Քաղաքական ու տնտեսական հրաժարականը (ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական ներկայացրեց) – Նոր մոտեցումներ նա չկարողացավ տալ – «Լուսանցք» շաբաթաթերթ…

ՀՀԿ-ի երիտթեւի համար (հասկանալ՝ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի շրջապատը) Հովիկ Աբրահամյանը երբեք ընդունելի անձ չի եղել: Ու երբ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ, երիտթեւը վստահ էր, որ նա երկար չի պաշտոնավարելու: Վստահությունը գուցե պայմանավորված էր այն համոզումով, որ տնտեսական աճ չի ապահովվելու, իսկ Սերժ Սարգսյանը շեշտել էր, որ եթե տնտեսական շոշափելի աճ չարձանագրվի, կառավարությունը փոխվելու է:

Ոչ միայն շոշափելի աճ չարձանագրվեց, այլեւ անկում եղավ, հավելյալ՝ սոցիալական դժգոհությունը մեծացավ, մարդիկ իրենց խնդիրները տեղ հասցնելու համար պարբերաբար ճանապարհներ սկսեցին փակել, հասարակության բեւեռացվածությունը մեծացավ: Եթե հրաժարականի պատճառների վերլուծությունը մենք չանենք, այլ դա թողնենք հենց Հովիկ Աբրահամյանին, ապա պատկերը հետեւյալն է՝ թեեւ շատ է աշխատել, բայց չի կարողացել համախմբել: Իսկ եթե ուղիղ խոսքով, ապա՝ «Մենք մեծ ջանքեր ենք գործադրել հասարակության բոլոր հատվածների հետ երկխոսություն ձեւավորելու համար: Գիտնական, թե հողի աշխատավոր, արվեստաբան, թե առեւտրական, դաշնակից, թե ընդդիմադիր, շինարար, թե կառուցապատման խարդախություններից տուժած քաղաքացի, ես հանդիպել եմ բոլորի հետ՝ անկեղծորեն ներկայացրել առկա սահմանափակումները եւ տվել կոնկրետ խնդիրների իրատեսական լուծումներ: Մեր որդեգրած անկեղծ եւ իրատեսական մոտեցումներն իրենց արդյունքն ունեցան, սակայն հասարակությունը դեռեւս մնաց բեւեռացված: Իմ կարծիքով, դրա հիմնական պատճառներից մեկն աշխարհաքաղաքական, արտաքին տնտեսական եւ ռազմական մարտահրավերներով սնվող առկա տարաձայնություններն են: Դրանք են, որ դեռեւս հնարավորություն չեն ընձեռում մեզ՝ ժողովելով բոլոր ուժերը, հրատապ լուծումներ տալ մեր առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներին՝ տնտեսական հավասար պայմաններ ապահովելուց մինչեւ կոռուպցիայի դեմ պայքարը»:   Continue reading

ՀՀԿ ԳՄ նիստում հաստատված նոր վարչապետը Կարեն Կարապետյան է՝ Երեւանի նախկին քաղաքապետը… Ով է նա, ով է նա… ՀՀ նախագահը վարչապետ կնշանակի 10-օրյա ժամկետում… Թունելի Հակոբը պանիխիդայի ժամանակ է ստուգել…

Ներկայացնում ենք ՀՀԿ ԳՄ նիստում հաստատված նոր վարչապետ Կարեն Կարապետյանի կենսագրությունը՝ քաղված Երեւանի քաղաքապետարանի կայքէջի «Նախկին քաղաքապետեր» բաժնից

Կարեն Վիլհելմի Կարապետյան

Ծնվել է 1963թ. օգոստոսի 14-ին:

1970-1980թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի Լ. Տոլստոյի անվան միջնակարգ դպրոցը:

1980-1985թթ. սովորել եւ գերազանցության դիպլոմով ավարտել է Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:

1985-1996թթ. աշխատել է ՀՀ պետպլանի հաշվողական կենտրոնում, գիտության եւ մշակույթի գործիչների ասոցիացիայում: Միաժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում:

1996-1998թթ. աշխատել է «Հայէներգո» ՊՁ-ում որպես գլխավոր տնօրենի տեղակալ:

1998-2001թթ. աշխատել է «Հայէներգո» ՓԲԸ-ում որպես գլխավոր տնօրեն:

2001-2010 թթ. եղել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրենը:   Continue reading

Երեւանը չպետք է աշխատի որպես Մոսկվա – Հայաստանը իր խաղը պիտի տանի տարածաշրջանում՝ քանզի կարող է միջանցք լինել Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ… Կներկայացվեն Հայաստանի եւ Արցախի արտադրական հզորությունները…

