ոլորտներում պետք է զարգանան համաչափ և փոխշահավետ՝ իհարկե, առաջնայինը Հայոց Պետականության հզորացման ու Հայության բարգավաճման նպատակը դնելով, քանզի առանց Հայաստանի Սփյուռքը երկար չի գոյատևի: Աշխարհի ավելի քան 110 պետությունում հայեր են բնակվում, որոնք ունեն որոշակի դիրք ու դեր այդ երկրներում ու կարող են հրաշալի միջնորդներ լինել Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, եթե Համայն Հայության Հայրենիքը վճռականորեն պաշտպանի աշխարհասփյուռ հայության իրավական, սոցիալական, մարդկային ու ազգային իրավունքները: Ուստի Հայրենիք-Սփյուռք համագործակցությունը պիտի լինի ճշմարիտ ու անշահախնդիր: Համատեղ պիտի ստեղծել ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ տարաբնույթ կառույցներ (պետական համակարգում, հասարակական-քաղաքական, բարեգործական, ընկերային-տնտեսական, դրամական-վարկային, գիտական-մշակութային, կրթական-մարզական և այլ ոլորտներում), որոնք կնպատակաուղղեն ու կզորեղացնեն Հայաստան-Սփյուռք կապերը, պետք է ստեղծել նաև համահայկական անվտանգության ու պաշտպանական կառույցներ, համահայկական միացյալ բանակ: Հատկապես կարևոր է ռազմավարական հեռանկարային ծրագրերի մշակումն ու իրականացումը, որոնց ներդրմամբ օժանդակություն կցուցաբերվի համայն հայությանը՝ մոլորակի ցանկացած հատվածում, ցանկացած իրավիճակում: Հայաստանի՝ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ դառնալու առաքելությունը պետք է վերստին նպաստի Հայերի՝ Մարդ-Աստվածների հիմնական առաքելության վերահաստատմանը մեր մոլորակում…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայ Արիական Կուսակցություն խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։