Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ
- Եթե ԵՄ անդամակցության օրակարգը կարող է վտանգել մեր շահերը, ապա ինչո՞ւ այդ վտանգները ժամանակին չկանխվեցին. Անանյան
- Համբարձում Մաթևոսյանը պետբյուջեի հաշվին Նյու Յորքի հյուրանոցում 12,5 հազար դոլարով համար է վարձել. Factor.am
- Տարածաշրջանային պետությունների նկատմամբ ՀԱՊԿ–ի դիրքորոշումն անընդունելի է. Սոնա Ղազարյան
- Պենտագոնի վերլուծաբանները հրապարակել են 2027-ին Պուտինի մահվան և 2030 թվականին Ռուսաստան-ՆԱՏՕ պատերազմի սցենարը
- Հանձնիր արյուն՝ փրկիր կյանքեր. ԶՊՄԿ–ն հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանը
- Կառավարության անդամների ճեպազրույցները նիստից հետո
- Մատվիենկոն ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտումն անհամատեղելի է համարել ԵԱՏՄ-ին անդամակցության հետ
- ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ
- Այսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառը
Ա1պլյուս- Կարող ա տանը նստած՝ հասցեն փոխեն․ եթե որևէ շենքի հասցեն փոխվի, մարդիկ պիտի իմանան էդ մասին․Գրիգորյան (տեսանյութ)
- Նռնաձորի երեխաները պատմության մեջ առաջին անգամ մանկապարտեզ կունենան․ Խուդաթյան (տեսանյութ)
- Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մաշտոցի պողոտայում
- Փոփոխություններ՝ անշարժ գույքի գրանցման գործընթացում․ ի՞նչ պետք է իմանան քաղաքացիները (տեսանյութ)
- Գործընկերների հետ պետք է բանակցենք, որ ՀՀ-ում ներդրումներն ազգային արժույթով անեն. ԿԲ նախագահ (տեսանյութ)
- ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «TRIPP»-ի հիմնադրման վերաբերյալ օրինագիծը (տեսանյութ)
- Կառավարության հերթական նիստը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- ԿԳՄՍՆ-ի և ՀԷՑ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր
- Քոչարյանի հետ այնքան էլ հեշտ չէ (տեսանյութ)
- Վարչապետը ժամանել է Դուբլին
Category Archives: Հոդվածներ
Մեր ավանդապատումները – Տավուշ… Գիշերն այցելեք թանգարաններ… Պարգեւներ` պարի միջազգային օրվա առիթով… Կաննի կինոփառատոնում՝ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը…
Մեր ավանդապատումները շարքից – Տավուշի մարզ
Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.) եւ թիվ 1-14-ում
Խոլնի քար – գտնվում է Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղի հանդում:
Մադաթովի կռվի ժամանակ է լինում: Մի գյուղացի բինայից քոչում է գյուղ: Ճամփին ձիավոր ռուս զինվորներ են հասնում:
Բարեւ են տալիս, բարեւ առնում: Ուզում են իմանալ՝ հո բան չի՞ պատահել:
– Էտը – ասում են,- շտո տակոյ ա:
Գյուղացին էլ թե. «Եզներն իմն են, սելը‘Ակոյինն ա»:
– Սելո սպակոյնա, սպակոյնա,- ասում են ռուսները եւ գնում գուղացու հետ: Հասնում են մի աղբյուրի: Գյուղացին մի գառ է բռնում, որ մորթի:
– Բառաշկա, բառաշկա,- ասում են զինվորները:
Գյուղացին ծիծաղում է. «Բա արաղ չկա՛, ոնց չէ, կա, կա»: Տիկը մեջտեղ է դնում, խորովածն անում: Ուտում, խմում: Մեկ էլ մի զինվոր նայում է սար ու դաշտի:
– Լեսա,- ասում է, – խոլմի, խոլմի…
Գյուղացին էլ թե. «Բա է՛ն, – ու ցույց է տալիս մի բլրի ցից քարը,- էն էլ մեր ղոլի կողմի քարն ա, էն էլ մեր ղոլն ա, թուրքինը չի»:
Ու բաժանվում են ծիծաղելով:
Եվ դրանից հետո գյուղացու ավելի անունը մնում է խոլի, քարինը՝ Խոլնի քար:
Տավուշ բերդ – գտնվում է Շամշադինի շրջանում:
Երբ արաբները գալիս են այս կողմերը, Աշոտ Երկաթն իր զորքով ամրանում է Ղալի քար կոչված ապառաժին շինված բերդում:
Թշնամին պաշարում է այն, բայց ոչինչ չի կարողանում անել բերդականներին: Մի պառավ կին թաքուն դուրս է գալիս բերդից, որ պաշարվածների համար ուտելիք բերի: Արաբները բռնությամբ իմանում են նրանից ջրի ճանապարհը եւ կտրում ջուրը: Չնայած դրան, բերդում գտնվող Աշոտ Երկաթը անձնատուր չի լինում: Մի մութ գիշեր նա իր զորքով դուրս է գալիս բերդից եւ տեղափոխվում Սեւանի կողմերը:
Աշխարհի մարզական հեւքից – Վերջ առճակատմանը.- Սպորտի նոր նախարար ունենք… «Փյունիկ»-ը՝ Հայաստանի 7-ակի գավաթակիր… «Արարատ»-ը կորցրեց առաջատարի դիրքը… Աշխարհի չեմպիոն՝ մեկ ձեռքով… Աշխարհի չեմպիոնը լքում է Հայաստանը…
Վերջ առճակատմանը.- Սպորտի նոր նախարար ունենք
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀԱՕԿ սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանը նշանակվել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար: Չնայած նախկին նախարար Յուրի Վարդանյանը համառորեն պայքարեց պաշտոնը պահպանելու համար, բայց, ի վերջո, ՀԱՕԿ սպորտվարչության պետը, ով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մտերիմներից է, փոխարինեց նրան:
Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանի՝ նախարար դառնալուց հետո, Գագիկ Ծառուկյանի հետ մշտապես պայքար էր գնում մարզաշխարհում թիվ 1 դեմքը դառնալու համար: Այն փոփոխական հաջողություններով էր ընթանում, բայց ահա հասավ ավարտին:
Հաղթանակի ոգով` մրցասպարեզում եւ մարտադաշտում
