Թիվ 18 – համար 7 – 2003

ՀԱՅ-ԱՐԻՆԵՐ

 Թիվ 18 – համար 7 – 2003

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
    Ազգային Համաձայնության Խորհրդարանը (ԱՀԽ) հասարակական բաց կառույց է, որն առաջնորդվելու է ՀՀ ազգաբնակ-
չության և համայն հայության շահերով, ձգտելու է ազգային միաբանության և համերաշխության:
1.ԱՀԽ հիմնադիրներն են՝
ա/ Հայ Արիական Միաբանությունը՝ ի դեմս իր կազմում ընդգրկված Հայ Արիական _ Ցեղապաշտական Կուսակցության,
բ/ Հայաստանի Կոմունիստների Միություն Կուսակցությունը,
գ/ «Փառապանծ Մարտիկներ» Ռազմահայրենասիրական Միությունը,
դ/ «Մեկ Ազգ» Կուսակցությունը,
ե/ Հայ Ազգայնական Կուսակցությունը,
զ/ Հայարիական Միասնական Բռունցքը,
է/ «Մաշտոց Միավորում» Կազմակերպությունը,
ը/ ՀՀ Ցեղասպանության դեմ պայքարող պատերազմի և աշխատանքի վետերանների միությունը:
2.ԱՀԽ -ը կազմավորվում է հիմնադիր և համալրող կազմակերպությունների երեքական ներկայացուցիչներից և որոշումները կայացնում է ձայների մեծամասնությամբ: ԱՀԽ-ի որոշումներն ուժ են ստանում՝ ԱՀԽ-ի Նախագահության կողմից վավերացնելուց հետո:
3.ԱՀԽ-ն ժողովներ է գումարում ամիսը մեկ անգամ: Արտահերթ ժողովներ գումարվում են ԱՀԽ-ի մեծամասնության կամ ԱՀԽ  Նախագահության որոշումով:
4.ԱՀԽ-ի ժողովները վարում են անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները, հաջորդաբար, ամիսը մեկ հերթականությամբ:
5.Նախագահությունը կազմավորվում է հիմնադիրների ղեկավարներից, կամ նրանց կողմից լիազորված ներկայացուցիչներից:
6.Նախագահության նիստերը գումարվում են շաբաթը մեկ անգամ: Արտահերթ նիստեր գումարվում են ԱՀԽ  Նախագահությունում ընդգրկված կազմակերպություններից որևէ մեկի պահանջով կամ Նախագահության խոսնակի հրավերով:
7.Նախագահության խոսնակը գործավարում է մեկ ամիս: Խոսնակի պարտականությունը հաջորդաբար ստանձնում են Նախագահության բոլոր անդամները: Խոսնակը ներկայացնում է ԱՀԽ-ի դիրքորոշումները:
8.Նախագահությունը որոշումներն ընդունում է ձայների մեծամասնությամբ, բոլոր հիմնադիրների համաձայնությամբ:
9.ԱՀԽ-ից դուրս են գալիս կամավոր կերպով, Նախագահության նիստում հայտարարություն անելուց հետո: 
10.ԱՀԽ  ընդունվում և հեռացվում են Նախագահության մեծամասնության որոշումով, ըստ որում բոլոր հիմնադիրների համաձայնությամբ:
11.ԱՀԽ-ն լուծարվում է ԱՀԽ ժողովում՝ ձայների մեծամասնությամբ ընդունած որոշմամբ, բոլոր հիմնադիրների համաձայնությամբ:
12.ԱՀԽ մշտական հանձնաժողովներն են՝
ա/ Հասարակական – քաղաքական հարցերի.
բ/ Օրենսդրական և իրավական հարցերի.
գ/ Արտաքին հարաբերությունների.
դ/ Լեզվի, կրթության, մշակույթի և սպորտի.
ե/ Հոգևոր-բարոյական, սոցիալական, բնապահպանական և առողջապահական հարցերի.
զ/ Արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման.
է/ Պատերազմների մասնակիցների իրավունքների պաշտպանության:                                              26.06.2003թ. ք. Երևան
                                                                        Հայ Արիական Միաբանության առաջնորդ՝  Ա. Ավետիսյան   
                                                                      Հայաստանի Կոմունիստների Միություն Կուսակցության
                                              առաջին քարտուղար՝  Ի. Թովմասյան
                                                       «Փառապանծ Մարտիկներ» Ռազմահայրենասիրական
                                            Միության նախագահ՝  Գ. Սարգսյան
                                                       «Մեկ Ազգ» Կուսակցության առաջնորդ՝  Գ. Թամազյան
                                                                  Հայ Ազգայնական Կուսակցության նախագահ՝  Ռ. Գևորգյանց
                                                                          Հայարիական Միասնական Բռունցքի ղեկավար՝  Մ. Մարտիրոսյան
                                                                             «Մաշտոց Միավորում» Կազմակերպության նախագահ՝  Ն. Բեժանյան
                                                                          ՀՀ Ցեղասպանության դեմ պայքարող պատերազմի և աշխատանքի

ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ

Հայ հասարակագիտակ մտքի աղքատութեամբ պիտի բացատրել հին սերունդի գաղջ վերաբերմունքը՝ դէպի նորը:
     Նոյն բանով բացատրէք նաե՛ւ նոր սերունդի անփոյթ կեցուածքը՝ իր ցեղի եւ հայրենիքի ապագայի հանդէպ:
       Հայ մարդը, իմաստասիրական ջանքի պակասի պատճառով, «նոր սերունդ» հասկացողութեան մէջ դնում է միայն կենսաբանական բովանդակութիւն: Նորը, ըստ այդ վերջինի, որդիներն են, հինը՝ հայրերը: Տարիքի պարզ խնդիր է թէ՛ նորը, թէ՛ հինը: Սերունդները միայն հասակով են տարբերւում իրարից: Ժամանակ կ’անցնի, եւ որդիները կ’այրանան ու կը բռնեն իրենց հայրերի տեղը: Այսքան ծիծաղելիօրէն պարզ եւ հեշտին է նոր սերունդի պրոբլեմը օրուայ հայ մտածողութեան համար:
* * *
     Սերո՛ւնդ – դա  կենսաբանական հասկացողութիւն չէ՛, «կանաչ հասկ» չէ՛ միայն, այլ եւ՝ հոգեբանական որոշ բովանդակութիւն: Դա էութիւն է՝ հինէն խորապէս տարբեր:
      Նոր սերունդը միշտ էլ ենթադրում է Նորը՝ մի նոր աշխարհազգացողութիւն, նոր մթնոլորտ, մի նոր կամք, որ «պիտի գերազանցէ անցեալը, անգա՛մ՝ ինքն իրեն»:
       Դա ցեղի յայտնութի՛ւնն է, ժողովրդի նո՛ր օրը, նրա նո՛ր խօսքը, նո՛ր երգը, նո՛ր առաջադրութիւնը, նրա նո՛ր ճակատագիրը, նրա պատմութեան էջը՝ նո՛ր բովանդակութեամբ:
     Դա ժողովրդի կենդանի ուժականութիւնն է, նրա պայքարների աւանգարդային ոյժը, որով եւ՝ նրա կեանքի զարգացման կրողը:
* * *
      Միեւնոյն ժողովրդի ծոցի մէջ միշտ էլ էապէս գոյութիւն ունեն երկու աշխարհներ, երկու հասարակութիւններ, որոնցից մէկը քայքայւում է – հի՛նը, եւ մի ուրիշը, որ ծաղկում է հինի աւերակների վրայ – նո՛րը:
    Ճիշդ է ասել ֆրանսացի իմաստասէրը. «Այժմը այլեւս   այժմ չէ»: Երբե՛ք կանգ չի առնում, դադար չի ճանաչում մարդկային ցեղի զարգացումը: Կենսական մի միութիւն է սերունդների կենակցութիւնը: Իրողութիւն է, սակայն, եւ այն, որ հինի եւ նորի միջեւ գոյութիւն ունի մի դիալեկտիքական հակասութիւն՝ ոգիների դիալեկտիկան»: Հին է սերնդամիջեան հակամարտութիւնը՝ մարդկութեան չափ, եւ ունի իր հոգեւոր-պատմական հիմքը: Դա, սակայն, չի նշանակում անդունդ՝ սերունդների միջեւ, ինչպէս եւ թշնամանք, երբե՛ք: Ամեն սերունդ ծնունդն է իր ապրած պատմական ժամանակաշրջանի: Ամեն սերունդ ազդւում է իր ժամանակի ոգուց, եւ, փոխադարձաբար, ազդում նրան: 
        Նորը՝ դա նորարար է կեանքի բոլոր մարզերում – դա հինի կրկնութիւնը չէ, այլ՝ յաւելիչն ու կատարելագործողը նրա թողած արժէքների, նրա ժառանգութեան:
        Հայրերի ուղիով, նշանակում է՝ աւելի մեծ թափով ու նուիրումով շարունակել նրանց գործը, եւ այդ դէպքում ո՛չ թէ կրկնելով նրանց տկարութիւններն ու սխալները, այլ՝ սրբագրելո՛վ:
       Նորը – դա մի նոր արժէքային առաւելութիւն է գոյութիւն ունեցող հինի վրայ:
    Այսպէ՛ս է կարելի դառնում հասարակութեան առաջադիմութիւնը:
* * *
     Ամեն «սերունդ» սերունդ չէ: Սերունդ կոչուելու համար բաւական չէ՛ հասակի «կանաչութիւնը»: Պատմութիւն ստեղծող անցքերն են հոգեպէս դիմագծում այս կամ այն սերունդը: Պատերազմ, յեղափոխութիւն, գաղափարային ընդհանուր ձգտումներ, ապրումներ, յոյսեր, տեսիլք – ահա՛ թէ ինչե՛րն ե՛ն մշակում սերունդին յատուկ հոգեբանութիւնը: Տարբեր պիտի լինէր մեր նոր սերունդը, եթէ նրա խաչի ճամբան չանցնէր Տէր Զօրով:
        Ըստ Միւսիէի՝ Ֆրանսայում մի ժամանակ մարդիկ այլ ըզբաղում չունէին, քան կայսեր շնչած օդով լեցնել իրենց թոքերը, քանի որ ֆրանսացի երեխաները գիտէին, որ իրենց գիւղի ամեն մի ճամբան տանում է դէպի եւրոպական այս կամ այն մայրաքաղաքը: Իսկ երէ՞կ – Փարիզի անկումէն առաջ, եւ այսօր – Ֆրանսայի անօրինակ աղէտէն յետո՞յ…

* * *
         Նորը – դա, հասարակութեան համար երիտասարդանալու, յիշաշրջուելու, վերանորոգուելու կենսահոգեւոր մի կարելիութիւն է: Ամեն ժողովուրդ իր նորահաս սերունդի միջոցով է յաղթահարում իր ներքին տկարութիւնները, ցաւերը, յոռետեսութիւնը: Եւ նա, որին յաջողում է իր սեփական տկարութիւններից, թերիներից, սխալներից զերծ պահել իր նորահասը, նրանից ստեղծում է մի մեծ եւ օրհնաբեր ոյժ: Պատմութիւնը չգիտէ մի յեղափոխութիւն, ազատագրական մի պայքար, մի մեծ գաղափար, որ պսակուած լինէր յաջողութեամբ՝ առանց նոր սերունդի մասնակցութեան: Միշտ էլ արդար է, միշտ էլ յաղթում է նոր սերունդը:
        Նախ հոգեբանօրէն նուաճել նոր սերունդը՝ մի մեծ առաքելութեան համար – ահա՛ թէ ինչի՛ է ձգտում այսօր պատմաստեղծ ամեն մի ժողովուրդ:
      Եւ այդ սերունդին պատկանող երիտասարդութիւնը մի- շտ էլ «համախմբւում է այնտեղ, ուր գտնւում է բանալին մեր ժամանակի ամենամեծ պրոբլեմների: Այլեւս դա՝ նոր սերունդը, համաշխարհօրէն, գիտակցել է, որ իր համար խորագոյն մեղանչումը գոյութեան իմաստի եւ իրաւունքի դէմ – դա իր ժամանակի եւ ոյժերի ընդունայն վատնումն է: Եւ հենց այդ գիտակցութեան մէջ է նորի զօրութիւնը:

* * *
     Նա իր զինակիցներն ունի – գիտութիւնը եւ ստեղծա-   գործ իդէալիզմը: Առաջինը նրան տալիս է՝ ուղի, լոյս, զօրութիւն, երկրորդը՝ թեւեր, խանդավառութիւն, արիութիւն:
         Մաքսիմալիստ է օրուայ նորահասը – «կա՛մ կեսար, կա՛մ ոչինչ»: Մեծ վճիռների ընդունակ՝ դա ձգտում է դառնալ ռիսկի – վտանգի եւ զոհաբերութեան սերունդ:
    Սոցիալապէս դաստիարակուած՝ նրա նոր ըմբռնումը կեանքի մասին, տրամագծօրէն տարբերւում է հայրերի հեթանոս ըմբռնումից – ինձնից զատ իմ ոյժէն եւ հացէն ո՛չ ոք իրաւունք ունի օգտւելու. այս էր եւ է՛ հինը: Նորը միշտ էլ տրամադիր է կիսելու իր հացն ու կարելիութիւնները նրանց հետ, որոնք իր օգնութեան կարիք ունեն: Նորի այլասիրութիւնը արդիւնք է իր ներքին ոյժերի առատութեան, նրա՝ տալու, զոհաբերելու անդիմադրելի ցանկութեան:
         Նա դաւանում է՝ Պալմերի հետ. «Որեւէ անձ կամ իր, արժէք ունենալու համար, իր բարութիւնը պիտի բաժանէ տիեզերքի հետ»:
     Ազգի կազմակերպումը – ահա՛ օրուայ ընդհանուր ձգտումը, կանչը:
      Ազգի եւ սրա միջոցաւ պետութեան լաւագոյն կազմակերպումը՝ ներքին, ընկերային համերաշխութեան ճամբով – մի բան, որ հնարաւոր է դառնում ազգային ոգու զարգացմամբ: Բախտորոշ է նոր սերունդի դերը ազգակառուցման այդ գործում՝ իբրեւ միակ վերանորոգիչ եւ համերաշխիչ ոյժ:
Հանրածանօթ պետական գործիչ Էրիոն է ասել իր հայրենիքի ապրած ողբերգութիւնից առաջ. «Ֆրանսական ազգը քանակի ազգ է, դա պիտի դառնայ որակի ազգ»:
        Որա՛կ, որակաւորո՛ւմ – ահա՛ թէ ի՛նչն է մարդկային զանգուածները վերածում միաշունչ ազգի, եւ նրա ապադասակարգային կազմակերպմամբ ստեղծում զօրաւոր պետութիւնը՝ արթուն պաշտպանը հայրենի հողի, մշակոյթի եւ անկախութեան:  

«Ռազմիկ», 1941թ., թիւ 4
հատված՝ «Գարեգին Նժդեհ – Մեծ Գաղափար
(նորահայտ նյութեր)» գրքից

ՄԵՐ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ

Մեր ցեղի կենսաբանական ժապաւէնի վրայ տեղ գրաւած սերունդներից ամենաճակատագրականը պիտի համարել մերօրեայ նոր սերունդը:
        Դա ճակատագրական նշանակութիւն է ստացել հետեւեալ զոյգ պատճառներով՝ – երբե՛ք այնքան, վտանգուած չի եղել հայ ցեղի այսօրը, եւ միաժամանակ, մարդկութեան կողմից սկսուած դարաշրջանային անկիւնադարձի շնորհիւ – երբե՛ք այնքան յուսալի չի եղել մեր ազգային վաղը:
       Ահա՛ թէ ինչո՛ւ մեզ պէտք է, իբրեւ պատմական մոմենտի պահանջ, ոգով ու նուիրումով մեծ մի սերունդ – մեզ սպառնացող վտանգի մեծութեան ու մեծ ապագայի գիտակցութեամբ զօրաւոր մի սերունդ, որ կարողանար նա՛խ խոր ցեղաշարժի ենթարկել հայութիւնը, ապա, նրա վերանորոգմամբ, գլուխ հանել ազգի լաւագոյն կազմակերպումն ու պաշտպանութիւնը:
     Օրուայ պայմաններում, երբ յանուն մի նոր եւ արդար աշխարհի, տեղի է ունենում պատերազմներից ամենայեղափոխականը, երբ ժողովուրդներն արդէն սկսած են նոր կեանքի նախագարունը ապրել՝ մեզ պէտք է հզօրանքի մտածումով մեծ ու հոգեւոր արբեցումի ատակ մի սերունդ, որ սիրէր իր ցեղի եւ հայրենիքի համար՝ աներկիւղ երես-երեսի գալ ճշմարտութեան ու մահուան հետ:

* * *
        Երիտասարդութիւնը – դա լեռներից իջնող ամեհի մի հեղեղ է, որ կարող է ե՛ւ օրհնաբեր, ե՛ւ աւերիչ լինել:
    Ահա՛ թէ ինչո՛ւ նրա պրոբլեմը – որ միշտ էլ կապ ունի տուեալ ժողովրդի ապագայի կառուցման խնդրի հետ – պիտի զբաղեցնի պետական եւ հասարակական գործիչների ողջ մտածումը:
       Չե՛մ ուզում հաւատալ, որ ամեն ժողովուրդ իրեն արժանի երիտասարդութիւն ունի:
        Մեր հին սերունդը իր ժողովրդին պարտադրուած քաղաքական անբնական վիճակի պատճառով՝ նորահասի համար եղաւ աւելի գանգը ձեռքին շատախօսող Համլետ, քան՝ կորովի առաջնորդ:
        Նա չհասկացաւ, որ ամեն նոր սերունդ, իր ժողովրդի գոյութեան պայքարից զատ, ունենում է նաեւ իր սեփական սերունդի «անկախութեան» պայքարը. աւելի՛ն. նա ոչինչ կատարեց նորահասից «իր ջերմութիւնն ու լոյսն իր մէջ կրող» մի սերունդ ստեղծելու: Եսասիրաբար նա ուզեց ու աշխատեց, որ որդիները նմանին հայրերին – իրե՛ն:
     Այսօր, ամօթալին ու ողբերգականը հայոց կեանքում նրանումն է, որ հին սերունդը իր զաւակները հասցնում է իրեն, միայն իրեն համար: Եւ, որովհետեւ նրա մի մասը – անցեղիմաց մասը – իր տկարութիւնից իսկ զզուելու քաջութիւն չունեցաւ. դրապէս ասած՝ որովհետեւ նա ցանկացաւ, որ իր որդիները լինեն իր կենդանի կրկնութիւնը՝ ռամկավարի զաւակը աւանդաբար դառնում է ռամկավար, ճիշտ այնպէս, ինչպէս լուսաւորչականինը՝ լուսաւորչական: Ամենաաննշան շեղումը հօր գաղափարախօսական գծից՝ համարւում է ամօթանք, դժբախտութիւն հօր, մօր, ընտանիքի համար:
      Այստեղ որդին հօրից տարբերւում է միայն իր տարիքով: Այլապէս՝ ամեն ինչ ընդհանուր է – նոյն հայհոյանքը եւ օրհնութիւնը կը լսէք թէ՛ մէկի եւ թէ՛ միւսի շրթունքներից. նոյն քաղաքական աննկարագրութիւնը՝ հաւասարապէս օտարամոլ եւ նուաստախոհ. չկա՛յ հոգեւոր աճում, մտածողութեան եւ խղճմտանքի անկախութիւն, չկա՛յ «կանաչ հասկ»-ին յատուկ կենսազգացողութիւն, սեփական կոչումի գիտակցութիւն: Այս մթնոլորտէն ծնունդ է առել հոգեբանական բնօրինակ տիպը – Standard-այինը՝ պիտի ասէր ամերիկացին:
      Մօտեցէք սրան, եւ անմիջապէս պիտի զգաք հին, մեռ-   նող աշխարհի շունչը:
* * *
       «Սրտիդ եւ մտքիդ մէջ փնտռիր թշնամիներդ, եւ այնտեղ կը գտնես նաե՛ւ փրկութիւնդ»:
        Նրա համար չի ասուած իմաստունի՝ ճշմարտութիւն շնչող այդ խօսքը:
         Նա դեռ չի հասկացել, որ հայ կեանքի բոլոր չարիքները իր քարացած մտածողութեան արդիւնք են:
       Խորապէս պառակտուած՝ նա պառակտեց մեր երիտասարդութիւնը, առանց անդրադառնալու, որ պառակտիչ ու հատուածական ամեն մի խմբակցութիւն դառնում է չարիք ազգի համար: Նմանը սպառում է հանրային կորովը, միջոցները, եւ այսպիսով դառնում է պորտաբոյծ ու վտանգ ազգի հոգեւոր առողջութեան եւ մեծ արգելք՝ նրա կանոնաւոր զարգացման համար:
      Հինը չհասկացաւ, որ չկա՛յ աւելի մեծ դաւաճանութիւն ազգի հանդէպ, քան նոր սերունդը հատուածական, յարանուանական եւ նման դրօշակների ծառայեցնելը: «Նորահասը քաշելով դէպի հին, ցեղօրէն անդէմ կազմակերպութիւնները, լեցնելով «նոր գինին հին տիկերի մէջ»՝ նա խաթարեց նորը:
       Նա չհասկացաւ,
– որ ժողովուրդներն իրենց ապագան – լաւ թէ վատ – կառուցում են իրենց զաւակներին փոխանցած ոգու միջոցաւ.
– որ ծնողներից ժառանգած կրաւորական չարութիւնը, որդիների մօտ, տարիքի բերումով, դառնում է ակտիւ ոյժ.
– որ յաճախ՝ որդին իւրացնում է «հօր իսկական պատկերը եւ ո՛չ թէ նրա դիմակը, որ կրում է հանրային կեանքում»:
     Նա մնաց խուլ գիտութեան ու ճշմարտութեան խօսքի առջեւ, ու չզգաց, որ «գերագոյն յանցագործութիւնը, անքաւելի յանցագործութիւնը – դա ցեղի դէմ կատարուած յանցագործութիւնն է» (Մոնտէն):
     Ցեղակրօնութիւնը –  այնքա~ն «Տէր Զօր»ներ ներկող, բայց յաւէտ երիտասարդ հայ արիւնի կրօնը – արժանացաւ հայութեան անցեղահաղորդ մասի դաւախառն թշնամանքին:
Եւ այդ այն ամօթալի պատճառով, որ նրա գաղափարախօսն ու քարոզիչը ստա-դեմօկրատ ու կեղծ-ընկերվարական չէր: Ժամանակը չէ՞ խոստովանել, որ հայոց պատմութիւնը մեզ մի հատիկ բան է սովորեցնում – այն, որ հայն իր պատմութիւնից բնաւ չի սովորում:
         Թուրքը փորձեց մեզ, իբրեւ ցեղ, սրբել գոյութեան գրքից, իսկ հայութեան որոշ տարրերը անգամ մեր եղեռնից յետոյ մնացին զզուելիօրէն ընկերվարական ու համայնավար – որ ասել է՝ օտարականներ իրենց հարազատ ժողովրդի մէջ:
       Յաւերժ պիտի մնայ արդար ու խարազանող Հայ Մտքի առիւծի խօսքը. «Եթէ ընկերվարական դրախտը պէտք է հիմնուի հայութեան դիակի վրայ, թո՛ղ էշերն ապրեն այդ դրախտում» (Խաժակ):
     Ցեղակրօնութիւնը – ցեղի յաւիտենականի գաղափարը տեղ չգտաւ որոշ տարրերի՝ ճերմակ եւ կարմիր մարքսական եւ նման այլ հոգեւոր աղբով լեցուած հոգիների մէջ, որով՝ մեր նոր սերունդի անցեղակրօն մասը կը շարունակէ գերի մնալ մարդկային եւ ազգային մտքի եւ սրտի ապականարար՝ խորթ եւ պառակտիչ վարդապետութիւնների:
* * *
      Ինչո՞ւ եւ մինչեւ ե՞րբ այդպէս: Հինը, թէեւ աններելի, սակայն, հասկանալի մի «արդարացում» ունի – ստրկութի՛ւնն է օրօրել նրա օրօրոցը:
      – Հայոց թերիները՝ ստրկութեան թերիներն են,- ասել է Բայրոնը:
    Տեւական անապահովութեան ու վախի վարչաձեւի       տակ ապրող անգա՛մ ամենաստեղծագործ ժողովուրդները դառնում են նեղմիտ, ներքնապէս չար ու անհամերաշխ: Հապա տարագրութի՞ւնը, օտար միջավա՞յրը, ուր օտար արժէքների ազդեցութիւնը կարելի է մասամբ զինաթափել սեփական ցեղի սրբութեանց եւ արժէքների ոյժով: Նման ծանր պայմաններում, ուր հայերը սովորեցին ապրել նաեւ առանց հայրենիքի, սովորեցին «երջանիկ» լինել եւ Հայաստանից դուրս – հին սերունդի անցեղակնիք մասը պիտի դառնար այն, ինչ որ է այսօր – ամօթալիօրէն անդէմ, պառակտուած ու անզօր, որ ասել է՝ մեռեալ հայ կեանքի տեսակէտից:

* * *
        Ո՞ւր է ելքը:
    Պատմութիւնը չգիտէ աւելի մեծ, աւելի վսեմ, աւելի       սուրբ գործ, քան ապագայով վտանգուած մի ժողովրդի վերանորոգումը:
      Եւ իբրեւ վերանորոգիչ ոյժ, միշտ էլ հանդիսացել է իր    նոր կոչումի գիտակցութեամբ զօրաւոր նոր սերունդը: Այսպիսի՛ն կարող է դառնալ մեր նոր սերունդը, պայմանաւ, որ նա՝ գիտակցելով եւ զգալով այն բոլոր կապերը, որոնք նրան դարձնում են անբաժանելի իր ցեղէն, իր ցեղային տարերքէն, ճիգ անէր ազատուելու իր բազում թշնամիների ազդեցութիւնից:
     Նորի մահացու թշնամիներն ու թունաւորիչները եղան      ու կը մնան՝
ա) ապահայրենացած հայը, որի նշանաբանն է՝ ուր հաց ու հանգիստ, ուր լաւ՝ այնտեղ էլ հայրենիք.
բ) անցե՛ղը, որի համար Աստւածութիւն չէ՛ ցեղը.
գ) նրանք, որոնց օրուայ եկեղեցին, թատրոնը, ընթերցարանը՝ ռինգն է, կրօնը՝ սխալ հասկացուած սպորտը. զբօսամոլնե՛րը, որոնք թեթեւամտօրէն ծափում են, շնացնում, հայհոյում գետին զարկուա՛ծին եւ սրբապղծօրէն ովսաննա՛ կանչում այս կամ այն զզուելի ըմբիշին: Եթէ սպորտն ու սպարտականը հոմանիշ չեն՝ դատարկ ժամանց է միակողմանի սպորտը:
դ) երիտասարդը, որին բուլղար լեզուն անուանեց «տարիկատ», նա, ով միայն հաց կը հոտի, ով սիրում է կեանքի գինին եւ թշնամի է ազգային եւ մարդկային ճիգի, խորքի, սրբութեան:
ե) Ժողովուրդները չունե՛ն աւելի մեծ թշնամի, քան վատ գիրքը՝ դրուած իրենց նորահաս սերնդի ձեռքը, եւ թունաւոր գիրք, թերթ գրողը, որոնց համար յետպատերազմեան երկու տասնամեակները դեռ չեն փակած ազգերի կեանքի ու պատմութեան հին էջը:
զ) անդրօշակ եկեղեցին, անցեղանորոգ դպրոցը, սեղմ ասած՝ այն ամենը, որ հայ կեանքում գործում են իբրեւ կազմալուծումի ազդակ:
* * *
     Ապագայ չունի՛ այն ժողովուրդը, որի տառապանքը չի՛ ծառայում իր գոյութեան իմաստին եւ իմաստաւորումին: 
        Ջարդուեց, աղիտուեց հայութիւնը, եւ այդ՝ ո՛չ այն պատճառով, որ թշնամին զօրաւոր էր, այլ՝ որ մենք տկար էինք:
     Օտար այլասերիչ միջավա՞յրը – դրա դէմ էլ կարելի է պաշտպանուել յաջողապէս, միայն թէ հին սերունդի հոգեւոր ցնցոտիների փոխարէն մեր նորահասին հագցնենք ցեղի ոգին ու զրահը:
        Կեղծ եւ անզօր է ո՛չ միայն ամեն վարդապետութիւն, այլեւ՝ շարժում, ամրութիւն, որ ծնած չէ ոգուց:
       Պարտուեց Մաժինոն, որովհետեւ դա տկարութեան ամրութիւն էր, որի մէջ, հին գալլերի անպարտելի ոգու փոխարէն, դրուած էր ռազմագիտական պաղ հաշիւ միայն:
      Ահա՛ թէ ինչո՛ւ եմ ասում՝ դա՛րձ դէպի ցեղը, որ ենթադ-  րում է ոգի եւ արիւն: 
         Ձեռքդ դի՛ր նախահայրերիդ հզօր աջի մէջ եւ դու պիտի զգաս, թէ ինչպէ՛ս ուժեղ է զարկում սիրտդ, զօրեղանում բազուկդ, պողպատանում կամքդ:
        Ա՛յդ է ցեղանորոգման ճամբան:
      Ցեղը – դա յաւիտենական քանդակագործն է, նոր սե- րունդը՝ կենդանի մարմարիոն նրա ձեռքում:
         Ցեղը – դա ժողովրդի պոտենցիալ անմահութիւնն է, յաւիտենապէս հայկականը:
      Դա ժողովրդի բնութեան անփոփոխ մասն է, սրա կենսաբանական անփոփոխ գոյութիւնը:
     Դա միակ ապանեխիչն է ժողովրդի հոգեւոր կեանքի:
Օվիդիոսը մեր ցեղի ոյժը խորհրդանշած է վագրով: Իսկ «վագրը երբե՛ք մեռեալ չէ»: Հենց այդ չմեռեալ վագրայի՛նն է մեր ցեղը, որի անունը, ըստ անգլիական պատմագիր Ֆինլէյնի, Բիւզանդիոնի մէջ հոմանիշ էր ազնուականութեան:
Ահա՛ թէ ինչո՛ւ եմ ասում՝ ցեղն ու ցեղակրօնութիւնը անհրաժեշտ են մեր նոր սերունդին ճիշտ այնպէս, ինչպէս կրակը՝ երկաթը ջրդեղելու համար:
         Դա՛րձ դէպի ցեղակրօնութիւնը:
         Կրօնը – դա ծնունդ է աստուածութեան ծարաւի մարդկային հոգու, ցեղակրօնութիւնը՝ հայրենիքի համար ամեն վայրկեան արիւնող հայկական սրտի:
         Ցեղակրօնութիւնից պիտի ծնուի ցեղամարդը – օրուայ ազգերի կրթական իդէալը: Դա պիտի դառնայ նաե՛ւ մեր նոր սերունդի իդէալը:
          Այրող ծարաւը համահայ սրտի տէր ամբողջական հայու – այդ, միայն այդ մեր նոր նորահասը կը վերածի ուժաստեղծ, որով եւ՝ վերանորոգչական մի փրկարար ազդակի:
        Մե՛ծ են մեր ապրած օրերը, մեծ՝ իրենց վտանգներով ու ակնկալութիւններով:
         Մե՛ծ է եւ պահանջը՝ իր մեծ պարտականութեանց ու վտանգներին ժպտալ գիտցող մի սերունդի:
         Մենք նմանի ստեղծումը՝ ժամանակի ոգու եւ մեր ցեղային կարելիութեանց սահմաններում՝ համարում ենք ե՛ւ անհրաժեշտ, ե՛ւ հնարաւոր:   
«Ռազմիկ», 1941թ., թիւ 5,
հատված՝ «Գարեգին Նժդեհ – Մեծ Գաղափար
(նորահայտ նյութեր)» գրքից 

ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԳԱՂԱՓԱՐԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ
(ՀԱՄ-Ի ՏԵՍԱԿԵՏԸ)

