Թիվ 12 – հունվար 2003

ՀԱՅ-ԱՐԻՆԵՐ

Թիվ 12 – հունվար 2003 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
     ՀԱՄ-ը կարևոր ու անհրաժեշտ է համարում Հայաստանում ընտրական համակարգի կայացումը, և ընտրությունների միջոցով ազգային իշխանությունների ձևավորումը, ուստի պարտադիր մասնակցում է ՀՀ բոլոր ընտրություններին (ՀՀ նախագահի, ԱԺ-ի, ՏԻՄ):
     ՀԱՄ-ը կարևորում է նաև ազգայնական ուժերի իշխանության գալը և նշյալ  ընտրություններում պաշտպանում է ազգային-ազգայնական գաղափարներով առաջնորդվող կառույցներին ու անհատներին:
        ՀՀ նախագահի և ԱԺ ընտրություններում ՀԱՄ-ը մեծ տեղ է հատկացնելու թեկնածուների ՀԱՅ լինելու հանգամանքին. ծագմանը, ընտանիքին, կենսագրությանը, գաղափարներին, բարոյականությանն ու կենսակերպին, և անշահախնդրորեն աջակցելու է համապատասխան հայորդիների ընտրվելուն:

 ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ

     Արդեն որերրորդ անգամ հայ ազգայնականները չկարողացան համախմբվել և ընտրություններում հանդես գալ միասնական դաշինքով, միասնական ՀՀ նախագահի թեկնածուով: Ցավոք, շատ ազգայնականներ դեռևս նախընտրում են համագործակցել այս կամ այն իշխանական կամ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, որոնք միայն նախընտրական համագործակցություն են առաջարկում, ու նաև … որոշակի անձնական բարօրություն:
     ՀԱՄ-ը բազմիցս հայտարարել է, որ Արմատական-Ազգայնական կառույց է, և չի սատարելու իշխանական կամ ընդդիմադիր գաղափարազուրկ, առավել ևս՝ ապազգային (թեկուզ ազգայինի շղարշի տակ թաքնված) որևէ ուժի, և խստագույնս մերժում է պալատական ազգայնականի կարգավիճակը, որը որդեգրել են որոշ ազգայնական խմբեր:
     Հատկապես նման «ազգայնական» կարգավիճակը ստիպում է, որ այդ ուժերը կամա թե ակամա ընդդիմանան Հայ Ազգայնականության համախմբմանը և ավելին՝ նրանք անթաքույց փնովում են՝ իրենց կարծիքով անհնազանդ ազգայնական կառույցներին, ու նրանց դավանած գաղափարները:
     ՀԱՄ-ը հաստատակամորեն նշել է, որ իր գաղափարները՝ Հայկականությունն ու Արիականությունը (Համաարիականությունը) Հայոց հզոր պետությունը վերականգնելու և Հայ Ազգի բարգավաճմանը նպաստող գաղափարախոսություններ են, և Հայոց Արարչական Ծագումն ու Առաքելությունը (որից խուսափում են որոշ ազգայնական ուժեր) արդեն իսկ հիմնավորվում են պատմագիտության մեջ, ու դրանք երբեք սնափառության դրսևորումներ չեն, և Ազգին չեն «մղում» անգործության՝ հույսը Աստծո վրա դնելով, այլ՝ Ազգին «դրդում» են հասնելու կատարելության՝ իրականացնելով Արարչին մերձենալու Գերնպատակը: Իսկ մեր դավանած Համաարիականությունը «կեղծ ինտերնացիոնալիզմ» չէ, քանզի ծագումը երբեք «կեղծ կատեգորիա» չի կարող լինել: Մենք կարևորում ենք ազգայինից դեպի միջազգային (համամարդկային), երկրայինից դեպի տիեզերական գաղափարական անցումները, ավելին, ինքնամփոփ ազգայինի մեջ տեսնում ենք մեկուսանալու, և ազգայնականությունը (նացիոնալիզմ) ազգայնամոլության (շովինիզմ) վերածելու վտանգ: Այո’, մենք տեր ենք մեր Արարչական Ծագմանն ու Առաքելությանը, հըպարտ ենք այդ իրողությամբ և առանց ավելորդ համեստության հայտարարում ենք, որ առաջնորդվում ենք դրանցից բխող իրավունքով ու պարտականությամբ: Հայերիս վերանալով, իհարկե, մարդկությունը չի ոչնչանա, բայց գոնե մեզ համար մոլորակի գոյությունն այլևս անիմաստ կդառնա, և եթե կա որևէ հայ, որ այսպես չի մտածում, ապա նա պիտի շատ ուշադիր նայի իր հոգու հայելու արտացոլանքին…
և լուրջ հետևություններ անի: Երևույթի չմբռնումը դեռ դրա չգոյության փաստը չէ:
 խմբագրական
     Կար ժամանակ, «երբ Հրէաստանի ամբողջ հարստութիւնը մի խուրձ խոտ էր եւ մի կողով», – կը ծաղրէր Եուվենալը: Իսկ Մարցեալը կը չարախնդար. «Հրեան ողորմութիւն է խնդրում, լուցկի ծախում»:
     Դարեր անցան: Բեւեռէ բեւեռ ցրուած մեծ թափառականը ապրեց օտար հասարակութեանց խոռոչներում, դարերով կուրծք տուեց ոչ-հրեայ մարդկութեան թշնամանքին, բայց եւ այնպէս՝ իրեն գահընկեց չյայտարարեց: Նա մնաց հոգով թագաւոր ազգ: Նա – դոգմաների եւ Մեսեանական Յոյսի ժողովուրդը – օտար ժողովուդների ծոցում ապրեց որպէս «հիւր եւ թշնամի», եւ անխօս կրկնեց մարդկութեան. «Չէ՛, Աստծու, Աշխարհի եւ Մարդու մասին ունեցած իմ ըմբռնումէն մի յովտ անգամ չեմ զիջեր քեզ»:
     Այսպէս ապրեց Հրէութիւնը, մինչեւ որ մի օր էլ իր իշխանութիւնը կը տարածէր աշխարհի մեծ մասի վրայ: Նա յաղ- թեց, որովհետեւ նրա մօտ գերագոյն հակակշիռը պատկանում է ազգին, որը ներկայացւում եւ արտայայտւում է իր ընտրանիի միջոցաւ: Նա յաղթեց, որովհետեւ նրա մէջ պարտականութիւն է անհատական երջանկութեան ձգտիլը, սակայն, յօգուտ Իսրայէլի բարօրութեան. գովելի է փառասիրութիւնը, բայց Իսրայէլի փառքի համար. արդար է հարստանալու տենչը, հարստութիւնը, բայց դա ո՛չ թէ որպէս նպատակ, այլ որպէս միջոց՝ զայն Իսրայէլի դատին ու ազդեցութեան ծառայեցնելու համար: Եւ հենց այդ է պատճառը, որ հրէութիւնը այսօր տէր է մի անպարտելի ոյժի – ոսկու եւ խելքի եղբայրութեան – իր ծոցի մէջ: Այսպիսով, միայն նա յաջողեց իր մեծագոյն դժբախտութիւնը, իր արմատական տարտղնումը – կարծէք ալքիմիաբար վերածել մեծ օրհնութեան իր համար: Այսօր նա տէր է մի այնպիսի հզօրութեան – ոսկի, հեղինակութիւն, ոյժ – որը նրա համար երազ պիտի մնար անգամ Տիտոսէն կործանուած անկախ Հրէաստանի մէջ:
    Գաղտնիքը գիտէ՞ք: Իր աննուազ պաշտամունքը դէպի    Սիոնը, որով եւ սրի համար ապրեց Աբրահամի ցեղը: Իր բոցեղէն հայրենաբաղձութիւնը, որը ո՛չ թէ միայն հայրենազուրկ Հրեան Հրեայ պահեց, այլ եւ զայն դարձուց մարդկութեան ամենահարուստ, ամենաիմաստուն եւ ամենայեղափոխական մասը:
    Այժմ իր բախտի կառքը կը քաշեն ե՛ւ բոլշեւիզմը, ե՛ւ ֆրանմասոնութիւնը, ե՛ւ միջազգային բորսաները, դրամատները, մամուլի մեծագոյն մասը եւն.: Բայց քինաթաքոյց ազգը չբաւականացաւ իր յաղթանակով: Հոգեպէս միշտ քաղցած մարդկութեան նետած իր մէկ-երկու նորանշան գաղափարներով, ազգերի ծոցի մէջ նա վառեց դասակարգային արնոտ պայքարի կրակը, եւ այսօր – տէր աշխարհի ոսկու երեք քառորդին – նորանոր պատերազմների եւ ընկերային յեղափոխութեանց ուրուականով կը սպառնայ աշխարհին: Այսպէս, դարերով տանջուածը պիտի դառնար ազգերի տանջիչը: Ու միշտ հաւատարիմ իրեն՝ նա հանճարեղ է ե՛ւ տանջելու մէջ:
      Նա դարեր ու դարեր տեւող իր անզօրութեան եւ նուաստացումի վրէժն է լուծում:
      Եւ իրաւունք ունի: 
    Արդեօք, այժմ պարզ չէ՞ պատասխանը ձեր հարցին, թէ ինչպէ՞ս «հրեաները տէր ու տիրական եղած են աշխարհի»:
Իսկ հայութի՞ւնը, որը կ'ուզէիք, որ մեռած լինէր «Նինուէի, Կարկամիշի եւ Բաբելոնի հետ», աւա՜ղ, դա շարունակում է մնալ «Արարչագործութեան տարագիրը»: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Ռւ գիտէ՞ք թէ ինչո՛ւ: Այդ «ինչու»-ին որպէս պատասխան՝ երկու խօսք եւս: Մեր պատմութեան ընթացքում – գիտցէ՛ք ե՛ւ այդ – մեծահարուստ հայը չեղբայրացաւ հայ մտաւորականին, ո՛չ էլ ազգերի բախտի հետ խաղացող ոյժերի բարեկամութիւնը փնտռեց: Միայն զմիւռնիացի հայոց հարստութեամբ կարելի պիտի լինէր մի մեծ Հայաստան գնել: Այդ ծով հարստութեան մի չնչին մասն իսկ – որը քեմալականները քամուն տուին – պիտի բաւէր հրէաբար կաշառելու մարդկութեան երեք քառորդի խղճմտանքը, զայն հայասէր դարձնելու աստիճան: Բայց – անէ՛ծք մեկուսի երջանկութեան դաւանանքին – հայ ցեղի ապրած եւ ապրուելիք բոլոր տեսակի դժբախտութեանց անիծուած ակնաղբիւրին անէ՜ծք…
      Ոսկեքսակ հայը չկանգնեց ոսկեգրիչ մտաւորականի թիկունքում, եւ այդ վերջինի լեզուն՝ կարճ, խօսքն անլսելի եղաւ միջազգային արէօպագների մէջ: Եւ եղաւ այն, ինչ որ եղաւ: Խորհրդածէ՛ք, պարո՛ն արուեստագէտ, եթէ սիրտ ունիք, խորհրդածէ՛ք այդ մասին, եւ դուք – համոզուած եմ – ձեր ցեղը մեղադրելու փոխարէն, պիտի դատափետէ՛ք Հայաստանը կործանող այն յանցապարտ մտայնութիւնը, որ կ'անձնաւորեն հայ օտարասէրը եւ հայ մեծահարուստը – թշուառականներ, որոնց որքան աւելի ժպտայ բախտը, այնքան հոգեպէս կը հեռանան իրենց ցեղի կեանքէն:
    Պարզ չէ՞, թէ ինչո՛ւ միայն հայութիւնը կը մնայ որպէս    պարտուած մասը մարդկութեան:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԸ
ՑԵՂԱԿՐՈՆ ԵՎ ՏԱՐՈՆԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ԵՎ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍ

հատված՝ «Գարեգին Նժդեհ – Մեծ Գաղափար
(նորահայտ նյութեր)» գրքից
      Հայաստանի 1-ին, 2-րդ և 3-րդ հանրապետությունների ժամանակաշրջանում մերթ խամրել ու մերթ առկայծել է Գարեգին Նժդեհի՝ այդ մեծ հայորդու փառքը, սակայն արդարը նրա նկատմամբ մեկն է. նա փառապանծ հայրենասեր է, մեծ տեսաբան, անհաղթ զորավար, աննկուն կամք ու հաղթանակ: 2001թվականը Նժդեհի տարին էր: Մինչ այդ նրա մասին գրվել են բազմաթիվ գրքեր, հոդվածներ, ակնարկներ, կանգնեցվել Նժդահյան բազում հոյակերտ արձաններ (քանդակներ): Դրանք ոչ միայն Նժդեհի մեծարումն են. այլ այդ նվիրյալ անձնավորության իրական համեստ, պարզ ու թափանցիկ նկարագիրը:
       Գարեգին Նժդեհը հմայիչ արտաքինով, խոհեմ ու հեռատես քաղաքական ու ռազմական գործիչ էր, ունակ թափանցելու իրադրությունների խորքը, անսխալ կռահելու (դեպքերի) ապագան: Նա համառորեն տիրապետում է ռազմական գործին, ամբողջ էությամբ նվիրվում հայ հեղափոխության կամքին, ցարիզմի ու սուլթանության դեմ մղվող պայքարին:
        Եվ բոլորովին պատահական չէ, երբ Գորիսում լույս տեսնող «Սյունիք»-ը 1920թ. 7-րդ համարում գրում է. «Հայ ներկա իշխանության մեջ ապագա անաչառ պատմաբանը շատ քչերին կգտնի, որոնց անունը արժանի կլինի հավերժանալու… Անշուշտ ու անկասկած դրանց թվում կլինի նաև Գարեգին Նժդեհի անունը…»:
      Կար ժամանակ, երբ Նժդեհի համար ամեն ինչ առջևում էր, դեռ ինչպիսի խորխորատներով, ինչպիսի վիհերով պիտի խոյանար հայ արծիվը, որ նվաճեր «Սյունիք»-ի հիշատակած բարձունքը:
     …«Ղարաքիլիսայի ճակատամարտում Նժդեհի ճառը մի ճակատագրական գոտեմարտի հաղթանակն էր: Նժդեհը միայն իր պատմական ճառով չբավականացավ, կազմակերպեց հեծելազորը, հեծելազորի գլուխն անցավ արշավեց թշնամու վրա ու ցաքուցրիվ արեց թշնամու հզոր խմբավորումները»:
     «Թող հպարտանայ մեր կուսակցությունը, թող ժպիտը փայլի նորա շուրջն բոլորած շիտակ ու անկեղծ կուսակցականների դեմքերին, որ իւր շարքերում ունի Նժդեհ, որ իւր ծոցում սնւել, մեծացել է Գեղուաձորի աժդահա փաշան»:
         Անուրանալի է մեծն Նժդեհի ծառայությունը հայ ժողովրդի ազատագրման, նրա բախտի, ճակատագրի, վերաստեղծման բախտորոշ խնդիրներում: Նժդեհը քաղաքական ասպարեզ իջավ, երբ դաշնակցությունն ուներ կուռ աշխարհահայացք, համառ կամք, միավորվելու ուժ՝ հանուն ազգի փրկության: Սակայն, դաշնակցության նախկին ամրոցը շուտով ճաք տվեց… Հանրահայտ է, որ դաշնակցությունը հայրենիքից վտարվելուց հետո վարում էր հակախորհրդային քարոզչություն, կուսակցության ղեկավար կորիզը, – նրա ներկայացուցիչների մի մասը սկսում էր կողմնորոշվել դեպի Թուրքիա, մերձենալ նրա հետ՝ ընդդեմ Ռուսաստանի: Դրան հակառակ քարոզչություն ծավալվեց նաև հակաթուրքական ուղղությամբ: Նման պարագայում կուսակցության ներսում առաջացան բյուրոյականներ և հակաբյուրոյականներ: Սփյուռքի հայ քաղաքական կուսակցությունները հայրենասիրության հետապնդումը համարում էին աննպատակահարմար: Խորհրդային Հայաստանում այդ ժամանակ համերաշխություն էր քարոզվում թուրք աշխատավորության հետ: Հենց հայրենասիրության և հակաթուրքականության հողի վրա էին հիմնվում դաշնակցությունում սկիզբ առած հասարակական-քաղաքական շարժումները, որոնց նպատակն էր չանջատվել դաշնակցությունից, սակայն, նրան վերադարձնել հին հեղափոխական ավանդույթներին: Նժդեհը և նրա համախոհները համոզված էին, որ ազգային շարժումների սկզբնավորումը հողային պահանջները չարծարծելու պատճառով չէր, այն պայմանավորված էր գաղութահայության՝ օտար միջավայրում ձուլման վտանգով, գաղութներում բոլշևիկյան լավատեսությամբ, նոր պատերազմի վտանգով և Եվրոպայում ազգային վերաշարժման վերելքով:
      Ուստի Նժդեհը ստիպված էր կազմակերպել ցեղակրոն շարժումը, ամրապնդել գաղափարապես, շունչ, ոգի ու կուռ կամք տալ նրան, դեպի նա դարձնել հայի ուշքն ու միտքը: Եվ ահա, 1932 թ.-ին Սոֆիայում, «Խռովք» ամսագրում Նժդեհը հանդես է գալիս «Հոգևոր նորոգության խնդիրներ» խորագրի տակ իր «Ցեղակրոնությունն իբրև հաղթանակի զորույթ» հիմնադրույթային հոդվածով, պնդելով, որ հայ ժողովուրդը հարվածներ կստանա, քանի չի ապրում ցեղորեն: «…Ցեղակրոնություն – ահա համադարմանը, առանց որի հայությունը կմնա մարդկության քաղաքականապես ամենատնանկ մասը»:
         Նժդեհն էր, որ եկավ ավետելու համահայկական տեսության երկունքը, ցեղահայտնության ծնունդը: Հայ հեղափոխական դաշնակցության 1933 թ.-ի 12-րդ ընդհանուր ժողովը Նժդեհին ճանաչեց՝ ցեղակրոն շարժումը նախաձեռնելու և այն ծավալելու ռահվիրա, որոշեց նրան այդ նպատակով գործուղել ԱՄՆ:
     Այդ օրերին ԱՄՆ-ում սփռված էին բազմաթիվ երիտա-  սարդական միություններ, որոնց անհրաժեշտ էր ընդհանուր հայտարարի բերել: Այդ գերխնդիրը Նժդեհը լուծեց ցեղակրոն ուխտեր հիմնադրելով: Նրա նպատակն էր. «ստեղծել ցեղակրոն մի սերունդ, որի անդամներն ապրեն ու գործեն որպես ցեղի հպատակն ու մարտիկը, ուր էլ որ լինեն, ընկերային ինչ դիրք էլ ունենան»:
         Ցեղակրոն ուխտերի ստեղծումը պատասխան էր գաղութահայության մեջ տիրող պարտվողական հոգեվիճակի, նրա ընդերքում մոլեգնող միջկուսակցական պառակտիչ կռիվների, դրանց միացած օտար այլասերիչ միջավայրի, դրսի հայության՝ ի նպաստ վիճակի հնազանդվելուն, համակերպվելուն և դարասկզբի մեր պարտությունը վերջնական դարձնելու սպառնալիքի, այն ապազգային աղանդների, որոնք քարոզում էին հրաժարվել Հայրենիքի գաղափարից, զերծ մնալ հասարակական-քաղաքական կյանքից, նվիրվել «երկնային հայրենիքին»: Ստեղծվել էր մի ահավոր վիճակ մեկ միլիոնանոց հայության փոշիացման, առավել դիպուկ ասած, ինքնասպանության համար: Շարժման անհրաժեշտությունը Նժդեհը բացատրում էր նաև առկա հակահայկական քարոզչությամբ, թուրքերի նկատմամբ մեր հին սերնդի քաղաքական տեղեկատվությամբ: Հայ հին կուսակցությունները սկսել էին լքել հայկական հարցը և մտադիր էին հրաժարվել հայկական տարածքներից, մերձենալ թուրքերի հետ: Միաժամանակ հարկ կար պատնեշ ստեղծել բոլշևիկյան անբարոյական քարոզչության ճանապարհին: Հոգե-վերանորոգման կարող ուժը Նժդեհը համարում էր երիտասարդությանը և նպատակ ուներ համահայկական շարժումը հայ նոր սերնդի միավորման կորիզ դարձնել: Ցեղակրոն ուխտերը նախատեսված էին ԱՄՆ-ում, քանի որ ամենախոշոր հայկական համայնքը հենց այնտեղ էր, օժտված առաջընթաց միտումների վարակիչ օրինակով;
      Ես ցեղակրոն եմ իմ համար անհատականության և ազատության էպիգեյը՝ ցեղին հնազանդվելն է, ցեղի կամքի աստվածացումը, որը յուրաքանչյուր հայի նվիրական ձգտումն է: Այս է ցեղակրոնի բարոյական գաղափարի հիմքերի հիմքը: Նժդեհը ցեղակրոն շարժման կենտրոն Բոստոնից 1934 թ. աշնանը վերադառնալով Բուլղարիա, լայն գործունեություն ծավալեց, նպատակ ունենալով ընդլայնել ցեղակրոն շարժումը, այն դարձնել համահայկական: Նա գտնում էր, որ հայրենասիրական այս շարժման մեջ «վերանորոգվելով պիտի միանան հայության բոլոր հատվածները. Բուլղարիայի ցեղակրոն կազմակերպության գործունյա անդամներից Օնիկ Զարմունին 1936 թ. գրում էր. «պետք է ըստեղծել ընդհանուր մի կենտրոն և հայ պատանեկությանն ու երիտասարդությանը դաստիարակել ու ղեկավարել համացեղային սկզբունքներով ու ոգիով»»:
«Շնորհիվ Նժդեհի կազմակերպական ու քարոզչական անզուգական տաղանդի, ցեղակրոն շարժումը միանգամից լայն թափ ստացավ: Եվ ինչպես խոստովանում է Ռուբեն Դարբինյանը .«առանց Նժդեհի ներշնչած ոգևորության, առանց անոր մղիչ ուժին, առանց անոր առաքինող անձին հմայիչ ազդեցության, դժվար թե ամերիկահայ մեր նոր սերունդը կարողանար կազմակերպվիլ այնքան կարճ ժամանակի մեջ»»:
    Ցեղակրոնությունը գաղափարական դաստիարակու-   թյան հիմքի վրա չի ստեղծված: Ալիշանի, Րաֆֆու, Պատկանյանի, Վարուժանի, Ահարոնյանի և մյուսների ցեղաշունչ գաղափարները նախորդել են ցեղակրոնին, նրանք գաղափարներ են տվել, սակայն ոչ գաղափարախոսություն: Նժդեհն էր, որ խորացրեց ու ամփոփեց հայկական ցեղային միտքը, հիմք դրեց՝ հիմնավորված հայի էության և բարոյականության վրա կառուցված մի ուսմունքի, որն անվանվեց «Ցեղակրոնություն»:
         Ցեղակրոնության գաղափարները ոչ թե գաղթաշխարհի ծնունդ են, այլ բերվել են Հայրենիքից: Նրա լեռներում կյանք են մտել և հաջող քննություն բռնել 1919-21 թթ. Դավիթբեկյան ուխտերի ձևով: Այդ օրերին Նժդեհը գրում է. «Հանձին մեր Դավիթբեկյան ցեղակրոն ուխտերի 1920թ.-ին գործեց և հաղթանակեց ցեղակրոնությունը»:
        Նժդեհյան ուսմունքը խարսխվել է Աստվածային ուժ – Էության վրա, որը «Հայ Ցեղ» է կոչվում: Ըստ Նժդեհի, ցեղակրոնության հիմքում ընկած են երկու հիմնարար սկզբունք: Առաջինը, որ մեր դժբախտությունների համար նախ և առաջ մենք ենք մեղավոր, երկրորդ՝ մեզ պետք եղած ուժը պետք է փնտրենք մեր մեջ:
         «Ուշագրավ է նաև քրիստոնյայի Նժդեհյան ըմբռնումը “քրիստոնյան նա չէ, որ քրիստոնեական վարդապետության տարերքը սխալ է հասկացել, ընկել նախապաշարումների ցանցի մեջ և տկարացել կորչելու աստիճան, այլ նա, ում մեջ մի քիչ քրիստոնեություն կա – մի կայծ ամենահզոր Աստվածամարդու հոգուց”»:

  Ցեղակրոն ուսմունքի տրամաբանական հաջորդականությունը հետևյալն է.
       «Ես ճանաչում եմ իմ ցեղը, ես հավատում եմ իմ ցեղին, ես պաշտում եմ իմ ցեղը, ես ցեղակրոն եմ»:
      Իզուր չէ,  որ Նժդեհը «Հայոց պատմությունը» – ցեղի կյանքի գիրքը ցեղակրոնության սուրբ գիրք է անվանում, նրան համարելով ցեղաճանաչման և ինքնաճանաչման գլխավոր աղբյուր:
       Ցեղակրոնությունը անհատի ինքնաճանաչումը բխեցնում է ցեղաճանաչումից: Ըստ նրա. «Ճանաչիր ինքդ քեզ, կնշանակի ճանաչիր ամենից առաջ քեզ ծնող հավաքականությունը, ցեղը, որի հատկանիշներով է պայմանավորված քո անհատականությունը»:  
        Ցեղակրոնության պատգամը հայ նոր սերնդին ճանա-  չիր ցեղդ դարձվածքն է, ցեղի ճանաչումից է բխում ցեղահավատությունը:     
(շարունակելի)
ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի մագիստրատուրայի
1-ին տարվա Հայաստանի հարակից երկրների
պատմության ամբիոնի ուսանող՝՝      
 Արթուր Խաչատուրյան

