Monthly Archives: July 2013

Հայ արիները Հայոց Սրբազան Տոմարով հերթական անգամ նշեցին Աստղիկ Աստվածուհու տոնը՝ Վարդավառ

Վարդավառը հայ հեթանոսական (արիադավան) տոն է եւ կապ չունի որեւէ պայծառակերպության հետ…

Հայության ամենասիրված տոներից մեկը արիադավան-հեթանոս հայերը նշել են հուլիսի 25-ին՝ Արեգակնային անշարժ օրացույցով Աստղիկ օրը: Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը կազմակերպեցին հայ-արիական ծիսական տոնակատարություն:

Հազարամյակներ շարունակ տոնը նշվում է որպես Հայոց սիրո Աստղիկ Աստվածուհու տոն: Վարդ՝ Վ-Արդ նշանակում է Գերագույն-Վերին Սերումի Խորհուրդ, Գերագույն Սիրո Խորհուրդ: Վարդավառը նախաշում է Գերագույն Սիրո Խորհրդով վառվել-խանդավառվելը, օծվելը: Սիրո Աստվածուհի Աստղիկի տոնի խորհուրդը նախանշում է նաեւ ջրով (իհարկե նաեւ հոգով) մաքրագործում, ուստի՝ եկեղեցին, թե մեկ ուրիշ կազմակերպություն իրավունք չունի ավանդական ջրոցին քննադատելու եւ վերացնելու կոչեր անելու…

Ջուրը նախանշում է մաքրություն, ջրվելը՝ մաքրվել, իսկ Սիրո Գերագույն Խորհրդի կրող եւ պահապան Աստղիկ Աստվածուհուն (յուրաքանչյուրը՝ նաեւ իր սիրուն) ընդառաջ գնալու համար կատարվել է ջրով մաքրվելու-օծվելու ծես-արարողություն, ինչը արիադավան-հեթանոսական ավանդույթ է, որն ազգը գենետիկ հիշողությամբ պահպանում է:

Իհարկե, ոչ արիադավան հայերը կուզենան սա էլ վերացնել, որ Աստվածուհու հետ կապող ավանդույթն էլ վերանա ու ինչ-որ քրիստոնեական բաներ մոգոնվեն դարձյալ: Սակայն, դարեր շարունակ չեն կարողանում հային համոզել հրաժարվել Տրնդեզի կրակից եւ կրակի վրայից թռչելու սովորույթից, չեն կարողանում վերացնել Վարդավառի ջրոցին՝ ջրով մաքրագործվելը եւ Աստղիկ Աստվածուհուն փառաբանելը: Չեն կարողանում ստիպել, որ Զատիկի ծիսական ձվերը հայերը գունավոր չներկեն (իբր կարմիր պետք է ներկվի՝ Քրիստոսի արյունն է), բայց հայի գենը հարազատ բնության գունագեղությանը՝ շարունակում է իր բնապաշտական ծեսը…

Եվ հայ արիները տոնական միջոցառմանն ավանդական ջրցանությամբ միմյանց ջրել են հայարիադավան քրմերի՝ հրով ու սրով օծված ջրով, եւ մեծ ու մանուկ ջրոցի խաղալով փառաբանել են Աստղիկ Աստվածուհուն եւ Սերը, որը Տիեզերաստեղծ Միջուկ է ի վերուստ: Վարդավառի տոնն այս անգամ կայացել է մայրաքաղաքի Էրեբունի պատմական ամրոցի տարածքում: Ծիսակարգը կատարել են հայարի քրմեր Արմոգը, Արամը եւ Արեգը, մասնակցել են նաեւ քրմի թեկնածուներ:

Continue reading →

Ահագնացող թանկացումները Հայաստանում – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան

…Արտաքին թուրքը մեր արյունն է խմում, ներքին թուրքը՝ մեր քրտինքը. Սա անթույլատրելի է… Սա պարտավոր են կանխել, այլապես մեր ներքին պառակտումը կարող է իրատեսական դարձնել ադրբեջանական պատերազմն սկսելու հոխորտանքները…

 Հարցազրույցը՝ Արամ Ավետյանի («Լուսանցք» շաբաթաթերթ)

– Այն, որ գազի սակագնի թանկացումը հանգեցնելու էր թանկացումների շղթայական ծավալման, սպասվում էր, բայց կարծես ծավալներն ավելի մեծ չափեր են ընդունում:

– Այո, վերստին պետք է հիշենք բարեկամ համարվող Ռուսաստանի՝ մեզ թանկացումների մղած «բարեկամական» կեցվածքը: Հասկանալի է, որ ոչ ոք չէր ցանկանա այս պահին Հայաստանում թանկացումներ նախաձեռներ, ո՛չ իշխանությունները, ո՛չ ընդդիմադիրները, ո՛չ էլ որեւէ մեկը: Եվ սա արտաքին քաղաքական հրահրումների հերթական մի քայլ է, որը հաջորդեց Ադրբեջանին զանգվածային ոչնչացման զենքեր վաճառելու ռուսաստանյան տխրահռչակ ու դավադիր քայլին:

Բայց մեր իշխանությունները պետք է ամեն բան անեն, այս արտաքին պարտադրանքին հետեւած ներքին կյանքի թանկացումների դեմն առնելու համար: Չի կարելի ինքնահոսի թողնել թանկացումների ծավալումը: Ինչպես նշեցիք, դա ավելի մեծ չափեր է ընդունում, ինչն արդեն պարտադրված չէ եւ ներքին հարստահարիչների կամայականության դրսեւորում է:

Արտաքին թուրքը մեր արյունն է խմում, ներքին թուրքը՝ մեր քրտինքը. Սա անթույլատրելի է… Սա պարտավոր են կանխել, այլապես մեր ներքին պառակտումը կարող է իրատեսական դարձնել ադրբեջանական պատերազմն սկսելու հոխորտանքները:

– Իսկ գուցե հենց դրան էլ ձգտու՞մ են ինչ-ինչ ուժեր:

Continue reading →

Ռուս կոչված եւ այլեւս ավարտված ազգի ու չկայացած պետության քենը… – Հարցազրույց՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ

– Հակահայ քաղաքականության հերթական դրսեւորումը Ռուսաստանում… Այլապես պետք է Հայաստանում ռուսները հայտնվեն  այնպիսի վիճակում,  ինչպիսի վիճակում հայերն են՝  անսլավոն ու անռուս, բայց հստակ ջհուդա–թյուրքական Ռուսաստանում…

 ՀՀ իշխանություններն, ի դեմս ԱԳՆ-ի, ՌԴ-ում ՀՀ դեսպանի, նույնպես իրենց բողոքն արտահայտեցին ռուսական հակահայ հերթական դրսեւորման առիթով, ինչը ողջունելի է եւ պետք է դառնա մշտական գործելաոճ: ՀՀ ՄԻՊ-ը, քաղաքական ու հասարակական ուժերը, Հայաստանից ու Սփյուռքից բազմաթիվ մարդկանց արձագանքները ցույց են տալիս, որ կարելի է համահայկական ճակատ բացել տարբեր հայկական հարցերում: Եվ Հայաստանը պիտի դառնա համայն հայության պաշտպանը, ինչը կմղի աշխարհի բոլոր հայերին անվերապահորեն ընդունել «Հայաստանը համայն հայության հայրենիքն է» բացարձակ  ճշմարտությունը: Հակառուսական տրամադրությունները Հայաստանում չեն ավարտվի, կաճեն, քանի որ այս իրադարձությանը նախորդել էր Ադրբեջանին զանգվածային ոչնչացման զենք վաճառելու ռուսաստանյան դավադիր քայլը:

Իրավիճակի մասին զրուցեցինք Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ, որ ներկայացնում ենք ստորեւ:

Արամ Ավետյան, «Լուսանցք» շաբաթաթերթ (լրացված հարցազրույց)

 – Վերջերս էր, որ ՀԱՄ–ը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ, երբ հայտնի դարձավ, որ մեր, այսպես կոչված բարեկամ Ռուսաստանը, մեր մշտական թշնամի Ադրբեջանին շարունակում է ժամանակակից զենք-զինտեխնիկա վաճառել: Այժմ էլ հայ վարորդի հետ կապված հակահայ գործելաոճն է զայրացրել շատերիս:

– Այո, նախ կխոսեմ վերջին դեպքի մասին, երբ նախկին հայ ազատամարտիկ եւ օտար ափերում ընտանիքը պահելու համար աշխատանքի մեկնած Հրաչյա Հարությունյանի նկատմամբ կիրառվեց ստորացուցիչ քաղաքականություն (ինչը, տարբեր դրսեւորումներով, շատ հայորդիների նկատմամբ է կիրառվում): Միշտ ասել ենք, որ Հայաստանը պետք է անի ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի դառնա համայն հայության քաղաքական ու տնտեսական հենարանը, իրավապաշտպանն ու կյանքի պաշտպանը, որ հայն ամենուր վստահ լինի, որ իր Հայրենիքը իր պատվարն է: Սա ի վերջո պիտի հանգեցնի հայահավաքի կազմակերպմանը՝ համահայկական հզոր ու հայրենակենտրոն կառույցի ստեղծմանը: Մենք միշտ ենք կարեւորել համահայկական բռունցքի գոյությունը, որը կդրսեւորվի ինչպես ռազմուժ, այնպես էլ քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային եւ լեզվաքաղաքական, դպրության եւ դաստիարակության ուժ, թե մեկ այլ բնույթի, կթելադրի ժամանակը եւ պահը…

Continue reading →

Լուսանցքի թիվ 289-ի հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր  խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)

«Լուսանցք»-ը մեկնել է ամառային արձակուրդի: Կվերադառնանք սեպտեմբերի սկզբներին:

1. Վարդավառը հեթանոսական տոն է եւ կապ չունի որեւէ պայծառակերպության հետ – Հայ արիները Հայոց Սրբազան Տոմարով հերթական անգամ կնշեն Աստղիկ Աստվածուհու տոնը՝ Վարդավառը…

2. Հայ արիներն օծվում են Արարչական Սիրո ջերմությամբ – Խորհուրդ Սիրո… «Ուխտագիրք Արորդյաց» – Սլակ Կակոսյան (ոգեղեն կյանքով ապրող քրմապետ)…

3. Հայ Աստվածամարդու խորհուրդը – Քուրմ Արմոգ, ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի ներկայացուցիչ – Հայկ Նահապետն անգամ աստվածացվել է եւ տոնին նաեւ 8 Հայ Աստվածներին են հիշել ու փառաբանել…

