Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- Փողոցային վարք են դրսեւորում, ինձ ասում են՝ «շնորհակալություն, որ վերցրիր վրեդ». Բագրատ սրբազան
- Օրենքով գող Գիա Սվերդլովսկին դատապարտվել է ութ տարվա ազատազրկման
- «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը տուգանվել է 100,000 դրամով
- Գողական ես դու ա՛յ տղա, ա՛յ խուժան. Բագրատ սրբազանի գործով թեժ իրավիճակ դատարանում
- ԱՄՆ-ը կարող է զանգվածային բողոքի ցույցերի բախվել՝ գնաճի պատճառով․ Fox News
- Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան միջազգային 2–րդ մրցույթը
- Ավտոմեքենաների ապակիների լուսաթափանցելիության պահանջների խախտումների վերաբերյալ 198 արձանագրություն է կազմվել (վիդեո)
- Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն շարունակում է էժանանալ
- ԱՄՆ-ից հետո Բրազիլիան ևս հրաժարվել է Թրամփի և Պուտինի գործարքով մատակարարված ռուսական դիզելային վառելիքից․ Bloomberg
- Ասել ենք՝ չենք պատկերացնում ՀԱՊԿ–ում մեր համագործակցությունը. Հասմիկ Հակոբյան
Ա1պլյուս- Ֆասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին (տեսանյութ)
- ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «TRIPP» ընկերության հիմնադրման վերաբերյալ օրինագիծը (տեսանյութ)
- 4 քաղաքական ուժերի ղեկավարները ճաղերի հետևում են, և դա իշխանության համար քաղաքական հետապնդում չի՞ (տեսանյութ)
- Իրավապաշտպան կազմակերպությունները փաստում են, որ դատական համակարգն անկախ չէ․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
- Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
- Սեռական բռնությունից տուժած երեխանե՞րն են հաղորդում տալու, թե՞ ծնողները․ Քոչարյան (տեսանյութ)
- ՀՀ-ում կիբեռբուլինգի դեպքեր կա՞ն, ինտերնետային խաղերը կարո՞ղ են երեխաներին ներքաշել պոռնկության մեջ (տեսանյութ)
- Շատ ծանր հարց է, ինձ գրում են՝ տարոսը քո երեխային․ Գալյանը հուզվեց և հեռացավ ճեպազրույցից (տեսանյութ)
- Երբեմն երեխային պետք է պաշտպանել սեփական ծնողից, օրինագծով հարցը լուծվո՞ւմ է․ Խամոյան (տեսանյութ)
- 16 տարին լրացած երեխային պոռնկության մեջ ներգրավվելը քրեորեն կպատժվի (տեսանյութ)
Category Archives: Հոդվածներ
Ինչու են թեժացնում իրավիճակը – Սիրիայի ուղղությամբ արեւմտյան դաշինքի ուժերի օդային հարվածները ավելի շատ կմիավորեն սիրիական ժողովրդին ահաբեկչության դեմ պայքարում, ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը… Այս համապատկերում մենք պետք է կրկնակի զգույշ գործենք՝ Բաքուն սադրում է ինչպես Արցախի կողմից, այնպես էլ՝ Նախիջեւանի, հարվածում է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերին…
Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից Սիրիայի օբյեկտները հրիթիռակոծելը սադրանք են համարում ոչ միայն Սիրիայում, այլեւ աշխարհի բազմաթիվ երկրներում, որոշակիորեն նաեւ Հայաստանում: Սա իրականում նոր քայլ է՝ ուղղված տարածաշրջանում նոր սրացումների առաջացմանը:
Ռուսաստանն ու Իրանը սա ագրեսիա են անվանել ոչ միայն Սիրիայի, այլեւ տարածաշրջանի երկրների դեմ:
Արեւմտյան 3 երկրներ ապրիլի լույս 14-ի գիշերը Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրին հրթիռային հարվածներ հասցնելով: Ռազմական գործողության սկսման պատճառ է դարձել ապրիլի 7-ին Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք: ԱՄՆ-ն դաշնակիցների հետ Սիրիայում 110 հրթիռ է արձակել: Հրթիռակոծումը տեւել է մոտ 1 ժամ: Կան տուժածներ: Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ դրանց մեծ մասը ոչնչացվել է Սիրիայի ՀՕՊ համակարգերի կողմից: «Հարվածները ձեռնտու են միայն ահաբեկիչներին»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Գերմանիան ճիշտ է համարել հրթիռակոծությունը, բայց միակ բավարարված կողմը Թուրքիան է. որ հայտարարել է, թե բավարարված է հրթիռների արձակմամբ: Իհարկե սա ձեռնտու է Անկարային, որը փորձում է ամեն գնով տիրել Սիրիայի նավթաշատ ու գազաշատ տարածքներին: Continue reading
Էրդողանը ցանկանում է երկարաժամկետ իշխել – Արտահերթ ընտրությունների կարիք չկա, Թուրքիայի ղեկավարը որոշել է երկարաձգել իր նախագահ մնալու հնարավորությունը՝ սուլթանական եւ նորօսմանական իր նպատակների իրագործման համար…
