Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Եթե անգամ պիտի ընտրեք թույլ, ձայնը փոշիացնող ուժի և չընտրելու միջեւ՝ ընտրության գնալը հաստատ ավելի ճիշտ է. «Առերեսում»․ Առավոտ (տեսանյութ)
- Վթար Շաղափ բնակավայրի սկզբնամասում․ կա զոհ
- ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
- Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը․ փաստաբան
- Ֆրունզե Դովլաթյան փողոցում տուն է այրվում
- Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
- Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա․Թաթոյան (տեսանյութ)
- Անդրանիկ Թեւանյանի փաստաբանի հայտարարությունը
- ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները հրապարակել են զեկույց՝ ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ
- Նա պետք է լինի կախիչ ստուգողից մինչև կաթողիկոս (տեսանյութ)
Daily Archives: October 13, 2013
Լուսանցքի թիվ 295-ի հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)
4. Ստրասբուրգը Հայաստանի մայաքաղաքը չէ, Ինչպեսեւ՝ Մոսկվան ու Վաշինգտոնը – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան…
8. Երբ ստամոքսի ու ուղեղի կապը չկա – Տրանսպորտի սակագինը չպե՛տք է թանկանա…
Մեծն հայորդու բաղձանքը՝ հայրենիք վերադարձն էր. Սրբազան վերաթաղում – Կգա՛ նաեւ Նժդեհի հոգու հանգստության օրը… Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Հոկտեմբերի 7-ը հռչակել Նժդեհյան տոնի օր
Ահա եւ իմ վերջին խօսքը.
– Կ՛ուզէի աչքերս փակել մի ահեղ ճակատամարտում, յաղթութեան թեւերի վրայ, զօրքերիս գոռ աղաղակների մէջ: Սակայն ուր էլ եւ ինչպէս էլ մեռնեմ, թող սիւնեաց իմ նախկին ռազմիկները Խուստուփ լերան սրտի մէջ ամփոփեն իմ մի բուռ աճիւնը:
…Ուր եւ երբ էլ մեռնեմ, հաւատա, իմ ազիզ ժողովուրդ, որ արտաքին վտանգներիդ ժամանակ իմ անհանգիստ հոգին այցի եւ օգնութեան պիտի փութայ իր հայրենի աշխարհին եւ աներեւութաբար քո բանակները առաջնորդէ:
Զինուոր զաւակդ՝ Նժդեհ, 1937թ., Սոֆիա:
* * *
Նժդեհի մասունքը (ոսկորները) Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի գերեզմանատնից գաղտնի բերվեց հայրենիք, եւ 30 տարի առաջ՝ 1983թ. հոկտեմբերի 7-ին մասունքից մի մաս վերաթաղվեց Սյունիքի Խուստուփ լեռան լանջին, ինչպես կտակել էր մեծ հայը, որպեսզի նրա հոգին հետեւի ու պաշտպանի հող հայրենին: Մնացյալ մասունքն ամբողջական վերաթաղվել է (1987թ.) Սպիտակավոր վանքի բակում (Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր), որտեղից էլ հետագայում՝ մասունքից տարվել է Կապանի (Սյունիքի մարզ) նժդեհյան հուշահամալիր (2005թ.)՝ արձանագրելով վերաթաղման երրորդություն:
Համալիրի կառուցումը իրականացրել է ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Սերժ Մկրտչյանը, ով Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի անմիջական միջնորդությամբ ու մասնակցությամբ՝ բանակցելով Գարեգին Նժդեհի աճյունը հայրենիք տեղափոխած խմբի անդամների (Արցախ Բունիաթյանի (արդեն հանգուցյալ), Գարեգին Մխիթարյանի, (լրացված` )` արդեն հանգուցյալ), Ժորա Բարսեղյանի եւ այլոք) հետ, ստեղծել են հանձնաժողով՝ հիմնական մասունքից մի մաս նշյալ համալիրում վերաթաղելու համար: Նպատակը՝ հուշահամալիրին նա՛եւ ցեղակրոն հայի ու ցեղակրոնության ոգին փոխանցելն էր… եւ այն սրբատեղի դարձնելը:
«Լուսանցք»
Կգա՛ նաեւ Նժդեհի հոգու հանգստության օրը եւ «Նեմրութ, Սիփան ու Մասիս ձայն կտան իրար ու կասեն.- Է՛յ, հե՜յ, էլի Հա՛յ ենք, էլի Հայու՛նն ենք»:
Անձամբ Հայաստանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին` Գարեգին Ղազարյանից
«Սիրում եմ արիությունը գրչիդ, խոսքիդ ու սուրիդ։ Մեր օրերին պաշտպան մարդն ես եւ ինչ–ինչ մեծ առավելությամբ ինձ վրա»։ Ավետիս Ահարոնյան (Նժդեհին հղած նամակից)
Նժդեհն ամեն ինչ է արել, անում եւ անելու ի պետս մեզ (ու ոչ միայն մեզ), իսկ մենք, մե՛նք գոնե ի՞նչ ենք անում Նժդեհի համար (ինչքան էլ չզգա որեւէ անձնական բարիքի կարիք) եւ ի վերջո՝ նախ ու էլի մե՛զ համար, ի շահ գոնե մեր պետականության…
– Տիրատո՛ն է՝ Հայոց իմաստության Աստված Տիրի տոնը – Քուրմ Արամ (ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչ)… Չարը ոչնչացնել է ուզել Ամենահզորին – Հայ Աստվածային Համակարգը… Տիր Աստծո երկրային ազդակները («Սասնա ծռեր» էպոսի օր)…
Տիրատո՜ն է՝ Հայոց իմաստության Աստված Տիրին նվիրված
Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնը տեղեկացրել է, որ այս անգամ Հայոց իմաստության Տիր Աստծո տոնը՝ Տիրատոնը, կկայանա հոկտեմբերի 15-ին՝ Սյունաց Քարահունջի (Հնչեղ քարեր, Զորաց քարեր) հնագույն աստղադիտարանի տարածքում:
Տիր Աստծո վերերկրային գործառույթներն են նաեւ հայի գիտության ու դպրության, գիր-գրականության, արվեստների եւ արհեստների, սովորույթների ու ավանդույթների ոլորտները: Եվ Տիրատոնը եղել է բազմաշերտ ու տոնվել է օրեր շարունակ: Տիր Աստծու տաճարի հետքերն առ այսօր կան նաեւ Զվարթնոցի համալիրում:
Վերջին տարիներին հայ արիականների՝ Հայ Աստվածներին նվիրված ու վերականգնված տոնակատարություններից մեկն է այս տոնը:
Մինչ հայ արիների ուսումնասիրությունները, Հայ Աստվածներից միայն 4-ի տոնն էր նշվում՝ Մայր Անահիտի, Վահագնի, Աստղիկի եւ Միհրի, իսկ այժմ՝ ավելացել են մյուս 4 Աստվածների տոները եւս՝ Հայր Արայի, Նանեի, Տիրի եւ Վանատուրի:
Հայ արիներն ու ազգայնականներն ավելի քան 7,5 հազարամյա պատմություն ունեցող աստղադիտարանում կերկրպագեն Հայոց իմաստության Աստծուն, այնուհետեւ, քրմական ծեսով ու փառաբանմամբ Տիրատոնը կշարունակվի քաղաքամայր Երեւանի պատմական տարածքներից մեկում:
Հայ արիները դիմում ու փառաբանում են Տիր Աստծուն՝ տիեզերախորունկ հեռուները հասկանալու, հայոց առաքելությունը վերագտնելու, փառահեղ նախնիների հոգիների հետ նորոգ կապը եւ կյանքը աստվածային իմաստնությամբ օծելու եւ մշտառկա պահպանելու համար: ՀԱՄ քրմերը ծիսական ձոներով կդիմեն Հայ Աստծուն՝ մարդկանց եւ հոգիների (երկրի ու երկնի հայերի), Հայկական Աշխարհների կապը պահելու եւ հասանելի դարձնելու համար:
Հեթանոսությունը մարդակերություն չէ… Պատասխանում եւ ներկայացնում է հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը
…Հանիբալիզմ հիմա էլ կա, դա ի՞նչ կապ ունի ազգային պատկանելության կամ ավանդույթի հետ… Դարվինի տեսությունը եւս կապ չունի մարդու, առավելեւս հայի հետ, դա կապիկների ու կապկանմանների մասին է… Իսկ հայի պատմությունը գնում է դեպի մոլորակի հիմքը, տիեզերքի արմատ–ակունքը… Հայ Տեսակն իր Աստվածների հետ արարչահաս ծագում ունի…
