«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 3-ի (481) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Գերպետության (օսմանական կամ համաթուրանական) բռնակալ դառնալու երազախաբություն – «Թուրքիան փորձում է Հայաստանին պատանդ պահել այդ ստորագրություններին՝ մեկ անգամ եւս աշխարհին ապացուցելով, որ այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելն այդ երկրի ներկայիս վարչակազմի շահերից չի բխում»…

…«Ռեջեփ Թայիփ Էրդողանի նորօսմանական եւ նորհամաթուրքական քաղաքականությունների մերթ ընդ մերթ կիրառման փորձերը եկան վերջնականապես հավաստելու, որ Թուրքիայի նախագահը ոչ միայն «համաթուրքական հայր» դառնալու մոլուցքով է տառապում՝ անգամ բոլոր թուրքերի հայր ճամաչված Աթաթուրքին ոտնատակ տալու պայմանով, այլեւ՝ մտադրված է տարածաշրջանային գերերկրի բռնակալի կամ այլ ընկալելի անվամբ՝ սուլթանի կարգավիճակի հասնելու մոլեռանդությամբ»,- նշել է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ով ի սկզբանե դեմ էր հայ-թուրքական որեւէ հարաբերությունների հաստատմանը: Ըստ հայ արիների առաջնորդի, այս ամենը նկատում են նաեւ Արեւմուտքում ու Ռուսաստանում, սակայն փորձում էին դա խաղարկելով սիրաշահել Անկարային եւ քաշել իրենց կողմը: Արեւմուտքն իր հերթին, ռուսը՝ իր:

«Ճիշտն ասած Արեւմուտքն արդեն զգուշացնում էր Անկարային, որ հետագա քայլերը կհանգեցնեն վտանգների: Անգամ ՆԱՏՕ-ի «Ինջերլիք» ռազմաբազայի հարցում զիջումներ չեղան եւ Գերմանիան ու Միացյալ Նահանգները կտեղափոխեն իրենց զինուժը՝ Հորդանան եւ Սիրիա: Սրան արձագանքեց նաեւ Մոսկվան եւ Անկարայից հայտնեցին, թե հնարավոր է, որ Ռուսական զինուժին տարածք հատկացվի այդ ռազմաբազայում, ինչի դիմաց ռուսական կողմը Թուրքիայի հետ ստորագրել է ՀՕՊ C-400-ների մատակարարման վերաբերյալ վարկային պայմանագիր,- նշել է Արմեն Ավետիսյանը եւ հավելել,- ռուսները հերթական անգամ մեջքից հարվածեցին մեզ՝ Թուրքիայի հետ ռազմա-քաղաքական դաշինքի գնալու պատրաստակամությամբ: Այնպես, ինչպես դա անում են մեր մյուս թշնամու՝ Ադրբեջանի հետ, որին կրկին մեծ խմբաքանակ զենք են վաճառել…

«Հայ Արիական Միաբանությունն ի սկզբանե դեմ էր Երեւան-Անկարա ջերմացմանը, քանզի այն գերուժերը, որ կանգնած էին այդ հարաբերությունների թիկունքում, առաջին անգամը չէ, որ նման քայլի են դրդել եւ առաջին անգամը չէ, որ տարածաշրջանային զոհասեղանին են դրել Հայաստանն ու հայությանը… Եվ հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները միացան մոտ երկու տասնյակ այն քաղաքական ուժերի պայքարին, որոնք միավորվեցին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման դեմ: Ես նախապես դեմ ելույթով էի հանդես եկել այն հանդիպմանը, որը նախաձեռնել էր Սերժ Սարգսյանը՝ քաղաքական ուժերի հետ երկխոսելու նպատակով:

«Իսկ անհատական հանդիպման ժամանակ նախագահը հավաստեց, թե այս քայլը նախաձեռնելով որեւէ վնաս չի պատճառելու մեր երկրին,- նշեց Արմեն Ավետիսյանը,- կամ հօգուտ Հայաստանի կբացվեն ներկայիս Թուրքիայի հետ սահմանները, կամ՝ վնասը կկրի Անկարան՝ արձանագրությունները տապալելու համար… Երբ հայ-թուրքական երկկողմանի հարաբերությունները Արցախի հարցի արծարծմամբ վերածվեցին հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ հարաբերությունների, ապա ավելացավ նաեւ Հայոց ցեղասպանության մերժման նախապայմանը, հասկացա, որ տանուլ տվողը հաստատ Սերժ Սարգսյանը չի լինելու»: Իսկ առհասարակ, նախապայման մենք պիտի դնենք, քանզի այսօրվա Հայաստանի Հանրապետություն եւ Թուրքիայի Հանրապետություն (որ սխալմամբ կոչում են հայ-թուրքական) սահման ասվածն իրականում սահման չէ կամ էլ սահման է միջհայկական՝ Արեւմտյան ու Արեւելյան Հայաստան-ների միջեւ…

