Ընդդեմ Ազգային Հավատի դեռ կան գենախեղ հայ կոչվող մարտնչողներ, որ իրենց մեջ չեն կարողանում հանգստացնել օտարի խառնարյունությունը… Գոնե մեկ անգամ պիտի պատասխանել մարտնչող տգիտությանը…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Այս եւ նման տգիտությունները վաղուց մեռած են… Սակայն չգիտես ինչու դեռ ստվերի պես հայտնվում են նոր տգետներ ու տխմարներ… Հակահայ որոշակի մամուլի հետույքն էլ բաց է նման տխմարներին տեղավորելու համար…

http://www.hayary.org/wph/?p=3497 – Հեթանոսությունը մարդակերություն չէ… Պատասխանում եւ ներկայացնում է հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը Հանիբալիզմ հիմա էլ կա, դա ի՞նչ կապ ունի ազգային պատկանելության կամ ավանդույթի հետ… Դարվինի տեսությունը եւս կապ չունի մարդու, առավել եւս հայի հետդա կապիկների ու կապկանմանների մասին է… 

Իսկ հայի պատմությունը գնում է դեպի մոլորակի հիմքը, ավելին՝ տիեզերքի արմատ-ակունքը… Հայ Տեսակն իր Աստվածների հետ արարչահաս ծագում ունի

http://www.hayary.org/wph/?p=3357 – Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական խորհրդի ներկայացուցիչ՝ Քուրմ Արմոգի պատասխանը՝ «Հայ հեթանոսական աստվածները «վերադառնում են»» հոդվածում առկա խեղաթյուրումներին…

Սակայն հաճախ պատմական սուղ փաստերին (աշխատել են վերացնել ամեն բան ու ամեն ինչ) ավելացվում են այս կամ այն ուսումնասիրողի կամ մասնագետի տրամաբանությունները, ինչը իրականության խճողված պատկերն ավելի է հեռացնում իրականությունիցԵվ ահա, հերթական մի՝ «Հայ հեթանոսական աստվածները «վերադառնում են»» հոդվածում կան կարեւոր ու փաստացի պարզաբանումներ, բայց նաեւ սխալ ու հակահայ  մեկնաբանություններինչը հայ արիադավանության մասին պատկերացումները սահմանափակում է համաշխարհային կռապաշտության ժամանակաշրջանի տվյալներով շղարշված

Այս եւ նման տգիտությունները վաղուց մեռած են… Սակայն չգիտես ինչու դեռ ստվերի պես հայտնվում են նոր տգետներ ու տխմարներ… Հակահայ մամուլի մի մասի հետույքն էլ բաց է նման տխմարներին տեղավորելու համար…Ամբողջ մարդկությանն է հայտնի, թե 1700-1800 տարի առաջ ինչ հավատ է եղել աշխարհում, տարբեր ազգեր իրենց ազգային հավատներն են ուբեցել, որ հուդա-քրիստոնյաները կոչել են հեթանոսություն – ասորերեն՝ հեթանոս-հունարեն՝ էթնոս-հայերեն՝ ազգ – այսինքն՝ ազգային հավատ…

Հայությունից ներողություն եմ խնդրում ստորեւ հրապարակված սինաբանությունը եւս մեկ անգամ ներկայացնելու համար, սակայն պիտի ասվի այս մասին եւ տրվի հերթական պատասխանը… Ստորեւ կցվում են Հայ Արիական Միաբանության մի շարք հրապարակումներ:

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հերթական տգիտությունը.- Մեր նախահայրերը երբեւէ չեն եղել հեթանոս

Մայիս 26,2016թ. – Հայտնի է, որ Բաբելոնում, լեզուների խառնակման ժամանակ, ովքեր միմյանց նման խոսեցին, իրենց տոհմերով միասին էլ հեռացան տարբեր ուղղություններով։  