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ
(Հայ Արիական Միաբանության տեսակետը)

          ՀՀ-ի ներքին կայունությունն ու հզորությունը մեծապես կախված է արտաքին աշխարհի հետ հարաբերությունների ճշգրտմամբ ու վստահ քաղաքականությամբ: Ուստի Հայաստանը մշտապես պետք է լինի լուրջ աշխարհաքաղաքական գործոն՝ ինքնուրույն շահերով ու դերակատարությամբ:
   Արցախ.
          Ներկայումս կարևորագույնը Արցախի հիմնախնդիրն է: Այն որքան ճակատագրական է հայերիս առաքելության մեջ, նույնքան էլ կարևոր է մեր թշնամիների ծավալապաշտական նկրտումներում՝ Հայության Պատմական Հայրենիքը հիմնավորապես «սեփականաշնորհելու», նաև՝ գերտերությունների աշխարհա-քաղաքական շահերի տեսանկյունից: Խնդիրն ավելի քան բարդ է քաղաքականապես՝ հատկապես մեր հակառակորդների համար: Մենք դարերի երկար սպասումից հետո խոսում ենք հաղթողի դիրքից, ուստի թելադրող կողմ ենք, ինչքան էլ ոմանք փորձեն նսեմացնել այդ բացահայտ ճշմարտությունը: Եվ հակառակն ապացուցողը պարզապես թուրք է, որը բացի թշնամու կերպարից, մեզ համար նաև հայհոյանք է … մեզ համար նույն թուրքն է նաև՝ որևէ երրորդ պարտադրող կողմ: Արցախի հարցի քննարկումն իսկ Ադրբեջանի կազմում կամ «ընդհանուր պետության» սահմաններում՝ անընդունելի է, որքան էլ «լավագույն» տարբերակներ առաջարկվեն: Եթե նույնիսկ Միացյալ Արցախի գաղափարն առաջարկվի (ԼՂՀ+Դաշտային Արցախ (Գանձակ, Շահումյանի շրջան և այլն)) Ադրբեջանի կազմում: Որևէ զիջում, այդ թվում՝ ազատագրված տարածքներից, կհամարվի դավաճանություն: Փախստականների, տարածքների, փոխզիջումների մասին զրույցները պետք է զրույցներ էլ մնան:
        Արցախը Համայն Հայության հարցն է: Եվ այստեղ էլ հակառակը պնդողն ուղղակի ներազգային հակամարտություն առաջացնելու, Հայոց Պետականությունը թուլացնելու միտում ունի, ուստի նույնպես թշնամի է… 
           Արցախը, ազատագրված և ազատագրվելիք (Հայկական Բարձրավանդակ) միասնական տարածքը Հայ Ազգի Արարչական Բնօրրանն է և Հայկական (Նահատակ Նախնյաց) Արյան սնուցիչ «Մարմին»-ը: Այն Հավաքական Հայրենիք է, և ոչ մեկ անհատի՝ առավել ևս ստոր դավաճանի սեփական օգտագործման հողակտորը չէ: Արցախը և ազատագրված տարածքները հայրենատիրության լոկ առաջին քայլերն են՝ Դաշտային Արցախ, Նախիջևան, Ջավախք և Արևմտյան Հայաստան վրիժառության ճանապարհին…
         Ուստի այլևս ոչ մի թիզ Հայրենի Հող չպետք է զիջվի, այլ պետք է լինի հակառակը: Իսկ Միացյալ Արցախը չզիջելու բոլոր հիմքերը կան: Պատմականորեն (ոչ միայն Հայոց, այլև՝ օտար պատմությամբ) փաստն անժխտելի է, ինչքան էլ թուրք-ազերիները իրենց սրա-նրա ժառանգորդը հռչակեն, այստեղ էլ ամեն ինչ ավելի քան հստակ է: Բարոյական ու հոգեբանական հաղթական գործոնները նույնպես մեր կողմն են, և մնում է ամրագրել իրավաբանական հաղթանակը: Բոլոր ազգերը փայփայանքով, նախանձախնդրորեն են վերաբերում իրենց ծագմանն ու հայրենիքին, բայց ահա թյուրքական տարրը վայրենաբար հրաժարվում է դրանցից ու իր այլ սրբություններից՝ այլասերելով նաև՝ այլոց սրբությունները… Ուստի սրանց ապացուցելու, հետները բանակցելու միտումներն ունայն են, ստեղծված համատեղ հանձնաժողովներն էլ՝ անիմաստ… լուծումը կտան Հայ Ազգայնականները՝ Հայրենապաշտները: Իսկ առայժմ մեր խնդիրը Հայաստանի հզոր բարեկամներին հիմնավորումներ տրամադրելն է և հարցը օրակարգում հայանպաստ պահելը… 
        – ՄԱԿ-ի նախորդը՝ Ազգերի Լիգան (ԱԼ) 1920թ. իրավացիորեն մերժել է Ադրբեջանի ԱԼ ընդունվելու դիմումը՝ պատճառաբանելով, որ այդ հանրապետությունը չունի. «կայուն կառավարություն և չի վերահսկում այն տարածքները, որոնց հավակնում է»: ԱԼ-ն ուրվագծել է նաև «Լեռնային Ղարաբաղ» վիճելի տարածքի սահմանները, որոնց խնդիրը պետք է կարգավորվեր Փարիզի Խաղաղության համաժողովում: Ըստ ԱԼ-ի քարտեզի «Լեռնային Ղարաբաղ» վիճելի տարածքի մեջ էին մտնում ոչ միայն ԼՂՀ-ն ու այսօրվա ազատագրված շրջանները, այլև՝ Գանձակը, Դաշքեսանը, Խանլարը, Նավթալանը, Գեդաբեկը և այլ տարածքներ: Այսինքն, եթե նույնիսկ պատմականորեն շատ հեռու չգնանք, էլի ակնհայտ է, որ առ այսօր ԼՂՀ-ն (հայությունը) փորձել է վերականգնել իր՝ պատմական-օրինական՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները, իսկ Ադրբեջանն իր կարճ գոյության ընթացքում երբևիցե միջազգայնորեն ճանաչված հաստատուն սահմաններ չի ունեցել: «Խորհրդային ժառանգությունից» էլ ինքնակամ հրաժարվել է: Միայն այսքանով ԼՂՀ-ն իրավունք ունի անկախ գոյատևման, որին վաղուց է հասել ու մոտ տասնհինգ տարի է (1989թ. դեկտեմբերի 1-ին)՝ հայտարարել է Մայր-Հայաստանին միանալու իր վճիռը:
       – 1921թ. հուլիսի 5-ի ՌԿ(Բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոյի որոշումը՝ Արցախի բռնակցումը Ադրբեջանին, նույնպես որևէ լուրջ իրավական հիմք չի տալիս խորհրդային ժամանակներից եկած, այժմ էլ իբր ԼՂՀ-ն Ադրբեջանի անբաժան մաս դարձրած այդ փաստաթուղթը ճանաչելու և միջազգայնորեն ընդունված տարածքային անձեռնմխելիության իրավունքով առաջնորդվելու համար: Իսկ եթե, այնուամենայնիվ փորձ է արվում բանակցություններում դա համարել կատարված փաստ, ապա ԼՂՀ-ն ներկայումս «դե ֆակտո և դե յուրե» անկախ է, նույնիսկ ավելի՝ քան աշխարհի շատ «իրական» պետություններ: 1991թ. սեպտեմբերին հռչակվել է որպես ԼՂՀ՝ նախկին ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի տարածքներում, մոտ 207,7հզ. բնակչությամբ և 5հզ.քառ.կմ տարածքով, իսկ մինչ այդ Հայաստանին վերամիավորվելու փաստն ավելի խոսուն է: Մի խոսքով, դեռ ավելի վաղ ԼՂԻՄ-ի պատգամավորական խորհուրդն իր՝ 1988թ. փետրվարի 20-ի որոշման համաձայն, հենվելով ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքի վրա, ԼՂԻՄ-ը դուրս է բերել Ադրբեջանի կազմից և հայտարարել միացված Հայաստանին՝ որպես նրա անբաժան մաս: Իսկ 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքում ԼՂՀ-ն հռչակվեց անկախ պետություն, շուրջ 108.6հզ. մասնակիցներից 108.5հզ.-ն վճռաբար «այո» են ասել (ընդամենը 21-ը՝ ոչ): Համոզված ենք, որ գոնե սա կովբյուրոի կամայական որոշումից առավել իրավական քայլ է, եթե չասենք՝ զուտ իրավական:
         – Իրավաբանական «ճեղքվածք» կա սույն հարցում        ևս, Ադրբեջանը հրաժարվել է «խորհրդային իրավական անցյալից» և իրեն համարել է 1918-1920թթ. մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդը: Նույն թվականներին Արցախում իշխանությունը Հայոց Ազգային Խորհրդի ձեռքում էր: 1920թ. ապրիլի վերջերին մարզում հաստատվեցին խորհրդային կարգեր, 1921թ. հուլիսին եղավ կով.բյուրոյի տխրահռչակ որոշումը, և միայն 1923թ. հուլիսի 7-ին Արցախի լեռնային մասը հռչակվեց ինքնավար մարզ՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմում: Սրանով Ադրբեջանի հանրապետության հռչակագիրը (նաև արդեն նշված Ազգերի Լիգայի դիրքորոշումը) մեզ է «վերադարձնում» Արցախը (նաև՝ Նախիջևանը), կամ գոնե իրենից իրավացիորեն «հեռացնում» է մեր պատմական տարածքները, նաև՝ Դաշտային Արցախը: Իսկ ինչ մնում է խորհրդային ժամանակների անօրինականություններին, լենին-ստալինյան ստոր բռնարարքներին, ապա դրանք լավագույնս հայտնի են ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին ու ՆԱՏՕ-ին և միջազգային դատարաններում ու այլ ազդեցիկ ատյաններում արդարացի քննարկումների կարիք ունեն դեռևս…
