ՀԱՅԵՐ
Թիվ 1 – մարտ – 2002
-Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, ընկնում՝ նրա պակասից:
-Բացարձակապես հաշտելի են հայրենասիրությունն ու մարդասիրությունը:
-Միայն ազգասե՛րը կարող է սիրել և՛ մարդկությունը:
-Չկա ավելի մեծ չարիք, ավելի մեծ աղետ ժողովրդի համար, մասնավորապես մեզ նման փոքրաթիվ ժողովրդի համար, քան ՝ կույր կուսակցամոլությունը:
-Հայրենապաշտպան դաստիարակություն ահա մեր փրկության խարիսխը:
-Արյան հեղեղներով են ներկված բոլոր հայրենիքները:
-Մի ժողովրդի հայրենի հողը չի կարող ուրիշի մնայուն հայրենիքը դառնալ:
-Պայքարում տեղի է տալիս այն կողմը, որի առաջնորդող տարրերը առաջինն են հուսահատվում:
Գարեգին Նժդեհ
Մեծ Հայորդի Գարեգին Տեր Հարությունյանի (Նժդեհ) կյանքն ու գործունեությունը ճշմարիտ ուղեցույց են հայ դասական ազգայնականների համար, իսկ նրա Ցեղակրոն ուսմունքը հաստատուն հիմնաքար է՝ Հ Ա Յ ազգային գաղափարախոսության ու գաղափարաբանության, իմաստասիրության ու քաղաքականության մեջ: Նժդեհը Հայ Մտքի ու Էության Հավաքական Կրողն է և արդ, նա Հայ Մարդու Ընդհանրական Տիպարն է, իսկ Նժդեհականությունը Հայ Զորականի հոգեմարմնական կերպն է: Այս Հայ Ազգայնականը հավասարապես անզուգական է որպես և՛ գաղափարախոս, և՛ իմաստասեր, և՛ զորավար, և՛ քաղաքական, պետական ու ազգային գործիչ: Հավերժ փա՜ռք Նվիրյալ Հայորդուն ու նրա Նմաններին և նոր ծնունդ` բոլոր սրբազան ՀՈԳԻՆԵՐԻՆ, վասն և ի փառս Հայրենյաց…
—————————————————————————————
ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայ դասական ազգայնականությունը ներկայումս հիմնականում խարսխված է Գարեգին Նժդեհի թողած գաղափարախոսական ու իմաստասիրական ժառանգության վրա, իսկ սա էլ իր հերթին կառուցված է Հայկական Ծագումնաբանության ու Արարչական Բնօրրանի Ակունքի վրա, ուստի երկրորդում, երրորդում… է մեր նախնյաց,և Հավերժական Պտույտի մեջ է դնում Հայոց Ազգային Գաղափարախոսությունը: Այսպիսով Հայ Ազգայնականները անխախտ ու հաջորդիվ շարունակում են սնվել Հայոց Արմատից, ըստ պահանջի արդիականացնելով ու զորացնելով Հայոց Անմահ Ոգին ու Աստվածային Գենը…
Ահա, թե ինչու «Հայ Արիներ» ի խմբագրությունը նպատակահարմար գտավ «Հայեր» եռամսյա հավելվածի անդրանիկ թողարկումը նվիրել Մեծ Հային՝ Գարեգին Տեր Հարությունյանին, և նրա կյանքի ու գաղափա-րախոսության վերաբերյալ մեր ունեցած հրատարակությունների լուսաբանմանը:
…Նժդեհյան գաղափարները տասնյակ տարիներ լռելյալ փոխանցվել են սերնդեսերունդ, անհատ հայրենասեր մտավորականների միջոցով, մինչև որ 1988թ. Ազգային Զարթոնքի ընթացքում դարձան Հայ Ազգի սեփականությունը: Այդ օրերին հայկական մամուլը (հատկապես պետականորեն չգրանցված) ինչպես հայտնություն էր ներկայացնում հայ մտածողի գաղափարներն ու ուսմունքը: Առաջին գրքույկները հրատարակվեցին տակավին 1989 թվականին: Ազդեցիկ էր ազգային մտավորական, գիտնական Վարագ Առաքելյանի «Նժդեհ» աշխատությունը (կյանքն ու գործունեությունը, գաղափարները), որը հրատարակվեց ԱԻՄ-ի օժանդակությամբ, 1989թ.