4. Խաղողածին ամեն ինչ՝ բացառապես հայկական – Արմենուհի Մելքոնյան «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր… Մշակույթի նախարարությունը մեռած է – Գառնիի 11-րդ դարի կամրջի վերականգնումն աղավաղված է…

5. Տոլմա՝ խաղողածին հայկական ուտելիքը – «Արվասար»-ն էլ դարձավ «Ուդուլի» տոլմայի համահայկական փառատոնի հաղթողը… Աստվածային տոլմա՝ մեծ խուրջին՝ տավարի փորով – Արքայական տոլմա՝ Տիգրան Մեծի պատվին…

6. Ավարտված ազգի եւ չկայացած պետության քենը… – Հարցազրույց՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ – հակահայ քաղաքականության հերթական դրսեւորումը…

7. Ռուսաստանը՝ հիվանդ ու վտանգավոր երկիր – Արմենուհի Մելքոնյան – «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր – Ռուսական հիստերիկ այլատյացության պատճառը ինձ համար հասկանալի է…

8. Հայկի ճամփա կամ այկիդո – …Այս պատերազմում «(ը)զամուր հայը» (սամուրայը) մահապարտից դարձավ անմահ եւ վերականգնեց իր՝ Հայկի ճամփան…

9. Քաղաքական դիմակայության նոր տնտեսական թիրախը… Չվնասելու արվեստը՝ տնտեսական կատոգորիա (բնապահպանական խնդիրներ) – Պատերազմներ կլինեն ո՜չ միայն հողի, այլեւ ջրի՜ համար… Դանդաղ ծրագրերը արգասաբեր չեն (հայ-իրանական կապեր)…

10. Կներե՜ք, բայց էշ-էշ մի՜ խոսեք… «Նաիրիտ»-ի շուրջ ռուսաստանյան «Ռոսնեֆտ» ընկերության հետ բանակցություններն անորոշ ժամանակով դադարեցվել են… Մի՞թե նորից ընդդիմադիր եմ ես (ԲՀԿ-ի հին քաղաքականությունը)… ՀՅԴ-ում լուրջ տարաձայնություննե՞ր…

11. Շաբաթվա մարզական կյանքից… ՀԱՄ պաշտոնական կայքը – www.hayary.org – տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք» շաբաթաթերթ – բաժանորդագրության համար դիմել…

Վարդավառը հեթանոսական տոն է եւ կապ չունի որեւէ պայծառակերպության հետ – Հայ արիները Հայոց Սրբազան Տոմարով հերթական անգամ կնշեն Աստղիկ Աստվածուհու տոնը՝ Վարդավառը…

Վարդավառը հեթանոսական տոն է եւ կապ չունի որեւէ պայծառակերպության հետ

Հայ արիները Հայոց Սրբազան Տոմարով հերթական անգամ կնշեն Աստղիկ Աստվածուհու տոնը՝ Վարդավառը: Այն ամենասիրված տոներից է, եւ արիադավան-հեթանոս հայերը հուլիսի 25-ին՝ Արեգակնային անշարժ օրացույցով Աստղիկ օրը կկազմակերպեն հայ-արիական տոնակատարություն:

Հազարամյակներ շարունակ տոնը նշվում է որպես Հայոց սիրո Աստղիկ Աստվածուհու տոն: Վարդ՝ Վ-Արդ նշանակում է Գերագույն-Վերին Սերումի Խորհուրդ, Գերագույն Սիրո Խորհուրդ: Վարդավառը նախաշնում է Գերագույն Սիրո Խորհրդով վառվել-խանդավառվելը, օծվելը:

Հայոց սիրո Աստվածուհի Աստղիկի տոնի խորհուրդը նախանշում է նաեւ ջրով (իհարկե նաեւ հոգով) մաքրագործում եւ եկեղեցին, թե ուրիշ մեկ կազմակերպություն իրավունք չունի ավանդական ջրոցին քննադատելու եւ վերացնելու կոչեր անելու…

Իհարկե՝ կուզենան սա էլ վերացնել, որ Աստվածուհու հետ կապող ավանդույթն էլ վերանա ու ինչ-որ քրիստոնեական բաներ մոգոնեն, որ դարեր շարունակ չեն կարողանում հային համոզել… Չի ստացվելու, ինչպես Տրնդեզի կրակը եւ կրակի վրայից թռչելը չկարողացան վերացնել դարեր շարունակ, այնպես էլ ջրոցին՝ ջրով մաքրագործվելը չեն կարողանալու:

Հայ արիները տոնական միջոցառմանն ավանդական ջրցանությամբ միմյանց ջրել են հայ արիադավան քրմերի՝ հրով եւ սրով օծված ջրով, եւ մեծ ու մանուկ ջրոցի խաղալով փառաբանել են Աստղիկ Աստվածուհուն եւ Սերը, որը Տիեզերաստեղծ Միջուկ է ի վերուստ:

Continue reading →

Հայ արիներն օծվում են Արարչական Սիրո ջերմությամբ – Խորհուրդ Սիրո… «Ուխտագիրք Արորդյաց» – Սլակ Կակոսյան (ոգեղեն կյանքով ապրող քրմապետ)…

Հայ արիներն օծվում են Արարչական Սիրո ջերմությամբ – Խորհուրդ Սիրո…

«Ուխտագիրք Արորդյաց» – Սլակ Կակոսյան (ոգեղեն կյանքով ապրող քրմապետ)

