Տանը այսուհետ մի՛շտ է մարդ լինելու – Ոչ միայն Ռուսաստանը, այլեւ Արեւմուտքը հասկացավ, որ Հայաստանն ամենեւին էլ իրենց պատկերացրած որբ գլուխը չէ, որի վրա միշտ կարելի է վարսավիրություն սովորել…

Բաղրամյանի ցույցերը քաղաքակա՞ն էին, թե՞ ոչ: Չեմ ուզում իրադարձությունները այս համատեքստում քննարկել, քանի որ եւ՛ «այո» եւ՛ «ոչ» պատասխանների դեպքում կարող եմ հավասար թվով փաստարկներ բերել:

Ցույցերը եկան ապացուցելու մի բան. ձեւավորվում է մի սերունդ, որ չի զզվացնում «երգիրը երգիր չի» արտահայտությամբ, այլ ասում է՝«ես եմ իմ երկրի տերը»: Սա՛ է ամենակարեւորը: Իսկ մնացյալը հասկանալի, գուցեեւ՝ այսպես ասենք, բնականոն գործընթացներ են. պատրաստի հանրություն է, որին փորձում են տեր կանգնել երեւացող ու չերեւացող քաղաքական գործիչները, «կենդանի պատ» կազմողները, շոուի աշխարհի երեւացող ու չերեւացող դեմքերը, սադրիչները վերջապես: Այ, բոլորովին այլ հարց է, թե ինչպես են որոշում տեր կանգնել, բայց սա արդեն այլ թեմա է:

Հայ Ավետիսյանների ընտանիքին սպանած անասուն Պերմյակովի գործը հայկական կողմին հանձնելու եւ Ռուսաստանում դատված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին մեզ արտահանձնելու ռուսական կողմի «պատրաստակամությունը» հետեւանք էր «ես եմ իմ երկրի տերը» կարգախոսին տեր կանգնողների շարժման: Սա՛ է կարեւորը:

Ավելին՝  խնդիրը, գլոբալ առումով, միայն ռուսական կողմի մեջ չէ. այս օրերին Արեւմուտքն էլ հասկացավ, որ հայի տանը այսուհետ միշտ մարդ է լինելու, եւ գողեր մտնել չեն կարող: Հակառակ պարագայում՝ դո՛ւրս կշպրտվեն: Երբ հարգում ես ինքդ քեզ, քեզ հարգում են նաեւ ուրիշները:   Continue reading

Որոշակիությունը՝ աուդիտից հետո – Թեեւ դեռ պարզ չէ ոչ աուդիտի ձեւաչափը, ոչ կարգը… Երկրի նախագահը խոսում է ՀԷՑ-ի «ամբողջ գործունեության» ընթացքի աուդիտի մասին, որ մենք, որպես պետություն, հետաքրքրված ենք ընկերության «շահույթի մեծությամբ»… համոզված է, որ սակագնի բարձրացումն արդարացված է…

Նախագահ Սարգսյանի՝ տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ ելույթից հետո ով ինչ «մեսիջ» «ուզեց»՝ ստացավ՝ թե՛ քաղաքական եւ թե՛ սոցիալական առումներով:  Բոլոր «մեսիջները» տեղավորվում էին մեկ տիրույթում՝ գլխավոր մեկ հարցի պատասխանով՝ ՀԷՑ-ը կազգայնացվի՞ թե՞ ոչ:

Շատ բան պարզ կդառնա աուդիտից հետո: Երկրի ղեկավարը նշել էր, որ մշակված է քայլերի քարտեզը. «ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ մենք խոսել ենք այն մասին, որ ճիշտ կլիներ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտի անցկացման հնարավորությունը նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար՝ փորձագիտական հանրության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Այո, խնդիրները, որ կարող են լինել դուստր ձեռնարկությունում, մեր պետական մարմինների աշխատանքով առավելագույնս դուրս են սակագնի հաշվարկից, այնուամենայնիվ, այդ ընկերության հնարավոր խնդիրները մեզ հետաքրքրում են, քանի որ մենք, որպես պետություն, շահութահարկի մասով հետաքրքրված ենք ընկերության շահույթի մեծությամբ: Այս առումով աշխատանքը կարեւոր է ոչ միայն ռուսական կողմի համար, այլեւ Հայաստանի համար: Բայց սա խնդրի մի կողմն է միայն եւ չի առնչվում սակագնին»:

Ուշադիր լինենք՝  նախագահը խոսում է ՀԷՑ-ի ամբողջ գործունեության ընթացքի աուդիտի մասին: Եվ որ մենք, որպես պետություն, հետաքրքրված ենք ընկերության շահույթի մեծությամբ:   Continue reading

Զենքը դեռ չկա, իսկ պարտքը հաշվվում է… Հեռատես քայլ… Ազգայնացումից վախենալ պետք չէ… Ազգայնացման պահանջ չկա՞… Ազգայնացումն անհրաժեշտ է… Աուդիտի անցկացումը՝ խելամիտ որոշում… ՀԷՑ-ի սնանկացումը՝ հնարավոր ելք…

Զենքը դեռ չկա, իսկ պարտքը հաշվվում է

ՀՀ եւ ՌԴ կառավարության միջեւ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հիմնական զեկուցող պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանից հետաքրքրվել է վարկի այն ձեւակերպումից, ըւստ որի եթե վարկը դառնում է ժամկետանց, 3%-ը դառնում է 4,5%: «Չեմ կարող ասել, թե պարտքերի մեծ մասնագետ եմ, բայց այնուամենայնիվ ֆինանսիստ եմ եւ կարծում եմ, որ սա դաժան միջոցառում է, տնտեսական դաժան գործողության հստակ տարրեր պարունակող»,- ասաց պատգամավորը: Նա նկատեց, թե չի առարկում, որ որոշ զինատեսակներ իսկապես  անհրաժեշտ են, եւ որոնք ավելի վաղ մատակարարվել են Ադրբեջանին. «Զինատեսակներ կան, որոնց արտադրությունը նոր սկսվելու է, բայց պարտքի տոկոսը հաշվվում է արդեն, սա ինչպե՞ս է քննարկվել ու ինչո՞ւ է հավանություն ստացել այս լուծումը»,-հարցրեց նա:

Արա Նազարյանը պատասխանեց. «Ես էլ պարտքերի մասնագետ չեմ, բայց կարծում եմ՝ այն ստանդարտ պայմանագիր է՝ բանկային համակարգերի վարկերի տրամադրման առումով ստանդարտ, այստեղ որեւէ սարսափելի բան չկա: Ֆինանսների նախարարությունն իր դրական կարծիքը տվել է, ինչը ենթադրում է, որ համապատասխան հաշվարկներ են արվել ու որեւէ վնասի հարց չկա»:

Հեռատես քայլ

«Երեւան ջուր» ընկերությունը որոշել է անփոփոխ թողնել ջրի սակագինը եւ համապատասխան գրությամբ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

Ընկերությունը ՀԾԿՀ նախագահին ուղարկված նոր գրության մեջ մասնավորապես նշում է. «Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի «Վարձակալության պայմանագրի» իրականացման 9 տարիների (2006-2015թթ.) ընթացքում «Երեւան ջուր» ՓԲԸ-ն համակարգի շահագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված իր հետեւողական աշխատանքի եւ անընդհատ իրականացվող նախաձեռնությունների շնորհիվ կարողացել է համակարգում էլեկտրաէներգիայի ծախսը նվազեցնել ավելի քան 81 տոկոսով, որը սպառողներին խմելու ջրի մատակարարաման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման հաշվարկում էական գործոն է: Հաշվի առնելով այս հանգամանքը եւ ելնելով ներկա փուլում հանրային ծառայությունների գների ավելացումների պայմաններում հաճախորդների բեռը թեթեւացնելու անհրաժեշտությունից, «Վեոլիա» ընկերությունը որոշում է կայացրել չպնդել սակագնի ավելացումը եւ այն թողնել անփոփոխ»:

Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքի՝ հուլիսի 7-ին տեղի կունենա նիստ, որի ընթացքում կքննարկվի այս հարցը եւ կվերահաստատի ջրի նախկին սակագինը:

Միաժամանակ հիշեցնենք, որ 2014թ-ի հուլիսի 9-ի նիստում հանձնաժողովը որոշել էր անփոփոխ թողնել սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման գործող գումարային սակագինը՝ 170,256 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):   Continue reading

«Նաիրիտ»-ի բաժնետոմսերը վերադարձվեցին… «Նաիրիտ»-ը պետք է աշխատեցնել – Որոշողը Համաշխարհային բանկը չէ – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)

Գործադիրը երեկվա նիստում հավանություն տվեց Միջպետական բանկի կողմից «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերությանը եւ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին տրամադրված վարկերի պահանջի իրավունքները զիջելու մասին որոշման նախագծին։

Ինչպես պարզաբանեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, Միջպետական բանկին առաջարկվում է պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրով «Հայգազարդ» ՓԲԸ-ին 100 ԱՄՆ դոլար օտարման գնով զիջել «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերության նկատմամբ Միջպետական բանկի ունեցած վարկային պահանջի իրավունքը մնացորդային ողջ անվանական արժեքով, ապահովման միջոցներով հանդերձ:

Առաջարկվում է նաեւ պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրով «Նաիրիտ 2» ՓԲԸ-ին 100 ԱՄՆ դոլար օտարման գնով զիջել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի նկատմամբ Միջպետական բանկի ունեցած վարկային պահանջի իրավունքը մնացորդային ողջ անվանական արժեքով, ապահովման միջոցներով հանդերձ։

Պահանջի իրավունքների ձեռքբերման գործարքների կնքումից հետո կապահովվի նոր պարտատերեր  «Հայգազարդ»  եւ «Նաիրիտ 2» ընկերություններից յուրաքանչյուրի կողմից իր վարկային պահանջն ապահովող երաշխավորության եւ երրորդ անձ գրավատուների գրավի պայմանագրերի լուծումը, ուժի մեջ թողնելով միայն՝

  1. նոր պարտատեր «Հայգազարդ»-ի հանդեպ հիմնական պարտավորությամբ պարտապան «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ»-ի կողմից գրավադրված գույքի՝ «Նաիրիտ գործարան»-ի բաժնետոմսերի գրավի իրավունքը, եւ 2. նոր պարտատեր «Նաիրիտ-2»-ի հանդեպ հիմնական պարտավորությամբ պարտապան «Նաիրիտ գործարան»-ի կողմից գրավադրված անշարժ գույքի գրավի իրավունքը:

Այլ կերպ ասած՝ «Նաիրիտ»-ի բաժնետոմսերը վերադարձվեցին ՀՀ կառավարությանը: Ակնկալիքը Միջպետական բանկի կողմից «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ»-ին եւ «Նաիրիտ գործարան»-ին տրված վարկերի պահանջի իրավունքների զիջումն է:

«Նաիրիտ»-ը պետք է աշխատեցնել – Որոշողը Համաշխարհային բանկը չէ

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հունիսի 23-ին ընդունեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ՝ էներգետիկայի գծով ավագ տնտեսագետ Արթուր Կոչնակյանին, ավագ ինժեներ-էներգետիկ Կոջի Նիշիդային եւ ՀԲ Երեւանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանին: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաեւ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման վերաբերյալ վերջնական հաշվետվության մասին, եւ թեեւ նշել էին, որ այդ հաշվետվությունը հասանելի կլինի առաջիկա օրերին, բայց այդ հաշվետվությունը հրապարակվեց 1 օր անց՝ հունիսի 24-ին: Այն կոչվում է՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական եւ ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվություն։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն էր դիմել ՀԲ-ին՝ գործարանի կենսունակությունը գնահատելու խնդրանքով: Եվ ուսումնասիրությունները իրականացրել էին «Ջեյքոբս քընսալթենսի» ընկերության փորձագետները, որոնք ամփոփվել են Համաշխարհային բանկի կողմից: «Նաիրիտ գործարան»-ի հետագա շահագործման նպատակահարմարությունը, ֆինանսական ու տեխնիկական համապարփակ փաստարկված գնահատումը մեր կառավարության համար քննարկման հիմք կդառնան՝ հետագայում որոշում կայացնելու համար:   Continue reading

Մենք՝ ընդդեմ թանկացման, արեւն՝ ընդդեմ ՀԷՑ-ի (կյանքի կկոչվի՞ «Հայաստանի հելոֆիկացիայի ծրագրը»)… Արեւային սալօջախը՝ մեր կենցաղում (Արեգակը էներգիայի անսպառ աղբյուր է, իսկ ֆրենելային ոսպնյակները կուտակում են այդ էներգիան)…

