Բազմաբեւեռ օրակարգի հետքերով

Նոյեմբերի կեսերին Երեւանում տեղի ունեցան Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններ, որին մասնակցել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի իշխող կուսակցությունների եւ Հայաստանի ՀՀԿ ու ԲՀԿ, ինչպեսեւ՝ դիտորդի կարգավիճակով՝ ԼՂՀ «Ազատ հայրենիք» եւ Արցախի դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները, ՀՀ-ում Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Ղազախստանի արտակարգ ու լիազոր դեսպանները:

Continue reading

Արտաքին մարտահրավերներ կան եւ նկատելի են

ՀՀԿ-ն վստահաբար դրական չէր արձագանքի ԲՀԿ-ի հայտարարած կուսակցական բանակցությունների կոչին, քանի որ այսօր այս կազմակերպությունը ոչ իշխանություն է (բայց իշխանական լծակներից սնված եւ անպատիժ մեծացած մեկն է) եւ ոչ էլ ընդդիմություն է (անգամ խորհրդարանում չի գրանցվել որպես այդպիսին), բայց ամենավտանգավորը՝ ԲՀԿ-ն խաղում է առանց կանոնակարգի: Եվ այդպես է խաղում ինչպես ներքին ոլորտում, այնպես էլ՝ արտաքին, ինչը այս կառույցի հեղհեղուկ վիճակն առավել անկանխատեսելի է դարձնում:

Continue reading

Ու՞մ ընդդիմությունն է մեր ընդդիմությունը իրականում

Ըստ մեկնաբանների, նախագահական ընտրություններին ընդառաջ ԲՀԿ-ի չափից դուրս ձգձգված լռությունը կամ չկողմնորոշված վիճակը խոչընդոտում է քաղաքական դաշտի առողջացմանը եւ անգամ խանգարում ընդդիմադիրների լիարժեք գործունեությանը: Ընդդիմադիր եւ իշխանական դաշտերի արանքում ԲՀԿ-ի քայլերը կասկածող-փնտրողի տպավորություն է ստեղծում եւ այս ուժի հանդեպ վստահությունը կարող է այնքան արագ մարել, ինչքան արագ բորբոքվեց: Այսինքն՝ նման չկողմնորոշված վիճակը վստահաբար չի կարող երկար տեւել: Կամ ԲՀԿ-ն կհայտարարի՝ որ քաղաքական բեւեռում է եւ ինչ է անելու, կամ կդառնա մի քաղաքական կազմակերպություն, որը կլրացնի պարզապես ՀՀ քաղաքական դաշտի շուրջ 70 կուսակցությունների ընտանիքը: Սա հասկանում է նաեւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով 2 օր առաջ վերջապես հայտարարեց, թե արդեն որոշում կայացրել են եւ դա կհրապարակեն առաջիկայում:

Continue reading

Թուրքի յաթաղանի իրավական խաղերը

Ըստ Ստամբուլի հայկական «Ակոս»-ի, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից խորհրդարան ներկայացված եւ անցկացված մեծ քաղաքների մասին նոր օրինագծի հետ կապված Թուրքիայի միակ հայկական գյուղի՝ Վագըֆի (Վաքըֆլը) ինքնատիպ գոյության ապագան վտանգված է: Վագըֆի Սբ. Աստվածածին եկեղեցու հիմնադրամի նախագահ Ջեմ Չափարը հայկական գյուղի բնակչության անհանգստությունն է փոխանցել Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինին, նշել է, թե այս օրենքը ուժի մեջ մտնելուց հետո «կփոխի գյուղի ժողովրդագրական պատկերը, որտեղ այժմ ապրում են բացառապես հայեր: Նոր օրինագիծը ենթադրում է, որ Վագըֆը կորցնում է գյուղ լինելու կարգավիճակը»£

Continue reading

Հայկական խոհանոց – Դդումով աղցան

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Continue reading

Լուսանցքի թիվ 258-ի հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)