 Խորհուրդ Սիրո

Եվ Աստղիկն է Սիրո Գերագույն Խորհուրդ՝ ԱՍՏ/ Գերագույն Խորհուրդ/ ԱՂ /սեր, հաճելի/՝ ԱՍՏ-Ա/Ը/Ղ-ԻԿ: Արարչից է գալիս Սերը: Արարիչը, անվերջ արարչագործությամբ իր բոլոր Տեսակների մեջ, իր ամբողջությունն է հաստատում: Արարչագործության նախահիմքն է Սերը. սերումի կենսաղբյուրն է Սերը: Արարիչը իր բոլոր բնական Տեսակներով է ամբողջանում, եւ իր Տեսակներին նա որոնում է անվերջ. Նա իր բոլոր Տեսակների մեջ իր արյունն է զգում, իր ոգին է զգում, իր որակներն է զգում:  Նա սիրում է բոլորին, պահպանում է բոլորին, նորոգում է բոլորին, զորացնում է բոլորին եւ այդ բոլորով իր հավերժությունն է հաստատում: Ամենը Բնության մեջ Արարչի Ամբողջության մասեր են եւ իրանցով ամբողջացնում են Արարչին: Եվ իր Արարչագործությամբ Արարիչը մշտապես իր Սերն է նորոգում իր բոլոր բնական մասերի մեջ: Եվ Արարչական Սերը արտահայտվում է բոլոր բնական Տեսակների մեջ. ծառերը սիրով են ծաղկում, ծաղիկը սիրով է բացվում, արեգը սիրով է ծագում, թիթեռը սիրով է ճախրում, սիրով են սիրում Արիները: Արարչական շնորհ է սերը. կյանքի ճառագումն է սերը. սերումի կենսաղբյուրն է սերը. թե սեր չլիներ՝ կյանք չէր լինի, մարդ չէր լինի, մարդը չէր սիրի, չէր արարի, չէր խնայի, չէր ափսոսի, եւ աշխարհն արար սպանիչ ավերումով կկործաներ իրեն, եւ աշխարհ չէր լինի: Հաստատելով սերը իմ մեջ, Հայր Արան իմ ԵՍ-ը բաժանել է բազմաթիվ Ես-երի: Եվ այդ բոլորը Ես եմ, իմ ամբողջության մասերն են տարբեր անհատների մեջ: Եվ այդ բոլորը իմն են, ես նրանց մեջ եմ ապրում ու նրանցով եմ ապրում:

Continue reading →

Հայ Աստվածամարդու խորհուրդը – Քուրմ Արմոգ, ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի ներկայացուցիչ – Հայկ Նահապետն անգամ աստվածացվել է եւ տոնին նաեւ 8 Հայ Աստվածներին են հիշել ու փառաբանել…

Հայ Աստվածամարդու խորհուրդը – Քուրմ Արմոգ, ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի ներկայացուցիչ

…Հայկ Նահապետն անգամ աստվածացվել է եւ տոնին նաեւ 8 Հայ Աստվածներին են հիշել ու փառաբանել: Նավասարդի տոնը, այն ժամանակների արժեհամակարգով, համաշխարհային տոն է եղել Հայաստանում…

Ազգի զարգացման եւ հարատեւման առաքելության մեջ ազգային պետության գոյությունը կարեւորագույն միջոց-գործիք է: Եվ անչափ կարեւոր է, որ այդ պետությունը իրապես ազգային լինի: Այս առումով «Լուսանցք»-ը ոչ մեկ անգամ ընդգծել է նաեւ ազգային ու պետական տոների համադրելիության անհրաժեշտությունը:

Մեր պետության օրենքների հավաքածուն՝ Սահմանադրությունը ազգային չէ, քանի որ միջազգային է, եւ «միջազգային հանրությու­ն» կոչվածի (որն աշխարհի բնակչության մի քանի տոկոսն է միայն) քմահաճույքներով է ստեղծված: Այսինքն՝ պետությունը հայկական է կոչվում, բայց բնավ հայկական չէ, քանի որ ազգային բնույթից զուրկ է:

Մեր հավատի ու մշակույթի օրենքների հավաքածուն եւս ազգային չէ, միջազգային էկումենիկ (հուդա-քրիստոնեական) հանրություն կոչվածի պարտադրանքն է եւ զուրկ է հայկական էությունից:

Ապազգային պետության եւ վերազգային կրոնի առկայությամբ էլ պայմանավորված է այսօրվա ազգային ու պետական տոների եւ ծեսերի պարտադրված լինելը՝ ոչ ազգային օրենքներով ու կեցակարգով պետության եւ ոչ ազգային ծագումնաբանությամբ ու էությամբ առաջնորդվող հավատի հետեւորդ եկեղեցու որոշումներով:

Continue reading →

Խաղողածին ամեն ինչ՝ բացառապես հայկական – Արմենուհի Մելքոնյան «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր… Մշակույթի նախարարությունը մեռած է – Գառնիի 11-րդ դարի կամրջի վերականգնումն աղավաղված է…

