Վասն երազախաբությունների ցրման եւ երազահանության ցավազրկման…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

/ Երազախաբություն-1

Թուրքիայի իշխանությունները փորձում են վերականգնել Օսմանիան կայսրության կարգավիճակը, իսկ Ռեջեփ Թահիփ Էրդողանը ակնկալում է այդ ժամանակ վերականգնել նաեւ սուլթանական կարգերը, ինչը թույլ կտա ստանալ «Մեծ Սուլթան»-ի կոչումը…

Թուրքիայի իշխանությունները փորձում են նաեւ համաշխարհային գերիշխանության հասնել, «Մեծ Թուրան»-ի տեսությունը կյանքի կոչելով եւ ակնհայտ է, որ «Մեծ Սուլթան»-ի կոչումը քիչ կթվա այդօրվա Թուրքիայի ղեկավարին, ով կհավակնի կոչվել «Թուրանի Տիրակալ» եւ «Թուրքերի Հայր» կոչումները…

Երազախաբություն-2

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գրեթե վերականգնել է հոր՝ Հեյդար Ալիեւի նախաձեռնած խանական կարգերը, իսկ «Իլհամ Խան» կոչումը ոչ իրավական, բայց փաստացի կրում է արդեն տարիներ շարունակ…

Ադրբեջանի իշխանությունները, որ նույնպես հետամուտ են «Մեծ Թուրան»-ի ստեղծմանը, այնուամենայնիվ դեմ չեն նաեւ «Մեծ Ադրբեջան»-ի առաջացմանը՝ ի հաշիվ իրանական Արեւելյան ու Արեւմտյան Ադրբեջան-ների… Ինչը «Իլհամ Խան»-ին կավելացնի «Մեծ Ադրբեջանի Տիրակալ»-ի կոչումը…

…………………………………………………………

/ Երազախաբություն-3

Դառնալով նոր ժամանակնեևր նոր իրողությանը, հիշեցնենք, որ Հայաստանում կամա, թե ակամա նույնպես ընթանում է կոչումնաբաղձության գործընթացներ: Խոսքը ուղղակի պաշտոններ ստացողների մասին չէ, որ այդ իրողությունից արդեն կորցրել են իրենց եւ թավշյա Հայաստանի ոչ թավշյա դաշնակից Ռուսաստանի պետական լեզվով ասած «ցար ի բոգ» են զգում իրենց…  

Խոսքը նոր Հայաստանի բարձրագույն կոչման մասին է, ինչը արձանագրեցին վերեւում՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի պարագայում: Մեր շատ հերոսների են Փաշա կոչել նաեւ մեր թշնամիները, ինչը սակայն ցայսօր չէր հավակնում ժամանակակից կոչման արժանանալ… Բայց նոր իրողության առաջամարտիկ Նիկոլ Փաշինյանի ազգանումը կարծես «երկնային վերեւների ուղերձ է» այդ մասին մտածելու…

Այսինքն՝ Եհովան Ալլահի հետ որոշել է, որ սուլթանական Թուրքիայի եւ խանական Ադրբեջանի կողքին առնվազն պիտի փաշայական Հայաստան լինի:

Ճիշտ է՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկության մասնակիցների թվաքանակը՝ ընտրելու իրավունք ունեցող 2.592.481 քաղաքացիներից միայն 1.260.840 ընտրող կամ ընտրողների 48,63%-ը մասնակցեցին ընտրությանը, բայց դա նոր Հայաստանի իշխանության աչքերով հին Հայաստանի մնացուկ է դիտարկվում… Չնայած մտքում հայհոյում են ընտրողների մեծ մասին, որ գոնե կեսով՝ 50+1%-ով չմասնակցեցին…

/ Երազահանություն

Հիշեցնենք, որ նախորդ տարի խորհրդարանական ընտրություններին մասնակցել էր մասնակցել էր 1.574.947 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,86%-ը, իսկ իրենք այդ իշխանությանը «ոչ լեգիտիմ» էին համարում… Իսկ հիմա… Չնայած այն հանգամանքին, որ հեղափոխական ալիքը դեռ ինքնաբերաբար օժանդակում էր ներկայիս իշխանությանը, քարոզարշավի վրա ամենաշատ գումարը էլ ծախսել էր «Իմ քայլը» (Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կողմից նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել էր 273.176.551 դրամ, ելքերը՝ 268.590.708 դրամ (դե մնացորդն էլ՝ 4.585.842,1 դրամ էր)), ամեն բան շատ վատ ստացվեց: Դե իհարկե 1.260.840 ընտրող ընտրողներից ոչ բոլորը ձայն տվեցին ներկա իշխանությանը եւ ամեն բան շատ ավելի վատ ստացվեց…