Մենք՝ ընդդեմ թանկացման, արեւն՝ ընդդեմ ՀԷՑ-ի

ՀԷՑ-ի կողմից էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույցերը առժամանակ հանդարտվել են, սակայն ամեն բան կարող է վերսկսել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարած միջազգային աուդիտից հետո, որ կարող է մինչեւ 3-6 ամիս տեւել:

«Հայաստանի հելոֆիկացիայի ծրագրի» հեղինակ Վահան Համազասպյանը հայտնել է, որ «հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչքան արեւային ժամեր ունենք մենք ու դա չենք օգտագործում, ուղղակի հանցագործություն է»:

Հելոֆիկացիան արեւային էներգիայի զանգվածային օգտագործումն է. «Գյուղերում մենք ունենք 350.000 տնտեսություն, եթե նրանք բոլորը օգտագործեն մեր մշակած արեւային սարքերը՝ յուրաքանչյուրը 20 կՎ hզորությամբ, արդյունքում՝ կստանանք հայկական ատոմակայանի արտադրության հնգակի չափով լրացուցիչ էներգիա»:

Մասնագետը ցավով է նշում, որ իշխանությունները չեն ուզում նպաստել այս ծրագրի զարգացմանը. «Արեւի ջերմային էներգիան շատ էժան կլինի՝ 0.3 դրամ ԿՎ/Ժ-ի համար, իսկ նրանք հիմա շատ-շատ ավելի թանկ են ծախում»:

Իսկ հնարավոր է արդյո՞ք, որ հելոֆիկացիայի ծրագրի ներդրման արդյունքում, մարդիկ կարողանան ամբողջությամբ հրաժարվել պետության առաջարկած թանկ էլեկտրաէներգիայից: Վահան Համազասպյանը նկատում է. «Ամբողջությամբ հրաժարվել չեն կարող, բայց երբ այս ծրագրը կիրառվի ու այլընտրանքային էլեկտրաէներգիա լինի, կվերանա ոլորտի մոնոպոլիզացիան, ՀԷՑ-ը ստիպված կլինի էժանացնել սակագինը»: Գիտնականի հաշվարկներով՝ գյուղական համայնքներում, արեւային էներգիան կարող է փոխարինել օգտագործվող էներգիայի 60%-ը:   Continue reading

Հակաիրականությունը՝ ադրբեջանական կեցակարգ – Հայկական զինուժի ղեկավար Սեյրան Օհանյանը պիտի Զաքիր Հասանովին պատասխանի Նժդեհի ոճով՝ «շատ եկե՛ք ու շուտ եկե՛ք» … բայց հետո վայնասուն մի բարձրացրեք…

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը չի դադարում հատկապես այն ժամանակ, երբ Բաքուն գրանցում է հերթական քաղաքական պարտությունը եվրոպական այս կան այն կառոււյցում: Իսկ Ադրբեջանի պարտությունները հաճախակի են դարձել, եւ դա նկատելի է ինչպես արեւմտյան, այնպես էլ ռուսական ճակատներում:

Հակառակ այս իրողության, Հայաստանը կարողանում է զարգացնել հարաբերությունները ինչպես այդ երկու ուղղությունների, այնպես էլ արեւելյան՝ չինական ուղղության հետ:

Եվ ահա Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ ստեղծման 97-ամյակին նվիրված ուղերձում կրկին հոխորտալու առիթ է գտել: «Հակամարտության լուծման միակ ճանապարհը հանդիսանում է՝ Ադրբեջանի տարածքների օկուպացիայից ազատելու նպատակով՝ Հայաստանի զինված ուժերի վերջնական ու անվերապահ դուրս բերումը մեր տարածքներից»,- ասել է նա եւ ապա նշել, որ իրենք շարունակում են համագործակցել եվրոպական ամենաբարձր մակարդակներում եւ ընթացիկ ժամանակաշրջանում միջազգային տեսչական խմբերը իրենց ԶՈւ-երում՝ «Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրի» շրջանակներում անցկացրել են 4 ստուգումներ («գնահատող այցի» շրջանակներում՝ մեկ, «Վիեննայի փաստաթղթի» շրջանակներում՝ 11 եւ «Նշված շրջանի» շրջանակներում 4 ստուգումներ): Դրանից բացի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից շփման գծում կազմակերպվել է 24 դիտարկում:

«Մեր բանակը վերահսկելով ամբողջ շփման գծում իրավիճակը, վերջին տարում ապացուցել է իր լիրավ ռազմական առավելությունը: Հակառակորդին ցուցադրելով մեր հզորությունը, մենք նրանց պարզ կերպով ցույց ենք տվել, որ  հակամարտության լուծման միակ ճանապարհը հանդիսանում է Ադրբեջանի բոլոր տարածքների օկուպացիայից ազատելը…»:   Continue reading

Հունաստանը կկարողանա՞ փոխել ներկայիս վիճակը – Ժողովրդավարական ձախողումները ստիպում են անցնել ազգային տնտեսակարգի եւ խիստ ազգային քաղաքականության…

Դեռ 2013թ. հույն ազգայնականները բարձրաձայնում էին իշխանության գալու մասին: Այդ ժամանակ էլ Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարադը դատապարտեց նեոազգայնականների կողմից հակաֆաշիստ Պավլոս Ֆիսասի սպանությունը եւ կոչ արեց քաղաքական տարաձայնությունները լուծել ժողովրդավարական ուղով՝ խոստանալով թույլ չտալ, որ ազգայնականների ժառանգներն ահաբեկեն երկիրը: «Մենք բոլորս գիտենք, որ երկիրը ապրում է ծայրահեղ լարված պահ, եւ մեր ժողովուրդը մեծ կորուստներ է կրում՝ ճգնաժամը հաղթահարելու եւ տնտեսական վերածննդի հասնելու համար»,- հայտարարել էր վարչապետը: Նրա խոսքերով՝ հակաֆաշիստ Ֆիսասի սպանությունը դատապարտում է յուրաքանչյուր հույն եւ իրենք պայքարում են, որպեսզի հույն ժողովուրդն այլեւս կորուստներ չկրի, սակայն բռնության ուղին փլուզում է զարգացման, խաղաղության ու ծաղկման հասնելու ցանկացած հեռանկար:

Այդ ժամանակ կառավարությունը վստահ էր ու «լի վճռականությամբ՝ թույլ չտալու, որ ազգայնականների ժառանգները թունավորեն հասարակական կյանքը, հանցագործություններ կատարեն, ահաբեկեն եւ խարխլեն երկրի հիմքերը, որը ժողովրդավարության հայրենիքն է: Ժողովրդավարությունն ավելի ուժեղ է, քան պատկերացնում են դրա թշնամիները»:

Իսկ մինչ այս, Հունաստանի խորհրդարանը կողմ էր քվեարկել ճգնաժամից դուրս գալու կառավարության ծրագրին, որով նախատեսվում էր զգալիորեն կրճատել պետական ծախսերը՝ դրսից ստացվող ֆինանսական աջակցության դիմաց։ Արժույթի միջազգային հիմնադրամը եւ եվրոյի գոտու 15 երկրները Հունաստանին արտոնյալ պայմաններով 110 միլիարդ եվրո վարկ հատկացրեցին, իսկ Հունաստանի կառավարությունը 30 միլիարդ եվրոյով կրճատեց պետական ծախսերը, եւ այդ տարիներին ֆինանսական կոշտ քաղաքականություն էր վարում: Բայց բողոքի ցույցերը, գործադուլներն ու հանրահավաքները չէին դադարում։ Արհմիություններն ու ցուցարարները հայտարարեցին, որ պայքարելու են մինչեւ վերջ: Կոշտ պայքար ծավալվեց, տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով անգամ 3 մարդ զոհվեց։

Բայց եղավ կառավարության հայտարարածի հակառակը: Տեղի ունեցավ իշխանափոխություն: Ժողորդավարներն արդեն այնքան էին խարխլել երկրի տնտեսության հիմքերը, որ պատրաստ էին վաճառքի հանել նաեւ հելլենական (հեթանոսական) ժամանակների հունական մշակութային արժեքներն ու հուշարձանները:   Continue reading

Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի (2-րդ մաս)- Սատանա. առասպե՞լ, թե՞ իրականություն… Սատանան սատանայի զավակից տարբեր է… «Հանդերձյալ աշխարհ»… Միջնադարյան սնապաշտությունը…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Սկիզբը՝ թիվ 23-ում

http://www.hayary.org/wph/?p=4913 – Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի – ՄեկԱրարչական սկզբունքներից են սնվում ու գոյատեւում Բարին ու Չարը (մաս 1-ին)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Սատանա. առասպե՞լ, թե՞ իրականություն

Թե ինչպես է առաջացել չարը, միշտ եղել է մարդու հետաքրքրության շրջանակում, ի սկզբանե եւ այսօր էլ, այդպես է լինելու նաեւ հետայսու՝ մինչեւ Երկրային կյանքի ավարտը, քանի որ Երկնային կյանքում դա ակնհայտ է դառնում…

Սատանա բառը ծագել է հին եբրայերեն satan բառից, որը նշանակում է  սադայել, բանսարկու, չարախոս, հակառակորդ, ընդդիմադիր, մատնիչ, ըմբոստ, ապստամբ, սադրիչ:

«Մութ» աստվածների պաշտամունքը, մութ ուժի երկրպագությունը գոյություն է ունեցել բոլոր ժամանակներում, երբ արդեն տրոհվել էր Համաարիական Տիեզերահաս Հավատը: Իսկ այդ հավատի հավատավորների համար առավել քան ակնհայտ էր, որ Աստված չի՛ կարող չար լինել, որ Աստված չի՛ կարող մարդուն անարգել, որ Աստված Տիեզերքի Արարչի այն մասնիկն է, որը պաշտպանում է Համատիեզերական Բարի Առանցքը…

Բայց, ինչպես նշել եմ արդեն, համաարիական հավատի մասնատումը ազգային-հեթանոսական հավատների, այդ համակարգերում սկսեց որոշակի տեղ տալ չար ուժերին: Հին Միջագետքում, Կարթագենում, նաեւ մայաների, ացտեկների, ինկերի ու այլ քաղաքակրթությունների մեջ «մութ» աստվածները կարեւոր դեր են խաղացել եւ ունեցել են իրենց պաշտոնական ծիսակարգերը, օրինակ՝ Ներգալը, Սեթը, Բաաղը, Հադեսը եւ «խավարի» ուրիշ  աստվածներ ավելի քիչ չեն պաշտվել, քան «լուսավոր» աստվածները:

«Մութ» կամ չար աստվածների պաշտամունքում զանգվածային մարդկային զոհաբերություններով առավել աչքի են ընկել սեմիթական ժողովուրդները՝ փյունիկացիները, կարթագենացիները, հրեաները, ինչն էլ հանդիսացել է նրանց նկատմամբ Հին աշխարհի այլ ազգերի չափազանց բացասական վերաբերմունքի պատճառ: Հետո, իհարկե այդ ամենը թափանցել է նաեւ այլ տարածաշրջաններ: Սատանան վերցրել է անդրաշխարհի աստծո գծերը՝ իր բանսարկու, չարախոս եւ սադրիչ կերպով դառնալով հակառակորդ եւ ընդդիմադիր Տիեզերական բարի Առանցքին: Ինչը այսօր շատերի մոտ հասկացվում է՝ Աստծուն, քանզի ՄեկԱրարչական Բազմաստվածային համակարգը «կորցրել» է Արարչին ու մյուս Աստվածներին: Եթե ավելի հետ գնանք՝ դեպի նեոլիթյան Երկրի աստծո գծերը, ապա այլ կերպ ասած՝ նեոլիթյան Երկրի աստվածը երկարատեւ ու բարդ էվոլյուցիայի հետեւանքով դարձավ քրիստոնյաների պատկերացրած սատանան: Նրա սեւ գույնը, հավանաբար, կապված է վերջինիս կեցության վայրի հետ, որն ըստ մարդկային պատկերացումների՝ մթի թագավորությունն է՝ անդրաշխարհը:   Continue reading

Հայկական խոհանոց – Համեմով եւ սամիթով լոբի… Կիթառի փառատոնը՝ Երեւանում… Հայուհին Չայկովսկու անվան միջազգային մրցույթի մրցանակակիր… Բյուրականի աստղադիտարանը՝ տարածաշրջանային աստղագիտական կենտրոն… Կստեղծվի նոր Հայկական հանրագիտարան… Այցելե՛ք www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – Համեմով եւ սամիթով լոբի