2018թ. հունիսի 24-ին արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն Թուրքիայում:
Թուրքական «Անադոլու» գործակալությունը նշում է, որ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
««Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի հետ արդյունավետ հանդիպում ունեցանք: Մտքերով փոխանակեցինք ներքին ու արտաքին զարգացումները, քննարկեցինք նրա առաջարկը՝ երկրում արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Որոշում կայացրեցինք հունիսի 24-ին անցկացնել ընտրությունները: Բարձրագույն ընտրական հանձնաժողովն անմիջապես կսկսի ընտրությունների նախապատրաստական աշխատանքները»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը: Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, թե 2016թ. ռազմական հեղաշրջման փորձը ցույց է տվել գործող համակարգից անմիջապես նախագահական համակարգի անցնելու անհրաժեշտությունը: Continue reading
Թռիչք Մեհրիբանի ինքնաթիռով, հանգիստ՝ Բաքվի բանտում – Ի՞նչ արժե այս տուրը… Հրեա հայտնի բլոգերը Հայաստանի մայրաքաղաքում է՝ զբոսաշրջային ցուցահանդեսի մասնակից – «Երեւան, դու հրաշալի ես: Իսկ երեւանցիները հրաշալի մարդիկ են»,- իր բլոգում գրել է Ալեքսանդր Լապշինը…
Ալեքսանդր Լապշինը Բաքվում բանտարկվելուց հետո առաջին անգամ ժամանել է Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի, Ուկրաինայի ռւ Իսրայելի քաղաքացի, բլոգերը եւ լրագրողը, ով Արցախ այցելելու համար Ադրբեջանում ազատազրկման էր դատապարտվել, առաջին անգամ այցելել է Հայաստան ազատ արձակվելուց եւ հայրենիք վերադառնալուց հետո: «Երեւան, դու հրաշալի ես: Իսկ երեւանցիները հրաշալի մարդիկ են»,- իր բլոգում գրել է Ալեքսանդր Լապշինը:
Ավելի վաղ նա հայտնել էր Երեւան ժամանելու եւ ապրիլի 20-22-ն անցկացվող Tour Expo 2018 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցելու մտադրության մասին: Ալեքսանդր Լապշինը կատակել էր, որ Հայաստանում ներկայացնելու է Ադրբեջանում ունեցած իր «փորձառությունը»:
«Ես զբոսաշրջային ցուցահանդեսի մասնակցելու նպատակով մեկնում եմ Երեւան:
Ներկայացնելու եմ իմ հեղինակային ծրագիրը՝ «Լապշինի հետքերով՝ Բաքվում»: Ծրագիրը կներառի թռիչք Մեհրիբան Ալիեւայի (խմբ.- Ադրբեջանի առաջին տիկնոջ) անձնական ինքնաթիռով, հանգիստ Քյուրդախանի բանտում՝ all inclusive, եւ Բաքվի ծանր հանցագործությունները քննող դատարան: Տուրի արժողությունը՝ պայմանագրային… կատակ է:
Իրականում ցուցահանդեսին պատմելու եմ ճանապարհորդությունների մասին, հետաքրքիր է լինելու, այցելեք»,- գրել է բլոգերը: Continue reading
Մեր փոստից՝ առանց միջամտության.- Միասնաբար՝ Մեծ Հայաստանի համար… Նախաբան – Ինչու՞ հայ տղամարդուն չի կարելի պարտադրել… / Ազգի համար – Հայ ազգը պիտի լինի ինքնիշխան: Պիտի լինի չափազանց պաշտպանված: Պիտի լինի հարձակվող: Պիտի կատարի… / Վերադարձ շրջանցված գետի հունին…
Նախաբան
Ինչու՞ հայ տղամարդուն չի կարելի պարտադրել: Որովհետեւ նա ռելաքսի վիճակում է:
Կար ժամանակ՝ հզոր էինք: Թե տղամարդիկ, թե կանայք ժամանակների համեմատ ավելի ազատ էին: Հետո խեղճացանք:
Փակվեցին կանայք եւ տղամարդիկ՝ կրկին ժամանակի համեմատ: Տղամարդիկ ներքին հասարակության մեջ ստացան ռելաքս: Հիմա նորից պետք է կառուցենք հզոր պետություն: Հետեւաբար հասարակության երկու թեւերին էլ ազատություն պիտի տրվի:
Տղամարդկանց թեւը ազատության խնդիր չունի: Սակայն ռելաքսի պատճառով չունի գործելու մղում: Բացի այդ իր կին տեսակի թերզարգացումը հետ է պահում նրան այն պատկերացումից, որ ինքը եւս քաջ է: Եվ անգործության ազատությունը չկորցնելու համար դժկամ է հասարակության ներքին թեւի մեխանիզմի գործարկմանը: Իսկ դա արդար չէ: Կանայք մեղք չունեն բնության օրհնությունը ստացած լինելու համար, ունենալու համար մայրության եզակի մենաշնորհը, որպեսզի դրա համար՝ որպես ենթագիտակցական վրեժխնդրություն, այդ առավելության համար տղամարդկանց կողմից մեկուսացվեն հասարակության լծակներից:
Բանակում կանանց ծառայության պարտադիր պատասխանատվության բացակայությունը այսպիսի մեկուսացում է: Continue reading