Երեւանը չպետք է աշխատի որպես Մոսկվա

Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը կանդրադառնա հարեւանների, այդ թվում, Հայաստանի հետ հարաբերությունների վրա. այս մասին ասել էր Հայաստանում Իրանի դեսպանը: Նրա խոսքով, Հայաստանը կարող է միջանցք լինել Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ:

Իսկ արդյո՞ք Հայաստանը կարող է Իրանը կապել Եվրասիական միությանը:

Այս հարցին ի պատասխան Իրանի դեսպանը հայտնել է, որ իր երկրի հետ հարաբերություններում եվրասիական խաղերն առաջ տանողներին մեղմորեն ցույց է տվել իրականությունը:

Դիվանագետը հիշեցրել է, որ ԵԱՏՄ մի շարք երկրների հետ Իրանն ընդհանուր ցամաքային ու ծովային սահմաններ ունի, եւ եթե Թեհրանը ԵԱՏՄ հետ կարողանա արտոնյալ սակագների մասին համաձայնության գալ, դա կարող է կարեւոր նշանակություն ունենալ հարաբերությունների համար:

Հիմա, ըստ դեսպանի, մեկ այլ խաղ է սկսվել՝ թե Հայաստանը կարող է Իրանը կապել Եվրասիական միությանը: Առաջին հերթին, Հայաստանն ընդհանուր սահման չունի ԵԱՏՄ հետ, երկրորդ, ինչպես դեսպանն է ասում, եթե Իրանը ցանկանա կապվել, ապա դա կանի Կասպից ծովով, որով սահմանակից է Ռուսաստանին ու Ղազախստանին:

Սա, համենայնդեպս որոշակի զգուշացում է, որ Երեւանը իր խաղը տանի տարածաշրջանում եւ պարզապես չերկրորդի Մոսկվայի ցանկությունները:

Այնուամենայնիվ, իրանական կողմը եկել է համաձայնության՝ Հայաստանով Վրաստան գազ արտահանելու առումով:   Continue reading

Հայաստանը պիտի՛ դառնա տարանցիկ երկիր – Իրան-Ադրբեջան-Ռուսաստան, թե Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա… Պիտի գործել նաեւ ընդդեմ՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղության…

Վերջերս Բաքվում տեղի ունեցած՝ Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիեւի եւ Հասան Ռոհանիի եռակողմ հանդիպումն է կայացել: Բաքուն (նաեւ՝ Անկարան) եւ Մոսկվան իրապես անհանգստացած են Իրան-Հայաստան-Վրաստան տնտեսական կապի ծավալմամբ, հատկապես, որ այն տարածաշրջանային նշանակություն է ձեռք բերում եւ աջակցություն է ստանում Եվրոպական Միությունից ու Միացյալ Նահանգներից:

Նշյալ կողմերն ընդունել են հռչակագիր՝ եռակողմ համագործակցությունը խորացնելու վերաբերյալ, որում, մասնավորապես, նշվում է, որ հռչակագիրը վերաբերում է ահաբեկչության դեմ պայքարի, տարածարջանային հակամարտությունների կարգավորման, Կասպից ծովում փոխգործակցության, էներգետիկայի բնագավառում կապերի զարգացման, տրանսպորտային եւ այլ ոլորտներին: Ինչպես հայտնել են Կրեմլից, կողմերը պայմանավորվել են աշխատանքային խմբեր ստեղծել՝ համատեղ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններում համագործակցելու համար: Ավելի վաղ տեղի էին ունեցել Վլադիմիր Պուտինի երկկողմանի հանդիպումներն Իլհամ Ալիեւի եւ Հասան Ռոհանիի հետ:

Այս ընթացքում Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն էլ հայտնել է, որ իր երկիրը հետաքրքրություն է ներկայացնում Ադրբեջանի ու Իրանի համար՝ որպես ոչ թանկ եւ լավ զենքի մատակարար: Այս մասին նա հայտնել է Բաքվում տեղի ունեցած՝ նախագահների եռակողմ հանդիպումից հետո: Հայտնել է նաեւ, որ Ադրբեջանը հետաքրքրված է ռուսական ՄՍ-21 ուղեւորատար ինքնաթիռներով եւ արդեն 2017թ. կարող է պայմանագիր ստորագրվել 10 այդպիսի ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ:   Continue reading

Արդյո՞ք Իրանը կաջակցի Հայաստանը մեկուսացնող ծրագրերին – Իրանական մտորումներ Կասպիցծովյան ավազանում… Աշխարհի վերաբաժանման նոր փուլում պիտի առանձին խաղացող դառնա…