ա/ Ներածություն
        Համաշխարհային աշխարհաքաղաքական տարաբնույթ գործընթացներն օրինաչափորեն, ուղղակի և անուղղակի ազդեցություն են գործում նաև Հայաստանի ներքաղաքական մթնոլորտի վրա: Երբեմն այդ ներգործությունները եղել են թելադրող, աղետալի ու ճակատագրական, որից հետո Հայ Ազգը  տասնամյակներ, նույնիսկ հարյուրամյակներ շարունակ պայքարել է Հայոց անկախ պետականությունը վերականգնելու, արտաքին ու ներքին ազգային քաղաքականությամբ առաջնորդվելու համար…
     Համաշխարհային քաղաքական-տնտեսական, հոգևոր-մշակութային գործընթացներին և ռազմական-քաղաքական «ջրհեղեղներին» դիմակայելու, միջազգային ամենատարբեր կազմակերպություններում Հայ Ազգի շահերն ու Հայաստանի քաղաքական վարկը պաշտպանելու նպատակով, անհրաժեշտ է ձևավորել բազմաբնույթ և բազմակարծիք, սակայն հասուն ու հաստատուն ներքաղաքական (ներառյալ իշխանություն – ընդդիմություն) համակարգ, որտեղ բազմերանգ հասարակական ու քաղաքական ուղղություններն անշեղորեն կառաջնորդվեն ազգային միասնական գաղափարախոսության հիմնադրույթներով, Ազգի ու Հայրենիքի միասնությունը, անկախությունն ու անվտանգությունը պաշտպանելու հաստատակամությամբ: Դրանով սկզբունքորեն ամենաշահագրգռվածը նախ և առաջ պետք է լինեն Հայաստանի իշխանությունները, որպեսզի միջազգային քաղաքականության անխուսափելի, նաև՝ անսպասելի վայրիվերումների ընթացքում, նույնիսկ իշխանության փոփոխության գընով, կանխեն սպառնացող վտանգը կամ հնարավոր ճնշումները՝ բացարձակապես համոզված լինելով, որ հաջորդ՝ իշխանությունները, ունենալով նույնիսկ տրամագծորեն այլ, սակայն տվյալ պահին համահունչ և ընդունելի մարտավարություն, երբևիցէ չեն շրջանցի Համահայկական շահերից բխող անբեկանելի ռազմավարությունը…
        1988թ. ազգային զարթոնքից ի վեր ՀՀ հասարակական-քաղաքական կյանքում արդեն ձևավորվել են (սա իհարկե, կրում է շարունակական և փոփոխական բնույթ) տարբեր քաղաքական ուղղություններ, հոսանքներ, որոնք, ըստ համընդհանուր ընդունված կարգի, իրենց համարում են աջ, ձախ և կենտրոն ուժեր (մնացյալ «անկախ» ուժերը որևէ կերպ հարում են սրանցից մեկին՝ աջ-կենտրոնամետ կամ ձախ-կենտրոնամետ) ըստ այդմ էլ ամենատարբեր կազմակերպությունները համախմբվում են ու որպես մեկ մարմին, միասնականորեն հանդես են գալիս ինչպես քաղաքական, այնպես էլ գաղափարախոսական հայացքներով, համարժեք դաշինքներով…
բ/ Քաղաքականություն
          Ազգայնական ուժերը, որ առավել հակված են ազգային հիմնախնդիրներիև միասնական գաղափարախոսական ըսկզբունքների շուրջ դաշինքների ստեղծմանը, այնուամենայնիվ ներկա պայմաններում՝ համաշխարհային «համամարդկային» ժողովրդավարական մամլիչի  ճնշմանը դիմակայելու նպատակով, հարկադրաբար կարիք են զգում նաև զուտ քաղաքական դաշինքների (նաև՝ ոչ գաղափարակից կազմակերպությունների հետ): «Քաղաքականություն անելը» ներկայումս ամենաարդյունավետ գործելաոճն է բոլոր ոլորտներում և իրավիճակներում: Այն թափանցել է ինչպես ազգի և պետության արտաքին ու ներքին անվտանգության, պաշտպանության, իրավական և սոցիալական բնագավառները, այնպես էլ՝ ռազմական, հոգևոր-մշակութային, տնտեսական և այլ կենսոլորտները, և արդ, «քաղաքականություն չանելը» միանգամայն կործանարար է: Սակայն, արդի քաղաքականություն հասկացողությունն իր գործելակերպով համեմատվում է «մարդկության հնագույն արհեստներից» մեկի՝ պոռնկության հետ, որը նշանակում է անբարոյականություն անել և ոչ՝ քաղաքականություն…
    Ազգայնականներն իրական հնարավորություն ունեն   (խոր արմատներ ունենալով ազգի մեջ) ազնիվ քաղաքականությամբ առաջնորդվելու և շատ արագ հզոր հասարակական-քաղաքական ուժ դառնալու համար, եթե իհարկե կարողանան համբերատար կերպով լուծել «ներազգայնական» մի շարք հիմնահարցեր, կապված ազգային (Համահայկական) միասնական գաղափարախոսության հիմնախնդիրների ճշգրտման և հստակեցման հետ: Հայ ազգայնական ուժերի դաշինքը կայանալու է, հանգելու է իր օրինաչափ տրամաբանական ավարտին, քանզի ժամանակի խնդիր է, որպեսզի հաղթահարվի ապազգային անլիարժեքության (թերարժեքության) բարդույթը, ինչպես նաև հարյուրամյակներ շարունակ պետականություն չունենալու նվաստացուցիչ հանգամանքը, և վերականգնվի կորցրած ազգային  նկարագիրն ու արժանապատվությունը…
    Հայ ազգայնական ուժերի որդեգրած քաղաքականությունը, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հարաբերություններում, պետք է առաջնահերթ նպաստի ազգային Ինքնության՝ ինքնագիտակցության վերահաստատմանը, ազգային արժանապատվության ու մտածողության վերականգնմանը, հայրենատիրական (ներկայումս՝ Արցախի խնդիրը) գաղափարների կարևորմանը, որն էլ կամրագրի ազգայնական քաղաքականության հիմնական առաքելությունը՝ Հայ Ցեղի և Հայոց Բնօրրանի Արարչաստեղծական գաղափարաբանությունը:
        Հայ ազգայնական ուժերի արտաքին քաղաքականությունն ու միջազգային ազգայնական ուժերի հետ փոխհարաբերությունները պետք է կարգավորվեն. «ինքնատիպ ազգայինը և առաքինի համամարդկայինը համադրելի են» սկզբունքով, որը սակայն, երբևիցե չպետք է իրականացվի ազգի ու հայրենիքի շահերը, անվտանգությունն ու պաշտպանվածությունը ստորադասելու, առավել ևս՝ անտեսելու միջոցով… 
      ՀՀ կախվածությունը այլ պետություններից հիմնակա-  նում թույլ զարգացած տնտեսության հետևանք է, և Հայաստանը կարիք է զգում արտաքին օժանդակության, ամենատարբեր օգնությունների ու դրամական ներդրումների: Սակայն այդ առումով՝ որևէ  գերտերության «փոքր եղբայր» շոյիչ բառակույտը կարևորելով կամ միջազգային արժութային հիմնադրամին ու նմանատիպ այլ կազմակերպություններին գերի դառնալով՝ ոչ միայն չի զարգանալու Հայաստանի տնտեսությունը, այլև՝ որպես ժառանգական պարտատերեր, վտանգվելու է սերունդների ապագան, և առավել մեծանալու է կախվածությունը քաղաքական-տնտեսական հարցերում: Որևէ պետություն առանց իր ազգային շահի հետապնդման դրամական և այլ միջոցներ չի ներդնելու Հայաստանի արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացման համար, իսկ որևէ արտադրություն կազմակերպելուց հետո նրանք, իհարկե, գերժամանակակից արտադրանք չեն թողարկելու և միայն բավարարելու են «երրորդ» երկրների՝ անհրապույր ու սահմանափակ շուկաների պահանջարկը, որտեղ այդ արտադրությունը կազմակերպող պետությունները նաև իրենց քաղաքական շահերն են հետապնդում: Այստեղ է, որ կարևորվում է սփյուռքահայության անաչառ և ազգանըպաստ, առանց քաղաքական շահադիտական նկրտումների մասնակցությունը՝ Հայենիքի տնտեսության զարգացման և սոցիալական հարցերի կարգավորման գործում: Ազգայնական քաղաքականությունը, որպես իր գաղափարախոսության տրամաբանական շարունակություն՝ իրապես նպաստելու է այս գործոնի աշխուժացմանը, քանզի դեռևս միայն այսպես է հնարավոր կանխել քաղաքական ու տնտեսական դավադրությունները և ճնշումը Հայաստանի իշխանությունների վրա…
        Անհերքելի է, որ հզոր Հայոց պետության վերականգնման և Հայ Ազգի բարգավաճման համար անհրաժեշտ է վարել անկախ քաղաքականություն և ստեղծել զարգացած տնտեսություն, սակայն, անժխտելի է նաև, որ դրան հասնելու նախապայմանը սեփական Ակունքներից սնվելն ու ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվելն է: Այս առումով քիչ կործանարար չէ նաև իշխանության ու եկեղեցու որդեգրած  հարմարվողական կրոնական-գաղափարախոսական ուղղվածությունը, լեզվակրթական քաղաքականությունը, որոնք էլ իրենց հերթին պատճառ են դառնում օտարածին մտածելակերպի ձևավորմանը, ազգի մասնատմանը, ներազգային հակամարտությունների դրսևորմանը, այլոց ապազգային քաղաքականության ամրապնդմանը:
       Կարելի է, իհարկե, որդեգրել ապազգային գաղափարախոսություն և որոշ ժամանակահատված մաս կազմել ինչ-որ կայսրության, նրա բազմաքանակ ու անդեմ ժողովրդի և այդպես երևալ «հզոր»: Սակայն, մի օր արհեստական գոյակցության և նրա «կառուցած» անիրական քաղաքականության անխուսափելի փլուզումից հետո արժեզրկվելու է և ձեռք է բերելու լքյալի, անօգնականի կարգավիճակ: Կարևորն  այն չէ՝ այդ կայսրությունը խորհրդայի՞ն կկոչվի, թե՞ ամերիկյան. հետևանքը վերջնահաշվում նույնն է լինելու: Խոսքը մնայուն հզորության, ազգային «ԵՍ»-ի ամրագրման և հարատևության մասին է…
    Ազգայնական քաղաքականությունը պետք է վերլուծի ինչպես քաղաքական-տնտեսական, այնպես էլ կրոնական-գաղափարախոսական, հոգևոր-մշակութային ինչպիսի՞ իրավիճակում են Հայաստանը և Հայ Ազգը, փաստի պատմական այն ակունքները, որոնց վրա անհրաժեշտ է կառուցել իրական, մնայուն ու փրկարար ազգային գաղափարախոսությունը (նաև՝ կրոնը, պաշտամունքը, հավատամքը, դավանանքը և այլն), դրանցից բխող արտաքին ու ներքին քաղաքականությունը և տնտեսական համակարգը:
        Ակնհայտ է, որ ներկայումս Հայաստանում ամբողջական (հասկանալ բոլորի կողմից ընդունելի), Հայության համապարփակ շահերը ներառող միասնական ազգային գաղափարախոսություն և այն իրականացնող քաղաքականություն ձևավորված չէ (չնայած վաղուց գոյություն ունի), և դրա բացակայությունն ինքնստինքյան խթանում է օտարածին, փոխառած և այդ ընթացքում խեղաթյուրված գաղափարախոսությունների (կրոնահավատքային և այլ բարոյախոսությունների) ներխուժմանն ու տարածմանը: Այն ավելի «կատաղած» բնույթ է ստանում՝ ամենատարբեր կրոնական և լեզվի աղանդավորների, համասեռամոլական «փոքրամասնությունների» և այլ մոլագարական խմբավորումների ձևավորմամբ, որը կատարվում է «քաղաքակիրթ պետությունների» վարակիչ օրինակի նմանակությամբ…
       Հարյուրամյակներ շարունակ, հատկապես քրիստոնեությունն են փորձում ներկայացնել որպես ազգային գաղափարախոսություն (նաև՝ կրոն): Էլ ի՞նչ Հայ, եթե քրիստոնյա չես, գրեթե համլետյան՝ լինե՞լ, թե՞ չլինել: Սակայն, քրիստոնեության 1700-ամյա ժամանակաշրջանը չկարողացավ իսպառ ջնջել հազարամյակների պատմություն ունեցող Հայոց նախաքրիստոնեական ու նաև՝ նախահեթանոսական՝ հայ-արիական փառահեղ անցյալը, և այդ կրոնն այն ակունքը չէ, որից պետք է սնվի արդի Հայոց Ազգային Գաղափարախոսությունը: Բազմահազարամյա Հայոց Պատմությունը անքակտելի է և, խախտելով դարերի օրգանական կապը, մենք կտրատում ենք մեր հնամյա պատմության «մարմինը»: Մեր անբաժանելի անցյալն են ինչպես 1700-ամյա քրիստոնեությունը, այնպես էլ 70-ամյա համայնավարական անցած-գնացած ժամանակաշրջանը և մեր արարման պահից սկսած բոլոր ժամանակաշրջանները:
         Իմիջիայլոց, պետք է նշել, որ ինչպես դարեր առաջ մեր պետականության գոյատևման համար որևէ աջակցություն չենք ստացել քրիստոնյա Հռոմից, Հունաստանից, Բյուզանդիայից… այնպես էլ ներկայումս չենք ստանում և չենք ստանալու քրիստոնյա Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից… Ընդհակառակը, քրիստոնյա Հայաստանը նրանց համար խաղաթուղթ է՝ այլադավան պետությունների հետ իրենց պետական շահի պաշտպանության ռազմավարության մեջ: Քրիստոնյա պետություններն առանց «քրիստոնեական ամոթխածության և ճշմարտասիրության» համագործակցում, ավելին՝ նպաստում են կրոնակից Հայաստանը շրջափակող մահմեդական պետությունների ծրագրերի իրականացմանը: Իսկ նրանց ցուցադրական բարեգործությունները ծառայում են մեկ նպատակի՝ մահմեդական Մերձավոր Արևելքում և հարակից տարածքներում Հայաստանը պահպանել և օգտագործել որպես սպառնալիք կամ պատժիչ մահակ (Իսրայելի օրինակով), որն անհրաժեշտության դեպքում կարող է պետք չգալ և փոխարինվել մեկ  ուրիշով: Պատմությունն ունի ասվածը փաստող բազում օրինակներ: Հատկապես ծիծաղաշարժ են Վատիկանի սիրաշահումները Հայ Առաքելական եկեղեցուն, իսկ քրիստոնյա աշխարհի համար մեծ ճիգ անհրաժեշտ չէ, բավական է մեկ «բարեգործական ժպիտ», և մենք Հռոմի պապից ավելի «պապական» կամ կաթոլիկ կըդառնանք՝ չկասկածելով անգամ, որ դա ծագումով մեզ իսկապես եղբայր Արիական Ազգերից հոգևոր, քաղաքական ու տնտեսական հեռացումն ամրապնդելու և մեր տարածաշրջանում հակամարտությունները խթանելու պատճառ է դառնում…
        Ազգայնական գաղափարախոսությունը պետք է հենվի ոչ թե Հայոց Պատմության մի հատվածի, այն էլ՝ պարտադրանքով լեցուն մի արարի վրա, այլ, պետք է սնվի ամբողջ պատմության ընթացքում ձեռք բերած իմաստությամբ, արժեքներով, ավանդույթներով՝ կարևորելով Հայրենիք-Բնօրրան հասկացությունը և այն վերատիրելու գաղափարաբանությունը: Մենք  ՀայԱրիական հզոր Ցեղատիպի հիմքը, Արարչաստեղծ Հայ Ցեղի ժառանգորդներն ենք, և ազգային քաղաքականությունը պետք է ներառի նաև Հայ Ազգին (ոչ՝ Հայ Ցեղին՝ Մարդ-Աստվածներին) արյունակից ու եղբայր ազգերի հետ համատեղ գործելու հանգամանքը՝ անկախ կրոնական ուղղվածությունից, պետություն ունենալ-չունենալու հանգամանքից: Մեզ միացնողը Ծագումը, մի Արմատից սերված լինելու իրողությունները պետք է լինեն…
       Ինչպես նախաքրիստոնեական ժամանակաշրջանում, այնպես էլ դրանից հետո՝ Հայ ժողովրդի «որդեգրած» բոլոր կրոնական-գաղափարական-քաղաքական ուսմունքներն ու դավանանքները պետք է ծառայեն Համահայկական Գերնպատակին՝ Հայաստանի և Հայ Ազգի պաշտպանությանը, անվտանգությանը, միասնությանն ու բարգավաճմանը: Ներկայիս բոլոր քաղաքական ուղղություններն իրենց գաղափարախոսություններով պետք է հաստատուն քաղաքական պաշտպանական թաղանթ դառնան և, համագործակցելով տարբեր պետությունների նմանատիպ և այլ ուժերի հետ, առավելագույնս ծառայեն Ազգին ու Հայրենիքին:

գ/ Ազգայնականություն և ժողովրդավարություն
        ՀԱՄ-ն իր քաղաքական հայացքներով վաղուց հանգրվանել է Հայ «Ազգայնական դաշտում», որտեղ սակայն, ազգայնական ուժերին լուրջ և հիմնարար պարզաբանումներ են սպասվում «սեփական դաշտի» մեջ՝ տեսակետների հստակեցման, համաձայնեցման և համակարգման  առումով:
        …Ի՞նչն է խանգարում ազգայնական (ցեղակրոն, արիական, հայադավան և այլն) ուժերին վերջնականապես ավարտել այդքան անհրաժեշտ և անխուսափելի համախմբումը:
           Առաջինը՝ նման խնդիր դնել հաստատակամորեն, հրապարակավ, պետականորեն ու հետևողականորեն դեռևս չի հաջողվում, և բոլոր փորձերն ու բանակցությունները կամավոր դրսևորումների արդյունք են, որոնց պարբերականությունը շատ է հեռու ցանկալիից: Երկրորդը՝ ազգայնականների մի զգալի մասն արդեն համագործակցում է այս կամ այն քաղաքական խմբավորման հետ և իր հարցերը փորձում է կարգավորել առավել կազմակերպված ու տվյալ պահին ազդեցիկ ուժերի միջոցով: Երրորդը՝ ազգայնականությամբ (նացիոնալիզմ), մեղմ ասած, առանձնապես ոգևորված չեն աշխարհի «ժողովրդավար տիրակալները» և Հայ ազգայնականներից շատերն ուղղակի նախընտրում են գործել ընդհատակում, ոչ բացահայտ, և չորրորդը՝ ազգայնական ուժերը դեռևս «ուսումնասիրում» են միմյանց և գաղափարախոսական ճշգրտումների ու ընդհանրացումների գործընթացի որոշակի փուլում են:
            Իսկ ի՞նչ պետք է նախ և առաջ պարզեն Հայ ազգայնականները, որպեսզի նկատելիորեն արագացնեն, ցանկալի ավարտին հասցնեն ազգայնական միասնական քաղաքական դաշտի ձևավորումը, որը նրանց բոլորի վրայից կհանի նաև անհիմն ու միտումնավոր «փակցված» բազմապիսի պիտակները: Առհասարակ, ազգայնականությունը հիմնականում «բոբոյի» կերպարանքով է ներկայացվում, իսկ հանրությունը անտեղյակ է կամ էլ բացարձակապես չի տարբերակում ցեղակրոնությունը ազգային եսամոլական, այլամերժական ու նվաճողական գաղափարների հավաքածուից՝ փնջից (ֆաշիզմ), ցեղապաշտությունը՝ ցեղամոլությունից (ռասիզմ), ազգայնականությունը՝ ազգայնամոլությունից (շովինիզմ) և արիականությունը՝ կրոնական գաղափարախոսությունից: Իսկ Հայկականությունը նույնիսկ տարակուսանք, և ավելին՝ հակազդեցություն է առաջեցնում Հայ Մարդու մեջ, քանզի ապազգային «թույնը» և  թերարժեքության բարդույթը հիմնականում սպանել են հոգևոր Հային…
      Հանուն համաշխարհային ժողովրդավարության՝ ազ-  գային ամենասուրբ զգացումները, ավանդույթներն ու սովորույթները, պատմական արժեքները միտումնավոր նույնացվում են մեծապետական և անձնապաշտական նկրտումների ու դրսևորումների հետ, որն էլ իր հերթին իրական ժողովրդավարությունը (դեմոկրատիա) վերածում է ամբոխավարական անսահմանափակ իշխանության (դիկտատուրա) կամ ծայրահեղական ժողովրդավարության:
          Ինչևիցե, ինչպես իրական ժողովրդավարությունը, այնպես էլ նրա վերոնշյալ «աղանդները» առաջնորդվում են մի գաղափարախոսությամբ, որտեղ «իշխում և թագավորում» է անձը և անհատը բացահայտորեն շատ իրավունքներ ունի, քան ժողովուրդը, որը կարծես թե որևէ իրավունք չունի: Նա մարմնավորված է, սակայն մի աներևույթ զանգվածի տպավորություն է թողնում, հատկապես՝ երբ փոխարինվում է «հասարակություն» հնչեղ տերմինով, որի լծակները (ժողովրդական, հասարակական) ընդհամենը ճնշման միջոց են ծառայում անհատ (նաև մի խումբ) իշխանավորների համար: «Օրենքի առաջ բոլորն են հավասար» կարգախոսը իրականացվում է մասնակի, իսկ ամբողջությամբ կարող է իրականացվել միայն այն պայմաններում, երբ որևէ անհատին տրված իրավասություններին համարժեք նրա վրա դրվում են նաև համապատասխան պարտականություններ, և ոչ թե որևէ մեկ անհատ ի պաշտոնե կամ այլ պարագայում ձեռք է բերում առավել իրավունքներ, սակայն պատժվելու դեպքում արժանանում է օրենսգրքի՝ բոլորի համար նախատեսված հոդվածներում արձանագրված պատժաչափին…
      Ժողովրդավարության պայմաններում ողբալի է Ազգի վիճակը, քանզի ազգայինը ամենուր ծայրահեղականի կամ հետադիմականի անվան տակ մերժվում և հալածվում է: Ազգերի ինքնորոշման իրավունքը ողորմելիորեն փշրվում է՝ զարկվելով մերօրյա զավթարարների հռչակած, այսպես կոչված տարածքային ամբողջականության անձեռնմխելիության սկզբունքին, և ազգերն իրականում զրկված են իրենց հիմնական, կենսական իրավունքները պաշտպանելու հնարավորությունից (ինքնորոշվել, իրենց բնորոշմամբ, նշանակում է ուղղակի ձեռք բերել մշակութային կամ կրոնական-հավատամքային անկախություն): Այս ամենի հովանավորը՝ ՄԱԿ-ը, դարձել է մի քանի հզոր տերությունների խաղերի թատերաբեմ, որտեղ բազմաքանակ ազգերը մշտապես գրում են դերեր՝ փոքրաքանակ ազգերի և թույլ, դեռևս ինքնահաստատման ճանապարհին գտնվող պետությունների համար՝ ցինիկորեն տնօրինելով նրանց ճակատագրերը: ՄԱԿ-ի (նաև նմանատիպ այլ կազմակերպությունների) որևէ որոշում խախտելու դեպքում մի պետություն կարող է պատժվել, իսկ մեկ ուրիշը՝ ոչ, նայած թե «աշխարհի ժողովրդավար տերերը» ինչ շահեր և փոխհարաբերություններ ունեն տվյալ «իրավախախտ» պետության հետ: «ՈՒժը և արդարությունն են ծնում իրավունք» կարգախոսից «ժողովրդավարա(սիրա)բար» դուրս է շպրտվել «արդարություն» բառը, և աշխարհում իշխում է բիրտ ուժը: Իսկ ժողովրդավարությունն այս պարագայում ազդեցիկ ու «անմեղ» միջոց է և խոսքի, հավատքի ու խղճի ազատության անվան տակ ներխուժելով՝ զգալիորեն թուլացնում է տվյալ պետությունը, հակազգային քարոզներով մասնատելով ու բարոյալքելով նրա բնակիչներին՝ նախապայման ստեղծելով այդ երկրի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործերին «հիմնավոր» կերպով միջամտելու համար: Այս տեսանկյունից ամենաարդար  ազգային – ազատագրական կամ ինքնապաշտպանական պայքարն անգամ կարող է «վերածվել» ծայրահեղականների, կամ հեղափոխականների (հեղաշրջում անողների իմաստով) շարժման, իսկ տվյալ ազգի նվիրյալները, որոնք սրբազան պայքարի են դուրս եկել իրենց ազգի և երկրի ազատության համար, կարող են գրչի մի հարվածով, ՄԱԿ-ի ընդամենը մի որոշմամբ դառնալ ոչ միայն իրենց ազգի, այլև՝ Մոլորակի և Մարդկության թշնամիները…
          Եվ պետք չէ զարմանալ, թե մարդուն տրված իրավունքներն ինչու են այդքան անսահմանափակ: Այդպիսով ժողովրդավարությունն աննկատ թելադրում է անհատին՝ առաջնորդվել սեփական «ես»-ի բավարարման պահանջներով, տրված անմարդկային և անբարոյական ազատությունների շահարկմամբ, որը բնական մարդկային ու ազգային դիմագիծը պարզապես ոտնահարելով՝ հանգեցնում է անասնական, ավելին՝ հակաբնական և ինքնակործան պահվածքի ու վիճակի…
          Առավել վտանգավոր է, երբ ժողովրդավարները ցուցադրաբար հանդես են գալիս որպես ազգային-ժողովրդավարներ. այս պարագայում հայտնվում է  քաղաքական մի խառնուրդ, որը «գենետիկ» շեղման, երկվության մեջ գտնվելով՝ ինքնաբերաբար ընդարձակում է քաղաքական «շիզոֆրենիկների դաշտը», որը խեղում է և’ ժողովրդավարությունը, և’ ազգայինը: Ամեն ինչից կարծեցյալ ամենալավը ջոկելը հանգեցնում է ոչ թե նոր լավ ձևի ստեղծմանը, այլ՝ լավ «հիբրիդի» առաջացմանը, որը թվացյալ օգտակար լինելով տվյալ պահին, այնուամենայնիվ «անպտուղ» է, և հետագայում բնականորեն ընթացքի մեջ մտնելով՝ դառնում է հակազդեցության, հակաբնական միջամտության պարարտ հող…
       Ազգային-ժողովրդավարները փորձում են արհեստականորեն միացնել երկու տարբեր համակարգեր, որոնք բացահայտորեն հակադիր են: Ժողովրդավարական համակարգի ստեղծած սանձարձակ անհատը երբեք չի կարող գոյատևել ազգային համակարգի պահպանողական միջավայրում, որտեղ հակառակ ժողովրդավարական սկզբունքների՝ գործում են ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ի, ազգայնականության որդեգրած սրբազան իշխանության (հիերարխիա) բնական կանոնները, և այստեղ ազգի իրավունքներն օրինաչափորեն վեր են անհատին տրված իրավասություններից: Անժխտելի է, որ Ազգի շահը՝ ինքնատիպության պահպանման և այդպիսով հարատևման խնդիրը, չի կարող ստորադասվել անհատի քմահաճույքներին, ներմուծված բարոյազուրկ ազատություններին, ու «ոսկյա միջին» այս պարագայում գոյություն չունի. ցանկացած փոքր շեղումն անգամ խեղաթյուրում է այդ յուրօրինակ և ոչ համադրելի համակարգերը…
      ՀԱՄ-ը, ներկա աղավաղված և անբարոյական միջավայրում  չբացառելով ամենատարբեր համակարգերի գոյության հնարավորությունը որոշակի փուլերում, այնուամենայնիվ, դրանցից արդյունավետը և մնայուն բնականը համարում է ազգային-ազգայնականը, որը գործում է թե՛ բանականությամբ, թե՛ բնազդով առաջնորդվող բոլոր արարածների մեջ՝ նպաստելով  նրանց ինքնապաշտպանությանը և գոյատևմանը: Բոլոր ազգերն էլ անխտիր ունեն Ինքնություն, Առաքելություն ու Բնօրրան, և դրանց պաշտպանությունն ու անվտանգության ապահովումը նրանց առաջնային գործն է: Ինքնատիպ ազգայինը, օրինակելի մարդկայինը միշտ էլ համադրելի են, և այդպես են ստեղծվում համազգային ու համամարդկային արժեքները: Համամարդկային հանդեսում յուրաքանչյուր  ազգ  պետք է ներկայանա իր սեփական դեմքով իսկ միջազգային ասպարեզում՝ իր ուրույն մշակույթով, արվեստով, գիտությամբ, արհեստներով, ավանդույթներով և այլ արժեքներով,  այլապես ո՞ւմ և ի՞նչ հասկացությունների, արժեքների վրա է հիմնավորվելու և հաստատվելու համամարդկայինը: Այստեղ արդեն իսկապես խտացվում են բոլոր ամենալավերը, որոնք, սակայն, «փոխանցելու և սեփականացնելու», որևէ ազգի պարտադրելու կամ առաջընթացի անվան տակ նրա էությունը ձևափոխելու համար չի ստեղծվում: Այսպես  ձևավորվում է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, և եթե ազգերը հրաժարվեն իրենց ինքնատիպությունից, ինքնուրույնությունից, ու բոլորը շարժվեն ցուցադրական համամարդկայինով, ապա այն, հետզհետե ինքնասպառվելով, կոչընչանա, քանզի կզրկվի իրեն սնող ազգերի յուրօրինակ և մշտադալար արմատներից, իսկ եթե համամարդկայինը սեփականացվի որևէ ազգի կողմից, ապա նա ստիպված է լինելու տարին մեկ կամ մի քանի տասնյակ տարին մեկ փոխել իր դիմակը, քանզի քաղաքակրթությունը զարգացող շարունակական երևույթ է: Այս պարագայում հայ ազգայնականի ճիշտը սեփական ազգային ավանդույթներն ու արժեքները, կենսաձևը ժամանակի հետ համահունչ դարձնելն է (ոչ թե օտարինը ընդօրինակելը), որը, սակայն, չի ակընկալում որևէ էական, սկզբունքային շեղում ՀայԱրիական ներցեղային օրենքներից ու բարոյականությունից, և սա է Հայ Տեսակի գոյատևման, զարգացման ու հարատևման գրավականը…
     …1988թ. ազգային վերածննդի ընթացքում Նժդեհյան Ցեղակրոնությունն առաջինն էր, որ որպես ազգայնական ուսմունք ուրվագծվեց դեռևս աներևույթ Հայ «Ազգայնական դաշտում» և անմիջապես պիտակավորվեց որպես ֆաշիստական գաղափարախոսություն: Իսկ, երբ Ցեղակրոնություն քարոզող մամուլում հայտնվեցին Արիական հավասարաթև խաչը և կեռխաչը (սվաստիկա), որոնք  ժամանակին Իտալիայում և Գերմանիայում վարկաբեկվել են Բ. Մուսոլինիի ղեկավարած ֆաշիստական և Ա. Հիտլերի ղեկավարած նացիոնալ-սոցիալիստական բանվորական կուսակցությունների կողմից, անմիջապես մթագնեց հայկական ժողովրդավարական միտքը և առանց խորամուխ լինելու Ցեղակրոնության էության մեջ, այն միանգամից որակվեց որպես իտալական ֆաշիզմ կամ գերմանական նացիզմ, ինչպես նաև՝ ազգային խտրականություն, մեծապետական ազգայնամոլություն քարոզող գաղափարախոսություն: Ցեղակրոնությունը դավանանք է. ցեղային հպարտության, ուժի և արիության, նաև օտար այլասերիչ ազդեցություններին դիմակայելու հզոր հոգևոր ներուժ է: Ցեղակրոնի համար անհատականության և ազատության ամենաբարձր արարքը հնազանդվելն է իր ցեղին (ազգին). նա ցեղաճանանչ է, ցեղահավատ և ցեղահաղորդ ու ձգտում է առավել զորության՝ հանուն իր Ազգի և Հայրենիքի: Ցեղակրոնությունը երբեք չի մերժում այլ ցեղի իրավունքները և սեփական ազգը չի հակադրում այլ ազգերին. այն ցեղի նկատմամբ սիրո բացարձակ դրսևորում է: Այնպես ինչպես երեխան է սիրում իր մորը, զինվորը՝ իր հայրենիքը, այդպես էլ ցեղակրոնը սիրում է իր ցեղը: Սա համարել ֆաշիզմ կամ նման այլ բան, նշանակում է նախապատվությունը տալով ապազգայինին՝ ծառայել այլ ազգի նպատակներին, և նախապայման ստեղծել ազգակործան քաղաքականության համար: Իսկ պատմական արժեքներից հրաժարվել միայն նրա համար որ դրանք վարկաբեկել են ֆաշիստական և նացիստական պարագլուխները, անընդունելի է, քանզի նշանակում է դրանք զիջել պատմությունը աղավաղողներին…
          Ցեղապաշտությունն ակնկալում է հասնել ցեղի կատարելությանը, ցեղամարդու, ցեղապաշտ ընտանիքի և տոհմի միջոցով՝ առաջնորդվելով ներցեղային օրենքներով ու բարոյականությամբ: Ցեղապաշտը գերադասում է իր ցեղը (ազգը) բոլոր ազգերից այնպես, ինչպես երեխան իր մորը՝ ուրիշի մորից, զինվորն իր հայրենիքը՝ այլ երկրներից: Ցեղամարդը պաշտում է իր ցեղը՝ երբեք չնվաստացնելով այլ ազգերի և բացառելով այլամերժությունը: Նրա համար իր ազգը բացառիկ է այնքանով, որքանով օտարի համար՝ իր ազգը: Բնության մեջ յուրաքանչյուր տեսակ ապրում է իրեն հատուկ օրենքներով և կիրառելով դրանք՝ ձգտում է ինքնապահպանության, որը հավերժելու նախապայմանն է: Ցեղապաշտության նույնացումը ցեղամոլության (ռասիզմ) հետ, որը բնորոշում է սոցիալական և էթնիկական խմբերի, դասակարգերի և պետությունների միջև հարաբերությունների մի տիպ, որի բնույթը գիտակցվում և ուղղություն է ստանում սոցիալական ու մշակութային տարբերությունները մարդաբանական հատկանիշներով բացատրող գաղափարներով, անհիմն է, քանի որ ցեղապաշտությունը որևէ խավի կամ պետության մենաշնորհ չէ, այն մերժում է դասակարգումները. ցեղապաշտ կարող է լինել ամեն ոք…
      Իսկ ազգայնականությունը ժողովրդավար մեկնաբանները հաճախ փորձում են «շփոթել» ազգայնամոլության (շովինիզմ) հետ, որը բոլոր այլ «մոլությունների» նման ծայրահեղական հասկացողություն է, որում ամրագրված է մի ազգի շահը մյուս ազգերին պարտադիր կերպով հակադրելու գաղափարախոսությունը: Ազգայնականությունը ազգի ինքնագիտակցության և արժանապատվության մարմնավորումն է: Ազգերը բնորոշվում են ինքնատիպությամբ և մշտապես ձգտում են տեր լինել իրենց ճակատագրին՝ ազգային առանձնահատկություններն ու Հայրենի Հողը-Բնօրրանը չկորցնելու համար: Յուրաքանչյուր տեսակ բնականորեն հզոր է իր հայրենիքում, և պահպանողականությունը ազգի որակի և տարածքի նկատմամբ ազգայնականի գերխնդիրն է…
      Սակայն, ամենաանհեթեթը արիականության հակադրումն է տարբեր կրոնական գաղափարախոսություններին և հավատամքներին: Արիականությունը «թյուրիմացաբար» նույնացնում են նաև հեթանոսության, հատկապես՝ կռապաշտական ժամանակաշրջանի հետ: Արիական հզոր Ցեղի մասնատումը տարբեր Ազգերի, ժամանակի ընթացքում ամենատարբեր պատճառներով մոռացության մատնեց նրանց՝ մի Ակունք-Արմատից սերված լինելու հանգամանքը, և նորաստեղծ ազգերը հետզհետե հեռանալով Արիական Սրբազան ու Ոգեղեն պաշտամունքներից, «խորացան» երկրային կռապաշտության մեջ: Արիական Ցեղի մասնատման այդ ամբողջ ժամանակաշրջանը պատմությունն արձանագրեց որպես հեթանոսական՝ իհարկե, իրեն բնորոշ պաշտամունքային ու հավատամքային վարդապետությամբ: Եվ ուրեմն, Արիականությունը (Հայ-Արիականությունը) նախահեթանոսական է: Ինչպես ծննդի և մահվան միջև է գոյատևում կյանքը, այնպես էլ՝ Արիական Ցեղի մասնատման և Արիական Ազգերի առաջացման միջև եղել է հեթանոսությունը: Եվ ինչպես հեթանոսական, այնպես էլ ամենատարբեր կրոնահավատամքային գաղափարախոսությունները աշխարհայացք ձևավորող հասկացություններ են և որևէ համեմատություն տեղին չէ Արիական Տեսակի՝ Հոգեմարմնական ցեղային մի տիպի հետ: Ինչպե՞ս կարող է որևէ  կրոն կամ գաղափարախոսություն համեմատվել կամ հակադրվել մարդկային տեսակին: Ցեղերը, ազգերը կամ անհատները կարող են լինել բազմաթիվ կրոնների (պաշտամունքների, հավատքների, դավանանքների և այլն) ազդեցության տակ, սակայն, միմիայն մեկ Գենի կրող: Գենը կրոնին հակադրելը՝ առնվազն միամտություն է, և «արիական աղանդ» հասկացությունը թյուրըմբռնման կամ միտումնավոր շեղման արդյունք է…
       ՀԱՄ-ը, վերլուծելով և համադրելով ինչպես վերոնշյալ ազգայնական գաղափարախոսություններն ու ուսմունքները, այնպես էլ՝ տարոնականությունը, հայադավանությունը (տարբեր մեկնաբանություններով) և Հայկական ծագումնաբանությունից բխող այլ գաղափարախոսությունները, հանգել է այն եզրակացության, որ դրանք բոլորն էլ՝ ցեղակրոնությունը, ցեղապաշտությունը, ազգայնականությունը, արիականությունը և այլն, սնվում են նույն Արմատ-Ակունքից, հենված՝ նույն ներցեղային Օրենքների ու Բարոյականության հիմքին, ձգտում են նույն Բնօրրանի՝ Հայ Ցեղի Հայրենիքի և Արիական Ցեղի նախահայրենիքի վերատիրմանն ու պաշտպանությանը, և, ի վերջո, այս բոլոր գաղափարախոսությունները «ներծծվելու» են Հայկականության (Հայիզմ) մեջ, քանզի սնվում և հիմնվում են այդ Համահայկական Համակարգի նախապատմության ու հիմնադրույթների վրա: Այս առումով, եթե Հայկականությունը կարելի է համարել մեր ազգային ներքին քաղաքականություն, ապա Արիականությունը (Համաարիականությունը) զուգորդվում է մեր արտաքին քաղաքականության հետ, քանզի սրանք հիմնականում նույն ՀԱՄԱԿԱՐԳ-ն են, լրացմամբ, որ Արիականությունն անդրադառնում է նաև ամբողջ Արիական Տեսակին՝ մեզ արյունակից Ազգերին նույնպես: Ինչպես այս երկու աշխարհայացքները, այնպես էլ վերը թվարկած գաղափարախոսությունները ոչ թե հակադրվում են միմյանց, այլ ծառայում են նույն նպատակին՝ և՛ ներազգային, և՛ արտաազգային հարաբերություններում: ԵՎ Հայկականությունն է լինելու այն միասնական ազգային ՀԱՄԱԿԱՐԳ-ը, որը հետագայում որդեգրելու են բոլոր Հայ ազգայնականները, և ոչ միայն նրանք…