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Համեմով եւ սամիթով լոբի

Բաղադրությունը – Լոբի – 1 կգ, սոխ – 1 գլուխ, լոլիկ – 1 հատ, սխտոր – 1 գլուխ, սամիթ – 1 կապ, համեմ – 1 կապ, կարագ – 50 գրամ, ձու – 4 հատ, սպիտակ գինի – 50 գ, թթվասեր – 2 ճաշի գդալ, աղ:

Պատրաստման եղանակը – Լվացած լոբին մանր կտրատել, շերտ – շերտ վրան դնել սոխը, 4 մասի բաժանած լոլիկը: Սխտորն էլ դնել մեջտեղում: Երեսին դնել կարագը եւ վրան լցնել գինին: 5 րոպե եփել ուժեղ, հետո՝ մարմանդ կրակի վրա:

Մանր կտրտած կանաչին եւ թթվասերով հարած ու աղով համեմված ձուն լցնել երեսին: Ի դեպ, կանաչին ու ձուն կամ շերտ-շերտ լցնել լոբու վրա կամ կանաչին խառնել ձվի մեջ ու նոր լցնել: Կրակի վրա թողնել 3-4 րոպե: Նույնը կարելի է առանց ձվի, բայց՝ կանաչիներով:

Գիտա-մշակութային Հայաստան —————————–

Կիթառի փառատոնը՝ Երեւանում

Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է կիթառի փառատոն, ինչի մասին տեղեկացրել է Երեւանի կիթառահարների ասոցիացիան: Երեւանյան միջազգային կիթառի փառատոնը կկայանա հուլիսի 6-24-ը, որի նպատակն է միջազգային մակարդակի բարձրացնել Հայաստանում դասական կիթառի արվեստը: Սա հնարավորություն կտա հայ դասական կիթառահարներին ծանոթանալ մեր ժամանակների դասական կիթառի միջազգային դպրոցին: Հայ երիտասարդ տաղանդավոր դասական կիթառահարները հնարավորություն կունենան ունկնդրել եւ դասեր վերցնել այսօրվա առաջադեմ միջազգային ճանաչում ունեցող կիթառահար-պրոֆեսորների մոտ:

Փառատոնի շրջանակներում տեղի կունենան բազմաթիվ համերգներ եւ վարպետության դասեր Երեւանի առաջնակարգ դահլիճներում: Հյուրերն են հանրաճանաչ դասական կիթառահար, միջազգային մրցույթների դափնեկիր՝ Դավիթ Դյակովը (Գերմանիա/Բուլղարիա), Մոսկվայի «Կիթառի Վիրտուոզներ» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայի եւ Մոսկվայի Մշակույթի պետական համալսարանի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Արտյոմ Դերվոեդը (Ռուսաստան), հայտնի կոմպոզիտոր-կիթառահար, Նայմեգենի պետական համալսարանի պրոֆեսոր Ռոլֆ Ստրավերը (Նիդերլանդներ):   Continue reading

Բաքվում հնարավոր չէր շատ մեդալներ նվաճել… Այնուամենայնիվ 1 մեդալ կարողացանք նվաճել Բաքվում… Հայ մարզիկներին չկացնահարելը դեռ խաղաղասիրություն չէ…Հայաստանի ակումբները եվրախաղերում… Պատերազմի ժամանակ ֆուտբոլի մրցաշար է կազմակերպվել… 28-րդ համաշխարհային ուսանողական եւ Համահայկական 6-րդ խաղերը…

Աշխարհի մարզական հեւքից.-

Բաքվում հնարավոր չէր շատ մեդալներ նվաճել

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը եւս մեկ անգամ հավաստեց, որ ճիշտ էին այն ընդդիմացողները (այդ թվում՝ «Լուսանցք»ը), որ համարում էին անիմաստ հայ մարզիկների Բաքու մեկնելը: Նախ՝ քաղաքական նկատառումներից ելնելով (ովքեր հայտարարում էին, թե սպորտը պիտի զերծ մնա քաղաքականությունից, հասկացա՞ն հիմա…)՝ Եվրոպան ընդառաջել էր (ակնհայտ է կաշառատվությամբ, քանզի միայն Ադրբեջանն էր հայտ ներկայացրել խաղերի անցկացման) ոչ միայն մեզ թշնամի երկրին, այլեւ այն պետությանը, որտեղ ամենաշատն են ոտնահարվում այդ եվրոպացիների իսկ հռչակած արժեքները: Նաեւ այն պարզ պատճառով, որ հայադրբեջանական համարվող սահմանագծին պարբերաբար սահմանախպախտումներ են լինում եւ հայ զինվորներ են զոհվում, վիրավորվում: Եվ, որ ակնհայտ էր, Բաքուն այդքան գումար ծախսելով՝ չէր թողնելու, որ հայերը հարուստ ավար վաստակեն եվրախաղերում, այսինքն՝ կաշառքի «ծրագրում» նաեւ դա էր ամրագրված...

«Եվրոպական խաղերը եթե անցկացվեին ոչ թե Ադրբեջանում, այլ մեկ այլ երկրում, ապա մենք ավելի շատ մեդալներ կնվաճեինք: Սակայն Բաքվում դա հնարավոր չէր, քանի որ այնտեղ մեծ էր լարվածությունը եւ հոգեբանական ճնշումը»,- Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը նշել է, որ մրցավարներն ավելի հաճախ էին սխալներ թույլ տալիս մեր ըմբիշների նկատմամբ. «Մրցամարտից հենց անցնում էր 1 րոպե, մրցավարները, կարծես ձայն ձայնի տված, անպայման զգուշացնում էին մեր ըմբիշներին: Այդ մեկերկու միավորներն ի վերջո ազդում էին վերջնական ելքի վրա»:

Գնահատելով իր ղեկավարած հավաքականի ելույթը՝ Արայիկ Բաղդատյանը նշել է, որ իր սպասելիքները որոշ չափով արդարացրեց ծանր քաշային Լեւան Բերյանիձեն. «Նա հաղթեց աշխարհի հնգակի չեմպիոնին՝ Գացալովին, բայց 3-րդ տեղի համար պայքարում զիջեց իր հայրենակցին՝ վրացի ըմբիշին: Մեր մյուս 5 ըմբիշները հոգեբանորեն պատրաստ չէին այս մրցումներին: Սակայն, ես արդեն նշել էի, որ եվրոպական խաղերը մեզ համար նախապատրաստական փուլ էր աշխարհի առաջնությունից առաջ, ուստի այս արդյունքը լուրջ ձախողում չեմ համարում»: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կարճատեւ հանգստից հետո կսկսի պատրաստվել ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա սեպտեմբերին, Լաս Վեգասում: Մեր ընտրանին մինչեւ մրցումերի մեկնարկը ուսումնամարզական հավաքներ կանցկացնի Ծաղկաձորում, Ռուսաստանում, Վրաստանում եւ ԱՄՆ-ում:

Այնուամենայնիվ 1 մեդալ կարողացանք նվաճել Բաքվում

Եվրոպական 1-ին խաղերում, որը միաժամանակ համարվում է Եվրոպայի առաջնություն, մերոնք ընդամենը 1 մեդալ են նվաճել՝ հանձին հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի, ով 66 կգ քաշային կարգում գրավել է 2-րդ տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի: Հիշարժան էր նաեւ այն, որ մեր մարզիկի կիսաեզրափակչի մրցակից՝ ադրբեջանցի Հասան Ալիեւը, մրցանակաբաշխության ժամանակ պարզապես ամաչում էր գլուխը բարձր պահել:

Մեր մնացած 25 մարզիկ-մարզուհիները բավարարվել են ընդամենը մասնակցությամբ:

Հայ մարզիկներին չկացնահարելը խաղաղասիրություն չէ

Եվրախաղերին անդրադարձել են նաեւ խորհրդարանականները եւ նշել, որ Ադրբեջանը չի կարող Բաքվի եվրոպական օլիմպիական խաղերն օգտագործել խաղաղասերի դեմքով հանդես գալու համար։   Continue reading

Մի՛ տարանջատվեք եւ մի՛ թույլ տվեք փոխել շարժման հստակ ուղղությունը

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը այս օրերին առանց քաղաքական որեւէ նկատառման, բացառապես երիտասարդական կառույցների միջոցով սատարել են «Ո՛չ թալանին» նախաձեռնությանը, որը կազմակերպեց ու նախաձեռնեց էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարը:

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը համաժողովրդական պայքարի վերածվեց, ինչը մի խումբ երիտասարդների հասուն գործելաոճի եւ ազնիվ պայքարի արդյունք եղավ, նաեւ յուրաքանչյուր հայի սրտով էր: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ առաջարկեց հանդիպել եւ բանակցել, սակայն նախաձեռնության կազմակերպիչները նախընտրեցին հեռահար բանակցությունը եւ պայքարի շարունակականությունը: Ի վերջո, նախաձեռնողները հասան այդ դրական արդյունքին, որ երկրի նախագահը իր մոտ հրավիրած համապետական քննարկմանը հավաստեց միջազգային աուդիտի անցկացման անհրաժեշտությունը եւ հանգամանալից ստուգումների ապահովումը, որին կարող են մասնակցել նաեւ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները:

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են հայրենասեր երիտասարդների համառությունն ու հաղթական առաջին քայլերը եւ կրկին առանց քաղաքական որեւէ նկատառման, հայտնում իրենց աջակցությունը շարունակվող պայքարին, որը կշարունակվի Ազատության հրապարակում: Ողջունում ենք նաեւ կուտակային դեմ պայքարած «Դեմ եմ»-ի տղարների՝ «Ո՛չ թալանին» շարժմանը աջակցելու գործելաոճը, քանի որ «Դեմ եմ»-ի կազմակերպիչները արդեն ապացուցել են, որ կարողանում են զերծ մնալ քաղաքական խաղերին տրվելուց եւ պայքարում են հանուն նպատակի հաղթանակի: Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 23-ի (369) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան –  http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Վարչապետին մեծ վատություն է ցանկացել անել – նոր տեքստագիր է պետք նրան… Իսկ առհասարակ Բաղրամյան պողոտա պետք է գնալ, հանդիպեք մարդկանց, կենդանի շփումը շատ բան կշտկի…

2. Լեզուն խոսելու, բայց նաեւ լռելու համար է… Ընկերություններն ազգայնացնելու ժամանակն է… Ինքներս դառնանք ՀԷՑ-ի բաժնետերերը… Մի՛ մուծեք, թող տրաքի… Կարեւորը՝ եվրոպական չափանիշներով են ծեծել… Որոշել՝ որն է պահանջը… Բիբինը գործուղմա՞ն է, թե՞ փախել է… Թանկացումը կծավալվի ու կկործանի…

3. Երբ ուրիշի կլոզը մենք ենք պարտակում – Միջազգային արձագանքները՝ Հայաստանում էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարին… Պահանջ, որ բոլորիս սրտով է…

4. Ի՞նչ է կատարվում մեր էներգետիկ ոլորտում… Երեւանում մայդան չկա՛ – Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը իզուր է փնտրում (գերտերություններն ու ածանցյալ պետությունները եւս)… Ռուսաստանն ուժով ճնշում է, բայց … կկորցնի … թվում է, թե դիրքերն ամրապնդում է, բայց իրականում կորցնում է…

5. Կդառնա՞ Պուտինը Ստալին, Ռուսաստանի Դաշնությունն էլ՝ Խորհրդային Միություն – Թե՞ արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվի… Հայաստանի բնակչության 1/3-ը կդառնա՞ ՌԴ քաղաքացի…

6. Վալերի Պերմյակովը կորե՞լ է – Իսկ Ավետիսյանների հարազատները մտադիր են նրանց տունը վերածել տուն-թանգարանի… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

7. Բաքվի բանանը բումերանգ դարձավ – Ադրբեջանին խոստացած զեկույցը տապալվեց՝ Հայաստանը «օկուպանտ» եւ «ագրեսոր» չէ… ԼՂՀ ԱԺ խմբակցությունների համատեղ հայտարարությունը… ՄԻԵԴ-ը («Չիրագովի» ու «Սարգսյանի» գործերում) հեռու մնաց Արցախի կարգավիճակի հարցից…

8. Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի – ՄեկԱրարչական սկզբունքներից են սնվում ու գոյատեւում Բարին ու Չարը (մաս 1-ին)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

9. Միշտ անհանգիստ – Տերերը հայտնի են, ձեռքները բռնող չկա… Գառնու ձոր մեքենայով գնացողները ու՞մ են վճարում ստիպված – Իսկ բարձրաստիճան տերերին վաղուց գիտեն… Տեղադրեք ձեր գովազդը www.hayary.org-ում եւ «Լուսանցք»-ում…

