Ստորեւ ներկայացված վերլուծությունը պարզաբանումներ է պարունակում այն մասին, թե Մարդկության Բնօրրան, որը նաեւ Մարդկության Փրկության Օրրանն է, Հայք-Հայաստանը՝ Արարատյան Աշխարհը որքանով է կարեւորվում այսօրվա «Առաջադեմ Մարդկություն» համարվողի կողմից, որը կազմավորվել է աշխարհի առաջատար ռազմա-տնտեսական երկրների բնակչության (իրականում՝ համաշխարհային բիրտ ուժի) անունից…
*(Որքանո՞վ են սրանք հիշում Նոյի Փրկարար Տապանի եւ Արարատի Աստվածային Տարածք լինելու պատմությունը … քանզի մարդկությունը վազուց սլանում է ինքնակործանման ճանապարհով եւ այլեւս մոտ են փրկության աղերսների ժամանակները… իսկ Հայկական Լեռնաշխարհը զավթած թուրք-ադրբեջանական քոչվոր արնախումները վստահաբար այն Տիեզերտեսակը չեն (արհեստածին ազգերից մեկն են երկրային), որ չունեն Տիեզերահաս Հավատ եւ Երկնային Աջակցություն, ավելին՝ սրանք Բնական Պատիժը հենց Հայկական Լեռնաշխարհում են ստանալու, այն մարդկության հատվածի հետ, որը դարձել է անմարդկային, հակազգային եւ աստվածամերժ մի կամակատար զանգված…
Արարչակարգի համաձայն՝ Արարատյյան Աշխարհը Նոր Փրկության Կանչին կարձագանքի բացառապես Փրկության Բնօրրանի Բնիկների-Հայերի առկայության դեպքում, քանզի իր ընթացքի մեջ մտած Տիեզերական Գարունը Մասիս-Սիս Բնական Ալեհավաք-Ալեցիր Կայաններով «կաշխատի» միայն այդ դեպքում… / Սա Հայկական Լեռնաշխարհի Արարչակնիք եւ Աստվածազարմ Պայմանն է եւ Վերին էության Պահանջը)…
Շարունակելով «Առաջադեմ Մարդկության» թեման, նշեմ ավելին, այս խեղկատակությունը Եվրո-ամերիկյան (կամ Հավաքական Արեւմուտքի) անհիմն հայտարարությունն է, որ հիմնականում բացասական դրսեւորումներով է կիրառվում՝ որպես «Միջազգային Հանրության Խոսք»…
Մարդկության մի հատվածն էլ արդեն ձեւավորում է իր «Առաջադեմ Մարդկությունը», ի հակակշիռ այս մեկի, որ ի հայտ է եկել դեռ Նոր Աշխարհակարգի ձեւավորման ընթացքում, 1945թ․-ից, երբ 2-րդ Աշխարհամարտի ավարտը նոր իրավիճակ ստեղծեց նացիստա-ֆաշիստական Գերմանիայի եւ իր դաշնակիցների պարտությունից հետո … – աշխարհը կիսվեց 2 ճամբարների՝ Արեւմտյան (Եվրո-ամերիկյան ) եւ Արեւելյան (Խորհրդային)…
Արեւմտյանն իր ճամբարը վերածեց Կապիտալիստական Երկրների Հավաքատեղիի, իսկ Արեւելյանն ընտրեց Սոցիալիստական Երկրների Բազմապատկման Ուղին… Արեւմտյանն իր ճամբարում «տեղավորեց» նաեւ Արեւելյան հատվածի երկրների՝ Ճապոնիան, Հարավային Կորեան, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան եւ այլն, իսկ Արեւելյանը (ավելի լայն ըմբռնմամբ՝ խորհրդային-չինական) իր ճամբարում «տեղավորեց» պատերազմիի ընթացքում ազատագրված Հավաքական Արեւմուտքի արեւելյան հատվածը՝ Լեհաստանը, Չեխոսլովակիան, Ռումինիան, Հունգարիան , Բուլղարիան եւ որոշ չափով՝ Ալբանիան ու Հարավսլավիան… վերջինս Սոցիալիստական Ճամբարի «կիսանկախ» միակ երկիրն էր, որ երբեմն ընդդիմանում էր Մոսկվային…
Դա հանգեցրեց նրան, որ պաշտոնական Բելգրադը պահպանելով իր որոշակի անկախությունը, զերծ մնալով Մոսկվայի հրահանգչական գործելաոճին ենթակվելուց, հետագայում դարձավ Չմիացող (իմա՝ Չեզոք) Երկրների Համաշխարհային Միության նախաձեռնողներից մեկը, որում էլ «տեղավորվեցին» այն պետությունները, որոնք հրաժարվում էին մտնել այս կամ այն Համաշխարհային Բեւեռի մեջ… / Սա 3-րդ Համաշխարհային Բեւեռ չէր իհարկե, բայց գործող 2 Բեւեռներն էլ կարեւորում էին այս միջազգային միավորումը… Իսկ այն առաջացավ Արեւմտյան եւ Արեւելյան Համաշխարհային Բեւեռների կազմավորած Ռազմական Դաշինքների հակամարտությունը հակակշռելու եւ համաշխարհային վտանգներից խուսափելու նպատակով… / Դրանք էին՝ Հյուսիս Ատլանտյան եւ Վարշավյան Պայմանագրի երկրների դաշինքները…
- – -
…դառնալով Հայաստանին, ասեմ, որ վերեւում նշված պատմա-քաղաքական իրավիճակում չկա՛ր այն Հայաստանը, որ պիտի որոշեր իր տեղն ու դերը Համաշխարհային Բեւեռների հարցում։ Կա՛ր ՀԽՍՀ – Խորհրդային Հայաստան, որն անկախ իր կամքից Արեւալյան-Խորհրդային Բեւեռում էր եւ խոսքի, առավել եւս որոշելու իրավունք չուներ, անգամ երբ Խորհրդային Կրեմլը Խորհրդային Ժողովրդի անունից հակահայ պայմանագրեր կամ այսուայն փաստաթղթեր էր ստորագրում ընդդեմ Հայաստանի եւ հօգուտ Թուրքիայի կամ արհեստականորեն ստեղծված Ադրբեջանին էր հանձնում Արցախը, Նախիջեւանը եւ այլ բուն հայկական տարածքներ, դեռ Ջավախքն էլ՝ Վրաստանին…