Մայիսի 9-ին մեր ժողովուրդը նշում է ֆաշիզմի դեմ հաղթանակի 69-րդ եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձը: Հաղթանակների գործում զգալի ավանդ ունեն նաեւ հայ մարզիկները: Չնայած պատերազմական վիճակներին, Հայաստանում մարզական կյանքը չընդհատվեց: Ավելին` 2-րդ աշխարհամարտի տարիներին մարզակառույցների թիվն ավելացավ: 1943թ. հոկտեմբերի 9-ին Հայաստանի ժողկոմխորհը (կառավարությունը) որոշում ընդունեց միջնակարգ դպրոցներում ունենալ ֆիզիկական դաստիարակության ղեկավարներ, ստեղծել 10 նոր մարզադպրոցներ եւ այլն: Նույն թվականի հուլիսին որոշվեց եւ 1945-ին սկսեց գործել ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Պատերազմի 5 տարվա ընթացքում մեր երկրում պատրաստվեց 11645 դահուկորդ, 15528 լողորդ, 25843 մենապայքարային մարզիկ, 42 հազար նռնականետորդ եւ այլն: Ֆիզկուլտուրային կազմակերպությունների թիվը հասավ 777-ի, իսկ մարզիկների քանակը` 33451-ի:
Հաղթանակի ոգով են ռազմի դաշտ մեկնել աննկուն հայ մարզիկները: Բոլորին է հայտնի Հրանտ Շահինյանի` օլիմպիական խաղերի հայաստանցի առաջին չեմպիոնի անունը: Բայց երեւի քչերը գիտեն, որ «նժույգի արքան» Խորհրդային բանակի կազմում մարտնչել է ֆաշիստական հրոսակների դեմ հյուսիսկովկասյան ռազմաճակատում եւ 1943-ին ծանր վիրավորվել: Պատերազմի ավարտից հետո Հրանտ Շահինյանը հենակներով վերադարձավ մարզադահլիճ: Կամքով արի մարտիկն ու մարզիկն ուժ գտավ` վերականգնելու վիրավոր ոտքը եւ, դեռ ավելին, Հելսինկիում 1952թ. կայացած օլիմպիական խաղերում նվաճեց 2-ական ոսկե եւ արծաթե մեդալ:
Հայոց մարզաշխարհի մարդկանց դերն անուրանալի է նաեւ արցախյան հերոսամարտում: Հենց միայն ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 23 շրջանավարտներ եւ ուսանողներ հերոսաբար ընկան մարտադաշտում: Նրանք խաղային, մենապայքարային, ջրային, կիրառական մարզաձեւերի ներկայացուցիչներ են: Անմահացած մարզիկների հիշատակը հավերժացնում է հարազատ բուհի բակում վեր խոյացած խաչքար-հուշարձանը:
«Փյունիկ»-ը՝ Հայաստանի 7-ակի գավաթակիր
«Հանրապետական» մարզադաշտում կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի 23-րդ խաղարկության եզրափակիչ հանդիպումը: Երեւանի «Փյունիկ»-ը մրցեց Կապանի «Գանձասար»-ի հետ, որն առաջին անգամ էր անմիջականորեն պայքարում պատվավոր մրցանակի համար:
Հայկական խոհանոց – Տոնական խաշլամա՝ Շուշիի հաղթանակի առթիվ եւ Մածնաշոռ… Շուշին ազատագրելով՝ փառահեղ նախնյաց եւ մեր պահանջատիրության ու բնական հայրենիքի վերատիրման վեհ կարոտն առանք… ՀԱՄ www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Տոնական խաշլամա՝ Շուշիի հաղթանակի առթիվ
Բաղադրությունը – Գառ – 10 կգ, գլուխ սոխ – 2 կգ, կանաչ սոխ – 2 կապ, համեմ – 5 կապ, թարխուն – 10 կապ, լոլիկ – 2 կգ, հոնի պաստեղ – 0,5 լ կամ՝ հոնի չիր – 0,5 կգ, սպիտակ անապակ գինի – 1,5 լ, ծիծակ – 3-4 հատ, աղ:
Պատրաստման եղանակը – Միսը կտրատել, աղով համեմել, դասավորել կաթսայի մեջ, արանքներում շերտ-շերտ կտրատել գլուխ սոխը, կանաչ սոխը, լոլիկը, թարխունը, համեմը: Ամենավերջում լցնել հոնի պաստեղը:
Ավելացնել սպիտակ գինին, այս ամենի վրա դնել ծիծակները եւ կաթսան դնել ուժեղ կրակին: Հենց եռա, կրակը մարմանդ անել եւ թողնել խաշլաման եփվի 1-1,5 ժամ:
Իսկ մեր տնտեսուհիներին, ում հետաքրքրում է, թե ինչպես պատրաստել պաստեղը՝ խանութներից գնելու փոխարեն, սիրով ասում եմ պատրաստման եղանակը: Հոնի պաստեղ պատրաստելու համար անհրաժեշտ է հասած հոնը մի քիչ ջրով եռացնել, կորիզներից հեռացնել, կրկին եռացնել, աղով համեմել: Վերջում երեսին մի փոքր բուսայուղ լցնել ու փակել՝ հետագայում օգտագործելու նպատակով:
Ի դեպ, իսկ տոնական խաշլաման կարելի է վայելել մածնաշոռի հետ:
– Մածնաշոռ
Բաղադրությունը – Քամած մածուն – 200 գ, շոռ – 100 գ, ծիծակ – 1 հատ, կիտրոնահյութ – 0,5 հատի, ռեհան – 50 գ, վարունգ – 100գ, սխտոր – 2 պճեղ, հազարի տերեւներ, աղ:
Պատրաստման եղանակը – Մածունը հարել շոռով, կիտրոնի հյութով, աղով համեմել: Վրան լցնել ճզմած սխտորը, մանր կտրատած ռեհանը, խորանարդիկներով կտրատած վարունգն ու ծիծակը: Այս ամենը խառնել: Գդալներով գնդիկների ձեւ տալով՝ դրանք դնել հազարի տերեւների վրա: Դասավորել ափսեում եւ հրամցնել խաշլամայի հետ:
* * *
Մայիսյան տոները մեր հայրենատիրության երաշխիքն են
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը բազմիցս են նշել, որ մայիսյան տոները, լինելով ազատագրական, պաշտպանական, թե բարոյա-հոգեբանական, միեւնույնն է՝ հաղթանակներ են, որ տվյալ ժամանակահատվածում կերտել են գոյատեւման ուղի՝ հարատեւման տեսանելի հեռանկարով:
Մայիսյան տոները մեր վրեժի ու հայրենատիրության երաշխիքն են – Փա՛ռք բոլոր ժամանակների բոլոր հայ մարտիկներին…
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը բազմիցս են նշել, որ մայիսյան տոները, լինելով ազատագրական, պաշտպանական, թե բարոյա-հոգեբանական, միեւնույնն է հաղթանակներ են, որ տվյալ ժամանակահատվածներում կերտել են գոյատեւման ուղի՝ հարատեւման տեսանելի հեռանկարով:
Այդ հաղթանակներն արժեքավոր են յուրովի, հիշատակության արժանի են բոլորը:
Շուշին ազատագրելով՝ փառահեղ նախնյաց եւ մեր պահանջատիրության ու բնական հայրենիքի վերատիրման վեհ կարոտն առանք: Դա լոկ ճակատամարտ չէր կամ հերթական հաղթանակ, վճռական բեկում էր եւ՛ արցախյան պատերազմում, եւ՛ աշխարհասփյուռ հայության սրտերում: Այդ հաղթանակը նաեւ աննկարագրելի խուճապի սկիզբն էր թշնամու ռազմական ու քաղաքական ճամբարներում, որը պիտի ավարտվեր զինադադարի կնքման խնդրագրով… Ի վերջո՝ աշխարհի առջեւ հայի հաղթական ու զորեղ բազկի վերահաստատումն էր դա նաեւ:
Ավարայրի ճակատամարտն իր ժամանակաշրջանի խնդրականն էր լուծում եւ մարտ էր հանուն կրոնի, բայց նաեւ սրբազան նահատակության, որ հաղթանակի զորություն ստացավ… Սարդարապատը հանուն ինքնապաշտպանության ու գոյատեւման կռիվ էր, որը կերտեց հայոց պետականության վերականգնման առանցքը եւ 1918թ. մայիսի 28-ին ձեւավորվեց հայոց պետությունը՝ հայության հարյուրամյակներ պետականազուրկ գոյատեւումից հետո:
Շնորհավորելով մայիսյան հաղթական տոները, մայիսյան եռատոնը, փառաբանելով (հայ արիական քրմական ծեսով) բոլոր ժամանակների մեր բոլոր նահատակներին, հերոսներին ու մասնակիցներին, նաեւ թիկունքը ամուր պահողներին, հայաստանյան եւ սփյուռքյան կառույցների անունից՝ Հայ Արիական Միաբանությունը, ինչպես նաեւ Հայ Ազգայնականների Համախմբումը՝ մայիսի 8-ի Շուշիի ազատագրության տոնին զուգահեռ նշում են նաեւ 2-րդ աշխարհամարտի մասնակից հայ զինվորների հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին: Այդ հաղթանակը 1940-ականներին անպաշտպան մնացած հայությանն ազատեց նոր ցեղասպանությունից, որը ծրագրված էր թուրքերի կողմից՝ իրենց դաշնակից գերմանացիների հաղթնակի դեպքում…
Շնորհավորում ենք նաեւ Երկրապահի տոնը, բոլոր հայ ազատամարտիկներին ու կամավորականներին:
Հայ արիականներն ու ազգայնականները այցելեցին Եռաբլուր եւ փաաբանեցին ազգի բոլոր նահատակներին, միաժամանակ զորացում, կամք ու բարիք մաղթելով ապրող քաջերին: Հայ Արիական Միաբանության գրասենյակում կայացավ նաեւ Արցախի պատերազմի մասնակիցների հավաք:
Հայ Արիական Միաբանություն եւ Հայ Ազգայնականների Համախմբում
ՀԱՄ «Արցախի ազատամարտի մասնակիցների» խորհուրդ
09.05.2014թ.
Հակասահմանադրական նույնականացման քարտեր – Ակնկալում ենք, որ մեր նամակը կարժանանա ոչ միայն իրավական պատասխանի, այլեւ՝ աշխարհաքաղաքական…
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, պատճեները` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին
Բաց նամակ
Հարգելի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան.
Նախագծերը Կ-4021-26.11.2013,29.11.2013-ՊԻ-010/1 եւ այլ Կ-402 նշաններով սկսվող օրենքները կոպտորեն խախտում են Սահմանադրական դատարանի՝4.10.2006թ, ՍԴՈ-649 որոշումը («Առավոտ», 11.04.2014թ., կցվում է), ինչպեսեւ ցանկացած նախագծեր, որոնք պարտադրում են քաղաքացիներին հակասահմանադրական նույնականացման քարտերը՝ դրսի արտաքին դեստրուկտիվ կառույցների հրամանով: Դա վերաբերվում է նաեւ gov.am-ում նոր հակասահմանադրական նախագծերին. «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ինչպես նաեւ՝ «Էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին»:
Սրանցում նույնպես պարտադրում են ստանալ նույնականացման քարտեր, եւ ուրեմն նույնպես կոպտորեն խախտում են Սահմանադրական դատարանի 4.10.2006թ. ՍԴՈ-649 որոշումը: Այս՝ «Էլեկտրոնային կառավարման …» ծրագրի նախագծում մասնավորապես գրված է. «Մուտքը դեպի բոլոր էլեկտրոնային ծառայություններ պետք է ապահովվի թվային ստորագրությունների եւ էլ.նույնականացման քարտերի միջոցով»:
http://www.hayary.org/wph/?p=35 – Ովքեր են պատասխան տալու «Սոցիալական ապահովության քարտերի մասին» եւ «Անհատական տվյալներին» ՀՀ հակասահմանադրական օրենքների հաստատման ու ներդրման համար…
http://www.hayary.org/wph/?p=416 – Մարդու համարակալման վտանգավորությունը ազգային եւ պետական անվտանգության տեսանկյունից…
http://www.hayary.org/wph/?p=3759 – Մարդկանց համարակալման վերջին ընթացքը՝ մարմնի մեջ պարտադիր ներդրվելու է միկրոչիփ…
http://www.hayary.org/wph/?p=2284#more-2284 – Բաց նամակ ՀՀ նախագահին.- Կասեցնե՛նք աշխարհի գաղտնի ուժերի ծրագրերը Հայաստանում…
http://www.hayary.org/wph/?p=2717 – Ինչպես սոցքարտը… Այնպես էլ նույնականացման քարտը պարտադրվեց…
http://www.hayary.org/wph/?p=3000 – Մարդկանց համարակալումը հասնում է չիպավորման ընթացքին…
http://www.hayary.org/wph/?p=2231 – Մարդկանց համարակալման վերջին փուլում ենք…
http://www.hayary.org/wph/?p=2284 – Մարդկանց համարակալման գործընթացը մտել է կենսաչափական ոլորտ եւ կավարտվի մարդկանց չիպավորմամբ…
http://www.hayary.org/wph/?p=2345 – Իրական վտանգներ – Մարդկանց չիպավորումը չի՛ կասեցվել…
http://www.hayary.org/wph/?p=2791 – Գուցե երեխաների փոխարեն հենց քարտե՞ր բազմացնենք… Միեւնույնն է՝ աշխարհի գաղտնի տերերին 7-8 մլրդ մարդ պետք չէ, նրանք 1 մլրդ-անոց մոլորակ են նկարել հեռվում…
http://www.hayary.org/wph/?p=2180 – Վտանգ. Սոցքարտերը «ծնեցին» բիոքարտեր, որոնք էլ «կծնեն» չիպեր… Մարդկանց համարակալումը մարդկության չիպավորման է տանում…