– Խաղողածին ամեն ինչ՝ բացառապես հայկական…

…Իմ փորձը հուշում է, որ այսօր մեր պատմաբաններից, լեզվաբաններից ու ազգագրագետներից լավ են աշխատում մեր խոհարարները, ովքեր գոնե փորձում են տրամաբանելով՝ մոռացվածը վեր հանել ու ապացուցել, որ տոլման չի կարող թուրքական լինել, քանզի տոլմա բառն առաջացել է ուդուլի՝ ուրարտերեն բառից եւ խաղողի է վազ է նշանակում (տոլի՝ խաղողածին): եվ որ քոչվոր հանրույթը խաղողի մշակությամբ չէր կարող զբաղվել, որ դեռ տոլմա էլ փաթաթեր (փաթաթել, ոչ թե լցոնել)…

– Մշակույթի նախարարությունը մեռած է…

…Այդ ՊՈԱԿ-ում մի մասնագետ չկա՞ր, որ ասեր, թե՝ այ գեղցիներ, Գառնիի 11-րդ դարի կամրջի վերականգնումը ոչ թե սալիկապատում, այլ՝ ոգին, շունչը, տեսքը պահելով ամրացում է նշանակում…

Խաղողածին ամեն ինչ՝ բացառապես հայկական

Աշխարհահռչակ գիտնական Պարիս Հերունուն շատ առիթներով եմ հիշում:

Մի անգամ, երբ հարցրեցի, թե ինչու է իր՝ «Հայերը եւ հնագույն Հայաստան­ը» աշխատությունը նախ մտադիր անգլերեն գրել, ասաց. «Հենց հայերեն գրեմ, սկսվելու է­՛»:

«Ի՞նչն է սկսվելու»,- հարցրեցի:

Ծիծաղեց. «Մեր պատմաբաններն ու լեզվաբանները բողոքելու ե­ն»:

«Ինչի՞ դե­մ»,- զարմացա, որովհետեւ արդեն ասել էր, թե ինչ է ուզում գրել:

Լրջացավ. «Հայ պատմաբանները հայ պատմությունն են փչացնում, լեզվաբանները՝ լեզու­ն»:

Անկեղծ ասած՝ այն ժամանակ ինձ թվաց, թե հանճար է, զայրացրել են, բարկացած է: Բայց…

Continue reading →

Տոլմա՝ խաղողածին հայկական ուտելիքը – «Արվասար»-ն էլ դարձավ «Ուդուլի» տոլմայի համահայկական փառատոնի հաղթողը… Աստվածային տոլմա՝ մեծ խուրջին՝ տավարի փորով – Արքայական տոլմա՝ Տիգրան Մեծի պատվին…

– Տոլմա՝ խաղողածին հայկական ուտելիքը – «Արվասար»-ն էլ դարձավ «Ուդուլի» տոլմայի համահայկական փառատոնի հաղթողը…

– Աստվածային տոլմա՝ մեծ խուրջին՝ տավարի փորով…

– Արքայական տոլմա՝ Տիգրան Մեծի պատվին…

 Տոլմա՝ խաղողածին հայկական ուտելիքը

Հուլիսի 10-ին «Ոսկե ծիրա­ն» կինոփառատոնի շրջանակներում Արմավիրի մարզում, «Սարդարապատ» հուշահամալիրի հարեւանությամբ Տոլմայի՝ արդեն երրորդ փառատոնը, որ կոչվում է «Ուդուլի» անվամբ (ուրարտերեն՝ խաղողի վազ) այցելուներին ներկայացավ 24 տաղավարներով:

Ներկայացված էր գառան ծեծած մսով, պասուց, սնկով, մի խոսքով՝ տոլմայի 60 տեսակ: Ելնելով այն բանից, որ փառատոնն անցկացվում էր երեւանյան 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, հյուրերի թվում էին նաեւ «Ոսկե ծիրա­ն»-ականները: Կային մի քանի անվանակարգեր՝ «Լավագույն տաղավա­ր», «Լավագույն հա­մ», «Լավագույն տես­ք» եւ այլն:

Շատերի ուշադրությունը գրավեց մեր գործընկեր «Արվասար» ռեստորանի տոլման, որ, ինչպես ներկայացրեց ռեստորանի տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, Աստվածային տոլմա է: Սա հաստատ ծիսական օրերին մեր Աստվածներն են ճաշակել իրենց մարդկանց՝ հայերի հետ միասին՝ տիեզերական հատուկ օրերին, երբ բացվել են տիեզերքի դռները ու հանդիպել են Հայ մարդն ու Աստվածը: Երբ իմացանք պատրաստման եղանակը, հասկացանք, որ այն բնորոշ է հարուստ երկրին՝ ծախսատար է, ժամանակատար, մեծ սեր ու ջերմություն է պահանջում եւ, ամենակարեւորը, այս տոլման պիտի ճաշակի վայելքի համն իմացողը, նրբաճաշակ քիմք ունեցողն ու հացի խորհուրդը հասկացողը:

Ի դեպ, հենց «Արվասարն» էլ դարձավ «Ուդուլի» տոլմայի համահայկական փառատոնի հաղթողը:

Continue reading →

Ավարտված ազգի եւ չկայացած պետության քենը… – Հարցազրույց՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ – հակահայ քաղաքականության հերթական դրսեւորումը…

– Ավարտված ազգի եւ չկայացած պետության քենը…

– Հարցազրույց՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ…

…Այլ վճիռը պետք է դիտարկել որպես հակահայ քաղաքականության հերթական դրսեւորում… ու պետք է Հայաստանում ռուսները հայտնվեն այն վիճակում, ինչպիսի վիճակում հայերն են՝ անռուս, ջհուդա-թյուրքական Ռուսաստանում…