Լենին-Աթաթուրք համագործակցությունը (ավելի ստույգ՝ գերմանական ծպտյալ հրեա-մասոն Բլանկ-Լենինի եւ հունական Սալոնիկի ծպտյալ հրեա-մասոն Աթաթուրքի կապը) շարունակվում էր, որը մի պահի կարող էր կտրվել կիսահայ-կիսավրացի Ստալինի՝ ջհուդա-մասոնական եւ թուրք-ամերիկյան համագործակցության դեմ հանդես գալու նախաձեռնությամբ (Թուրքիան պիտի պատժվեր 2-րդ Աշխարհամարտում Գերմանիային աջակցելու համար), որում ԽՍՀՄ բանտերում փակված Նժդեհին եւս տեղ էր հատկացվել՝ թուրքական ուղղությամբ գործելու նպատակով… բայց դա կանխվեց եւ հայահալած Ստալինի հայերին գոնե մեկ անգամ օգտակար լինելու գործն ի չիք եղավ, քանի որ վրացական ծպտյալ լեռնային հրեա Լավրենտի Բերիան իր արտաքին տերերի պատվերով թունավորեց Ստալինին եւ մինչեւ մահը, հատակին գալարվող Ստալինի աշխատասենյակ ոչ-ոք չկարողացավ մտնել (այս մասին հրպարարակումներ կան)…
Եվ Լենին-Աթաթուրք սիոնա֊մասոնական եղբայրությունը շարունակվեց բոլոր խորհրդային ու թուրքական իշխանությունների ժամանակ` մինչեւ ԽՍՀՄ-ի կազմաքանդումը ներսից՝ գորբաչովյան անգլո֊սաքսոնական գործակալական ձեռքով, երբ սիոնա-մասոնա-թուրքական եւ սիոնա-մասոնա-բոլշեւիկյան համագործակցությունը մի պահ ընդհատվեց…
Հույս կար, որ Խորհրդային Ռուսաստանը Ռուսաստանի Դաշնության վերածվելով՝ այլ հետեւություններ կաներ Խորհրդային Հայաստանից Հայաստանի Հանրապետության վերածված Ռազմական ու Ռազմավարական Դաշնակից Երկրի նկատմամբ, բայց … այս մասին ստորեւ…
…հիմա, Համաշխարհային 20-յակի (աշխարհի տնտեսապես զարգացած առաջատար երկրների) առաջիկա գագաթնաժողովից առաջ ձեւավորվել է մի իրավիճակ, երբ այդ միջազգային միջացառմանը Բայդեն-Պուտին հնարավոր հանդիպումը կհստակեցնի Նոր Աշխարհակարգի Ապագա Տեսքը, որտեղ իր տեղը կունենա նաեւ Հայաստանը, բայց ինչ-որ դեր կունենա՞ արդյոք հետագայում, դա այսօր չարզ չէ … առկա իրավիճակով հաստատ չի ունենա / 44-օրյա դավաճանված-դավադիր պատերազմից հետո Հայաստանն այսօր էլ շարունակում է «մտնել» Իսրայելա-անգլո/սաքսոնա-ամերիկա-թուրքական ռազմա-քաղաքական յաթաղանի տակ…
Չմանրամասնելով ինչու-ն եւ ինչպես-ը, այդ մասին տոննաներով բերված-գրված փաստեր կան, կկենտրոնանամ կարեւոր փաստերից մեկի վրա, որը եւս կարեւորվեց ու արծարծվում է ոչ միայն ներքին, այլեւ արտաքին ասպարեզում, կարեւորվում է միջազգային քաղաքականության օրակարգի տեսանկյունից, ինչի մասին հեռվից գալով այսքան նշեցի վերեւում…
Խոսքը Սյունիքի արծարծվող միջանցքի մասին է, որ երբեմն միտումնավոր «բաց սահմանների ճանապարհ են նշում», այն նախկինում Մեղրիի, այսօր Զանգեզուրի միջանցքի նախագիչ է իրականում, որի հսկողությունը հայապատկան չի լինելու… եւ սա դարձել է Համաշխարհային Բեւեռների վճռորոշ հակամարտություններից մեկը…
Ինչու՞… Եվ արդյո՞ք այս միջազգային գզվռտոցում ինչ-որ մեկին պե՛տք է Հայաստանը… Իսկ եթե պե՛տք է, ապա ինչու՞ եւ ինչպե՞ս – ի՞նչ կարգավիճակում…
Այս հարցերի պատասխանները կհստակեցնեն, թե ի՞նչ պետք է անի Հայ Մնացած Հայությունը եւ ո՞ր Համաշխարհային Բեւեռի հետ ի՞նչ հարաբերություններ պիտի հաստատի, որ համադրի աշխարհի անցուդարձն ու հաջողի… սակայն Միջազգային Խաղերի համար պե՛տք է Միջազգային Խաղացող լինել, իսկ սա պարտադրում է, որ Հայաստանում Իշխանափոխություն եւ Ազգային Պետություն պիտի լինի – շտապ, քանզի ուշացնելը կհանգեցնի Հայաստանի վերջնականապես Միջազգային Խաղալիքի վերածմանը, հասկանալի է՝ վնաեւ կործանմանը, Հայոց Պետականության ոչնչացմանը՝ Հայկական Լեռնաշխարհի մի կտորի վրա դեռ պահպանվող…
Աշխարհը վերաբաժանման տանող երկրների շահերը միշտ խաչվել են Հայկական Լեռնշխարհում, որ այսօր Անատոլիա են կոչում կամ հենց Թուրքիայի տարածք, իսկ Համաշխարհային Նշանակության Խաչմերուկը վերածվել է Կովկասյան եւ Մերձավորարեւելյան Տարածաշրջանների Խաչմերուկի… Անգամ այս իրավիճակում, տարիներ շարունակ ՀՀ իշխանություններին առաջարկել էինք որ գոնե մենք սկսենք կիրառել Եռատարածաշրջան ձեւակերպումը (Կովկասյան Շրջան – Հայկական Լեռնաշխարհ – Մերձավոր Արեւելք), որպեսզի այն հետզհետե մտնի միջազգային ասպարեզ… բայց…
…ինչեւէ, հիմա «Զանգեզուրի միջանցք» ասվածը հենց վերոնշյալ Միջազգային Տրոհումների Կարեւորագույն Առանցքներից Մեկն է … քանի որ այս հարցում կարեւորվում ու խաչվում են Միջազգային Խաղացող համարվող, ինչպեսեւ տարածաշրջանի երկրների շահերը…
Եվ այսպես, կան երկրներ, որոնք կողմ են նշյալ միջանցքի ստեղծմանը եւ կան երկրներ, որ դեմ են… (կներկայացնեմ իմ հիմնավորումները, իսկ որոշողը թող որոշի, թե որտե՞ղ է Հայաստանի շահը եւ արդյո՞ք Հայաստանն ու Հայությունը ինչ-որ մեկին պետք են)…
…ըստ ընթացող միջազգային քաղաքականության վերլուծության, Հայաստանը հերթական մասնատմանը տանող այս միջանցքին կողմ են՝ Թուրքիան, Ադրբեջանը, Պակիստանը, Վրաստանը, Ռուսաստանը, Իսրայելը, Մեծ Բրիտանիան, որոշ թուրքամետ ուժեր Միացյալ Նահանգներում եւ Գերմանիայում… դեմ են՝ Իրանը, Չինաստանը, Հնդկաստանը, Հունաստանը, Ֆրանսիան, որոշ հայամետ ուժեր ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Իտալիայում եւ արաբանակ մի շարք տարածաշրջանային երկրներում…
Սկսենք Սյունիքի միջազգային միջանցք ասվածի կողմնակիցներից՝
1. Թուրքիա
Անկարայի արտաքին քաղաքականության վաղուց ընդգծված ուղղություններից են նորօսմանականն ու նորհամաթուրանականը։ Այսօր էրդողանյան քիչ թե շատ հաջողված քաղաքականությունը, որ իսրայելա֊անգլո֊ամերիկյան աջակցություն ունի, նաեւ երկակիորեն` ռուսաստանա֊միջինասիական երկրների, նորօսմանականն արդեն բավարար չի համարում եւ գնում է համաթուրանականի` «Մեծ Թուրան» ստեղծելու ուղղությամբ (այս մասին շատ եմ գրել, նաեւ բազմաթիվ այլ հրապարակումներ կան… Բալկաններից դեպի չինական Ույղուրստան եւ Ռուսաստանյան Սախա֊Յակուտիա ներառյալ (արեւմուտք-արեւելք) ուղղությամբ եւ Արաբական թերակղզուց ու Իրանից եվրոպական թրքագեն Հունգարիա (մադյարների երկիր) ֊ ռումինա-մոլդովական գագաուզների տարածք – Ղրիմ (թաթարների երբեմնի զավթյալ բնակավայր) եւ այլ թրքագեն քոչվորների բնակեցրած ռուսաստանյան տարածքներ, իհարկե տարբեր անվանումներով) / (հարավ-հյուսիս ուղղությամբ)…
…եւ այս ճանապարհին թուրքերը Հայաստանը համարում են «անիծյալ սեպ» համաթուրանականության ճանապարհին եւ «Զանգեզուրի միջանցք» ասվածը ճանապարհ է բացում` ճեղքելով «անիծյալ սեպ»-ը … Իսկ այդ ճեղքումը ոչ միայն ճանապարհ է բացում թուրքական նպատակին հասնելու համար, այլեւ Հայաստանը դարձնում է կղզի-պետություն, հետագայում նեկ հարվածով ոչնչացնելու համար…
Իսկ մինչ այդ հարվածը, կսեղմվի նաեւ Հայաստանի հյուսիսային օղանը, երբ հարավում հաջողության հասած Թուրքիան «կվերցնի» Աջարիան, որին արդեն տիրել է տնտեսական լծակներով, կմտնի Ջավախք (թուրք-մցխեթների ձեռքը բռնած) եւ Մառնեուլի ադրբեջանացած շրջանի հետ կկտրի Վրաստանը Հայաստանից ու մի նոր միացում կտա Ադրբեջանի հետ…
2. Ադրբեջան
Այս պետությունն արհեստական ստեղծվել եւ այդպիսին էլ մնում է ցայսօր, պարզապես սիոնա֊մասոնա֊բոլշեւիկյան իշխանությանը (1920-1922թթ. սկսյալ) այսօր փոխարինել է իսրայելա-թուրքական իշխանությունը (իրականում շատ բան չի փոխվել), անգլո-ամերիկյան եւ ռուս-թուրքական խաչասերված քաղաքականությամբ համեմված… Ադրբեջան ասելով արդեն պետք է ավելի շատ Թուրքիա հասկանալ, քան Ռուսաստան, որ այդպիսին էր հետխորհրդային ամբողջ ժամանակահատվածում… Այսինքն` Բաքուն էլի ոչինչ չի որոշում (ավելի շատ այսօրվա Երեւանի փոխարեն է որոշում, քան՝ իր), կողմ է նշյալ միջանցքին, քանի որ դա թուրքական, նաեւ իսրայելա-անգլո-սաքսոնական եւ ռուսաստանյան հստակ շրջանակների պարտադրանքն է… այլապես իշխանափոխություն կլինի նաեւ Ադրբեջանում, ինչպես Հայաստանում եղավ 2018֊ին…
3. Պակիստան
Այս պետությունը ցայսօր չի ճանաչել Հայաստանի անկախությունը, պատճառաբանելով, որ «հայերն ագրեսոր են եւ գրավել են Ադրբեջանի տարածքները» (44-օրյա պատերազմում Ադրբեջանին բացահայտ աջակցում էին)… եւ թե պակիստանցիներն ու ադրբեջանցիները «մեկ ազգ են` երկու պետությունում` իսլամական ազգ են»…, ճիշտ այնպես, ինչպես համաթուրքական դաշինքն է նշում, որ «մեկ ազգ են` վեց պետությունում» (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղրղզստան)… / վերջերս էրդողանյան Թուրքիայից հնչեցրեցին նաեւ այս ասվածի «համառոտ տարբերակը», որ «թուրքերն ու ադրբեջանցիները մեկ ազգ են` երկու պետությունում», բայց ոչ թե «իսլամական ազգ» ինչպես պակիստանյան տարբերակում, այլ թուրքական…
Պաշտոնական Իսլամաբադը հույս ունի, որ Թուրքիա-Ադրբեջան դաշինքին աջակցելով` կունենա հզոր դաշնակից Հնդկաստանի դեմ, ինչպես Քաշմիրի զավթման, այնպես էլ այլ հարցերում… / Անկարան էլ ակնկալում է ուժեղ Պակիստանի միջոցով հասնել չինական Ույղուրստան եւ տիրանալ հսկայական մի տարածքի, որը թույլ կտա ոտնձգության դիմել Ռուսաստանի սախայակուտական եւ հարակից հեռավորարեւելյան ավելի ընդարձակ տարածքների նկատմամբ..
4. Վրաստան
Դարերի պատմությունը աներկբա հավաստում է, որ այս հարեւան պետությունը միշտ թաքնվել է Հայաստանի թիկունքում եւ հաճախ էլ խուսափել է զավթարարների ավերումներից եւ այլ կորուստներից… / թաքնվել է մեր թիկունքում եւ մեր դժվարին պահերին երբեմն էլ հենց այդ թիկունքից հարվածել է մեզ` միշտ աչք դնելով Հայաստանի տարածքների վրա…
Վրաստանը ԽՍՀՄ կազմում նորից սեփականացրեց Ջավախքը, գործածելով Ստալին-Բերիա հակահայկականությունը, Լոռին ջհաջողեց, բայց ցայսօր հարմար պահի է սպասում…
Եվ Թբիլիսիում «կարծում» են Հայաստանի ինքնուրույնության «անջատումը» կհանգեցնի իրենց երազանքի իրականացմանը եւ ոչ միայն այդ…
Սակայն ինչպես վերը նշեցի, ոչ միայն Լոռին չի ստանա, այլեւ Ջավախքն ու Մարնեուլի ադրբեջանաբնակ շրջանը կզիջի Թուրքիային, որ գոնե պահպանի պետականությունը (քանզի այն դեռ Արեւմուտքին պետք է՝ ընդդեմ Ռուսաստանի)..