   Նախիջևան.
      Արցախի հարցը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մեջ միակ թնջուկը չէ, և մեզ առայժմս «պարտադրված» հարևան պետության հետ լուծելու ենք նաև Նախիջևանի խնդիրը, որը 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրով ապօրինաբար հանձնվել է Ադրբեջանին: Այսօր խախտված են նաև այդ պայմանագրի Նախիջևանին վերաբերվող կետերը: Իսկ Նախիջևանը Ադրբեջանի մարզ է հայտարարվել 1924թ. փետրվարի 9-ին, ընդհամենը Ադրբեջանի կենտգործկոմի որոշմամբ:
          Պատմականորեն Նախիջևանի տարածքը Հայաստա- նին պատկանելն ապացուցելը որևէ դժվարություն չի պարունակում, սակայն հայ բնակչության բացակայությունը այդ տարածքում դժվարացնում է հարցի ուղղակի բարձրացումն ու տրամաբանական ծավալումը:
         – Նախիջևանի հարցի բարձրացումը բխում է ինչպես պատմական, այնպես էլ իրավական անհրաժեշտությունից: 1921թ. Մարտի 16-ին ռուս-թուրքական պայմանագրի (նաև՝ 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի) մի շարք հոդվածների միակողմանի խախտումներ են արձանագրված, որոնք պետք է հիմնավորապես կարգավորվեն հայ-ռուսական հարաբերությունների ծիրում, եթե այդ հարաբերությունները ձևականորեն չեն համարվում բարեկամական-ռազմավարական: Չնայած Մոսկվայի պայմանագիրը (Հայաստանին վերաբերող հոդվածները) կնքվել է առանց հայերի մասնակցությամբ, և ինքնին ապօրինի է ու մեզ համար անընդունելի, այնուամենայնիվ, ներկայումս կարող է դառնալ «շահեկան» հայերիս համար, եթե Ռուսաստանի Դաշնությունը հստակեցնի իր քաղաքականությունը տարածաշրջանում և վերջնականապես ճշտի իր հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Ակնհայտորեն խախտվել է վերոնշյալ պայմանագրի Նախիջևանի կարգավիճակի մասին հոդվածը.- «Երկու պայմանավորվող կողմերը համամիտ են առ այն, որ Նախիջևանի մարզը սույն պայմանագրի 1-ն (գ) հավելվածում նշված սահմաններում կազմի ինքնավար տերիտորիա՝ Ադրբեջանի խնամակալության ներքո, պայմանով, որ Ադրբեջանը սույն խնամակալությունը չի զիջի երրորդ պետության»: Սակայն, «համայնավարական եղբայրության» պայմաններում (որը երբեք և ոչ մի հարցում շահեկան չեղավ հայերիս համար), Ադրբեջանի կենտգործկոմի որոշմամբ 1924թ. փետրվարի 9-ին Նախիջևանի մարզը հայտարարվեց ինքնավար (ավտոնոմ) հանրապետություն և մտցվեց Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ՝ որպես նրա անքակտելի տարածք: Այս դեպքում խախտվել է նույնի’սկ անօրինական պայմանագիրը, և տարածքային ամբողջականության անձեռնմխելիության իրավունքի մասին խոսելն անհեթեթ է:
              –  Նախիջևանի այսօրվա տարածքը 1918թ. նոյեմբերի 30-ից – 1919թ. հուլիսի վերջերը փաստացի և իրավաբանորեն եղել է ՀՀ կազմի մեջ: Իսկ 1919թ. հուլիսից – 1920թ. դեկտեմբերի 2-ը Շարուր-Նախիջևանը իրավաբանորեն համարվել է ՀՀ տարածք, բայց փաստացի փոխնիփոխ գտնվել է Ադրբեջանի, Թուրքիայի, առանձին վայրերում (օրինակ՝ Գողթն) ՀՀ վերահսկողության տակ, մինչև 1921թ. ռուս-թուրքական  չարաբաստիկ պայմանագրի կնքումը: Այս փաստերը ևս իրավաբանորեն հեռացնում են Նախիջևանը Ադրբեջանից և թույլ են տալիս անդրադառնալ մինչ խորհրդային պատմական անցյալին, որից սկզբունքորեն հրաժարվել է Ադրբեջանը:
             – 1915-1923թթ. Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերին զուգընթաց՝ Ադրբեջանում հայերի զանգվածային ջարդերի-տեղահանությունների համատեքստում պետք է արծարծել նախիջևանահայերի ցեղասպանության փաստը, որն իրականացվել է էթնիկական, հոգևոր և ֆիզիկական բնաջնջման նպատակով, որի ընթացքում էլ Նախիջևանը բռնակցվել է Ադրբեջանին: Հետագայում «սպիտակ» ցեղասպանության միջոցով ամբողջապես հայաթափվեց Պատմական Հայաստանի այդ տարածքը: Այս առումով կարծում ենք տեղին կլինի նախիջևանահայերի ցեղասպանության օր ճանաչել 1988թ. նոյեմբերի 29-ը, երբ վերջին հայը պարտադրմամբ լքեց Նախիջևանը, իսկ տեղի բնիկ հայերը զրկվեցին արցախահայերի օրինակով իրենց հայրենիքը պաշտպանելու բնական իրավունքից ու հնարավորությունից: 
         – Այս հարցի «աշխուժացման» խնդրում մեծ դերակատարություն կարող է ունենալ Իրանը: Ժամանակին Պարսկաստանի Շահ Աբբաս l-ի (XVll դ. սկիզբ) իրագործած սխալի հետևանքով հիմնականում հայաթափվեց, և այդ տարածքը բնակեցվեց մահմեդական եկվորներով…
   Տարածաշրջան.
   ա/ Անդրկովկաս (Հարավային Կովկաս).
            –  Վրաստանի հետ ՀՀ-ն պետք է հաստատի բարիդրացիական հարաբերություններ, սակայն, պետք չէ ցուցաբերել հատուկ վերաբերմունք: Ուժեղ և միասնական Վրաստանի առկայությունը շահեկան չէ ՀՀ-ի համար, մանավանդ՝ եթե այն հակաթուրքական ճակատում չէ: Անդրկովկասում անհրաժեշտ է որ դերակատարություն ունենա մեկ պետություն, որին «կփայփայեն» աշխարհի ուժեղները, և դա Հայաստանը պետք է լինի: Չի բացառվում, որ հանգամանքների բերումով (եթե ոչ մեր կամքով) առաջանա Ջավախքի «անջատման» հարց, որը Թբիլիսին ամեն կերպ փորձելու է չեզոքացնել: Ջավախքի (Նինոծմինդա-Ախլքալակ-Ախլցխա (իրենց գյուղերով և հարակից տարածքներով)) հարցը հասկանալի պատճառներով առավել հեշտ լուծում կստանա. քան՝ Արցախինը, խնդիրը ժամանակի ու նպատակահարմարության մեջ է: Այս և այլ դրդապատճառներով անհրաժեշտ է բազմակողմանի հարաբերություններ հաստատել Աբխազիայի, Աջարիայի և Հարավային Օսեթիայի հետ (թեկուզ մարզերի մակարդակով), իսկ Վրաստանում պետք է ընդհանրապես աշխուժացնել վիրահայոց գործոնը: Վրաստանի հայկական համայնքը անհրաժեշտ է, որ լինի հզոր և ունենա դերակատարություն վրացիների ու մյուս ազգերի միջև առկա հիմնահարցերը հարթեցնելու, միջնորդ լինելու առումով: Վրաստանը այնքան ժամանակ չի լինելու Հայաստանի ռազմավարական դաշնակիցը (բացի մասնակի դեպքերից), մինչև չազատվի տարածքային բաժանումների (որն անխուսափելի է) հարկադրանքից, «ցայտնոտի» մեջ ապավինելու է այս կամ այն ուժին, որը տարաբնույթ վտանգներ է առաջացնելու տարածաշրջանում: Իսկ ներքին կյանքի կայունությունը կախված է ոչ միայն ինքնավար ու անջատողական հակվածությամբ շրջանների (նաև՝ ներվրաստանյան՝ Սամեգրելոյի, Գուրիայի և Իմերեթիայի ինքնավարություններ) ձեռնարկած իրավական-քաղաքական քայլերից, այլև՝ նեղէթնիկական (սվաններ, մեգրելներ, իմերեթցիներ, գուրիացիներ, լեզխումցիներ և այլք) հնարավոր զինված բախումներից: Հատկապես Ջավախքի անջատման պարագայում պետք է լրջորեն քննարկել Աջարիայի հետ (համադաշնորեն, ծովային սահմանով) անկախանալու երկուստեք շահավետ հարցը: Ուստի Վրաստանը նաև կայուն հեռանկարով հարևան չէ, իսկ նշյալ բոլոր գործոնները նրան մղում են այն ռազմաքաղաքական թևը, որտեղ մեր հակառակորդներն են:
Թեև այս ամենին, անհրաժեշտ է նպատակայնորեն զարգացնել տնտեսական, մշակութային ու այլ տիպի հարաբերությունները Վրաստանի հետ, և նույնիսկ փորձել կայուն տեղ ու ազդեցություն ունենալ վրացական բազմաշերտ շուկայում:
          –  Ադրբեջանի հետ հարաբերություններում պետք է առաջնորդվել պարբերաբար զինադադարի քաղաքականությամբ, քանի որ նրա հետ ցանկացած համագործակցություն ժամանակավոր և հարաբերական բնույթ է կրելու: Արցախի և Նախիջևանի հարցերից բացի առկա է  փոխադարձ խոր թշնամանք (ջարդեր, տեղահանություններ և այլն) ու էլի տարածքային խնդիրներ: Ադրբեջանի գոյությունը (ինչպես և Թուրքիայի) մշտապես վտանգ է ներկայացնելու մեր պետականության համար, ուստի հայ-ռուսական և հայ-իրանական, նաև՝ եռակողմ հարաբերություններում պետք է քննարկվեն Ադրբեջանի «եռատման» տարբերակները: Պատմական Հայաստանի տարածքներից բացի մյուս տարածքները որոշակիորեն կարելի է «զիջել» Ռուսաստանին և Իրանին՝ օգտագործելով կովկասյան (ՌԴ-ի պարագայում հատկապես Դաղստանի ազգությունների միջոցով) և արիական-իրանական ազգերի գործոնը: Ադրբեջանը ներսից պայթեցնելու ծրագիրը երկարաժամկետ է, սակայն իրականանալի: Հեռանկարային ռազմավարական ծրագրում չպիտի լինի նույնիսկ փոքրիկ Ադրբեջանի գոյության փաստը, որը կարող է հնարովի մեծ Ադրբեջանի պատրանքը պահել Հայաստանի ու Իրանի (երկու Ադրբեջաններ) անվտանգության ոլորտներում: Կասպիցծովյան պարագայում պիտի զարգացնել նաև առկա ադրբեջանա-թուրքմենական հակասությունը, և ռուս-ադրբեջանական ու ղազախա-ադրբեջանական հակասության հեռանկարը: Պետք է առավելագույնս, ըստ նպատակահարմարության, արծարծվեն քրդերի (Կարմիր Քուրդիստան), լեզգինների (Լեզգիստան), թալիշների (Թալիշ-Մուղանյան հանրապետություն) և այլ ազգությունների հետ առնչվող հիմնախնդիրները: 
         Անդրկովկասյան լուրջ և հաստատուն համագործակցություն երբեք չի եղել, առավել ևս չի էլ լինելու: Հայաստան-Վրաստան-Ադրբեջան համերաշխ կապը կեղծ է, «ուտոպիա» է, որը շահարկում են աշխարհի ներկա հզորները: Սակայն, չի բացառվում Հայաստանի և Վրաստանի ու Ադրբեջանի տարածքներում արդեն գոյություն ունեցող ու ստեղծվելիք պետական տարաբնույթ կազմավորումների հետ համատեղ Կովկասյան Տան ստեղծումը, որի կազմում, մինչև Հայաստանի հետ միավորվելը, կարող են լինել նաև Արցախ, Ջավախք և Նախիջևան անկախ հանրապետությունները:
   բ/ Կովկաս (Հյուսիսային Կովկաս).
            –  Մեզ ձեռնտու է Կովկասի երկրների ու ազգերի հետ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության կազմում՝ ամենալայն ինքնավարությամբ: Թերևս բացառություն կարելի է անել Հյուսիսային Օսեթիայի (Ալանիայի) հարցում: Սակայն այդ երկրների ու ազգերի անկախության ձգտման պարագայում, այնուամենայնիվ, Հայաստանը չպետք է մերժողական դիրք գրավի: Բնական ու հայրենանվիրական ոչ մի պայքար չպետք է մերժվի Արարչաստեղծ Հայության կողմից:
            –  Օսերը, ինչպես հայտնի է, արիական ծագում ունեն և դրանով ու հիմնախնդիրներով (նաև՝ տարածքային) մեզ շատ մոտ են և Վրաստանի (Հարավային Օսեթիա) ու Ռուսաստանի Դաշնության «արանքում» կարող են մեզ հետ փոխշահավետ գործակցել: Միացյալ Օսեթիան (Ալանիան) անառիկ պարիսպ կլինի նաև «ծովից ծով» կովկասյան մահմեդական համադաշնության ճանապարհին (Դաղստան, Չեչնիա (Իչքերիա), Ինգուշիա … Կաբարդինո-Բալկարիա, Կարաչաևո-Չերքեզիա, Աբխազիա), որը կտրում է Կովկաս-Անդրկովկասը Ռուսաստանի Դաշնությունից և թուլացնում է նաև Հայաստանի ռազմաքաղաքական դիրքերն ու աշխարհաքաղաքական նշանակությունը:
     Մնացած ինքնավար հանրապետությունների հետ   (Ռուսաստանի Դաշնության կազմում) ՀՀ-ն պետք է վարի բազմաձև քաղաքականություն:
           – Դաղստանի հետ անհրաժեշտ է համագործակցել այնտեղ բնակվող ավելի քան վեց տասնյակ ազգությունից յուրաքանչյուրի հետ՝ ստեղծելով առանձնակի հարաբերություններ՝ ըստ նրանց հայաստանամետության գործոնի (հատկապես՝ Ադրբեջանի պարագայում. լեզգիներ, թաթեր և այլք):
            –  Չեչնիայի (Իչքերիա) և Ինգուշիայի հետ պետք է հարաբերությունները կառուցվեն նրանց և մեր բնիկության կարևորության տեսանկյունից, որոնք կլինեն վերկրոնական հարաբերություններ՝ հայրենիքի կառուցման գաղափարով շաղախված: Այսինքն իրենք կովկասյան բնիկներ են, մենք՝ Հայկական լեռնաշխարհի (Հայ-Արիական), և յուրաքանչյուրս մեր հայրենիքի տերն ենք ու պատմական-իրավական ժառանգորդը: Վերկրոնական ու բնիկության քաղաքականությունը պետք է արմատավորվի առհասարակ բոլոր ազգերի հետ հարաբերություններում: Այն հատկապես պետք է դիմագրավի համաթուրանականությանը (պանթուրքիզմ), որը որևէ կապ չունի մահմեդականության հետ և հիմնավորի թյուրքալեզուների (հատկապես՝ թուրք-ազերիների) ապօրինի ներխուժումը մեր տարածաշրջան, որի թուրքացման վտանգն արդեն առկա է և սպառնում է տարածաշրջանի բոլոր բնիկներին: Անհրաժեշտ է Չեչնիայի և Ինգուշիայի հետ ներռուսաստանյան հարցերում ներգրավել ռուսաստանաբնակ հայ հասարակական, քաղաքական գործիչների, որոնք, միջնորդի դեր կատարելով, իսկապես կմեղմեն առկա լարվածությունը: Առհասարակ, նման քաղաքականություն հայերը պետք է կիրառեն բոլոր հանրապետությունների և Մոսկվայի հետ փոխհարաբերություններում:
              –  Կաբարդինո-Բալկարիայի, Կարաչաևո-Չերքեզիայի, նաև՝ Ադըղեյի ու Կալմիկիայի հետ հարաբերություններում կարելի է առաջնորդվել «չեզոքության» սկզբունքով, հաշտեցնող հայ համայնքներ ստեղծելով այդ հանրապետություններում: Պետք է հաշվի առնել, որ առաջին երկու հանրապետություններում պառակտման, մասնատման ալիքի վրա հնարավոր է նոր էթնիկ հանրապետությունների առաջացում, որն, իհարկե, առանձնապես մեծ փոփոխություններ չի կատարի տարածաշրջանում, բայց այստեղ էլ կարելի է կարևորել այդտեղ բնակվող հայերի դերը: Սա հայ-ռուսական համագործակցության, լուրջ հարաբերությունների հիմնական ձևերից մեկը պետք է դարձնել:
        Անհրաժեշտ է առաջ քաշել Համակովկասյան տան ստեղծման երրորդ տարբերակը (չեչենական՝ ընդգծված մահմեդական և վրացական՝ զուտ տնտեսական տարբերակներից առանձին), որը կհամախմբի Կովկաս-Անդրկովկասի բնիկ ազգերին՝ անկախ այդ ազգերի պետականություն ունենալ-չունենալու, կրոնահավատամքային պատկանելության հանգամանքից: Այս կառույցի կազմավորումն արդեն իսկ առաջընթաց կլինի հայկական քաղաքականության համար, որի Երևան կենտրոնը կպաշտպանի բնիկների շահերը: Կովկաս-Անդրկովկասի և Մերձավորարևելյան մեզ թշնամական ազգերի հետ հարաբերություններում պետք է նպատակայնորեն օգտագործել մահմեդականության (իսլամի) պառակտումը (սունիներ, շիաներ, վահաբիտներ և այլք)՝ ի նպաստ ՀՀ շահերի:    
       ՀՀ-ում անհրաժեշտ է ստեղծել նաև տարածաշր-   ջանային (այնուհետև՝ համաշխարհային) քաղաքական դաշինք, որում կնդգրկվեն պետականություն չունեցող և փոքրաթիվ ազգերի ու գաճաճ պետությունների ներկայացուցիչները, որը լրջորեն կբարձրացնի Հայաստանի քաղաքական վարկը և միջազգային կարգավիճակը:
(շարունակելի)