http://www.hayary.org/wph/?p=3574 – Ահազանգ. – Համարակալեցին հայությանը («Անհատական համարանիշ»-«Սոցիալական քարտ»), այժմ փորձում են չիպավորել («Բիոքարտ»-Կենսաչափական փաստաթղթեր եւ «Չիպի» տեղադրում մարմնի մեջ)՝ զուգահեռ «գենդերա»-սեռամոլագարական օրենքներ պարտադրելով…
Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է – Հայոց արյունն ու հայրենիքը շահարկման ենթակա չեն,- ասում են հայ արիականներն ու ազգայնականները…
Բոլո՛րն են պատասխան տալու՝ ծրագրողները, կազմակերպիչներն ու ցեղասպանները, իրենց շահը փնտրողներն ու լուռ հետեւողները, այսօր էլ այդ իրողությունը մերժողներն ու լռողները…
Ապրիլի 24-ին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեցին 1915-1923թթ. Հայոց Մեծ Եղեռնի (Ցեղասպանության) ավելի քան 3,5 մլն. զոհերի հիշատակին:
Երթին խմբերով մասնակցեցին նաեւ ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհրդի եւ «Ոգու պահապաններ» ուսանողական ու երիտասարդական կազմակերպության անդամները, ովքեր ՀԱՄ ղեկավարների հետ այցելեցին նաեւ Եռաբլուր՝ փառաբանելու հայի անկախության ու ազատության համար նահատակված ազատամարտիկներին: Այդ պահին հայ արի քրմերը Վահագն Աստծո արձանի մոտ հիշատակի ու վրեժի ծիսակարգ անցկացրեցին, եւ Հայոց ռազմի ու զորության Աստծուց վրիժառության եւ թշնամուն պատժելու սատարում ու զորություն հայցեցին՝ հանուն միլիոնավոր նահատակների եւ մեր հայրենատիրության:
Հայ արիներն ու ազգայնականները ինչպես Ծիծեռնակաբերդում, այնպես էլ Եռաբլուրում վերստին երդվեցին՝ պայքարել ու ձգտել Հայ Դատի վերջնական հաղթանակին՝ հասնելով Հայոց Հայրենիքի վերատիրմանը-վերամիավորմանը Հայկական լեռնաշխարհում, ապահովելով հայության Հողահավաքն ու Ազգահավաքը Հայի Արարչատուր Բնօրրանում…
Արդար վրե՛ժն է պատասխանը անմեղ զոհերի արյան: Հայոց Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչումն ու դատապարտումը պարտադիր պիտի ներառի մեր հողային պահանջատիրությունը եւ բոլոր տեսակի վնասների փոխհատուցումը: Նախ՝ կլուծվի հայի հողային պահանջատիրության հարցը, հետո նոր միայն բոլոր վնասների փոխհատուցման խնդիրը կդրվի:
Նույն թուրքն է՝ ինչ 100 տարի առաջ – Պետք չէ Հայաստանին համբերության համար գնահատել (այն էլ՝ անիմաստ ու ձեւական), իսկ հայ-թուրքական արձանագրությունները պետք է չեղյալ համարվեն…
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը՝ մասնավորապես նշելով. «Նախկին պետքարտուղար Քլինթոնը շատ ակտիվ դերակատարում է ունեցել հայ-թուրքական արձանագրությունների, բանակցության եւ ստորագրման խիզախ որոշման հարցում: Այդ արձանագրություններում որեւէ նախապայմաններ չկան Հայաստանի, Թուրքիայի կամ որեւէ երրորդ երկրի հետ կապված, եւ մենք շարունակում ենք հորդորել, որ երկրները վավերացնեն արձանագրություններն առանց նախապայմանների: Մենք հարգում ենք Երեւանին, որ աձանագրությունները դեռ պահպանվում են խորհրդարանում ու հետ կանչված չեն: Երեւանի համբերությունը գնահատվում է, 4 տարի է անցել, բայց Հայաստանի խորհրդարանը դեռ պահպանում է այդ արձանագրությունները: Մեկ նկատառում ունեմ: Պետքարտուղար Քերիի աշխատանքի ընթացքում հասկացել եմ, որ «ստատուս քվոյի» դրությունը նրան չի գոհացնում, եւ նա հավատացած է, որ ոչ մի հակամարտություն այնքան բարդ չէ, որ հնարավոր չլինի լուծում գտնել: Նա անձամբ զբաղվում է արտաքին քաղաքականության 2 ամենակարեւոր հարցերով՝ Իրանի միջուկային ծրագրի ու Միջին արեւելքի խաղաղության գործընթացի ու պաղեստինյան ճգնաժամի խնդիրներով: Տարածաշրջանային մյուս խնդիրները, հակամարտությունները նա նույնպես կարեւորում է, եւ մենք ձգտում ու կողմերին հորդորում ենք, որ այդ ուղղությամբ աշխատեն, այս պարագայում՝ Հայաստանի, Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ու դրա հետ առնչություն չունեցող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ, որն իրականանում է ԵԱՀԿ ՄԽ միջոցով: Քերիի հրահանգով փորձում ենք կողմերին տանել խնդիրների կարգավորման»:
Բայց բոլորովին նկատելի չէ, թե ինչպես է գնահատվում Հայաստանի 4 տարվա համբերությունը, երբ ԱՄՆ–ի ՆԱՏՕ–ական դաշնակից Թուրքիան շարունակում է իր հակահայ քաղաքականությունը, հայ–թուրքական հարաբերություններն ի սկզբանե դարձրել է հայ–թուրք–ադրբեջանական եւ Արցախին է սպառնում նաեւ, վերջերս էլ Քեսաբում ցույց տվեց, որ ամեն պահի կշարունակի 100 տարի առաջ սկսած Հայոց Ցեղասպանությունը… Այսպե՞ս են գնահատում Թուրքիայի դաշնակիցները Հայաստանին:
Փոխհատուցումը նախեւառաջ հայրենատիրությունն է – Առանց փոխհատուցման՝ ցեղասպանության կանխարգելման մասին խոսելն ավելորդ է… Հարց, որ պետք է վերաձեւակերպվի…
Փոխհատուցումը նախեւառաջ հայրենատիրությունն է
ՄԱԿ-ում տեղի է ունեցել ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ գիտաժողով: Բանախոսներն անդրադարձել են նաեւ ներկայումս թուրքական հասարակության շրջանում Հայոց Ցեղասպանության հետ կապված քննարկումներին, ընդգծել են այդ առնչությամբ Թուրքիայում իրազեկվածության մակարդակի բարձրացման կարեւորությունը:
Սակայն, ինչպես միշտ, հստակ գնահատական չի տրվել Հայոց Ցեղասպանությանը եւ 100-ամյա հետեւանքների վերացմանը:
Իսկ առանց դատապարտման եւ փոխհատուցման՝ ցեղասպանության կանխարգելման մասին խոսելն ավելորդ է: «Queens Chronicle»-ն անդրադարձել է Հայոց Ցեղասպանությունը վերապրածների վկայություններին եւ «Տխրությունը մնում է հայերի համար» վերնագրով հոդված է տպագրել: Նշվել է, որ Ցեղասպանությունը վերապրածներն անհետանում են, բայց դրա ուղղակի ազդեցությունը փոխանցվում է հաջորդ սերնդին: Ցավոք, մեկը մյուսի հետեւից մահանում են անմարդկային սպանդի ականատեսները: Առանց այն էլ այսօր հնարավոր չէ ավելի քան 1,5 մլն. ցեղասպանված հայի գործերը կազմել փաստացի, քանի որ դրանք ոչնչացվել են թուրքական արխիվներում, իսկ հայերի անվանական հաշվարկ կարող էր պահպանվել միայն օսմանյան արխիվներում:
Ըստ «Queens Chronicle»-ի, 99 տարեկան Ազնիվ Կիրակոսյանի ցավն արդեն 95 տարիներ ուղեկցում է նրան. «Իմ կյանքը դաժան է եղել: Երբ մտածոււմ եմ այդ մասին, լացս գալիս է»: Նա հիշում եւ լացում է 4 տարեկանում ունեցած փորձությունների համար, երբ հիշում է, թե ինչպես էր այլ կանանց ու երեխաների հետ քայլում սիրիական անապատներով, իսկ այնտեղ նրանցից շատերը թուրքերի կողմից հոշոտվում էին: Ականատես է եղել, թե ինչպես է անապատում մայրը ծննդաբերել, սակայն ոչ միայն երեխան չի ապրել, այլեւ ամիսներ անց մայրն է մահացել:
104-ամյա Փիրուզ Գալուստյանն էլ նշում է, որ որոշ մանրամասներ տասնամյակների ընթացքում նրա հիշողությունից ջնջվել են, սակայն զգացմունքները վառ են մնում. «Թուրքերը շատ վնասներ են տվել, նրանք խլել են մեր տները: Մենք կենդանիների նման ենք ապրել: Ես ատում եմ նրանց»:
Հայոց Ցեղասպանությունը վերապրած սերունդն անհետանում է, սակայն հաջորդող վերապրողները դա չեն մոռանա…
Անկարան լավ հասկանում է, որ դժվար է լինելու հետզհետե դիմակայել Հայոց Ցեղասպանության ճանաչմանը եւ փորձում է իր մի քանի մտավորականների միջոցով հասկացնել տալ, որ պատրաստ է ներողություն խնդրել, եթե դրանով հարցը կփակվի…
Հայաստանը հայի հայրենիքն է եւ բնույթով ու էությամբ հայկական ազգային պետություն է – Հայաստանի Ազգային Սահմանադրություն (ՀԱՄ նախագիծ – 2-րդ մաս)
(Ազգայնական նախագիծ (Հայաստանի Ազգային Պետություն). Հայ Արիական Միաբանություն, Երեւան-2014թ.)
Սկիզբը՝թիվ 13-ում
Գլուխ 6 – Օրենսդիր Ժողովը (ՕԺ)
Հոդված 64. Օրենսդիր ժողովի լիազորություններն ամրագրված են Ազգային Սահմանադրությամբ: Օրենսդիր ժողովը գործում է համաձայն օրենքի ուժ ունեցող իր կանոնադրության եւ աշխատակարգի: Օրենսդիր ժողովն ընդունում է օրենքներ եւ որոշումներ. օրենքները հաստատում է Հայաստանի Նախագահը, որոշումները՝ Օրենսդիր Ժողովի Նախագահը:
Հոդված 65. Օրենսդիր ժողովն ունի 125 պատգամավոր, որոնցից 100-ն ընտրվում են համամասնական, 25-ը՝ մեծամասնական ընտրակարգով: Օրենսդիր ժողովի գործունեության ժամկետը 5 տարի է. լիազորություններն ավարտվում են նորընտիր Օրենսդիր ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը, նիստի ժամանակ՝ լիազորությունների փոխանցման արարողությամբ:
Օրենսդիր Ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է գործող Օրենսդիր Ժողովի լիազորությունների ավարտին նախորդող վաթսուն օրվա ընթացքում:
Օրենսդիր Ժողովի ընտրությունը կատարվում է ընտրական օրենքի համաձայն: Ընտրությունը նշանակվում է Ազգային անվտանգության խորհրդի հրամանագրով:
Նորընտիր Օրենսդիր Ժողովի 1-ին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 2/3-րդի ընտրությունից հետո՝ երկրորդ չորեքշաբթի օրը:
Մինչեւ Օրենսդիր Ժողովի Նախագահի ընտրությունը նիստերը վարում է ամենաշատ քվե ստացած պատգամավորը (մեկից ավելի հավասար քանակի քվե ստացածների առկայության դեպքում անցկացվում է վիճակահանություն):
Հոդված 66. Օրենսդիր Ժողովի գործունեությունը չի կարող դադարեցվել՝ ընտրությունից հետո 1 տարվա ընթացքում, լիազորությունների ավարտից առաջ՝ 6 ամսվա ընթացքում, ռազմական դրության ժամանակ, սահմանադրական կարգին սպառնացող վտանգի առկայությամբ, Երկրի Նախագահի պաշտոնանկության հարուցված հարցի դեպքում:
Օրենսդիր Ժողովի գործունեությունը կարող է դադարեցվել Ազգային Սահմանադրությամբ նախատեսված կարգով: Սահմանադրության անփոփոխելի հոդվածներին հակասող օրենք ընդունելու դեպքում Օրենսդիր Ժողովը լուծարելու պահանջ է դրվում. լուծարելու որոշման հիմքերի հիմնավոր կամ անհիմն լինելու եզրակացությունը տալիս է Սահմանադրական դատարանը, որոշումը կայացնում է Ազգային անվտանգության խորհուրդը:
Հոդված 67. Պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, ընտրվելու իրավունք ունեցող, վերջին 10 տարում Հայաստանում մշտապես բնակվող եւ Հայաստանի քաղաքացիություն ունեցող յուրաքանչյուր ոք:
Պատգամավորն իրավունք չունի զբաղեցնել պետական այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ. թույլատրվում է պատգամավորական գործունեության հետ համատեղել գիտական, մանկավարժական, ստեղծագործական բնույթի աշխատանք:
Պատգամավորի գործունեության երաշխիքները սահմանվում են օրենքով:
Հոդված 68. Պատգամավորի մանդատը հրամայական է. որոշումներ կայացնելիս պատգամավորը պարտավոր է առաջնորդվել իրեն առաջադրած քաղաքական ուժի կամ իր ընտրողների դիրքորոշմամբ: Պատգամավորի լիազորությունների դադարեցման հիմք է քաղաքական ուժի կամ ընտրողների բացարկը:
Հոդված 69. Պատգամավորն անձեռնմխելի է. նրան հետապնդել, պատասխանատվության ենթարկել իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում՝ Օրենսդիր Ժողովում հայտնած կարծիքի համար՝ արգելվում է: Չի կարելի պատգամավորին կալանավորել, նրա դեմ վարչական կամ քրեական վարույթ հարուցել առանց Օրենսդիր Ժողովի համաձայնության:
Հոդված 70. Պատգամավորի լիազորությունները դադարում են Օրենսդիր Ժողովի գործունեության ժամկետն ավարտվելու, Օենսդիր Ժողովը լուծարելու, Ազգային Սահմանադրության 67 հոդվածի պահանջների խախտում հայտնաբերելու, Հայաստանի քաղաքացիությունը կորցնելու, ազատազրկման դատապարտվելու, անգործունակ ճանաչվելու, հրաժարականի եւ ընտրողների բացարկի դեպքերում:
Պատգամավորի լիազորությունների դադարեցման կարգը սահմանվում է Օրենսդիր Ժողովի օրենք-կանոնադրությամբ:
Մեր ավանդապատումները. Տավուշ – …Սկսում է սուգ անել հայրը՝ ընկնելով որդու դիակի վրա եւ այդ օրվանից տեղի անունը մնում է Դիլիջան (տեղանուններ ունենք անիմաստ, անգամ՝ հակահայ, որ անհրաժեշտ է փոխել՝ պատմականացնել՝ եւ ամբո՛ղջ Հայաստանում)…
Մեր ավանդապատումները շարքից՝ Տավուշի մարզ
Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.) եւ թիվ 1-13-ում
Դիլիջան – Ասում են, թե հայրը իր Դիլի անունով որդու հետ գործով քաղաք է գնում: Ճանապարհին, անտառների միջով անցնելիս, որդին կորում է: Հայրն սկսում է աջ ու ձախ որոնել նրան, բայց անօգուտ: «Դիլի ջա՛ն, Դիլի ջա՛ն» կանչելով ման է գալիս անտառներում: Հանկարծ բացատում նա գտնում է որդու դիակը՝ գայլերից հոշոտված:
«Դիլի ջա՛ն, Դիլի ջա՛ն» սկսում է սուգ անել հայրը՝ ընկնելով որդու դիակի վրա: Եվ այդ օրվանից տեղի անունը մնում է Դիլիջան:
Գոշ – Գտնվում է Դիլիջանից ոչ հեռու: Մխիթար Գոշը եղել է այս գյուղից: Մի անգամ նա երազ է տեսնում, երազում Աստված նրան ասում է. Մխիթա՜ր, յոթ տարի հացի առատություն է լինելու, յոթ տարի էլ չորային: Առատության տարիներին պաշար հավաքի, սովի ժամանակ ժողովուրդը նեղություն չքաշի: Գոշը մեծ-մեծ ամբարներ է շինել տալիս, վանքի հարստությունով հացի էժան տարին ցորեն է առնում, լցնում ամբարները: Երբ սովը ընկնում է ժողովրդի մեջ, նա մի գուշ փայտե կլոր աման է շինել տալիս եւ դրանով ցորեն բաժանում մարդկանց: Դրանից հետո նրա անունը մնում է Գուշ Մխիթար: Երբ Մխիթարը մեռնում է՝ գյուղը նրա անունով կոչում են Գոշ կամ Գոշի գյուղ:
Շարխաչ – Գոշավանքից հյուսիս-արեւմուտք է: Գյուղի գերեզմանատան մեջտեղը կա մի բարձր ժայռ, որի վրա շարքով շինված են 26 հատ մեծ ու փոքր խաչեր: Ասում են, թե գյուղն իր անունը ստացել է խաչերի այդ շարքից:
Բարանա – Ժամանակին Ապարանից այստեղ գալով բնակություն են հաստատում մի քանի հայ ընտանիք: Մոտակա գյուղերի բնակիչները նորեկներից հարցնում են. «Էդ որտեղի՞ց եք եկել»: Նրանք էլ ասում են՝ Աբարանա: Դրանից հետո գյուղի անունը մնում է Բարանա:
Առանց գրաքննության՝ պատասխանի իրավունքով – Նորից Մամիկոնյանների մասին… Խնդիրներ ունենք պատմությունից, որ վերջնական լուծման ու համաձայնեցման կարիք ունեն…
Ընդհանրապես մշակութային երկխոսությունը զարգացումների գլխավոր պայմաններից մեկն է նաեւ ներհայկական դաշտում: Այն անհրաժեշտ պայման է նոր տեսակետներ հաստատելու համար, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում «Լուսանցք»-ի խմբագրությանը:
Հասկանալի է, որ մշակույթում շատ են չպարզաբանված «պատմական հարցերը», այդ հարցերի թվին են պատկանում նաեւ Մամիկոնյանների ծագումնաբանության, էթնիկական պատկանելության խնդիրները եւ հարակից այլ հարցերը: Այս ուղղությամբ մշտապես մոտեցումները լինելու են տարբեր եւ, հետեւաբար, կարեւորը խնդրի եւ հարակից հարցերի առավելագույն մեկնաբանումն է եւ հիմնավորումը՝ հենվելով այս պահին արդեն հայտնի տեղեկությունների եւ նյութերի վրա: Մամիկոնյանների խնդրո հետ կապված իր հայտը ներկայացրեց նաեւ Համլետ Դավթյանը, ով փորձ կատարեց ընդհանրացնել ոչ միայն տարբեր հեղինակների կողմից կատարված քննախուզությունները, այլեւ փորձ կատարեց տալ գնահատական: Վերջինս, իմ կարծիքով, անշնորհակալ գործ է: Հույս ունեմ, որ ապագայում Հ. Դավթյանը կմնա նյութի վերլուծությունների շրջանակներում:
Հիմա՝ ըստ էության: Մամիկոնյանների խնդիրը բազում շերտեր ունի, որոնք իրոք անհրաժեշտ է հնարավորինս մեկնաբանել, որն էլ ես իրականացրել եմ: Հիմա չեմ անդրադառնում նորից իմ քննախուզությանը, այլ մեկ անգամ եւս ներկայացնեմ իմ ելակետը: Իմ մոտեցմամբ՝ հայոց պետականաստեղծ տոհմերի ծագումնաբանությունը ուսումնասիրելու համար, տվյալ դեպքում, Մամիկոնյանների խնդրո հետ կապված հիմքային է տոհմի ազգանունը: Որպես կանոն, մեր մշակույթի մեջ տոհմերը ներկայանում են ազգանունով: Մամիկոնյանների տոհմը, որպես հավաքականություն, մենք ընկալում ենք միայն նշված ազգանունի ներքո՝ երկրորդական համարելով տոհմի ներկայացուցիչների անունները:
Դրույթային եմ համարել «Ճան» եւ «Ճենաց աշխարհ» Խորենացու առաջադրած եզրույթը, Խաղկտիք անունը (հարկ չեմ համարել անդրադառնալ Խաղտիք Կո/տայք հարակից տերմիններին), նկատի եմ ունեցել նաեւ Մամգոն եւ Տայք տերմինների փաստը, հաշվի եմ առել «amumikuni» տերմինի ներկայությունը: Օգտվել եմ ճապոնական, կորեական եւ չինական ավանդույթներից, ուսումնասիրել եմ մետաքսի ճանապարհի հետ կապված տեղանունները եւ կատարել եմ իմ եզրակացությունը:
Մամիկոնյանների խնդրո մեջ կարեւորել եմ նրանց քրմական եւ զորահրամանատարական դասի պատկանելությունը, շեշտել եմ նաեւ նրանց կրոնական պատկանելությունը՝ ներկայացնելով որպես Արեւապաշտների:
Նորից անդրադառնանք Մամիկոնյանների խնդրին՝ օգտագործելով այս անգամ Հ. Դավթյանի առաջադրած նյութերը, որպես լրացում իմ կատարած քննախուզության: Նա գրում է. «Եթե ենթադրյալ Մամիկոնյաններն այդքան բարձր դիրք էին գրավում Խեթական կայսրությունում ու խեթերի հետ էլ չէին հեռացել պատմաբեմից, ապա, պիտի որ նրանք անպայման երեւային նաեւ Հայոց պատմության, այսպես կոչված, ուրարտական, այնուհետեւ Երվանդունյաց եւ Արտաշիսյան դարաշրջաններում, այլ ոչ թե ն.թ. III դարում՝ Արշակունիների ժամանակ»: Նշեմ որ, Հ. Դավթյանը ճիշտ չի ընկալում խնդիրը, որեւէ մեկը որեւէ ապացույց չունի այն մասին, որ Մամիկոնյանները հանդիսացել են Խեթական կայսրության զորահրամանատարներ կամ կրոնական առաջնորդներ: Սակայն հարակից տերմինները հուշում են, որ Մամիկոնյանների ծագումը կարող է կապված լինել նաեւ խեթական շրջանի հետ: Հարկ եմ համարում նաեւ (հաշվի առնելով արդեն Պորտասարի 12 հազար տարվա հնավայրի փաստը) ընդհանուր գծերով նորից ներկայացնել տարածաշրջանի կրոնական զարգացումները: Հայտնի է, որ տարածաշրջանի կրոնական հիմնական զարգացումները ներառում են բազում զարգացումներ, որոնք ընդհանրականորեն այսպիսին էին. տոտեմ եւ հրապաշտություն, ապա՝ Արեւապաշտություն եւ Լուսնապաշտություն, հետագայում՝ կրակապաշտություն եւ առաջնորդապաշտություն, ապա՝ կռապաշտություն եւ անձնապաշտություն:
Ցավոտ կետեր – «Madein Armenia»-ն կարո՞ղ է նախանձ շարժել – Ոտքի տեղ անելու հնարավորություններ ունենք… Հայկական տեքստիլ եւ տրիկոտաժի ոլորտը զարգացնելու ամենակարեւոր՝ առաջին քայլը գցված է…
Սկիզբը՝թիվ 12-13-ում
Տեքստիլի եւ տրիկոտաժի ոլորտում ի մի բերելով մեր ծախքային որոշ առավելությունները այլ երկրների համեմատ, բնագավառի վիճահարույց խնդիրները, թույլ եւ ուժեղ կողմերը, վտանգներն ու ռիսկերը՝ կխոսենք այն մասին, թե ինչ հնարավորություններ ունի Հայաստանը միջազգային այս արտադրանքի շուկայում՝ հաշվի առնելով գլոբալ միտումները:
Հագուստի համաշխարհային շուկան աճում է, ընդ որում Ռուսաստանն ամենաարագ աճող շուկաներից է: Հագուստի համաշխարհային արտահանումը վերջին տասնամյակում աճել է միջինում տարեկան 8%-ով, հիմնականում ի հաշիվ զարգացող երկներում կենսամակարդակի աճի: Տրիկոտաժե հագուստի աճի տեմպը ավելի բարձր է եղել, քան ոչ տրիկոտաժե արտադրանքինը: Խոշորագույն արտահանող տարածաշրջանները Ասիան եւ Եվրոպան են՝ ապահովելով արտահանման 90%-ից ավելին: Չինաստանի եւ Հոնկոնգի ցուցանիշը 43% է, Իտալիայինն ու Գերմանիայինը՝ 5% -5.5%, Թուրքիայինը, Հնդկաստանինը, Վիետնամինը՝ 3.3%-3.6%: Սպառման ամենամեծ շուկան Եվրոպան է, որին բաժին է ընկնում համաշխարհային ներմուծման կեսը: ԱՊՀ երկրների ներմուծումը կազմել է ընդհանուր ներմուծման միայն 2.2%-ը, սակայն այն ամենաարագն է աճել (տարեկան 30%): ԱՊՀ ներմուծման 82%-ը Ռուսաստանում է սպառվել: Հագուստի համաշխարհային շուկայում զարգացած երկրների՝ եվրոպական եւ ամերիկյան բրենդերի մեծ մասը հագուստի որոշակի մասի արտադրությունն արտապատվիրում է այլ երկրներում: Սա պայմանավորված է այդ երկրներում արտադրական ցածր ծախսերով: Արտապատվիրումն իրականացվում է մի քանի ձեւաչափով. 1. սեփական արտադրության հիմնում, 2. արտապատվիրման երկրների տեղական արտադրողներին ուղղակի պատվիրում, 3. համագործակցություն մասնագիտացված միջնորդ ընկերությունների հետ, որոնք իրենց անունից իրականցնում են արտապատվիրումը այլ երկրներում:
Արտապատվիրումն իրականցվում է մի քանի զարգացող տարածաշրջաններում, մասնավորապես՝ 1. Արեւելյան Ասիայում (Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, Բանգլադեշ, Վիետնամ), 2. Արեւելյան Եվրոպա (Բուլղարիա, Ռումինիա, Լեհաստան), 3. Կենտրոնական Ամերիկա եւ Կարիբյան տարածաշրջան (Մեքսիկա, Հոնդուրաս, Գվատեմալա եւն), 4. Հյուսիսային Աֆրիկա (Թունիս, Մարոկկո, Եգիպտոս եւն): 2011թ. ԵՄ հագուստի ամբողջ ներմուծման շուրջ 60%-ը ապահովել են Իտալիան եւ Գերմանիան, որոնք Եվրոպային մերձակա տարածաշրջաններում հիմնական արտապատվիրող երկրներն են: ԱՄՆ-ն, լինելով հագուստի ամենամեծ ներմուծողը, հագուստի 90%-ը ներմուծում է Հարավային եւ Կենտրոնական Ամերիկայից ու Ասիայից: Եվրոպական հագուստի բրենդերի կողմից իրենց արտադրանքի արտապատվիրումն այլ երկրներում աճի միտում ունի: Կանխատեսվում է, որ մոտակա 10 տարիներին եվրոպական հագուստի բրենդերի կողմից իրենց արտադրանքի արտապատվիրումն այլ երկրներում կշարունակի աճել:
Հայկական խոհանոց – Հավի կրծքամիս՝սպանախով… Աշխարհի մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայկականխոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Հավի կրծքամիս՝ սպանախով
