Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար (2-րդ մաս) – Երբ հին հայկական ձեռագրերի տեղեկույթը այլ աղբյուրների է վերագրվում… Երբ հին հայկական ձեռագրերի տեղեկույթը այլ աղբյուրների է վերագրվում… – Հայկը երկրի վրա Կեսար է՝ Կես-Աստված, դրա համար էլ նրա թվային արժեքը հավասար է 54-ի, իսկ երկնքում նա Աստված է՝ Կառավար, եւ նրա թվային արժեքը հավասար է 108-ի…

Սկիզբը՝ թիվ 20-ում

http://www.hayary.org/wph/?p=6317Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար (1-ին մաս) – Երբ գիտական աշխարհում «տաբուացված» են Հայ, Հայկ, Հայաստան բառերը… Եթե Յահվե անունը կարդանք հակառակ ուղղությամբ, ապա կստացվի Եվհայ բառը – Ստացվում է՝ Յահվեն եւ հայ է եւ հրեա – Սա, իհարկե, համարենք կատակ… Իսկ այժմ խակ բառից, որը հայերենում նշանակում է չհասած, տհաս, անցնենք Խեք անվանը…

Հայկը երկրի վրա Կեսար է՝ Կես-Աստված, դրա համար էլ նրա թվային արժեքը հավասար է 54-ի, իսկ երկնքում նա Աստված է՝ Կառավար, եւ նրա թվային արժեքը հավասար է 108-ի (Կառավար= 15+1+28 +1+30+1+32=108): Ահա այս հաստատուն մեծությունն է Հայկ աստծո անմահության խորհրդանիշը՝ անկախ այն հանգամանքից, թե տարբեր ժամանակներում նա գիտակցության ինչ մակարդակներում է գտնվել եւ ինչ անվանաձեւերով է ներկայացել աշխարհին՝ Հայկ-Օսիրիս-Արդի-Արա-Խալդի-Քրիստոս…

Հայկ-Օսիրիսը Հայր Արեգակի ճառագայթման մարմնավորում է՝ ինքն Արեգակ-Ցուլ լինելով:

Ինչպես նշում է Մ. Գավուքչյանը, «Հայկ եւ Արա աստվածները նույն աստվածներն են տարբեր անվանաձեւերով. Հայկը՝ հրեղեն բնույթի, իսկ Արան՝ բուսական եւ արեւային բնույթի»:   Continue reading

Ինչ անել 2300 չկառավարվող աղբանոցի հետ – «Մաքուր Հայաստան»-ը մաքուր պահելու բանաձեւը… Մեր երկիրն այնքան ենք կեղտոտել, որ հիմա մաքրելու համար գործողությունների ծրագիր ենք մշակել, անունն էլ դրել՝ «Մաքուր Հայաստան»… Սանիտարական տեսուչի հոգին դուրս կգա…

Մեր երկիրն այնքան ենք կեղտոտել, որ հիմա մաքրելու համար գործողությունների ծրագիր ենք մշակել, անունն էլ դրել՝ «Մաքուր Հայաստան»:

Վարչապետ Կարեն Կարապետյանը այս տարվա փետրվարի 16-ին կառավարության նիստում հանձնարարական տվեց տարածքային կառավարման եւ զարգացման ու բնապահպանության նախարարություններին:

Ճիշտ այս օրերին կոշտ կենցաղային թափոնների կառավարման հարցի համապատկերում «Լուսանցք»-ը քննարկում էր աղբային խնդրից ազատվելու տարբերակները, միջազգային փորձը՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ այս խնդիրը արագ լուծելու համար ոչ մի երկրում հասարակության գիտակցության վրա հույսը չեն դրել: Կիրառել են վարչական տույժ եւ տեսել արդյունքը: Եվ միայն հետո է հետեւել հանրությանը կրթելու գործը:

Մենք մեկ անգամ չէ, որ տարբերակ ենք առաջարկել՝ ստեղծել բնապահպանական ոստիկանների կամ հատուկ հսկիչների մի կառույց, որոնք քաղաքացիական հագուստով կշրջեն քաղաքում եւ կտուգանեն քաղաքն աղտոտողներին: Ինչեւէ, մերոնք տեղից շարժվեցին, երբ Վրաստանում հանանման կարգ կիրառվեց ու հիմա մեզ մոտ էլ է սանիտարական տեսուչների մասին խոսվում:

Վարչապետի հանձնարարականին երկու ամիս անց հետեւեց երկու նախարարությունների համատեղ մշակած՝ «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագիրը: Գործող աղբանոցների վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու եւ այդ աղբանոցները փակելու նպատակով գույքագրվել ու անձնագրավորվել են մեր երկրի տարածքում գտնվող շուրջ 2300 աղբանոց՝ ավելի քան 430 հա ընդհանուր տարածքով:   Continue reading

Ի գիտություն առեւտրական գործիչների – Անկարայի եւ Մոսկվայի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո, եւ դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ…

ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչյովը հայտնել է, որ Թուրքիայից լոլիկի մատակարարման սահմանափակումները կարող են տեւել առնվազն 3 տարի: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ նովոստի»-ն:

Ի դեպ, սա նախարարն ասել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ ու մանրամասնել. «Երեք տարին (լոլիկի արտադրության ներքին ճյուղը զարգացնելու համար) որոշիչ կլինի, անհրաժեշտ կլինի լրջորեն աճել: Մենք արդեն երկու անգամ նվազեցրել ենք լոլիկի ներկրումը, եւ մեր երկրում արտադրում ենք 800 հազար տոննա… Մեզ անհրաժեշտ է եւս մոտավորապես կես միլիոն տոննա»:

Եթե հիշեցնենք, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո, եւ դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգի ներմուծումը, ինչպեսեւ՝ սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը, ապա պատկերն ավելի հստակ կդառնա։   Continue reading

Ինչու՞ են մասնավորեցվում միակները – Իսկ ինչքանո՞վ է ճիշտ մասնավորին թողնել տեղեկատվական հենքը, չէ՞ որ այս կենտրոնում է հանրապետության ամբողջ տարածքից ուռուցքաբանական հիվանդների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հավաքագրում լինում… Իսկ ինչու՞ է մասնավորեցվում Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնը…

Թե պետական ինչ գույք է մասնավորեցվելու առաջիկա չորս տարիներին, գործադիրն արդեն որոշել է (կառավարության նախորդ նիստից հետո այս խնդրին մասնակի անդրադարձել եմ նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, ուստի իմ այն ընթերցողները, ովքեր իմ ստորագրությամբ նյութերը կարդում են երկու պարբերականներում՝ նշյալ օրաթերթում եւ մեզ մոտ՝ «Լուսանցք»-ում, խնդրում եմ ներողամիտ լինեն կրկնությունների համար: Պարզապես խնդրի կարեւորությունից ելնելով՝ կրկնակի անդրադարձը անհրաժեշտ եմ համարում,-Ա.Մ.): Օրինակ՝ մասնավորեցվելու են «Ագրոսպասարկում» ընկերությունն ու Գորիսի «Բերրիություն» ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը, «Հայփոստն» ու «Հայավտոկայանը»:

Մասնավորեցման են դրված նաեւ «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ»-ն, Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան, «Ընդունելությունների տունը», «Հրազդանի մարզահամալիրը», «Ձիասպորտի կենտրոնը», Երեւանի ոսկերչական գործարանի պետական բաժնեմասը, Երեւանի ջրամատակարարման ուղեմասը, «Բյուրեղ» հանքային ջրերի գործարանի պետական բաժնեմասը, «Երվերելակը»:

Առողջապահական ոլորտի որոշ ընկերություններ էլ են դրված մասնավորեցման: Խոսքը Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի, Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնի, Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի, Մաշկաբանության եւ սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոնի, «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնի, «Դիլիջան» մանկական հակատուբերկուլյոզային առողջարանի, Հանրապետական անձավաբուժական կենտրոնի մասին է:   Continue reading

Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե;ք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք» շաբաթաթերթ… «Փառքի րոպեն» շոուի հաղթող հայ եղբայրները սպասում են Երեւանի կրկեսի բացմանը… Թուրքիայում բարձրացվեց Հայաստանի դրոշը պարային միջազգային փառատոնում… «Զվարթնոց» տաճարի տարածքը վերածվել էր «մանկության մոլորակի»… Ազնավուրը հայտարարեց «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին… Սերժ Թանկյանը մտադիր է Հայաստանում երաժշտական փառատոն հիմնել…

«Փառքի րոպեն» շոուի հաղթող հայ եղբայրները սպասում են Երեւանի կրկեսի բացմանը

Ռուսաստանի առաջին ալիքով անցկացվող «Փառքի րոպեն» շոու ծրագրի հաղթողներ, հայաստանցի կրկեսային ակրոբատներ Գեւորգ եւ Անդրանիկ Վարդանյան եղբայրները, այդ հաջողության մեջ բոլորից շատ կարեւորում են հոգեբանական բավարարվածությունը: «Այդ շոուին մասնակցեցինք մի նպատակի համար՝ որ հանրությունը տեղյակ լինի, որ կան հայ արտիստներ, որոնք հանդես են գալիս կրկեսում: Շոուի ֆինանսական կողմը մեզ բոլորովին չէր հետաքրքրում, քանի որ մենք աշխատում են Մոսկվայի ամենահայտնի կրկեսներից մեկում եւ նյութապես ապահովված ենք»,- կազմակերպված մամուլի ասուլիսին ասել են Վարդանյան եղբայրները:

Նրանք ծնվել են Երեւանում, կրկեսային ակրոբատիկայով զբաղվել են 4 տարեկանից, իրենց հորեղբոր՝ Վարդան Վարդանյանի ղեկավարությամբ: Հայոց բանակում ծառայելուց հետո Վարդանյան եղբայրները մեկնել են Ռուսաստան եւ աշխատել նախ Մոսկվայի ռուս-հայկական, ապա Գիյա Էրաձեի ղեկավարած թագավորական կրկեսում:

Այս հաղթանակից հետո շնորհալի եղբայները ունեն եւս մեկ երազանք՝ կապված իրենց մասնագիտության հետ: Նրանք ցանկանում են մասնակցել Մոնտե Կառլոյում անցկացվող կրկեսային փառատոնին: Եղբայրների երկրորդ երազանքը կապված է Հայաստանի հետ: «Մենք սպասում ենք, որ մեր կրկեսը կբացվի եւ մեզ կհրավիրեն դրա բացմանը: Մեծ հաճույքով կգանք: Դա կախված է մեր պետությունից ու հայ ազգից, որոնք պետք է ցանկանան բացման արարողությանը տեսնել ոչ թե կրկեսի արտասահմանցի արտիստների, այլ ամբողջ աշխարհում սփռված հայ տաղանդավոր մարդկանց»,- նշեց Վարդանյան եղբայրներից  կրտսերը՝ Անդրանիկը:

Թուրքիայում բարձրացվեց Հայաստանի դրոշը

Մայիսի 23-28-ը Թուրքիայում բարձրացվեց Հայաստանի դրոշը` Բոդրումում կայանալիք 18-րդ ամենամյա պարային միջազգային փառատոնի ընթացքում: Հայաստանը եւս ընդգրկված էր փառատոնում եւ այա տարի եռագույնը բարձրացնելու պատիվը տրվեց Աննա Շախկյանին եւ Վանուշ Կարապետյանին:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Հենրիխ Մխիթարյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝ նա «Ավրորա»-ի պատվավոր հյուրն է… «Ալաշկերտ»-ը հաղթեց «Շիրակ»-ին եւ պահպանեց չեմպիոնի կոչումը… Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը եղել է Կարպիս Զաքարյանը… Շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնություն… Ազգային եւ միջազգային այլ մարզական լուրեր…

Հենրիխ Մխիթարյանը «Ավրորա»-ի պատվավոր հյուր

«Ավրորա» մրցանակաբաշխությանը ներկա էր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ  եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Միջոցառումը վարողը նշել է, որ Հայաստանն աշխարհին տվել է գիտնականների, երաժիշտների, պայծառ ու տաղանդավոր շատ այլ մարդկանց: Եվ այսօր միջոցառմանը ներկա է ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ում շնորհակալության են հայտնում մրցանակաբաշխությանը մասնակցելու համար:

«Յուրաքանչյուր հանդիսատես, ով ներկա է այստեղ, տեսել է նրա փայլուն գոլերըը, հատկապես վերջինը, որ կարեւոր հաղթանակ բերեց իր թիմին: Շնորհավորում ենք նրան հաղթանակի առիթով»,- հայտարարել է միջոցառումը վարողը: Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում եւս ներկա են գտնվել 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հենրիխ Մխիթարյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Նախագահը նշել է, որ Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչ խաղում հանդիպել էին հոլանդական «Այաքս»-ն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։ Վերջինս հաղթանակ է տարել 2:0 հաշվով եւ գոլի հեղինակ է դարձել նաեւ Հենրիխ Մխիթարյանը։ Նա առաջին հայ ֆուտբոլիստն է, ով մասնակցել է Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը։ Հայ մարզիկը խաղադաշտ դուրս էր եկել Հայաստանի դրոշով։

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում  էլ կայացավ «Լա Բոհեմ» բալետի պրեմիերան, որին ինչպես եւ սպասվում էր, ներկա էր Շառլ Ազնավուրը, ով Հայաստան էր եկել «Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար: Շանսոնյեի յուրաքանչյուր այցը Հայաստան, յուրաքանչյուր հանդիպում նրա հետ իրական ու սպասված տոն է: Դահլիճում ներկա գտնվողները բուռն ծափերով ողջունեցին նրան: Ներկա էին նաեւ «Ավրորա» մրցանակաբաշխության հյուրերն ու հիմնադիրները, քանի որ բալետը ընդգրկված էր «Ավրորա»-ի պաշտոնական ծրագրում:

– Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Շառլ Ազնավուրին – Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ եւ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին: «Այնքան հաճելի է հանդիպել լեգենդար Մաեստրո Շառլ Ազնավուրին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը Հայաստան էր եկել մայիսի 27-ին: Նախօրեին նա Երեւանում հայտարարել է «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման եւ առաջին նախագծի մեկնարկի՝ Երեւանում ինտերակտիվ թանգարանի հիմնադրման մասին:

– «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ակումբի ֆուտբոլիստ Պոլ Պոգբան շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին՝ Հանրապետության տոնի առթիվ ստացած «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի համար:

«Շնորհավորում եմ, Միկի»,- Հենրիխ Մխիթարյանի «Ինստագրամի» էջում տեղադրած լուսանկարի մեկնաբանություններում գրել է Պոլ Պոգբան, ով Ստոկհոլմում տարած հաղթանակի առաջին գոլի հեղինակն է:

«Ալաշկերտ»-ը հաղթեց «Շիրակ»-ին եւ պահպանեց չեմպիոնի կոչումը

Երեւանի «Ալաշկերտ»-ը 2-րդ տարին անընդմեջ հռչակվեց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն: Բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կայացած 29-րդ փուլի վերջին խաղում ալաշկերտցիները սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեցին Գյումրիի «Շիրակ»-ին:    Continue reading

Ամեն լուսաբերի (ուրբաթ) օր կրպակներում կարող եք ձեռք բերել «Լուսանցք» ազգային շաբաթաթերթի հերթական թողարկումը.- կարդացեք նոր թողարկումը՝ թիվ 21 (454), հունիսի 2-8, 2017թ.

«Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 / (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

* Այս անգամ կարող եք կարդալ հետեւյալ թեմաների մասին, որոնք ստորեւ ներկայացնում ենք մասնակի.-

  1. Հայապահպանության նախարարության տեսլականը… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…Դեռ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք Հայ Արիական Միաբանությունը հարց էր բարձրացրել Հայապահպանության նախարարություն ստեղծելու համար, որը բազմաշերտ հնարավորություններ պիտի ունենար, ինչը թույլ կտար զբաղվել ազգային եւ համազգային կարեւորագույն խնդիրներով: Սա իրականում Համահայկական նախարարության ստեղծման մի փորձ էր լինելու, համահայկական սահմանադրության, բանակի, անվտանգության համակարգի, դրամատան եւ այլ կառույցների ստեղծման խնդիրներ պիտի լուծեր նախարարությունը…

…Վարչապետ Կարեն Կարապետյանը կհամաձայնի՞ Հայապահպանության նախարարության գաղափարին, թե՞ նախապես այդ մասին տեղեկացնենք երկրի նախագահ Սերժ Սարգսյանին… Այս նախարարությունը կարող է իր բաժինները դարձնել լեզվի տեսչությունը, որը երբեք չի կարելի լուծարել, սփյուռքի նախարարությունը եւ այլն:

Սա, արդի պատկերացումներով ասած, սուպերնախարարություն չէ: Սա գալիքի՛ նախարարություն է: Որ առաջիններից մեկն է լինելու Միացյալ Հայաստանի ճանապարհին: Իսկ այդ ճանապարհին պիտի գիտակցել ազգային ինքնությունն ու էությունը, հայի Արարչակնիք եւ Աստվածազարմ արժեքները…

Հ.Գ. – Ազգային եւ պետական լեզվի դեմ որեւէ քայլ ազգադավության դրսեւորում է: Քանզի Լեզուն Գենի արտահայտչամիջոցն է՝ Գենի ձայնը:

  1. Հայոց լեզվի դեմ որեւէ քայլ դավաճանական կդիտարկվի… – Ամեն անգամ, երբ պետականորեն երկլեզվության խնդիր է դրվում, որը միանշանակ պարտադրվում է օտարի կողմից, այս դեպքում՝ Ռուսաստանի, հայոց լեզվի պաշտպանների նյարդերն այնքան են տեղի տալիս, որ թվում է հաջորդ քայլը Հայաստանի անունը փոխելն է լինելու… Ինքս էլ եմ հայտնվում այդ վիճակում, նախնական հոդվածս նմանվում է պարզապես հայհոյախառն մի գրվածքի, որտեղ տարբերություն չի դրվում դրսի ու ներսի օտարների հարցում… Բայց հասկանալի է, որ հետո գրվածքը պատասխան հոդվածի տեսքի է բերվում եւ թվում է՝ ամեն ինչ ասված է, ուղղակի մի քիչ նուրբ, բայց միեւնույնն է՝ հոգեկան բավարարվածություն չի զգացվում…

…Իսկ ու՞ր մնաց Հայաստանի պետական լեզվի դերը ազգամիջյան հարցում…

…Լեզվի կորստի պայմաններում պարզապես թղթի կտորների են վերածվում նաեւ մեր անկախության հռչակագիրը, լեզվի մասին օրենքը, Հայերենի բարձրագույն խորհրդի որոշումները եւ այսպես շարունակ, ինչը ազդեցությունը կունենա նաեւ Հայաստանի ու Արցախի անկախության, ազատագրված տարածքների, ազգային բանակի, ազգային արժույթի եւ ազգային ամեն բանի վրա, օրենքով պաշտպանված մեր պետական լեզուն եւ ազգային դպրոցը եւս կհայտնվեն օտարացման ճանապարհին…

  1. Տարածաշրջանում կապրի միայն մեկ եռյակը… – Երբ Իրան-Հայաստան-Վրաստան տարանցիկ ուղին մոտենում է լուծման որեւէ հանգրվանի, անմիջապես առաջ է քաշվում Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղության որեւէ նախագիծ կամ ծրագրային հերթական քայլ: Սա մտահոգիչ է, քանի որ Հայաստանը տարածաշրջանային ծրագրերի մեջ չի ներքաշվում, քանզի Անկարան ու Բաքուն երբեք չեն համաձայնի տրամադրել իրենց տարածքները եւ բնական պաշարները այն ծրագրերում, որտեղ Հայաստանը եւս դեր ունի: Իսկ Իրան-Հայաստան-Վրաստան ուղին կարող է ոչ միայն նպաստել Հայաստանի դերի ու նշանակության մեծացմանը տարածաշրջանում, այլեւ ինքնըստինքյան կարգելափակի Ադրբեջանի եւ Թուրքիայի մասնակցությունը շատ ծրագրերում…

…Բայց զարմանալի է, որ Թբիլիսին չի նկատում իր տարածքների թուրքացման վտանգը: Խոսքը միայն Ջավախքի թուրքացման մասին չէ, ինչը փորձում են իրականացնել թուրք-մցխեթներին բնակեցնելու ծրագրով:

Այսպես Թուրքիան Ջավախքի ու Մարնեուլի ադրբեջանցիների միջոցով ուղիղ կապ է հաստատում Ադրբեջանի հետ, ինչը չկարողացան անել Նախիջեւանի ուղղությամբ, երբ տարիներ առաջ քննարկում էին Լաչինի միջանցքին (ՀՀ-ԼՂՀ-ն կապող) զուգահեռ ստեղծել Մեղրիի միջանցքը՝ Թուրքիա-Նախիջեւան-Ադրբեջան կապը ապահովելով (ամերիկացի Պոլ Հոբլի ծրագիրն էր)… Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 20-ի (453) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Տարածաշրջանը՝ եռացող կաթսա – Համաշխարհային գերտերությունների խաղարկումները տարբեր տարածաշրջաններում որոշակի կերպարանափոխումների են ենթարկվում, բայց այն գաղտնակետից, որից սկսվել են աշխարհի վերաբաժանման (բաժանումների) համար, հիմնականում պահպանվում են…

2. Թուրքիա եւ Հայաստան. հենակետային ասպարեզ.- Տարածաշրջանում ռազմա-քաղաքական մրցակցության տեսլականներ – Մի՞թե Գերմանիան է հակաթուրքական ճակատի առաջատարը Եվրոպայում… Այդ ընթացքում, հայկական հարցը պիտի օրակարգային դառնա բոլոր կարեւոր երկրներում, ինչպես ընթանում է Գերմանիայում եւ Ֆրանսիայում, ինչը թույլ կտա Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնատումներին մասնակից դարձնել նաեւ Հայոց պահանջատիրությունը…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛պիտի լինի աշխարհի  բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկին ողջունելուց հետո… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդhttp://www.hayary.org/wph/?p=33). Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org 