Սակայն երբ միայն Հայկն իր տոհմով վերադարձավ Արարատի բնակավայր, ուր Նոյն էր մնացել, որը որ հուշում է, թե նրա ու իր տոհմի լեզուն Աստված չէր խառնակել, այլ Նոյի նույն լեզուն էր մնացել, որ ադամյան լեզուն է, այդ պատճառով էլ վերադարձավ իր տոհմի նման խոսողների մոտ, Նոյի մոտ, որն աշտարակաշինությանը չէր մասնակցում եւ չէր հեռացել Արարատի շրջակայքից։ Իսկ այդ ժամանակ Նոյը դեռ կենդանի էր, որովհետեւ Բաբելոնյան աշտարակաշինությունը հաշվվում է 114-200 թվականներին` ջրհեղեղից հետո, իսկ Նոյը, ըստ Ծննդոց Գրքի, ջրհեղեղից հետո ապրեց եւս 350 տարի։ Եվ երբ Աստված չարիք գործողների ամենքի լեզուն էլ խառնակեց, բայց Հայկինը՝ ոչ, ապա կարելի է եզրահանգել, թե Հայկը իր տոհմով չար չէր եւ իր տոհմով համաձայն չէր բաբելոնյան ապստամբների եւ գոռոզացածների հետ։ Հայկը մերձ էր Արարիչ Աստծուն, ինչպես Նոյ նահապետը եւ իր հայր Թորգոմը, այդ պատճառով էլ Հայկին չէր կարող հաճո լինել Արարչի դեմ Բել-Նեբրովթի ապստամբությունը։ Իսկ որ Հայկի հայր Թորգոմը մոտ էր ու սիրելի Արարիչ Աստծուն, այդ Սուրբ Գրքից գիտենք։ Եզեկիել մարգ., 38:6–7-ում կարդում ենք. «Գոմերը եւ Թորգոմա տունը՝ հյուսիսի կողմերից, ու բոլոր նրանք, որ նրա շուրջն են, բազմաթիվ ազգերի էլ՝ քեզ հետ։ Պատրաստվի՛ր, պատրաստ եղեք դու եւ քեզ մոտ հավաքված ամբողջ բազմությունը։ Որովհետեւ դու Ինձ համար առաջապահ ես լինելու»։ Մանավանդ որ «Դու ինձ համար առաջապահ ես լինելու» Աստծո խոսքի համաձայն, մեր Հայկ Նահապետը, Թորգոմի ամենասիրելի որդին լինելով, ճշմարիտ որ` «Աստծո առաջապահը» եղավ` վերջ տալով ինքնակոչ ու բռնատեր Բելին, որ ի բնե ծառա լինելու էր կոչված, բայց ակնհայտությամբ ինքնակոչ ու սուտ թագավոր էր։ Արդյո՞ք այս ամենին լրացնող գրավոր այլ աղբյուր կա Հայկ Նահապետի` բուն Արարչին դավանելու մասին։ Ըստ 1981 թվականի Երեւանի պետական համալսարանի հրատարակչության աղբյուրագիտական գրքի` «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա (Հնագույն ժամանակներից մինչեւ 9-րդ դարի կեսերը)», այս հատորում սկզբնաղբյուրներ են օտար պատմիչների, տարեգիրների կողմից վկայություններ եւ հիշատակումներ հայ ժողովրդի մասին: Ժողովածուի մեջ վրացական էջեր կան «Քարթլիս Ցխովրեբա» մատյանից` Հայկ Նահապետի եւ նրա յոթ եղբայրների մասին։ Խորենացին չի հիշատակում, թե Բաբելոնում լեզուների