դ/ Իշխանություն և ընդդիմություն
         «Առողջ ու կազմակերպված» ազգային պետությունների ներքաղաքական կյանքում իշխանությունների «լճացումը» կանխելու և նրանց՝ ազգանպաստ ու լիարժեք գործունեություն իրականացնելու նախապայմանը ընդդիմադիր ուժերի մշտական առկայությունն է, ինչպես կառուցողական, այնպես էլ՝ անհաշտ. նրանք, առաջնորդվելով ազգային գաղափարախոսության հիմնադրույթներով, կամբողջացնեն և՛ ազգային, և՛ պետական արտաքին ու ներքին քաղաքականությունը…
          ՀԱՄ-ը կողմ է բազմակուսակցականությանն ու բազմակարծությանը, սակայն, բացառում է «խոսքի ազատության» անվան տակ հակազգային ու հակապետական քարոզչությունները, որոնք ներմուծվելով օտար երկրներից՝ խարխլում են նաև իշխանություն-ընդդիմություն բնական հարաբերությունները և ազգային շահերի պաշտպանությանն ուղղված քայլերը վերածում ազգային ու ապազգային քաղաքականությունների՝ ջլատող և անհեռանկարային մրցակցության:
Օտարներն ամեն կերպ փորձում են իշխանության բերել իրենց դրածոներին, ինչպես նաև ստեղծել խամաճիկային և անհրաժեշտության դեպքում տվյալ իշխանություններին փոխարինող ընդդիմություն, որն արդեն բազմիցս փորձված ամբոխվարության ալիքի վրա կգա հեռացնելու «ժողովրդավարությունից շեղված» (ճիշտը՝ ժողովրդաիշխանություն հասկացությունն է) ղեկավարներին:
      Այս իրական վտանգից զատ, ներազգային հարաբերություններում նաև առկա է իշխանություն-ընդդիմություն հակամարտության գործոնը, որը բնական է ու նաև կարգավորելի, եթե հակամարտությունը զերծ է ներմուծված ու սարքված հնարքներից և առաջացել է ազգային ու պետական հիմնախնդիրների լուծման նպատակով: Սակայն կա մի խիստ բացասական երևույթ, մեծ քաղաքականությունից անջատ գործում են «քաղաքական աղանդներ»: Իշխանություն ունեցող այս «տեսակը» ամեն գնով կառչում է ղեկավարման լծակներից ու տառապում է իշխելու ցավով՝ իշխանատենչությամբ՝ իրեն համարելով միակ և ընտրյալ, ղեկավարելու ունակ խավ: Իսկ ընդդիմության մեջ գոյություն ունի մի այլ «տեսակ», որը դեմ է բոլորին և ամեն ինչին, բացի իրենից, ու տառապում է ընդդիմանալու մարմանջով: Այստեղ էլ է առկա միակ և ընտրյալ լինելու հանգամանքը: Այս պարագայում իշխանություն-ընդդիմություն հարաբերություններն ինքնանպատակ, կոշտ բնույթ են կրում և ի վերջո վեր են ածվում վտանգավոր, ազգավնաս առճակատման: Այլ բան է, երբ իշխանություն-ընդդիմության փոխադարձ կոշտ ու անհաշտ վերաբերմունքը ծագում է ազգայինի ու ապազգայինի հակադրման պատճառով: Սա արդարացված է, եթե նույնիսկ վտանգավորություն է պարունակում, քանզի բնական և անհրաժեշտ ինքնամաքրում է, բխում է ազգային ու պետական շահերից, որն ավարտված պետք է համարել միայն ազգայինի անվերապահ հաղթանակից հետո:
      ՀԱՄ-ը, ընդունված բնութագրմամբ, քաղաքական բաժանումների դաշտում ըստ էության ազգայնական-կենտրոնամետ է և չի կարող լինել միայն իշխանամետ կամ ինքնանպատակ ընդդիմադիր ուժ: Ազգայնականները,լինելով գաղափարականներ, պետք է աջակից լինեն Հայաստանի իշխանություններին բոլոր ազգօգուտ գործերում կամ դառնան ընդդիմություն՝ նրանց քաղաքականությունը ազգանպաստ չհամարելու դեպքում: Ազգայնական-կենտրոնամետ (նացիոնալ-ցենտրիստական) լինելը պայմանավորված է գաղափարապես՝ ազգայնական, տնտեսության հարցում՝ կենտրոնամետ նկատի ունենալով սեփականության ձևերի՝ մասնավորի ու հանրայինի միջև հարաբերությունները:
        Իշխանություն-ընդդիմություն հարաբերությունը պետք է վերածվի մի ճշմարիտ, կայուն ներազգային համաձայնության, որն էլ կլինի իրական երաշխիքը պետության հզորության և հետագա առաջընթացի:  

ե/ Պետություն
     Անկախ կառավարման ձևից, պետությունը մարմին է՝ ազգի առաքելության իրականացման համար, և ազգայնականներն անվերապահորեն աջակից են այդ պետությանը, նրա հզորացմանը: Այլ բան է ընդդիմանալը կամ պայքարելը՝ համակարծիք չլինելով տվյալ իշխանությունների ապազգային քաղաքականության, սակայն, ոչ երբեք Հայոց պետությունը կործանելու հաշվին: Սա, ի դեպ, վերաբերում է Հայ իրականության մեջ առկա տարբեր գաղափարակիր ու հավատք ունեցող ուժերին:
       Պետական անկախության հռչակումն ունի իրավական ու քաղաքական հատկանիշներ, որոնք հետագայում մարմնավորվում և ամրապնդվում են տնտեսական ու գաղափարական գործունեությամբ, և պարտադիր չէ, որ պետականություն հասկացությունն արտահայտի էթնիկական իմաստ: Պետություն  կարող է ստեղծվել ինչպես բազմազգ հանրության, այնպես էլ մեկ ազգի կողմից, յուրաքանչյուր դեպքում այդ անկախ պետությունը ազգերի համար ինքնապաշտպանության, բարգավաճման և հարատևման միջոց է, սակայն, ոչ երբեք՝ գրավական: Հանրահայտ է, որ ազգերն իրենց պատմության ընթացքում կարող են հետևել տարբեր դավանանքների, բայց լինել միմիայն մեկ Գենի կրող: Այս առումով անկախ պետականության գաղափարը նշված միջոցից գրավականի վերածելու համար կարևորվում է ԱԶԳԱՅԻՆ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅԱՆ (նույնն է, թե ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող անկախ պետության) գոյությունը:
           «Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ և կործանվում՝ դրա պակասից», – ասում է Նժդեհը, այս առումով փոքրաթիվ ազգերը, բնականաբար, առավել հայրենասեր պետք է լինեն, քան՝ բազմաքանակ ազգերը. համաշխարհային պատմությունը հավաստում է, որ հակառակ դեպքում նման պետությունները կործանվում են ԱԶԳԱՅԻՆ ՈԳՈՒ չգոյությունից կամ անբավարարությունից: Այստեղ տեղին է նշել, որ ազգի սոցիալական-տնտեսական բարգավաճումն ու պետության հզորացումը նույնպես կախված է տվյալ իշխանությունների ԱԶԳԱՅԻՆ՝ ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ԲՆՈՒՅԹԻՑ, և ահա թե ինչու են ազգայնականները ազգերի ներդաշնակ գոյակցության ձև համարում ազգ-պետությունները, երբ յուրաքանչյուր ազգ ունի մեկ պետություն՝ անշուշտ, իր Բնօրրան-Հայրենիքում: Պետությունը պետք է լինի միատարր (մեկ ազգ, մեկ պետություն), որպեսզի ծառայի մեկ ազգի, այլապես տարաձայնություններն անխուսափելի են, վկա՝ աշխարհում տիրող խառնաշփոթ իրավիճակը: Մարդկային տեսակները տարբերվում են իրենց էությամբ ու ապրելակերպով, մեկ պետության ներսում հնարավոր չէ իրականացնել օրենքներ, որոնք  բավարարեն բոլոր տեսակներին: Այդպես է նաև բնական մյուս տեսակների մեջ. սպիտակ արջը երբեք չի կարող համատեղ գոյատևել սև կամ գորշ արջերի հետ, ինչպես նաև՝ խառնածին սերունդ տալ, թեև բոլորն էլ արջեր են, կամ առյուծը՝ վագրի ու հովազի հետ, թեև սրանք էլ կատվազգի են… Հաստատուն արժեք է միայն այն, որ պետությունը (Բնօրրանը), այլաբանորեն լինելով ազգի մարմինը, իսկ ազգը՝ նրա հոգին, նրանք արդեն իսկ բնականորեն գոյատևում են մեկը մյուսով և մեկը մյուսի համար: Այդ պատճառով  պետական ու ազգային շահերը համահունչ են և ազգային պետության գոյությունն է նախապայմանը՝ ազգերի օրինաչափ զարգացման ու հարատևման: Եվ շատ կարևոր է, որ ազգերը խուսափեն ներմուծված (արևմտյան կամ արևելյան) ամենատարբեր կրոնների, գաղափարաբանությունների ու բարոյախոսությունների ազդեցությունից, առավել ևս՝ դրանք պետական կամ ազգային կրոն, գաղափարախոսություն ճանաչելուց, քանզի դա սկիզբն է ազգակործանման և՝ հայրենիքի կորստի: Հայ Ազգը պետք է առաջնորդվի միայն իր արարչաստեղ ծագման և ազգային առաքելության հավատամքով, նախնյաց Ոգու և Արյան պաշտամունքով՝ մերժելով որևէ այլ կրոնահավատքային ու բարոյախրատական ներխուժումը: Սա է պետության, նրա անվտանգության ու պաշտպանության բոլոր մարմինների և կառույցների գոյարմատը:
         ՀայԱրիական (Արարչապետական) Հայաստանն առանց կրոնական ուղղվածության՝ հենված Ցեղային-Հայկական գաղափարախոսության վրա, – ահա’, երանելի և անկործան Հայոց Պետության մանրակերտի հիմնաքարը: Այսպիսի Հայաստանի գոյությունը նոր իրողություններ կստեղծի ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում ընդհանրապես: Նման զորեղ պետությունը կարող է համարձակ և անկաշկանդ թույլատրել տարբեր գաղափարների (իհարկե, բացառությամբ՝ հակազգային ու հակապետական) ազատ գործունեությունը և դրանք օգտագործել ի շահ Հայ Ազգի և Հայաստանի բարգավաճման:
    ՀայԱրիական Հայոց Պետության և Արիական-Ցեղապաշտական (Հայկական-Ցեղապահպանական) ներցեղային օրենքներով ու բարոյականությամբ առաջնորդվող Հայ Ազգի զարթոնքը, ինչպես նաև՝ մեզ արյունակից Ազգերի գիտակցված Համաարիական Դաշինքը՝ ամենահուսալին և ամենազորեղը, ի զորու են բացելու մի նոր դարաշրջան, որն անկասկած կկոչվի՝ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ: Միայն այսպես կարելի է դիմագրավել այլասերումից առաջացած, մեր անվստահությունից և օտարացումից օգտվող, ժամանակավորապես տիրապետող արհեստածին ազգ-ուժերի ավերիչ գործունեությանը:

Վերջաբանի փոխարեն
        Այս համառոտ գաղափարամեկնությունը նպատակ ու-  նի պարզություն մտցնել ՀԱՄ-ի և նրա համակիրների քաղաքական գործունեության մեջ, ինչպես նաև փորձ է՝ բոլոր հասարակական և քաղաքական ուժերին ներկայացնելու ՀԱՄ-ի  ուղղվածությունն ու դիրքորոշումը՝ Հայոց քաղաքական-գաղափարախոսական դաշտում:
         ՀԱՄ-ի գործունեությունն ու քաղաքականությունը լրացվում են գիտական-գաղափարական հիմնավորումներով և պարբերաբար կլրացնեն միաբանության գաղափարախոսությունը…

ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ԵՐԵՔ «Ա»-Ի ՕՐԵՆՔԸ
Հայոց արժեքային համակարգի կառավարման հիմնախնդիրները