Սա նշանակում է, որ «Իմ քայլը» հավաքել է 1.574.947 մասնակից ընտրողների՝ 60,86-%-ի 70.44%-ը, այսինքն՝ 884.849 ձայն: Պատճառաբանությունը, թե գազելներով ու ավտոբուսներվ ընտրողներին չէին կրում ընտրատեղամասեր, տպավորիչ չեն, բա հեղափոխական ալի՞քը… Այս դեպքում պիտի նշենք, որ 884.849-ից շատերն էլ իրենց ձայնը տվել են «Նիկոլի թիմին», այդ թիմին բացարձակապես չհավանելով, որպեսզի ՀՀԿ-ական իշխանության վերջը տան (այս մասին հետևություններ կարելի է անել ընտրություններին քիչ ավելի ուշ, երբ ընտրողները ուշքի գան…)… Այսինքն՝ առնվազն կարելի է կիսել հավաքած ձայների քանակը եւ հայտարարել, որ «Իմ քայլը» հավաքել է 442.424 ձայն, ինչը այս խորհրդարանի էչ թե 70.44%-ն է, այլ՝ 35.22%-ը՝ դրան հետեւող բոլոր նվազող հանգամանքներով հանդերձ…

Եթե սա էլ մանրամասնենք, ապա նոր ԱԺ-ում, որ 132 պատգամավոր ունի՝ 27 պատգամավոր ավելի, քան 2017թ. ընտրված խորհրդարանում, մանդատներից ոչ թե 88-ը բաժին կհասներ «Իմ քայլը» դաշինքին, այլ՝ 44-ը, ինչը ԲՀԿ-ին ու «Լուսավոր Հայաստան»-ին այլ հնարավորություններ կտար գործելու, եթե չասենք, այլ ուժեր եւս կընդգրկվեին խորհրդարանում, ասենք՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն…։

Հիշեցնենք նաեւ, որ ըստ Դոնթի բանաձեւի՝ «Իմ քայլը» ստացել է ազգային փոքրամասնությունների քվոտայով սահմանված բոլոր 4 մանդատները՝ առանց խտրականություն դրսեւորելու… Ինչ մնում է այլ հայտնի փոքրամասնությունների ընտրազանգվածին՝ կրոնական ու սեռական, ապա այստեղ ձայների «առգրավման» հաջողության մասին խոսելն ավելորդ է…

Եվ վերջապես սա էլ նշանակում է, որ ոչ համահայաստանյան հաղթողի դափնեպսակը չի կարող դրվել Նիկոլ Փաշինյանի գլխին, էլ ուր մնաց՝ համահայկական առաջնորդի դափնեպսակը… Սա էլ նշանակում է սուլթանական Թուրքիայի եւ խանական Ադրբեջանի կողքին դժվար թե հայտնվի փաշայական Հայաստանը, չնայած ամեն ինչ արվում է ընտրությունների ակնհայտ բացը կառավարության եւ խորհրդարանի հեղափոխական պաշտոններով ծածկելու համար…

Բայց բացի այն, որ կա քաղաքական ընդդիմություն այս իշխանությանը, որ շուտով իր ձայնը կհնչեցնի, կա նաեւ ազգային մի հատվածի ընդդիմություն, մի մեծ ընտրազանգված չի մասնակցել արտահերթ ընտրություններին ու դա հիմնականում գիտակցված քայլ է եղել: Այսինքն՝ ըմբոստություն եւ դեմ քայլ բոլորին: Նրանց համար էլ այս խորհրդարանը եւ կազմվող կառավարությունն են «ոչ լեգիտիմ»… Դիտարկումներ էլ եղան, որ նախկին եւ ներկա իշխանությունների նկատմամբ շատերն իրենց հիասթափությունն արտահայտելու եղանակը գտնել էին ուղղակի ընտրության չգնալով:

/ Եզրակացություն (հնարավորինս՝ կարճ)

Չնայած նոր իշխանությունների ամենաբարձր մակարդակով հավաստիացումներին, մարդիկ իրականում հասկանում են, որ այս ընտրությունը չի արտացոլում իրականում գոյություն ունեցող իրավիճակը, սա մի որոշ ժամանակահատված ընթացող պարտադրված ընտրություն է, նախկին իշխանությունների անարդարություններից ուշքի գալու, ինչը շուտով եւս հիասթափությունն է պատճառելու արդեն նոր իշխանությունների առումով՝ հանգեցնելով նոր իշխանափոխության ու նոր ընտրությունների…

/ Վերջ՝ գոնե առայժմ:

Տես նաեւ՝ http://www.hayary.org/wph/?p=7211#more-7211Նոր իրողություն է (ոչ ստվերային եւ ստվերային իրողություններ)Կամ՝ 10 նոր պատվիրաններ – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

…………………………………………………………

https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքիwww.hayary.org գլխավոր խմբագիր
– 
https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։