Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները փակվել են աճով․ Stoxx 600-ն աճել է երրորդ առևտրային նստաշրջանն անընդմեջ
- Հայաստանը միացել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրման գործընթացին
- CoreWeave-ի տպավորիչ հաշվետվության ֆոնին չորեքշաբթի օրը Ուոլ Սթրիթում աճ է գրանցվել
- Հայաստանը ժամանակավոր արգելք է սահմանել սիգի ձկնկիթի արտահանման վրա
- Նարեկ Կարապետյանը, Աբրահամյանը, Սուքիասյանը, Ղազինյանն անձեռնմխելիությունից կզրկվե՞ն. մամուլ
- Թրամփը Պուտինին առաջարկել է Եվրոպայի հետ անվտանգության նոր համաձայնագիր նախապատրաստել․ Axios
- Երուսաղեմում հրեա կինը թքել է Սուրբ Հակոբ վանքի մուտքի մոտ (վիդեո)
- Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել
- 203 երթուղու՝ Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում «Կիլիկիա» ավտոկայանն է. Վաղարշապատի համայնքապետարան
- Փաշինյանը Դուբլինում է. կառավարության նիստը վարում է փոխվարչապետը
Ա1պլյուս- Գործընկերների հետ պետք է բանակցենք, որ ՀՀ-ում ներդրումներն ազգային արժույթով անեն. ԿԲ նախագահ (տեսանյութ)
- ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Կառավարության հերթական նիստը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- ԿԳՄՍՆ-ի և ՀԷՑ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր
- Քոչարյանի հետ այնքան էլ հեշտ չէ (տեսանյութ)
- Վարչապետը ժամանել է Դուբլին
- Օրացույց․ 11-ը նոյեմբերի․ Վանո Սիրադեղյանը ասուլիսի չեկավ, լրագրողները պարում են (տեսանյութ)
- Նոր ուժի մեջ մտած կարգ՝ ինքնակամ կառույցների մասով, ամեն բան տխուր է․ Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
- Դա բավականին մեծ ու նշանակալից իրադարձություն է (տեսանյութ)
- Իրերս եմ հավաքում, մեկնում եմ Դուբլին․ Փաշինյան (տեսանյութ)
Category Archives: Հոդվածներ
Մտորումներ ապրիլքսանչորսյան ցավից առաջ.- Գարուն ա, ծաղիկ ա արել – Երբ վերադարձ լինի ուժին ու հաղթությանը… Մի նոր գարնան օր Հայկի զարմից՝ «Արա»յի որդի մի Արմին, բազմելու է «Հայոց գահին» (Պօղոս Արմէնակ Լագիսեան, ԱՄՆ)…
…Մի նոր գարնան օր Հայկի զարմից՝ «Արա»յի որդի մի Արմին, բազմելու է «Հայոց գահին», երկիրը կառավարելու հին աստուածների բարեպաշտութեամբ…
«Գարուն ա», գարնան արարչական լոյս է իջել «Արմինա Լեռնաշխարհին»: «Հայկ Համաստեղութեան» հայոց հին աստուածների տաճարից Մայր Անահիտ դիցուհին է եկել «Արմինա Լեռնաշխարհ», բուռ-բուռ ծաղիկ փռել հայոց լեռների լանջերին, հայոց դաշտերին: Մայր Անահիտը մայրանալու երկունքի լոյս է ցանում այգիներում փթթելու պատրաստ ծառերին: Նրա արարչական խինդով պայթած ծառերն են ծիծաղում, հազար գոյների լոյս ճառագում, ծաղկի լոյսով է արբենում հայոց Արմինա հէքիաթային աշխարհը:
«Գարուն ա». մտե՞լ ես ծաղկած այգիներ, տեսե՞լ ես ծիածանացած ծառերը, ունկնդրե՞լ ես նրանց ծաղկած լոյսի համանուագը: Քու հոգին էլ ծաղիկ չի՞ դարձել, քու հոգին էլ մայրական սիրոյ հրճուանքով չի՞ խայտացել: Քու երկիրը յափշտակած անօրէն մարդիկ արդեօք մտե՞լ են նախնիներիդ Մայր Դիցուհու արարման խանդաղատանքով պայթած ծաղկած այգիներ, չէ՜, եթէ այնտեղ լինէին, ունկնդրէին նրանց համանուագը, նրանց հոգիներում էլ արարում ծաղկած կը լինէր: Չոր, անօրէն, անբարոյ մարդիկ:
Մեհեան է ծաղկած այգին, մեհեան բաց երկնքի տակ, ոչ թէ փակ ու մութ խորշ: Աղօթո՞ւմ ես այնտեղ, չէ՜, բնութեան արարչութեանը չեն աղօթում, սքանչանում են նրա հէքիաթով, նրա մայրացման խորհուրդով, նրա լոյսով, նրա արարումով: Լո՜յս, կեանքի առեղծուած, ամպերում իրար դէմ կռուի ելած հիւլէների պայթիւնի, երկնքում իրար փառելու հրճուանքի պոռթկումն է այն: «Լոյսի մի շողը, մութ յաւիտեանն արժէ», խօսել էր «Հեթանոս երգի» բանաստեղծ Վարուժանը, ինքն էլ Արմին-հայ աստուածների Աշտիշատ աւանի Վահագնի Վահէ-Վահեան տաճարի քուրմ: Continue reading
Մտավորականի հավաքականը՝ հայկական բաղձանք – Ով կհամախմբի մտավորականներին՝ մտավորականություն ստեղծելով… Երեւան-Գառնի-Գեղարդ ճանապարհը տանում է դեպի վարչապե՞տ – Ի՞նչ է կատարվում Ազատ գետի կիրճում…
Մտավորականի հավաքականը՝ հայկական բաղձանք
Այսօր էլ դեռ չենք կարողանում ստեղծել մտավորականության այն կորիզը, որի շուրջը կհամախմբվեն մյուսները: Նման կորիզ կար անգամ ԽՍՀՄ տարիներին, երբ մարդիկ շրջում էին Երեւանում, որպեսզի հանդիպեն նրանց, տեսնեն, թեկուզ մեկ անգամ խոսեն: Մարդիկ հավատում էին նրանց: Մտավորական փաղանգը կար նաեւ արդեն սեւացող 1915-ին, որին էլ թուրքերը առաջիններից տարան գնդակահարության՝ հասկանալով, որ այդպես գլխատում են հայությանը:
Բայց այսօր մենք, ավելի քան 100 տարի հետո, չունենք այդ կորիզը, որ պատիվ ու ապրած կյանքի արժանիք պիտի համարեր գնդակահարությունը թշնամու կողմից…
Ոչ ոք չի ժխտում, որ ունենք անհատ մտավորականներ, իսկապես կան, որոնց խոսքը իրապես լսվում եւ արժեքավոր է համարվում, բայց համախումբ մտավորականություն այդպես էլ չի ստեղծվում: Մեր ոչ հեռավոր եւ վերոնշյալ ժամանակներում հայ մտավորականության հիմքը կազմել են գրողները, հետո նկարիչներն ու քանդակագործները, դերասաններն ու մամուլի ներկայացուցիչները, երաժիշտներն ու ասմունքողները, գիտական աշխարհի մարդիկ եւ այլն: Բայց այսօր որեւէ արվեստի կամ արհեստի կառույց չի կարողանում ստանձնել նախնական աշխատանքը եւ կազմակերպել մտավորականության համախմբումը:
Եթե 100 տարի առաջ հայությունը չկորցներ իր մտավորական փաղանգին, ապա ինքնապաշտպանվելու հարցերին ավելի շուտ կանցներ, քան դա եղավ կուսակցական ու կրոնական կառույցների ներքին ու արտաքին տարաբնույթ խաղերի միջոցով:
Այսօր, երբ երկրի մշակույթի նախարարությունը տանուլ է տալիս մեր արժեհամակարգի գրեթե բոլոր տարրերը, մի նոր ահազանգ է հնչել՝ հայոց ինքնությունը պաշտպանելուն ուղղված:
Միշտ սպասում են, որ գոնե գրողների միությունը կանի առաջին քայլը, ինչպես արեցին Շիրազը, Սեւակը, Իսահակյանը, եւ կգան միանալու մշակույթի ու արվեստ-արհեստների մյուս բնագավառների ներկայացուցիչները, բայց…
Այսօր շատ ենք լսում, թե «սովետական տարիներից մինչ օրս Գրողների միությունում ոչինչ չի փոխվել»… Իհարկե, ամբողջությամբ համաձայն չենք ասված մտքի հետ, սակայն դա չէ էականը: Սովետական տարիների գրողների համայնքի մակարդակը գուցե այսօր էլ բավարարեր մեր նշած կարեւոր գործը սկսելու համար, ուստի համեմատությունները խիստ անհատական են:
Մի բանում չենք կարող չհամաձայնել, որ այս կամ այն միության նախագահի ընտրությունները ոչ մի բանով չեն տարբերվում երկրի նախագահի ընտրություններից: Այ սա է վատը: Քաղաքական ընտրությամբ մտավորականը չի կարող բարեփոխել իր ասպարեզը, ապաեւ՝ ազգայինը: Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(1)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Քառակողմ կառավարման մոդելով աշխարհն ապրել է մինչեւ… Արարիչը որպես սկիզբ՝ ձեւավորում է անեզրականը (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…
Մաս առաջին
Գաղափարական առումով հայոց աշխարհը մեր տարածաշրջանում առանձնանում է այն բանով, որ կրոնական ընկալումներում միաստվածության օրրան է, եւ արեւապաշտական դիցաբանական համակարգի ուսումնասիրման ժամանակ մշտապես հարկավոր է հաշվի առնել՝ հայոց աշխարհը, որպես միաստվածության օրրան, կրոնական դոգմատիկ երեւույթ է։
Ընդհանրապես արեւապաշտական համակարգի վերականգնման փորձը հնագույն շերտերի միջոցով՝ մշտապես բախվում է եղած նյութերի հատվածականությանը կամ նրա առաջնային նյութի հետագա ժամանակաշրջաններում կրած փոփոխություններին: Համանման վիճակն է նաեւ մեր դավանաբանական մշակույթում. մեր հնագույն մշակութային շերտերում նույնպես պահպանված են արեւապաշտական համակարգը հիշեցնող որոշ ավանդապատումներ ու ծեսեր, որոնց միջոցով հնարավոր է ձեւավորել ընդհանրացված պատկերացումներ հայոց արեւապաշտական համակարգի մասին։
Մինչեւ այժմ չունենք որեւէ ամբողջական ուսումնասիրություն համակարգի վերաբերյալ, չնայած այն բանին, որ թե՛ հայկական մշակույթի, եւ թե՛ հարակից մշակույթների մեջ առկա են մեծաքանակ նյութեր, որոնք պահպանված են որպես արեւապաշտական տիեզերաշինության էլեմենտներ: Այս նյութերի օգտագործմամբ մենք կարող ենք ստանալ ամբողջական մի պատկեր արեւապաշտական համակարգի մասին ընդհանրապես եւ հայոց համակարգի մասին՝ մասնավորապես:
Համաձայն կրոնական ընդհանրական ավանդապատումների՝
– արարումից հետո ամենից շատ կրկնվում են աստվածները եւ իրար փոխարինող աստվածների սերունդները, որոնց միջոցով եւ կառավարվում է արարված աշխարհը,
– ըստ դավանաբանական ալգորիթմի՝ կյանքը հենվում է միայն Արարչի վրա,
– բոլոր տիեզերաշինական ավանդապատումները ծագում են մեկ աղբյուրից,
– անցած եւ այս քաղաքակրթության մեզ հայտնի բոլոր առանցքային ավանդապատումների մեջ պահպանել է Արարչության եւ մոնոֆիզիտական՝ միաստվածության գաղափարը: Continue reading
Մարզական աշխարհի խաչմերուկներում՝ մեկ հեւքով.- «Տանկային բիաթլոն»-ի մրցանակ-տանկը չի ուղարկվել Հայաստան… Մեր պատվիրակությունը անտեսեց ադրբեջանցիների սադրանքը… Այցելե՛ք www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնականության ձայնը՝ «Լուսանցք»…
Մարզական աշխարհի խաչմերուկներում՝ մեկ հեւքով
Հայ մարզիկներն իրենց հաղթանակները նվիրել են Արցախի քառօրյա հաղթական պատերազմի հերոսներին
Հայ ծանրորդներն ընդհանուր հաշվարկով առաջինն են
Նորվեգական Ֆորդե քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեր տղամարդկանց հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Մեր թիմը հավաքեց 503 միավոր: 1-ին տեղում Ռուսաստանի թիմն է՝ 524 միավորով, 3-րդ տեղում՝ Թուրքիան: Հիշեցնենք, որ Եվրոպայի այս առաջնությունում աշխարհամասի չեմպիոն դարձավ Անդրանիկ Կարապետյանը: Փոխչեմպիոնի կոչումը նվաճեցին Տիգրան Մարտիրոսյանը եւ Գոռ Մինասյանը: Սիմոն Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ Վանիկ Ավետիսյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ:
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը դարձավ Եվրոպայի թիմային առաջնության հաղթող: Մեր հավաքականը 449 միավորով եւ 5 ոսկե, մեկ արծաթե մեդալով Եվրոպայի թիմային առաջնությունում 1-ինն է: 2-րդ տեղում 435 միավորով Ուկրաինայի թիմն է, 3-րդ տեղում՝ Թուրքիան՝ 399 միավորով:
Կանանց հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն դարձան Հռիփսիմե Խուրշուդյանը եւ Նազիկ Ավդալյանը: Սոնա Պողոսյանը 4-րդ տեղում է, Արփինե Դալալյանը՝ 6-րդ, Աննա Գովելյանը՝ 9-րդ, Իզաբելլա Յայլյանը՝ 10-րդ, եւ Քրիստինե Պետրոսյանը՝ 5-րդ:
Հայաստանի հավաքականը դարձել է հաղթող ընդհանուր հաշվարկում: Հայ ծանրորդները Ֆորդեում նվաճել են 8 ոսկե, 7 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ: 2-րդ տեղում Թուրքիան է, 3-րդում` Ուկրաինան:
Ապրիլի 17-ին ծանրամարտի Հայաստանի հավաքականը 18 մեդալով վերադարձավ Երեւան: Չնայած ուշ ժամին, «Զվարթնոց» օդանավակայանը բազմամարդ էր. մարզասերները ծափահարություններով դիմավորեցին հայ ծանրորդներին: Ծանրամարտի Եվրոպայի լավագույն թիմին դիմավորելու էին եկել նաեւ Հայաստանի ԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչպեսեւ Հայաստանի սպորտի եւ երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը: Այսօրվա դրությամբ ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը օլիմպիական խաղերի 5 ուղեգիր ունի, կանանց հավաքականը՝ 2: Բոլոր ուղեգրերը ձեռք են բերվել դեռ մինչեւ Եվրոպայի առաջնությունը:
– Հայ բռնցքամարտիկներն օլիմպիական 4 ուղեգիր են նվաճել Թուրքիայում – Սամսուն քաղաքում կայացած Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 5 հայ բռնցքամարտիկ վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակիչ էին անցել, որոնցից 4-ը Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել:
– Հայ ըմբիշներն օլիմպիական 1 ուղեգրով են վերադարձել Սերբիայից – Զրենյանին քաղաքում ավարտվեց Օլիմպիական խաղերի վարկանիշային ըմբշամարտի մրցաշարը: Այդ ուղեգիրը նվաճել է 57 կգ քաշային, ազատ ոճային Գառնիկ Մնացականյանը: Իսկ ազատ ոճային Դավիթ Սաֆարյանը եւ հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը բրոնզե մեդալակիր են դարձել: Continue reading
Հայաստանը պետք է վերանայի իր ռազմավարական դաշնակիցներին ու գուցե միանա նոր դաշինքների (Արմեն Ավետիսյան, ՀԱՄ առաջնորդ) – Համահայկական շահերն ու նպատակները միջազգային ասպարեզում առաջնային դարձնելը՝ մեր դաշինքաստեղծ մշտական նախապայման…
http://www.hayary.org/wph/?p=5502 – Հայկական լեռնաշխարհը մարդանման կենդանիների տեղը չէ՛ – Հայ արիները դիմում են Հայաստանի նախագահին՝ ազգ-բանակի ստեղծման առաջարկով… Ինչ էլ մոգոնեն գերտերությունները՝ մեր լեռնաշխարհի միակ բնիկները մենք ենք…
http://www.hayary.org/wph/?p=5501 – Տիար Սերժ Սարգսյան, եղե՛ք Միացյալ Հայաստանի առաջին քարը դնող նախագահը…Ի՞նչ բնույթի պետություն որակել Հայաստանը, եթե հայության հայրենիքի սրտում՝ Երեւանում, գործում է թուրքական խանութ, վխտում՝ մեզ համար կասկածելի սնունդ, գործում՝ ադրբեջանական բանկ…- հարստացնելով մեր թշնամիներին…
Ռուսական քաղաքականությունը խոզություն է բառիս խորքային իմաստով – մտորումներ՝ ուղղված հայությանը (մաս 1-ին) – Վերջապես կսերտե՞նք պատմության դասերը
Ռուսական արջը գենախեղվել է մոնղոլ-թաթարական հարյուրամյակների սնուցումից, ինչից էլ այսօր ռուս կանայք դեռ չեն հրաժարվել՝ թերեւս բազմազանելով սեռահաղորդ լսարանը…
Երբ իմացա (խորհրդային հասարակարգ էր դեռ), որ 2-րդ համաշխարհայինի ժամանակ գերմանացիները ռուսներին խոզեր են անվանել, զայրանում էի, համարում էի՝ նաեւ ինձ են վիրավորել, չնայած այդ ժամանակ դեռ ծնված չեմ եղել: Հետագայում ինձ համար այս խնդիրը տարօրինակ էր գոնե մեկ հիմնական առումով՝ ամբողջ ազգի չի կարելի նույնականացնել մարդու (մարդկանց) հետ մարդկային թուլության արժեհամակարգով: Դա կարող է եւ ազգային արժեհամակարգ չլինել բլորովին:
Հետո հասկացա, որ լինում է նաեւ այդպես: Բայց դա միայն թուրքական տեսակի առումով եմ զգացել: Յուրաքանչյուր թուրք իմ անձնական թշնամին է, ինչպես թուրք ազգն իր տարբեր անվանումներով վերցրած լեզվաճյուղերով (իրականում չկա նման ազգ, ճիշտը՝ թուրքական մարդագայլային ոհմակն է, շնագայլերի, բորենիների եւ նմանների ճյուղավորմամբ):
Թուրքական բոլոր տեսակներին՝ մեծից փոքր, կարող եմ գնդակահարել առանց հոգնելու եւ հոգոց հանելու:
Նույն բանը ռուսական տեսակի առումով չեմ զգացել, չնայած խորհրդային տարիների ռուսականացման դաժան փորձերի ականատեսն եմ եղել, բայց դա առավելապես խորհրդային ժողովուրդ սարքելու քաղաքականություն էր… Իսկ ահա, ոչ պակաս դաժան ուծացման քաղաքականություն էին վարում իրենց խորհրդային հանրապետություններում ադրբեջանցիներն ու վրացիները՝ հատկապես հայերի նկատմամբ: Այսօր էլ Վրաստանում կան ազգափոխված հազարավոր հայեր, որ հիշում են իրենց արմատները, որոնց հայրերն ու պապերը պաշտոններ ստանալու եւ լավ կյանքի համար ազգափոխվեցին: Թուրքական (նաեւ ադրբեջանական) այդօրինակ քաղաքականության մասին էլ չասեմ՝ ծպտյալ հայերի մասին արդեն բոլորը գիտեն:
ԽՍՀՄ փլուզումից հետո կարծեցի, թե ամեն բան անցավ պատմության գիրկը, բայց չէ, վելիկոռուսական մեծապետական քաղաքականությունը ցայսօր էլ ապրում է: Ավելին՝ շուրջ 600 տարի թաթարա-թյուրքացված ռուսական տեսակը պատրաստ է ռուս-թուրքական նոր բարեկամության, ինչը միշտ սկսվում է պատերազմելով, քանզի հաղթողը պիտի ասի վերջին խոսքը, բայց ավարտվում է բարեկամության ու համագործակցության պայմանագրերով: Այնպես որ, ռուս-թուրքական այս նոր առճակատումը մի բան է նախանշում՝ հայերիս ճակատագիրը նորից խեղելու փորձ են անելու արդեն 600 տարվա արյունակցական կապերով եղբայրացած ռուսն ու թուրքը... Continue reading
Մեղադրանքի սեփական ձայնը.- «Իսկ ինչու՞ չկարողացաք վերցնել Ղարաբաղը» (ընդդիմադիր կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին՝ նախագահ Իլհամ Ալիեւն)… «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հրահրեցին ղարաբաղյան զինված բախումը» (Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշ)…
Ադրբեջանցի ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչները‘հասկացան վերջապես, որ ալիեւյան ամպագոռգոռ հայտարարությունները ոչինչ չարժեն իրականում, բացառապես ներքին սպառման համար են հնչում, քանի որ հայկական բանակը մնում է տարածաշրջանի ամենակազմակերպված ու մարտունակ զինուժը:
Իսկ Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդը՝ Ալի Քերիմլին չհապաղեց արտահայտվել ու հանդես եկավ ղարաբաղյան ճակատում վերջին օրերին ադրբեջանական բանակի ձախողված ռազմական գործողությունների մասով: Նա երկրի քաղաքական եւ ռազմական ղեկավարությանն ուղղված սուր քննադատաությամբ խոսեց: azadliq.info լրատվական կայքի փոխանցմամբ՝ ընդդիմադիր գործիչը Facebook-ի իր էջում հիշեցրել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղը «վերագրավելու» մասին ամեն օր հորջորջվող «Պետք լինի, Ղարաբաղը կվերցնենք» արտահայտությունը, եւ հարց տվել նրանց, առաջին հերթին Իլհամ Ալիեւին՝ «…Իսկ ինչու՞ չկարողացաք վերցնել»:
«Եթե խոսում եք մեր բանակի բարձր պատրաստվածության, անկախ կրոնական, էթնիկ տարբերություններից հասարակության միասնականության, աշխարհի, հարեւանների, հատկապես՝ Թուրքիայի բարձր մակարդակի աջակցության, հակառակորդի դժվար վիճակում եւ խուճապի մեջ լինելու մասին, ապա ինչու՞ չկարողացաք կատարել ձեր «պետք լինին»: Խնդրում եմ, այլեւս «Պետք լինի…» տեսակի արտահայտություններ մի արեք, դա լուրջ չի ընդունվելու…»: Ադրբեջանի քաղաքական եւ ռազմական ղեկավարությանն ուղղված Ալի Քերիմլիի այս ուղերձը նաեւ ժողովրդական այն զանգվածների սրտով է եղել, որոնք տարիներ շարումակ թալանվում են ու լռում՝ կարծելով թե երկրի բանակն են հզորացնում:
Չի բացառվում, որ ադրբեջանական բանակի՝ այսքան հզոր զենքերի ցուցադրմամբ պարտությունը պատճառ դառնա ներքին լուրջ ընդվզումների համար: Այլեւս հնարավոր չէ խաբել մարդկանց՝ իբր հզոր բանակ ունի Ադրբեջանը եւ մի քանի օրվա խնդիր է Հայաստանի հետ հարցերը լուծելը…
Continue reading
Դադարեցնե՛լ բանակցությունները.- Ադրբեջանի դեմ՝ միջազգային պատժամիջոցներ եւ անաչառ դատավարություն… Հայկական կողմը ընդգծել է՝ զինադադարի խախտումների դատապարտումը եւ խաղաղությանն ուղղված կոչերը պիտի հասցեական լինեն՝ Ադրբեջանին սանձող…
Ժամանակն է, որ Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ կիրառվեն. այլեւս պնդում են հենց եվրոպական երկրների մի շարք պաշտոնյաներ, խորհրդարականներ, քաղաքական գործիչներ:
Ադրբեջանական հարձակումն աննախադեպ իրավիճակ է ստեղծել, խախտվում են բոլոր պայմանավորվածություններն ու միջազգային նորմերը: «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահ Էդուարդո Լորենցո Օչոան եւս շեշտել է, որ միջազգային իրավունքի ու դրա հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի չկիրառման սկզբունքի նկատմամբ հարգանքի բացակայությունը հանգեցրեց հրադադարի հաստատումից հետո ռազմական լարվածության ամենածանր աճի:
«Լիահույս եմ, որ միջազգային հանրության, Եվրոպական միության արձագանքը եւ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի իշխանությունների սառը դատողությունը կկանխարգելեն Եվրոպայում նոր պատերազմի մեկնարկը»,- ասել է նա: Սա եւս մի վկայությունն է այն բանի, որ ադրբեջանական վարչակազմը հանձնառություն չունի խաղաղ կարգավորմանը, արգելափակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ցանկացած նախաձեռնություն, ինչպես օրինակ հրադադարի խախտումների վերահսկման միջազգային մեխանիզմի ստեղծումը շփման գծում, որն առաջարկվել էր դեռեւս 2012թ.:
Էդուարդո Լորենցո Օչոան հիշեցրել է, որ Եվրոպական խորհրդարանն իր վերջին բանաձեւերից մեկում արդեն իսկ առաջարկել էր կիրառել մի շարք պատժամիջոցներ ադրբեջանական վարչակազմի նկատմամբ: «Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է կիրառել այդ բանաձեւը»:
ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արդեն պատրաստվում է ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակիչների սպանության փաստերը ներկայացնել միջազգային կառույցներին: Արցախից հայտնել է ԼՂՀ ՄԻՊ Յուրի Հայրապետյանը: «Այդ փաստաթղթերը պետք է ներկայացվեն միջազգային կառույցներին, քանի որ տվյալ դեպքում Ադրբեջանի կողմից կատարվել են մարդկության դեմ հանցագործություններ, դրանք ուղղված են եղել նաեւ խաղաղ բնակչության դեմ: Ինչպես գիտենք՝ Մարտունի, Մարտակերտ քաղաքները, խաղաղ բնակիչների տներն են ռմբակոծվել, ավերվել են գյուղեր եւ այլն: Ինչն առավել ցավալի է՝ զոհվել եւ վիրավորվել են երեխաներ: Փաստեր կան, որ նրանք սպանել են տարեց մարդկանց: Այդ սպանությունները զուգորդվել են նաեւ առանձնակի դաժանություններով: Չեմ ուզում բոլորը կրկնել»,- նշել է նա: Continue reading
Եթե բանակցություն՝ ապա միայն ԼՂՀ մասնակցությամբ – եթե Ադրբեջանը կրակի դադարեցման պայմանավորվածությունը չպահպանի, հայկական կողմն այլեւս կանգ չի առնի… ՀՀ եւ ԼՂՀ ԱԳ նախարարները հանդիպել են՝ քննարկել փոխհամագործակցության հարցեր… Ընդդեմ Ռուսաստանի հակահայ քաղաքականության՝ բողոքի ցույց Երեւանում…
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հաջողություն ապահովելու համար այլեւս (թերեւս վաղուց) պարտադիր պայման է ղարաբաղյան կողմի լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացին: Այսպես է կարծում Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը: «Մեր գնահատականով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությունը հակամարտության կարգավորման գործընթացում պարտադիր պայման է, որպեսզի հնարավոր լինի հաջողություն արձանագրել»,- նշել է նա:
Իհարկե, այսօր բոլոր հիմքերը կան, որպեսզի անվտանգության եւ իրավական բոլոր տեսանկյուններից հիմնավորված պաշտոնական Երեւանն ու Ստեփանակերտը վերահաստատեն ՀՀ-ԼՂՀ վերամիավորումը՝ վերջնականապես ու համատեղ հայտարարությամբ: Բայց, ցավոք, նման տեսակետ չի քննարկվում դեռ:
Միայն ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հարցը բարձրացվեց բարձր մակարդակով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Նա նշեց, որ լայնածավալ եւս մեկ նման հարձակման դեպքում մենք ստիպված կլինենք ճանաչել Արցախի անկախությունը: Հանձնարարություն տրվեց ԱԳՆ-ներին՝ միասնական ծրագիր մշակելու առումով:
Կարեն Միրզոյանը հայտնել է, որ բանակցություններին ղարաբաղյան կողմի մասնակցության հարցը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ վերջին հանդիպման ժամանակ եւս բարձրացվել է. «Դա Արցախի մշտական դիրքորոշումն է: Այդ հարցը մենք բարձրացրել ենք ոչ միայն երեկվա հանդիպման, այլեւ շատ այլ հանդիպումների ժամանակ: Մենք շարունակելու ենք այդ մասին բարձրաձայնել մինչեւ այն պահը, երբ Արցախը կվերադառնա բանակցային սեղան՝ որպես բանակցող լիարժեք կողմ»:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիուն (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (ՌԴ) Ստեփանակերտում էին ապրիլի 7-ին եւ այլ հարցերի հետ նաեւ այս մոտեցումն են քննարկել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Արցախի նախագահը 4-օրյա պատերազմից հետո արդեն արդարացիորեն «սպառնացել է դաշնակիցներին»՝ ասելով, որ «ցանկացած քննարկում եւ որոշում չի կարող կյանքի կոչվել առանց Արցախի Հանրապետության մասնակցության. «Այս պահի դրությամբ համանախագահների կողմից ձեռնարկվել են տարբեր քայլեր, եւ ես չունեմ տեղեկություն, թե ինչ են Բաքվում քննարկել Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները: Բայց մի բան հստակ կփաստեմ, եթե մենք չվերանայենք մեր մոտեցումը բանակցային գործընթացի նկատմամբ, մենք ունենալու ենք միշտ թերի լուծումներ»: Continue reading
Կայծակնային պատերազմ. ոգու փորձություն – Աշխարհի վերաբաժանման որոշ ծրագրերում Արցախը «հանձնում» են Ադրբջանին, բայց հայկական շահերն այլ բան են պահանջում (նաեւ տարածաշրջանի կայունությունը) եւ Միացյալ Հայաստանի տեսլականն առաջ տանում…
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, այսպես կոչված, Ադրբեջանը արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով անցել է աննախադեպ լայնածավալ հարձակման: Կայծակնային բնույթ կրող այս պատերազմը տեւել է ընդամենը 4 օր եւ նպատակ ուներ լիակատար ձեւով ջախջախել արցախյան կողմի պաշտպանությունը եւ Արցախը կրկին վերադարձնել իր տիրապետության տակ: Հակառակորդը ռազմի դաշտում կիրառել է իր ողջ զինանոցը՝ հրանոթներ, ականանետներ, հաուբիցներ, հրասայլեր, ուղղաթիռներ, անօդաչու ինքնաթիռներ, ինչպես նաեւ «Սոլնցեպյոկ», «Սմերչ» եւ այլ տիպի զենքեր:
Բայց, ինչպես միշտ, մեր ոխերիմ թշնամիներն այս անգամ եւս սխալվեցին: Հայկական կողմը կազմակերպել է հզոր պաշտպանություն եւ, նախաձեռնությունը վերցնելով իր ձեռքը, արդեն որերորդ անգամ լիակատար պարտության մատնել մեր արնախում ոսոխին: Ադրբեջանցիները հերթական անգամ ապշած եւ շփոթված էին. նման մարտական ոգի, ռազմական հմտություններ, խիզախություն եւ բացարձակ համախմբվածություն նրանք չէին սպասում: Ցավոք, զոհերը շատ էին: Այժմ մեր զոհերի թիվը 92 է, իսկ վիրավորների քանակը՝ 121: Թշնամիների զոհերը մոտ 2500 են: Ի վերջո, ապրիլի 5-ի կեսօրին հաստատվում է հրադադար, որի գործողության գործելակարգը նրանք բազմիցս խախտում են: Հավելենք նաեւ, որ Ադրբեջանի սահմանամերձ գյուղերում խուճապ եւ խառնաշփոթ է տիրում, շատերը փախչում են իրենց բնակավայրերից:
Սա սովորական եւ տեղային բախում չէ, այլ աշխարհաքաղաքական ուժերի լուրջ հակամարտություն: Բանն այն է, որ այդ հարձակումն իր սուր ծայրով ուղղված էր Ռուսաստանի Դաշնության դեմ, որը հավակնում է ստեղծել երկրորդ բեւեռ եւ փոխել համաշխարհային աշխարհակարգը: Սիրիայում վերջինիս ռազմավարական հաջողությունները լրջորեն անհանգստացրել են ԱՄՆ-ի եւ Եվրոպայի քաղաքական վերնախավի ներկայացուցիչներին: Հավելենք նաեւ, որ ըստ «Մերձավոր Արեւելք» եւ «Նոր Մերձավոր Արեւելք» ծրագրերի՝ Արցախը հանձնվելու է Ադրբեջանին: Continue reading
Հիշե՛նք եւ փառաբանե՛նք անուն առ անուն – Պիտի լուծենք վրեժը այս զինվորների փոխարեն, հանու՛ն նրանց ու հանու՛ն մեր երկրի… Տեղեկանք ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում կորուստների մասին (մարտական եւ ոչ մարտական կորուստներ)…
Հրապարակում ենք Արցախում ապրիլի սկզբին մարտերի ժամանակ զոհված զինծառայողների եւ ազատամարտիկների անունները՝ ըստ ՊՆ-ի տվյալների (ցանկն ամբողջական չէ)։ Ցավում ենք ու հպարտանում. որպեսզի սրանք զուտ խոսքեր չլինեն, պիտի լուծենք վրեժը այս զինվորների փոխարեն, հանու՛ն նրանց ու հանու՛ն մեր երկրի:
- Աբաջյան Ռոբերտ Ալեքսանդրի, կրտսեր սերժանտ, 1996-2016
- Աբգարյան Տիգրան Արամի, շարքային, 1996-2016, ք. Գյումրի
- Աբրահամյան Արամ Արայիկի, շարքային, 1996-2016, Արմավիրի մարզ, գ. Արտիմետ
- Աբրահամյան Հարություն Հովհաննեսի, պայմանագրային, 1985-2016, Գեղարքունիք, գ. Արեգունի
- Աբրահամյան Ռոբերտ Աբրահամի, պայմանագրային սերժանտ, 1993-2016, Արարատի մարզ, գ.. Տափերական
- Ալեքսանյան Բագրատ Արթուրի, շարքային, 1995-2016, ք. Երեւան
- Ալիխանյան Վլադիմիր Վարուժանի, շարքային, 1996-2016, ք. Դիլիջան
- Աղաջանյան Միշա Կամոյի, շարքային1996-2016. Արագածոտնի մարզ, գ. Վարդաբլուր
- Անդրեասյան Արման Սեյրանի, սերժանտ, 1996-2016, Շիրակի մարզ, գ.. Մեծ Մանթաշ
- Առաքելյան Ալեքսան Գեւորգի, փոխգնդապետ, 1982-2016, ք. Գյումրիի
- Ասատրյան Աղասի Սարմենի, շարքային, 1996-2016, ք. Մասիս
- Բալայան Ազնաուր Ռաֆիկի, պայմանագրային շարքային, 1987-2016, Հադրութի շրջան, գ. Մոխրենես
- Բերակչյան Տիգրան Էդուարդի,շարքային,1997-2016, ք.Երեւան
- Գալստյան Հրաչ Վարդանի, ավագ լեյտենանտ, 1991-2016, ք. Գյումրի
- Գալստյան Սաշա Վաչագանի, կրտսեր սերժանտ, 1996-2016, ք. Մեծամոր
- Գասպարյան Արմեն Կառլենի, պայմանագրային զինծառայող, 1974-2016, ք. Կապան
- Գասպարյան Դավիթ Յուրիի, ավագ ենթասպա, 1979-2016. ք Ստեփանակերտ