10. Օրիխալք – Ատլանտիդա կղզու կենտրոնում եղել է օրիխալքից պատրաստված կոթող, որի վրա արձանագրված են եղել «աստվածային սուրբ օրենքները»… Սա հիշեցնում է «Սասնա ծռեր»-ում նկարագրված Պղնձե քաղաքը…

11. Հայկական խոհանոց – Սիբեխով աղցան… Վատ լուր՝ բուսակերների համար… Աշխարհի մարզական հեւքից – Ադրբեջանի PR-հաղթանակը վերածվեց PR-աղետի… Այնուամենայնիվ մի հայկական շնորհակալություն հակահայ Բաքվին…

Թանկացումը կծավալվի հանրային բոլոր ոլորտներում ու կտանի նոր կեղեքման…

Ցանկացած թանկացում կտանի շղթայական ծավալման ու ի վերջո կկործանի մեզ: Կկործանի, քանզի այսօր մենք պատերազմական դադարի մեջ գտնվող երկիր ենք, արտաքին թշնամիներով պարուրված եւ միայն ներքին անդորրը եւ կայունությունը կօգնի մեզ հաղթահարել արտաքին վտանգները… Բայց բավարար քայլեր չենք անում այդ իրավիճակը ստեղծելու համար, իսկ հակառակն անելու համար ներքին թշնամին օգտվում է ընձեռած հնարավորություններից ու արտաքին օժանդակություններից…

Մեր իշխանությունները պիտի հստակ քայլեն տնտեսության որոշակի հատվածի ազգայնացման ճանապարհով: Հասկանալի է, որ խոսքը ռազմավարական նշանակության արտադրությունների եւ սպասարկման բնագավառի մասին է նախ եւ առաջ: Օտարը երբեք չի կարող ավելի լավ տնտեսվար լինել, քան՝ մենք: Ավելի ճիշտ՝ միտումնավոր չի լինի լավը… Պարզապես պիտի մեզ հավաքենք ու մերոնց պատժել սովորենք: Եվ տնտեսությունը կմտնի ռիթմիկ հուն՝ կգնա կայունության, ապա՝ կայացման… Այլապես պիտի հավերժական թանկացումների ուղին բռնենք՝ օտարի ձեռքին ու մտքին նայելով, ինչն իրականում հավերժ չէ՝ կկործանի շատ արագ.- համոզված է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը:

Մեր այսօրվա երիտասարդությունը նույնպես համարձակ է ու կամային, եւ պետք է փայփայել այդ որակները, համարձակությանը ոգեղենություն հաղորդել, ոչ թե փշրել այն: Մեր երիտասարդությունը ազգի ներկայիս բանակն է ու վաղվա միտքը, ապագայի հոգեւոր տեսլականը, ուստի նրա ազգային ու սոցիալական պայքարի ոգին միայն կհասունացնի մեր ներկան, վաղվա օրն ու ապագան… Սա հաստա՛տ փայփայել է պետք: Հայ արի երիտասարդները եւս կշարունակեն մասնակցել սոցիալական արդարությանն ուղղված բոլոր պայքարներին, առանց քաղաքական ելույթների ու երեւույթների, իսկ երբ խիստ անհրաժեշտ լինի՝ կմասնակցենք նաեւ մենք՝ բոլորս…

Երբ ուրիշի կլոզը մենք ենք պարտակում – Միջազգային արձագանքները՝ Հայաստանում էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարին… Պահանջ, որ բոլորիս սրտով է…

Երբ իմ տանն ինչ-որ իրադարձություն է լինում, ես անպայման հետեւում եմ հեռու ու մոտիկ հարեւանների կարծիքներին ու ոչ այն պատճառով, որ դրանք ինձ հետաքրքիր են, այլ՝ որ դրանցով կարող եմ հասկանալ, թե ով ինձնից ինչ է ակնկալում (դրանքն ու դրանցովը կարծիքներին է վերաբերում): Այլ կերպ՝ իմ երկրում կատարվող որեւէ դեպքի միջազգային արձագանքներն ուսումնասիրելով՝ կարող եմ հասկանալ, թե որ երկիրն ինչ է ուզում որ իմ երկրում լինի:

Հիմա՝ էլէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան Երեւանում եւ Գյումրիում ոստիկանները, մեղմ ասած, կոպտորեն ցրեցին: Ի՞նչ է հուշում միջազգային, իմա՝ երկու բեւեռների անդրադարձը (տարբեր երկրներ «կցված» են բեւեռներից որեւէ մեկին):

Մինչ այդ ասեմ, ես հավատում եմ, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնության պայքարի պատճառը էլէներգիայի սակագնի բարձրացումն է, եւ հատկապես երիտասարդներն ունեն հստակ պահանջ եւ ազնիվ մղումներ, այն է՝ պարտավոր չենք վճարել ռուսական ընկերության սխալների եւ ճոխությունների դիմաց: Գիտեմ նաեւ, որ այդ պայքարի մեջ կան մարդիկ, ովքեր ցույցեր անելու համար տարիներ շարունակ գումար են ստանում: Բայց դրանք (դրանք եմ ասում, որովհետեւ հենց դրանք են վարկաբեկում ամեն առողջ ընդվզում) գոնե այս պահին շատ չեն, եւ էլէներգիայի թանկացման դեմ պայքարողները, ընդգծում եմ՝ հատկապես երիտասարդները իրենց մղումներում անկեղծ են եւ իրենց պահանջներին տեր են: Պահանջ, որ բոլորիս սրտով է. եթե որեւէ ընկերություն վատ է աշխատել, պետք է պատասխանատվության ենթարկել՝ բոլոր հետեւանքներով հանդերձ:   Continue reading

Վարչապետին մեծ վատություն է ցանկացել անել – նոր տեքստագիր է պետք նրան… Իսկ առհասարակ Բաղրամյան պողոտա պետք է գնալ, հանդիպեք մարդկանց, կենդանի շփումը շատ բան կշտկի…

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ կառավարության նիստը ելույթով սկսեց: Ես չգիտեմ, թե ով էր գրել այդ ելույթի տեքստը, բայց հաստատ գրողը վարչապետին շատ մեծ վատություն է ցանկացել անել: Ու նա հաջողեց դրանում:

Եթե ուշադիր կարդանք գործադիր իշխանության ղեկավարի ելույթը, կտեսնենք, որ այն հենց սկզբից՝ երկրորդ պարբերությունից, լի է իրար հակասող խոսքով:

«Հասարակությունում տարածված է այն մտայնությունը, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված է բաշխիչ ցանցերում առկա չարաշահումներով, ժողովրդական լեզվով ասած՝ թալանով: Չեմ բացառում, որ չարաշահումներ եղել են: Բայց ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ անկախ նրանից, թե ինչպիսի եւ ինչ չափերի չարաշահումներ կարող էին լինել ընկերությունում, դրանցից ոչ մի լումա չի հաշվարկվել սակագնի մեջ»,- ասում է վարչապետը:

Նախ՝ այս տեքստը գրողը վարչապետին գցել է, մեղմ ասած, անհարմար վիճակի մեջ: Որովհետեւ եթե վարչապետը չի բացառում, որ չարաշահումներ են եղել, ուրեմն չի կարող ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ այդ չարաշահումները չեն ներառվել սակագնում: Քանի որ, եթե չարաշահումների չափը, ծավալը եւ կառուցվածքը չգիտենք, չենք կարող իմանալ՝ ներառվել են դրանք սակագնում, թե ոչ:   Continue reading

Լեզուն խոսելու, բայց նաեւ լռելու համար է… Ընկերություններն ազգայնացնելու ժամանակն է… Ինքներս դառնանք ՀԷՑ-ի բաժնետերերը… Մի՛ մուծեք, թող տրաքի… Կարեւորը՝ եվրոպական չափանիշներով են ծեծել… Որոշել՝ որն է պահանջը… Բիբինը գործուղմա՞ն է, թե՞ փախել է… Թանկացումը կծավալվի ու կկործանի…

Ում համար՝ ոնց կամ՝ դու՛ ասացիր – Լեզուն խոսելու, բայց նաեւ լռելու համար է

– Ցանկացած թանկացում կտանի շղթայական ծավալման ու ի վերջո կկործանի մեզ: Կկործանի, քանզի այսօր մենք պատերազմական դադարի մեջ գտնվող երկիր ենք, արտաքին թշնամիներով պարուրված եւ միայն ներքին անդորրը եւ կայունությունը կօգնի մեզ հաղթահարել արտաքին վտանգները… Բայց բավարար քայլեր չենք անում այդ իրավիճակը ստեղծելու համար, իսկ հակառակն անելու համար ներքին թշնամին օգտվում է ընձեռած հնարավորություններից ու արտաքին օժանդակություններից…

Մեր իշխանությունները պիտի հստակ քայլեն տնտեսության որոշակի հատվածի ազգայնացման ճանապարհով: Հասկանալի է, որ խոսքը ռազմավարական նշանակության արտադրությունների եւ սպասարկման բնագավառի մասին է նախ եւ առաջ:

Օտարը երբեք չի կարող ավելի լավ տնտեսվար լինել, քան՝ մենք: Ավելի ճիշտ՝ միտումնավոր չի լինի լավը… Պարզապես պիտի մեզ հավաքենք ու մերոնց պատժել սովորենք: Եվ տնտեսությունը կմտնի ռիթմիկ հուն՝ կգնա կայունության, ապա՝ կայացման… Այլապես պիտի հավերժական թանկացումների ուղին բռնենք՝ օտարի ձեռքին ու մտքին նայելով, ինչն իրականում հավերժ չէ՝ կկործանի շատ արագ.- համոզված է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը:

Մեր այսօրվա երիտասարդությունը նույնպես համարձակ է ու կամային, եւ պետք է փայփայել այդ որակները, համարձակությանը ոգեղենություն հաղորդել, ոչ թե փշրել այն: Մեր երիտասարդությունը ազգի ներկայիս բանակն է ու վաղվա միտքը, ապագայի հոգեւոր տեսլականը, ուստի նրա ազգային ու սոցիալական պայքարի ոգին միայն կհասունացնի մեր ներկան, վաղվա օրն ու ապագան… Սա հաստա՛տ փայփայել է պետք:

Հայ արի երիտասարդները կշարունակեն մասնակցել սոցիալական արդարությանն ուղղված բոլոր պայքարներին, առանց քաղաքական ելույթների ու երեւույթների, իսկ երբ խիստ անհրաժեշտ լինի՝ կմասնակցենք նաեւ մենք՝ բոլորս…

* * *

Ընկերություններն ազգայնացնելու ժամանակն է

System of a Down ռոք խմբի մենակատար, աշխարհահռչակ երաժիշտ  Սերժ Թանգյանն արձագանքել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին եւ Facebook-ի իր էջում գրել, թե՝ 1. հանրային ծառայությունների ոլորտում գործող օտարերկրյա, մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունները պետք է պետական ակտիվներ դառնան եւ խստորեն կարգավորվեն եւ վերահսկվեն անկախ մարմնի կողմից, 2. Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ամրապնդվում է, 3. նախկինում հաջողված խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաները, ինչպես հանրային տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բողոքը, տվեցին իրենց պտուղները»:

Ինքներս դառնանք ՀԷՑ-ի բաժնետերերը

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն առաջարկում է ազգայնացնել ՀԷՑ-ը: Նա իրավացի է, ճիշտ պահն է, որպեսզի պետությունը ազգայնացնի բաշխիչ էլեկտրացանցերը:

Տնտեսագետն առաջարկում է ստեղծել բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը կբախշվեն բնակչությանը: «Այսինքն՝ մենք ինքներս կդառնանք բաժնետերեր, ինքներս էլ կիրականացնենք վերահսկողություն, կմասնակցենք գործերի կառավարմանը, որոշումների կայացմանը: Այս դեպքում վերհսկողությունը ավելի խիստ կլինի եւ ավելի սրտացավ վերաբերմունք կլինի սակագնի, շահույթի ձեւավորման հարցում, քան մասնավոր ընկերությունների դեպքում է»,- ասաց տնտեսագետը:

Բացի այդ, նա համարում է, որ կարելի է բաշխիչ էլեկտրացանցերը լիազորագրային կառավարման հանձնել: «Այն ընկերությունը, որը կկառավարի բաշխիչ էլեկտրացանցերը, շահույթ չպետք է ունենա, պարզապես պետք է ստանա բարձր աշխատավարձ՝ արդյունավետ կառավարման պայմանով»:   Continue reading