խառնակումից հետո Թորգոմն իր տոհմով եկավ Արարատի գողահովիտը, այլ ասում է. «Հայկն իր տոհմով եկավ»։ Ըստ վրացական մայր մատյանի` Բաբելոնից աստվածաշնչյան Թորգոմն է իր տոհմով գալիս Արարատի գոգահովիտ, բնականաբար` Հայկն էլ նրա հետ. «Թարգամոսը (տեղեկացնում է մատյանը) քաջ մարդ էր ու ապրեց 600 տարի։ Նրա որդիներից 8 մարդ հայտնի դարձան, առաջինը կոչվում էր Հայոս` Հայկ… Թարգամոսը բաժանեց իր երկիրն այս ութ հսկաների միջեւ եւ լավագույն կեսը տվեց Հայոսին (Հայկին), իսկ մյուս յոթին տվեց իրենց բաժինը՝ ըստ նրանց արժանիքների… Հայոսը բնակություն հաստատեց իր հոր՝ Թարգամոսի բնակավայրում»։ Ահա թե ինչու է Հայաստանը Աստվածաշնչում անվանվում նաեւ «Թորգոմի տուն»։ Կարդացեք նաև Հայերը դպրություն են տվել Եվրոպային Ինչպես է Հայաստանը դառնում գաստրոնոմիական զբոսաշրջության կենտրոն. Lenta.ru Ռոբերտ Մինասյան. «Առաջին տուրիստն աշխարհում Նոյն է, տուրօպերատորը՝ Աստված» «Բաբելոնի դեմ կանչեցեք Արարատյան թագավորությանն ու Ասքանազյան գնդին»,- մեր ազգի մասին Աստծո կոչն է գրում Երեմիա մարգարեն արդեն այլ Բաբելոն ու բաբելոնների նկատի ունենալով էլ։ Առաջին Բաբելոնի Բելին hաղթած Հայկի զորավոր ազգին է Աստված կոչ անում մյուս բոլոր բաբելոնների դեմ, եւ բնականաբար, նաեւ «Մեծ Բաբելոնի», որը հիշատակվում է Հովհաննեսի հայտնության գրքում։ Այսինքն թե` մեր ազգը արարչավանդ պատվեր ու զորավոր ժառանգավորություն ունի Տիրոջ կամքը ապստամբ բաբելոնների դեմ գեղեցիկ հաղթանակներով իրագործելու, ժառանգավորություն, որ ունենք մեր աստվածազարմ նախնի հսկաներից, լուսավոր եւ երկարակյաց մեծերից։ Եվ որ մինչ Տիրոջ երկրորղ գալուստը այդ հաղթության ոգին արժանահավատորեն ի հայտ է լինելու մեր ազգի մեջ, այդ տեսնում ենք Սուրբ Սահակ Պարթեւի հայտնի տեսիլքի ավարտում (Սուրբ Սահակ Պարթեւը տեսիլք տեսավ մինչեւ Քրիստոսի երկրորդ գալուստը Հայաստանում տիրող հոգեւոր եւ պատմական իրադարձությունների մասին, որ հայերը գեղեցիկ հաղթանակ են տանելու «անօրենության մարգոլ», դերաքրիստոս–Նեռի դեմ (Սահակ Պարթեւի տեսիլքը. Ղազար Փարպեցի «Հայոց պատմություն»)։ «Յոթ hսկա եղբայրները,– պատմում է վրացական մատյանը,– ենթակա էին Հայկին (Հայոսին), ով նրանց կառավարիչն ու տերն էր։ Եվ այս բոլոր ութ հսկաները միասին ծառայում էին Նեբրովթ (Բել) հսկային, ով ողջ աշխարհի առաջին