- Գասպարյան Նորիկ Ժորայի, սերժանտ, 1996-2016, ք. Կապան
- Գեւորգյան Արթուր Գառնիկի, շարքային, 1997-2016, Կոտայքի մարզ, ք. Աբովյան
- Գրիգորյան Անդրանիկ Մարատի, պայմանագրային շարքային, 1986-2016, Հադրութի շրջան, գ.. Հայկավան
- Գրիգորյան Օնիկ Կարոյի, փոխգնդապետ,1978-2016, Ասկերանի շրջան, գ.. Իվանյան
- Գրիգորյան Մաքսիմ Վագիֆի, ավագ լեյտենանտ,1986-2008, Հադրութի շրջան, գ.. Տումի
- Գրիգորյան Հայկ Ռոդիկի, լեյտենանտ, 1993-2016, Արցախ, Մարտունու շրջան, գ. Գիշի
- Դավթյան Կարեն Պարգեւի, պայմանագրային, 1981-2016, ք Վանաձոր
- Եղոյան Բենյամին Ներսեսի, ավագ լեյտենանտ, 1992-2016, ք. Երեւան
- Եսայան Ժորա Արթուրի, շարքային, 1996-2016, Արարատի մարզ, գ..Դարբնիկ
- Երզնկյան Մհեր
- Զաքարյան Վահե Սամվելի, շարքային, 1995-2016, ք. Հրազդան
- Զոհրաբյան Անդրանիկ Ատոմի, շարքային, 1996-2016
- Թադեւոսյան Վարդան Սուրիկի, պայմանագրային շարքային, 1990-2016, Հադրութի շրջան, գ. Հայկավան
- Թորոյան Հայկ Վահանի, մայոր, 1985-2016, ք. Երեւան
- Իսկանդարյան Ռուբեն Աշոտի, կրտսեր սերժանտ 1993-2016, ք Երեւան
- Կիրակոսյան Գոռ Կարապետի, շարքային, 1996-2016, Արմավիրի մարզ, գ. Արեւիկ
- Կիրակոսյան Հովսեփ Գեղամի, կապիտան, 1988-2016, Արմավիրի մարզ, գ. Ապագա
- Հակոբյան Ռաֆիկ Խլղաթի, շարքային, 1996-2016, Արագածոտնի մարզ, գ. Կարմրաշեն
- Հայրապետյան Դավիթ Ռազմիկի, շարքային, 1997-2016, Գեղարքունիքի մարզ, գ. Զոլաքար
- Հարությունյան Գրիգոր Գեւորգի, շարքային, 1997-2016, ք. Երեւան
- Ղահրամանյան Հենրիկ Ռուդոլֆի, կրտսեր սերժանտ, 1996-2016, ք. Մասիս
- 39. Ղարիբյան Հրանտ Սամվելի, պայմանագրային շարքային, 1947-2016, ք. Ստեփանակերտ
- Մայիլյան Հովսեփ Ռաֆայելի, մայոր, 1978-2016, ք. Հադրութ
- Մարգարյան Նոդարիկ Արտաշի, պայմանագրային եֆրեյտոր, 1963-2016, Մարտակերտի շրջան, գ. Մատաղիս
- Մելքոնյան Գագիկ Սուրիկի, պայմանագրային, 1982-2016, Գեղարքունիքի մարզ, գ. Զոլաքար
- Մելքումյան Սուրեն Գրիշայի, մայոր,1979-2016, Հադրութի շրջան, գ. Տումի
- Միքայելյան Արամայիս Գրիգորի, շարքային, 1996-2016, Արմավիրի մարզ, գ. Ոսկեհատ
- Մկրտչյան Գեղամ Ռաշիդի, պայմանագրային շարքային, 1986-2016, Մարտակերտի շրջան, գ. Վանք
- Մկրտչյան Նարեկ Վարդանի, շարքային, 1996-2016, Սյունիքի մարզ, գ. Որոտան
- Մկրտչյան Սասուն Ֆահրադի, շարքային, 1989-2016, ք. Երեւան
- Մղդեսյան Գեւորգ Աշոտի, շարքային, 1996-2016, Կոտայքի մարզ, ք. Նոր Հաճն
- Մովսեսյան Ռուդիկ Բախշիի, մայոր, 1976-2016, ք. Ստեփանակերտ
- Մուրադյան Հրաչ Սամվելի, պայմանագրային, 1983-2016, ք. Երեւան
- Յուզիխովիչ Վիկտոր Ալեքսանդրի, շարքային, 1997-2016, ք. Գյումրի
- Նարինյան Վլադիկ Ստեփանի, կրտսեր սերժանտ, 1996-2016, Արցախ, ք. Մարտունի
- Ներսիսյան Կարեն Արտակի, սերժանտ, 1997-2016, Կոտայքի մարզ, գ. Բջնի
- Շահբազյան Աշոտ Կարապետի, լեյտենանտ, 1993-2016, Շիրակի մարզ, գ.. Ախուրյան
- Պետրոսյան Արտակ Այգավարդի, շարքային, 1997-2016, Լոռու մարզ, գ. Մեծավան
- Պողոսյան Ռոման Վլադիմիրի, փոխգնդապետ,1979-2016, Հադրութի շրջան, գ. Դուդուկչի
- Սահակյան Ադամ Խաչատուրի, սերժանտ, 1996-2016, ք. Երեւան
- Սահակյան Ղարիբ Հայասերի, պայմանագրային ավագ սերժանտ, 1987-2016, Հադրութի շրջան, գ. Տող
- Սահակյան Սարգիս Արմենակի, շարքային, 1995-2016, ք. Հրազդան
- Սարգսյան Նորիկ Զավենի, շարքային, 1996-2016, Գեղարքունիքի մարզ, գ. Երանոս
- Սարգսյան Վրեժ Վարդանի, պայմանագրային, 1989-2016, Գեղարքունիքի մարզ, գ. Փոքր Մասրիկ
- Սիմոնյան Ազատ Քաջիկի, շարքային, 1996-2016, Կոտայքի մարզ, գ.Կամարիս
- Սիմոնյան Նվեր Սարոյի, պայմանագրային ավագ սերժանտ, 1990-2016, Հադրութի շրջան, գ. Թաղասեր
- Սլոյան Քյարամ Քալաշի, շարքային, 1996-2016, Արագածոտնի մարզ, գ. Արտաշավան
- Ստեփանյան Մերուժան Արթուրի, ավագ լեյտենանտ, 1993-2016, ք. Գյումրի
- Վարդանյան Գեւորգ Գագիկի, շարքային, 1996-2016, ք. Գյումրի
- Ուրֆանյան Արմենակ Մերսի, կապիտան, 1990-2016., ք. Երեւան
- Փարամազյան Յուրի Անատոլիի, սերժանտ, 1996-2016, Արցախ, ք. Մարտունի
- Օզմանյան Բորիս Ռաֆիկի, շարքային, 1996-2016, Արմավիրի մարզ, գ. Տարոնիկի
Պատերազմի հանցագործությունները՝ ԵԽԽՎ օրակարգում… Պուտինն ու Մեդվեդեւը խոստացել են Ղարաբաղից շրջաններ Բաքվին նվիրել… Հիմարների երազը.- «Ալիեւը շատ վստահ էր հաղթանակի հարցում, որ խոստումներ էր տալիս հայերին» եւ «Ոչ ոք չի պատրաստվում հայերին արտաքսել»…
Ապրիլի 18-ին Ստրասբուրգում մեկնարկող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ընդգրկված է ԼՂ հակամարտության վերաբերյալ քննարկում։ ԵԽԽՎ-ին առաջարկվել է քննարկումն անցկացնել «Ադրբեջանի կողմից իրականացրած պատերազմական հանցագործությունները՝ ԼՂ-ի նկատմամբ վերջին ագրեսիայի ժամանակ» վերնագրով։
Հիշեցնենք, որ սա եվրոպական այն կառույցն է, որի նախագահը եւ մի շարք երկրների մի շարք պատգամավորներ ադրբեջանական խավիարային դիվանագիտության ծառաներն են…
ԼՂ հակամարտության քննարկման համար առաջարկված է եւս 2 վերնագիր՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին և ողբերգական էսկալացիան» եւ երկրորդը՝ «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների ողբերգական էսկալացիան»։ Ընթացակարգային առումով, ԵԽԽՎ բյուրոն մինչեւ նստաշրջանի բացումը պիտի քննարկի ներկայացված առաջարկները եւ որոշում կայացնի, թե որ վերնագրով էանցկացվելու ԼՂ հակամարտության հարցի քննարկումը եւ ներկայացնի վեհաժողովին։ Բյուրոն կարող է նաև հանդես գալ այլ առաջարկով, որը բյուրոյում հաստատվելու դեպքում կներկայացվի վեհաժողովի հաստատմանը։ Վեհաժողովի անդամները, սակայն, իրավունք ունեն դեմ հանդես գալ բյուրոյի որոշմանը, որը քվեարկության արդյունքում կարող է ընդունվել կամ ոչ։ ԵԽԽՎ օրակարգի հաստատումը տեղի է ունենում նստաշրջանի բացման սկզբում, դա տեղի կունենա ապրիլի 21-ին։