5. Ռուսաստան
Լենին-Աթաթուրք ծպտյալ հրեական եղբայրության եւ հետագա թուրք֊խորհրդային իշխանությունների կապի մասին նշված է վերեւում, ինչը շարունակվում է Պուտին-Էրդողան (Ռուսաստանում տեսակետ կա, որ Պուտինը 1/4֊ով հրեա է, իսկ Թուրքիայում խոսում են Էրդողանի խառնագենում հայ֊հրեական արյան մասին…) համագործակցությամբ (ՌԴ կիսահայագեն պաշտոնյաների մասով սպասումներն անիմաստ են, նման են կիսահայագեն հայաստանաբնակների կարգավիճակին… սրանց ասվում է ինչ անել կամ չանել ֊ ՌԴ կիսահայ վարչապետ Միշուստին, կիսահայ ԱԳ նախարար Լավրով եւ այլք)… Ամերիկյան սփյուռքահայ հատվածն ավելի ազդեցիկ է իր երկրում, բնակավայրերում, քան ռուսաստանյանն իր…
Ռուս-թուրքական ավելի քան 20 պատերազմներ են եղել եւ գրեթե բոլորն էլ առնչվել են Հայաստանին ու հայությանը (նաեւ պետականազուրկ ժամանակներում) եւ ռուսները կամ Ռուսաստանը անկախ պետականության ձեւից, միշտ հայերին զոհաբերել են թուրքերի հետ «պատերազմական վերջնահաշվարկում», սա դարձել է հայ-ռուսական բարեկամություն ասվածի «նոնսենսը»…
…եւ ցայսօր կարծես դեռ ռուսական օրակարգում «ննջում է» ռուս ցարերից եկած (հետո նաեւ եվրո-ամերիկյան ուղղոթյուն ներմուծված)` «Հայաստանն առանց հայերի» կարգախոսը, որ Հայաստանը ռուսական կայսրությանը պետք է որպես տարածաշրջանային «ֆորպոստ»-ոտնատեղ ունենելու համար, այսօր էլ` նույն մտածողությունը որոշակիորեն կա Կրեմլում` որպես ընդդեմ Թուրքիայի (Ադրբեջանի) եւ Արեւմուտքի (ինչու չէ` նաեւ ընդդեմ Իրանի) ոտնատեղի…
Եվ Մոսկվան ձգտում է«Զանգեզուրի միջանցք» կոչվածը սեփականացնել ու վերստին տիրել իրավիճակին Կովկասում` նաեւ ավելի դյուրին ու պինդ թիկունքով գործելով Մերձավոր Արեւելքում…
Չեմ ժխտի, որ այս նույն Ռուսաստանում կան ուժեր, որ իրապես ճշմարիտ ու հայանպաստ են գործում, որ դեմ են այս միջանցքին եւ ցանկանում են տեսնել հզոր Հայաստան դաշնակցի` հանուն ռուսական շահերի հետ համադրելի գործունեության… (բայց սա առանձին քննարկման նյութ է, ինչպես հայանպաստ եվրո-ամերիկյան ուղղության որոշ ուժերի առկայության հարցը)..
6. Իսրայել
Հրեաները, որ վաղուց են ունեցել աշխարհակալ ծրագրեր եւ վաղուց էին (ծպտյալ հրեաների գործելաոճով ֊ այլազգիների անուն֊ազգանուններով, այդ թվում` հայերի) որոշիչ դեր ստանձնել աշխարհի գաղտնի կառույցներում, իրենց նոր պետականությունը ձեւավորեցին 1948թ.֊ին` ճանաչում ստանալով ՄԱԿ-ում` շուրջ 14 հզ. քառ. կմ տարածքով (որն իհարկե քանիցս ընդարձակվել է իսրայե-ա֊արաբական պատերազմներով)…
…բայց մինչ այդ էլ հրեաները հազարամյակներ շարունակ (չեմ ժխտի՝ նրանք Յոթ Տիեզերածին Աստվածներ ունեցող Ազգերից մեկն են եւ մեր հակամարտությունը շա՜տ խորն է ֊ Վերից֊Վար է ընթացել-ընթանում…) փորձել-փորձում են տիրանալ Հայաստանի ու հայության հանապարփակ հնարավորություններին ու կարողություններին (գործածելով նաեւ իրենց մայրական կաթը-գենը՝ հրեաց փեսաների (իհարկե ոչ միայն հայերի շրջանում) ձեռքբերմամբ…), ինչի համար դիմել են բազում վայրագությունների, ստորությունների եւ աջակցել են հայության թշնամիներին (այս մասին էլ բազում հրապարակումներ ունեմ, որ տեղադրված է www.hayary.org -ում)…
…թուրքականությունը (թրքություն -թուրքիզմ) եւ համաթուրանականությունը (պանթուրքիզմ) սիոնականության (սիոնիզմ) ծնունդ են, հոգեզավակներն են եւ եկան օժանդակելու հրեական դավադրանքներին` հայի ծագումն ու ինքնությունը, հայրենիք֊բնօրրանը, գիտությունն ու մշակույթը, հավատն ու Հայ Աստվածներին համաշխարհային պատմությունից ջնջելու եւ կասկածի տակ առնելու քաղաքականությանը եւ հային «խառնածին ազգ» – «տարածաշրջանում եկվոր ազգ» սարքելու սինաբանությանը, ինչը թույլ կտար վերջնականապես տիրանալ Տիեզերական Առաջնեկությանը եւ Մարդկության Ծագման (Վկայագրին) Օրրանին (Արարիչը Արարեց Արարածին Արարատում…)` Արարատյան Աշխարհին – Հայկական Լեռնաշխարհ-Բնաշխարհին (այս ամենի մասին եւս կարելի է կարդալ www.hayary.org -ում)…
Եվ թուրքը ամեն հայկական բան խեղելու, ոչնչացնելու կամ յուրացնելու լավագույն թեկնածուն էր հրեաների` որպես խառնածին եւ արյունարբու քոչվոր տեսակ, որ մարդանման է, բայց մարդ չէ… եւ այսօր հայերի ցեղասպանն ու հետքերի ջնջողն է Հայոց Բնօրրանում…
…թուրքիզմն ու պանթուրքիզմը սկսեցին հայերի բնաջնջման եւ տարաբնույթ հետքերի վերացման իրական նպատակը սիոնիստական է (մասոնականությամբ, սորոսականությամբ, աղանդավորականությամբ, լգբտ-ականությամբ եւ այլ մարմնա-մտա-հոգեխեղումներով պարուրված), հաջողության հասնելուց հետո, արդեն թուրքերի ոչնչացման հարցն է դրվելու… – հենց թյուրքերին են նախապես միմյանց դեմ հանելու` «թուրքական գենի հիմնադրին» – «թուրքերի հայր-առաջինին» գտնելու անպտուղ պայքարով… ինչն արդեն եղել է՝ (աթաթուրք / աթաթաթար / աթաթուրքմեն(թուրքմենբաշի) / աթաադրբեջանցի (հեյդարալիեւյան հետեւորդներ (որ քրդական ծագում է վերագրվում) / աթաղազախ (նուրսուլթան-նորսուլթանական հետեւորդներ (որ ժամանակին մեզնից ղազախների արիական ծագման ապացույցներ էին խնդրում՝ կլորիկ գումարի դիմաց)) եւ այլն (այս մասին տարիներ առաջ տպագրվել է “Լուսանցք” ազգայի-֊ազգայնական շաբաթաթերթում (փնտրել www.hayary.org -ում))…
…նշեմ, որ 44-օրյա պատերազմում Ադրբեջանին աջակցելը եւս վերոշեշտյալ հայահալած նպատակին էր ծառայում, զուգահեռ նաեւ՝ Իրանի դեմ գործելու, այսօր արդեն իրագործվող նպատակին, ինչի համար էլ՝ հակահայկական եւ հակիրանական, 1918-1920թթ. ստեղծվել է Ադրբեջանը` լեռնային հրեաների ու թաթարների, ինչպեսեւ` տարածքում բնակվող քրդերի (թերեւա նաեւ հայերի) խառնուրդից (հիշեցնեմ նաեւ «Կարմիր Քուրդիստանի» մասին` Ադրբեջանի կազմում` ՀԽՍՀ եւ ԱԽՍՀ արանքում)… Իրանը ցանկանում են մասնատել, ուստի «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պիտի կտրի սահմանային կապը Հայաստանի հետ – մեկուսացնի երկուստեք եւ Հայաստանի հետ զուգահեռ իրականացվի Իրանի մասնատումը… / ահա թե ինչու պարտվեց հաղթող եւ դիրքերը մինչեւ միջազգային դավադրության վերջին պահը (ՀՀ իշխանության վերից-վար դավաճանությունը) չլքող հայ զորականը…
Այո՛, մենք հաղթում էինք, չնայած որոշ դիրքերում նահանջել էինք եւ հազարավոր զոհեր ու վիրավորներ տվեցինք (որոնց մեծ մասը հենց դավաճանության հետեւանքը եղավ) / (սա նաեւ որպես մասնակից-ականատես եմ հավաստում)… եւ համեմատության համար նշեմ, որ արեւմտյան ու ռուսաստանյան լրատվամիջոցներն այլեւս բացահայտ գրում են Ադրբեջանի ավելի քան 22 հազար զոհերի եւ տասնյակ հազարավոր վիրավորների ու անհետ կորածների մասին (այդ թվում՝ թուրք զինվորականներ ու իսլամական ահաբեկիչներ)…
Հիմա «հաղթած» Ադրբեջանը պիտի երգելով հարձակվի Իրանի վրա, որ իրանական Ադրբեջան-ների հաշվին «Մեծ Ադրբեջան» ստեղծի, ինչն էլ կոգեւորի Թուրքիային` համաթուրանականության առումով, եւ վերջինս եւս կպատերազմի Իրանի դեմ … ինչը վերջում կստացվի` հանուն Իսրայելի էր, հրեական նպատակների, երբ ինչպես վերը նշեցի, Թել-Ավիվը նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնատման խնդիրը առաջ կքաշի..
Իսկ մինչ այս իրադարձություններին հասնելը, ինչը դեռ հարց է, թույլ Հայաստանը Իսրայելին, այսօր բացի Թուրքիայից ու Ադրբեջանից, բոլոր մյուսներին դեռ պետք է` Անկարային եւ Բաքվին իրենց ձեռքերում պահելու համար, որպես հակաթյուրքական մշտառկա ու միշտ սրածայր գործիք…
7. Մեծ Բրիտանիա (սաքսոնական` գերմանո-ամերիկյան որոշ թուրքամետ ուժեր եւս)
…անգլո-սաքսոնականությունն ի սկզբանե հակահայ բնույթ է ունեցել եւ չի փոխել իր կողմնորոշումը` առավել թուրքամետ դառնալով… Անգլիան աշխարհի ոչ թուրքական ամենահակահայ երկիրն է (ո՛չ Մեծ Բրիտանիան – Շոտլանդիան, Ուելսն ու Հյուսիսային Իռլանդիան առանձնացնում եմ անգլիական կեղտաքաղաքականությունից, ինչպես Բավարիան“ գերմանական, իսկ Բասկոնիան եւ Կատալոնիան` իսպանական հակահայկականությունից)…
Լոնդոնին եւս պետք է հիշյալ միջանցքը, քանի որ թյուրքական աշխարհը ծառայում է անգլիական գորշ քաղաքականությանը… ոչ միայն Անգլիայի իշխանությունները, այլեւ թագուհին ամենաբարձր մակարդակով թուրքահաճ են, այսօր Անգլիայի նոր թագավորը` եւս, եւ դարերի հայասպանդը նրանց աչքերի համար չէ…
…անգլո-սաքսոնականությունը ամբողջ ուժով չի գործում այլեւս, քանի որ Գերմանիայում եւ ԱՄՆ-ում առաջ են եկել հայանպաստ քաղաքականությամբ ուժեր, որոնք նաեւ դեմ են թուրքական ծավալապաշտությանը – համաշխարհային գերտերություն դառնալու երազանքին (որ երազախաբություն է իրականում)… Սակայն այս թուրքական զառանցանքը շահարկում են վերոհիշյալ բոլոր երկրները` թյուրքական յաթաղանը թափահարելով անենուր, որտեղ դեմ են անգլո-սաքսոնական եւ իսրայելա-ամերիկյան դաշինքին կամ՝ ԽՍՀՄ-ը վերականգնելու ռուսական ԱՊՀ-ականությանը, բայց իրականում` վելիկո(մեծ)ռուսական նկրտումներին…
* Եվ ամենավատն այն է, որ բոլոր դեպքերում Հայաստանն է կենտրոնում` ընդդեմ թյուրքականության… / բայց ինչը կարող է կտրուկ հակառակ ընթացքն ստանալ համաշխարհային նոր ձեւավորումների ընթացող այս փուլում (եւ կարծես չի բացառվում)` կրկին ընդդեմ թյուրքականության եւ մեզ համար շահեկան ավարտով…
Բայց մեզ հայանպաստ Հայաստան է պետք ձեւավորել եւ շատ շտապ…
- – -
Հիմա այն երկրների մասին, որոնք դեմ են «Զանգեզուրի միջանցք» կոչվածին`
1. Իրան