Բաղադրությունը – Հավի կրծքամիս – 4-5 հատ, աղ – 1 թեյի գդալ, կիտրոն – 0.5 հատ, շաքարավազ – 1 ճաշի գդալ, ձիթապտղի բուսայուղ – 3 ճաշի գդալ,
Սպանախով միջուկի համար՝ սպանախի տերեւներ – 2 կապ, ընկույզ – 100 գ, սխտոր – 3-4 պճեղ, համեմ – 0.5 կապ
Պատրաստման եղանակը – Աղը, կիտրոնի հյութը, շաքարավազը եւ ձիթապտղի բուսայուղը խառնել եւ ծեծած կրծքամսերը դնել մեջը, թողնել 6 ժամ:
Սպանախի տերեւները լցնել թավայի մեջ, բուսայուղով տապակել: Սպանախին ավելացնել ծեծած ընկույզը, սխտորն ու համեմը: Այս զանգվածը լցնել հավի կրծքամսի մեջ, փայտե ասեղիկներով ամրացնել եւ դնել ջեռոցը: Եփել 30 րոպե 2000-ի տակ: Կրծքամիսը, ջեռոցից հանելուց հետո, մատուցել մածունով: Մածունի մեջ էլ նախապես լցնել սխտոր, աղ, սպիտակ պղպեղ եւ սամիթ՝ ըստ ճաշակի: Անու՛շ լինի:
* * *
Աշխարհի մարզական հեւքից –
Օլիմպիական հարյուրամյա խորհուրդները
100 տարի առաջ՝ 1914թ. հունիսին, Փարիզի Սորբոնի համալսարանում տեղի ունեցավ միջազգային օլիմպիական կոմիտեի հերթական կոնգրեսը: Այն նշանավորվեց օլիմպիական դրոշի հաստատումով: Պաստառի սպիտակ գույնը խորհրդանշում է խաղաղություն՝ խաղերի ընթացքում: Դրոշի վրա պատկերված են օլիմպիական 5 օղակները: Կապույտը Եվրոպա աշխարհամասի խորհրդանիշն է, սեւը՝ Աֆրիկայինը, կարմիրը՝ Ամերիկայինը, դեղինը՝ Ասիայինը եւ կանաչը՝ Ավստրալիայինը:
Օլիմպիական դրոշն 1-ին անգամ պետք է ծածանվեր 1916թ. խաղերում, բայց 1-ին աշխարհամարտի պատճառով մարզահանդեսը չկայացավ: Հաջորդ՝ Բելգիայի Անտվերպեն քաղաքում 1920թ. տեղի ունեցած օլիմպիական մարզահանդեսում նպատակն իրականացավ, եւ բացման արարողության ժամանակ հանդիսավորությամբ վեր խոյացավ խաղաղության ու մաքրության խորհրդանիշ օլիմպիական սպիտակ դրոշը:
Հաստատվեց նաեւ օլիմպիական կարգախոսը՝ «Բարձր, արագ, ուժեղ»: Այս բառերի հեղինակը ֆրանսիացի հոգեւորական Անրի Մարտին Դիցոնն է: Իր քոլեջում անցկացրած մարզական միջոցառման ժամանակ է նա հնչեցրել նշված արտահայտությունը, որը չափազանց դուր է եկել Պիեռ դե Կուբերտենին: Եվ նա «Բարձր, արագ, ուժեղ» բառերը համարեց օլիմպիական կարգախոս, որն արտացոլում է աշխարհի բոլոր աթլետների գլխավոր նպատակը:
– 100-ամյա մյուս հոբելյանի նշումն այլ բնույթ ուներ եւ առնչվում էր հայերիս: Արգենտինայի ֆուտբոլի առաջնության ժամանակ մարզական ակումբների ֆուտբոլիստները եւ մարզադաշտերում ներկաները խաղերից առաջ 1 րոպե լռությամբ հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերիհի շատակը:
Արգենտինայում մարզիկը մահացել է պատվո հարթակի վրա
Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է – Նաեւ հայության պահանջատիրության, վրեժի ու հայրենատիրության օրն է
Բոլո՛րն են պատասխան տալու. ծրագրողները, կազմակերպիչներն ու ցեղասպանները, իրենց շահը փնտրողներն ու լուռ հետեւողները, այսօր էլ այդ իրողությունը մերժողներն ու լռողները…
Ապրիլի 24-ին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել 1915-1923թթ. Հայոց Մեծ Եղեռնի (Ցեղասպանության) ավելի քան 3,5 մլն. զոհերի հիշատակին:
Երթին խմբերով մասնակցել են նաեւ ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհրդի եւ «Ոգու պահապաններ» ուսանողական ու երիտասարդական կազմակերպության անդամները, ովքեր ՀԱՄ ղեկավարների հետ այցելեցին նաեւ Եռաբլուր՝ փառաբանելու հայի անկախության ու ազատության համար նահատակված ազատամարտիկներին: Այդ պահին հայ արիական քրմերը Վահագն Աստծո արձանի մոտ հիշատակի ու վրեժի ծիսակարգ են անցկացրել, եւ Հայոց ռազմի ու զորության Աստծուց վրիժառության եւ թշնամուն պատժելու սատարում ու զորություն են հայցել՝ հանուն միլիոնավոր նահատակների եւ մեր հայրենատիրության:
Հայ արիներն ու ազգայնականները ինչպես Ծիծեռնակաբերդում, այնպես էլ Եռաբլուրում վերստին երդվել են՝ պայքարել ու ձգտել Հայ Դատի վերջնական հաղթանակին՝ հասնելով Հայոց Հայրենիքի վերատիրմանը-վերամիավորմանը Հայկական լեռնաշխարհում, ապահովելով հայության Հողահավաքն ու Ազգահավաքը Հայի Արարչատուր Բնօրրանում…
Տոն է՝ Մայր Բնության գունագեղության ու ծաղկունքի – Հայ արիները նշեցին Զատիկը եւ Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոնը
Ապրիլի 20-ին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Մեծամորի (Մեծամոր – Մեծ Մոր – Աստվածամոր – Մայր Անահիտի) պատմա–հավատամքային տարածքում նշեցին ավանդական Զատիկի տոնը:
Ապրիլի 20-ին կայացավ նաեւ Գարնանային օրահավասարը՝ Լուսնի լրման օրվա կիզակետը:
ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները կատարել են ծիսական արարողություն եւ փառաբանել Մայր Անահիտին, որ իր Աստվածային էությամբ ու գործառույթով ապահովում է բնության գունագեղությունն ու ծաղկունքը: Մայր Անահիտը նաեւ բերքատվության ու ամենայն բերրիության, պտղաբերումի եւ մայրանալու Աստվածուհին է, եւ հայ արիներն ու ազգայնականները Աստվածամորն են դիմել՝ բազմազավակ ու բարգավաճ ընտանիքներ ունենալու ակնկալությամբ:
Զատիկի տոնը հայ արիական տոնացույցով հաստատվել ու նշվում է նաեւ որպես Մայր Անահիտի Հրաշագործության տոն:


