Առաջարկում են ստեղծել ազգ-բանակ – Հայ արիները ողջունում են ԱՍԱԼԱ-ին եւ փորձում ներթափանցել Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների մեջ…

Շնորհավորելով հայ ռազմուժի վերածննդի 22-ամյակը, հայ արիականներն ու ազգայնականները նշել են, որ ինչպես հայությունը, այնպես էլ մարդկությունը հայկական բանակ ասելով պետք է հասկանան ու տեսնեն ազգ-բանակ / համազգային բանակ (համահայկական բանակ): Սա պիտի լինի հայկական պետականության կարեւորագույն խնդիրներից մեկը: Բանակը՝ հայկական զինուժը, մեր միակ վստահելի ինքնապաշտպանական համակարգն է, որի հզորացումն ու արդիականացումը չպետք է այլընտրանք ունենա մեզանում:

Վերոնշյալ հայտարարությունը կարծես նախկին ու ապագա քայլերի հրովարտակ լինի, ինչը շոշափում է հայկական համազգային շահերը (արդեն արձագանքներ կան եւ ոչ միայն հայկական շրջանակներից), ուստի ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը համոզված են, որ մեր պետական զինուժը ոչ միայն ինքնապաշտպանական խնդիրներ ունի լուծելու, ինչը կատարում է փառքով, նաեւ այսօր, այլեւ՝ ազատագրական, ինչն էլ հաստատել է Արցախյան ազատամարտում:

Ասել եւ ասում ենք՝ հայոց բանակն իրականում այնքան տարեկան է, որքան ապրում է մեր մոլորակում արարչածին հայ ազգը, իսկ հայ տեսակը գոյություն ունի արարչագործության սկզբիցեւ ունի ռազմի ու զորության Աստված՝ Վահագնը, որին դառնալով կվերագտնի իր բնատուր ուժն ու կարողությունները: Մեր զինուժը արդիականացնելով իր զինատեսակներն ու մարտավարական հնարամտությունները՝ պետք է առավել զորավոր ու հեռահար նպատակներ ստանձնի տարածաշրջանում: Հայաստանը պետք է վերականգնի իր նախկին եւ ի վերուստ տրված աշխարհաքաղաքական դիրքը, Հայկական Լեռնաշխարհը վերստին պիտի դառնա առանձին տարածաշրջան՝ Կովկասի ու Մերձավոր Արեւելքի միջեւ…

Ինչպես բազմահազարամյա հայոց բանակը, այնպես էլ 22-ամյա վերածնված հայկական զինուժը փառապանծ պատմություն ու անցյալ, նաեւ մարտական ուղի ունի, ինչը պետք է շարունակել:

Եվ փա՛ռք բոլոր ժամանակների հայ մարտիկներին, ովքեր պայքարեցին ու նահատակվեցին հանուն եւ վասն ազգի ու հայրենիքի: Այդօրինակ վերջին սխրանքը տեսանք տակավին վերջերս, երբ հայկական 9 դիրքապահներ հերոսաբար ետ մղեցին ադրբեջանական շուրջ 30 հոգանոց հատուկ պատրաստվածություն անցած հրոսակներին՝ սատկացնելով ու վիրավորելով մոտ 25-ին՝ տալով ընդամենը մեկ զոհ-նահատակ:

Continue reading

Իլհամ Ալիեւին կենթարկե՞ն քրեական պատասխանատվության – հարցը հնչել է ԵԽԽՎ-ում… Եվրոպան Հայաստանի հարցում հակաընդդիմադի՞ր – ԵԽԽՎ-ում հայ պատվիրակությունը նոր անդամ ունի…

Ալիեւին կենթարկե՞ն քրեական պատասխանատվության

ԵԽԽՎ լիագումար նիստում, հիմք ընդունելով «Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի» Եվրոպական կոմիտեի առաջարկը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին քրեական պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացրել հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ հայ պատվիրակի, պետք է քրեականացնել ռասիստական ոգով ելույթները՝ դրանց դեմ արդյունավետ պայքարելու համար:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ իր պահանջի հիմնավորումն է ներկայացրել. «Ահազանգը իրապես պահանջում է հրատապ ու հստակ հակաքայլերի ձեռնարկում, այլապես հեռու չէ այն օրը, երբ մենք ունենալու ենք Եվրոպա, որտեղ անհանդուրժողականությունը, ռասիզմը, այլատյացությունը դիտվելու են որպես կենսակերպ: Այո, մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Եվրոպական մի շարք խորհրդարաններում, ուր ծայրահեղական կուսակցությունները կարողանում են հանրության աջակցությամբ մտնել խորհրդարան: Հունաստանի հայտնի նեոնացիստական կուսակցությունը, ցավոք, այլեւս եզակի դեպք չէ: Համաձայն եմ, որ ռասիզմի ու անհանդուրժողականության դեմ պայքարում մեծ անելիք ունեն առաջին հերթին քաղաքական գործիչներն ու մեր Վեհաժողովը: Ավելին, ԵԽ տարբեր կառույցներ հստակ հանձնարարում են ազգային խորհրդարաններում բացառել ռասիզմ ու անհանդուրժողականություն տարածող ելույթները»:

Բայց արդպե՞ս է արդյոք իրականում.- ասել է հայ պատգամավորը եւ հավելել, որ 2 տարի առաջ, Եվրանեսթ խորհրդարանական Վեհաժղովի կազմում, ինքը Բաքվում մասնակցել է կառույցի հերթական նիստին եւ «Ադրբեջանի նախագահը, իր խորհրդարանի մեջ, Եվրանեսթի ողջ պատվիրակության, այդ թվում՝ հայկական ու Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունների ներկայությամբ, ռասիզմի եւ անհանդուրժողականության մի կատարյալ շեդեւր ելույթ ունեցավ: Նա մեզ՝ Արդբեջանի խորհրդարանում նստած հայ պատգամավորներիս եւ ողջ հայ ժողովրդին անվանեց ֆաշիստներ, պղծողներ՝ հայ ժողովրդին մեղադրելով ստահոդ եւ անտրամաբանական բոլոր մեղքերի մեջ: Եվ ի՞նչ եղավ: Որեւէ մեկը, բացի հայկական պատվիրակության անդամներից, բացատրե՞ց Ալիեւին, որ ԵԽ անդամ երկրի նախագահին վայլել չէ միջնադարյան ինկվիզիցիայի ոգով ելույթ ունենալը: Իհարկե՝ ոչ»:

Հայտնի է, որ «Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի» Եվրոպական կոմիտեն առաջարկում է քրեականացնել ռասիստական ոգով ելույթները: Հայ պատվիրակության անդամը եւս համաձայնել է այդ առաջարկին ու հավելել. «Հիմա առաջարկում եմ քրեական պատասխանատվության կանչել Ադրբեջանի նախագահին, որի յուրաքանչյուր ելույթ, ուր կա հայի եւ Հայաստանի անուն՝ ռասիզմի, անհանդուրժողականության, հայատյացության բացառիկ դրսեւորում է: Եվ, իվերջո, ինչի՞ ծնունդ էր մարդասպան Ռամիլ Սաֆարովը, ում իր երկրում համարում են ազգի հերոս: Նա ծնունդ է հակահայ այն խայտառակ մթնոլորտի, որը տիրում է Ադրբեջանում, երբ երեխաներին մանուկ հասակից սովորեցնում են, որ հայն իր թշնամին է: Երբ մենք ընտրեցինք Մարդու իրավունքների նոր հանձնակատար, ես վերջինիս ուղարկեցի ադրբեջանական դասագրքերից հատվածներ, ուր քարոզվում է բացահայտ հակահայկականություն եւ ուր հայը ներկայացված է որպես ջարդարար ու մարդասպան: Առ այս պահը որեւէ պատասխան չեմ ստացել մարդու իրավունքների էմիսարից: Մարդը, ում մենք ընտրել ենք նման պատասխանատու պաշտոնում, հարկ չի համարում զբաղվել անմիջական պարտականությունններով, կամ, երեւի վախենում է զայրացնել ադրբեջանցի իր գործընկերներին»:

Continue reading

Ներքին խնդիր.- «Կուտակային կենսաթոշակային օրենք»-ը Սահմանադրական դատարանում է… Արտաքին վտանգը՝ առաջնային.- Ադրբեջանը սահմանագծի տարբեր հատվածներում ոչ մեծ քանակի զինտեխնիկա է կուտակել…

Ներքին խնդիր. Համատեղ պայքարելու պահըքաղաքական եւ հասարակական ուժերը համախմբվել են

ԱԺ 4 խմբակցություններ՝ ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ եւ «Ժառանգություն», «Կուտակային կենսաթոշակային օրենքի» վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել, որում մասնավորապես նշել են, թե «2014թ. հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը, մինչեւ գործի դատաքննության ավարտը, կասեցրեց օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունները: Սա նշանակում է, որ 1974թ. եւ դրանից հետո ծնված աշխատող անձինք չեն խախտել օրենքի պահանջը՝ մինչեւ 2014թ հունվարի 1-ը չընտրելով կենսաթոշակային ֆոնդ ու ֆոնդի կառավարիչ: Բացի այդ՝ առնվազն՝ մինչեւ 2014թ. մարտի 28-ը գործատուները կարող են չհաշվարկել եւ չփոխանցել այդ աշխատողների համար կուտակային վճարները՝ չկրելով որեւէ պատասխանատվություն»:

Ելնելով այս որոշման էությունից, ընդունելով համակարգված պայքարի կարեւորությունը, ընդդիմադիրները շարունակելու են պայքարը եւ կոչ են արել. «1. Գործատուներին՝ աշխատողների աշխատավարձից պարտադիր կուտակային վճարի հաշվարկում եւ փոխանցում մի՛ կատարեք: Այլապես, աշխատակիցների փաստացի տնօրինվող աշխատավարձերը կնվազեն, աշխատակիցներին կստիպեք այս անորոշության մեջ ընտրություն կատարել կենսաթոշակային ֆոնդերի ու կառավարիչների միջեւ: Եվ եթե 2014թ. մարտի 28-ի դատաքննությամբ օրենքի վիճահարույց դրույթները ճանաչվեն սահմանադրությանը հակասող եւ անվավեր, դուք եւ ձեր աշխատակիցները կկրեք չվերականգնվող ֆինանսական կորուստներ: 2. 1974թ. եւ դրանից հետո ծնված աշխատող բոլոր քաղաքացիներին՝ մի՛ կատարեք ընտրություն կենսաթոշակային ֆոնդերի ու կառավարիչների միջեւ, հորդորեք ձեր գործատուներին, որ ձեր աշխատավարձից պարտադիր կուտակային վճարներ չպահեն եւ չփոխանցեն: 3. Գործատուների միություններին եւ արհմիություններին՝ պաշտպանեք ձեր իրավունքները համախմբված հասարակության հետ,  թույլ մի տվեք որեւէ մարմնի կողմից ձեր կազմակերպության անդամների նկատմամբ անօրինականության պարտադիր գործադրում: 4. ՀՀ պաշտոնատար անձանց, կառավարությանը եւ Կենտրոնական բանկին՝ դադարեցրեք ապատեղեկատվությունը քննարկվող օրենքի վերաբերյալ, ինչը մենք գնահատում ենք որպես բացահայտ ճնշում Սահմանադրական դատարանի վրա: 5. ՀՀ բոլոր քաղաքացիներին, կազմակերպություններին եւ պայքարող երիտասարդությանը՝ էլ ավելի համախմբված, լայն թափով շարունակեք պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելուն ուղղված գործողությունները: 6. Մենք ակնկալում ենք, որ ՍԴ-ն կճանաչի պարտադիր բաղադրիչը Սահմանադրությանը հակասող եւ կառաջարկի խնդրի սահմանադրական լուծման տարբերակ, որը հաշվի կառնի կենսաթոշակային համակարգի առջեւ ծառացած բոլոր մարտահրավերները»:

ՍԴ կայացրած որոշումը դեռեւս հաղթանակ չի կարելի համարել, բայց շատերն են կարծում, թե Սահմանադրական դատարանը փորձել է պահել իրավաչափ պետության գաղափարախոսությունը եւ եթե նույն ոգով շարունակի, ապա իրապես ըստ էության կմեկնաբանի սահմանադրական դրույթները:

Կան նախաձեռնող խմբեր, որոնք հանրահավաքներ ու երթեր են կազմակերպում, կոչ անում չկատարել վճարումներ՝ սատարելով միմյանց: Ոմանք էլ կարծիք են հայտնել, թե այն պահն է, որ գործատուները պետք է կանգնեն աշխատակիցների կողքին, որպեսզի պայքարը արդյունավետ լինի եւ օրենքը ճանաչվի հակասահմանադրական:

Նարե Մշեցյան

* * *

Արտաքին վտանգը՝ առաջնայինԵրեւի խաղաղասիրությունն այս աշխարհի համար չէ

Continue reading

Մարդկանց համարակալման վերջին ընթացքը՝ մարմնի մեջ պարտադիր ներդրվելու է միկրոչիփ… Եվրոպական ֆուտբոլի համասեռական ընթացքը… Մեր ավանդապատումները շարքից.- Վայոց ձոր (2-րդ մաս)…

Պարտադիր ներդրվելու է միկրոչիփ

Վերջերս արծարծվեց տարիներ շարունակ ընթացող մարդկանց համարակալման թեման: Լրագրող-մեկնաբան Արմեն Դուլյանն իր ֆ/բ էջում հայտնեց, թե 2014թ. մայիսից սկսած Եվրոպայում ծնված յուրաքանչյուր երեխայի մարմնում պարտադիր ներդրվելու է միկրոչիփ, որպեսզի արբանյակի միջոցով հնարավոր լինի հետեւել երեխաների շարժին… Նա նաեւ նշել է, թե ՀՀ կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրները հենց դրանով են բացատրում Եվրամիության հետ համաձայնագրի շուրջ առկա տարաձայնությունները… Խնդիրը բազմաչարչար է, եւ հատկապես Հայ Արիական Միաբանությունը տարիներ շարունակ պայքարում է այս վտանգավոր հարցի դեմ: Սա վտանգավոր է ինչպես մարդու համար՝ անհատապես, ով դառնում է վերահսկելի (անգամ կառավարելի), այնպես էլ տվյալ պետության եւ այնտեղ ապրող բնակչության համար:

Երբ հայարիները հայտարարում էին, թե մարդկանց համարակալումը գաղտնի ծրագիր է (սիոնիստամասոնական կամ աշխարհի գաղտնի կառավարության)… շատերը նրանց ծայրահեղականներ կոչելով նետվում էին սիրելի Եվրոպայի գիրկը: Մարդու համարանիշը փոխեցին սոցքարտով՝ խոստանալով վերացնել թղթաբանությունը երկրում, սակայն բոլոր թղթերի պահանջները մնացին, ավելացավ նաեւ սոցքարտ ներկայացնելու պահանջը Եկան բիոքարտերը, կենսաչափական անձնագրերն ու… մարդկանց մարմիններում միկրոչիփերի տեղադրման փուլերը, ինչի մասին հայ արիները խոսում էին տարիներ առաջ:

Բայց միշտ պետք է հիշել՝ մենք իրավունք չունենք բնածին ու բնապաշտ ազգիցռոբոտի, այսինքն՝ ծառաների մի ամբոխի վերածվելու:

Վահագն Նանյան

* * *

Եվրոպական ֆուտբոլի համասեռական ընթացքը

Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացին պարգեւատրվել է մրցանակով: Մրցանակը ստացել է Voetbal voor iedereen (ֆուտբոլը բոլորի համար է) ծրագրի համար:

ՈւԵՖԱ-ն պարգեւատրել է հոլանդացիներին մարզադաշտերում լավ մթնոլորտ ստեղծելու համար, որը հնարավորություն է տալիս հոմոսեքսուալներին նույնպես զբաղվել ֆուտբոլով: Այս մասին նշում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը նույնպես պարգեւատրվել է կազմակերպության կողմից հոմոսեքսուալներին պաշտպանելու համար:

* * *

Մեր ավանդապատումներըՎայոց ձոր (2-րդմաս)

Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.) եւ թիվ 1-ում

Գնդեվանքգտնվում է Վայոց ձորի Գնդեվազ գյուղի մոտ:

Ա.- Մի երիտասարդ իշխանազն խնդրում է Սյունյաց Սմբատ իշխանի դուստր՝ գեղեցկուհի Սոֆիայի ձեռքը: Սա ասում է, որ ինքը համաձայն կլինի միայն այն դեպքում, երբ իշխանազնը մասնակցի իր առաջարկած մրցակցությանը եւ կարողանա հաղթել իրեն: Պայմանը հետեւյալն էր: Իշխանը պետք է 40 օրում ջրանցք անցկացներ Որոտան գետից մինչեւ Վայոց ձոր, իսկ Սոֆիան էլ նույն ժամկետում կառուցեր մի վանք: Իշխանազնը համաձայնում է, եւ երկուսով գործի են անցնում: 39-րդ օրը լուր է հասնում իշխանազնին, թե Սոֆիան ավարտելու վրա է վանքի կառուցումը: Նա շտապում է հոր մոտ խորհրդի: Հայրը առաջարկում է վերցնել երկար սպիտակ կտավ ու կախել զառիթափից, որպեսզի երբ քամին ծածանի կտավը, թվա, թե ջրանցքն արդեն պատրաստ է եւ ջուրը տեղ է հասել: Իշխանազնը կատարում է հոր խորհուրդը: Ճիշտ է, Սոֆիան ավարտելու վրա էր վանքի կառուցումը, բայց նրա ամբողջ կարողությունն արդեն սպառված էր եւ վանքի գմբեթի վերջին քարերը դնելու համար այլեւս փող չէր մնացել: Նա վաճառքի է հանում իր ականջի գինդերը: Այդ պահին լուր է հասնում Սոֆիային, թե իշխանազնը արդեն ավարտել է ջրանցքը: Սոֆիան նայում է դիմացի քարափից կախված կտավին, որը հեռվից ջրվեժի տպավորություն էր թողնում: Հուսահատությունից բարձրանում է վանքի գմբեթը եւ այնտեղից իրեն նետում անդունդը: Եվ վանքն այդ օրվանից կոչվում է Գնդեվանք՝ Սոֆիայի ականջի գինդերի դրամով շինված լինելու համար:

Բ.- Սմբատ թագավորի կին Սոփիա տիկինը կամեցել է այստեղ մի վանք շինել: Գիշերը երազում տեսել է մի մարդու, ով նրան ասել է. «Սոփիա տիկին, կատարիր մտածածդ»: Եվ տիկինը առավոտյան սկսել է վանքի շինարարությունը: Երբ գործն ավարտել է, տիկինը մոտակա ձորի այրերում վանականներին հրավիրել է նոր վանքը:

Վանականների մեջ եղել է նաեւ Օվանես անունով մեկը, ով ծերության պատճառով չէր կարողանում կանգնել եւ նստած էր աղոթում, ինչի համար նրան Գունտ Օվանես էին ասում: Օվանեսը դառնում է վանքի առաջին վանահայրը, եւ վանքը նրա անունով կոչվում է Գունտ Օվանեսի վանք, Գնդեվանք:

Կազմեց Գարիկ Ավետիսյանը

«Լուսանցք» թիվ 2 (307), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»ի PDF տարբերակները www.hayary.orgի «Մամուլ» բաժնում

ՀՀ-ում ադրբեջանական ահաբեկչական վտա՞նգ (չեչեն եւ ադրբեջանցի ահաբեկիչները համագործակցու՞մ են)… Ամերիկյան ՀԴԲ-ի գործակալներն ուղեւորվել են Ռուսաստան…

ՀՀում ադրբեջանական ահաբեկչական վտա՞նգ

Իրանա-ադրբեջանական սահմանին արդեն մի քանի անգամ զինված միջադեպ է գրանցվել, ինչի հետեւանքով սպանվում եւ վիրավորվում են ադրբեջանցի զինծառայողներ: Այդ միջադեպերի հետեւանքով պարբերաբար սրվում են ադրբեջանա-իրանական հարաբերությունները: Բաքուն վաղուց չի թաքցնում իր հավակնություններն իրանական Արեւմտյան ու Արեւելյան Ադրբեջանների նկատմամբ, եւ անգամ պատրաստ է իր տարածքը տրամադրել իսրայելական կամ ծայրահեղ իսլամիստական ուժերին՝ Իրանին հարվածելու նպատակով:

Եթե իսրայելական ուժերի տեղակայման հարցը հետաձգվեց՝ կապված Իրանի միջուկային ծրագրի դեմ գործող պատժամիջոցների սառեցման հետ, ապա ծայրահեղ իսլամիստական կառույցներ կան, որոնց խնդիրը ահաբեկչության միջոցով իսլամական աշխարհի միավորումն է եւ մյուսներին, այսինքն՝ անհավատներին իրենց ենթարկեցնելը: Ադրբեջանը մերթ ընդ մերթ խաղացնելով իսլամական երկիր լինելու հանգամանքը՝ փորձում է օգուտ քաղել՝ ինքն էլ խորանալով ահաբեկչական խնդիրների մեջ: Անգամ թյուրքական Թուրքիայի ու Ադրբեջանի կրոնական տարբերակումներն են առկա. թուրքերը սունի ճյուղի հետեւորդներ են, ադրբեջանցիները՝ շիա: Եվ սունի ու շիա մահմեդականների հակամարտությունն այնքան խորն է, որ հազիվ թե իսլամական աշխարհը կարողանա միավորման ուղի բռնել: Միջկրոնական հզոր բախումներ կան առ այսօր Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Եմենում, Թունիսում, Լիբիայում, Աֆղանստանում, Սոմալիում եւ արաբական ու մուսուլմանական այլ երկրներում:

Բացի այդ, իսլամական արմատական միջավայրում մեկ այլ երեւույթի ենք հանդիպում այսօր: Ի հայտ են գալիս իսլամական ծայրահեղ արմատական նոր առաջնորդներ, ովքեր օժտված են գաղափարական, մարտավարական, ռազմավարական, իսլամական հիմնադրույթների փայլուն իմացության ունակություններով եւ ընդունակ են ճկուն արձագանքել մահմեդական աշխարհում տեղի ունեցող գործընթացներին: Այսինքն, նոր սերնդի իսլամական ծայրահեղական առաջնորդներ են ի հայտ եկել, ովքեր շատ լավ զգում են իրենց աշխարհում առկա զգայուն եւ ցավոտ կետերը՝ հաջողությամբ խաղալով նորահայտ ծայրահեղականների հետ (ինչպես առանձին իսլամական խմբավորումների, այնպես էլ անհատ մահապարտ ահաբեկիչների)՝ իրենց լոկալ եւ գլոբալ նպատակները կյանքի կոչելու համար: Այստեղ են հայտնվել նաեւ ադրբեջանական ահաբեկիչները, որ նաեւ այլ հեռահար՝ հակահայ նպատակներ են հետապնդում:

Այն, որ Արցախի ու Հայաստանի հետ սահմանային գոտիներում ամենօրյա սադրանքներ ու միջադեպեր են լինում, արդեն հայտնի է, բայց չի բացառվում, որ դրանք այլ ուղղություն էլ ստանան: Ադրբեջանի պաշտպանության նախարարը վերջերս Նախիջեւանում ստուգումներ է իրականացրել: Նախիջեւանում տեղակայված զինուժի մարտական պատրաստության վիճակի վերաբերյալ զեկույց չի հրապարակվել, բայց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով, Նախիջեւանի ինքնավար մարզում տեղակայված ադրբեջանական 5-րդ բանակային կորպուսը ստացել է առանձին համազորային բանակի կարգավիճակ: Պաշտոնապես նշվում է, որ դրա նպատակն է բարձրացնել Նախիջեւանում տեղակայված զինված ուժերի մարտունակությունը:

Չի կարելի բացառել, որ այս ուղղությամբ որոշակի սադրանքները կարող են նպատակ հետապնդել Արցախի բանակցությունները տապալելու եւ Մաքսային միության հետ ՀայաստանԱրցախ անմիջական կապը կասեցնելու համար: Հիշեցնենք, որ Մաքսային միության շրջանակներում համաթուրքական դաշինքի անդամ եւ ԱՊՀ-ական մեր գործընկեր Ղազախստանն ամեն կերպ շահարկում է Արցախի հարցը: Ադրբեջանն ամեն միջոցի դիմում է իր նպատակներին հասնելու համար, մինչ այսօր չի կատարում անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993թ. 4 բանաձեւերը՝ շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

Continue reading

100-ամյա տարելիցից առաջ – Հուշակոթող արեւելահայ նահատակներին էլ – արնախումները հայտարարել էին, թե ընդամենը 1 հայ են թողնելու, այն էլ պատմության թանգարանում պահելու եւ ցուցադրելու համար…

Թուրքական իշխանությունները (սուլթան Համիդից մինչեւ Երիտթուրքերը) սկսած 1890թ., հայերի կոտորածներին տվեցին զանգվածային բնույթ: Հետագայում արյունարբու «կարմիր» սուլթան Աբդուլ Համիդի ժառանգները հայերի այդ կոտորածներն ավելի սաստկացրին, առավել նպատակային ու սանձարձակ իրականացրեցին: 1990թ. ապրիլի 24-ի՝ Հայոց Մեծ Եղեռնի կապակցությամբ իր ուղերձում («Կոմունիստ» օրաթերթ) ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը նշում է, որ Արեւմտահայաստանում թուրքական իշխանությունների կազմակերպած կոտորածներին զոհ է գնացել 2 մլն. անմեղ հայ: Սա է ճշմարիտը, ոչ թե 1,5 մլն.-ը (սակայն տվյալներ կան ավելի քան 3 մլն. ցեղասպանվածների մասին, որը հաշվարկվում է 1890-1923թթ. ընկած ժամանակահատվածում, արեւմտահայության եւ արեւելահայության հատվածներում,- խմբ.), որը, չգիտես ինչու, շրջանառության մեջ է դրվել նաեւ մեր իշխանավորների կողմից:

Թուրքերն օգտվելով 1-ին աշխարհամարտի թոհ ու բոհից, հարմար պահ գտան եւ հիմնականում 1914-1916թթ. բնաջնջեցին արեւմտահայության մեծամասնությանը: Նման մի պահն էլ ընտրելով խորհրդայնացվող Հայաստանի ժամանակ, 1918-1920թթ. հարձակվելով բզկտեցին ու արնաքամ լինող Հայաստանի տարածքում ավելի լկտի ու դաժան զանգվածային կոտորածներ կազմակերպեցին: Այն, որ մեր ներկա իշխանությունները, համապատասխան գերատեսչություններն ու այլք մեզ եւ աշխարհին ներկայացնում են միայն Արեւմտյան Հայաստանում եղած ցեղասպանությունը, դատապարտելի է: Կրկնենք՝ նույն դաժանությամբ, աշխարհում չտեսնված լկտիությամբ (նշենք նաեւ աշխարհի «առաջադեմ» երկրների լուռ հայացքների ներքո, երբ բոլորն իրենց քաղաքական շահերն էին հաշվարկում տարածաշրջանում), զանգվածային կոտորածներ են եղել նաեւ Արեւելյան Հայաստանում:

Միայն մի քանի փաստ արեւմտահայության ցեղասպանդին զուգահեռ ներկայացնելով՝ աշխարհը ավելի հստակ կիմանա, թե թուրքերն ինչ եղեռնագործությամբ են կատարել իրենց գազանությունները հայերի նկատմամբ նաեւ Արեւելյան Հայաստանում: (Մտածում էին Արեւմտյան ուղղությամբ ավարտել են իրենց չար գործը եւ Արեւելյան ուղղությունն է մնացել: Հիշեցնենք, որ արնախումները հայտարարել էին, թե ընդամենը 1 հայ են թողնելու, այն էլ պատմության թանգարանում պահելու եւ ցուցադրելու համար,- խմբ.):

Continue reading

Ցավոտ կետեր.- Կվերականգնե՛նք «Մասիս»-ի համբավը – Եթե, իհարկե, պետությունը քիչ արագ գործի… «Որոտան»-ն էլ տարան (այս անգամ ոչ թե ռուսները, այլ՝ ամերիկացիները)…

Կասեք՝ ի՛նչ կապ ունի պետությունը, չէ՞ որ հիմա ազատական հարաբերություններ են: Կասեմ՝ հենց պետությու՛նը կապ ունի, եւ ոչ միայն այն պատճառով, որ նույնիսկ այս տնտեսահարաբերություններն է պետությունը կարգավորում, այլ… բացատրեմ ստորեւ (այս խնդրին հանգամանալից անդրադարձել եմ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, ուստի կարող եմ կրկնվել):