Իսլամական պետությունն այն հարեւանն է, որի հետ ոչ միայն դարերի, այլեւ` հազարամյակների պատմություն կա արձանագրված։ Եղել են նաեւ ոչ բարիդրացիական հարաբերություններ եւ պատերազմներ, բայց հային վերացնելու մղում չի եղել երբեւէ, ինչը առկա է թուրք-ադրբեջանական նորելուկ արհեստածին «ազգ»-ի խառնագենում… Սա բացակայում է արիադավան (հեթանոս) հայ-պարսկական հարեւանության ընթացքում, նաեւ հայ (քրիստոնյա) – իրանական (մահմեդական) հարեւանության ժամանակ… Չխորանալով այդ մանրամասների մեջ, կնշեմ միայն, որ Իրանը այն մահմեդական երկրներից է, որ իսլամական աշխարհում, հատկապես ազդեցիկ «Իսլամական համաժողով կազմակերպությունունում» հիմնականում պաշտպանել է Հայաստանի շահերը թուրք-ադրբեջանա-պակիստանյան հակահայ դրսեւորումներից, իսլամական ջիհադ (սրբազան պատերազմ) հայտարարելու պարբերական մոլուցքից…
Պարսկաստան-Իրանի հետ եւս կան պատմական տարաձայնություններ, չկարգավորված հարցեր, ինչը հիմա երկկողմանիորեն չի շոշափվում, կարծես ինքնաբերաբար սառեցվել է… Իսկ 100 տարուց մի քիչ ավել պատմություն ունեցող արհեստածին Ադրբեջանի հետ Իրանը ունի առկա տարածքային եւ այլ խնդիրներ, քանի որ ԻԻՀ-ում բնակվում են միլիոնավոր ադրբեջանցիներ, որոնց մի մասը նաեւ թրքախոս է եւ «Մեծ Ադրբեջանի» կողմնակից, / նաեւ քրդեր կան բազմաթիվ, որոնց մի մասը «Մեծ Քրդստանի» ստեղծման (իրանական, թուրքական իրաքյան եւ սիրիական քրդաբնակ տարածքների միավորմամբ) կողմնակից են եւ թշնամական արտաքին միջամտությամբ կարող են միանալ հակաիրանական գործողություններին… / արաբներ եւս կան (եւ այլք), որ հայտնի չէ ինչպես կպահեն իրենց, եթե Թեհրանի գործերը դժվար ընթացքի հանդիպեն առաջիկայում…
Իսկ դա հնարավոր է, քանզի իսրայելա-անգլո-ամերիկյան քաղաքականությունը որքան անհանդուրժող է ռուսական ազդեցության նկատմամբ, այնքան էլ դեմ է Իրանի եւ Չինաստանի հզորացմանը (առավել եւս, որ 3-րդ համաշխարհսյին բեւեռի ձեւավորման նպատակ ունեն Պեկինն ու Թեհրանը)…
Իրանի մասնատումը իսրայելա-անգլո-ամերիկյան գերնպատակներից է, ուստի Իրանի համար անչափ կարեւոր է Հայաստանի հետ սահմանը եւ Թեհրանն ամեն գնով դեմ է լինելու «Զանգեզուրի միջանցք» ասվածին, որը կվերսհսկվի ոչ հայկական կողմից (չնայած օրվա թրքամետ (եւ անգլո-սաքսոնահպատակ) Հայաստանը եւս հայկական կողմ չի կարելի դիտարկել).. . Չի բացառվում, որ Իրանը պատերազմի մեջ կմտնի այդ հարցով, քանի որ կռահում-գիտակցում է ռուս-թուրքական տաք եւ սառը հարաբերությունների վտանգավորությունն ու անվստահելիությունը…
Հստակ է՝ Իրանը նաեւ իր հին ձգտումներին հարազատ է մնում՝ Նախիջեւանի եւ Թալիշստանի կցումը Իրանին… այս դեպքում դեմ չի լինի նաեւ Զանգեզուրի եւ Արցախի մի հատվածի հետ միասին…
Ինչեւէ, այսօր թերեւս միայն Իրանին է պետք (շահագրգիռ «հեռու հարեւաններից» նաեւ Հունաստանին ու Կիպրոսին) իր կողքին ունենալ ամուր եւ ազգային (ո՛չ միջազգային (այսինքն` Արեւմուտքի) ազգամերժ եւ անբարո օրենքներին գերի) Հայաստան, իր սահմաններն ավելի անառիկ դարձնելու եւ թուրքական ճակատի դեմ ընդհանուր ուժերով եւ հաղթականորեն հանդես գալու համար…
2. Հունաստան (եւ Կիպրոս)
Հունաստանում եւս այն կարծիքին են, որ երկրի սահմաններն ավելի ապահով կլինեն (Թուրքիան տողատակերով սպառնում է զավթել մի շարք ափամերձ կղզիներ, նաեւ Կիպրոսն ամբողջությամբ), եթե Հայաստանին հաջողվի դիմակայել թուրքական ծավալապաշտական ընթացքին… եւ պատրաստ են աջակցել Հայաստանին, դեմ են վտանգավոր միջանցքի ստեղծնանը…
Պատմական հեռավոր անցյալից հայ-հունական լավ ու վատ ժամանակաշրջաններ եւս կան, բայց վաղուց այդ հարաբերությունները կարգավորվել են (ինչպես պարսկական֊իրանականը), առավելապես թուրքական հակահայ եւ հակահույն դրսեւորումների պատճառով (ցայսօր հրեական, հունական եւ հայկական համայնքները Թուրքիայում համարակալված են երկրի անվտանգության համակարգում` 1, 2, 3 կոդերով, հայերին էլ առհասարակ ազգ ֊ ազգային փոքրամասնություն չեն համարում, գրանցել են` որպես քրիստոնեական փոքրամասնություն, ինչպես այլ կրոնական կազմակերպությունները… իսկ հույներն ու հայերը երկրի անվտանգության հայեցակարգում թշնամիներ են արձանագրված)… Այս համապատկերում ՀՀ իշխանությունների «խաղաղության դարաշրջանը» թուրք-ադրբեջանական հայակերների հետ ո՛չ միայն ծիծաղելի է, այլեւ՛ թուրքահաճ եւ հայադավ…
Հայամետ երկրների շարքում է նաեւ Կիպրոսը, որի մի մասը 1975թ.-ից զավթել է Թուրքիան եւ լցրել թուրքերով – թուրքական զորքով (Կիպրոսի թուրքական հանրապետություն հռչակելով, որ միայն Անկարան է ճանաչել, Ադրբեջանն անգամ վախեցել է ճանարել, որ Արցախից «ազատորեն» խոսի)։ Այսօր էլ Անկարան չի հրաժարվել Կիպրոսին ամբողջությամբ տիրելու մտքից…
3. Չինաստան