թագավորն էր»։ Եվ երբ Նեբրովթ`Բել անօրեն թագավորը հարկ պահանջեց Հայկից ու նրա եղբայրներից, Հայկը, կանչելով իր յոթ եղբայրներին, նրանց այս խոսքերն ասաց. «Բարձրյալն Աստված շնորհել է մեզ զորություն եւ բազմություն մեր տոհմին, արդ օգնությամբ Արարչի, չլինենք (այլեւս) ոչ ոքի ծառա եւ ոչ ոքի չծառայենք, բացի Արարիչ Աստծուց»։ «Եվ երբ Նեբրովթ-Բելը իր ոգջ զորությամբ եկավ Հայկի ու նրա եղբայրների վրա, այնժամ,– վկայում է վրաց մատյանը,– հաղթեցին թարգամոսյանները եւ կոտորեցին Նեբրովթի վաթսուն հսկաներին ու նրանց զորքերին։ Ապա թարգամոսյան յոթ հսկաները, որ ողջ մնացին, իրենց հաղթանակի համար փառաբանում էին Աստծուն»։ Վրաց մատյանում մանրամասնորեն նկարագրվում է նաեւ, թե ինչպես է Հայկը Բելին նետահարելով սպանում, ապա. «…Եվ բռնատիրությունից ձերբազատվեցին թարգամոսյան տոհմերը։ Այնժամ Հայոսը իրեն արքա հռչակեց իր եղբայրների եւ մերձակա սահմանակից տոհմերի (ցեղերի) վրա, իսկ յոթ հսկաները՝ յուրաքանչյուրը գնաց իր երկիրը եւ հպատակ էին Հայոսին (Հայկին)»։ «Ութ եղբայրների մասին» վկայաբանությունը իր նուրբ գագաթնակետ անցումներով, լեզվով, շնչով առավել աստվածաշնչյան եւ սուրբ բխում ունի եւ Խորենացու Մատյանին իր վեհությամբ լրացնելով, պատմում է աստվածապաշտությամբ անհաղթ բազուկ ունեցող, փառավոր ու երկարակյաց մեր նախնիների մասին։ Ինչպես տեսնում ենք, մեր երկարակյաց նախահայրերը ոչ միայն հեթանոսներ չէին կարող լինել, այլ այնքան պատվական էին Արարիչ Աստծո առաջ, որ ծառայել են Նրան որպես առաջապահներ, չարահաղթներ կամ բաբելոնահաղթներ` այդ շնորհների համար հիշատակվելով Աստվածաշնչում։ Իսկ հեթանոսությունը մեր ազգի մեջ եւ ողջ աշխարհում առաջացավ միայն աստվածճանաչումից հեռանալու, Սուրբ Հոգուց օտարանալու, բանականությունից վայրենանալու կամ վայրենությանը տեղ տալու պատճառով։ Սակայն մեր նախնի լուսավոր հայրերի Աստվածապաշտությունը 2000 եւ ավելի տարիներ ի վեր նորոգվում է Աստծո Որդի Քրիստոսով, Նրա խաչելության արյան աներեր հաղթանակով, որ «Հաշտեցնում է հայրերին ու որդիներին», մեզ եւ մեր նախահայրերին` միասնաբար կանգնեցնելով նույն ու Միակ Արարիչ Աստծո առաջ։ Որ մենք մեր երկարակյաց նահապետների նման ճանաչենք մեզ զորակցող ու պահպանող, կենսատու Աստծուն Խաղաղության ամենահաղթ թագավոր Քրիստոսով, որ օրհնյալ է հավիտյանս, ամեն։