1. Ներքաղաքական. Կենտրոնաձիգ հայկական պետությունը դեռեւս այլընտրանք չունի – Հայ Արիական Միաբանության հայտարարությունը
2. Բանակցային թեմա՝ պատիժն անխուսափելի է – Մասոններից եւ նման այլերից բացի գործում են նաեւ ազդեցության գործակալները…
3. Իր հրաժարականի պահանջներին Տիգրան Սարգսյանը պատասխանում է համատե՞ղ հակակոռուպցիոն պայքարի կոչով… Չգնահատել չկարողացան…
4. Քաղաքական. Նորի՞ց ի շրջանս յուր – հայաստանահայերը այդպես էլ համակարգային փոփոխություն չտեսան…
5. 1-ինն ու 2-րդը՝ ընդդեմ 3-րդի՞… Կարգախոսներ. – Թշնամին նաեւ բարեկամ է – Բարեկամը նաեւ թշնամի է  – Օտարի ասածն «ասնավանի» է…
6. Տարածաշրջանի հայերը պետք է մի՜շտ Հայաստանը որպես հենարան տեսնեն – Տարածաշրջանն իրապես նախապատերազմական վիճակում է…
7. Ուրուգվայում չեն բացառում Արցախի ճանաչումը… Բանակցելը արվեստ է, բայց հաղթելն ավելի կարեւոր է… Եվրոպան Ամերիկա չէ՞…
8. Վրաստանը՝ քաղաքական կողմնորոշումների մեջ… ՀՀ դեսպանի հանդիպումները… Ադրբեջանն այլեւս չի՞ որոշում վրաց-հայկական հարաբերությունները…
9. Մեր էներգետիկ անկախությունը… Հավաքական բանաձեւի ուժը… Ուղղակի երկխոսություն չեն կարող վարել… Կվերսկսեն ճանաչումից հետո…
10. Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org–ը տրամադրում է գովազդի տեղ… Բաժանորդագրվեք եւ կարդացեք «Լուսանցք»…

Կենտրոնաձիգ հայկական պետությունը դեռեւս այլընտրանք չունի

Հայ Արիական Միաբանության հայտարարությունը

Վերջին շրջանի քաղաքական անցուդարձը, ԲՀԿ նախաձեռնությունը Հայաստանում խորհրդարանական կարգեր հաստատելուն ուղղված, ինչը թերեւս միայն կրկնություն էր այլ կուսակցությունների վաղուց արված նման առաջարկի, քննարկումների առարկա է դարձել մեր կյանքում: Պահը նպատակայնորեն էր ընտրված, քանի որ այս ամենն արվում է ՀՀ նախագահի հերթական ընտրության շեմին եւ օտար ուժերի ակնհայտ քաղաքական միջամտությամբ:

Continue reading

Բանակցային թեմա՝ պատիժն անխուսափելի է

ԲՀԿ-ի նախաձեռնած քննարկումներին մասնակցում են ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը: Եվ տարօրինակն այն է, որ Վարդան Օսկանյանին մի պահ լքած, գրեթե մենակ թողած Գագիկ Ծառուկյանը վերստին նախկին ԱԳ նախարարին մտցրել է խաղի մեջ: Սակայն, երբ նայում ենք հետ, ապա ԲՀԿ նախագահի եւ ԱՄՆ-ի դեսպանի հանդիպումը հաստատ թողել է ազդեցություն, եւ ԲՀԿ ղեկավարը ներքաշվել է մի խաղի մեջ, որից չոր դուրս գալը շատ բարդ է լինելու: Նման խաղերից շատ արագ են դուրս գալիս՝ որոշակի նպատակային քայլերից հետո, կամ՝ դուրս չեն գալիս առհասարակ:

Continue reading

Վարչապետն առաջարկում է ինքնափոփոխությու՞ն

Իր հրաժարականի պահանջներին Տիգրան Սարգսյանը պատասխանում է համատե՞ղ հակակոռուպցիոն պայքարի կոչով Հայաստանի նախագահի հերթական ընտրությանը նախապատրաստվելուն զուգահեռ վերստին արծարծվում է երկրի վարչապետի փոփոխման թեման: Այն նորից դարձել է ներքաղաքական քննարկումների հարց: ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը մեկնաբանելով ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի այն հատարարությունը, թե իրենք կողմ են կառավարության ղեկավարի փոփոխությանը, ի պատասխան նշել է, որ վարչապետի հրաժարականը պահանջելու համար որեւէ հիմք չկա, քանի որ «ճգնաժամի տարիների ընթացքում տնտեսության զարգացմանը միտված քայլերը, ուղղությունները, որոնք այսօր էլ իրականացնում ենք, ակնհայտ է, դա կառավարության ու անձամբ վարչապետի ներդրումն է»: Նշել է նաեւ, որ 2011թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը խոցելի տեղեր իհարկե կունենա, բայց դա պաշտոնանկության պատճառ չէ, քանի որ «խոցելի տեղեր միայն «Աստվածաշունչ»-ը չունի, մնացած բոլոր տեղերում կան»:

Continue reading

Նորի՞ց ի շրջանս յուր

Ընդդիմադիր ուժերից ՀԱԿ-ն ամենաարագն արձագանքեց կառավարության առաջադրած կոռուպցիայի դեմ պայքարի կոչին: Եվ կոնգրեսականների բնորոշմամբ՝ անհեթեթություն է, որ կոռուպցիոն համակարգը պայքարի ինքն իր դեմ: ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել՝ նշելով. «Մեր պաշտոնական փաստաթղթերում ի սկզբանե եւ միշտ նշվել է, որ կոռուպցիան ՀՀ-ում կրում է համակարգված բնույթ: Կոռուպցիոն բուրգն ամբողջությամբ համընկնում է իշխանական բուրգին: Այդ բուրգի գագաթը 2008թ. ի վեր Սերժ Սարգսյանն է: Մյուս պաշտոնյաները, ըստ իրենց կարգավիճակի, կազմում են կոռուպցիոն բուրգի ողջ հիերարխիան»: Երբեւէ պաշտոնապես բիզնեսով չզբաղված (պաշտոնի բերումով նաեւ դրա իրավունքը չունեցող) տասնյակ իշխանավորներ տիրացել են հսկայական հարստության, որի չափերը հասնում է մի քանի հարյուր միլիոնից մինչեւ մի քանի միլիարդ դոլարի: Հենց նման ծավալներ են ներկայացված բարձրաստիճան իշխանավորների ունեցվածքի մանրամասն հրապարակումներում արտերկրի մամուլում, ապա նաեւ ՀՀ-ում: Բազմաթիվ են նաեւ նման փաստերն ու վկայությունները Վիքիլիքսի հրապարակումներում: Կոռումպացվածության մեջ ուղղակի մեղադրանքները համապատասխան պաշտոնյաների կողմից որեւէ հակազդեցության չարժանացան, ինչը դրանց իսկության ապացույցն է»:

Continue reading

1-ինն ու 2-րդը՝ ընդդեմ 3-րդի՞…

Քաղաքական մերօրյա կարգախոսներ – 1. Թշնամին նաեւ բարեկամ է 2. Բարեկամը նաեւ թշնամի է 3. Չկան մշտական թշնամիներ եւ մշտական բարեկամներ 4. Օտարի ասածն «ասնավանի» է

Որոշ քաղաքական շրջանակների կողմից պարբերաբար շրջանառվում է մի տեղեկատվություն, ըստ որի քաղաքական վերնախավի որոշ ներկայացուցիչներ «Հայռուսգազարդ»-ի նախկին տնօրեն եւ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին համոզում են, որպեսզի դառնա ՀՀ վարչապետ կամ էլ առաջադրվի որպես երկրի նախագահ: Իբր անգամ Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանն են Մոսկվա գնացել (Մոսկվա գնալը նոր բան չէ), որպեսզի համոզեն, եւ նա էլ չի համաձայնել:

Continue reading

Տարածաշրջանի հայերը պետք է մի՛շտ Հայաստանը որպես հենարան տեսնեն

Սիրիական ընդդիմությունը կարողացավ միավորվել, եւ ԱՄՆ-ն, Քաթարն ու Թուրքիան այլեւս պահանջում են ճանաչել «Սիրիական ընդդիմության եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան» որպես օրինական իշխանություն: Նոյեմբերի 11-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում է հռչակվել այդ կոալիցիայի ստեղծման մասին, որին անդամակցել են քաղաքական, կրոնական ու հասարակական այն ուժերը, որոնց միավորում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանությունը տապալելու ընդհանուր նպատակը: Միացել է նաեւ «Սիրիական ազգային խորհուրդը», որը նախագահ Ասադի իշխանության դեմ պայքարող հիմնական ընդդիմադիր միավորումն էր:

Continue reading

Ուրուգվայում չեն բացառում Արցախի ճանաչումը

Ստեփանակերտում Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին Ուրուգվայ-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, Ուրուգվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռուբեն Մարտինես Ուելմոն եւ Հայաստան-Ուրուգվայ միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:

Continue reading

Վրաստանը՝ քաղաքական կողմնորոշումների մեջ

Վրաստանում ընտրություններից հետո իշխանության եկած «Վրացական երազանք» կոալիցիան՝ ղեկավարի՝ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ ավարտել է կառավարական պորտֆելների բաշխումը եւ ներքին խնդիրներից անցում է կատարում նաեւ արտաքին քաղաքականության ոլորտ:

Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպան Զուրաբ Աբաշիձեին՝ որպես Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ նշանակելու որոշումը կարծես ողջունել են նաեւ Ռուսաստանում:

Continue reading

Մեր էներգետիկ անկախությունը

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ էներգետիկ անվտանգության հայեցակարգի նախագծի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Էներգետիկ անվտանգության հայեցակարգի մշակումը նախատեսված է մեր երկրի ազգային անվտանգության ռազմավարությամբ: Էներգետիկ անվտանգությունը, որպես մեր երկրի ազգային անվտանգության բաղկացուցիչներից մեկը, կարեւորվել է եւ այսուհետ էներգետիկ անվտանգության հիմնական խնդիրը պետք է լինի Հայաստանի էներգետիկ ինքնաբավության մակարդակի ապահովումը կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում: ԱԱԽ քարտուղարի տեղեկացմամբ, Էներգետիկ անվտանգության հայեցակարգը արդեն մշակված է եւ մինչեւ այս տարեվերջ կքննարկվի Անվտանգության խորհրդի նիստում:

Continue reading