Այս երկիրը, որ աշխարհում 3-րդն է տարածքով` 9.597.961 քառ. կմ (1. Ռուսաստան – 17.075.401 քառ. կմ (Ղրիմը եւ նոր միավորած ուկրաինական 4 շրջանները – շուրջ 100 հզ. քառ. կմ տարածքով՝ չհաշված) 2. Կանադա – 9.970.610 քառ. կմ, ԱՄՆ-ն միայն 4-րդն է` 9.363.520 քառ. կմ) եւ 1-ինն է բնակչությամբ՝ շուրջ 1,4 մլրդ., վաղուց հավակնում է դառնալ 3-րդ համաշխարհային բեւեռն աշխարհում։ Այս բազմակողմանիորեն զարգացած երկիրը, որ տնտեսության արագընթաց զարգացմամբ արդեն գերազանցում ԱՄՆ-ին, եւս վտանգված է թուրքական ծավալապաշտությամբ… Չինաստանի թյուրք-ույղուրները տասնյակ տարիներ է փորձում են մասնատել երկիրը, իսկ հիմա համաթուրքական խեղկատակությունը հասել է նաեւ Ույղուրստան… Եվ Բեյջինը (Պեկինը) դեմ է Հայաստանի թուրքացմանը, որի դեպքում կբացվի թուրքական արշավանքի ճանապարհը դեպի Միջին Ասիա եւ … Չինաստան։
Այստեղ նույնպես գիտակցում են ռուս-թուրքական բարեկամա-թշնամական կապերի առկայությունն ու անվստահելիությունը եւ պատրաստ են աջակցել Հայաստանին… դեմ են հակահայ միջանցքի գոյությանը, քանի որ միայն ինքնուրույն Հայաստանը կլինի-կմնա այդ «անիծյալ սեպը», որը մխրճված է համաթուրանականութհան կոկորդում` փակելով նաեւ թյուրքական զավթարարության ուղին դեպի Ույղուրստան…
Չինաստանի տարածաշրջանային ամենամեծ դեսպանատան կառուցումը Հայաստանում շատ բան է բացատրում (ինչպեսեւ՝ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի մեծ դեսպանատների առկայութունը)…
4. Հնդկաստան
Այս երկրի հետ հայերին կապում է նաեւ համաշխարհային հնագույն պատմությունը, հնագույն քաղաքակրթությունների փաղանգը լրացվում է նաեւ հնդկականով` հայկականի, պարսկականի, հունականի, չինականի (իհարկե եգիպտականի (չշփոթել արաբականի հետ) եւ հրեականի) հետ միասին…
Ճիշտ է Հնդկաստանն ու Չինաստանն էլ ունեն որոշակի տարածքային վեճ Տիբեթի հատվածում, բայց դա այսօր օրակարգային չէ եւ այս երկու մեծատարածք երկրները (նշեմ նաեւ Հնդկաստանի տարածքը, որ 7-րդն է աշխարհում (3.287.590 քառ. կմ), որ ունեն աշխարհի շուրջ 7,5 մլրդ. բնակչության զգալի մասը (1,4 մլրդ (Չինաստան). + 1,1 մլրդ. (Հնդկաստան) մարդ) եւ հզոր ռազմա-տնտեսական համակարգ, կարող են լուրջ հայամետ քաղաքականությամբ եւ հակաթուրքականությամբ լրջորեն փոխել իրավիճակը մեր տարածաշրջանում եւ ոչ միայն մեր…
Ինչպես Չինաստանն ունի ներքին թյուրքական խնդիր, այդպես էլ Հնդկաստանն ունի պակիստանյան խնդիր, ինչը միայն Քաշմիրի հարցով չի սահմանափակվում… Իսկ ուժեղ Թուրքիան կուժեղացնի իր իսլամական եղբայր Պակիստանին` ընդդեմ Հնդկաստանի եւ Չինաստանի, ինչու չէ` նաեւ ընդդեմ Իրանի, որին սահմանակից է ԱՄՆ-ի կողմից միջուկային զենք ունեցող երկրների շարք մտած Պակիստանը (խիստ իսլամական այս երկիրն այդ զենքը ստացել է ամերիկյան շահերը պաշտպանելու եւ հենց Հնդկաստանին ու Չինաստանին իբր հակակշռելու համար)…
5. Ֆրանսիա / (որոշ հայամետ ուժեր Գերմանիայում եւ Իտալիայում) – (որոշ հայամետ ուժեր ԱՄՆ-ում եւ ՌԴ-ում)
Այս եվրոպական երկիրը (551,500 քառ. կմ – շուրջ 62 մլն. բնակչությամբ), որը Ռուսաստանի Դաշնությունից (17,075,401 քառ կմ – շուրջ 143 մլն. բնակչությամբ) եւ մասնատված Ուկրաինայից հետո (նախկինում՝ 603,700 քառ. կմ (այսօր գուցե արդեն 450 հզ. քառ կմ մնացած լինի) – շուրջ 46 մլն. բնակչությամբ, էլի զգալիորեն պակասած) ամենամեծ երկրն է Եվրոպայում եւ համեմատաբար ամենահայամետն է Արեւմտյան բեւեռում կարեւոր դեր ունեցող երկրներից… / կարեւոր դեր ունի նաեւ ՆԱՏՕ-ի կազմում (+ Ֆրանկոֆոնիայի երկրների աջակցությունը)։
Հայամետ լինելով, միաժամանակ շատ հարցերում թուրքամերժ է պաշտոնական Փարիզը, ինչը հաճախ չի էլ թաքցնում։ Բայց վճռական չէ, Վաշինգթոնի ձեռքը դեռ ծանր է Փարիզի լիիրավ ինքնուրույնության համար… Ֆրանսիան այն ուժը չունի, որ ընդդիմանա Արեւմուտքի իսրայելա-անգլո-ամերիկյան հատվածին, եւ ոչ միայն հայկական հարցի (հայ դատի) արդարացի լուծման առումով…
Բազում տասնամյակներ շարունակ Եվրոպայի որոշիչ եռյակի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա) կողմից Կովկասը բաժանված էր (Հյուսիսային Կովկասը վաղուց Ռուսաստանի տարածք է, խոսքը Հարավային Կովկասի մասին է)։ Ադրբեջանն իր գազա-նավթային փողերով անգլիական էր, Վրաստանն իր տարանցիկությամբ` գերմանական էր, իսկ Հայաստանն իր բնական պաշարներով եւ նորարար մտքերով` ֆրանսիական էր (ռուսական եւ ամերիկյան կողմերը, որպես գերտերություններ, իրենց ազդեցությունն ունեն բոլոր երեք երկրների նկատմամբ)… Գրեթե ոչինչ չի փոխվել, հիմնականում միայն Գերմանիան հետզհետե կորցրեց իր ազդեցությունը Վրաստանում, որտեղ լիարժեք այսօր իշխում է միայն Վաշինգթոնը, որի թույլտվությամբ՝ որոշակիորեն նաեւ Թուրքիան…
Եվրոպական նահանջն այստեղ ոչ միայն ռուսական պատճառներ ունի, այլեւ` այլ, «մաքուր» եվրոպական եռյակի (Ֆրանսիա, Գերմանիա եւ Իտալիա) թուլացումը` անգլո-սաքսոնական (ամերիկյան) ազդեցության մեծացման հետեւանք է նաեւ, ինչը միշտ կրկնվում է տարբեր տարածաշրջաններում, երբ Լոնդոն-Վաշինգթոն դաշինքը միտում է նկատում` ռուս-եվրոպական մերձեցման (այս մասին եւս ունեմ հրապարակումներ)… Այս պատճառով էր նաեւ Լոնդոնի ընդվզումը հին աշխարհամաս կոչվող Եվրոպայի` ԱՄՆ-ից հետզհետե անկախացող Եվրամիության դեմ (Ֆրանսիան-Գերնանիան-Իտալիան էին հենց դա առջնորդում), որից էլ դուրս եկավ Մեծ Բրիտանիան, կարելի է ասել` Անգլիան, քանի որ Շոտլանդիան եւ Հյուսիսային Իռլանդւսն վաղուց են ցանկանում անկախանալ «Մշուշապատ Ալբիոն»-Անգլիայից եւ ԵՄ մտնել, ինչին հաստատ կհետեւեր Ուելսը…
