Հենրիխ Մխիթարյանը «Ավրորա»-ի պատվավոր հյուր
«Ավրորա» մրցանակաբաշխությանը ներկա էր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Միջոցառումը վարողը նշել է, որ Հայաստանն աշխարհին տվել է գիտնականների, երաժիշտների, պայծառ ու տաղանդավոր շատ այլ մարդկանց: Եվ այսօր միջոցառմանը ներկա է ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ում շնորհակալության են հայտնում մրցանակաբաշխությանը մասնակցելու համար:
«Յուրաքանչյուր հանդիսատես, ով ներկա է այստեղ, տեսել է նրա փայլուն գոլերըը, հատկապես վերջինը, որ կարեւոր հաղթանակ բերեց իր թիմին: Շնորհավորում ենք նրան հաղթանակի առիթով»,- հայտարարել է միջոցառումը վարողը: Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում եւս ներկա են գտնվել 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հենրիխ Մխիթարյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Նախագահը նշել է, որ Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչ խաղում հանդիպել էին հոլանդական «Այաքս»-ն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։ Վերջինս հաղթանակ է տարել 2:0 հաշվով եւ գոլի հեղինակ է դարձել նաեւ Հենրիխ Մխիթարյանը։ Նա առաջին հայ ֆուտբոլիստն է, ով մասնակցել է Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը։ Հայ մարզիկը խաղադաշտ դուրս էր եկել Հայաստանի դրոշով։
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում էլ կայացավ «Լա Բոհեմ» բալետի պրեմիերան, որին ինչպես եւ սպասվում էր, ներկա էր Շառլ Ազնավուրը, ով Հայաստան էր եկել «Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար: Շանսոնյեի յուրաքանչյուր այցը Հայաստան, յուրաքանչյուր հանդիպում նրա հետ իրական ու սպասված տոն է: Դահլիճում ներկա գտնվողները բուռն ծափերով ողջունեցին նրան: Ներկա էին նաեւ «Ավրորա» մրցանակաբաշխության հյուրերն ու հիմնադիրները, քանի որ բալետը ընդգրկված էր «Ավրորա»-ի պաշտոնական ծրագրում:
– Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Շառլ Ազնավուրին – Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ եւ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին: «Այնքան հաճելի է հանդիպել լեգենդար Մաեստրո Շառլ Ազնավուրին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը Հայաստան էր եկել մայիսի 27-ին: Նախօրեին նա Երեւանում հայտարարել է «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման եւ առաջին նախագծի մեկնարկի՝ Երեւանում ինտերակտիվ թանգարանի հիմնադրման մասին:
– «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ակումբի ֆուտբոլիստ Պոլ Պոգբան շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին՝ Հանրապետության տոնի առթիվ ստացած «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի համար:
«Շնորհավորում եմ, Միկի»,- Հենրիխ Մխիթարյանի «Ինստագրամի» էջում տեղադրած լուսանկարի մեկնաբանություններում գրել է Պոլ Պոգբան, ով Ստոկհոլմում տարած հաղթանակի առաջին գոլի հեղինակն է:
«Ալաշկերտ»-ը հաղթեց «Շիրակ»-ին եւ պահպանեց չեմպիոնի կոչումը
Երեւանի «Ալաշկերտ»-ը 2-րդ տարին անընդմեջ հռչակվեց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն: Բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կայացած 29-րդ փուլի վերջին խաղում ալաշկերտցիները սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեցին Գյումրիի «Շիրակ»-ին: Continue reading →