Ուժ + քսակ. եթե միայն – Աշխարհի ամենաուժեղ բանակների ցանկը… Մեկ այլ տեղեկություն էլ հաղորդենք մեր ֆինանսական ուժի մասին… ՀԱԷԿ-ի էներգաբլոկն արդիականացվում է – Կշարունակվեն ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները … Մեր հանքային ջուրը Բրազիլիա կհասնի – Սրանք առաջին քայլերն են տնտեսական ակտիվացման…
Ուժ + քսակ. եթե միայն
Աշխարհի ամենաուժեղ բանակների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 84-րդ տեղը:
Այս տվյալը միջազգային Global Firepower ընկերությանն է: Սա մի ընկերություն է, որ զբաղվում է ռազմական ներուժի հետազոտությամբ՝ վերլուծական տվյալներ հրապարակելով 2006 թվականից:
Ի՞նչ ցուցիչներ է ընկերությունը հաշվի առնում:
Պարզվում է՝ գնահատման ընթացքում առանցքային գործոն է մարդկային ուժի թվաքանակը (այդ պատճառով մեծ բնակչությամբ երկրները, որպես կանոն, վարկանշային ցանկի ավելի բարձր հորիզոնականներում են հայտնվում):
Հաշվի են առնվում նաեւ երկրի աշխարհագրական դիրքը, բնական պաշարների ծավալը եւ լոգիստիկ ճկունությունը:
Մի խոսքով, հետազոտության ընթացքում հաշվի է առնվել 55-ից ավելի գործոն:
Հետազոտության մեկնաբանությունում պարզաբանվում է, որ ցանկի հերթականությունը պայմանավորված է ոչ այնքան ռազմական տեխնիկայի ընդհանուր թվով, որքան երկրին հասանելի զինատեսակների բազմազանությամբ:
Ինչեւէ, Իրանը ցանկում զբաղեցրել է 13-րդ, Ադրբեջանը՝ 53-րդ, Վրաստանը՝ 82-րդ տեղը:
Ցանկը գլխավորել է ԱՄՆ-ն: 2-րդ տեղում Ռուսաստանն է: Continue reading
Պոչամբարներ. մեր ոտքի տակի ականը.- (2-րդ մաս) – Մշակե՞լ, թե՞ չմշակել այդ լցակույտերը. ո՞րն է ճիշտը եւ ո՞րը՝ ձեռնտուն… Բնապահպանները բողոքեցին, թե ընդհանրապես պոչամբարները վերամշակել ճիշտ չէ, քանզի… Ինչ է հուշում միջազգային փորձը – այդ միջազգային ասվածն էլ տարբեր է… Մեր 22 պոչամբարներն էլ կառավարման խնդիր ունեն. դա կլինի վերամշակումը, թե ռեկուլտիվացումը կամ մեկ ուրիշ տարբերակ…
Սկիզբը՝ թիվ 13-ում
http://www.hayary.org/wph/?p=6892 – Պոչամբարներ. մեր ոտքի տակի ականը (1-ին մաս) – Ասում են՝ պոչամբար, պոչերն ամբարում են՝ հետագա գործածման համար – Բոլորը լուծումը գիտեն, բայց տեղից շարժվող չկա – Թափոնների վերամշակման պարտադիր ապահովման պահանջ է դրվել – Այդ լցակույտերում էլ զգալի հարստություն կա. Եւ՛ կօգտվեն, եւ՛ կմաքրեն պոչամբարները… / ՀԷԿ-երն էլ են համը հանում -…եւ այս առումով՝ լինում է ժամանակ, երբ գետերն առհասարակ առանց ջուր են մնում…
Տարիներ առաջ կառավարությունը քննարկեց եւ հավանության արժանացրեց մի փաստաթուղթ, որի համաձայն պոչամբարները պետք է մշակվեին:
2015թ. գործադիրը հավանության էր արժանացրել Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գործունեության հետեւանքով գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» համապատասխան փաստաթուղթը: Այդ ժամանակ խնդրո առարկայի շուրջ մանրամասներ ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Եվ նա հավաստում էր, որ փաստաթղթի ընդունումը կնպաստի ՀՀ-ում թե՛ մեծածավալ ներդրումների իրականացմանը եւ թե՛ բնապահպանապես մի շարք կարեւորագույն խնդիրների լուծմանը: Այլ կերպ՝ մեր երկիր ներդրումների ներհոսք կլինի եւ ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործարան կկառուցվի, ինչն էլ իր հերթին կնպաստի ՀՀ-ում լրացուցիչ աշխատատեղերի բացմանը եւ տնտեսության բարելավմանը: Continue reading
Հայկական ծագմամբ մարսելցին. դուդուկ+էլեկտրո… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ – Հայկական ազգայնականության, Հայաստանի ու հայության շահերն արտահայտող պարբերական…
Հայկական ծագմամբ մարսելցին. դուդուկ+էլեկտրո
«Սերը միակ բանն է, որ մեզ բոլորիս համախմբում է»,- ասում է Ագոպը:
Նրա կյանքն ու ստեղծագործական աշխարհը հայկական ծագմամբ մի մարսելցու պատմություն է, ով ցանկանում էր դառնալ Քուրթ Կոբեին:
Տարիներն անցան, իսկ կատաղությունը մնաց ձայնի մեջ, կիթառի ակորդներն էլ դարձան ավելի հանդարտ: Պահպանելով ինքնությունը, Ագոպն ընտրեց… պահել ժպիտը եւ սեր երգել, հակառակ դուրս գալ աշխարհի, ով կորցրել է ինքնությունը:
Ագոպ… նաեւ պատմություն է մի մարդու, ով սիրում է տարբերություն: Բիթլզի, Յո Լա Տենգոյի, Օազիսի երկրպագու լինելով՝ նա կարող է շաբաթներով Լեդի Գագա կամ Թիմբրլեյք ունկնդրել:
Զինված այս տարբերություններով, Ագոպը սնվում է իր ճանապարհորդություններով (ԱՄՆ, Հայաստան, Բրազիլիա, Կուբա), որպեսզի ծնունդ տա փոփ երաժշտությանը:
«Երաժշտությունը չունի սահմաններ, լեզվամտածողություն, սահմանափակումներ ու տարանջատումներ: Եթե քո մտքին դուդուկի նվագակցությամբ երգ գրելն ու երգելն է, ապա պետք է անել դա՝ առանց որեւէ ավելորդ բաների մասին մտածելու»,- ասում է Ագոպը: Continue reading
Մասնակցում են ԱՊՀ բանակների առաջնությանը… Մարզական աշխարհի խաչմերուկներում.- Ֆուտբոլ/ Վարդան Մինասյանի վերադարձը… Կլինի մարզչական շտաբ եւ Ռոման Բերեզովսկին եւս կաշխատի… Յուրա Մովսիսյանի եւ Ռոբերտ Արզումանյանի վերադարձի մասին… Ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակչի զույգը… Ֆուտբոլի ազգային առաջնությունում թեժ պայքար է… Զարգացման մրցաշարի հաղթողները… Բասկետբոլային եզրափակչի առաջին հանդիպումը… «Շարժա Մասթերս» միջազգային մրցաշարում… Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում… Հայ գրոսմայստերը ԱՄՆ ուսանողական ազգային չեմպիոն… Օլիմպիական չեմպիոնը Երեւանում հետեւել է սուսերամարտի Եվրոպայի առաջնությանը… Կարեն Խաչանովը դուրս եկավ Մոնտե Կառլոյի մրցաշարի 3-րդ փուլ… Հայաստանցի ջրացատկորդները 4 մեդալ են նվաճել… Հայ սանբիստների մեծ ավարը Եվրոպայում… Մեր բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում… Այլ մարզական լուրեր… / Հայ անվանի մարզիկները մտահոգ են երկրի ներքաղաքական վիճակի համար… / Շախմատի Հայաստանի հավաքականի անդամներն աջակցություն են հայտնում Սերժ Սարգսյանին…
Մասնակցում են ԱՊՀ բանակների առաջնությանը
Մեր զինուժի մարզիկները՝ ՀՀ ԶՈւ Ֆիզիկական պատրաստության եւ սպորտի բաժնի պետի ղեկավարությամբ, մասնակցում են ապրիլի 16- 21-ը Մոսկվայում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների բարեկամական բանակների «Հրամանատարական մեկնարկներ» առաջնությանը:
* * *
Աշխարհի մարզական հեւքից.-
Վարդան Մինասյանի վերադարձը
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մարզչի պաշտոնը կրկին Վարդան Մինասյանին հանձնելը եղած տարբերականներից լավագույնն է, համոզված են մասնագետներից շատերը: Այսպիսի կարծիք է հայտնել նաեւ ՖԱՖ («Հայկական առաջին ճակատ») երկրպագուների շարժման ղեկավար Սերոժ Ջանջոյանը: «Իմ անձնական կարծիքով տվյալ իրավիճակում լավ տարբերակ կլիներ հայտնի արտասահմանցի, փորձառու մասնագետ հրավիրելը: Սակայն դրան հավատալը մի քիչ «հեքիաթների բաժնից» կլիներ: Վարդան Մինասյանի վերանշանակումը եղածների լավագույն տարբերակն է: Նա կարող է փոխել հավաքականում տիրող մթնոլորտը»,- շեշտել է երկրպագուների շարժման ղեկավարը: Նրա կարծիքով՝ թիմը հասել էր մի վիճակի, երբ ֆուտբոլիստները թեւաթափ էին եղել: Եթե ուժեղացվի նաեւ մարզչական շտաբը, Ռոման Բերեզովսկին միանա մարզչական շտաբին, ապա արդյունքներ կլինեն:
Armsport.am կայքի գլխավոր խմբագիր Արման Առաքելյանի կարծիքով՝ այս մարզիչը հայկական ֆուտբոլում այն մարդկանցից է, ով շատ լավ ծանոթ է ֆուտբոլիստներին: «Այստեղ առավել կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ երիտասարդական թիմի մարզիչ նշանակվեց Արմեն Գյուլբուդաղյանցը: Մեզ մոտ երիտասարդական եւ ազգային թիմերը շատ ընդհանուր առանցքներ ունեն: Չկա տեղի ֆուտբոլային կադր, ով չանցնի երիտասարդական թիմի միջով եւ խաղա ազգային թիմում: Գյուլբուդաղյանց-Մինասյան կապը կարող է շատ ավելի փոխշահավետ լինել, քան կարծում ենք»,- ընդգծել է Արման Առաքելյանը:
Ապրիլի 10-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը: Օրակարգային հարցերի թվում էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը առաջարկեց քննարկել Վարդան Մինասյանի թեկնածությունը: Գործկոմի անդամները միաձայն կողմ արտահայտվեցին ներկայացված թեկնածության վերաբերյալ եւ Վարդան Մինասյանը հաստատվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Միեւնույն ժամանակ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ հաստատվեց Արմեն Գյուլբուդաղյանցը: Գործկոմի նիստում քննարկվեցին նաեւ այլ ընթացիկ հարցեր:
Կլինի մարզչական շտաբ եւ Ռոման Բերեզովսկին եւս կաշխատի
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին կօգնի Վարդան Մինասյանին մարզչական աշխատանքում: «Ռոման Բերեզովսկին լինելու է մեր մարզչական շտաբում եւ աշխատելու է դարպասապահների հետ:
Հավաքականի մարզչական շտաբում կաշխատեն նաեւ Արտակ Օսեյանն ու Արթուր Մկրտչյանը»,- ասել է Վարդան Մինասյանը: Continue reading
Ֆաշիզմի թերմացքը՝ Ալիեւի գերգաղափար – չստացված Հիտլերի նացիստական խաղերը… Երեւանն օրերս նշելու է իր 2800-ամյակը, իսկ թե ինչպե՞ս է եղել շուրջ 100 տարվա պատմություն ունեցող «Ադրբեջանի քաղաքներից մեկը» – ըստ ադրբեջանցիների՝ թվերը մեծանալով՝ փոքրանում են, եւ 1000 տարին ավելի քիչ ժամանակահատված է պատմության մեջ, քան՝ 100 տարին… Բաքվում էլ Նովրուզի՝ Արիական Նոր Տարվա ծիսական կրակներ են վառում – հիմա էլ «Արիական առաջնահերթության» սեփականացման հարց են լուծում, որ ԱրարատյանԱշխարն իրենց Բնօրրանը կոչեն… Միայն հայ արիականությունը չի վերածվում ֆաշիզմի (հակաարիականության). որովհետեւ արիականության արմատ-ակունքը Հայկական Լեռնաշխարհում է եւ ինքնասնուցիչ հատկություն ունի, անմիջական կապ Տիեզերահիմքի (իմա՝ Արարչի) հետ…
Ադրբեջանական հիմնական ԶԼՄ-ներում այլախոհությունը գրեթե բացակայում է, իսկ քննադատական հայացքներ ունեցողները գտնվում են ազատազրկման վտանգի մեջ: Այդ երկրի բանտերում կան տասնյակ քաղբանտարկյալներ, որոնք հիմնականում այլախոհ լրագրողներ եւ հանրային գործիչներ են:
Այս մասին գրում են արտասահմանյան լրատվամիջոցները: Մասնավորապես BBC լրատվական գործակալությունը վերջերս կրկին անդրադարձել է այս խնդրին: «Ադրբեջանական բոլոր հեռուստաալիքներն առաջ են մղում կառավարական գիծը: Դրանցից որոշները պատկանում են նախագահի ազգականներին կամ գործընկերներին»,- նշվել է BBC-ի մի հոդվածում։ Գործակալությունը հիշեցնում է նաեւ «Լրագրողներն առանց Սահմանների» կազմակերպության 2017թ. հայտարարությունը, որ նշում է, թե Իլհամ Ալիեւը անողորմ պատերազմ է սկսել երկրում մնացած քննադատների հանդեպ։
Մեկ այլ հոդվածում էլ նշվել է, որ շատ թերթեր հրապարակվում են քաղաքական կամ անհատական շահերից ելնելով։ Իսկ նրանց տարածումը սահմանափակվում է միայն Բաքվով։ «Ադրբեջանում լրատվությունն օգտագործվում է որպես մի կողմի համար աշխատող «ազատ խոսքի հարթակ»,- ընդգծվել է BBC-ի կողմից։
Բացի այն, ըստ միջազգային որոշ ԶԼՄ-ների, միջազգային հանրության անտարբերությունը շարունակում է ոգեշնչել Իլհամ Ալիեւին: Սա այն է, ինչ միջազգային հանրությանը վաղուց ահազանգում են Երեւանից ու Ստեփանակերտից:
Նաեւ վերջերս, ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ արձագանքելով Նովրուզին ընդառաջ Ադրբեջանի նախագայի ելույթին, նշել է. «Ինչպես սպասվում էր, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի տարածքային նկրտումների շուրջ միջազգային հանրության ցուցաբերած անտարբերությունը հանգեցրել է այն բանին, որ նա ոգեշնչված հանդես է եկել նոր՝ ավելի մեծ տարածքային պահանջներով»: Continue reading
100 տարում Ադրբեջանը «աճեց» ու դարձավ սուլթանական… Այս արհեստական երկրի սուլթանը արտահերթ «նախագահական ընտրություններով» վերատիրեց թիվ 1 աթոռը՝ արդեն 7 տարով… Ներքին եւ արտաքին ճնշումները ալիեւյան կլանին ստիպում են գնալ կըտրուկ քայլերի, ինչը պաշտոնական Երեւանին կհուշի, որ դեռ առաջիկա 7 տարում անմեղսունակ մեկի հետ պիտի հարաբերվել միջազգային ասպարեզում…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արտահերթ նախագահական ընտրություններ էր նշանակել երկրում, դրանք կայացան ապրիլի 11-ին: Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարը հայտարարել էր, որ իրենց կուսակցությունից ընտրություններին կառաջադրվի գործող նախագահ Իլհամ Ալիեւը:
Նշենք, որ Ադրբեջանի հերթական նախագահական ընտրությունները պետք է անցկացվեին այս տարվա հոկտեմբերի 17-ին: Սակայն ներքին եւ արտաքին ճնշումները ալիեւյան կլանին ստիպեցին շուրջ 6 ամիս շտապել: Այդ երկրի Սահմանադրութան մեջ կատարված փոփոխություններով ընտրված նախագահը ղեկավարելու է Ադրբեջանը 7 տարի:
Արտահերթ նախագահական ընտրությունները հանրության մեծ մասի համար անակնկալ էր, մինչդեռ, ըստ ընդդիմության, քաղաքական վերնախավը պատրաստ էր զարգացումների նման տարբերակին: Այսինքն՝ այս անակնկալը հենց պիտի դառնար գործող նախագահի ապահովության հենարանը:
Ընդդիմադիրների համար «արտահերթ» եզրույթն ինչ-որ իմաստով տարօրինակ է հնչում, քանի որ օրենքով նախատեսված կարգով մի քանի ամիս անց նախագահական ընտրությունները, այսպես թե այնպես, պետք է տեղի ունենային: Ուստի, իրենք սա համարում են վախի նշան, որն օր օրի ավելանում է ալիեւյան կլանի մոտ: Իզուր չէր, որ ամիսներ առաջ քննարկվում էր նաեւ նախագահի կնոջ Մեհրիբան Ալիեւայի թեկնածության հարցը, ում թիկունքում եւս կան շահագրգիռ մարդիկ, ովքեր Իլհամ Ալիեւից այլեւս ձանձրացել են… Continue reading
Հայաստան.- անցում խորհրդարանական համակարգի… Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը երդվեց, բոյց ոչ որպես երկրի 1-ին դեմք – Հայաստանի ղեկավարին-վարչապետին՝ Սերժ Սարգսյանին կնտրեն օրերս – քանզի իշխող կուսակցության համար ՀՀԿ առաջնորդը եւ ՀՀ գործող նախագահը լավագույն թեկնածուն է… Հայաստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել – այս օրերի երկրի փաստացի ղեկավար՝ վարչապետ Կարեն Կարապետյանը սպասման մեջ է…
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գումարվեց Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը: Խորհրդարանի նիստը բացվեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի խոսքով: Նա տեղեկացրեց, որ հատուկ նիստին գրանցվել է 92 պատգամավոր, քվորումն ապահովված է: Նիստը նախագահողի բացման խոսքից հետո դահլիճ բերվեցին ՀՀ պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, ՀՀ Սահմանադրության մայր օրինակը եւ Վեհամոր Ավետարանը:
Ձեռքը դնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակին եւ Վեհամոր Ավետարանին՝ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը երդվեց. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել ՀՀ Սահմանադրությանը, եւ իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով եւ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում: Աստված ինձ օգնական»: Երդումից հետո հնչեց ՀՀ պետական օրհներգը:
Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը հրավիրված էր շուրջ 1300 մարդ՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ, Սփյուռքի հասարակական ու քաղաքական գործիչներ, բարձրաստիճան հոգեւորականներ, պաշտոնատար անձինք, լրատվամիջոցների ղեկավարներ: Continue reading
Բա գիտեիք՝ ամեն միջազգային բան աղվո՞ր է – Freedom House-ը չի նկատե՞լ «Սասնա ծռեր»-ի զինված հարձակումը (զոհված 3 ոստիկաններին) – «Հայաստանը մի շարք այլ պետությունների նման կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առա՞ջ» – Freedom House-ի վերջին զեկույց զարմացրել է մեր երկրի արդարադատության նախարարին… / Հիմա բուռն ու անկաշկա՞նդ էր, թե՞ սովորական – Կառավարության նիստերի բաց թե փակ լինելու թեման անհանգստացրել է հանրությանը, հատկապես լրագրողներին…
Բա գիտեիք՝ ամեն միջազգային բան աղվո՞ր է
Ըստ Freedom House-ի վերջին զեկույցի, Հայաստանը մի շարք այլ պետությունների նման կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ:
Ի՞նչ կարծիքի է զեկույցի մասին արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը: Երեկ այս մասին կառավարության նիստից հետո նրան հարցրին լրագրողները:
«Առաջին անգամ տեսնում եմ Freedom House-ի զեկույց, որն արմատապես տարբերվում է այն ընդունված մեթոդաբանությունից, որն այդ կազմակերպությունը, որպես կանոն, որդեգրել է»,- անկեղծացավ նախարարի պաշտոնակատարը:
Նա միաժամանակ հավելեց, թե եթե որեւէ մեկն ուշադիր ուսումնասիրի զեկույցը, ապա զարմանքով կհայտնաբերի իրար հակասող դրույթներ. «Օրինակ, եթե Սերժ Սարգսյանն առաջադրվում է վարչապետ, դա կտանի ավտորիտար ռեժիմի, եթե նա չառաջադրվի, ապա դա կդառնա լռելյայն կառավարում գործադիր իշխանության: Այսինքն՝ ձախ մի գնա, աջ մի գնա»:
Զեկույցի հակասական տրամաբանությունը նախարարի պաշտոնակատարին մեկ հարցում էլ էր զարմացրել՝ «Սասնա ծռերի»: «Խոսվում է «Սասնա ծռերի» մասին, բայց ուսումնասիրեք եւ տեսեք, թե մի տեղ հիշատակվո՞ւմ է արդյոք, որ «Սասնա ծռերն» իրականացրել են զինված հարձակում: Գոնե մի տեղ, ինձ դա չհաջողվեց գտնել: Ցավով պետք է կրկնեմ, որ առաջին զեկույցն է Freedom House-ի, որն արմատապես շեղվել է այն դասական մեթոդաբանությունից, որ կիրառում էին»: Continue reading
Պոչամբարներ. մեր ոտքի տակի ականը (1-ին մաս) – Ասում են՝ պոչամբար, պոչերն ամբարում են՝ հետագա գործածման համար – Բոլորը լուծումը գիտեն, բայց տեղից շարժվող չկա – Թափոնների վերամշակման պարտադիր ապահովման պահանջ է դրվել – Այդ լցակույտերում էլ զգալի հարստություն կա. Եւ՛ կօգտվեն, եւ՛ կմաքրեն պոչամբարները… / ՀԷԿ-երն էլ են համը հանում -…եւ այս առումով՝ լինում է ժամանակ, երբ գետերն առհասարակ առանց ջուր են մնում…
Գործադիրը այս տարվա փետրվարի 22-ի նիստում հավանության արժանացրեց ՀՀ բնական պաշարների կառավարման ռազմավարությունը, որով առաջարկվող լուծումները հնարավորություն կտան ոլորտում իրականացնելու բնական պաշարների կայուն կառավարմանն ուղղված բարեփոխումներ:
http://www.hayary.org/wph/?p=4813 – Պոչամբարների հարցը վերջապես կլուծվի՞ – Մնում է հուսալ, որ պոչամբարների վերամշակմանն ուղղված ծրագիրն արդյունավետ կիրագործվի… Զբոսաշրջությունը Հայաստանում՝ մեր մայրաքաղաք Երեւանն ու կապուտաչյա Սեւանը ուշադրության կենտրոնում…
http://www.hayary.org/wph/?p=4445 – Պոչամբարների հերթն էլ հասավ – լցակույտերի ապարների վերամշակման ծրագիր… Իսկ մեր երկրի պոչամբարները շատ վատ վիճակում են՝ անվտանգության, բնապահպանական տեսանկյունից…
http://www.hayary.org/wph/?p=6574 – Հանքարդյունաբերության ոլորտը անհապաղ վերանայում է պահանջում (մաս 1-ին) – Մենք հարուստ ընդերք ունենք, բայց հարուստ չենք մեր ընդերքով… Մեր փոքրիկ տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի համարյա բոլոր տեսակի հանքանյութային ապարները… Հանքարդյունաբերության ոլորտի միջազգային փորձը…
http://www.hayary.org/wph/?p=6584 – Հանքարդյունաբերության ոլորտը անհապաղ վերանայում է պահանջում (մաս 2-րդ) – Փաստորեն, զարգացած երկրները, որ այդքան ուշադրություն են դարձնում բնապահպանությանը, դարձյալ խնդիրներ ունեն – Մեր կենսաբազմազանությունը ֆենոմենալ հարուստ է, դա մեր գենետիկական հարստությունն է: Մեր երկրում 1 քառ կմ-ի վրա շուրջ 100 տեսակի բույս է աճում, աշխարհում այդ թիվը՝ 16-18 է…
Համենայնդեպս, այպես է հավաստում էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: Ըստ նրա, փաստաթղթով առաջին անգամ ընդերքօգտագործման աշխատանքների արդյունքում առաջացած թափոնների վերամշակման պարտադիր ապահովման պահանջ է դրվում: Խոսքը պոչամբարներին է վերաբերում: «Կա 22 պոչամբար, եւ դրանց վերամշակման ու հետագա կառավարման հարցն այսօր արդեն օրախնդիր է»,- կառավարության այդ օրվա նիստում ասաց նախարարը:
Նրա խոսքը մի բան է վկայում. կառավարությունն ինքն ընդունում է, որ պոչամբարների ոլորտում մենք խնդիրներ ունենք եւ այն էլ այնպիսի խնդիր, որ օր առաջ լուծել է պետք: Եվ սա այն դեպքում, երբ կառավարությունը գրեթե միշտ շատ զուսպ է այս կարգի հարցերում արտահայտվելիս: Սա նշանակում է, որ այլեւս մեղքը բնապահպանների վրա չեն բարդի, թե չափազանցնում են, տեղյակ չեն, պատվեր են կատարում եւ այլն եւ այլն: Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (5-րդ մաս) – Ինչպես եւ ինչու իր սուրբ գիրքն ու շարականները նա ներկայացրեց պարսիկների համար անհասկանալի լեզվով… Զրադաշտի հետքը զգացվում է Ուրմիա լճում գնվող Հայեղ կղզու անվան մեջ, որին հնում համարել են հայ ժողովրդի բախտի կղզի եւ որի մասին գրված է… / Ըստ Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի – Զրադաշտի ուսմունքի հետեւորդները հետագայում հիմնականում դարձան կա՛մ քրիստոնյաներ, կա՛մ մուսուլմաններ։…
Սկիզբը՝ թիվ 9, 10, 11, 12-ում