Երբ Բաքվում կայացավ Ադրբեջանի, Ռուսաստանի ու Իրանի նախագահների հանդիպումը եւ ընդունվեց համատեղ հռչակագիր, լուրջ մտահոգություն առաջացավ, որ Թեհրանը կարող է Կասպիցծովյան համագործակցության շրջանակներում կուլ գնալ ռուս-ադրբեջանական հայավնաս ծրագրերին: Իրանական կողմը ցանկություն էր հայտնել համագործակցել նաեւ ԵԱՏՄ  տնտեսական ծրագրերի իրականացմանը, ինչը ավելի էր խորացրել մտահոգությունները այս եռյակի հարցում: Հստակ է, որ եռյակի քայլերին է սպասում նաեւ Թուրքիան, որը հետագայում կմիանա, եթե Իրանը իսկապես գնա այդ ուղղությամբ: 

Չի բացառվում, որ Իրանին կփորձեն ոգեւորել ոչ միայն Կասպիցծովյան ու ԵԱՏՄ-ական տնտեսական ծրագրերով, այլեւ՝ Թուրքիայի միանալով՝ նաեւ Սեւծովյան տնտեսական զարգացումների հեռանկարով:

Ռուսաստանը ամեն քայլի դիմում է, որպեսզի Եվրասիական միությունը կայանա եւ դերակատարում ստանձնի, որ իրապես դիմակայի Եվրոպական միությանը: Դրա համար ոչ միայն Իրանի հետ է փորձում հարաբերությունները կայունացնել, ինչը նաեւ Կովկասյան տարածաշրջանում մնալու եւ դիրքերն ամրացնելու լուրջ պայմաններ կստեղծի, այլեւ՝ Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի եւ ասիական այլ տնտեասապես կայուն երկրների հետ: Իր՝ համաշխարհային 2-րդ բեւեռը դառնալու ծրագրերի համապատկերում Մոսկվան մեկ անգամ չէ, որ անտեսել է բարեկամ ու ռազմավարական գործընկեր Հայաստանի շահերը եւ մտածում էր այս անգամ էլ Հայաստանի որոշ շահեր փուռը տալով՝ կկարողանա սերտ կապեր ստեղծել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ:   Continue reading

Շահեկան դիրքում՝ վրացական տարանցիկության եւ իրանական պաշարների – Հայաստան-Իրան առանցքը կարող է մրցակցային դառնալ Թուրքիա-Ադրբեջան բոլոր տարածաշրջանային նախաձեռնություններին…Եվրոպական միություն – Եվրասիական միություն՝ նոր հակամարտություն…

Վրաստանը կարողացավ գրավիչ երկիր դառնալ օտարերկրյա  ներդրողների համար, քանի որ մշտապես հայտնվում է տարանցիկ խաչմերուկում, որտեղ խաչվում են Եվրոպայի ու Ասիայի ճանապարհները: Անգամ հակամարտ կողմերի դեպքում՝ Վրաստանը կարողանում է պահպանել իր տարանցիկության հարցը, հենց միայն իր շահեկան աշխարհագրական դիրքի շնորհիվ:

Պաշտոնական Թբիլիսին կարողացել է ստեղծել նաեւ բաց շուկա եւ ազատ տնտեսություն, ինչը նույնպես շահեկան է դարձնում օտարերկրյա ներդրումները: Անգամ Հայաստանի գործարարներից շատերը իրենց գործունեությունը տեղափոխում եւ ծավալում են Վրաստանում՝ փախչելով Հայաստանի հարկային ծանր բեռից: Վերջերս հայ գործարարների հետ կրկին հանդիպում ունեցան վրաց բարձրաստիճան ղեկավարները:

Բեռլինի համաժողովի ժամանակ, բիզնես կոնֆերանսի շրջանակներում, «Տնտեսական եւ տրանսպորտային միջանցքների հետագա ռազմավարություն, քաղաքականություն եւ բիզնես մոդելներ» նիստի ընթացքում Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը կարողացավ կրկին շահագրգիռ մոտեցումներով հանդես գալ, ինչը մեծացրեց հետաքրքրությունը այդ երկրի նկատմամբ: Դրանք նաեւ ուղղված էին բարձրացնելու Վրաստանի դերը նոր նախագծի՝ Մետաքսի ճանապարհի զարգացման գործում:   Continue reading

Հետահայաց.- Ձմերուկի համով գարեջրաբույր Երեւանս… Երեւանյան փառատոններ – Մենք միշտ էլ սիրում ենք այն, ինչ մերն է, հայկական ծագում ունի, հայկական կնիք ունի…