-ին: Այդ տարի փոքրիկ մատենաշար հրատարակեց նաև «Հայ Դատ» կազմակերպությունը (որն ազգայնական կառույց էր դեռևս 1960-ական թվականներին), «Ցեղակրոն Ուխտ», «Էջեր իմ օրագրեն», «Մայրերը պիտի հովազներ ծնեն» և «Գ.Նժդեհ» վերնագրերով: Սրանց եկավ լրացնելու «Զինվորական մարզանք. Կանոնադրություն» և «Ցեղի ոգուշարժը» հրատարակությունները, որն իրականացրեց ԱԻՄ-ի երկատված մասերից մեկի՝ «Անկախություն» թևի Աբովյանի կառույցը: Գյումրիի «ՑեղակրոնՈւխտ» կազմակերպությունը նույնպես մատենաշարի տեսքով հրատարակեց «Գ. Նժդեհ» հատորը՝ կյանքի ու իմաստասիրական մտքերի վերաբերյալ: 1990թ.ին ԱԻՄ ն ու «Հայ Դատ»-ը, նաև Հայաստանի Ցեղապաշտական կու սակցությունը իրենց մամուլում շարունակեցին լուսաբանել Նժդեհ երևույթն ու նրա գործերը: «Հայ Դատ» կազմակերպությունը նաև հրատարակեց«Նժդեհի խոսքը» և վերահրատարակեց Ցեղակրոն ուսմունքի մասին փոքրիկ գրքույկներ: Բավականին լուրջ աշխատանք սկսեց նաև Հայաստանի Հանրապետական կու սակցությունը, որի «Հանրապետական» պաշտոնաթերթը հետագայում դարձավ Ցեղակրոնության քարոզիչ: 1991թ. «Գարեգին ՆժդեհՀավատամք»աշխատությունը (կրկին կյանքի ու գործունեության, գաղափարների վերաբերյալ) հրատարակեց «Հայ Դատ»-ի ղեկավար, նախկին քաղբանտարկյալ Հովիկ Վասիլյանը:Նույն թվա կանին վերահրատարակվեց (նախկինը՝1923թ.),սփյուռքահայ Վարդան Գևորգյանի «Լեռնահայաստանի հերոսամարտը» (1919-1921թթ.), որն անդրադարձել է լեռնահայաստանյան իրադարձություններին,նաև՝ Նժդեհի պա տմական մեծագույն առաքե լության և խիզախումի տարե գրություն է:1992թ.Ն.Գրիգորյանը հրատարակել է «Խուստուփյան կանչեր» գրքույկը, որում արծարծվում է Հայոց Սպարապետի զորաշարժային կանոնադրությունը:Նույն թվին, «Դեպի Երկիր» մատենաշարում ՀՅԴ-ն տպագրեց Նժդեհի«ԿՑՍՐօՑօպ տՌրՖՎՈ ՈՐՎ
ÿվրՍՏռ ՌվՑպսսՌչպվՓՌՌ» գրքույկը, իսկ 1993թ. Ռուբեն Խուրշուդյանի հեղինակությամբ հրատարակվեց Նժդեհի «Բանտային գրառումներ»-ը: 1994թ. Հանրապետական կուսակցության օժանդակությամբ և Մուշեղ Լալայանի աշխատասիրությամբ հրատարակվեցին «Ցեղակրոնություն» և «Տարոնականություն» քննական վերլուծությունները ու մինչև 1995թ.-ն և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում պարբերաբար տպագրվեցին ու վերահրատարակվեցին մա սունքներ Նժդեհի գաղափախոսական ու իմաստասիրական ժառանգությունից (ամենաամփոփը Ավոյի՝ Ավետիս Թումոյանի աշխատությունն է, որը տպագրվել է դեռևս 1968թ.Բեյրութում): Իսկ ահա, 1995թ.Հանրապետական կուսակցությունը կրկին Մուշեղ Լալայանի աշխատասիրությամբ հրատարակեց «Գարեգին Նժդեհ» գիրքը, որում առավել հանգամանալից էին ներկայացվում նվիրյալ հայորդու կյանքն ու գործունեությունը, Ցեղակրոն ու Տարոնական ուսմունքները:Այդուհետ Նժդեհի գաղափարախոսությունը դարձավ նաև այլ քաղաքական ուժերի գաղափարական հենասյունը («Նժդեհյան Ցեղակրոն» կու սակցություն, Հայ ԱրիականՑեղապաշտական կուսակցություն և այլն, իսկ մինչ այդ՝ 1990թ.