Հայ Արիական Միաբանության` հայ ազգայնականության միավորման Սկզբունքները…
Հայ ազգայնականության միավորման տարաբնույթ փորձեր, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, միշտ եղել են ու կլինեն (քանզի ազգայնականությունը իրականացնում է ազգային ու պետական գաղափարա֊քաղաքական ինքնապաշտպանական գործառույթ)` մինչեւ այդ քաղաքական ուժն իրապես ձեւավորվի ներազգային եւ միջազգային ասպարեզներում…
Տարիների փորձը հավաստել է, որ հայ ազգայնական միավորումը կամ որեւէ դաշինք պետք է արմատական, ամուր կազմակերպվածությամբ եւ բոլոր առումներով անխոցելի լինի…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող)
֊ ֊ ֊
Որեւէ միավորման ձեւավորման համար նախ եւ առաջ պետք է դիտարկել ոչ թե նպատակների ու տեսակետների նմանությունները, այլ՝ տարբերությունները: Նմանությունների համար այսպես, թե այնպես համադրելի կամ հաշտության եզրեր կգտնվեն, բայց տարբերությունները կարող են սկզբունքային լինել եւ այդպիսով կավարտվի առանցքային միավորման հնարավորությունը:
Նմանությունները կարող են դաշինքային համագործակցության առանցք դառնալ, բայց ոչ երբեք միավորման-միասնականացման, էլ չասենք՝ միաձուլման, եթե պարզապեա ձեւով են նման, բայց ոչ բովանդակությամբ` խորքային։ Նման դեպքեր արդեն արձանագրվել են հայ ազգայնականության նորագույն պատմության մեջ` 1988֊1989թթ. Ազգային Զարթոնքի եւ 1990֊ականների նորանկախ Հայաստանի քաղաքական վերադասավորումների ընթացքում, ցայսօր ականատես ենք լինում…
Սա իհարկե ընդհանրական խնդիր է, այսպես է նաեւ ազգայնական քաղաքական դաշտի միավորման կամ համագործակցության դեպքում:
Նշեցի, նման միավորման փորձեր եղել են, լինում են եւ միշտ կլինեն: Փորձերի մի մասին մասնակցել է նաեւ Հայ Արիական Միաբանությունը, այլ դեպքերում հետեւել ենք ընթացքին: Եվ տարիների փորձը ցույց է տալիս, որ ի սկզբանե պետք է որպես առանցք դիտարկել ԱԶԳ Բնածին Երեւույթը` բացառապես իր ամբողջականության մեջ: Իսկ ԱԶԳ հասկացությունն այսօր ունի (իհարկե վաղուց տեսակավորված) բնածին եւ արհեստածին ակունքներ, որի պարագայում, եթե այլ քաղաքական միավորումների ժամանակ չունի սկզբունքային նշանակություն, ապա բուն ազգայնական միավորման դեպքում՝ միանշանակ ունի լուրջ, կարելի է ասել անբեկանելի ազդեցություն:
Հայ Արիական Միաբանությունն ունի ԱԶԳ երեւույթի իր ամբողջական ընկալումը, որը Արարչական Արահետով տանում է Արարչական Առանցք՝ դեպի Տիեզերքի Արմատ-Ակունքները` Ծագումն Ամենայնի … քանզի հայ արիները հայ ազգայնականության Հիմքը համարում են Հայ Տեսակի Բնածին Ազգ լինելու իրողությունը՝ դրանից բխող բոլոր առաջնահերթությունները գիտակցելով ու հաշվի առնելով:
Անդրադառնալով Բնածին Հայ Ազգի Ծագմանը (իր Բնօրրան-Հայրենիքում` Հայկական Լեռնաշխարհում ֊ Արարատյան Աշխարհում), որպես ԱԶԳ-ի սահմանում ներկայացնենք նրա հիմնական բնորոշիչները: Արարչական Առանցքի մասին խոսել եմ վերեւում, ինչի գիտակցումը անհրաժեշտ պայման է ԱԶԳ-ի կամ մարդու Ինքնությունը հասկանալու համար, ինչն իրականում ոչ միայն հային է վերաբերում…
Ազգի սահմանման անհրաժեշտ բնորոշիչներն են՝
Ծագում (Ծին-Գեն): Բնօրրան (Հայրենիք): Լեզու: Առաքինություն: Հավատ: Մշակույթ: Ինքնություն: Էություն: Առաքելություն: Սրանք բոլորն էլ առանձին-առանձին անդրադարձի կարիք ունեն, իսկ ամենակարեւորները առաջին եւ վերջին բնորոշիչներն են, որոնց ճանաչումով էլ պայմանավորված է մնացյալի գիտակցումը: Ծագումը՝ սկիզբն է, Առաքելությունը՝ վերջը, եւ Նոր Սկիզբը… Հավերժությունը: Եվ այս գիտակցումն էլ նախապայմանն է Արարչական Արահետով Արարչական Առանցքը` Ամենայն Ճշնարտությունները գտնելու համար…
Հենց այս Սկզբունքների շուրջ էլ 14֊15 տարի է միավորվել են Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) հետեւորդները, որոնք իրենց համարում են միավորված հեթանոս (հայ արիադավան) ազգայնականներ:
Այս միավորումը անհատ ազգայնականների համախմբում է եւ ըստ էության, գործում է Հայ Արիական Միաբանության հետ դաշնակցած` ԱԶԳ֊ի միասնական նպատակների շուրջ։
Միավորված հայ հեթանոս ազգայնականները քրիստոնյա (եւ այլակրոն) հայ ազգայնականների հետ կարող են համագործակցել բազմաթիվ ազգային հարցերում, սակայն ազգային հավատի եւ միջազգային կրոնի բազմաբնույթ տարբերությունները չեն կարող հանգեցնել միավորման: Դեռ 2000 տարվա պատմություն չունեցող կրոնը իր օտարահունչ հավատամքային պատմությամբ ու սկզբունքներով չի կարող համադրվել Բուն Սկզբից եկող Հայոց Տիեզերահաս Հավատի հետ եւ չի կարող ՄեկԱրարչական ԲազմԱստվածային Համակարգն ընկալել իրապես, ուստիեւ` գործնականում…
Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) միակ ազգայնական կառույցն է, որում հայ հեթանոս/արիադավան եւ քրիստոնյա ազգայնականները համատեղ են գործում՝ Հեթանոս ազգայնականների խորհուրդ եւ Քրիստոնյա ազգայնականների խորհուրդ ունենալով։
Այս խորհուրդները ղեկավարվում են Հայ ազգայնականների Միացյալ խորհրդի կողմից․․․




Armenian