Հայկական կոշիկի համբավը ԽՍՀՄ տարիներին հայտնի էր այդ մեծ – հսկայածավալ երկրի բոլոր անկյուններում՝ առանց չափազանցության: «Նաիրի», «Վան», «Մասիս» ֆիրմաների կոշիկները լավագույն նվեր կարող էին լինել այդ ժամանակներում, ընդորում՝ ներկայիս չափանիշներով՝ «էլիտար» նվեր: Իսկ «Մասիս»-ի կոշիկները հայկական կոշիկի խորհրդանիշն էին դարձել: Դպրոցական էի, երբ մայրս «Մասիս»»-ի երկու զույգ կոշիկներ ձեռք բերեց: Դրանք այնքան դասական ու շքեղ էին, որ երազում էի մեծանալ՝ այդպիսի կոշիկներ ունենալու համար: Մեծացա, դարձա ուսանող ու մեծ հպարտությամբ հագա այդ կոշիկները: 90-ականներն էին, ու դրանք այն ժամանակ էլ շքեղություն էին: ԽՍՀՄ փլուզումից հետո ոչ անմիջապես, տարիներ անց, երբ շուկան ողողվեց փայլփլուն արաբական, գունագեղ չինական, անորակ թուրքական եւ այլ կոշիկներով, հասկացա, որ «Մասիս»-ը մեր օրերում էլ ճոխություն կլիներ: Ու հատկապես մե՛ր օրերում, երբ այդքան բազմազանության մեջ շատ քիչ կոշիկներ են հարմարվում ոտքիդ այնպես, որ չզգաս կոշիկ կրելու ծանրությունը, ընդհանրապես չզգաս, որ կոշիկ ես կրում: Եթե այդպիսին գտնում ես էլ, ապա բավականին թանկ է, ու ստիպված ընտրում ես էժան ու ցավեցնող տարբերակը:

Ինչեւէ, խորհրդային տարիներին մենք ունենինք կոշիկի արտադրություն, որ պահպանելու դեպքում որակի ու հարմարության տեսակետից մեր օրերում կարող էր մրցել իտալականի հետ:

Դժբախտաբար, հետխորհրդային ժամանակահատվածում ամենածանր հարվածներ կրած ճյուղերից մեկն էլ կոշիկի արտադրությունն էր: Նաեւ՝ ամենամեծ անկումն արձանագրած ճյուղերից մեկը. եթե միայն ասենք, որ Հայաստանում եւ արտերկրում միլիոնների հասնող վաճառքը բառի բուն իմաստով ի չիք դարձավ մի քանի տարում, պատկերն ավելի հստակ կլինի: Մնացին թալանված, քայքայված ձեռնարկություններ, հազարավոր գործազուրկներ: Այժմ ոլորտում կա դրական տեղաշարժ, բայց դա ծավալային առումով եղանակ չի փոխում:

Այսքանով հանդերձ՝ կարո՞ղ ենք վերականգնել հայկական կոշիկի հեղինակությունը, թեկուզ վերադարձնել նախկին սպառման շուկաները կամ գտնել նորերը, կա՞ ճյուղի զարգացման հեռանկար, ի՞նչ շուկա ունենք այսօր, ինչո՞վ են գոյատեւում մանր արտադրողները, կարո՞ղ են ծավալ ապահովել պահանջարկի դեպքում եւ ընդհանրապես, ի՞նչ վիճակ է ոլորտում, ի՞նչ են ցույց տալիս իմ դիտարկումները. այս ամենից կխոսենք հոդվածաշարում՝ փորձելով հասկանալ ապագայի ռիսկերը, հնարավորությունները, տեսլականը:

Continue reading

Հայկական խոհանոց – Ավելուկով, ոսպով եւ դդմով ապուր… Աշխարհի մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Ավելուկով, ոսպով եւ դդմով ապուր

Բաղադրությունը – Ավելուկ – 1 կապ, դդում – 0.5 կգ, ոսպ – 150 գ, սոխ – 250 գ, հալած յուղ կամ կարագ – 100 գ, սալորաչիր – 150 գ, սալորի թթու լավաշ – 50 գ, կարմիր պղպեղ, չոր ծիտրոն եւ աղ:

Պատրաստման եղանակը – Ավելուկը լավ լվանալ, գոլ ջրով թրջել, կտրտել 2-3 սմ երկարությամբ, թողնել մի քանի ժամ՝ այդ ընթացքում 2-3 անգամ ջուրը փոխելով: Խաշել, առաջին ջուրը թափել, որպեսզի դառնահամն անցնի, ապա երկրորդ ջրով եփել, քամել: Պատրաստել սոխառած, վրան ավելացնել եռացրած ջուր եւ ոսպը:

10 րոպե եփելուց հետո ավելացնել ավելուկը, վերջում՝ կտրտած դդումը, սալորաչիրը, թթու լավաշը, համեմել կարմիր պղպեղով:

Եփել եւս 10 րոպե, վերջում լցնել աղը, ծիտրոնը:

Կարելի է ուտել նաեւ սխտորով: Բարի՜ ախորժակ:

* * *

Մարզաշխարհ – Աշխարհի մարզական հեւքից. –

Համահայկական խաղերի կազմկոմիտեն նիստ է արել

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ Հրազդանում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային 1-ին խաղերի անցկացման կազմկոմիտեի նիստ: Հիշեցնենք, որ 2014թ. փետրվարի 24-ից մարտի 2-ը Հայաստանում առաջն անգամ կանցկացվեն Համահայկական ձմեռային խաղեր: Խաղացանկում ընդգրկված մարզաձեւերից 3-ը՝ դահուկ, լեռնադահուկ եւ սնոուբորդ, նախատեսվում է անցկացնել Ծաղկաձորում, իսկ հոկեյ մարզաձեւը՝ Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Կազմկոմիտեի անդամները ստացել են համապատասխան հանձնարարկաններ՝ ձմեռային առաջին խաղերը բարձր մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու համար, մասնավորապես՝ ոստիկանապետին, արտակարգ իրավիճակների եւ առողջապահության նախարարություններին հանձնարարել է ստեղծագործական խմբի աշխատանքները սկսելու առաջին իսկ պահից մինչեւ խաղերի ավարտը սահմանել շուրջօրյա հերթապահություն: Ինչպես ամառային խաղերի ժամանակ, այնպես էլ այս անգամ, նույնիսկ ավիացիայի գլխավոր վարչությանը հանձնարարվել է օդանավակայանում մասնակիցների ժամանման ու դիմավորման համար առանձնացնել «կանաչ գոտի»: Ներկայացվել է նաեւ ստեղծագործական խումբը՝ խաղերի բեմադրող ռեժիսորը Ռուբեն Հովհաննիսյանն է, ռեժիսորը՝ Հրաչ Քեշիշյանը, նկարիչ ձեւավորողը՝ Բագրատ Դիվանյանը: Խաղերի բացման ու փակման հանդիսավոր արարողությունները ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվեն հեռուստաընկերություններով: 2014թ. փետրվարի 24-ից մարտի 2-ը Ծաղկաձորը կընդունի ավելի քան 18 պետությունների շուրջ 300 մարզիկների, ովքեր կհյուրընկալվեն Ծաղկաձորում:

Ամերիկյան ՀԴԲ-ի գործակալներն ուղեւորվել են Ռուսաստան

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն մի քանի տասնյակ գործակալ եւ այլ մասնագետներ է գործուղել Ռուսաստան՝ Սոչիում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում ահաբեկչական հնարավոր հարձակումների կանխարգելման գործում օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Օլիմպիական խաղերի նախօրեին գրանցվել է այս պետությունների հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների միջեւ համագործակցության առավել բարձր մակարդակ: ԱՄՆ-ի ՀԴԲ-ի տնօրենի հայտարարության համաձայն, չնայած ՀԴԲ-ն պատրաստ է ներդրում կատարել օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման գործում, միջազգային մարզական խոշոր այս միջոցառման անվտանգության ապահովման համար պատասխանատվությունը վերջին հաշվով ընկնում է ՌԴ իշխանությունների վրա: Մոտ 2 տասնյակ ծառայող կտեղակայվեն Մոսկվայում, եւս մոտ 10 գործակալ կուղեւորվեն Սոչի, որտեղ արդեն իսկ գտնվում են ՀԴԲ-ի որոշ գործակալներ:

Continue reading

Հայկական բանակ ասելով՝ ազգ-բանակ պիտի տեսնեն – Շնորհավո՛ր հայ ռազմուժի վերածննդի 22-ամյակը

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը համոզված են, որ մեր պետական զինուժը ոչ միայն ինքնապաշտպանական խնդիրներ ունի լուծելու, ինչը կատարում է փառքով, այլեւ՝ ազատագրական, ինչն էլ հաստատել է Արցախյան ազատամարտում:

Ասել եւ ասում ենք՝ հայոց բանակն իրականում այնքան տարեկան է, որքան ապրում է մեր մոլորակում արարչածին հայ ազգը, իսկ հայ տեսակը գոյություն ունի արարչագործության սկզբիցեւ ունի ռազմի ու զորության Աստված՝ Վահագնը, որին դառնալով կվերագտնի իր բնատուր ուժն ու կարողություններըՄեր զինուժը արդիականացնելով իր զինատեսակներն ու մարտավարական հնարամտությունները՝ պետք է առավել զորավոր ու հեռահար նպատակներ ստանձնի տարածաշրջանում:

Ինչպես բազմահազարամյա հայոց բանակը, այնպես էլ 22-ամյա վերածնված հայկական զինուժը փառապանծ պատմություն ու անցյալ, նաեւ մարտական ուղի ունի, ինչը պետք է շարունակել:

Եվ փա՜ռք բոլոր ժամանակների հայ մարտիկներին, ովքեր պայքարեցին ու նահատակվեցին հանուն եւ վասն ազգի ու հայրենիքի: Այդօրինակ վերջին սխրանքը տեսանք տակավին վերջերս, երբ հայկական 9 դիրքապահներ հերոսաբար ետ մղեցին ադրբեջանական շուրջ 30 հոգանոց հատուկ պատրաստվածություն անցած հրոսակներին՝ սատկացնելով եւ վիրավորելով մոտ 25-ին՝ տալով ընդամենը մեկ զոհ-նահատակ:

Հայը, առավելապես հայ ռազմիկը պետք է զարթնեցնի իր տիեզերագենը եւ իր բնատուր ուժը գործադրելով իր ռազմի եւ զորության Աստծո գլխավորությամբ, փառահեղ նախնյաց ճանապարհով պիտի վերատիրի Հայկական բնաշխարհ-լեռնաշխարհին ու համախմբի հայությանը վերամիավորված հայրենիքում: Արցախի ու հարակից հայապատկան տարածքների ազատագրումը միայն առաջին քայլն է այդ ճանապարհին:

Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 1-ի (306) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223

1. Հետահայաց նոր տարուն.- Տարվա տանուտերը Կույսն է, ոչ թե Ձին – Պետք է առաջնորդվել Կույսի տարի լինելու պարբերափուլով, որպեսզի հայկական կենդանաշրջանի տիեզերապտույտներին համապատասխան մեր ցանկություններն ու մաղթանքները հասնեն Տիեզերք ու… ետ դառնան պատասխանով…

2. Դարձ ի շրջանս յուր (զարմացնում են Դալայ Լաման եւ Հռոմի Պապը – մեկնաբանում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը – ի՞նչ կասեն Էջմիածնի եւ Անթիլիասի կաթողիկոսները…) – Քուրմ Արմոգ, ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչ… Ազգին վիճակը (Կոմիտաս Վարդապետ)…

3. «Լուսանցք»-ը շարունակում է իր նոր խորագիրը՝ հայկական ավանդապատումներ շարքից… «Մեր ավանդապատումները» – Վայոց ձոր (գիտնականները վախենում են Ք.ծ.ա. այն կողմ գնալ)

4. Հայության գենոտիպը՝ վտանգվա՞ծ – Պայքարը հաջողությամբ մղելու համար պետք է ճշտել հիմնական, առավել վտանգավոր եւ թաքնված թշնամիներին…

5. Յուրաքանչյուր սերունդ ի՛ր հերոսներն է ծնում – Հունվարի 28-ին Հայկական բանակի տոնն է: Իսկ Հայոց բանակը հազարամյակների փառահեղ պատմություն եւ ռազմի ու զորության Աստված ունի՝ Վահա՛գնը… Թշնամին խուճապահար է սպասվող պատասխանից…

6. Կայուն անկայունության հեռանկարները – Պետք է հստակեցնել ներքաղաքական կյանքում հայանպաստ եւ հակահայ խաղացողների ցանկը ու երբեմն լինել կտրուկ… Գենդերը մտավ Կովկաս (սրանց համար էլ Կովկասն ընդհանուր տուն է)…

7. Պատերազմ, որ կարող է շահեկան լինել – Վանգան գուշակել է Ադրբեջանի կործանումը.- Ըստ հայտնի գուշակի՝ կործանմանը մնացել է 10 տարի… Ադրբեջանը կպարտվի, կմասնատվի եւ կոչնչանա (Թուրքիայի համար արմագեդոնը կսկսվի 1994թ.-ից)…

8. Քաղաքական գումարելիներ, որ տնտեսական գումարային օգուտ չեն բերում (Ռոբերտ Քոչարյան – Տիգրան Սարգսյան եւ մյուսներ հեռահարվածները)… «Հայռուսգազարդ»-ը մեռավ, չ-կեցցե՛ «Գազպրոմ Արմենիա»-ն…

9. Ներքաղաքական.- Վարչական վարույթ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի տան նկատմամբ (հիմնվեց մի նոր գրասենյակ կամ՝ ՀՀ 3 նախագահների պայքարը շարունակվում է)… Արդյո՞ք ընդդիմադիր է բացառապես շահույթ հետապնդողը (Գագիկ Ծառուկյանը եւ նրա փողերով շնչող ԲՀԿ-ն)…

10. Հայկական խոհանոց – Մակարոնով ջեռեփուկ… Աշխարհի մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

 

Հետահայաց նոր տարուն.- Տարվա տանուտերը Կույսն է, ոչ թե Ձին – Պետք է առաջնորդվել Կույսի տարի լինելու պարբերափուլով, որպեսզի հայկական կենդանաշրջանի տիեզերապտույտներին համապատասխան մեր ցանկություններն ու մաղթանքները հասնեն Տիեզերք ու… ետ դառնան պատասխանով…

«Լուսանցք»-ը պարբերաբար անդրադառնում է տարվա տանուտերի «ընտրություններին»: Մեզանում այս ոլորտն էլ մնաց օտարի թելադրանքի տակ, եւ այս անգամ հայերը «դարձան» չինական ձիու հետեւորդներ…

Հայերս, ինչպես մեր կյանքի ու կենցաղի շատ խորհուրդներ, տարեփոխությունը եւս կատարում ենք այլոց հավատալիքներին ու պատկերացումներին համապատասխան… Այն, որ տարին իրապես փոխվում է գարնանը եւ դա է իրական ու բնական տարեփոխությունը, հայտնի է: Բայց մեզանում արմատավորված կրոնական տարեփոխությունը շարունակում է հաղթարշավը, եւ հայաստանյան ու սփյուռքյան հայերը հունվարի 1-ին են նշում Նոր Տարին՝ Ամանորը:

Բնական՝ գարնանային տարեփոխությունը, դարձյալ մնում է հայության մի հատվածի տոնը, երբ հայ արիները մարտի 21-ին տոնում են Հայոց Ամանորը, որն համընկնում է Երկրային Բնության Վերազարթոնքին՝ Վերածննդին: Ինչպես արի հայերն են ասում, այդ օրը նաեւ փառաբանվում է Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը, ում Երկրային (Վերամարմնավորումը) Վերածնունդը՝ Երկնի ու երկրի երկունքից, եւս տոնվում է մարտի 21-ին:

Այդ Երկունքն էլ ազդարարում է Երկրային Նոր Տարվա սկիզբը:

Ինչեւէ, քրիստոնեական տոներն ու ծեսերը, եկեղեցիներն ու վանքերը հիմնվեցին ու կառուցվեցին հայ հեթանոս-արիադավան հավատի տոնացույցի, ծիսակարգի եւ տաճարների վրա, բայց առ այսօր փորձում են հերքել դա եւ ապականել հին հայկականը՝ ավանդականն ու ազգայինը: Այսօր կրոնական տարեփոխությամբ, ձմռան ընթացքում, որ բնության մեջ հարաբերական մահ է նախանշում, երբ սառում եւ կանգ է առնում պտղաբերումը, շարունակվում է տոնվել Ամանոր, ինչը բնածին հայության դեպքում վերածվում է անխորհուրդ եւ անազդակ տոնախմբության, առավելապես՝ ուտուշ-խմուշի:

Continue reading

Դարձ ի շրջանս յուր (զարմացնում են Դալայ Լաման եւ Հռոմի Պապը – մեկնաբանում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը – ի՞նչ կասեն Էջմիածնի եւ Անթիլիասի կաթողիկոսները…) – Քուրմ Արմոգ, ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչ… Ազգին վիճակը (Կոմիտաս Վարդապետ)…

Դարձ ի շրջանս յուր

Վերջին ժամանակներս բուդդայականների առաջնորդ Դալայ Լաման մի քանի հայտարարություններ արեց, որոնք ցնցեցին ոչ միայն կրոնական աշխարհը:

Օրերս էլ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն է զարմանալի հայտարարություն արել, թե «դժոխքի կրակ գոյություն չունի, Ադամն ու Եվան իրական չեն»: Ըստ նրա, դժոխքի կրակ գոյություն չունի, եւ Կաթոլիկ եկեղեցին չի ընդունում «դժոխք» հասկացությունը, որտեղ մարդիկ տառապում են։ Այն ընդունում են մարդիկ, ովքեր ունեն մեկուսացած հոգիներ: Ինչպես Ադամի ու Եվայի առասպելը, այնպես էլ դժոխքը մենք ընդունում ենք որպես գրական խորհուրդ: Աստվածը չի ձգտում մարդկանց միայն պատժել կամ դատել, ՆԱ նաեւ սիրում եւ ընդունում է մարդկանց:

Հռոմի Պապը հայտարարել է, որ բոլոր կրոնները ճշմարիտ են, քանի որ մարդիկ դրանց հավատում են ամբողջ հոգով: «Մեր եկեղեցին բավականին մեծ է հետերոսեքսուալների եւ հոմոսեքսուալների համար, պահպանողականների եւ դեմոկրատների, անգամ կոմունիստների համար,- ասել է նա,-Աստված փոխվում է ճիշտ այնպես, ինչպես մարդիկ են փոխվում»:

«Աստվածաշունչ»-ը գեղեցիկ Սուրբ գիրք է, բայց դրա մեջ որոշ դրվագներ հնացած են, որոշները անհանդուրժողականության եւ քննադատության կոչ են անում: Մեր նոր բանականությամբ մենք կարող ենք ունենալ կին հոգեւորականներ: Հույս ունեմ, որ մենք կին Հռոմի Պապ կունենանք մի օր: Թող որ տղամարդու համար բաց դուռը չփակվի կնոջ համար»,- ասել է Պապը:

Հիշեցնենք, որ Դալայ Լամայի վերոնշյալ հայտարարություններում ասվել էր, թե «աշխարհի բոլոր կրոնները մեծ նշանակություն են տալիս սիրո զգացմունքին, կարեկցանքին, հանդուրժողականությանն ու ներողամտությանը եւ նպաստում են հոգեւոր արժեքների զարգացմանը: Դա միանշանակ այդպես է, սակայն իրականությունն այսօր այնպիսին է, որ էթիկան կրոնի հետ ձուլելու այլեւս իմաստ չունի… այնպես որ, ես ավելի ու ավելի վստահ եմ, որ եկել է ժամանակը գտնելու նոր ճանապարհ՝ հոգեւոր ու էթիկական հարցերում լուծում գտնել առանց կրոնի»:

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն իր հոդվածներում նույնպես նշել է, որ «մարդկանց խաբում են դժոխքի ու դրախտի սինաբանությամբ, եւ դա հատուկ է արվում՝ հավատացյալներին կրոնակախ  եւ կրոնավախ պահելու նպատակով»: Ըստ Հայ արիների առաջնորդի, «մարդու մահից հետո հոգին հայտնվում է Արարչի կողմից ստեղծված հոգե-ոգեղեն տիեզերաաշխարհներից մեկում՝ կախված իր երկրային կյանքում ձեռք բերված հոգեմտավոր պատկերացումներից, Տիեզերքի, Արարչի, Աստվածների ու Տիեզերակարգի մասին ունեցած հավատից ու մտածողությունից»: Այսինքն՝ մարդու հոգին հայտնվում է՝ կա՛մ գիտակից կա՛մ անգիտակից որեւէ տիեզերաաշխարհում, որոնք էլ բնորոշում են այսօրվա պատկերացրած դրախտը եւ դժոխքը… Ի դեպ, հայ արիների առաջնորդը հոդվածներում նույնպես հերքում է Ադամի ու Եվայի իրական լինելը, եւ նշում է, որ ըստ Տիեզերակարգի «հայելային արտացոլանքի», Երկրում արարվել են 7 ազգեր, ինչպես Երկնքում՝ 7 Աստվածային համակարգեր, եւ միայն այդ ազգերն են բնածին՝ հայերը, հնդիկները, հույները, հրեաները, պարսիկները, եգիպտացիները եւ շեղաչյաները:

Այսպես արարվել են մարդիկ, որ ունեցել են ազգային պատկանելություն:

Continue reading

«Լուսանցք»-ը շարունակում է իր նոր խորագիրը՝ հայկական ավանդապատումներ շարքից… «Մեր ավանդապատումները» – Վայոց ձոր (գիտնականները վախենում են Ք.ծ.ա. այն կողմ գնալ)…

Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.)

Հիշեցնենք, որ անցած տարվանից «Լուսանցք»-ը նոր խորագիր է սկսել՝ «Մեր ավանդապատումները»: Դրա ներքո ներկայացվում են Հայաստանի Հանրապետության մարզերին եւ Երեւանին վերաբերող հատվածները: Հայաստանի յուրաքանչյուր մարզ, քաղաք, վայր ունի իր պատմությունը, բարքերը, սովորույթները… Սակայն, ցավոք, տարիների ընթացքում դրանք հիմնականում կամ մոռացության են մատնվում կամ չեն պահպանվում սերունդների կողմից: Ավանդապատումները, որոնք մենք փորձում ենք վեր հանել, պահպանվել են շնորհիվ պատմիչների աշխատությունների, տվյալ շրջանի ավագ սերնդի հիշողությունների, սեպագիր ու վիմագիր արձանագրությունների, գիտնականների ուսումնասիրությունների:

Ավանդապատումների շարք ունի քերթողահայր Մովսես Խորենացին: Ավանդապատումների վառ օրինակ է մեր հարուստ մշակույթը: Նաեւ ավանդապատումներով է, որ մինչեւ օրս գոյատեւում ու պետք է գոյատեւենք՝ պահպանելով մեր պապերից մեզ մնացած երկրի՝ առայժմ այս հատվածը:

«Մեր ավանդապատումները» սկսել էինք Սյունիքի մարզից, որն ամփոփեցինք նախորդ տարում (թիվ 39-42 թողարկումներում): Պատմականորեն Սյունիքը Մեծ Հայքի 15 նահանգներից մեկն էր, որը վարչականորեն բաժանված է եղել 12 գավառների: Սիսական աշխարհը ճանաչված էր իր երկնամբարձ ամրոցներով ու հազարամյա վանքերով: Այստեղ էր գտնվում 13-րդ դարում ստեղծված Հայաստանի ամենահին համալսարանը՝ Գլաձորը (գիտնականները վախենում են Ք.ծ.ա. այն կողմ գնալ,- խմբ.): Սյունիքը ճանաչված է իր բերդերով, վանքերով, լեռներով, սարերով եւն: Ներկայացվել են որոշ ավանդապատումներ՝ ըստ Ա. Ղանալայանի «Ավանդապատում» աշխատության:

* * *

Վայոց ձոր

Վայոց ձորը պատմական Սյունիք նահանգի մի գավառն էր: Նախախորհրդային շրջանում կոչվում էր Դարագյուղի գավառ:

Continue reading

Հայության գենոտիպը՝ վտանգվա՞ծ – Պայքարը հաջողությամբ մղելու համար պետք է ճշտել հիմնական, առավել վտանգավոր եւ թաքնված թշնամիներին…

Այս իրողությունը կարող է անհեթեթ հնչել, բայց այն դառն ու դաժան փաստ է: Այո՛, հայության գենոտիպը, Հայ տեսակը լրջորեն վտանգված է: Հազարամյակներ շարունակ արարչական մեր տեսակը հաջողությամբ պայքարել է երդվյալ մեր թշնամիների դեմ բուն Հայաստանում (Մեծ Հայք, Փոքր Հայք եւ Կիլիկյան Հայաստան), Մերձավոր Արեւելքում եւ այլուր: Դա եղել է եւ այժմ էլ մնում է կենաց ու մահու ճակատագրական պատերազմ:

Պայքարը հաջողությամբ մղելու համար պետք է ճշտել հիմնական, առավել վտանգավոր եւ թաքնված թշնամիներին: Դրանք են քամական եւ հուդայական ուժերը, որոնց ուղեղային կենտրոնները թիրախ են դարձրել արիական երկրները ու մանավանդ քաղաքակթության օրրան Հայաստանը: Իսկ ինչ վերաբերում է երեւացող (այս կամ այն կերպ) թշնամիներին՝ թուրքերին, ադրբեջանցիներին, քրդերին եւ վրացիներին, ապա նրանք սոսկ խաղազինվոր են այդ ուժերի ձեռքում: Այնպես որ, հարկավոր է այս կարեւոր իրողությունը մեկընդմիշտ հստակեցնել ու զատորոշել, որպեսզի խուսափենք այդ ստոր սադրանքների զոհը դառնալու անհեթեթ դերից: Այդպես եղավ 1915թ. համազգային պատուհասի ժամանակ, երբ քաղաքական մեր ընտրանին չկռահեց համակարգի հրեշավոր ծրագիրը: Եվ ոչ միայն դա. մենք ընկանք մազոխիզմի եւ անհուսության գիրկը ու դեռ չենք կարողանում ազատվել այդ վիճակից:

Հիմնախնդիրների բարդ թնջուկում ոչ պակաս կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ դարեր առաջ մեր սրբազան երկրում նշածս հիմնական ուժերը ստեղծել են հայամերժ ու հայասպան մի միջավայր, որը ծնում եւ վերստեղծում է տականքին: Վերջինս հենց հակահայկական մթնոլորտի ստեղծողն է ու դրսի թշնամական ուժերի հենարանը: Այժմ այն մեծ արդյունավետությամբ գործում է:

Continue reading

Յուրաքանչյուր սերունդ ի՛ր հերոսներն է ծնում – Հունվարի 28-ին Հայկական բանակի տոնն է: Իսկ Հայոց բանակը հազարամյակների փառահեղ պատմություն եւ ռազմի ու զորության Աստված ունի՝ Վահա՛գնը… Թշնամին խուճապահար է սպասվող պատասխանից…

Արցախի հարցը կշահարկվի այնքան ժամանակ, մինչեւ ՀՀ-ԼՂՀ վերամիավորման համատեղ մի նոր ու փաստացի (Արցախը պիտի հռչակվի Հայաստանի 12-րդ մարզ) հայտարարություն չհնչի Երեւանից…

Յուրաքանչյուր սերունդ ի՛ր հերոսներն է ծնում

Հերոսները հատկապես փորձության ու նվիրումի պահերին են հայտնվում, եւ հայ ազգի արգանդը միշտ էլ ծնել է նրանց:

Այսօր խոսվում է հայկական բանակում տեղ գտած որոշ թերությունների մասին, իհարկե լավ է, որ խոսում են, քանզի բացախոսությունը դրական երեւույթ է ու շտկվելու հնարավորություն է տալիս: Բայց այնպես չէ, որ հայկական զինուժը հենված է բացասական երեւույթների վրա: Բազմիցս նշել ենք, թե ինչպես են հայկական բանակի մասին օրինակելի արտահայտվում եւ՛ ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի, եւ՛ ԱՄՆ-ի, եվրոպական երկրների ու ՆԱՏՕ-ի պատասխանատուներն ու մասնագետները:

Մեր բանակը ոչ միայն հաղթող զինուժ է ու գործում է հաղթողի հոգեբանությամբ, այլեւ զինական, մարտավարական ու ռազմավարական առումներով արդիականացվում է ժամանակին համահունչ եւ պարբերաբար: Այլ երկրների զինուժի ներկայացուցիչների հետ մեր զինվորականները իրենց մասնակցությունն են հանդես բերում տարբեր թեժ գոտիներում, ինչպես Իրաքում, Աֆղանստանում, Կոսովոյում եւ այլն:

«Լուսանցք»-ը միշտ կարեւորել է մեր բանակի կյանքի անցուդարձն ու փառքի լուսաբանումը: Անդրադարձել է նաեւ վերոնշյալ մի շարք թերություններին, ինչը դատապարտելի է ոչ միայն զինվորական, այլեւ քաղաքացիական կյանքում:

Պետք է միշտ հիշել արդեն հայտնի խոսքը՝ եթե հրաժարվում ես պահել քո բանակը, ապա ստիպված կլինես պահել ուրիշինը: Բոլոր թերություններով հանդերձ՝ հայկական զինուժը մեր միակ հավատարիմ ապավենն է ինչպես ինքնապաշտպանության, այնպես էլ հարձակողական ծրագրերում:

Այսօր ցավով պետք է նշել, որ ադրբեջանական սադրանքներին դեռ զոհ են գնում հայ զինվորներ, բայց հպարտությամբ հարկ է արձանագրել, որ տակավին երիտասարդ հայորդիները ապացուցում են, որ արժանի փոխարինողներ են մեծանում ինչպես մեր փառահեղ ու զորեղ նախնյաց, այնպես էլ մեր ազգային ազատագրական վերջին հաղթական կռվի՝ արցախյան պատերազմի հերոսներին: Եվ արդար է, որ մեր նորօրյա հերոսի՝ Արմեն Հովհաննիսյանի աճյունը կհանգրվանի մյուս հերոսների կողքին՝ անմահների Եռաբլուրում…

Continue reading