Ցեղակրոնությունը որպես գաղափարախոսություն, որդեգրել էր Հայոց Ազգային Բանակը՝ ՀԱԲ): 1997թ. Երևանի Համալսարանի հրատակչությունը տպագրեց «Ցե ղակրոն և Տարոնական շարժումները սփյուռքում 20-րդ դարի 30-ական թվականներին» գիրքը՝ Մուշեղ Լալայանի հեղինակությամբ, որն այնուհետև «Ազգայնական ակումբ»-ի ղեկավարի կողմից լրացումներով վերահրատարակվեց 2001թ.-ին: 1996-1999թթ. ընթացքում կրկին եղան վերահրատարակություններ՝ փոքր գրքույկների տեսքով, որին մասնակցեցին նաև երիտասարդական կազմակերպություններ:1998-2000թթ. նժդեհագետ Մուշեղ Լալայանի ջանասիրությամբ «Ազգայնական միտք» մատենաշարում հատորներով հաջորդաբար տպագրվեցին Նժդեհի կյանքի ու գործունեության, գաղափարական սկզբունքներին վերաբերող նյութերն ու անտիպ հոդվածները: Այդ ընթացքում սփյուռքում նույնպես եղան հրատարակություններ, այդ թվում՝ Կարո Հովհաննիսյանի խմբագրությամբ Բեյրութում լույս տեսան «Լեռնահայաստանի գոյամարտը» և «Ազատ Սյունիք» գրքերը, տպագիր այլ աշխատությունները ցավոք չկան մեր տրամադրության տակ: Այս ընթացքում, 1999թ.-ին տպագրվեց բժշկապետ Արցախ Բունիաթյանի «Նժդեհի վերադարձը» գրքույկը, որում հանգամանալից պատմվում է նահատակ հայորդու աճյունի մասունքների Հայաստան տեղափոխման ու վերաթաղման ոդիսականի մասին:
Եվ ահա, եկավ Մեծ Հայորդու պետականորեն վերագնահատման ժամանակաշրջանը և 2001թ.-ն Հայաստանում հայտարարվեց Գարեգին Նժդեհի տարի, ստեղծվեցին հասարակական ու պետական հանձնաժողովներ, անցկացվեցին տասնյակ միջոցառումներ քաղաքամայր Երևանում և Հանրապետության մարզերում, նաև՝ սփյուռքում: Այդ տարվա մեջ տպագրվեցին 12 հիմնարար աշխատություններ՝նվիրված Նժդեհի ծննդյան 115-ամյակին: Զուգահեռ եղան նաև վերահրատարակություններ: Ամենաարժեքավորը «Հատընտիր» գիրքն է, որը բացառությամբ մի քանի նյութերի, ամփոփում է Նժդեհի կյանքին ու գործունեությանը վերաբերող մանրամասն տեղեկություններն ու աշխատությունները»: Գիրքը հրատարակել է Հայկական Դիմադրական Շարժումը, որն այնուհետև կրկնակի վերահրատարակվել է ՀՀ կառավարության կողմից: Մյուս ծավալուն աշխատությունը պատմաբան Ռաֆայել Համբարձումյանի «Վարք Նժդեհի» գիրքն է, որը նույնպես հանգամանալից ան դրադառնում է Նժդեհի կենսագրությանը և առկա գրականությանը:Հաջորդ հրատարակություններն են. «Գարեգին Նժդեհի 1921թ. Թավրիզի դատավարությունը»՝Ավագ Հարությունյանի հեղինակությամբ, որն անդրադարձ է Գ. Նժդեհի և ՀՅԴ-ի կնճռոտ հարաբերություններին:Աշոտ Պետրոսյանի «Գարեգին Նժդեհը և քրիստոնեությունը» աշխատությունն էլ մի յուրահատուկ փորձ է՝ «քրիստոնեացնել» Նժդեհին: Մեր կողմից եղբայրաբար ասենք, որ Նժդեհի մոտ չկա հեթանոսություն քրիստոնեություն պայքար և ՄԵԾ ՀԱՅՈՐԴՈՒ պիտակավորումն ու կաղապարումը՝ կուսակցականացումը կամ քրիստոնեացումը անհեռանկարային ու տխուր երևույթ է, որը մեղմ ասած՝ Նժդեհին «սեփականաշնորհելու» ոչ ազգային քայլ է… Հետաքրքրական է Վաչե Հովսեփյանի (Խթը-ի հետախույզ) «թՈՐպչՌվ ծՋՊպ Ռ Խթը» գիրքն է, մինչ այդ անտիպ նյութերով հարուստ, կապված Նժդեհի բանտարկության ընթացքի, նրա հարցաքննությունների ու նամակների հետ: Նժդեհի ծննդյան 115 ամյակին նվիրված «Գարեգին Նժդեհ» գրքույկ (Ցեղակրոնության վերաբերյալ) է հրատարակել նաև Հանրապետական կուսակցությունը: 2001թ.-ին են հրատարակվել նաև՝ Արտակ Վարդանյանի «Նժդեհյան մասունքներ» (Նժդեհին նվիրված հուշապատումներ),ՎալերիՄիրզոյանի «Գարեգին Նժդեհի փիլիսոփայությունն ու լեզվաշխարհը», Վլադիմիր Ղազախեցյանի «Նժդեհը Զանգեզուրում (1920-1921 թթ.)»,ՍեյրանԶաքարյանի «Գարեգին Նժդեհ (փիլիսոփայական խճանկար)» գրքերը, և «Գարեգին Նժդեհ» հատորը, որն ամփոփում է Հայոց Նվիրյալ Զավակի ծննդյան 115-ամյակին նվիրված գիտաժողովների նյութերը:
Հ.Գ.Իհարկե, կան մի շարք գրքեր, որոնք չհիշատակվեցին սույն հոդվածում, սակայն , եթե մեր ընթերցողները դրանք տրամադրեն խմբագրությանը, մենք սիրով կներկայաց
նենք և կլրացնենք այդ բացթողումը:
«Հայ Արիներ» ի խմբագրական խորհուրդ
Ցեղակրոն ե՛մ, ասել է՝ ուր էլ որ լինեմ, ընկերային ինչ դիրք էլ որ ունենամ, ես խանդավառորեն կմնամ հպատակն ու մարտիկն իմ ցեղի:
-Հայաստանից դուրս, սփյուռքի մեջ, ի՛նչ վիճակում էլ որ լինեմ՝ մեծահարուստ, բարեկեցիկ, թե օրավարձով աշխատող բանվոր՝ անդարձ պանդխտություն չեմ համարի տարագրի կյանքս :Չէ՛,վերադարձ կա:
-Կդավանեմ, որ իմ սերունդն ավելի՛ մեծ պարտականություն ունի, քան ուներ անցնող ազատագրական սերունդը: Պարտականության մեջ՝ ցեղակրոնի իմ բաժինը առյուծի բաժինն է, ամենամեծը:
-Ցեղակրոնը, որի նշանաբանն է-ավելի՛, է՛լ ավելի զորություն-պաշտամունք ունի իր ցեղի մարտական ուժի, իմա՝ մարտնչո՛ղ ազգայնականության
Ցեղակրոնություն.
Ցեղիս ճանաչումն է դա, ճանաչումը մի գերբնական ուժի, էության:
Երկրորդ՝ այդ ուժ էությունից ծնված լինելուս գիտակցությունն է դա.
Ապա՝ այդ ուժ էությանը ցմահ հավատարիմ մնալուս ուխտն է դա:
Ես ցեղակրոն եմ.
Եվ ահա՛ կե՛րդվեմ Վահագնի աջի վրա՝ երբեք չմեղանչել ուխտիս դեմ ապրել, գործել ու մեռնել որպես ցեղամարդ:
Ինձ համար անհատականության ու ազատության ամենաբարձր արարքը հնազանդվելն է ցեղիս:
Ես ցեղաճանաչ եմ, և ահա՛ գիտեմ, թե մե՛ծ է իմ ցեղը, թե իմ ցեղն ավելի՛ն է տվել մարդկությանը, քան ստացել է նրանից, գիտեմ, որ հայոց նորագույն հեղափոխությունը վերջին գործը չէ իմ ցեղի էության, գիտեմ թե ի՞նչ բաների է ունակ իմ ցեղը:
Ես ցեղահավատ եմ, և ահա՛ պաշտում եմ և՛ մի այլ աստվածություն ցեղիս արյո՛ւնը, որի անարատության մեջ է իմ ցեղի ապագան:
Ես ցեղահաղորդ եմ, և ահա՛ զգում եմ, որ իմ անձը ավելի՛ իմ գերագույն ծնողին ցեղիս է պատկանում, քան իմ անմիջական ծնողներին:
Փտած են մեր հին զենքերը, եղծանված է հին մագաղաթը:
Նո՛ր ավետարանի խոսքը պիտի լսենք հիմա՝ Ավետարանը Արիության:
Վահագնի՛ հետ պիտի խոսենք հիմա՝ Աստվածը հին, Արիական Հայության:
Մի նո՛ր սուրբ գիրք պիտի դրվի մեր ժողովրդի ձեռքը՝ Արիների Ավետարանը…
Ինքնապաշտպանությունը դա միակն է արվեստներից, որի թերությունները գրչի, վրձնի, մուրճի փոխարեն սրբագրում է թշնամու արնոտ սուրը:
Ապահով չէ այն ժողովուրդը, որը կատարելապես չի տիրապետում այդ արվեստին:
——–
Բոլոր մեջբերումները Գ.Նժդեհից