Պուտինն ու Մեդվեդեւը խոստացել են Ղարաբաղից շրջաններ Բաքվին նվիրել
Բաքու կատարած այցի ու բանակցությունների վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել ՏԱՍՍ գործակալությանը, որում խոսելով Ռուսաստանի առաջարկների ու ձեռնարկելիք միջոցների մասին, մասնավորապես ասել է. «Իհարկե, այն ըմբռնումով, որ այդ միջոցները մենք ձեռնարկելու ենք ոչ թե ստատուս-քվոն հավերժացնելու, դա ոչ ոք չի ուզում, այլ այն բանի համար, որ ներկայում ստեղծենք ավելի բարենպաստ մթնոլորտ քաղաքական գործընթացի համար, որի շրջաակներում Ռուսաստանը մյուս համանախագահների ջանքերին զուգահեռ ձեռնարկում է սեփական նախաձեռնությունները:
Նախագահ Պուտինը, իսկ մինչ նա նախագահ Մեդվեդեւը ակտիվորեն առաջ են քաշել տարբեր գաղափարներ, որոնք թույլ կտան ապաշրջափակել իրավիճակը Ղարաբաղի շուրջ շրջաններն ազատելու միջոցով, Ղարաբաղի կարգավիճակի հարցի որոշմամբ: Չեմ ցանկանում տրվել մանրամասներին, սակայն մի քանի տարբերակներ սեղանին մնում են: Մեր ջանքերը շարունակելու ենք»,- ասել է նախարարը: Continue reading
Հայերը հանձնեցին հերոս ազգի կոչումը կրելու քննությունը (բուլղարացի հայտնի հրապարակախոս, հասարակական գործիչ Պլամեն Պասկով)… ՀՀ ԱԱԽ-ն հաստատեց՝ Արցախի բանակը հաղթական է գործել… Մայրը դուստրերի հետ սպանել է 25 ահաբեկչի…
«Հայերը հանձնեցին հերոս ազգի կոչումը կրելու քննությունը»
Բուլղարացի հայտնի հրապարակախոս, հասարակական գործիչ Պլամեն Պասկովը «Երեւանյան աշխարհաքաղաքական ակումբ» պորտալի հետ կիսվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ծավալվող վերջին իրադարձությունների վերաբերյալ իր տեսակետով։
Ստորեւ կներկայացնենք բուլղարացու ազնիվ պոռթկումը, որը չի կարողացել թաքցնել այս օրերին՝ գտնվելով Հայաստան-Արցախում:
* * *
«Ինձ հանկարծակիի չբերեց Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա։ Աշխարհաքաղաքական տեսանկյունից դա կանխատեսելի զարգացում էր։ Այն, որ Ռուսաստանին սահմանակից հատվածներում ու այդ երկրի համար բարեկամական պետություններում լինելու է իրավիճակի թեժացում, պարզապես ակնհայտ էր:
Բայց ինձ զարմացրեց, ցնցեց մի բան. Հայաստանն իր տարածքով մոտ 2 անգամ ավելի փոքր է Ադրբեջանից, բնակչությունը եւս զիջում է Ադրբեջանին։ Հայաստանը չունի կասպյան նավթ, չունի թիկունքին կանգնած հզոր Թուրքիա: Հակառակը՝ այդ երկիրը շրջապատված է ազգերով ու ժողովուրդներով, որոնք պատրաստ են ամեն վայրկյան վերացնել նրան։ Համապատասխանաբար, Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ բարձր կենսամակարդակ, մեծ բանակ ու ռազմական բյուջե:
Սահմանն ահռելի է, եւ ամբողջ սահմանը կարելի է վստահ անվանել ռազմադաշտ: Բացառություն են միայն Վրաստանի ու Իրանի հետ սահմանները։ Ռազմատակտիկական տեսանկյունից՝ նման պայմաններում երկիրն ու ժողովրդին պաշտպանելն անիրագործելի առաքելություն է թվում: Իսկ լայնամասշտաբ պատերազմ տանելն առավել քան անիրագործելի է թվում։
Այնուհանդերձ, Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով հարձակվեց Արցախի վրա: Արցախցիները ցույց տվեցին, որ պատրաստ են կռվել մինչեւ վերջ։ Իսկ այն, որ նրանք սկզբում մի քանի հենակետ են կորցրել, միանգամայն բնական է: Յուրաքանչյուր հենակետում գտնվող 5-6 զինվոր չէր կարող երկար դիմակայել ծանր զրահատեխնիկայի դեմ: Continue reading
Ազգ բանակ՝ համահայկական բանակ – Կոմանդոսը կոչ-նամակ է ուղարկել աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի գեներալներին… Լիբանանյան հայ գեներալը արձագանքել է կոչին… Իսկ այս գնդապետն էլ թուրքերի հետ է բանակցում…
Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը նամակ է ուղարկել աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի գեներալներին: «Հարգելի աշխարհասփյուռ հայության գեներալներ եւ ռազմական փորձագետներ: Այսօր հայության առջեւ ծառացել են կենաց-մահու խնդիրներ: Պանթուրքիզմը փորձեց եւ շարունակելու է փորձել ծնկի բերել հայ ժողովրդին, որովհետեւ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն են այդ գաղափարախոսության կյանքի կոչման հիմնական խոչընդոտներից մեկը: Իրենց յուրահատուկ վայրագությամբ ու նենգությամբ, օգտագործելով բոլոր տեսակի զինյալներին եւ զինատեսակները, իսլամական պետության զինյալներից սկսած մինչեւ սմերչեր, հարձակվեցին սահմանին կանգնած հայ զինվորի վրա: Չնայած գործադրած բոլոր ջանքերին՝ հայ զինվորը դիմագրավեց եւ հաղթեց, զոհվեց, բայց չընկրկեց: Շատերն իրենց կյանքը նվիրաբերեցին հայոց աշխարհը կանգուն պահելու սուրբ գործին: Եվ հիմա, կորստի, ափսոսանքի ու ոգեւորության օրերին մենք պետք է լինենք արժանի հայ զինվորին: Մենք իրավունք չունենք նրա գործած սխրանքը իզուր կորցնելու: Եվ որպեսզի լուծվեն հայ ժողովրդի առաջ ծառացած խնդիրները, թշնամին այլեւս երբեք չհանդգնի հարձակվել մեզ վրա, առավել եւս ոտք դնել մեր սուրբ հողին, մենք պետք է լինենք միասնական: Continue reading
Սեւանա լիճ. մի հոդվածաշարի հետքերով.- Հերթական ծանր փորձությունը Սեւանա լճի համար… Արձագանքում է նաեւ Համահայկական բնապահպանական ճակատ ((ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը – այս ծրագիրը հակաէկոլոգիական եւ հակաբնապահպանական է…
«Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ» հոդվածաշարին («Լուսանցք», թիվ 40-44, 2015թ. եւ թիվ 1-2, 2016թ.) առաջինը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, պատրաստակամությամբ արձագանքեց գյուղատնտեսության նախարարությունը: Երկրորդ արձագանքը կորզեցինք բնապահպանության նախարարությունից: Իսկ երկրում գործող բնապահպանական կառույցներից առաջինը մեզ արձագանքեց Համահայկական բնապահպանական ճակատը, որի պատասխանը ներկայացնում ենք ստորեւ՝ առանց փոփոխությունների:
http://www.hayary.org/wph/?p=5478 – Սեւանա լիճ. մի հոդվածաշարի հետքերով.- Դրական եզրակացություն՝ պահանջների կատարման պայմանով… «Լուսանցք»-ին պատասխանում է բնապահպանության նախարարությունը՝ տրամադրելով փորձաքննական եզրակացությունը…
http://www.hayary.org/wph/?p=5421 – Մանրաձկան հետ ամեն ինչ կարգին է՝ ըստ հիմնադրամի – Սեւանի իշխանը կարող է բազմանալ միայն մաքուր ջրում, բայց գետերը եւ վտակները, որտեղ ձուկը կարող է բնականոն ձեւով ձվադրել եւ վերարտադրվել՝ ոչ բարվոք վիճակում են…
http://www.hayary.org/wph/?p=5356 – Ազգային հարստություն – (7-րդ մաս) – Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Նշաձողի վերեւում՝ գենոֆոնդի պահպանումը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)…
http://www.hayary.org/wph/?p=5342 – Ազգային հարստություն – (6-րդ մաս)- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Հարստության շտեմարան, որ ավելին է, քան (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…
http://www.hayary.org/wph/?p=5271 – Ազգային հարստություն – (5-րդ մաս).- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Հայաստանի իշխանը արտաքին շուկաներում թանկարժեք ձկնատեսակներից է… Հեռանկարներ, շուկաներ, հնարավորություններ…
http://www.hayary.org/wph/?p=5242 – Ազգային հարստություն.- (4-րդ մաս) – Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Պետությունը չի թաքցնում, բայց պաշտոնյան իրեն ոչ ադեկվատ է պահում… http://www.hayary.org/wph/?p=5228 –Ազգային հարստություն – (3-րդ մաս) Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – ԳԱԱ–ն խոսում է դրական ու բացասական կողմերից (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…
http://www.hayary.org/wph/?p=5214 – Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (2-րդ մաս) – Բնապահպանները բարձրաձայնում են ռիսկերը… Եթե ազոտն ու ֆոսֆորը լիճ թափվեն… Եթե ձկները ցանցավանդակներում բուծվեն…
http://www.hayary.org/wph/?p=5200 – Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (1-ին մաս) – Հարց, որի ճիշտ պատասխանը կդառնա փրկօղակը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… Նոր գազային էլկայան կունենանք…
* * *
Մարդկային հիշողությունը, ցավոք, շատ կարճ է։ Անցյալ դարի կեսերին լճի մակարդակի արհեստական իջեցման հետեւանքները դեռեւս չբուժած, Սեւանն այսօր կանգնած է հերթական ծանր փորձության առաջ։ Continue reading
Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…
Ֆուտբոլի առաջնության խաղերն ավարտվեցին ոչ–ոքիներով
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձագույն խմբում այսօր կայացան 21-րդ փուլի մնացած երկու խաղերը: Կապանում տեղի «Գանձասար-Կապան»-ը ընդունեց «Արարատ»-ին, իսկ Երեւանում «Միկա»-ն հյուրընկալեց երկրի չեմպիոն «Փյունիկ»-ին: Ուշագրավն այն է, որ երկու հանդիպումներում էլ թիմերը 90 րոպեների ընթացքում չկարողացան գրավել դարպասները եւ գոլազուրկ ոչ-ոքի խաղացին:
Այդպիսով, մրցաշարային աղյուսակում ոչ մի փոփոխություն չկատարվեց: Այն 42 միավորով շարունակում է գլխավորել «Ալաշկերտ»-ը, հաջորդում են «Փյունիկ»-ը՝ 38 միավոր, «Շիրակ»-ը՝ 35, «Գանձասար–Կապան»-ը՝ 32, «Արարատ»-ը՝ 30, «Միկա»-ն՝ 25, «Բանանց»-ը՝ 24:
Առաջնության վերջին՝ 4-րդ խաղաշրջանը, կմեկնարկի ապրիլի 16-ին: Այդ օրը կկայանան «Ալաշկերտ»-«Փյունիկ» եւ «Գանձասար-Կապան»-«Շիրակ» սկզբունքային հանդիպումները: Ապրիլի 17-ին կհանդիպեն ետնապահները. «Միկա»-ն կընդունի «Բանանց»-ին:
Գավաթի խաղարկությունը սկսվեց մեկ րոպե լռությամբ
«Բանանց»–ը մտավ Հայաստանի գավաթի եզրափակիչ
Կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը: «Նաիրի» մարզադաշտում «Ալաշկերտ»-ն ընդունեց «Բանանց»-ին: Հանդիպման մեկնարկից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում զոհվածների հիշատակը:
Խաղի հաշիվը բացվեց 14-րդ րոպեին: Աչքի ընկավ Զավեն Բադոյանը` դարպասապահի կողքով գնդակն ուղարկելով ցանցը: «Բանանց»-ի ֆուտբոլիստները հաշիվը կրկնապատկեցին 75-րդ րոպեին` Լաերսիո Կոստայի գոլի շնորհիվ: «Ալաշկերտ»-ը կարողացավ միայն հաշիվը սփոփիչ գոլ խփել` այն էլ մրցավարի ավելացրած 5-րդ րոպեի ընթացքում: Գոլն իր ակտիվում գրանցեց Անդրանիկ Ոսկանյանը: 1:2` և «Բանանց»-ը կխաղա գավաթի եզրափակչում:
«Միկա»–ն եւս մտավ Հայաստանի գավաթի եզրափակիչ
Ֆուտբոլի 2016 թվականի Հայաստանի գավաթը կվիճարկեն «Բանանց»-ն ու «Միկա»-ն:
Դա հայտնի դարձավ կիսաեզրափակիչ փուլի 2-րդ խաղից հետո, որում Կապանի «Գանձասար-Կապան»-ը սեփական դաշտում ընդունեց «Միկա»-ին: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր կապանցիների նվազագույն հաղթանակով: Պատասխան խաղում նույն 1:0 հաշվով արդեն հաղթանակ տարավ «Միկա»-ն: Ուստի, հաղթողին որոշելու համար նշանակվեցին 11մ հարվածներ, որոնք ավելի դիպուկ իրացրին միկացիները՝ 6:5:
Այդպիսով, «Միկա»-ն մտավ եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի «Բանանց»-ի հետ, որը մեկ օր առաջ հաղթել էր «Ալաշկերտ»-ին (0:1, 2:1): Հիշեցնենք, որ երկրի գավաթակիրը կմասնակցի 2016-17 թթ Եվրոպայի լիգայի մրցաշարին:
Continue reading