Զբոսաշրջությունը հենց այնպես մեկ օրում չի զարգանում: Զբոսաշրջությունը զարգանում է օրինակ, երբ միջոցառումների շարունակականություն է լինում: Ամռանը Երեւան եկող զբոսաշրջիկը հանգիստ կարող է մայրաքաղաքային անցուդարձին ծանոթանալ, քաղաքային կոլորիտը զգալ, մշակութային, մարզական միջոցառումների, բառիս բուն իմաստով գունագեղ փառատոների մասնակցել, ընդ որում՝ քաղաքի տարբեր վարչական շրջաններում, զբոսայգիներում, հանգստի գոտիներում: Այս առումով այս տարվա՝ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվող  «Երեւանյան ամառ»-ը լիովին տվեց դրա հնարավորությունը:

Նկատենք, այդ հնարավորությունը մեր Երեւանի՝ տարբեր տարիքի ու տարբեր ճաշակների հյուրերի համար էր: Եվ՝ ոչ միայն հյուրերի:   Continue reading

Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ (2-րդ մաս) – «Սարը, որին արիական ժողովուրդները համարում էին սուրբ օրրան՝ նրանց մոտ կոչվել է Արիարատա՝ «Հավատացյալների կառք»… Արիարատան, անկասկած, Արարատ լեռն է»… 

Սկիզբը՝ թիվ 28-ում

http://www.hayary.org/wph/?p=5750Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, ՃատրակԱշտարԱստղիկը ոչ միայն ջրի, գեղեցկության, մայրության դիցուհի է, այլ նաեւ՝ ժամանակի (1-ին մաս)…

Մաս երկրորդ՝ Աշտարակ

Աշտարակ քաղաքի անվան ծագման վերաբերյալ հիմնականում կա երկու տեսակետ՝ այն առաջացել է հայերեն աշտարակ պարզ բառից կամ, ինչպես համարում է Գր. Ղափանցյանը, ասորա-բաբելական Իշտար աստվածուհու անունից:

Իսկ Ռեվազ Ջափարիձեն իր գրքում՝ «Չորս օր Հայոսի երկրում», գրում է. «Պետք է ենթադրել, որ այժմյան Աշտարակի տեղում եղել է եկեղեցի-աշտարակ, հեթանոսական աղոթարան, որը կառուցվել է Վիշապի պատվին: Հին հռոմեական քատեզների վրա այժմյան Աշտարակի փոխարեն նշված է «Շտրանգ Ուրեյ» անվանումը, ինչը լատիներեն մոտավորապես նշանակում է «Վիշապ-քաղաք»»:

Կարում ենք՝ ավելի ճիշտ թարգմանություն կունենանք, եթե օգտվենք Արմեն Դավթյանի «Հայերեն-շումերերեն ընդհանրությունների բառարան»-ից, որտեղ շումերերեն UR3 (հայ. հար, հուր) բառը հայերենում նշանակում է հուր, կրակ, իսկ «շտրանգ» բառը աղավաղված աշտարակ բառն է, ինչին դեռ կանդրադառնանք: Ուրեմն՝ Շտրանգ-Ուրեյ հայերեն կնշանակի Կրակի աշտարակ կամ Վիշապի աշտարակ:   Continue reading

Եթե միայն. ազատ մտորումներ – Սիբիլ Ակունը փոխում է կուսակցությունը… Ունեմ մի կրոն՝ պատմական Հայաստանը, եւ հավատում եմ նրա աշխարհակալ աստղին կրոնական կուրությամբ…

Ապրիլի 30-ի առավոտյան թուրքական մեջլիսի նիստը սկսվեց սովորական խաղաղությամբ, եւ հետո, երբ այդ օրվա նիստի մասնակիցները պատմում էին իրենց տպավորությունները այդ օրը կատարված անակնկալից, իրոք հաստատվում էր այն խոսքը, թե «մեծ պետություն, մեծ եղելություններ», մեծ, եւ ամեն դեպքում գողացված պետություն, որի վախճանը հազարների գիշերային աղոթքն ու առավոտյան հույսի ուղենիշն էր:

Սիբիլ Ակուն անունով մի պատգամավոր կար մեջլիսում, որ իշխանամետ «Զարգացում եւ արդարություն» կուսակցության անդամ էր: Այս կինը գեղեցկատես էր, միշտ հաջող թե գործերում, թե անձնական կյանքում: Աստված իր հետ, ինչպես ասում են: Սա երկրորդ հայ պատգամավորն էր թուրքական մեջլիսում, որին կարելի էր համարել եղած-չեղած մի հաշիվ, որովհետեւ սերտ համագործակցում էր թուրքերի հետ եւ զգուշավոր էր ամեն քայլում:

Որքան այսպիսի հայեր կան, որ, իհարկե, հպարտ են հայկական արյունով, որովհետեւ լավ տեսակից են, բայց երբեմն (ամենեւին ոչ հաճախ, այլ որոշակի հազվադեպ բացառություններում) լավ տեսակից լինելով՝ հմուտ ձեւով գործում են իրենց տեսակի դեմ: Եթե նույնիսկ չեն գործում, ապա աշխատում են հօգուտ իրենց պետության՝ մեր Հայաստանի Հանրապետության մրցակից պետությունների: Եվ թաքցնելու չէ այն անկեղծ ցանկությունը՝ նրանց հաշմանդամ, անգործունակ ու բութ տեսնելու անզուսպ ու անկեղծ ցանկությունն ու մաղթանքը, քան տեսնելը նրանց մատուցած ահռելի օգուտը մրցակից պետությունների գիտությանը, տնտեսությանը, ռազմական հզորությանը:   Continue reading

Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (4-րդ մաս) – Այն ժամանակ մեդալներ տրվում էին միմիայն հենց եզրափակիչի մասնակիցներին.…

Սկիզբը՝ թիվ 26-28-ում

http://www.hayary.org/wph/?p=5749Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (3-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… «Սիրելի՛ հայեր, միշտ հիշե՛ք, որ դուք լավագույնն եք, ես ձեզ սիրում եմ, որովհետեւ ես էլ ձեր մի մասն եմ. ունեմ հայ արյուն»…

http://www.hayary.org/wph/?p=5727Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (2-րդ մաս) – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի, բայցեւ ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… Արդի օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայ մարզիկները…

http://www.hayary.org/wph/?p=5717Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- (1-ին մաս) – Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի… Մինչ դեպի նորագույն ժամանակներ «առաջադիմելը»՝ արժե պարզապես դիմել մի «կամրջող» համեմատության…

Նվիրում եմ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 90-ամյակին եւ նրա եզակիորեն մեն-միակ մրցելույթով օլիմպիական դափնեպսակման 60-ամյակին:

Խնդրո առարկայի կտրվածքով շրջանառվել են նաեւ ըմբիշ Կարո Վանի (Թուրքիա), ֆուտբոլիստ Արմինաս Նարբեկովասի (ԽՍՀՄ) անունները: Սակայն առաջինը կրկին բանահյուսված-դիցական «ձեւաֆիգուր» է, իսկ 1988թ. ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի կազմում իրոք չեմպիոն հռչակված ենթահարձակվողի ենթադրյալ հայկական՝ «արմենոիդ» գենոտիպը չոր փաստերով չի հիմնավորվում, որքան էլ որ գոնե անունը համահունչ է հայի հանրածանոթ միջազգային անվանակոչմանը. իսկական ԱՀԱ-ն՝ Արմին Անդրեյի Նարբեկով, ծնվ. 1965թ. Լիտվական ԽՍՀ Գարգժդայ ավանում:

Ամեն դեպքում, թիվ 1 մարզաձեւում կամ արդեն «միլիարդների խաղում» ունենք 2 օլիմպիական հերոսներ:   Continue reading

Մարզական աշխարհի խաչմերուկներում`մեկ հեւքով… Երեւանի քաղաքապետը հանդիպել է չեմպիոն եւ մրցանակակիր հայ օլիմպիականների հետ… Օլիմպիական անարգանքը կբողոքարկվի… Մեկնարկեցին Պարալիմպիկ խաղերը… Քոչվորների օլիմպիական խաղեր, որից պիտի շատ հեռու մնալ…

Օլիմպիական անարգանքը կբողոքարկվի

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը Օլիմպիական խաղերից հետո անդրադառնալով Rio-2016 օլիմպիական խաղերի ընթացքում ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտի արդյունքը բողոքարկելու գործընթացին՝ նշեց, որ այդ գոտեմարտը «լկտի», «անբարո» ձեւով իրականացավ: «Ինչ վերաբերում է հենց մենամարտի բողոքարկմանը, ապա մենք որոշակի խնդիրներ ունենք, թե ինչի համար ենք բողոքարկում: Մենք պետք է բողոքարկենք պասիվության համար, սակայն այն ինքն իրենով սուբյեկտիվ որոշում է»,- ասել էր նա:

Հրաչյա Ռոստոմյանը նշել էր, որ ՀԱՕԿ-ը համագործակցում է միջազգային իրավաբանների հետ, որոնք աշխատում են այդ ուղղությամբ: «Երբ իրենք իրենց եզրակացությունը կտան, թե ինչ ձեւաչափով կարող ենք բողոքարկել, անմիջապես այդ բողոքարկումը կլինի»,- ասել էր նա: Եվ ահա օրերս հայտնի դարձավ, որ ՀԱՕԿ-ը բողոքարկել է մրցավարների կամայական ու միտումնավոր որոշումը:

Ինչ վերաբերում է Արթուր Ալեքսանյանի սպորտդպրոցի պայմաններին, ապա ըստ ՀԱՕԿ գլխավոր քարտուղարի, այդ մարզադպրոցը տեղական ինքնակառավարման մարմիններին է պատկանում, տնօրենին իրենք են նշանակում, եւ իրենք էլ վերանորոգում, կամ չեն վերանորոգում: «Ազգային օլիմպիական կոմիտեն իր գործառույթներից ելնելով, մի բան էլ ավելի, շինարարություն է անում: Այս պահին նաեւ Գյումրիում կառուցվում է գերժամանակակից մարզկենտրոն  3000 քմ տարածքով եւ ֆինանսավորվում է Գագիկ Ծառուկյանի կողմից»,- ասել է նա ու հայտնել, որ շինարարության «սեւ» աշխատանքն արդեն կատարվել է:

Մեկնարկեցին Պարալիմպիկ խաղերը

Օլիմպիական խաղերն ավարտվեցին, սակայն Բրազիլիան մնաց օլիմպիական ասպարեզում, այս երկրի մայրաքաղաքում  տեղի է ունեցավ «Պարալիմպիկ խաղեր- 2016»-ի բացումը: Գեղեցիկ կազմակերպված միջոցառումից հետո հրապարակ են դուրս եկել  մասնակից երկրների մարզիկները:

Բելառուսի հավաքականն, ի նշան աջակցության, մարզադաշտ էր բերել նաեւ Ռուսաստանի դրոշը: Հիշեցնենք, որ Ռուսաստանին թույլ չտվեցին մասնակցել Պարալիմպիկ խաղերին: Հիշեցնենք նաեւ, որ Օլիմպիական խաղերին էլ չմասնակցեց մոտ 100 մարզիկ, ովքեր որակազրկվել էին: Ցավոք, Հայաստանը եւս ունեցավ որակազրկված մարզիկներ:   Continue reading

Հայ ժողովուրդը մտքի, հոգու բոլոր շերտերով պետք է լինի ամբողջական… Մենք չենք վայելում մեր մշակույթը… Թվում էր՝ ապրիլյան դեպքերը պետք է զարթուցիչի դեր կատարեին… Օպերային թատրոնը մեկնարկում է նոր թատերաշրջանը… Կրթության մասին օրենքում փոփոխություններ են առաջարկվում… Այցելե՛ք www.hayary.org – Կարդացե՛ք «Լուսանցք»…

Հայ ժողովուրդը մտքի, հոգու բոլոր շերտերով պետք է լինի ամբողջական

«Հաճախ անցնում ենք ընդվզումների, խոր հուզումների, երբեմն հիասթափությունների, երբեմն շատ լուրջ ցավերի միջոցով: Արդեն քանի ժամանակ է, ու ինչքան շատ են դրանք մեր շուրջը: Երբեմն դրա շուրջ, հետ, կողքին, արդյունքում գոյանում է չարություն, որը, իմ խորին համոզումով, հազիվ թե մեզ իսկապես առաջնորդող հանդիսանա, քանի որ մենք՝ հայերս, աստվածատուր ժողովուրդ ենք»,- Հայաստանի Կոմպոզիտորների միությունում «Հոգեւոր Հայաստան» հիմնադիր համաժողովի ժամանակ ասել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Նա ընդգծել է, որ հայերը պետք է իրար շատ սիրեն. «Ամեն տեղ ասում եմ՝ պետք է իրար շատ սիրենք, ամեն մեկս մի տեսակի կրողն ենք: Նույն տեսակի երեք հայ չկա, մի հատ է: Եթե մեկին վնասենք, տեսակն ենք վերացնում»: Մաեստրոյի խոսքով, հայ ժողովուրդը մտքի, հոգու բոլոր շերտերով պետք է լինի ամբողջական: «Դրա անհրաժեշտությունը մեծ է, որովհետեւ, իրապես, մենք մեր ներսում ունենք մեծ, զորավոր ցեց, իր ուղղությամբ տանող ցեց: Սրա դեմ կռիվը շատ լուրջ է, որովհետեւ տեր ունեն, հիմքեր ունեն, գիտեն իրենց հիմքերը ճիշտ գործածել, որ միայն իրենց ծառայի: Հանճարեղ մարդիկ ենք սրանք: Առաջին հերթին հոգեւորի  թշնամին են: Մեր մեջ են, ուղարկված, մեզանից ծնված, գնացող-եկող, ամեն տեսակ»,- ասել է Տիգրան Մանսուրյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ ինչ էլ լինի Հայաստանի շուրջ՝ բարությունն է հաղթելու, հայ ժողովրդի՝ Աստծո զավակ լինելու գիտակցությունն է հաղթելու:

Արվեստաբան. Մենք չենք վայելում մեր մշակույթը

«Եթե մենք մտածում ենք ուժեղ Հայաստանի մասին, մեր զավակների ապագան կերտելու, լավ ապագա ստեղծելու մասին՝ մենք պետք է ունենանք շատ զորավոր քարոզչություն»,- Հայաստանի Կոմպոզիտորների միությունում «Հոգեւոր Հայաստան» նախաձեռնության հիմնադիր համաժողովի ժամանակ ասաց արվեստաբան Լեւոն Չուգասզյանը:   Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 28-ի (418) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները շնորհավորում են հայությանը.- Հայաստանի 3-րդ Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը 25 տարեկան են… Փոխզիջումը հող հանձնելը չէ՞… Նախագահները դեռ չեն հանդիպի… Քաշաթաղի շրջանում՝ նոր բնակելի թաղամաս՝ Արիավան…

2. Արցախի կենտրոնաձիգ պետական համակարգն ավելի ընդունելի է հայ արիականների համար – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – Չնայած հայ արիները ԼՂՀ-ն հայտարարել են ՀՀ անբաժանելի մասը` հաշվի առնելով ԼՂ-ի եւ ՀՀ-ի 1988 եւ 1989 թթ. խորհրդարանների որոշումները…

3. Սահմանադրական բարեփոխումներ.- Արցախն ամրացնում է պետականության հիմքը – Հայաստանն ացնում կատարեց խորհրդարանական համակարգին, իսկ Արցախում ընդգծված նախագահական վարչաձեւն են ընտրում…

4. Ցմահ ազատազրկում եւ միա՛յն Հայաստանում – Այլապես հայասպանը իր պատիժը գուցե նաեւ փառաբանումներով անցկացնի ՌԴ-ում, որտեղ հանցագործներն ու այլամերժները գրեթե նույն մտածողությունն ունեն – գուցե իր երկրում սաֆարովյան լուսապսակով էլ հերոսացվի՞…

5. Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ – Աշտար-Աստղիկը ոչ միայն ջրի, գեղեցկության, մայրության դիցուհի է, այլ նաեւ՝ ժամանակի (1-ին մաս)… Հայտնաբերվել է էկզոմոլորակ… Հրեան սեւ խոռոչ է ստեղծել…

6. Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (3-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… «Սիրելի՛ հայեր, միշտ հիշե՛ք, որ դուք լավագույնն եք, ես ձեզ սիրում եմ, որովհետեւ ես էլ ձեր մի մասն եմ. ունեմ հայ արյուն»…

7. Օլիմպիադա. մարզական աշխարհի խաչմերուկում` մեկ հեւքով.- Ռիո-2016. Հայաստանը 42-րդն է մեդալներով… Հայաստանում պանծանքով դիմավորեցին մեր օլիմպիականներին… Ռիոյում՝ երկրի նախագահի մակարդակով… Օլիմպիական ոսկի՝ 20 տարվա դադարից հետո… Ռուսաստանի մատը՝ Միհրան Հարությունյանի գործում, ով մնաց որպես իրակա՛ն չեմպիոն…

8. Նուդիստները մերկ խաղեր են կազմակերպել Ռիո Դե Ժանեյրոյի լողափին… Շվարցենեգերն առողջ ապրելակերպի կոչ է արել… Գինեսի ռեկորդ՝ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին… Գեբեշյանի անունով կկոչվի զուգափայտերի նոր հնարքը… 2 ոսկե մեդալ՝ շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունից… Ֆուտբոլ եւ ֆուտզալ… «Ուրարտու»-ն, «Արարատ»-ը եւ Գյումրիի բլոտի մրցաշարը…

9. Վստահել պետակա՞ն, թե՞ մասնավոր դպրոցին… 7-րդ դասարանում «Ազգային երգ ու պար» կդասավանդվի… Միշան 2-րդն է «Մանկական Նոր ալիք-2016»-ում… Ընտրվել է երեւակայական կիթառի առաջնության հաղթողը… «Օսկար»-ի է ներկայացվելու «Երկրաշարժ» ֆիլմը… Հայտնի է աշխարհի ամենաերիտասարդ ռեկորդակիր ճանապարհորդը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

– Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն… Սա՛ պետք է լինի յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին…- www.hayary.org 

Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները շնորհավորում են հայությանը.- Հայաստանի 3-րդ Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը 25 տարեկան են… Փոխզիջումը հող հանձնելը չէ՞… Նախագահները դեռ չեն հանդիպի… Քաշաթաղի շրջանում՝ նոր բնակելի թաղամաս՝ Արիավան…

Այս օրերին (ապրիլյան քառօրյա պատերազմի եւ նոր սպասվող բախումների) խիստ կարեւոր է Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների անկախության տոնակատարությունների անցկացումը եւ մեր հերոսների, այսօր էլ անկախության ու ազատության գործի նվիրյալների, միացյալ Հայաստանին ձգտողների փառաբանումը:

* * *

Երեւանը պատրաստվում է ՀՀ անկախության 25-ամյակին

Վերջերս աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի, հանրակրթության վարչություններին եւ 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ ու կազմել Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի միջոցառումների ծրագիր:

Աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությանն էլ տրվել է հանձնարարական՝ ստեղծել աշխատանքային խումբ եւ կազմել այն ընտանիքների ցանկը, ովքեր, ձեւավորված ավանդույթի համաձայն, այս տարի կընդգրկվեն «Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության շրջանակում սոցիալական բաղադրիչով նախատեսված աջակցության ծրագրում եւ կստանան անհրաժեշտ կենցաղային տեխնիկա:

Արցախի Հանրապետությունը 25 տարեկան է

ԼՂՀ ԱԺ-ն ներկայացրել է սեպտեմբերի առաջին օրերին Արցախում կայանալիք տոնական միջոցառումների ցանկը։   Continue reading

Արցախի կենտրոնաձիգ պետական համակարգն ավելի ընդունելի է հայ արիականների համար – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – Չնայած հայ արիները ԼՂՀ-ն հայտարարել են ՀՀ անբաժանելի մասը` հաշվի առնելով ԼՂ-ի եւ ՀՀ-ի 1988 եւ 1989 թթ. խորհրդարանների որոշումները…

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը ներկայացրել է հայ արիականների եւ համախմբված հեթանոս ազգայնականների տեսակետը ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների մասին:

Ճիշտ է, Հայ Արիական Միաբանությունը տարիներ առաջ ԼՂՀ-ն հայտարարել է ՀՀ անբաժանելի մասը` հաշվի առնելով ԼՂ-ի եւ ՀՀ-ի 1988 եւ 1989 թթ. խորհրդարանների որոշումները, սակայն առկա իրավիճակում հասկանալի է, որ փաստացի Արցախը դեռ անկախ պետություն է եւ պետք է ունենա անկախ պետության գործառույթներ: Այլ իրավիճակ կլիներ, եթե անգամ հայ արիականների կոչին արձագանքեին քաղաքական ու հասարակական կազմակերպությունները, հայրենակցական ու մշակութային միությունները, հոգեւոր ու այլ կազմակերպությունները Հայաստանում եւ Սփյուռքում:

Այս դեպքում՝ ՀՀ-ԼՂՀ վերամիավորումը եւ Արցախի՝ Հայաստանի Հանրապետության 12-րդ մարզը, հայտարարելը այլ խորհուրդ կստանար եւ կազդեր ինչպես  հայ քաղաքական մյուս ուժերի, այնպես էլ միջազգային կոչված հանրության վրա: Ինչեւէ, դեկտեմբերի 1-ին կլրանա Հայաստանի Գերագույն Խորհրդի՝ Արցախ-ԼՂ-ի հետ վերամիավորվելու որոշման 28-ամյակը, եւ արցախյան հարցի ներազգային ու միջազգային քննարկումները կարող են հանգեցնել այլ իրավիճակի: Իսկ ԱրցախԼՂի մարզային խորհրդի 1988թ. փետրվարի 20-ի՝ Հայաստանին վերամիավորվելու որոշման հիման վրա 1989թ. դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի կայացրած համանման որոշումն առ այսօր հայկական դիվանագիտությունում որեւէ լուրջ դերակատարում չի ունեցել, ինչը աններելի է:

ՀՀ սահմանադրական բարեփոխումների ժամանակ Հայ Արիական Միաբանությունն իր տեսակետների հետ ներկայացրել էր նաեւ ամբողջական Սահմանադրության նախագիծ, որտեղ ազգ եւ հայրենիք բնածին երեւույթները առաջնային դիրքում են, որից էլ բխում են մարդու եւ պետության իրավունքները: Մեր՝ հայ արիների Սահմանադրությունում, Հայաստանի տարածքում (որի մասն է նաեւ Արցախը) ազգային իրավունքն է գերակա միջազգային իրվունքի վրա՝  հակառակ ՀՀ եւ ԼՂՀ ներկա ու բարեփոխված սահմանդրությունների տարբերակների:   Continue reading