http://www.hayary.org/wph/?p=6877 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (4-րդ մաս) – Սպիտամա ծածկագրից մինչեւ Տարոյի խաղաթղթեր… Ատլանտիդան պետք է փնտրել Հայոց աշխարհում, որտեղ ծնվել է նաեւ Ատլանտ-Լանթա-Թորգոմը… Թերեւս կապ տեսնենք Զրադաշտ-Տայրայի եւ Տարոյի միջեւ – Տարոյի խաղաթղթերը Եվրոպայում առաջին անգամ հայտնվել են 14-րդ դարում՝ իսպանական գնչուների միջավայրում…
http://www.hayary.org/wph/?p=6860 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (3-րդ մաս) – Ինչ են հուշում նրա ծածկանունները… Ուրեմն՝ Սփիթան ալեհեր (սիպ սպիտակ) Հայ աստվածն է, իսկ Գառնան (գառնուկը) Հայր աստծո որդին է՝ Արեւորդին, որի հովանավոր աստծո անունն է «Սպիտակ լույս» – Կարծիքներ կան, որ նա Միհրն է… Զրադաշտին Ավեսթայում անվանում են «Զարաթհուշթրա», «Զերաթոշթ», «Զարդուշտ», պարսկերեն՝ «Զարթոշթ», հունարեն՝ «Զորոաստր» («ոսկե աստղ»)…
http://www.hayary.org/wph/?p=6848 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (2-րդ մաս) – Երբ մեր հին պատմության ձեռագրերը հայտնվեցին Տիբեթում եւ Հնդկաստանում… Հին հույն պատմիչները աղավաղել են համաշխարհային (նաեւ հայոց) պատմությունը… Թռչնի քարը Քարահունջ ասղադիտարանի N-66 քարն է՝ նման արծվի, իսկ մյուս թռչնի քարը կամ քարե թռչունը Արարատ-Հուկարիա լեռան բնակերտ թռչունն է…
http://www.hayary.org/wph/?p=6832 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (1-ին մաս) – Ի վերջո ո՞րն էր նրա հայրենիքը եւ որտե՞ղ է նա ծնվել… Պարսիկների սուրբ գիրք համարվող «Ավեսթա»-ն գրված է եղել պարսիկներին անծանոթ լեզվով, եւ բնագիրը թարգմանելիս նրանք սխալ մեկնաբանություններ են արել՝ լավ չհասկանալով «գասաների» թաքնագիտական իմաստը – Նկատենք՝ մի դեպքում «իրան» բառը գրված է փոքրատառով, մյուս դեպքում՝ մեծատառով, ձորձենք հասկանալ…
Ֆրանսիացի գրող եւ փիլիսոփա Ռենե Գենոնը, անդրադառնալով Սենտ-Իվ դ՛Ալեվեյդրայի «Հնդկաստանի առաքելությունը Եվրոպայում» գրքին, շատ հետաքրքիր տեղեկություն է հայտնում. «…Ամենահաճախ մասնավոր համադրումներից հարկավոր է նշել այն հատվածը, որում նկարագրվում է «Աշխարհի տիրակալը», կանգնած իր նախորդի շիրմի առջեւ, այն տեղը, որտեղ բարձրացվում է գնչուների ծագման հարցը, որոնք իբր երբեմնի ապրել են Աղարտհայում»: Continue reading
Լիարժեք չգնահատվածը- Քաղաքական եւ հասարակական գործիչ, որ իսկապես սիրում էր իր երկիրը – Վարդան Գասպարի Շահպարոնյանը Ջավախքի նշանավոր անհատներից մեկն է… Բազմաոլորտ հայանպաստ գործունեություն է ծավալել – նաեւ որպես Ախալքալաքի հայ հասարակության լիազոր ներկայացուցիչ, մասնակցել է Փարիզի հաշտության համաժողովին – զեկուցել է Ախալքալաքի գավառում տեղի ունեցած դեպքերի եւ ջավախքահայության կրած վնասների մասին…
Վարդան Գասպարի Շահպարոնյանը Ջավախքի նշանավոր անհատներից մեկն է: Նա խմբագիր է, գրող, գործարար եւ հասարակական-քաղաքական, մշակութային գործիչ:
Շահպարոնյանի անձն ու գործը տակավին խորությամբ արժեքավորված եւ գնահատված չեն: Բարեբախտաբար, Ախալքալաքում այժմ պահպանվում են նրա տունը (այժմ՝Միկոյան փողոց N1) եւ իր կառուցած եկեղեցական-ծխական դպրոցի շինությունը (այժմ՝ Թումանյան փողոց): Պետք է դրանց վրա ամրացնել ցուցատախտակներ: Ամբողջապես ավերված է Շահպարոնյանի կառուցած հիդրոէլեկտրակայանի շենքը, որը պատմական հուշարձան է եւ պետք է վերականգնվի: Թերեւս, ճիշտ կլինի քաղաքի փողոցներից կամ դպրոցներից մեկն անվանակոչել նշանավոր հայորդու անվամբ:
Ծնվել է 1872թ. նոյեմբերի 11-ին Ախալքալաքում:
Վարդան Շահպարոնյանն սկզբնական կրթությունն ստանում է տեղի Սբ Խաչի եկեղեցական-ծխական դպրոցում, ապա 1890թ. ավարտում է Թիֆլիսի Ներսիսյան համբավավոր կրթօջախը: Շահպարոնյանի նկարագիրը ձեւավորվել է Թիֆլիսի հայկական մշակութային միջավայրում:
Ուսումնառությունից հետո Շահպարոնյանը վերադառնում է հարազատ քաղաք եւ 1890-ական թթ. անմիջապես անցնում մանկավարժական աշխատանքի տեղի վարժարաններում: Նա 1905-1909թթ. դառնում է Ախալքալաքի եկեղեցական-ծխական Մեսրոպյան արական եւ Սանդխտյան իգական դպրոցների հոգաբարձու-տեսուչ, հոգաբարձության գանձապահ եւ Թիֆլիսի հայկական թատերական ընկերության անդամ:
Անվանի գործիչը գրական ասպարեզ է իջնում 1893թ.: Continue reading