ՀՀ իշխանություններն, ի դեմս ԱԳՆ-ի, ՌԴ-ում ՀՀ դեսպանի, նույնպես իրենց բողոքն արտահայտեցին ռուսական հակահայ հերթական դրսեւորման առիթով, ինչը ողջունելի է եւ պետք է դառնա մշտական գործելաոճ: ՀՀ ՄԻՊ-ը, քաղաքական ու հասարակական ուժերը, Հայաստանից ու Սփյուռքից բազմաթիվ մարդկանց արձագանքները ցույց են տալիս, որ կարելի է համահայկական ճակատ բացել տարբեր հայկական հարցերում: Եվ Հայաստանը պիտի դառնա համայն հայության պաշտպանը, ինչը կմղի աշխարհի բոլոր հայերին անվերապահորեն ընդունել «Հայաստանը համայն հայության հայրենիքն է» բացարձակ ճշմարտությունը:

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայ երիտասարդների կողմից նվեր ստացավ այնպիսի մի խալաթ, որի նմանը տրվել էր Հրաչյա Հարությունյանին՝ դատարան տանելու ժամանակ: Բայց դեսպանատունը արձագանքեց, երբ երկրորդ խալաթը ստացավ. «Ափսոսանքով ենք նշում, որ հուլիսի 13-ին Պոդոլսկի շրջանում տեղի ունեցած ավտոճանապարհային պատահարը, որի հետեւանքով զոհվեց 18 մարդ, առանձին անհատների կողմից օգտագործվեց հակառուսական կրքեր բորբոքելու համա­ր»: Հիմա՝ թե սա ռուսների կողմից կրքեր բորբոքվելուն է վերաբերում, թե հայերի՞… հայտնի չէ: Բայց, ըստ երեւույթին, ուղղված է հատկապես ռուսաստանյան զլմ-ներին, որոնցից ամենապոռնիկները անգամ «բառաչ» էին «լսել» հայ վիրավոր վարորդի կողմից: Ինչն իրականում հոգու ճիչ է եղել, ցավի արտահայտում եղածի համար, որը խառնարյուն «ալկաշ» ռսին դժվար թե հասկանալի լինի:

Continue reading →

Ռուսաստանը՝ հիվանդ ու վտանգավոր երկիր – Արմենուհի Մելքոնյան – «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր – Ռուսական հիստերիկ այլատյացության պատճառը ինձ համար հասկանալի է…

Ռուսաստանը՝ հիվանդ ու վտանգավոր երկիր – Արմենուհի Մելքոնյան – «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր

– Ողբերգական դեպքն ինձ մի բան հիշեցրեց, որի մասին հիմա եմ ուզում խոսել: Հիշու՞մ եք, Սոչիում ավիավթարի հետեւանքով 150 հայ մահացավ: Ավիավթար, որի մեղավորը ռուս դիսպետչերն էր: Հայերը համազգային հիստերիա չբարձրացրին: 150-ի եւ 18-ի միջեւ տարբերությունը գիտենք: Ի դեպ, մեղավորն էլ իսկապես ռուս դիսպետչերն էր…

«Նոր Մոսկվայու­մ» հուլիսի 13-ին մանրաքար տեղափոխող ԿԱՄԱԶ-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Ինչպես երեւում է տեսագրությունում, բեռնատարի վարորդը փորձել է խուսափել վթարից՝ կտրուկ կողք թեքելով ավտոմեքենան: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Բեռնատարի վարորդը ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանն է, ով դատարան է տարվել կնոջ համար նախատեսված ծաղկավոր խալաթով, առանց սափրվելու եւ հողաթափերով:

Ռուսական լրատվամիջոցները, խախտելով մամուլի էթիկան, հայ վարորդին համարեցին մեղավոր, դատապարտեցին նրան՝ եթերը լցնելով նրա մասին ծաղրական նյութերով: Այս օրերին նայել եմ ռուսական մամուլը: Զանգվածային ոչ մի լրատվամիջոց չնշեց այն փաստը, որ վարորդը փորձել է խուսափել վթարից, փոխարենը անընդհատ նշվում էր Հրաչյա Հարությունյանի ազգությունը:

Continue reading →

Հայկի ճամփա կամ այկիդո – …Այս պատերազմում «(ը)զամուր հայը» (սամուրայը) մահապարտից դարձավ անմահ եւ վերականգնեց իր՝ Հայկի ճամփան…

Հայկի ճամփա կամ այկիդո

…Այս պատերազմում «(ը)զամուր հայը» (սամուրայը) մահապարտից դարձավ անմահ եւ վերականգնեց իր՝ Հայկի ճամփան կամ ճապոնական մշակույթի մեջ հայտնի AIKIDO-ն…

http://www.youtube.com/watch?v=qOtE6G1OPLs

SAMURAI 侍 ԶԱՄՈՒՐ ՀԱՅ

Մամիկոնյանների ծագումնաբանությունը ուսումնասիրելու ժամանակ, ճապոնական մշակույթի մեջ ես հանդիպեցի այնպիսի մշակութային շերտերի, որոնց խորքային վերլուծությունը առաջին հերթին զարմանք առաջացրեց:

Շարունակելով իմ ուսումնասիրությունը ճապոնական մշակույթում՝ հնարավորություն ստացա բացարձակապես նոր բացահայտումներ անելու: Այս աշխատանքի մեջ ես կանդրադառնամ ճապոնական մշակույթի այն դրսեւորումներին, որոնք հնարավորություն կտան հասկանալու «սամուրայ, տայք, դատի (տատի կամ տաչի/տաշի), կատանա (գատանա) եւ սեպպուկու, հարակիրի» եզրաբառերի ընկալումը ճապոնական եւ հայոց մշակույթներում, կներկայացնեմ ճապոնական եւ հայկական մշակույթում ինձ տեսանելի նույնությունների մի մասը, որոնք կապված են անպարտելի մարտիկ ունենալու՝ այսինքն, Սամուրայի խնդրո հետ: Ինչպես նաեւ Սամուրայ տերմինը ներկայացնող հերոգլիֆին եւ այդ հերոգլիֆի ներքին գրաֆիկական կառուցվածքին եւ իմաստաբանությանը:

Ճապոնական մշակույթում մ.թ. VII-VIII դդ. շրջանառվեց «տայքա» տերմինը, որն ընկալվում է որպես բարձր փոփոխություն: Այս փոփոխության նպատակն էր Ճապոնիայում ստեղծել կենտրոնացված միապետական իշխանություն: Ճապոնական նոր մշակույթի եւ «տայքա» գաղափարի հիմնադիրները, կրողներն էին Ճապոնիայի 38-րդ իմպերատոր Տենդզի-Տէննոն եւ Ֆուդզիվար տոհմի հիմնադիր Նակատամի-նո Կամատարին: Բարեփոխումները կամ «տայքան» ճապոնական մշակույթին եւ քաղաքակրթությանը ներկայացերց մի նոր ռազմական եւ մարդկային որակ, որն ընդունված է անվանել Սամուրայ:

Continue reading →

Քաղաքական դիմակայության նոր տնտեսական թիրախը… Չվնասելու արվեստը՝ տնտեսական կատոգորիա (բնապահպանական խնդիրներ) – Պատերազմներ կլինեն ո՜չ միայն հողի, այլեւ ջրի՜ համար… Դանդաղ ծրագրերը արգասաբեր չեն (հայ-իրանական կապեր)…

– Քաղաքական դիմակայության նոր տնտեսական թիրախը…

…Չնայած քաղաքական այլ հանգամանքների բերումով ադրբեջանական գազը թերեւս կհասնի Եվրոպա, այն էլ՝ ռուսական խողովակաշարերից անկախ… Մենք պետք է պատրաստ լինենք դիմակայելու նաեւ այս ծավալումներին: Պետական եւ համահայկական կառույցները քաղաքական, դիվանագիտական եւ այլ ուղղություններով պետք է ընդդիմանան հակահայ դրսեւորումներին…

– Չվնասելու արվեստը՝ տնտեսական կատոգորիա (բնապահպանական խնդիրներ) – Պատերազմներ կլինեն ո՜չ միայն հողի, այլեւ ջրի՜ համար…

– Դանդաղ ծրագրերը արգասաբեր չեն (հայ-իրանական կապեր)…

Քաղաքական դիմակայության նոր տնտեսական թիրախը

Հայտնի է, որ Եվրամիության՝ «Հարավային միջանց­ք» նախագիծը նպատակ ունի դիվերսիֆիկացնել արեւելքից ստացվող էներգակիրների աղբյուրներն ու հաղորդակցության ուղիները: Նախապես ծրագրված էր այս նախագիծը իրականացնել «Նաբուկո»-ի միջոցով, իր պաշարների մասին աներեւակայելի թվեր կրակող Ադրբեջանից դուրս եկող գազատարով, որը Կասպից ծովի ավազանից պետք է գազ տեղափոխեր Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Ավստրիայի տարածք, մինչեւ Գերմանիա եւ գուցե ավելի հեռու: Բայց ինչպես «Լուսանցք»-ը իր վերլուծականներում նշել է, պարզվեց, որ «Նաբուկո»-ի իրականացումը բացառապես տնտեսապես արդարացված չէ, իսկ Անկարան եւ Բաքուն չկարողացան երկար խաղացնել Եվրոպային: Իրականում նաեւ չգտնվեց անհրաժեշտ ծավալի գազ, որ հնարավոր լիներ բավարարել գազամուղի նախագծային թողունակությունը:

Եվ տարեկան մինչեւ 30 մլրդ խմ գազի տեղափոխման համար նախագծված խողովակաշարի նախնական 8 մլրդ եվրո արժողությամբ տարբերակը ենթադրում էր, որ Ադրբեջանից բացի (որը կարող էր սպասարկել նախատեսված պահանջարկի միայն 1/3-րդ մասը), գազ կմատակարարեն նաեւ Թուրքմենստանը ու միջինասիական այլ երկրներ: Սակայն Կասպից ծովի կարգավիճակի հարցը (Թուրքմենստան-Ադրբեջան վեճը) ու Ռուսաստանի (որոշակիորեն՝ նաեւ Իրանի) քաղաքական ազդեցությունն ի չիք դարձրին Անդրկասպյան խողովակաշարի ծրագրերը, հատկապես երբ պարզ էր, որ միայն Ադրբեջանի պաշարների վրա հույս դնելով՝ ներդրումները ծայրահեղ ռիսկային են դառնում: Սա էր պատճառը, որ անգլիական «Բրիթիշ փեթրոլիում»-ը շատ շուտ մասնակի լքեց Ադրբեջանը:

Continue reading →

Կներե՜ք, բայց էշ-էշ մի՜ խոսեք… «Նաիրիտ»-ի շուրջ ռուսաստանյան «Ռոսնեֆտ» ընկերության հետ բանակցություններն անորոշ ժամանակով դադարեցվել են… Մի՞թե նորից ընդդիմադիր եմ ես (ԲՀԿ-ի հին քաղաքականությունը)… ՀՅԴ-ում լուրջ տարաձայնություննե՞ր…

– Մեր փոստից – Կներե՜ք, բայց էշ-էշ մի՜ խոսեք (մի խումբ Երեւանի բնակիչներ)…

– «Նաիրիտ»-ի շուրջ ռուսաստանյան «Ռոսնեֆտ» ընկերության հետ բանակցություններն անորոշ ժամանակով դադարեցվել են…

– Մի՞թե նորից ընդդիմադիր եմ ես (ԲՀԿ-ի հին քաղաքականությունը)…

– ՀՅԴ-ում լուրջ տարաձայնություննե՞ր…

 Մեր փոստից – Կներե՜ք, բայց էշ-էշ մի՜ խոսեք (մի խումբ Երեւանի բնակիչներ)

Գազի գնի թանկացումից հետո պարենային ապրանքների շուկայում էական թանկացումներ չեն գրանցվել: Սա ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսակետն է:

Մեղմ ասած՝ հանձնաժողովը միանշանակ ստում է: Գազի գնի թանկացումը դեռ խոսակցության մակարդակի էր, Ձեր ուսումնասիրությունների արդյունքներով մաքուր համարված «Չանախ»-ի կաթնաշոռը առա երեխայիս համար: Այդ ժամանակ 390 դրամ էր: Գազի թանկացման խոսակցության 5-րդ օրը դարձավ 400 դրամ: Երբ արդեն ասվեց, որ հուլիսի 7-ից գազը թանկանալու է, կաթնաշոռը դարձավ 420: Ընդամենը մեկ ամսում 30 դրամը էակա՞ն թանկացում է, թե՞ ոչ: Ձեր թվերն ու տնտեսագիտական վերլուծությունները ձեզ պահեք: Միասին խանութ գնանք, գները երեսներիդ շրմփացնեմ: 60 դրամով մածունն է թանկացել, 45 դրամով՝ թթվասերը: Էակա՞ն է, թե՞ չէ: Հայաստանում թռչնաֆաբրիկաները լիքը, ձվի հատը 55 րամից դարձել է 70, երեկ էլ 80 եմ գնել: Էակա՞ն է, թե՞ չէ: Ներմուծվող շաքարավազի կիլոգրամը 380 դրամից դարձել է 390 դրամ: Գնանք գործարան, հաշվենք թվերն իրական, ընդհանուրը 2%-ով շատ գումար են ծախսում, 20%-ով ապրանքն են թանկացնում: Տեղական մտավարի մի՞սն ինչու է թանկացել: Կիլոգրամը 2640-ից դարձել է 3110: Ճիշտ է, 2640-անոցն էլ կա, բայց արդեն՝ աղբի բաժին: Այդ նախկին 2640-անոցն է դարձել 3110 դրամ: Հիմա սա էակա՞ն է, թե՞ ոչ: Դե, կներեք արտահայտությանս, բայց էշ-էշ մի՜ խոսեք, էլի: Ժողովրդին էլ մի՜ ծաղրեք:

Continue reading →

Շաբաթվա մարզական կյանքից… ՀԱՄ պաշտոնական կայքը – www.hayary.org – տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք» շաբաթաթերթ – բաժանորդագրության համար դիմել…

– Շաբաթվա մարզական կյանքից…

– Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը – www.hayary.org – տրամադրում է գովազդային վահանակի տեղ…

– Կարդացեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք» շաբաթաթերթ –  բաժանորդագրության համար դիմել…

Շաբաթվա մարզական կյանքից…

Ալբերտ Սարգսյանի 50 տարին եւ հանդիպում ԽՍՀՄ հավաքականի հետ

Վերջերս Երեւանի «Միկա» մարզադաշտում ուշագրավ ֆուտբոլային հանդիպում կայացավ՝ Երեւանի «Արարատ»-ի վետերան ֆուտբոլիստները հյուրընկալեցին նախկին ԽՍՀՄ հավաքականի վետերաններին: Խաղը նվիրված էր «Արարատ»-ի նախկին ֆուտբոլիստ Ալբերտ Սարգսյանի ծննդյան 50-ամյակին: Արարատցիներին դաշտ դուրս բերեց լեգենդար Խորեն Հովհաննիսյանը, իսկ Խորհրդային Միության հավաքականին՝ հանրահայտ Եվգենի Լովչեւը, որն այժմ «Սովետսկի Սպոր­տ» թերթի լրագորղ է:

Խաղն անցավ ջերմ եւ բարեկամական մթնոլորտում: Արարատցիների խփած 5 գոլերին հյուրերը պատասխանեցին 4-ով: «Արարատ»-ի 2-րդ գոլը հեղինակեց հենց օրվա հոբելյարը՝ Ալբերտ Սարգսյանը:

Continue reading →