ՑԵՂԱՀԱՂՈՐԴ  ԱՐԻՆԵՐԻ  ԱՎԵՏԱՐԱՆԸ
   Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ…
  Ընդ եղեգան փող վրե՛ժ ելաներ…
  Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ…

     20-րդ դար Հայաստանը մուտք գործեց՝ մասնատված թուրքական և ռուսական կայսրությունների միջև:Եվրոպան և Ասիան կամրջող Հայաստանին տիրելը միշտ էլ եղել է գերտերությունների քաղաքական ծրագրի կարևոր մաս: Հայաստանն ազատագրելու, միավորելու համար պետք էր պատրաստվել պայքարի: Անվտանգ ապրելու անհրաժեշտ պայմանը պատերազմել կարողանալն է: Իսկ պատերազմի պատրաստվում են խաղաղ ժամանակ: Դժբախտաբար հայոց առաջնորդներն այդպես էլ չհասկացան, որ հայրենատիրոջ իրավունքը վերականգնելու մի ճանապարհ կա միայն՝ կենաց ու մահու կռիվ: Իսկ թշնամու հետ եղբայրության, ընկերվարության քարոզը կործանարար է: Նրանք չընկալեցին այն պարզ գաղափարը, որ զավթիչը բնիկ ազգի գոյությունն իր կողքին չի հանդուրժելու: Թուրքերը, գործում էին անվարան: Նրանք իրենց կայացման խնդիրն էին լուծում՝ ի հաշիվ հայոց հայրենիքի ու հայի ապրելու իրավունքի: Ի տարբերություն թուրքերի, մեր քաղաքական ղեկավարությունն անկազմակերպ էր, անվճռական և առանց սեփական լուրջ ծրագրի: Այս կամ այն մեծ տերության կցորդը դառնալու նրանց պատրաստակամությունը քայքայում էր ինքնապաշտպանական ամեն մի կառույց, ազգը զրկում միավորվելու, սեփական նպատակների համար պայքարելու հնարավորությունից: Եվ 1915թ.-ին կատարվեց այն, ինչ ծրագրել էին թուրքերը, և ինչին չէին հավատում և պատրաստ չէին հայերը:
        Նահատակվեց մեկուկես միլիոն հայ: Եվ տիրեց խելակորույս տագնապ…
    Այդ օրհասական պահին առաջնորդ էր պետք, և նա հայտնվեց:
        Արնահոտ հուսահատության մթնոլորտում իր հրաշունչ ոգով, ազգափրկիչ առաքելությամբ գործեց Գարեգին Նժդեհը: Նա հայի այն տեսակն էր, որ ճնշումից կարծրանում է՝ ադամանդի փայլ ու ամրություն ստանում: Համոզված՝ որ ապրելու իրավունքը կռվով է ձեռք բերվում, նա կազմակերպեց Ղարաքիլիսայի պաշտպանությունը՝ իր համար վաստակելով առաջնորդի հեղինակություն, իսկ հայոց համար՝ հարատևելու հնարավորություն: Նժդեհի քաղաքական և ռազմական տաղանդի հերթական ապացույցը Սյունիքի պաշտպանությունն էր: Նա իշխանության, անգամ իր անմիջական ղեկավարության հրամաններից կատարում էր այն, որը ճիշտ էր համարում: Այսպես նա չկատարեց ռազմական նախարարի՝ Զանգեզուրը թողնելու հրամանը, մնաց Լեռնահայաստանի հետ. իր այդ որոշմամբ, փաստորեն, ապահովեց Հայաստանի համար հանրապետության կարգավիճակի ձեռքբերումը: 1920թ. դեկտեմբերին ինքնավարություն հռչակած Սյունիքը, հոգեմաշ ու բարոյալքիչ իրավիճակում, չտատանվեց, Նժդեհի ղեկավարությամբ պայքարեց և 1921թ. ապրիլին ստեղծեց Լեռնահայաստանի Հանրապետություն: Միայն Լեռնահայաստանի միացումը Հայաստանին ապահովելուց հետո Նժդեհը հեռացավ Սյունիքից՝ թույլ տալով խորհրդայնացումը՝ ստեղծված աշխարհաքաղաքական պայմանների պարտադրանքով ընտրելով չարիքի փոքրագույնը:
      1921-ից 1933թթ. Նժդեհը, գործնականին զուգահեռ, կատարեց տեսական, գաղափարական աշխատանք, մասնավորապես՝ հրապարակեց «Ցեղակրոնությունն իբրև հաղթանակի զորույթ» հոդվածը և «Ցեղային արթնություն» հոդվածաշարը, որոնք հայոց ազգային գաղափարախոսության հիմնարար դրույթներ էին պարունակում: Նժդեհի վառ անհատականությունը, նրա ստեղծած ազգահոգ գաղափարախոսությունը ՀՅԴ Բուլղարիայի ԿԿ-ի նախանձն ու թշնամանքն էր հարուցել: Գարեգին Նժդեհը, չկարողանալով և չկամենալով այլևս ուժ վատնել, ներկուսակցական դավերից խուսափելու համար, 1937թ. հայտարարեց ՀՅԴ-ից հեռանալու մասին, և 1938թ. Կահիրեում գումարված 13-րդ ընդհանուր ժողովն էլ Նժդեհին կուսակցությունից հեռացնելու որոշում կայացրեց:
     Նժդեհը շատ ավելի կարևոր խնդիր էր դրել իր առջև, քան կուսակցությունը, կամ կուսակցությունն էր հնարավորություն տալիս. անհրաժեշտ էր կանխել մեծ տերությունների կայացրած դատավճռին համակերպվելու մահացու վտանգը՝ հաղթահարել ազգի դատապարտվածության սին զգացումը: Նժդեհին վիճակվել էր խիստ դժվարին խնդիր՝ աննշան հնարավորություններով: Նա ստեղծեց «Ցեղակրոնություն» ուսմունքը՝ իբրև համադարման՝ շփոթված և մոլորված հային ցեղելու, ցեղային արժեքներով վերապրելու հնարավորություն տալու համար, և հաջողեց:
        «Նոր ավետարանի խոսքը պիտի լսենք հիմա՝ Ավետարանը արիության:
     Վահագնի հետ պիտի խոսենք հիմա՝ Աստվածը հին, Արիական Հայության:
        Մի նո՛ր սուրբ գիրք պիտի դրվի մեր ժողովրդի ձեռքը՝ Արիների Ավետարանը…» – ասում էր Նժդեհը:
     Ցեղակրոն ուսմունքը, իրավամբ, Արիների ավետա-   րանն է. այն բացահայտում է Աստված-Ցեղ-Անհաը կապը և իմաստավորում կյանքը:
    Ցեղն իր մեջ կրող անհատը՝ ցեղակրոնը, կյանքի    իմաստը համարում է կամավոր զոհաբերությամբ, նվիրումով կատարելության հասնելու ձգտումը:
     Ցեղակրոն լինել նշանակում է ցեղաճանաչ, ցեղահավատ, ցեղահաղորդ լինել:
      Ցեղը ոգու և արյան միությունն է՝ հոգեկերտվածք և կենսաբանական կազմվածք, որով առանձնանում են մարդկային տեսակները, տարբերվում իրարից:
         Ցեղի բնական միջավայրը Հայրենիքն է:
         Հայկական բարձրավանդակը հայոց հավիտենական Հայրենիքն է:
     Հայրենիքից դուրս Հայ Ցեղի հատկանիշներն անպաշտպան են:
         Անբարոյական է իրեն երջանիկ զգացող անհայրենիքը, օտարալեզուն, լինի դա անհատ, թե ժողովուրդ:
           Հայրենիքի կորուստը կոտրում է Ազգի ոգին, հաշմում մարմինը, լեզվի կորուստը Ազգի հոգևոր մահն է:
      «Ցեղակրոն եմ. ասել է պարտավոր եմ, ուզում եմ և կարող եմ գերազանցել թշնամիներիս և ինձ անհրաժեշտ ուժն ու զորությունն էլ իմ մեջ կփնտրեմ» – ուխտում է ցեղակրոնը: Նա ձգտում է մշտապես հզորանալ և պաշտամունք ունի Ցեղի մարտական ուժի հանդեպ: Գիտակցում է, որ քանի դեռ մեր երկրի աշխարհագրական մարմնից կտրված կմնա Հայի Բնօրրանի՝ Հայաստանի մի մաս՝ վտանգված կլինի հայոց ապագան:
     Մենք ցեղակրոն ենք, և մենք ամբողջացնելու ենք Հայաստանը:
«Մաշտոց միավորում»                                     հասարակական կազմակերպության                        նախագահ՝ Նուրիսա Բեժանյան