Հայ արիների ղեկավարը հայտնեց, որ ինքն ընդունել է այս հարցում նախագահի հեռատեսությունը եւ պատրաստ է ողջունելու նրա մարտավարությունը, որը համարձակ քայլ էր, բայց երեւի նա ուներ տեղեկատվության վստահելի պաշար … հայ-թուրքական եւ կից հարցերում: Հիմա պարզապես սպասենք խնդրի վերջնական չեղարկմանը, ինչի մասին Սերժ Սարգսյանը խոսեց օրերս ԵԽԽՎ ամբիոնից՝ նշելով, որ Հայաստանը մինչեւ գարուն առ ոչինչ կհայտարարի հայ-թուրքական արձանագրությունները…

- Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն Սա՛ պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին (Ար-ական եւ Էգ(Իգ)-ական Ակ-ունքներին)  ողջունելուց հետո… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ-http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org 

2. Կփոխվի՞ այլեւս Հայաստանի արտաքին քաղաքականության տոնայնությունը – «Փաստաթուղթ ստորագրելուց հետո տարրական բարոյականությունը պահանջում է կատարել այդ փաստաթղթի պահանջները»… Եվրոպական կողմին հետաքրքրել է նաեւ Արցախի հիմնախնդրի կարգավորման առաջ մղելու հնարավորությունները…

3. Հայաստանի նախագահը տեղը դրեց ադրբեջանցի պատգամավորին – Ադրբեջանում մի միտում կա՝ անպայման ունենալ այն, ինչ ունեն հայերը՝ անգամ ցեղասպանույունը… Կարգավորման խոչընդոտը Ադրբեջանի առավելապաշտականությունն է – Ոչ իրատեսական ակնկալիքները՝ որոնցով կառչում են բանակցություններից…

4. Վերջին հույսով.- Համ տունը ձեռքիցս առան, համ մեղադրյալ դարձրին – Կամ այն մասին, թե ինչպես են իմ գլխին գործ մոգոնում – «Վերջին հույսով».- Այս խորագրի ներքո «Լուսանցք»-ը պարզապես ազատ արտահայտվելու հարթակ է տրամադրում այն քաղաքացիներին, ովքեր տարբեր դռներ ծեծելով՝ վերջին հույսի ակնկալիքով մեր դուռն են բացել…

5. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (13-րդ մաս) – Ինչ հարց էր լուծվում բաբելոնական աստվածաբանական համակարգի կրոնափիլիսոփայական ուսմունքի մատուցմամ… – Հայոց Աստվածները անմահ են, Անմահների երկրում Աստվածները չեն մեռնում: Հայ ազգային մշակույթն ունի իր վերականգնած սահմանումները, աստվածաբանական օրենքները…

6. Տոլման հայկակա՛ն խորտիկ է եւ վերջ – Ի գիտություն պատմակեղծարարների՝ կլինի ռուս, եվրոպացի, թե թուրք… Բովանդակազուրկ եւ քաղաքակրթությունից հեռու կանգնած հանրույթները սովորաբար նմանակում են քաղաքակիրթ ազգերին, տվյալ դեպքում՝ հայերին – Դա նրանց կենսաձեւն է…

7. Ֆիլիպինների նախագահը հրամայել է գնդակահարել իրեն, եթե դառնա բռնակալ… Հայ սպաները գնդակահարվեցին ԱԱԾ (ԿԳԲ) նկուղներից մեկում… Վրաստանը վաճառում է մեր արխիվային նյութերը… Ռազմարդյունաբերական մշակումներով կներկայանանք… Դաշտային խոհանոցի 1-ին միջազգային մրցույթը՝ Հայաստանում… Ի՞նչ ծագում ունեն բացասական ռեզուսով մարդիկ, որտեղի՞ց են նրանք…

8. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը՝ Լոնդոնում… Շախմատի Հայաստանի նոր չեմպիոնները… Անդրանիկ Մարգարյանի 8-րդ հուշամրցաշարի մրցանակը՝ իրանցուն… Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիպարիտ Տեփոյանը 11 խաղերում մեր շախմատիստը տարել է նույնքան հաղթանակ եւ վստահորեն գրավել 1-ին տեղը… Հայաստանի հավաքականի առաջատար ֆւտբոլիստն ու թիմի ավագը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկար դեգերումներից հետո պաշտոնապես տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ… Ֆուտբոլային եւ այլ մարզական լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտանական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային-ազգայնական շաբաթաթերթ…

http://www.hayary.org/wph/?p=6706Տարեփոխության հոգեբանությունը՝ ըստ Աստղակերպի.- 2018-ի տարվա տանուտերը հայկական Այծեղջյուրն է, ոչ թե չինական Շունը… / Որոշ հիշեցումներ՝ հայ արիականների (ՀԱՄ) տարավերջյան գործերից /…

Հին արքաներ – հայկական պատմական ֆիլմ-սերիալ.- https://www.youtube.com/results?search_query=%D5%B0%D5%AB%D5%B6+%D5%A1%D6%80%D6%84%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80+armenia+tv  

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։