3. Եվրոպան չի կասեցնում ինքնափոխման ընթացքը – Չնայած Ֆրանսիայի նախագահի ընտրություններում հաղթեց ոչ ազգայնական թեկնածուն, բայց դա չի կասեցրել Եվրոպայի ազգայնացման գործընթացը… Չի բացառվում, որ Եվրոպան մի միավորումով չբավարարվի՝ Մեծ Բրիտանիան մնում է անգլո-ամերիկյան տարածք…

4. Կպատասխանի՞ Թրամփը Էրդողանին, թե՞ ԱՄՆ-ն նոր՝ իր քաղաքացիների պաշտպան նախագահ կփնտրի – Վերջերս Վաշինգտոնում կայացած Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո Թուրքիայի նախագահի հրահանգով իր դեմ բողոքի ցույց իրականացնող հայ, եզդի, քուրդ, թուրք, ասորի եւ այլ ամերիկաբնակ ցուցարարներին ծեծի են ենթարկել նրա թիկնապահներն ու համակիրները…

5. Սնածին կանգնեցնելու ձեւը կգտնե՞նբ – CBS News հեռուստաալիքը հայտնել է մահապարտ ահաբեկչի անունը, ով ահաբեկչական ակտ է իրականացրել Մանչեսթերի մարզահամերգային համալիրում… 22 մարդ է զոհվել, որոնց թվում՝ երեխաներ, կան բազմաթիվ վիրավորներ…

– http://www.hayary.org/wph/?p=5939«Լուսանցք» շաբաթերթի ընտրովի հոդվածներ՝ հայ արիականության, հայ ազգայնականության, հայապահպանության, հայրենատիրության, համազգային տեսլականների եւ ազգային արժեհամակարգի այլ խնդիրների շուրջ

– http://www.hayary.org/wph/?p=5940«Լուսանցք» շաբաթերթի հայ արիադավան հոդվածներից՝ Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծինԱրարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները… Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի… Մարդ եւ Տիեզերք.- չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Այլ հավատներ ու բնախոսական երեւույթներ

6. Ներքին կյանք.- Ու՞ր են ներկայից անհետանում նախկինները – Եվ ո՞րն է անհավերժի հավերժության գաղտնիքը… Մեր երկրում նորություն չէ, երբ երեկվա իշխանավորը վերածվում է հաջորդօրյա անհաշտ ընդդիմադիրի կամ տապալված նախկին իշխանությունը լուսապսակը գլխին առաջնորդում է նորօրյա ընդդիմադիր զանգվածներին – Կտրականապես մերժելի քաղաքական շրջապտույտ է…

– http://www.hayary.org/wph/?p=6307Հիմա՝ Գրեյթ Բրիթը՞ն, թե՞ Գեյ Բրիթըն – Հայ երիտասարդները ցանկացան ճշտել Մեծ Բրիտանիայի իրական անունը – Հետաքրքիր է, որ այս օրերին Հայաստանում հենց բրիտանական դեսպանատունը հերթական այլասերվածության քարոզն արեց … ԼԳԲՏ եւ նման այլ պարտադրանքներ, որոնցից խուսափել եւ միշտ պիտի խուսափի հայությունը…

7. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար – Երբ գիտական աշխարհում «տաբուացված» են Հայ, Հայկ, Հայաստան բառերը… Եթե Յահվե անունը կարդանք հակառակ ուղղությամբ, ապա կստացվի Եվհայ բառը – Ստացվում է՝ Յահվեն եւ հայ է եւ հրեա – Սա, իհարկե, համարենք կատակ… Իսկ այժմ խակ բառից, որը հայերենում նշանակում է չհասած, տհաս, անցնենք Խեք անվանը…

8. Աղբային խնդիր. ինչպես ազատվել դրանից (2) – Եվրոաղբավայրերով ու տեղական ռիսկերով… Մասշտաբի էֆեկտի շնորհիվ կապահովվի աղբահանության հնարավոր նվազագույն դրույքաչափը եւ որ ռազմավարության իրականացումը չի պահանջի աղբահանության վճարի առավելագույն դրույքաչափի փոփոխություն…

9. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Գյումրիի «Շիրակ»-ը Երեւանում դարձավ Հայաստանի գավաթակիր… Հիշեցնենք, որ ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ մրցաշրջանի ավարտին մնացել է 2 խաղափուլ – Մրցաշարային աղյուսակը 28-րդ փուլի խաղերից հետո… Անգլիական ակումբի եւ հայ ֆուտբոլիստի հաղթանակները… Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի դրոշով – «Մխիթարյանի Հայաստանը միշտ իր հետ է»… Դու արժանի ես, իմ ընկեր. Ջորկաեֆը՝ Մխիթարյանին… Մարզական այլ լուրեր…

– http://www.hayary.org/wph/?p=6193Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…

Տարածաշրջանը՝ եռացող կաթսա – Համաշխարհային գերտերությունների խաղարկումները տարբեր տարածաշրջաններում որոշակի կերպարանափոխումների են ենթարկվում, բայց այն գաղտնակետից, որից սկսվել են աշխարհի վերաբաժանման (բաժանումների) համար, հիմնականում պահպանվում են…

Համաշխարհային գերտերությունների խաղարկումները տարբեր տարածաշրջաններում որոշակի կերպարանափոխումների են ենթարկվում, սակայն այն հիմքից, որից սկսվել են այդ խաղարկումները՝ աշխարհի հերթական վերաբաժանման համար, հիմնականում պահպանվում են:

Այսպես՝ քննարկելով մեր տարածաշրջանի խաղացողներից մեկի՝ Թուրքիայի հարցը, կարող ենք ասել, որ այն մտնում է որոշիչ փուլ: Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը որոշ դրական ազդակներ են ուղարկում Անկարայի ուղղությամբ, իսկ եվրոպական համագործակցությունը հետզհետե մոտենում է հակաթուրքական կերպարին: Սա էլ նշանակում է, որ Եվրոպա-Թուրքիա հակասությունները մի պահի կհասնեն գագաթնակետին, եւ Վաշինգտոնն ու Մոսկվան կմտնեն վճռական խաղի մեջ՝ կայսերական նկրտումներ ունեցող Թուրքիան մասնատելու համար:

Սա կլինի մոտավորապես այնպես, ինչպես Ուկրաինայի դեպքում, երբ եվրոպական հակազդեցությունը հանգեցրեց այն բանին, որ ռուսական կողմը վերցնելով իր հասանելիքը՝ Ղրիմը, որոշակիորեն պահպանելով իրավունքներ որոշ տարածքների վրա՝ Դոնբասի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններ, մնացյալը՝ որպես արեւմտամետ Ուկրաինա, թողեց Արեւմուտքի տնօրինությանը:

Ինչպես նշել ենք «Լուսանցք»-ի թողարկումներում, համաշխարհային գաղտնի կառավարության տերերը ուկրաինական կազմաքանդումով մի քանի հարց լուծեցին:   Continue reading

Թուրքիա եւ Հայաստան. հենակետային ասպարեզ.- Տարածաշրջանում ռազմա-քաղաքական մրցակցության տեսլականներ – Մի՞թե Գերմանիան է հակաթուրքական ճակատի առաջատարը Եվրոպայում… Այդ ընթացքում, հայկական հարցը պիտի օրակարգային դառնա բոլոր կարեւոր երկրներում, ինչպես ընթանում է Գերմանիայում եւ Ֆրանսիայում, ինչը թույլ կտա Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնատումներին մասնակից դարձնել նաեւ Հայոց պահանջատիրությունը…

Պաշտոնական Անկարան Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում ամենաքիչը մտահոգ էր Գերմանիայի ուղղությամբ, նաեւ վստահ էր, որ Բեռլինն ամեն կերպ կխոչընդոտի Եվրոպայում հայկական հարցի ծավալմանը: Մի երկար ժամանակահատված այդպես էլ կար, սակայն, ինչպես ասում են, ամեն ինչ փոփոխական է այս աշխարհի քաղաքականության մեջ, եւ Գերմանիան նախապես ընդունելով Կայզերական Գերմանիայի մեղքը՝ Օսմանիան Թուրքիայի նկատմամբ հանդուրժողական գտնվելու եւ հայերի զանգվածային ջարդերի դեմ քայլեր չձեռնարկելու համար, նախորդ տարի թուրքական վայրագությունները հայերի նկատմամբ ճանաչեց ու դատապարտեց որպես ցեղասպանություն:

Սա Թուրքիային զրկեց Գերմանիային մեղադրելու, Բեռլին-Բաղդադ երկաթուղին կառուցելու համար Արեւմտյան Հայաստանում հայերի սպանդի մասին չբարձրաձայնելու եւ այլ բացասական երեւույթների համար, ինչն ավելի կատաղեցրեց թուրքական՝ բռնակալության գնացող էրդողանյան իշխանությանը:

Անկարան ամեն քայլի դիմեց. որպեսզի Գերմանիան ետ կանգնի իր որոշումից, քանի որ եվրոպական եռյակի՝ Ֆրանսիա, Գերմանիա եւ Իտալիա համատեղ որոշմամբ կարող են թուրքերի համար ոչ նպաստավոր ծավալումներ սկսել եվրոպական ուղղությունից:

Սակայն, ինչպես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, այնպես էլ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտը հավաստեցին, որ Գերմանիան ճիշտ որոշում է կայացրել, ու Թուրքիան պարտավոր է առնչվել իր անցյալի հետ: Բունդեսթագի նախագահը նաեւ ԵԽ-ում անդրադարձավ Հայոց ցեղասպանության բանաձեւին:   Continue reading

Եվրոպան չի կասեցնում ինքնափոխման ընթացքը – Չնայած Ֆրանսիայի նախագահի ընտրություններում հաղթեց ոչ ազգայնական թեկնածուն, բայց դա չի կասեցրել Եվրոպայի ազգայնացման գործընթացը… Չի բացառվում, որ Եվրոպան մի միավորումով չբավարարվի՝ Մեծ Բրիտանիան մնում է անգլո-ամերիկյան տարածք…

Չնայած Ֆրանսիայի նախագահի ընտրություններում հաղթեց Էմանուել Մակրոնը, բայց դա չի կասեցրել Եվրոպայի ազգայնացման գործընթացը: Այն չի կարող կանգ առնել, քանի որ եվրոպական պետությունների ինքնիշխանության ճգնաժամը խորանում է դեռ այսօրվա Եվրամիության վերպետական օրենքներից, ինչը շարունակում է թուլացնել Ֆրանսիայի եւ Գերմանիայի նման պետությունների դիրքերն աշխարհում: Այս երկրներն էլ հենց Եվրամիության փոփոխման կողմնակիցն են եւ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը շարունակելու է իր նախաձեռնություններն այդ ուղղությամբ:

Պետությունների անկախության սահմանափակումներին ավելացել է նաեւ Եվրոպայի իսլամացման վտանգը, ինչի մասին «Լուսանցք»-ը գրել էր նախորդ թողարկման մեջ, ինչն ավելի լուրջ վտանգ է դառնում հետզհետե, քան պետությունների անկախ կարգավիճակի պահպանման հարցն է:

Իզուր չէ, որ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնն իր առաջին պաշտոնական այցով Գերմանիա մեկնեց եւ այդ երկրի կանցլեր Անգելա Մերկելի հետ հավաստիացրեցին, որ շարունակելու են Եվրոպայի թարմացման գործընթացները եւ վճռական են տրամադրված:

Ֆրանսիան եւ Գերմանիան նաեւ համակարծիք են իսլամացման դեմ պայքարը Եվրոպայում հզորացնելու, ինչպես նաեւ Թուրքիայի՝ հակաեվրոպական տրամադրվածությունները եւ ծավալապաշտական նկրտումները զսպելու առումով:   Continue reading

Կպատասխանի՞ Թրամփը Էրդողանին, թե՞ ԱՄՆ-ն նոր՝ իր քաղաքացիների պաշտպան նախագահ կփնտրի – Վերջերս Վաշինգտոնում կայացած Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո Թուրքիայի նախագահի հրահանգով իր դեմ բողոքի ցույց իրականացնող հայ, եզդի, քուրդ, թուրք, ասորի եւ այլ ամերիկաբնակ ցուցարարներին ծեծի են ենթարկել նրա թիկնապահներն ու համակիրները…

Վերջերս Վաշինգտոնում կայացած Դոնալդ Թրամփ եւ Ռեջեփ Թայիփ Էրդողան հանդիպումը անսպասելի ընթացք եւ ավարտ է ունեցել: Թե ինչ հետեւանքներ կլինեն, շուտով պարզ կլինի: Թուրքիայի նախագահը Միացյալ Նահանգներ է շտապել ավելի քան 20 հարցեր քննարկելու համար եւ կարծել է, թե ԱՄՆ-ի նախագահը գոնե մի քանի ժամ պետք է տրամադրի քննարկումների համար: Ի վերջո հարցերը համաշխարհային նշանակության են եղել, ինչպես Սիրիայի խնդիրը, Եվրոպա-Թուրքիա հակասությունները եւ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, ՆԱՏՕ-ին առնչվող հարցեր եւ այլն: Հատկապես լուրջ քննարկման հարցեր են եղել կապված Անկարայի եւ Վաշինգտոնի մերձավորարեւելյան քաղաքականության հետ կապված, որոնք սրվել են ԻՊ-ի դեմ կռվող սիրիական քրդերին զինելու՝ Թրամփի վերջին որոշման հետ: Անկարայում կարծում են, որ Սիրիայի քրդական կազմավորումները կապված են Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ, ինչը վտանգում է Թուրքիայի պետականության գոյությանը:

Որոշ տեղեկատվության համաձայն, Սպիտակ տան ղեկավարը հազիվ 20 րոպե է կարողացել տրամադրել ինքնահավան եւ իրեն բոլոր թուրքերի հայր պատկերացնող Թուրքիայի նախագահին, ինչը պարզապես շանթահարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ստացվում է՝ ամեն հարցի շուրջ նա պետք է խոսեր 30-40 վայրկյան, որպեսզի մի 20-30 վայրկյանում էլ ստանար պատասխանները:

Այսինքն՝ իրականում Թուրքիայի նախագահը հասել է Վաշինգտոն, ձեռքի փաստաթղթերը հանձնել է ԱՄՆ-ի նախագահին եւ տուն վերադառնալու ճամփան բռնել… Սա, իհարկե համբերությունից հանել է առանց այն էլ մտագարությամբ տառապող Էրդողանին, ինչն էլ դրսեւորվեց Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատուն այցելելու ճանապարհին:   Continue reading

Սնածին կանգնեցնելու ձեւը կգտնե՞նբ – CBS News հեռուստաալիքը հայտնել է մահապարտ ահաբեկչի անունը, ով ահաբեկչական ակտ է իրականացրել Մանչեսթերի մարզահամերգային համալիրում… 22 մարդ է զոհվել, որոնց թվում՝ երեխաներ, կան բազմաթիվ վիրավորներ…

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին հայտարարել է, որ «բրիտանական ազգը ցնցված է կատարված բարբարոսական ակտի հետեւանքով բազմաթիվ զոհերից։ Թագուհին  ցավակցել է զոհվածների հարազատներին եւ երկրի քաղաքացիներին: «Ամբողջ ազգը սարսափահար վիճակում է Մանչեսթերում այդքան մարդկանց՝ չափահասների ու երեխաների մահվան եւ վիրավորվելու պատճառով, ովքեր համերգ Էին գնացել»,- ասված է մամուլի համար նրա հայտարարության մեջ:

Նա երախտագիտություն է հայտնել քաղաքի բնակիչներին, որոնք համերաշխություն են հանդես բերել տուժածների, ոստիկանների, բժիշկների ու փրկարարների հետ: «Ես իմ հիացմունքն եմ հայտնում բոլոր բնակիչներին, որոնք մարդկայնությամբ եւ զորակցությամբ արձագանքեցին այդ բարբարոսական ակտին»,- ասել է նա։

Իրավապահ մարմինները ձերբակալել են 8-րդ կասկածյալին, ով կարող է մասնակից լինել մայիսի 22-ին Մանչեսթերի մարզադաշտում տեղի ունեցած պայթյունին: Հիշեցնենք, որ 22 մարդ է զոհվել, որոնց թվում՝ երեխաներ, կան բազմաթիվ վիրավորներ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:   Continue reading