ՑԵՂԱԿՐՕՆԻ ԴԱՒԱՆԱՆՔԸ

    Հայ եմ:
    Ես աւանդապահն եմ Հայոց ազնիւ արիւնին:
    Ես ժառանգորդն եմ ու տէրը Հայաստանի:
     Ես պահակն եմ Ցեղիս հոգեւոր հարստութեանց ու դրօշակիրը անոր պատմական կոչումին:

* * *
     Ես կը դաւանիմ ու կը պաշտեմ ցեղիս ստեղծագործ Աստուածը:
     Ցեղս մեծ է ու արժէքաւոր:
     Ոյժի անսպառ աղբիւր է նա, գիտակցութեան ջահ, առաջնորդ եւ ապաւէն:
     Ցեղս արիւնի սրբազան միութիւնն է, որ ճակատ կը յարդարէ թշնամիին դիմաց եւ ներքին պառակտումները կը վերացնէ:
     Ցեղս ընկերային արդարութեան անշեղ դատաւորն է, որ կը մերժէ դասակարգային ամեն հասկացողութիւն:
    Հայաստանը հարազատ մայրն է ամեն Հայու՝ պարգեւաբաշխ ու լիառատ:

* * *
     Ցեղակրօն եմ:
     Ես նուիրուած եմ Ցեղիս պայքարին ու յաղթանակին:
    Իմ կեանքս, կարողութիւններս ու նուաճումներս – դիրք, փառք եւ հարստութիւն – կը պատկանին ու կը ծառայեն ո՛չ թէ ինձ, այլ՝ Ցեղիս:
      Իմ գոյութիւնս մէկ նպատակ ունի միայն – անաղարտ պահել երակներուս արիւնը եւ Ցեղս տեւականացնել:
      Իմ կեանքս մէկ արդարացում ունի միայն – տիրանալ հայրենի սուրբ հողին եւ կառչիլ անոր:
     Իմ մեծագործ նախահայրերուս պատմութիւնը, մշակոյթը   եւ լեզուն ինձմով չեն վերջանար, այլ՝ կը շարունակուին ու կը ծաղկին ինձմով:

* * *
     Ես կը լսեմ կանչը իմ վտանգուած Ցեղիս:
     Արիւնիս մէջ կը զգամ պայքարի կրակը եւ հոգիիս մէջ՝ արեւը հաւատքի:
     Ցեղիս ու Հայրենիքիս համար պատրաստ եմ գործելու եւ մեռնելու:
     Որոշումս անդարձ է, կամքս՝ անընկճելի:
      Ահա կ'ուխտեմ ես Մամիկոնեան զօրավարներու մեռնելու ուխտով. «Քաջութեամբ մեռցուք ի վերայ աշխարհիս մեր եւ ի վերայ ազգիս մեր եւ մի՛ տեսցեն աչք մեր կոխան ոտից պղծալից լեալ զսրբարանս մեր»:
     Ուխտեցի՛:
     Հետեւեցէ՛ք ինձ:
«Ռազմիկ», 1943թ., թիւ 131
հատված՝ «Գարեգին Նժդեհ – Մեծ Գաղափար
(նորահայտ նյութեր)» գրքից

ՀայԱրիական Ոգով.
«ԽՈՐՀՈՒՐԴ  ԽՈԿՈՒՄԻ»
           
ԱՐԱՐԻՉ – ԱՄԵՆԱՅՆ ԷՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆ,
ԱՐԱՐԻՉ – Տիեզերք ու Բնություն,
ԱՐԱՐԻՉ – Կենաց Բնարմատն Արարման,
ԱՐԱՐԻՉ – Կյանքի ու Մահի ԴՈՒ Սահման.
Տիեզերք – Մարմնավորումն ես ԱՐԱՐՉԻ,
Տիեզերք – Եզերքներ Դու անհամար,
Տիեզերք – Աստվածների Դու Օրրան,
Տիեզերք – Բնական Երկինքներ Ոգիների.
Բնություն – ԱՐԱՐՉԻ Կատարյալ Արարմունք,
Բնություն – Կատարյալի Սիրո Պաշտամունք.
Բնություն – արտացոլանք Դու Տիեզերքի,
Բնություն – հայտնություն անհայտի,
Սեր – միջուկ դու Տիեզերական,
Սեր – հավերժություն ես Բնության մեջ,
Սեր – Բանականը Բնականի,
Սեր – դու կյանքի թել մարդկային.
Մարդ – ծնունդն ես Վեհ Սիրո,
Մարդ – Աստծո դեմքով դու մարդ,
Մարդ – Արարած դու Երկրային,
Մարդ – ժամանակ կյանք ու մահի.
Կյանք – Արարման մի ակնթարթ,
Կյանք – քայքայումն ամենայնի,
Կյանք – արթմնի մի երազ,
Կյանք – շարունակություն դու մահի.
Մահ – դու կյանք Տիեզերական,
Մահ – ձուլման միջոց Բնության հետ,
Մահ – նյութ-ճակատագիր անխուսափելի,
Մահ – սկիզբ Հոգու ծննդի.
Ծնունդ – Գերերևույթ Արարչական,
Ծնունդ – ճիչ մի նոր կյանքի,
Ծնունդ – պայքար Առաքելության,
Ծնունդ – նոր Զարթոնք դու հնի…

 Արմեն Ավետիսյան

Այս գրառումը հրապարակվել է Հայ Արիներ, Տպագիր Մամուլ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։