Ըստ Մաքսիմ Ոսկանյանի «Արցախյան վկայություններ» գրքի:

Պատրաստեց Անուշ Մաթեւոսյանը  «Առավոտ» օրաթերթ 25.05.2016թ.

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10161724107355411&id=135442695410 – Այս եւ նման տգիտությունները վաղուց մեռած են… Սակայն չգիտես ինչու դեռ ստվերի պես հայտնվում են նոր տգետներ ու տխմարներ… Հակահայ մամուլի հետույքն էլ բաց է նման տխմարներին տեղավորելու համար…

* * * 

http://www.hayary.org/wph/?p=3351 – Հայկ Դյուցազունն այդ օրը հաղթել է Տիտանյան Բելին. Խոսել է Հայ Աստվածների հետ, կատարել Աստվածային Առաջադրանքներ…

http://www.hayary.org/wph/?p=4331 – Հայկ Նահապետը խոսել է Հայ Աստվածների հետ… Եվ Հայ Դյուցազունն Աստվածամարդ է՝ Երկրային Աստված…

http://www.hayary.org/wph/?p=6487 – Նավասարդի տոնն է.- հայ արիները փառաբանեցին Հայկ Նահապետին – Իսկ իրականում՝ Հայ Աստվածների կամոք Դյուցազուն Հայկը վերադարձավ նվաճված Հայք եւ ազատագրեց Հայոց Հայրենիքը՝ 4509 տարի առաջ…

http://www.hayary.org/wph/?p=5737 – Օգոստոսի 11-ը Ազգային նույնականացման օրն է (մինչդեռ պիտի ինքնության օրը կոչվեր)…

http://www.hayary.org/wph/?p=5182  – Հայ Տեսակի Արարման տոնը՝ Արարատյան դաշտում՝ Մասիսների հայացքի ներքո – Հայկական Լեռնաշխարհի բնիկները հայերն են, այն միայն հայերիս հայրենիքն է…

http://www.hayary.org/wph/?p=3562 – Հայ արիները նշեցին Հայ տեսակի Արարման տոնը …Եվ արյաց նախնիներն ու նախահայրենիքը կոչվեցին Հայ եւ Հայք, եւ Հայկական լեռնաշխարհը եղավ արյաց նախահայրենիքը, որը միայն Հայերիս Հայրենիքն է՝ Արարչատուր Բնօրրանը…

http://www.hayary.org/wph/?p=3497 – Հեթանոսությունը մարդակերություն չէ… Պատասխանում եւ ներկայացնում է հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը

Հանիբալիզմ հիմա էլ կա, դա ի՞նչ կապ ունի ազգային պատկանելության կամ ավանդույթի հետ… Դարվինի տեսությունը եւս կապ չունի մարդու, առավել եւս հայի հետդա կապիկների ու կապկանմանների մասին է… 

Իսկ հայի պատմությունըգնում է դեպի մոլորակի հիմքըտիեզերքի արմատ-ակունքըՀայ Տեսակն իր Աստվածների հետ արարչահաս ծագում ունի

http://www.hayary.org/wph/?p=3357 – Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական խորհրդի ներկայացուցիչ՝ Քուրմ Արմոգի պատասխանը՝ «Հայ հեթանոսական աստվածները «վերադառնում են»» հոդվածում առկա խեղաթյուրումներին…

Սակայն հաճախ պատմական սուղ փաստերին (աշխատել են վերացնել ամեն բան ու ամեն ինչ) ավելացվում են այս կամ այն ուսումնասիրողի կամ մասնագետի տրամաբանությունները, ինչը իրականության խճողված պատկերն ավելի է հեռացնում իրականությունիցԵվ ահա, հերթական մի՝ «Հայ հեթանոսական աստվածները «վերադառնում են»» հոդվածում կան կարեւոր ու փաստացի պարզաբանումներ, բայց նաեւ սխալ ու հակահայ  մեկնաբանություններինչը հայ արիադավանության մասին պատկերացումները սահմանափակում է համաշխարհային կռապաշտության ժամանակաշրջանի տվյալներով շղարշված

* Նայել նաեւ -https://www.youtube.com/user/MrHayaryanHayary TVՀԱՄ պաշտոնական ալիք… / http://www.hayary.org/wph/?p=5262 – Տեսանյութեր համացանցիցhttp://www.hayary.org/wph/?p=2683 – Հայոց պատմություն եւ գաղափարներ… http://www.hayary.org/wph/?p=2681 – Հայոց հայ-արիական հավատ… http://www.hayary.org/wph/?p=2682 – Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր…

http://www.hayary.org/wph/?page_id=2726Պատկերասրահhttp://www.hayary.org/wph/?p=5254  – Նկարներ համացանցից

http://www.hayary.org/wph/?cat=3 – Տպագիր մամուլ - «Հայ-Արիներ» / «Հայեր» / «Հայ-Արիա» / «Լուսանցք» /

«Լուսանցք»-ի Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21 , / http://pressinfo.am/  պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru -ումhttp://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/ 

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։