Ներքին կյանք.- Ու՞ր են ներկայից անհետանում նախկինները – Եվ ո՞րն է անհավերժի հավերժության գաղտնիքը… Մեր երկրում նորություն չէ, երբ երեկվա իշխանավորը վերածվում է հաջորդօրյա անհաշտ ընդդիմադիրի կամ տապալված նախկին իշխանությունը լուսապսակը գլխին առաջնորդում է նորօրյա ընդդիմադիր զանգվածներին – Կտրականապես մերժելի քաղաքական շրջապտույտ է…

Մեր երկրում նորություն չէ, երբ երեկվա իշխանավորը վերածվում է հաջորդօրյա անհաշտ ընդդիմադիրի կամ տապալված նախկին իշխանությունը լուսապսակը գլխին առաջնորդում է նորօրյա ընդդիմադիր զանգվածներին:

Ցավոք, մեր հասարակության համար սա այլեւս նորմալ երեւույթ է, ավելի նեղ հանրության համար՝ հավաքների ու ըմբոստության առիթ՝ ինչ-որ հույսի ակնկալիքով, ժողովրդի համար՝ անհաճո վիճակ, բայց ելքի փնտրտուքի տարբերակ, իսկ ազգային հատվածի համար՝ կտրականապես մերժելի քաղաքական շրջապտույտ, որից էլ՝ ինքնամփոփ մեկուսի աշխատանք…

Սովետական տարիներին, երբ մեծաթիվ հայրենադարձություն եղավ Մերձավոր Արեւելքից, հատկապես Սիրիայից, Լիբանանից, Իրաքից եւ Իրանից, կարծիքներ եղան, թե հայությունը կարող է համախմբվել նաեւ ոչ անկախ երկրում, ինչը թույլ կտա հայության տարբեր քաղաքակրթական արժեքները համադրել եւ հանգել ազգային միասնության… Բայց այդպես չեղավ, քանի որ Խորհրդային Միությունը հայրենադարձությամբ այլ խնդիր էր լուծում: Դա ազգային խնդիրների հետ ոչ մի կապ չուներ:

Եվ հայրենադարձված հայերը չկարողանալով զատվել իրենց երկրներում որդեգրած քաղաքակրթական արժեքներից, ինչպեսեւ չհարմարվելով տեղի արժեհամակարգին՝ սկսեցին տասնյակ հազարներով գաղթել այլ պետություններ, հիմնականում Միացյալ Նահանգներ ու արեւմտյան եվրոպական երկրներ:

Եվ մի կարգախոսի պես բան ծնվեց. «ախպարները չեն ծնվում՝ գալիս են, չեն մեռնում՝ գնում են»: Սա ախպարների ասած՝ տեղացիների կարգախոսն էր: Եվ ազգային միասնության նպատակը մտքներից թռցրած Խորհրդային Հայաստանի հայերն այլեւս դարձան տեղացիներ եւ ախպարներ:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար – Երբ գիտական աշխարհում «տաբուացված» են Հայ, Հայկ, Հայաստան բառերը… Եթե Յահվե անունը կարդանք հակառակ ուղղությամբ, ապա կստացվի Եվհայ բառը – Ստացվում է՝ Յահվեն եւ հայ է եւ հրեա – Սա, իհարկե, համարենք կատակ… Իսկ այժմ խակ բառից, որը հայերենում նշանակում է չհասած, տհաս, անցնենք Խեք անվանը…

Ֆրանսիացի հայտնի էզոթերիկ Ռենե Գենոնը կամ, ինչպես նրան անվանում են, «կահիրյան ճգնավորը», հեղինակն է բազմաթիվ գրքերի՝ «Սուրբ գիտության սիմվոլիկան», «Արեւելք-Արեւմուտք», «Քանակ եւ որակ» եւ այլն:

Նրա «Աշխարհի տիրակալը» գրքում խոսվում է Շամբալա-Աղարտիի (Աղարտխայի)՝ աշխարհի հոգեւոր կենտրոնի եւ նրա Քուրմ-Տիրակալի մասին, որի անունն է Մելքի-Ցեդեկ կամ Մելքիսեդեկ:

Ըստ Ռենե Գենոնի, «Մելքիսեդեկը այն գործող անձն է, որը կատարում է աշխարհի տիրակալի» ֆունկցիան (գործառույթը): Մելքիսեդեկը ներկայանում է միաժամանակ որպես «արքա եւ քուրմ»: Նրան անվանում են Արդարադատության արքա, բացի դրանից նա Սալեմի արքան է ու, ինչպես հայտնի է, Սալեմը Աշխարհի քաղաքն է:

– Պետք է նշել, որ Սալեմ բառը, հակառակ տարածված կարծիքի, երբեք չի նշանակել իրական քաղաք, բայց եթե այն ընդունել որպես Մելքիսեդեկի կացարան, ապա այն կարող է համարվել Աղարտիի  (Ագարտու) կամ Աղարտխայի (Àãàðòõà) համարժեքը: Ամեն դեպքում սխալ կլինի այս բառի մեջ կարդալ Երուսաղեմի (ռուսերեն՝Իերուսալիմ, եբրայերեն՝ Երուշալայիմ) հին անվանումը, որովհետեւ այն հնչել է Հեվոա (Իյեվուս):

Այդ քաղաքը սկսել է կոչվել Երուսաղեմ այն ժամանակից, երբ հրեաները այնտեղ ստեղծեցին իրենց հոգեւոր կենտրոնը, եւ այն դարձավ իսկական Սալեմի խորհրդանիշը:

Հատկանշական է, որ Սողոմոնն է (Սոլոմոն) հիմնել Երուսաղեմի տաճարը, որի Շլոմոն անունը ածանցավորն է Սալեմից, ինչը նշանակում է խաղարարար:   Continue reading