Արժեքը տվյալ անհատի կամ հանրույթի համար կենսականորեն առավել նշանակալի երևույթն է՝ նյութական կամ հոգևոր այս կամ այն բարիքը: «Ազատություն», «փող», «ընտանիք», «տոկունություն», «արդարություն», «կրթություն», «փառք», «իշխանություն», «հեղինակություն», «սեր», «առողջություն», «ուժ», «բարեպաշտություն», «ընկերություն», «իմաստություն», «երջանկություն» և այլն՝ արժեքներ են, որոնք բավարարում են անհատի (հանրույթի) կենսական պահանջմունքները, իմաստավորում կյանքը, ուղղորդող դեր են խաղում նրա կենսագործունեության մեջ:
Ոչ թե այդ առարկաները, երևույթները, հատկությունները ինքնին արժեքի կարգավիճակ ունեն, այլ տվյալ սուբյեկտի ներքնածին հատկությունները, առկա մշակութային պայմաններն են դրանց հաղորդում արժեք լինելու կարողություն:
Անձի մասին կարելի է դատել նրան առավել բնորոշ արժեքներով, քանի որ բոլոր արժեքները փոխկապված են և գոյացնում են անձի ներաշխարհի ամբողջությունը: Խմբի, խավի, կազմակերպության, ազգի արժեքները նույնպես համակարգային հատկանիշ ունեն, որովհետև դրանք նույնպես փոխպայմանավորված են և ամբողջացնում են տվյալ հանրույթի հոգևոր կերպարը:
Հասուն անձը ունի արժեքների իր համակարգը (թեպետ, հնարավոր է, նա երբևէ խորհրդածած չլինի դրա շըուրջ), որը ձևավորվում է նրա սոցիալականացման ընթացքում: Սոցիոլոգիական հարցումները, թեստերը, ինքնագնահատականի զանազան միջոցները պարզաբանում են այդ արժեքները, իսկ ավելի ստույգ դրանց մասին շրջապատի մարդիկ դատում են ըստ անձի իրական արարքների:
Ազգի արժեքների համակարգը հիրավի բախտորոշ նշանակություն ունի: Հակիրճ՝ դա ազգի պատմական երկարատև զարգացման վկայությունն  է, ներկա կեցության հիմքը, բնականոն գործառության ու անխափան զարգացման երաշխիքը: Ազգահատուկ արժեքներն արձանագրվում են ազգի ինքնագիտակցության տարբեր ձևերի մեջ՝ արվեստի, բարոյականության, փիլիսոփայության, կրոնական պատկերացումների, բանահյուսության:
Ազգի արժեքները գումարվում են ազգի անդամների արժեքներից, միևնույն ժամանակ դրանք չեն համընկնում ամեն մեկի արժեքներին:
Ազգի արժեքային համակարգը ամեն անհատի հասունացման ընթացքում հանդես է գալիս  մշակութային ու բարոյական հրամայականների տեսքով, որոնք անհատը պետք է յուրացնի տվյալ հանրույթում բնականոն գործառելու համար:
Տարբերակենք արժեք-նպատակները և արժեք-միջոցները: Այսպես, մի բան է «իշխանությունը» որպես միջոց և որպես նպատակ: Նմանապես՝ տարբերակվում են «փող»-նպատակը և «փող»-միջոցը, «փառք»-նպատակը և «փառք»-միջոցը: Երբ իշխանությունը, փողը, փառքը դառնում են անձի գերագույն արժեքը, դա հիվանդագին, ախտածին երևույթ է՝ իշխանատենչություն, փողասիրություն, փառամոլություն: Մինչդեռ, որպես միջոց, թե՛ իշխանությունը, թե՛ փողը, թե՛ փառքը հանրային կյանքի ընդունելի ու նույնիսկ անհրաժեշտ տարրերն են, ծառայում են, մասնավորապես, իբրև մարդկանց գործունեության դրդապատճառ, նպաստում են միջանձնային փոխհարաբերությունների կարգավորմանը, ամեն մարդու անձնական վաստակի գնահատմանը և այլն:
Տարբերակենք նաև հիմնարար և ածանցյալ արժեքները: Այս տարբերակումը էական է հատկապես արժեքների նպատակասլաց կառավարման առումով: Թե՛ անհատի, թե՛ ազգի համար հարկավոր է ճշտել, թե որո՛նք են գերադասելի արժեքները, ի՛նչ գերակայություններ կան, ինչի՛ն առաջին հերթին ուշադրություն դարձնել: Առանցքային արժեքների իմացությունը ոչ միայն զուտ ճանաչողական նշանակություն ունի, այլև գործնական: Առանձնացնելով այդ հիմնարար արժեքները, կառավարելով դրանց ձևավորումը, ամրապնդումը, մենք կկարողանանք կառավարել արժեքների բովանդակ համակարգը, իսկ վերջինիս միջոցով՝ լուծել ազգի բնականոն գործառության և ներդաշնակ զարգացման բազմաբնույթ խնդիրները:
Առանձնացնենք նաև արժեք-արժանիքները, որոնք ոչ միայն անձի (ազգի) համար կենսականորեն նշանակալի բարիք են, այլև ցանկալի հատկություն: Հետևելով ժամանակակից տեսաբաններին (Էրիխ Ֆրոմ, Աբրահամ Մասլոու, Վիկտոր Ֆրանկլ և այլք)՝ կարող ենք դրանք անվանել «լինելու» արժեքներ՝ տարբերակելով «ունենալու» արժեքներից (փող, փառք, դիրք և այլն):
Արժեք-արժանիքների ըմբռնումը կարևոր է «անհատ – ազգ» փոխհարաբերությունների կարգավորման առումով: Որևէ անձնային հատկություն տվյալ անձի արժանիքն է՝ «հաստատակամություն», «աշխատասիրություն», «համբերատարություն», «հայրենասիրություն» և այլն: Միաժամանակ՝ դրանք, ազգի հավաքականության դիրքերից, արժեքներ են, այսինքն՝ ցանկալի հատկություններ, որոնց սերմանումը ազգը ձգտում է խթանել: Հասկանալի է նաև, որ անձնային անցանկալի հատկությունները («խորամանկություն», «ագահություն», «անհավատարմություն» և այլն) յուրատեսակ հակարժեքներ են, որոնց բազմապատկումը ազգը ջանում է կասեցնել կամ բացառել:
Բոլոր ժամանակներում էլ հայ մտածողները, ուղղակիորեն կամ միջնորդավորված, արձանագրել են ազգահատուկ արժեքները: Այսպես, եթե պարզապես թվարկենք ինքնաբնորոշումները, ապա կհանդիպենք հետևյալ, ոչ լրիվ պատկերին. «հավատարմություն» (Ղազար Փարպեցի), «կրթասիրություն» (Ղևոնդ Ալիշան), «ընտանեսիրություն» (Խրիմյան Հայրիկ), «ներողամտություն» (Դերենիկ Դեմիրճյան)  և այլն: Բազում են օտարների բնորոշումները՝ «բանիմացություն», «աշխատասիրություն» (Էմանուիլ Կանտ), «ազնվություն» (Դավիթ Հյում), «շինարար ոգի» (Նիկողայոս Մառ), «հայրենասիրություն» (Իլյա Էրենբուրգ) և այլն: Քիչ չեն նաև բացասական բնույթի արձանագրումները, որոնցով հայ հեղինակները ցավով են անդրադարձել ազգահատուկ այն երևույթներին, որոնցից ցանկալի է ազատվել՝ «անմիաբանություն» (Մովսես  որենացի, Միքայել Նալբանդյան), «օտարամոլություն» (Մկրտիչ Պեշիկթաշլյան, Գարեգին Նժդեհ), «շահամոլություն« (Ղևոնդ Ալիշան, Հայկ Ասատրյան), «սնապարծություն» (Պարույր Սևակ) և այլն:
Դրանք, իհարկե, հիմնականում նկարագրական բնույթ ունեն, բացի այդ, հաճախ դժվար է տարանջատել իրական արժեքը ցանկալիից, վերագրվողից, կամ՝ իսկապես ընդհանրական բնույթի թերությունը՝ տվյալ հեղինակի անձնային ընկալումից, ինչպես նաև օտարների տված անաչառ գնահատականը՝ կանխակալ կարծիքից: Այդուհանդերձ, այդ բնութագրումները կարող են գործածվել ազգային ինքնաճանաչման, ազգային հոգեբանության, ազգային դաստիարակության և կրթության խնդիրների լուծման, արժեքային համակարգի կառավարման մեջ:
Արժեք-արժանիքների համակարգի քննարկումը ինքնին տեսական-աշխարհայացքային կարևոր դեր ունի, օգտակար է մասնավորապես հայ մտածողների, քաղաքական գործիչների, պետական այրերի գործունեության մեթոդաբանական-մեթոդական հիմքերը հստակեցնելու համար:
Հիմնախնդիրը, սակայն, առավել գործնական ուղղվածություն է ստանում, երբ ելնում ենք որոշակի իրավիճակից: Այլ կերպ ասած, ակնհայտ է, որ արժեքային համակարգի ու դրա կառավարման դերը հարկավոր է դիտարկել ազգային ու պետական քաղաքականության առաջնահերթ խնդիրների լուծման դիրքերից:
Դրանցից կարևորագույնը ազգային-պետական միաբանության ապահովումն է, ազգահավաք միտումների ուժեղացումը և, ընդհակառակը, պառակտիչ, կենտրոնախույս միտումների թուլացումն ու վերացումը: Որքա˜ն է հայոց պատմության մեջ ասվել ու գրվել դրա մասին, սակայն խնդիրը ոչ միայն լուծում չի ստացել, այլև գնալով ավելանում են պառակտման հիմքերը:
Արդի հայաստանյան հանրության միաբանման, իր շուրջ Սփյուռքի և Արցախի համախմբման նախադրյալների շարքում կարևոր են հանրային կյանքի արմատական բարեփոխումները, կազմակերպական կառուցվածքները, տնտեսական բարենպաստ իրավիճակը, քաղաքական գործոնները, մշակութային ջանքերը, հոգևոր հանգամանքները և այլն: Վճռորոշը, կարծում ենք, բարոյահոգեբանական որակների այն ամբողջությունն է, որ տվյալ ժամանակաշրջանում հատուկ է հայազգիներին և որը հնարավորություն է տալիս առավել խորքային հիմքով ապահովել հայոց միասնականությունը:
Կառավարչական մոլորություններից մեկն էլ այն է, թե հնարավոր է սոսկ վերևից կարգավորել հանրային կյանքը: Մեզանում այդ դրսևորումներից է էտատիզմը (ֆրանսերեն՝ «Etat»՝ «պետություն» բառից), որը գերագնահատում է պետության դերը հանրային կյանքի կազմակերպման ու կառավարման մեջ: Մինչդեռ, «պետության շուրջ» համախմբվելու վերաբերյալ ինքնին արժեքավոր կոչերը, «պետականամետության» մասին քաղաքական հավաստիացումները ոչ միայն անօգուտ, այլև կեղծ կարող են լինել, եթե անտեսվում է ազգային առանձնահատկությունների իմացության կարևորությունը, եթե ազգը դիտարկվում է սոսկ պետականությանը ենթակա իրողություն: Մի ծայրահեղությունից մյուսը չընկնենք, սակայն չի կարելի հերքել այն ճշմարտությունը, որ պետությունն ինքը պիտի համապատասխանի ազգի հոգևոր, մշակութային, բարոյական, հոգեբանական յուրահատկություններին, ամենից առաջ՝  հենց արժեքային համակարգին:
Ազգը, որպես հարաբերականորեն ինքնուրույն համակարգ, ենթարկվում է, անտարակույս, արտաքին բազում գործոնների ազդեցությանը՝ ինչպես ուղղակի և նպատակասլաց ներգործության (պետական քաղաքականություն, ժամանակաշրջանի յուրահատկությունները), այնպես էլ ոչ ուղղակի, միջնորդավորված: Այդուհանդերձ, չի կարելի թերագնահատել ազգի գործառության ու զարգացման ներքին գործոնները: Ավելին, ազգը ոչ թե արտաքին ներգործության կրավորական ենթական է, այլ ինքնակառավարման լիարժեք սուբյեկտը:
Այս առումով, միաբան, միակամ, համերաշխ կեցության վիճակը ձեռք է բերվում ոչ միայն և ոչ այնքան արտաքուստ (միասնական նպատակի կամ վտանգի առկայությամբ), որքան ներքուստ՝ ազգի յուրաքանչյուր անդամի որոշակի որակների շնորհիվ՝ ընդհանուր բախտի գիտակցման, ինքնության զգացումի, հանդուրժողության, արդարամտության, համբերատարության, փոխըմբռնման կարողության և այլն: Մեզ՝ հայերիս կապակցությամբ պիտի արձանագրենք, որ միաբանվելու մեր կարողություններն ի հայտ են գալիս առավելապես արտաքին գործոնների՝ օրհասական վտանգի պահին: Մինչդեռ, հանդարտ պայմաններում, իրադարձությունների տեղատվության պահերին զգացվում է ներքուստ թելադրվող միաբանության պակասը:
Որո՞նք են, հետևաբար, այն արժեքները, որ վճռորոշ են ազգային-պետական այս գերագույն խնդիրը լուծելու համար, որոնք էլ, հետևաբար, պիտի դրվեն ազգային արժեքների համակարգի կառավարման կենտրոնում:
Կարծում ենք՝ դրանք երեք հիմնական արժեք-արժանիքներն են՝ արժանապատվություն, արդարամտություն, աշխատասիրություն՝ իրենց սերտ կապով ու փոխպայմանավորվածությամբ: Սրանք նաև բաղադրյալ արժեքներ են. ուրիշ ինչ էլ որ թվարկենք՝ գթասրտություն, ազնվություն, խիզախություն, համբերատարություն, ներողամտություն, տոկունություն, սկզբունքայնություն, նպատակասլացություն, արհեստավարժություն, ինքնահարգանք, հնազանդություն և այլն, բոլորն էլ կա՛մ անմիջաբար կապված են այդ երեք արժեք-արժանիքների հետ, կա՛մ վերջիններիս ձևավորման և դրսևորման միջոցներն են:
Արժանապատվությունը սեփական անձի արժեքի գիտակցումն է: Դա անձի ինքնագնահատականն է, իր վաստակի, դիրքի, արարքների, իրավունքների գնահատականը: Ունենալ արժանապատվության զգացում՝ նշանակում է ունենալ սեփական «ես»-ի արժանիքի զգացում, ինքն իրեն համարել որոշակի պատվի, հարգանքի, հեղինակության արժանի: Ազգային արժանապատվությունը, բնականաբար, սեփական ազգի արժանիքների, վաստակի, իրավունքների գիտակցումն է, ինքնահարգանքը որպես ազգի ներկայացուցիչ:
Արդարամտությունը այլոց ճշմարիտ, արդարացի գնահատումն է: Եթե արժանապատվությունը իր հանդեպ անձի հարգանքն է, ապա արդարամտությունը հարգանքն է ուրիշների հանդեպ, նրանց արժեքի գիտակցումը, այլոց գնահատումը: Լինել արդարամիտ՝ ամենից առաջ նշանակում է լինել արժանահատույց՝ ամեն մեկին ըստ արժանվույն հատուցելու ունակ:
Իսկապես արդարամիտ կարող է լինել միայն արժանապատվություն ունեցողը: Իր ազգակցին, առհասարակ ուրիշին արդարացի գնահատելու ընդունակությունը հետադարձ ազդեցություն է գործում ինքն իրեն գնահատելու վրա՝ մարդուն օգնում ճիշտ, սթափ, հավասարակշիռ գնահատել թե՛ իրեն, թե՛ այլոց: Այն, թե ո՛ւմ և ինչի՛ համար ենք համարում արժանապատիվ, բնութագրում է ոչ միայն ուրիշներին, այլ հենց ինքներս մեզ: Արդարամտությունը, այսպիսով, հակադարձվող բնութագրում է, այսինքն՝ ոչ միայն արտահայտում է մեր սեփական ինքնագնահատականը, այլև անդրադառնում է դրա վրա:
Աշխատասիրությունը աշխատանքի հանդեպ անձի (հանրույթի) վերաբերմունքն է: Սա բացառիկ կարևորության բնութագիր է՝ թե՛ անձի, թե՛ ազգի, թե՛ ամբողջ քաղաքակրթության առումով: Աշխատասիրությունը կայուն, բարգավաճ, զարգացող սուբյեկտի հատկությունն է, առաջընթացի գլխավոր նախադրյալը:
Առանձնացված արժեք-արժանիքները անկապտելի են: Դրանց ներքին միասնությունը և փոխպայմանավորվածությունը կարող ենք անվանել «Երեք Ա-ի օրենք»: Սրա էությունն ավելի լավ հասկանալու համար դիտարկենք օրենքի խախտումները:
Միայն անձի արժանապատվությունը՝ առանց արդարամտության և աշխատասիրության, կարող է հանգեցնել անհատապաշտական ինքնահավանության, գոռոզության, նարգիզականության: Արդարամտությունից ու աշխատասիրությունից զուրկ անձը ունի բարձր, գերբարձր ինքնագնահատական, որն այդպիսին է, քանի որ նա, նախ, ունակ չէ արդար գնահատելու մյուսներին: Բացի այդ՝ ինքնագնահատականը աղճատված է, քանի որ շրջանցում է մարդու անհատական ինքնահաստատման ու հանրային պիտանիության հիմնական ասպարեզը՝ աշխատանքը: Իսկ ազգային արժեքների համակարգի առումով դա անցանկալի է, քանի որ երբ ազգի հավաքականության մեջ մեծ է այսպիսի անհատների տեսակարար կշիռը, ապա սաստկանում են ազգային սնապարծության դրսևորումները:
Իսկն ասած, վերը շարադրված դատողությունների լույսով, շիտակ արժանապատվությունն անհնարին է առանց արդարամտության՝ ուրիշներին ըստ արժանվույն գնահատելու կարողության, ինչպես նաև առանց աշխատասիրության՝ ինքն իրեն ու այլոց գնահահատելու հիմնական ասպարեզի ներգրավման: Ինքն իրեն սթափ գնահատո՛ղը միայն կարող է ունակ լինել ուրիշին գնահատելու, միայն արժանապատվություն ունեցող անձինք կարող են իսկապես արդարամիտ լինել:
Հավելենք, որ եթե անձի արժանապատվությունը զուգակցվում է աշխատասիրությամբ, սակայն ոչ՝ նաև արդարամտությամբ, ապա ազգի պառակտման վտանգն առավել մեծանում է. անձնական հաջողության անհատական գերնըպատակը երկրորդական, տասներորդական է դարձնում մըյուսներին արդարացի գնահատելու կարողությունը: Ավելին՝ անձնապես բարգավաճող, սակայն անարդարացի մարդը հակված է բոլորի մեջ տեսնելու մրցակիցների: Անձնական հաջողության կուռքը խանգարում է ազգային միասնության ըմբռնմանը: Սա այն է, ինչ տեսնում ենք ամերիկյան մշակույթում, և ինչն այդպես անարգել ներխուժում է արդի հայ հասարակություն, ձևախեղում ոչ միայն նոր սերունդների արժեքային համակարգը: «Բոլորի պատերազմը բոլորի դեմ» («Bellum omnium contra omnes»)՝ հասարակությունը տրոհող հոգեբանությունը, որն այդքան զբաղեցրել է  XVII-XVIII դարերի մտածողներին, մեր առջև նոր ու կործանարար ձևով է ծառանալու, իսկ դրանից ազատվելու, կամ գոնե մեղմելու միջոցներից ամենաարդյունավետը արդարամտության գզացումի սերմանումը պիտի լինի:
«Երեք Ա-ի» ներդաշնակության խախտման հաջորդ դեպքը արդարամտությունն է՝ առանց արժանապատվության և աշխատասիրության, ինչը կարող է վերաբերել անարժան ու ծույլ անձանց խմբին: Սա, իսկապես, անարժանների հավասարությունն է՝ մի համապարտ խեղճություն, անհեռանկար, խղճուկ գոյություն:
Հենց այսպիսի մի կեցություն էր պարտադրված խորհրդառուսական սոցիալիզմի պայմաններում՝ բոլոր ազգերի համահավասարեցում, խորհրդային բոլոր մարդկանց (բացառյալ իշխող վերնախավը) հավասարարական ապրելակերպ՝ բոլորը վատ ապրեն, սակայն իրա՛՛ր պես վատ ապրեն:
Դարձյալ, ինչպեսև արժանապատվության պարագայում, պիտի արձանագրենք, որ այսպիսի արդարամտությունը թերատ է, խաթարված: Արժանապատվությունից զուրկ անձը, դեռ մի բան էլ աշխատասիրությունը որպես ամեն մարդու հանրային արժեքի գլխավոր չափանիշ չհամարողը, ունակ չէ դիմացինին ըստ արժանվույն գնահատելու, իսկապես արդարամիտ լինելու:
 Խորհրդառուսական կեղծարդարամտության զգացումը լիովին հարազատ էր ռուս մարդու հոգեբանությանը, որի դիրքերից արժանապատիվ ու աշխատասեր մյուո ազգերի վարքը պաշտոնական գաղափարախոսության կողմից պախարակվում էր: Մինչդեռ՝ հայերի և որոշ այլազգիների նախաձեռնողականությունը, լավ վաստակի ձգտումը (սեզոնային հոսքը դեպի խոպան և այլն) հենց արժեքային համակարգերի տարբերության հաստատումն էր, հետևաբար՝ պետության վերին ղեկավարությունից պահանջում էր տարբերակված մոտեցում, ինչը, բնականաբար, անթույլատրելի էր «ազգերի մերձեցման» հռչակված քաղաքականության պայմաններում: Իսկ կեղծարդարամտությանը գումարած կեղծաշխատասիրություն՝ հավասար է դյուրին կառավարվող մարդկային մի հոտի, ինչն էլ հենց արվում էր խորհրդային բնակչության մեծագույն մասին զրկելով ոչ միայն ազգային, այլև մարդկային, քաղաքացիական արժանապատվության զգացումից:
«Երեք Ա-ի» ներդաշնակության մյուս խախտումը մարդկային քաղաքակրթության հնագույն ուղեկիցներից է: Տակավին հունահռոմեական մշակույթի շրջանակներում էր  աշխատասիրությունը քարոզվում որպես ստրուկի և արհեստավորի գլխավոր արժանիք, սակայն քարոզում էին աշխատասիրությամբ բնավ աչքի չընկնող, առհասարակ աշխատանքից խուսափող ստրկատերերը: Քրիստոնեական եկեղեցին նույնպես աշխատասիրության քարոզը դարձրեց իր գործունեության հիմնական ուղղություններից մեկը, թեպետ այդպես էլ չազատվեց նախածին մեղքի համար Աստծո պատիժ-աշխատանքը սիրելու հորդորի ներքին հակասականությունից. արժանապատիվ մարդը չի կարող սիրել պատիժը, ոչ էլ խանդավառվել լոկ անդրշիրիմյան վարձահատուցման հեռանկարով:
Արդ, եթե անձին բնորոշ է աշխատասիրությունը՝ առանց արժանապատվության և արդարամտության, ապա սա մի անձ է, որ հլու-հնազանդ ենթակա է, լավ ծառա: Դարձյալ՝ սա ոչ թե շիտակ աշխատասիրություն է, այլ «աշխատամոլություն», «աշխատամոռացում»: Մարդը հանրային էակ է, ուստի նրա անկապտելի հատկությունն է արժանապատվության զգացումը՝ տվյալ պարագայում նաև որպես աշխատող, մասնագետ, որոշակի աշխատակազմում որոշակի դիրք գրավող ու դեր կատարող: Նույնն է ազգային հանրույթի առումով. որքան էլ հայ մարդը լավ աշխատի օտար երկրում, արժանանա օտարների դրվատանքին, միևնույն է, դա թյուր դրվատանք է, ինքնախաբեություն, քանի որ հայը մնում է օտարին ծառա՝ լավ, խելացի, հմուտ, անգամ տիրոջը ուսուցանելու ընդունակ, սակայն՝  ծառա:
Մեկ անգամ էլ ձևակերպենք «Երեք Ա-ի օրենքը». արժանապատվությունը, արդարամտությունը և աշխատասիրությունը փոխպայմանավորված արժեքներն են, դրանց սերմանումը որպես հայազգիների հիմնարար արժանիքներ, պիտի ներդաշնակ լինի: Արժանապատվությամբ մենք ապահովում ենք ազգային ինքնության զգացումը, արդարամտությամբ՝ ազգային միաբանությունը, աշխատասիրությամբ՝ ազգային առաջադիմությունը, իսկ դրանց ներդաշնակ փոխլրացմամբ՝ հայոց արժեքային համակարգի բովանդակ զարգացումը:
Արդ՝ կարո՞ղ ենք, արդյոք, վստահաբար ասել, թե մենք այսօր լրջորեն զբաղվում ենք հայ հասարակության, մանավանդ նոր սերուդների արժեքային համակարգի նպատակասլաց կառավարմամբ:
Այս գործի հիմնական պատասխանատու պետական ատյանը ՀՀ կրթության և գիտության նախարարությունն է: Գաղտնիք չէ, սակայն, որ այդ ատյանը ավելի շատ զբաղվում է բուհական ընդունելության քննություններով. ոչ թե բարձրագույն կրթությամբ նորավարտ մասնագետների որակով (այդ թվում՝ նաև կրթության մեկտեղ ստացած բարոյական արժանիքներով), ինչն ուղղակի այս հաստատության պարտականություններից մեկն է և ինչը, ի դեպ, ավելի դյուրին ու արդյունավետ կլիներ, եթե նախարարությունը վերահսկեր «ելքը», բուհերին վստահելով «մուտքը»: Կրթության օրենքում, պետական չափորոշիչների մասին փաստաթղթերում կան բարոյական արժեքների վերաբերյալ ընդհանուր ըմբռնումներ, սակայն փաստացի չկան հարցադրումներ, կառույցներ, ծրագրեր, դրանց իրականացման պատասխանատուներ:
Հավկուրության նմանվող գերլավատեսություն է հարկավոր՝ ժամանակակից հայ դպրոցում ազգանպաստ բարոյական դաստիարակության կամ գոնե, թեկուզ հին օրերից ժառանգած, աշխատանքային դաստիարակության ինչ-ինչ տեսակ արձանագրելու համար: Իսկ Համաշխարհային բանկի և այլ կազմակերպությունների միջոցներով (և պատվերով) գրված դասագրքերը, որոնցում առավելապես զտված-հանված են «ազգայնամոլության» սաղմերն իսկ, սերմանում են բնավ ոչ հայանպաստ արժեքներ ու բարոյական նորմեր:
Պատահակա՞ն է միթե, որ, օրինակ, «Մարդու իրավունքների» հանրակրթական դասագրքերում «հայ», «Հայաստան», «ազգի իրավունք», «ազգային պատասխանատվություն», «ազգային արժանապատվություն» և հայակրթության համար պարտադիր շատ այլ ըմբռնումներ չկան:
Պատահակա՞ն է ներկա վիճակը, երբ «մարդու իրավունքների» անհասցե ուսուցման համար կարճ ժամկետում հնարավոր եղավ պատրաստել երեք հազար ուսուցիչ, այնինչ մարզերում հայոց լեզվի, հայ գրականության, պատմության դասատուների կարիք է զգացվում. առարկաներ, որոնք ամենից առաջ ձևավորում են հայ մարդու կերպարը. իսկն ասած, եթե կրթելը առնչվում է դաստիարակությանը, ապա հենց այստե՛ղ է դա հնարավոր. հարազատ լեզվի, մշակույթի, պատմության գնահատման, սիրո, հպարտության հիմքն այստե՛ղ է դրվում:
Թե բարոյական ի՛նչ կերպար, ազգային արժանապատվության ի՛նչ ըմբռնում, ազգային-պետական ընդհանուր խնդիրների հանդեպ ի՛նչ կեցվածք են ունենալու բարձիթողի այս պայմաններում ձևավորվող, իսկ փաստացի՝ օտարի տնօրինմանը հանձնված հայ նորելուկ սերունդները, կարելի է արդեն իսկ պատկերացում կազմել ըստ Հայաստանի տարածքում գտնվող արտասահմանյան «օֆիսներում» աշխատող մեր ազգակիցների: Ջահել թե ահել՝ սրանց վարքը երկակի է՝ քծնանքին սահմանակցող հարգանք այլազգի ղեկավարների հանդեպ և անսքող արհամարհանք դեպի արտաօֆիսային իրենց ազգակիցները: Այսօրինակ «արևմտյան» հայաստանցիները աչքի են ընկնում աշխատասիրությամբ, որը, իհարկե, մեծ արժանիք է, ծառայողական առաջխաղացման վճռորոշ նախապայման, սակայն, խաթարված ազգային արժանապատվությամբ ու արդարամտության երկատված զգացումով մարդկային այս տեսակը ոչ միայն չի աջակցելու ազգանպաստ գործերին, այլև անձնական հաջողության իր նպատակուղղվածությամբ ուժեղացնելու է կենտրոնախույս միտումները:
Վիճակի այսօրինակ, փոքր-ինչ սուր արձանագրման նպատակն է ցույց տալ, խորապես գիտակցել, որ հայոց արժեքային համակարգի կառավարման հիմնախնդիրն արդեն իսկ բավականին ուշացած հարցադրում է, արդեն իսկ շատ բան կորսված է: Իսկ շտկելն ավելի դժվար է, քան հենց սկզբից շիտակ ուղղություն բռնելը:
Անկախության սկզբից մինչ օրս Հայաստանի քաղաքական ղեկավարությունն այդպես էլ հստակորեն չկողմնորոշվեց «սոցիալ-դեմոկրատական», «ազատական», «ազգայնական» և այլ ուղղությունների միջև: Ռազմավարական նպատակադրումների բացակայության հետևանքով հանրային կյանքի բովանդակ կառավարումը սահմանափակվում էր լոկ հատվածական, իրավիճակային լուծումներով:
Մտավորականության ընտրանին հիմնականում հեռու մնաց հանրության վերահայացման տեսական-աշխարհայացքային ու գործնական խնդիրներից՝ գերադասելով կրկնել  համամարդկային արժեքների, «մարդու իրավունքների», «ժողովրդավարության», «ազատականության» գաղափարները, փոխանակ մտավոր ջանք գործադրելու և դրանք տեղայնացնելու, ներդաշնակելու հայոց արմատական արժեքներին:
Միգուցե նաև այդ պատճառով հանրությունն ինքն էլ բնավ չտոգորվեց ազգային արժանապատվության վերականգնման գաղափարով: Հիշենք, թե լեզվական արժանապատվության վերականգնումը հակառակորդների ի˜նչ մեծ բանակ հանեց հենց հայազգիների թվից (և որքա˜ն համառորեն նրանք, լեզվակորույս, արժանազուրկ իրենց տեսակը վերարտադրելու մոլուցքով, վերջին հինգ տարում ի չիք դարձրին լեզվական դարձի նախորդ բոլոր ձեռքբերումները):
Թե՛ մտավորականության գիտական պրպտումների, թե՛ պետական ատյանների կազմակերպական գործունեության, թե՛ քաղաքացիական հասարակության զանազան հաստատությունների, թե՛ ազգի անդամների ինքնակառավարման հիմքում պիտի լինի ազգային ինքնաճանաչումը:
Հակիրճ ուրվագծենք ազգային ինքնաճանաչման բովանդակ խնդրի լուծման և, դրա հիմամբ, հայոց արժեքային համակարգի կառավարման հինգ հիմնական ուղղությունները:
 1. Ազգն ինքնին: Հարկավոր է պարզել, թե ինչպիսին է ազգն ինքնին, առարկայական առումով, իբրև իրողություն, ինչ գերիշխող որակներով է օժտված: Այստեղ անհրաժեշտ են լուրջ հետազոտություններ համեմահատական մարդաբանության, հնագիտության, ազգագրության, պատմության, հոգեբանության, մշակութաբանության ասպարեզներում: Խոստովանենք, որ գիտական խորազնին վերլուծության, սթափ ու անաչառ հետազոտությունների փոխարեն մենք՝ հայերս ավելի շատ հակված ենք հուզական գնահատականների («Ողբ»-ի ժանրը կարմիր թելի պես անցնում է հայոց պատմագիրների ու գրողների աշխատություններով), քնարական ասույթների, ինքնամորմոքման: Մինչդեռ՝ գնահատականը կարող է լոկ հետևել ճանաչողությանը, բայց չպիտի փոխարինի դրան:
  2. Ազգի ինքնագնահատականը: Հարկավոր է պարզել, թե ինչպես է ազգն ինքն իրեն գնահատում, ինչ գերակշիռ պատկերացումներ ունի ինքն իր մասին: Շատ բան կարելի է իմանալ՝ վերլուծելով սեփական ազգի արժանիքների, առավելությունների ու թերությունների մասին տվյալ ազգի պատկերացումները՝ դիցաբանության, վիպերգության, ասույթների, առածանու, մտավորականների խորհրդածությունների տեսքով: Նախապես ունենալով ազգի իրական որակների գիտական-առարկայական պատկերը՝ կարելի է բացահայտել ազգի՝ ինքն իրեն ճանաչելու և արժեքավորելու կարողության չափը: Կարևոր է նաև պարզել, թե որքանով են ազգի ներկայացուցիչների ինքնագնահատականները միջինացված, այսինքն՝ ինչ չափով են դրանք համընկնում:
  3. Ազգի ինքնամատուցումը: Հարկավոր է պարզել, թե ինչպես է ազգն ինքն իրեն ուրիշներին ներկայացնում: Մենք՝ հայերս, գրեթե չենք զբաղվում սրանով, բարձիթողի ենք արել սեփական արժանիքները այլոց մատուցելու գործը: Մեր մասին ուրիշների աննպաստ կարծիքն իմանալիս մենք զարմանում ու զայրանում ենք, թեպետ, ընդհանուր առմամբ, գերադասում ենք բավարարվել առավելապես հուզական հակազդեցությամբ կամ էլ լռելյայն շրջանցում ենք: Մինչդեռ ինքն իրեն շահեկանորեն ներկայացնելու կարողությունը ինքնաճանաչման արգասիքն է և միաժամանակ ինքնաճանաչման կարևոր միջոցներից մեկը: Չէ՞ որ պիտի ստույգ իմանաս քեզ, քո լավն ու վատը, որ իմանաս նաև, թե ինչն է պետք քողարկել և ինչը, ընդհակառակը, առավել  ցցուն մատուցել:
 4. Ազգն այլազգիների գնահատմամբ: Ինքնին հասկանալի, որ այլոց գնահատականների միջոցով ազգը շատ բան կարող է իմանալ իր արժանիքների ու թերությունների մասին: Սա օգտակար է, երբ ինքդ քեզ լավ գիտես, այսինքն՝ ինքնաճանաչման այս եղանակը լրացուցիչ դեր պիտի խաղա: Մեզ՝ հայերիս համար, սակայն, ազգային ինքնաճանաչումը փաստորեն սկսվում ու ավարտվում է հենց այլոց գնահատականներն իմանալով: Ինքներս մեզ առարկայորեն ճանաչելը, ինքներս մեզ պատշաճ գնահատելը, ինքներս մեզ արժանավայել մատուցելը գրեթե աննշան են դարձել ուրիշների տված գնահատականների կողքին: Չունենալով ազգային ինքնաճանաչման որոշակի համակարգ, մշակված ամբողջական հայեցակարգ՝ մենք ընկալել ու ընկալում ենք այդ գնահատականները խիստ կանխակալ, ընտրողաբար՝ հիշատակելով գերազանցապես շահեկան կարծիքներն ու դրվատական գնահատումները:
 5. Այլազգիների գնահատականների ընկալումը: Սա նախորդից է բխում, այս յուրատեսակ «հայելային ինքնաճանաչումը»: Իսկապես, ուրիշների կարծիքը մեր արժանիքների վերաբերյալ մի հայելի է, որի մեջ, եթե ինքներս մեզ համարձակվենք անաչառ զննել, կարող ենք հայտնաբերել նոր գծեր: Խնդիրն այն չէ, որ, դրվատանքից զատ, իմանանք նաև ոչ նպաստավոր գնահատականները: Դրանց ամբողջությունը պիտի համակարգվի, իմաստավորվի. մասնավորապես՝ սերտելու և դեպքից-դեպք մեջբերելու փոխարեն պիտի պարզվի, թե այս կամ այն գնահատականը ինչո՛ւ է տրվել, ի՛նչ նպատակով, ի՛նչ հանգամանքներով և այլն:
  Ազգային ինքնաճանաչումը իր բնույթով համակարգային խնդիր է, և մեր առանձնացրած եղանակներից յուրաքանչյուրի մեջ առկա են մյուս բոլորը: Դիցուք, ինքն իրեն, իր արժանիքները ուրիշներին ներկայացնելիս ազգն անխուսափելիորեն արտահայտում է իր իսկ մասին սեփական պատկերացումները, հաշվի է առնում այլոց՝ արդեն հայտնի կարծիքը, դրսևորում է դրա հանդեպ որոշակի վերաբերմունք և այլն: Եթե մենք քաջատեղյակ լինենք մեր իրական արժանիքներից, սթափ գնահատենք հայոց արժեքային համակարգի առավելություններն ու թերությունները, ապա դրա շնորհիվ կկարողանանք արդարացի դասդասել այլոց գնահատականները, չենք խաբվի էժանագին գովասանքին, ոչ էլ կվշտանանք հանիրավի մեղադրանքից:
Ազգային արժանապատվության ձևավորման սկիզբը ինքնաճանաչումն է: Սեփական առավելությունների ու թերությունների իմացությունը հիմք է սթափ ինքնագնահատականի, ինչն էլ հնարավորություն կտա խուսափել ազգային սնապարծության ու անզգային ինքնանվաստացման ծայրահեղություններից, կնպաստի առողջ արժանապատվության ձևավորմանը: Արդարամտության զգացումը նույնպես, առանց շիտակ ինքնաճանաչողության, կարող է մնալ ընդհանուր հանդուրժողականության, քաղաքավարական համակեցության քարոզի մակարդակին. միասնական անցյալի ու ապագայի զգացողությունն է հենց, որ կարող է ազգակիցներին դարձնել իսկապես արդարամիտ, արդարադատ, միմյանց վերաբերվել ոչ թե սոսկ որպես ազգակիցներ, այլև աջակիցներ: Այդկերպ աշխատասիրությունը չի մնա լոկ անձնական արժանիք, այլ կստանա ազգային բովանդակություն. մեն-միայն անձնական հաջողության ուղղվածության փոխարեն՝ ազգանպաստ ու անձնանպաստ աշխատանքը կշաղկապի հանրության անդամներին, անձնական կեցությանը կհաղորդի ազգային-պետական իմաստ:
Այսպիսով, հայոց արժեքային համակարգի նպատակասլաց կառավարման հիմքում այս երեք հիմնարար արժեքները պիտի լինեն: Կրթության ու դաստիարակության համակարգը, մանկավարժական ծրագրերը, քարոզչությունը, հասարակական շատ կազմակերպությունների գործունեությունը պիտի ուղղված լինի հենց այն բանին, որ արժանապատվությունը, արդարամտությունը և աշխատասիրությունը դառնան ոչ միայն հայազգիների գերադաս արժեքներ, այլև վերածվեն ամեն հայի բարոյականության առանցքի:
Որպեսզի լինենք արժանապատիվ ազգ՝ պիտի սթափ ինքնագնահատական ունենանք, միասնավորապես՝ գիտակցենք ու խորապես ապրենք ներկայիս ամոթալի վիճակը՝ անմիաբանությունը, օտարամոլությունը, ինքնահարգանքի պակասը: Ամոթը կծնի արժանապատվության զգացում, արժանապատվությունը մեզ միմյանց հանդեպ արդարամիտ կդարձնի:
Որպեսզի գոյատևենք ու ամրապնդվենք, ներքնապես հզորանանք ու անխորտակելի լինենք, պիտի արդարամիտ դառնանք, սովորենք գնահատել ու ընդունել միմյանց, սերտացնենք մեր կապերը՝ բայց ոչ մեզ խորթ, օտարամուտ գաղափարների հիման վրա, այլ մեր ազգային նկարագրի իմացության:
Որպեսզի ոչ թե սոսկ գոյատևենք, մի կերպ շունչ քաշենք, պիտի վերականգնենք հայոց ներքնապես հատուկ աշխատասիրությունը, միաբանվենք համատեղ բախտի գիտակցման, ազգովին հզորանալու գաղափարի շուրջ:

Վալերի Միրզոյան
Փիլիսոփայական գիտությունների թեկնածու

ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝
օրվա ազգային գաղափար

Այսօր հայության առաջ վերստին դրված է սպառնա-   գին հարցը՝ «ո՞ւր ենք գնում»: Իսկ մենք չգիտենք ո՞ւր ենք գնում, քանզի չենք ճշտել, թե «ի՞նչ ենք ուզում»: Մեր նախնիներն ասում եւ պատգամում էին, որ մենք ուզում ենք մի երկիր-Հայաստան՝ իր բնական սահմաններով, ուր Հայն ապրի ինքնիշխան եւ ի՛ր բարոյականին համապատասխան: Նրանք ավանդում էին նաեւ, որ դրա համար հարկ է մշտապես պայքարել եւ Կյանքի մարտադաշտ հասցնել պայքարի՛ սերունդ:
           Այսօր մենք խարխափում ենք անորոշության մեջ: Դեռ չճշտած՝ թե ի՞նչ Երկիր ենք ուզում, «կառուցում» ենք պետություն: Ո՞րն է արժեքների մեր համակարգը, հանուն որի հաստատման պարտավոր ենք պայքարել: Հայ մարդու ինչպիսի՞ կերպար ենք ակնկալում, որի միջոցով պետք է իրականություն դարձնենք ազգային պետությունը:
        Իսկ մեր փոխարեն այդ բացերը յուրովի լրացնում են աշխարհի այսօրվա տերերը: Նրանք «դեմոկրատական» պետության, «քաղաքացիական» հասարակության եւ «ազատ» մարդու իրե՛նց արժեքներն են մեզ պարտադրում*: Արդյունքում, մեր պետական կառույցները, «գլոբալիզացիայի» օրենքով, լրիվ կախվածության մեջ են համաշխարհային օլիգարխներից, մեր հասարակությունը կուրորեն կապկում է հոգեզուրկ «ամերիկանիզմը», հայ մարդը դառնում է «տնտեսական» էակ, կենսաբանական ռոբոտ, որի նյութական բարեկեցությունը եւ դրա առաջնային միջոց նկատվող փողը՝ հռչակված են իբրեւ գերագույն արժեքներ:
          Ու այս ընթացքով, ստացվելու է այնպես, որ շատ շուտով «ընտանիք», «բարոյականություն», «ավանդույթ», «ազգ», «հայրենիք» եւ նմանօրինակ՝ հոգեւոր բովանդակությամբ հասկացությունները որակվելու են՝ իբրեւ «հետադիմական», իսկ աղանդավորներն ու միասեռականները, պացիֆիստներն ու դասալիքները, ծախվածներն ու կեղեքիչները ձեւավորելու են մեր հասարակության «վերնախավը»:
     Մեր ազգային դիմադրողականությունը չի գործում:    Մենք բնավ չենք դիմադրում թշնամուն եւ մեզ հանձնել ենք նրա ողորմածությանը: Իսկ թշնամին նենգ է ու անողոք:
           Սակայն հայությունը օտարի լուծ է կրել, բայց այն հաղթահարել, խավարի դարեր է տեսել ու վերածնվել, Եղեռն է  տարել, բայց  հարատեւելու կամք դրսեւորել…
       Աշխարհն ի՛նքը ճգնաժամի մեջ է, եւ ամենազոր Բնությունը պահանջում է արժեքների վերարժեւորում: Բարոյական արժեքների հեղաշրջում, հոգեւոր հեղափոխություն. ահա՛ Ժամանակի պահանջը:
       Մենք տեսնում ենք հայության կրավորական կեցված-  քը, մեծ վտանգի հանդեպ նրա անտարբերությունը, բայց գիտենք, որ օրհասական պահերին, երբ դրվել է էության կամ գոյության խնդիր, նա միշտ էլ ապավինել է իր ազատատենչ Ոգու դիմադրականությանը. եւ ահա՛ վերստին ելքը տեսնում ենք Հայկական Դիմադրության մեջ:  
     Հայության հավաքական դիմադրության ձեւավորում՝ ընդդեմ օտար հոգեբարոյական, քաղաքական, տնտեսական ներխուժման. դիմադրություն՝ հանուն սեփական արժեքային համակարգի հաստատման. սա՛ է այսօրվա մեր Ազգային Գաղափարը:
      Հայկական Դիմադրությունը, այսպիսով, կոչված է թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում դիմակայելու մեր ազգային գոյությանը (եւ առաջին հերթին՝ էությանը) սպառնացող օտար ազդեցություններին՝ հաստատելու համար հայկական արժեքային համակարգի վրա հիմնված ինքնիշխան կենսաձեւ: Հանուն սեփական ինքնության հաստատման՝ դիմակայել օտարի ներխուժմանը. սա՛ է Հայկական  Դիմադրության խնդիրը:   
        Հայկական Դիմադրության գաղափարն ընկալելի է բոլոր հայրենազգաց հայորդիների համար՝ անկախ դավանանքից ու քաղաքական համոզումից, անկախ սոցիալական դիրքից եւ աշխարհում գտնվելու վայրից, քանզի արտաքին վտանգի առաջ (լինի այն ֆիզիկական ոչնչացում, թե բարոյական այլասերում), բոլորը հավասար են իբրեւ հայեր: Վկա՛ 1915-ը, վկա՛ Սփյուռքը: Այս տեսակետից, Հայկական Դիմադրության գաղափարը իշխանամետ եւ ընդդիմադիր դաշտերից վեր է. այն դրանք ներդաշնակող, ընդհանրացնող է:

   *Արեւմտյան քարոզչությամբ մեզանում ձեւավորվում են ստերեոտիպեր, որոնցում կեղծիքն այնքան էլ բացահայտ չէ, եւ որոնց հաղթահարումը մեզ համար առաջնային խնդիր է: Այսպես, օրինակ՝ մերժելով բնական բազմազանությունը եւ պարտադրելով աշխարհին միօրինակություն, սահմանվում է նաեւ կեղծ բազմազանության սկզբունքը. ըստ այդմ, հասարակության մեջ, ասենք, կրոնախեւերն ու միասեռականները նույնքան տեղ ունեն, որքան հոգով ու մարմնով առողջները: Իհարկե, սա էլ բազմազանության դրսեւորում է, բայց անբնական եւ աններդաշնակ. ապահայրենացած աղանդավորն ու հայրենակրոն մարտիկը երբեք բնականորեն ներդաշնակելի չեն: Կամ՝ ազգերին մեկ աշխարհայացք պարտադրելով, հռչակվում է կարծիքների ազատություն: Բազմաթիվ թերթեր, կուսակցություններ, ռադիո եւ հեռուստաալիքներ ազատորեն արտահայտում են իրենց կարծիքը, բայց հե՛նց այդ տեղեկատվական հեղեղով է խլացվում արեւմտյան այսօրվա արժեքային համակարգին ընդդիմացող կարծիքը, որին վերապահված է լուսանցքային դեր:
      Առհասարակ, արեւմտյան քարոզչության ժամանակակից տեխնոլոգիաները բավական նուրբ են, եւ, որպես կանոն, մենք դրանց կործանարար ազդեցությունը հասկանում ենք կատարված իրողություններից հետո: Օրինակ, եթե ասենք, որ արտաքին հարձակումն այսօր մեզ վրա բոլոր ուղղություններով է, միգուցե շատերի տարակուսանքը շարժենք, որովհետեւ պատերազմ՝ մեզանում շատերը դեռեւս հասկանում են միայն ռազմական գործողություններ: Այնինչ, մենք ամեն օր տանուլ ենք տալիս պատերազմները ինֆորմացիոն, հոգեւոր, տնտեսական եւ այլ ոլորտներում: Եվ քանի դեռ չենք ընդունել տոտալ պատերազմի փաստը եւ, հետեւաբար, դրան դիմակայելու խնդիր չունենք, անընդհատ կորուստներ ու անհաջողություններ ենք արձանագրելու: Կամ օրինակ,- հարց տվե՞լ ենք մեզ, թե  բնակչության ի՞նչ թվաքանակ են պլանավորել Հայաստանի համար գլոբալիզացիայի այսօրվա ճարտարապետները եւ ինչո՞ւ են նրանք բոլոր հնարավոր միջոցներով խրախուսում արտագաղթը (մենք բնավ հակված չենք անտեսելու արտագաղթի ներքին պատճառները, որոնք պակաս էական չեն): Բնակչության, ավելի շուտ՝ բնիկ տարրի այնպիսի՛ թվաքանակ, որի պայմաններում հասարակական եւ ազգային դիմադրության հնարավոր օջախները կանխատեսելի ու վերահսկելի են. այնպիսի՛ թվաքանակ, որից հետո անխուսափելիորեն առաջանալու է աշխատուժի պակաս, ինչը լրացվելու է այլազգի էժան աշխատուժով (սույն երեւույթը բնորոշող նույնիսկ հատուկ եզր կա՝ լիբանանիզացիա): Կարճ ասած, ունենալու ենք ազգերի, կրոնների խառնարան՝ մինի-Ամերիկա:   
      Այս առումով, Արեւմուտքը հաջողում է հայության ներուժը պարպել ներքին պայքարներում՝ մեր արտաքին ճակատը լրիվ բաց պահելով իր ներխուժման համար: Հետեւաբար, մեր բոլոր քայլերն այսուհետ պետք է բխեն վերջնական նվաճման շեմին կանգնած ու արտաքին ներխուժմանը համակողմանիորեն դիմակայելու դատապարտված երկրի ու ժողովրդի կարգավիճակից, որքան էլ ծանր լինի այդ կարգավիճակի ինքնախոստովանումը:
Մուշեղ Լալայան

ԻՆՉՈՒ՞ ԵՐՐՈՐԴ ՈՒՂԻ

Ինչու՞ երրորդ ուղի, որովհետև լիբերալ արժեքներում թագավորում է նյութապաշտությունը, մի բան, որը հասարակությանը դարձնում է ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկապես աղքատ: Երրորդ ուղին ժխտում է թե վայրի կապիտալիզմը, թե կոմունիզմը: Երրորդ ուղու մայր նպատակն է կերտել ազգային պետություն, որտեղ գերակայի պետական սեկտորը, որը ի վիճակի կլինի պաշտպանելու ազգը, ինչպես ներքին կլաների ագրեսիայից, այնպես էլ արտաքին գիշատիչ պետությունների տնտեսական ագրեսիայից, որը վերջիներս իրականացնում են իրենց վարկային քաղաքականությամբ և ի վերջո երրորդ ուղին դուրս կքաշի այն սոցիալական սեպը, որը խրված է հասարակ ժողովրդի հոգսերի մեջ և այն նեղ դասակարգային քաղաքականությունը, որը վարվում է ողորմած պարոնների կողմից, վերջնականապես արմատախիլ կարվի` և կրթությունը և բժշկությունը հասանելի կդառնան հասարակ ժողովրդին: Երրորդ ուղու գաղափարախոսությունը կարևորում է ազգային գաղափարախոսության ներկայությունը պետական տրիբունի արջև, քանի որ յուրաքանչյուր ժողովուրդ առաջին հերթին պետք է իր գըլուխը խոնարհի ազգային արժեքների արջև հետո նոր համամարդկային արժեքների, միայն երրորդ ուղին է ի վիճակի հայոց ազգին ոտքի կանգնեցնելու, ինչու՞, քանի որ այն կողմնակից է, որ թե պետությունը, թե հասարակությունը իր գըլուխը խոնարհեն երկաթե կարգապահության արջև, որը հենց ինքը օրենքի գերակայությունն է, օրենք, որը պետք է շոշափի ազգի բոլոր խավերի շահերը, օրենք, որի հայացքի ներքո պետք է երթի դուրս գան առաջին հերթին պետական այրերը, հետո նոր շարքային քաղաքացիները: Երրորդ ուղին կողմնակից է ազգային, պետական ինստիտուտների ներկայությանը, երրորդ ուղին կողմնակից է, որ հայ ժողովուրդը Եվրոխորհրդից վերցնի այն սկզբունքները, որը իրեն կդարձնեն ուժեղ և ազատ և ոչ-թե թույլ և անբարոյական, երրորդ  ուղին կարևորում է բարոյականությունը, հոգու հզորությունը, ժողովրդի հերոսությունը, ժողովրդի քրտինքը: Երրորդ ուղին իր մի հայացքը միշտ գցում է դեպի ետ իր արմատները, իսկ մյուս հայացքը դեպի ապագա, ապագա, որը կարող է կերտվել միայն այն սերունդների կողմից, որոնք կըմտածեն և կխոսեն մայրենի լեզվով:

Գոռ Թամազյան
«Մեկ Ազգ» կուսակցության առաջնորդ

ՏԻԵԶԵՐՔԻ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ
Որ հայացք ես ինձ տըվել վերամբարձ՝
Սուզվելու վերին սահմաններն արփի,
Որ միտք ես տվել երկնաճեմ ու բաց՝
Չափելու ահեղ բացերն անչափի:

Որ կապել ես մեզ, հոգիս քեզ արել,
Հոգուս անհունի հրճվանքը տալով,
Բարձր ճակատիդ ժպիտ ես վառել,
Վառել, զարդարել արփենի փայլով:

Անթարթափ աչքով, անխարխափ հոգով,
Կարդում եմ քո վեհ ազդումներն անվերջ,
Կարդում եմ պայծառ, ուրախ ցերեկով,
Ու գիշերները ահավոր ու պերճ:

Ու վերանում է հոգիս զըվարթուն,
Չըկա մոտ ու տար, չըկա վեր ու ցած
Տիեզերքն ամբողջ, հայրենիք ու տուն,
Ու ես մի ազատ՝ անտարբեր աստված:

Հովհաննես Թումանյան

* * *
ՏԱՂ՝ ՁՈՆՎԱԾ ԲՆՈՒԹՅԱՆԸ
/հատված/
Օ,՜ Բնությու՛ն, օ,՜ Մա՛յր: -
Մշտահոլով, մշտագո և մշտատև, -
Դու,՛ որ փոխվում ես հար,
Բայց մնում ես և կաս բազմաձև, -
Օ,՜ Բնությու՛ն, օ,՜ Մա՛յր: -
Ահա,՛ աստղերը քո և երկինքներդ ահա,՛
Եվ արեգակդ ահա,՛ և հորիզոնդ ահա,՛
Ե՛վ օվկիաններդ լուրթ, և՛ լեռներդ լազուր, և՛ գետերդ բոլոր: -
Օ,՜ Բնությու՛ն, օ,՜ Մա՛յր: -
Եվ ուժերդ ահա,՛ կենսապարար՝
Ինքնաբուխ, մշտնջենական և հարափոփոխ, -
Եվ ոգին իմ ահա,՛ որ տիրաբար
Դեպի քե՛զ է ձգում՝ ողողված լույսերի տարափով: -
Օ,՜ Բնությու՛ն, օ,՜ Մա՛յր: -
Խուժի՛ր, տեղա՛ իմ մեջ, սուզվի՛ր իմ մեջ բոլոր
Քո աստղերով, ծովերով և երկինքներով,
Քո ընթացքով անկանգ ու մշտահոլով,
Քո ուժերով՝ թե՛ կյանք, թե՛ խնդություն բերող: -
Օ,՜ Բնությու՛ն, օ,՜ Մա՛յր: -
Բայց չես սիրում դու մեզ, չես մերձենում դու, երբ
Մենք հայեցող ոգո՛վ ենք ձգտում հասնել
Քո ընթացքի՛ն, քո վազքի՛ն, քո վեհությանը պերճ,
Քո խորհրդին՝ բազմաշխարհ և բազմաստեղծ: – …

Եղիշե Չարենց

ՏԻԵԶԵՐՔԻ ԻՄ ԴԱՍԱԿԻՑ
Աստղերու մեջ ապրող խորհուրդ՝
Դուն մարդակերպ իմ բախտակից,
Կուզեմ տեսնել դեմքդ քու մութ,
Եթե ունիս,
Կ’ուզեմ ըսել քեզի՝ բարև՛,
Կուզեմ տեսնել, թե ինչ արև,
Ի՞նչ նոր պատկեր աստվածընծա
Դեմքիդ վրա կը շողշողա:
Տիեզերքի իմ դասակից,
Գուցե շնչող բիրտ մեքենա,
Գուցե շրջող հոգի անբիծ,
Կ’ուզեմ նայիլ քու աչքերուդ,
Եթե ունիս,
Կ’ուզեմ գիտնալ, թե անհագուրդ
Մեր տենչերուն ու մեր ցավին
Նույն արցու՞նքն է արդյոք աղի,
Որ աչքերուդ մեջ կը սառի:
Նոր աշխարհի իմ հյուրընկալ,
Կ’ուզեմ ըլլալ քեզ դաշնակից,
Կ’ուզեմ քեզի սիրտս բանալ,
Ձեռքդ սեղմել եղբայրաբար
Եթե ունիս,
Կ’ուզեմ գիտնալ, թե կա՞ հնար
Միջոցին մեջ սիրո կամար…
Աստղերու մեջ ապրող խորհուրդ,
Դուն մարդակերպ իմ բախտակից,
Կ’ուզեմ լսել լեզուդ քու մութ,
Եթե ունիս,
Կ’ուզեմ, որ դուն գոնե ըսես,
Եթե գիտես,
Թե ի՞նչ ես դուն և ի՞նչ եմ ես,
Ինչու՞ կայինք, ինչու՞ չկանք,
Թե ո՞րն է մահ, թե ո՞րն է կյանք…
Մուշեղ Իշխան
***
Ճակատիս վրայ էլ չկան ամպեր.
                                     լազու՜ր է ճակատս…
Հոգուս վրայ էլ չկայ գիշեր, լոյս է
                                      իմ հոգին…
Երջանի՜կ եմ, ավելի քան Աստւած,
                                      երջանիկ…

Մեռնու՜մ է գիշերը…
Աղօթքիս վերջին շշուկների {հետ}
                                      բարձրանում եմ ես…
Երկնքի դռներից Արարիչն է ինձ
                                      ժպտում.
Հաշտությու՜ն, հաշտությու՜ն…
Հաշտւեցինք մենք – ես եւ Ա {ստւած}…
Գարեգին Նժդեհ

Այս գրառումը հրապարակվել է Հայ Արիներ, Տպագիր Մամուլ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։