ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, պատճեները` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին
Բաց նամակ
Հարգելի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան.
Նախագծերը Կ-4021-26.11.2013,29.11.2013-ՊԻ-010/1 եւ այլ Կ-402 նշաններով սկսվող օրենքները կոպտորեն խախտում են Սահմանադրական դատարանի՝4.10.2006թ, ՍԴՈ-649 որոշումը («Առավոտ», 11.04.2014թ., կցվում է), ինչպեսեւ ցանկացած նախագծեր, որոնք պարտադրում են քաղաքացիներին հակասահմանադրական նույնականացման քարտերը՝ դրսի արտաքին դեստրուկտիվ կառույցների հրամանով: Դա վերաբերվում է նաեւ gov.am-ում նոր հակասահմանադրական նախագծերին. «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ինչպես նաեւ՝ «Էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին»:
Սրանցում նույնպես պարտադրում են ստանալ նույնականացման քարտեր, եւ ուրեմն նույնպես կոպտորեն խախտում են Սահմանադրական դատարանի 4.10.2006թ. ՍԴՈ-649 որոշումը: Այս՝ «Էլեկտրոնային կառավարման …» ծրագրի նախագծում մասնավորապես գրված է. «Մուտքը դեպի բոլոր էլեկտրոնային ծառայություններ պետք է ապահովվի թվային ստորագրությունների եւ էլ.նույնականացման քարտերի միջոցով»:
http://www.hayary.org/wph/?p=35 – Ովքեր են պատասխան տալու «Սոցիալական ապահովության քարտերի մասին» եւ «Անհատական տվյալներին» ՀՀ հակասահմանադրական օրենքների հաստատման ու ներդրման համար…
http://www.hayary.org/wph/?p=416 – Մարդու համարակալման վտանգավորությունը ազգային եւ պետական անվտանգության տեսանկյունից…
http://www.hayary.org/wph/?p=3759 – Մարդկանց համարակալման վերջին ընթացքը՝ մարմնի մեջ պարտադիր ներդրվելու է միկրոչիփ…
http://www.hayary.org/wph/?p=2284#more-2284 – Բաց նամակ ՀՀ նախագահին.- Կասեցնե՛նք աշխարհի գաղտնի ուժերի ծրագրերը Հայաստանում…
http://www.hayary.org/wph/?p=2717 – Ինչպես սոցքարտը… Այնպես էլ նույնականացման քարտը պարտադրվեց…
http://www.hayary.org/wph/?p=3000 – Մարդկանց համարակալումը հասնում է չիպավորման ընթացքին…
http://www.hayary.org/wph/?p=2231 – Մարդկանց համարակալման վերջին փուլում ենք…
http://www.hayary.org/wph/?p=2284 – Մարդկանց համարակալման գործընթացը մտել է կենսաչափական ոլորտ եւ կավարտվի մարդկանց չիպավորմամբ…
http://www.hayary.org/wph/?p=2345 – Իրական վտանգներ – Մարդկանց չիպավորումը չի՛ կասեցվել…
http://www.hayary.org/wph/?p=2791 – Գուցե երեխաների փոխարեն հենց քարտե՞ր բազմացնենք… Միեւնույնն է՝ աշխարհի գաղտնի տերերին 7-8 մլրդ մարդ պետք չէ, նրանք 1 մլրդ-անոց մոլորակ են նկարել հեռվում…
http://www.hayary.org/wph/?p=2180 – Վտանգ. Սոցքարտերը «ծնեցին» բիոքարտեր, որոնք էլ «կծնեն» չիպեր… Մարդկանց համարակալումը մարդկության չիպավորման է տանում…
http://www.hayary.org/wph/?p=3574 – Ահազանգ. – Համարակալեցին հայությանը («Անհատական համարանիշ»-«Սոցիալական քարտ»), այժմ փորձում են չիպավորել («Բիոքարտ»-Կենսաչափական փաստաթղթեր եւ «Չիպի» տեղադրում մարմնի մեջ)՝ զուգահեռ «գենդերա»-սեռամոլագարական օրենքներ պարտադրելով…
Ուղարկում ենք դրա վերաբերյալ վերոնշյալ թերթում տպագրված հոդվածը: Քաղաքացին իր համոզմունքներից ելնելով (այդ թվում նաեւ կրոնական համոզմունքներից ելնելով) կարող է հրաժարվել ոչ միայն նույնականացման քարտից, այլ նաեւ համարանիշից հրաժարվելու մասին տեղեկանքից եւ բառացիորեն ստեղծվում է վիճակ, որը, համաձայն ՍԴՈ-649 որոշման, հակասահմանադրական է: Այսպիսով, առկա է «սոցիալ ապահովության քարտերի մասին» հոդված 11-ի 2/ մասում նշված իրավիճակը. «քաղաքացին չունի սոցիալական քարտ ու դրա հետ մեկտեղ նախկինի նման չունի համարանիշ «հաշվառման եւ հաշվարկների փաստաթղթերում»:
Ձեզ չի՞ թվում, որ միայն այս փաստարկը բավարար է, որպեսզի չպահպանվեն հակասահմանադրական Կ-402 նշաններով սկսվող օրենքները: Մենք պնդում ենք, որ փաստորեն, նախկին կառավարությունը դիտավորյալ փոխարինել է սոցքարտի մասին բացակայության տեղեկանքը, իր փոքր մասի (համարանիշի) բացակայության մասին տեղեկանքով, որպեսզի ստիպի բոլորին վերցնել գոնե առանց համարանիշի նույնականացման քարտ: Սա հոգեբանական մանիպուլյացիա է: Պետք է ասել, որ այն փաստարկը, որ նույնականացման քարտերն իբր տրամադրվում են կամավոր, կեղծ է, քանի որ դրա հետ զուգահեռ Կ-402 նշաններով սկսվող օրենքների համաձայն՝ քաղաքացիներին հին տեսակի անձնագրերը 2014թ. հունվարի 1-ից չեն տրամադրվում: Ակնհայտ է, որ դա «պետական տեռորի» գործիք է, որի միջոցով ստիպում են քաղաքացիներին ստանալ նույնականացման քարտ:
Շատ կարեւոր է նշել, որ բիոմետրիկ փաստաթղթերում քաղաքացիների համար վիրավորական է ոչ միայն համարանիշը, վիրավորական է ամեն ինչ, այդ թվում՝ ստրկական ակնարկը-չիպը, ստրկական դրոշմի նմուշը, որի միջոցով ապագայում հետեւելու են ամեն մեկին, ինչպես հիմա դրա միջոցով հետեւում են չիպավորված անասուններին: Եվ որի միջոցով, ինչպես հայտնի է բոլորին, նախապատրաստում են բնակչությանը այն մտքին, որ ապագայում չիպը ներդնելու են արդեն մաշկի տակ: Այն, որ սուպերմարկետներում չիպավորում են հագուստը, որն ունի մարդու մարմնի կոնտուրները, համաձայն մարդկային հոգեբանության (որոշ հոգեբանների կարծիքով), վկայում է, որ դրանով բոլորին դանդաղ ու տեսանելի նախապատրաստում են հենց այն մտքին, որ ապագայում բոլորը չիպավորվելու են:
Ձեզ չի՞ թվում, որ այս պայմաններում չիպը նույնականացման քարտում եւ էլեկտրոնային անձնագրում, որոնք անձի փաստաթղթային «շարունակությունն» են՝ նույնպես պարունակում է լրացուցիչ վիրավորանք եւ ակնարկ, որ այդ մարդիկ չիպավորման ենթակա են (արդեն պարտադրված):
Նաեւ հետաքրքիր է իմանալ, թե այս հարցն ինչպե՞ս կարելի է մեկնաբանել եւ ապա հիմնավորել, որ նույնականացման քարտ ստանալը կամավոր է՝ այսօրինակ «պետական տեռորի» պայմաններում: Այս հարցը միշտ շրջանցվել է նախորդ պատասխան նամակներում:
Նշենք, որ վերոհիշյալ «Էլեկտրոնային կառավարման…» ծրագրում նշված է, որ «….պետք է ապահովեն հնարավորինս բարձր անվտանգության ստանդարտներ»: Խոսվում է նաեւ «լավագույն միջազգային փորձի» մասին: Սակայն, հենց միջազգային լավագույն փորձը վկայում է, որ սկզբունքորեն դա հնարավոր չէ անել, եւ զանգվածային գողությունները, որոնք սպառնում են քաղաքացիներին ու պետությանը, ուշ թե շուտ լինելու են: Դա մասնավորապես ապացուցել է Էդուարդ Սնոուդենը:
Ձեզ չի՞ թվում, որ չի կարելի քաղաքացիներին իրենց կամքին հակառակ հարվածի տակ դնել, ինչպես դա անում են «Էլեկտրոնային կառավարման…» ծրագիրը եւ նույնականացման քարտերի պարտադրանքը: Տվյալների էլեկտրոնային գողությունը անհնար է թղթային անձնագրերի դեպքում: Չի կարելի նաեւ ստիպել քաղաքացիներին՝ մտնել վտանգավոր համացանց-ինտերնետ, առնել թանկարժեք ծրագրեր, ինչը նախատեսում է վերոնշյալ ծրագիրը: Եվ հավանական է, որ դա կարող են անել նաեւ Հայաստանի թշնամիները:
Ոստիկանությունը այս փաստարկը՝ ընդդեմ նույնականացման քարտերի, նույնպես շրջանցում է: Հետաքրքրիր է, իսկ ինչու նախատեսված չէ քաղաքացիների ոչ նյութական հատուցում՝ իրենց անձնական տվյալները գողանալու դեպքում: Մարդու կամ ազգի տվյալների գողացումը ինչպե՞ս են կանխելու Հայաստանում, երբ ծրագրերը դրսից են ներդրվել ու ղեկավարվում, չիպերը՝ նույնպես: Իսկ եթե գործի փոխհատուցման համակարգը, պատկերացնու՞մ եք հատուցումների մասշտաբը, եթե տվյալների զգալի մասը գողանան: Նյութական վնասները, որ կկրի պետությունը, անգամ համեմատելի չեն այն վտանգի հետ, որ ՀՀ բնակիչների, մեր ազգի համապարփակ տվյալները դառնում են այլոց սեփականությունը: Գործիք, որով համապատասխան չափաբաժիններով ու հստակ տվյալներով կպայքարեն մեր դեմ: Սա նաեւ ազգային անվտանգության խնդիր է:
Ոստիկանությունը շրջանցում է նաեւ այն հարցը, որ կառավարությունը խախտել է նույնականացման քարտերը կամավոր ստանալու վերաբերյալ իր խոստումը՝ խաբելով ժողովրդին: Այսպիսի խոստումներ տվել էին պաշտոնատար անձինք՝ 2011թ. հոկտեմբերին 31-ին, Ազգային ժողովում լսումների ընթացքում եւ մի քանի անգամ հեռուստատեսությամբ:
Համաձայն գիտական տվյալների՝ մատնահետքերը պարունակում են հոգեբանական եւ ֆիզիոլոգիական տեղեկատվություն, նայեք հղումները հոդվածում [2], ինչը նույնպես մարդու սահմանադրական իրավունքների, նրա անձնական, ընտանեկան գաղտնիքի խախտում է եւ ազգային անվտանգության սպառնալիք է ստեղծում: Այս փաստաթղթերի իրական նպատակն այն է, որ ոչ բարեկամական, եթե չասենք՝ թշնամական արտաքին կառույցները, հզոր համակարգիչների միջոցով ուսումնասիրեն ու պլանավորեն իրենց քայլերը հայության (ընդհանուր առմամբ՝ մարդկության) դեմ՝ մատնահետքերի ու աչքի ծիածանափայլ թաղանթի վերլուծությունների միջոցով: Տվյալների բազայում գաղտնի կերպով պարզեն Երկրի բոլոր բնակիչների հոգեբանական, բարոյական, առողջական եւ այլ ստատուսները, դրա միջոցով հայտնաբերեն ու գաղտնի չեզոքացնեն այս իրենց կառույցների ու իշխանությանհամար վտանգավոր այլախոհներին: Ակնհայտ է, որ դեստրուկտիվ արտաքին կառույցներն ունեն այդպիսի դրդապատճառներ: Մենք չէ, որ առաջինը խոսել ենք աշխարհի գաղտնի կառավարության կամ «ոսկե միլիարդի» մասին…
Ձեզ չի՞ թվում, որ միայն այս հանգամանքը բավական է, որ ընդհանրապես արգելվեն նույնականացման քարտերը, որոնք հանդիսանում են արտաքին թշնամական կառույցների վտանգավոր գործիք:
Ձեզ չի՞ թվում, որ տարբեր երկրների իշխանությունները տկարանում են այսպիսով, հատկապես սիոնա-մասոնական կառույցների առջեւ, որոնք ինչպես հայտնի է, համաշխարհային իշխանություն ունեն եւ համարակալմամբ ու նույնականացման տարբեր ձեւերով վերահսկելի են դարձնում «իրենց մոլորակի» բնակչությանը: Իսկ համացանցը հենց նրանց վերահսկողության տակ է:
Նաեւ մատնահետքերի պարտադիր հավաքումով պետությունը հավասարեցնում է բոլոր անմեղ քաղաքացիներին, հանցագործներին ու ահաբեկիչներին, դրանով վիրավորում ու վտանգում անմեղ մարդկանց, խախտում է անմեղության կանխավարկածը (երբ իր ընտանիքի հետ իր տանը նստած մարդու մատնահետքերը հանկարծ կհայտնվեն մի դաժան սպանության գործի մեջ եւ այլն), այդպիսով ցուցաբերում է հակասահմանադրական դաժան վերաբերմունք, ոտնահարում է մարդու արժանապատվոթյունը, մարդու իրավունքները:
Առանց լուրջ հիմքի կասկածելն անգամ վիրավորանք է, էլ ուր մնաց «հայտնաբերված» մատնահետք լինելու դեպքում ինչ ստորացման կարժանանա անմեղ մարդը: Սա նույնպես խախտում է ՀՀ Սահմանադրության բազմաթիվ հոդվածները եւ Մարդու իրավունքների դեկլարացիան:
Մեր այս եւ նման հարցումներին մեր պետության ներկայացուցիչները չեն պատասխանում: Մենք սա տեղեկացնում ենք, քանի որ մատնահետքերի հավաքումը վտանգավոր է այն աստիճան, որ ձեռնոցներով հանցագործը կարող է ազնիվ մարդու մատնահետքերը դիտավորյալ թողնել հանցանքի վայրում։ Այսպիսով, քաղաքացիներին հակասահմանադրական Կ-402 նշաններով սկսվող օրենքները դնում են լուրջ հարվածի տակ: Դա կարող է անել նաեւ միջազգային կամ «ազգային» մաֆիան, իրենց հակադրվողներին վերացնելու, շարքից հանելու նպատակով:
Տեղեկացնում ենք Ձեզ նաեւ, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունն արգելեց նույնականացման քարտերն իր տարածքում եւ վերացրեց դրա հետ կապված տվյալների բազաները: Քանի որ հասկացել են, որ նույնականացման քարտերը եւ բիոմետրիկ տվյալների բազան շատ վտանգավոր են երկրի անվտանգության համար, ոտնահարում են Սահմանադրությունը, այսինքն՝ անիմաստ ու վտանգավոր ծախսեր են, նայեք [4-6]: Իսկ «Էլեկտրոնային կառավարման…» ծրագրի միջոցառոմներրը շատ թանգարժեք նախագծեր են:
Ակնկալում ենք, որ այս անգամ մեր նամակը կարժանանա ոչ միայն իրավական քննարիկման եւ պատասխանի, այլեւ՝ քաղաքական, ավելին՝ աշխարհաքաղաքական:
Կից ուղարկում ենք 6 հոդվածներ.
1. Առավոտ, 11.4.2014, Ձեռնոցներով հանցագործը կարող է ազնիվ մարդու մատնահետքերը դիտավորյալ թողնել հանցանքի վայրում:
2. Առավոտ, 29.11.2011, Բիոմետրիկ բիզնեսի դեմ:
3. Քաղվածք գրքից. В. П. Филимонов “Святое православие и тайна беззакония 21-й век“, М, Вектор 2006:
4. В Англии отменяют внутренние паспорта, http://sudanet.ru/node/3226:
5. http://www.bio-profile.ru/info/news/detail.php?ID=3459. 28.04.2010:
6. http://wiki.antiviza.info/index.php?title==Особенности_Великобритании:
Կոչ ենք անում, Ձեր բարձր կարգադրությամբ կանխարգելել նախորդ կառավարության սխալը, չեղյալ հայտարարել վերոնշյալ Կ-402 նշաններով սկսվող մարդու իրավունքները ոտնահարող հակասահմանադրական օրենքները, որոնք խախտում են Սահմանադրական դատարանի որոշումը, վերականգնել առանց չիպի թղթե 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ անձնագրեր ստանալու իրավունքը, դադարեցնել բիոմետրիկ փաստաթղթերի ցանկացած պարտադրանքը:
Կոչ ենք անում նաեւ կանխարգելել վերոհիշյալ նախագծերի «Էլեկտրոնայինկառավարմանռազմավարականծրագիրըհաստատելումասին» եւայնվերոհիշյալնախագիծը. որոնքպարտադրումէքաղաքացիներինստանալնույնականացմանքարտեւդրանովխախտումեն4.10.2006թ. Սահմանադրական դատարանի ՍԴՈ-649 որոշումը, ինչպեսեւ ցանկացած այլ նախագծեր, որոնք պարտադրում են քաղաքացիներին ստանալ նույնականացման քարտ ու դրանով խախտում են Սահմանադրական դատարանի վերոհիշյալ 4.10.2006թ. ՍԴՈ-649 որոշումը:
Հարգանքներով.
Հայ Արիական Միաբանության առաջնորդ՝ Արմեն Ավետիսյան
«Ընդդեմ կենսաչափական փաստաթղթերի ներդրման» միավորման ղեկավար՝ Ռուբեն Ալանակյան
Հայ Ազգայնականների Համախմբման խորհրդի անդամ՝ Աշոտ Բադալյան
«Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորման խորհրդի անդամ՝ Շահեն Ծատուրյան
«Քրիստոնյաներն ընդդեմ համարակալման» միավորման ղեկավար՝ Խաչիկ Ստամբոլցյան
«Հայաստանի կանաչների միության» նախագահ՝ Հակոբ Սանասարյան
28.04.2014թ.-Երեւան
Երեւան, Ագաթանգեղոսի փող., 7-րդ շենք, բն. 241:
Հայ Արիական Միաբանության գրասենյակ, հեռ.՝ 52-38-75, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ՝ 091-49-64-51:
Էլ.հասցե՝ redaction@hayary.org