Եվ իզուր չէ, որ Լոնդոնի եվրակազմաքանդիչ քայլը միանգամից ողջունեց Անկարան եւ հայտնեց, որ պատրաստ է Անգլիայի հետ նոր եվրակառույց հիմնել… իսկ այս ԵՄ-ին Թուրքիան «քրւստոնեական ակումբ» էր կոչել, որտեղ միայն Ալբանիան էր իսլամական երկիր… եւ միայն անգլո-ամերիկյան ջանքերով մասնատված Հարավսլավիայից, ապա Սերբիայից առաջացան եւս իսլամական երկուսը` Բոսնիա եւ Հերցեգովինան ու Կոսովոն… դեռ Թուրքիան ու Ադրբեջանն էլ իսլամական եվրաթեկնածուներ են (այսօր էլ այս 5 իսլամական երկրները (+Ղազախստանը, որ որոշ եվրապական գործընթացների մասնակից է եւ թուրք-ադրբեջանական համայնքները եվրոպական երկրներում, արդեն թուրքամետ ուժ են դարձել Եվրոպայում՝ ի հակակշիռ եվրոպական հայերի կուռ համայնքի)…
…Ֆրանսիան այն երկիրն է, որ Էմանուել Մակրոնի օրոք ստանձնեց եւ կարողանում է պահպանել ԵՄ նշանակությունը ու մնում է եվրոպական շարժիչ ուժը, քանի որ Անգելա Մերկելի օրոք այդ դերը ստանձնել էր Գերմանիան… բայց ԵՄ-ին նոր վտանգ է սպառնում` Իտալիայի ազգայնական (Ֆաշիզմի գաղափարախոս Մուսոլինիի նկատմամբ համակրանք տածող) թեւի իշխանության գալով, որը դեմ է եվրոքաղաքականության շատ սկզբունքների (նաեւ Ռուսաստանի հետ առկա հարաբերությունների պահպանմանը)…
Ինչեւէ, Ֆրանսիան դեմ է Հայաստանի մասնատմանը եւ ավելի կտրուկ է սուվերեն Հայաստանի սահմանների պահպանման հարցում, քան Արցախի դեպքում էր արձագանքում 44-օրյա պատերազմի ժամանակ եւ մինչ այդ էլ… Բայց Հայաստանի կործանումը կամրապնդի անգլո-սաքսոնական եւ իսրայելա-թուրքական առանց այն էլ հաստատուն դիրքերը, ինչը կչեզոքացնի ֆրանսիական (եւ բուն եվրոպական) քաղաքականությունը Կովկասում, ապաեւ` Մերձավոր Արեւելքում… եւ այլուր…
Իսկ իսրայելա-անգլո-ամերիկյան երախի ժանիքները վաղուց թուրքական յաթաղանի տեսք ունեն, ինչը տեսանք նաեւ 44-օրյա պատերազմում եւ տեսնում ենք այսօր էլ Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Լիբիայում, հունա-կիպրական ճակատում եւ Իրանում, անգամ Եվրոպայում՝ ի դեմս եվրոպական երկրներում բնակվող թուրք-ադրբեջանցիների եւ այլն… / այս ամենն էլ կարեւորում է Հայաստանի դերը ոչ միայն տարածաշրջանում, այլեւ անգլո-թուրքական (որ նաեւ հակաեվրոպական է) ծավալապաշտության համապատկերում առհասարակ…
Իհարկե Ֆրանսիան, ինչպես Արեւմուտոի մյուս երկրները, վստահություն չեն ներշնչում դեռ, քանզի դա հիմնված է մեր պատմական փորձին, բայց աշխարհակարգը փոխվում է եւ ըստ իրավիճակի կարող են փոխվել նաեւ երկրները… իսկ նման իրավիճակներ նկատվում են Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Բելգիայի, Շվեդիայի, Հունաստանի եւ այլ երկրների, այդ թվում` ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Ուրուգվայի, Եգիպտոսի եւ … ՌԴ -ի որոշ ռազմա-քաղաքատնտեսական շրջանակներում, որ հայամետ ուժերը կարող են բացել նոր էջ համաշխարհային հայամետությամբ եւ հակաթրքությամբ պայմանավորված, ինչը կարող է լրջորեն դրսեւորվել Աշխարհի Վերաձեւման կամ Նոր Աշխարհակարգի ձեւավորման այս փուլում…
Մի նախադասությամբ հավելեմ, որ հավատազեղումների նոր փուլն ու կրոնական պատերերազմները (Թուրքիան այստեղ էլ է խցկվել՝ փորձելով համաթուրանականությունը համադրել համաիսլամականության (հատկապես Պակիստանի հետ), անգամ համաարաբականության (հատկապես Պաղեստինի հարցում հակահրեա խաղալով) հետ…
Բայց կրոնական պատերազմները դեռ սպասման մեջ են (գուցե դրանց կարիքը չլինի), ամեն դեպքում՝ շարունակում են տեղային բնույթ կրել, իսկ մեկ այլ՝ արտաքինից «խաղաղ պատերազմ», այսինքն՝ մարդկության սանձարձակացումն ու բարոյազրկումը, համարակալումն ու չիպավորումը («ոսկե միլիարդի» (աշխարհում «մեկ ազգ – մեկ պետություն» ստեղծելու եւ երկրում 1 միլիարդ բնակչություն պահելու գաղտնի ծրագիրը))՝ ավարտական փուլ է մտել…
Բայց աշխարհն ազգայնանում է եւ Նոր Աշխարհակարգը չի՛ կարող միադեմ ու միատարածք լինել… եւ մենք էլ չե՛նք կարող մնալ որպես համաշխարհային խաղալիք, քանզի միայն խաղացողներին է փայ հասնում այս աշխարհում…
Հայաստանի Ազգային Պետություն – Համահայկական Գերնպատակներով եւ Համաշխարհային Համադրումներով Գործող-Գործակցող, – ահա մեր Միջազգային Խաղացողը…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) համակարգող)
Հ.Գ. – Եվ կրկնեմ վերեւում հնչեցրած հարցս, ի՞նչ եք կարծում` ու՞մ է պետք Հայաստանը… որտե՞ղ եւ ինչպե՞ս պիտի գործի հայկական միացյալ ուժն ու նպատակը…




Armenian