Հայաստանահայերն ու սփյուռքահայերը շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել հայոց հնագույն պատմության, հավատի, ծեսերի ու ավանդույթների հանդեպ, եւ«Լուսանցք»-ը քանիցս դիմել է Հայ Արիական Միաբանությանը՝ բացատրություններ կամ մեկնաբանություններ ստանալու համար:
Վերջերս հայ արիների քուրմ Արմոգն անդրադարձավ մի թեմայի՝ պատասխանելով «Հայ հեթանոսական աստվածները «վերադառնում են» հոդվածում առկա խեղաթյուրումներին: Այնտեղ պատմաբան Հայկ Հակոբյանը ներկայացնելով իր հողողեն «ապացույցները», ըստ քրմի, սխալ ու հակահայ մեկնաբանություններ էր արել: Իբր հայ հեթանոսների օրոք մարդկանց (նաեւ՝ երեխաների) զոհաբերություններ են եղել. «Մեծահասակ քրմի կողքին երեխաների դիակներ կային, որոնք դեմքով միմյանց էին նայում: Այդ երեխաները հավանաբար տաճարի ստրուկներ էին, որոնց զոհաբերել են, որովհետեւ անտիկ Հայաստանում երեխաների մահացության նման մեծ թիվ չի եղել»,- ասել է այդ պատմաբանը… Քուրմ Արմոգն ամոթանք տալով այսպես է գրել. «Հայը երբեք մարդակեր չի եղել, կամ՝ Հայ Աստվածները ինչպե՞ս կարող էին մարդու զոհաբերություն ընդունել… Չլինի՞ այդ ոմն «պատմաբան» ենթադրողը կարծում է Հայ Աստվածներն են մարդակեր… Սա թերեւս անտեղյակ մեկի պարզունակ «միտք» է կամ՝ դավադիր խոսք, որ ասված է թշնամու համար (եթե ոչ՝ պատվերով)»…
Ստրասբուրգը Հայաստանի մայաքաղաքը չէ, Ինչպեսեւ՝ Մոսկվան ու Վաշինգտոնը – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան…
ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան.- Ո՛չ Լեւոն Տեր Պետրոսյանին, ո՛չ Ռոբերտ Քոչարյանին, ո՛չ էլ Սերժ Սարգսյանին իմ միջազգային շփումներում եւ հանդիպումներում կամ տարաբնույթ համաժողովներում չեմ վարկաբեկել, չեմ նսեմացրել անպտուղ ու եսակենտրոն «փաստարկներով»: Հարցազրույցներիցս մեկում ասել եմ (Տեր–Պետրոսյանի պարագայում), այժմ էլ հավաստում եմ (բոլոր նախագահների համար), որ անկախ այն բանից՝ ընդունում եմ երկրիս նախագահին, թե ոչ, կյանքովս կպաշտպանեմ նրա անձը, եթե օտար հողում ոտնձգություն լինի…
ԵԽԽՎ–ում Զարուհի Փոստանջյանի հարցը Սերժ Սարգսյանին սադրիչ են համարել ՀՀ քաղաքական գրեթե բոլոր հիմնական ուժերը: Ներկայացնում ենք նաեւ հայ արիների առաջնորդի՝ «Լուսանցք»-ին տրված պատասխանը:
– Ինչպե՞ս է լինում, որ պետության փողերով սնվող–ապրող, ժողովրդի փողերով ճանապարհորդող, այս ու այն երկրում ելույթներ ունեցող պատգամավորը պարբերաբար խայտառակում է ազգն ու պետությունը, բայց միշտ մնում է այդ սնող երակի վրա:
– Ցավոք, վաղուց է հայկական քաղաքական ոլորտը որդեգրել «քաղաքականությունը պոռնկություն է» գործելաոճը: Ցավոք, դա ընդունելի մատաղ է եղել թե՛ բոլոր նախագահների ու նրանց կազմած իշխանությունների, թե՛ բոլոր խորհրդարանական (նաեւ որոշ արտախորհրդարանական) ընդդիմությունների համար:
Ցավոք, այս քաղաքական պոռնկությունն էլ՝ առանց չակերտների աղճատել ու ապականել է մեր երկրի ներքաղաքական կյանքը, ներազգային ու ներմարդկային հարաբերությունները: Եվ ցավոք, ազգային ամեն բառ ու բան տեղը հետզհետե զիջում է միջազգային աղբին ու կեղտին…
Հունաստանի օրը չընկնենք – Միայն թե եվրապարտատոմսեր տպելու մոլուցքով չտարվենք… Կայացավ «Արմթեք-2013» բարձր տեխնոլոգիաների համաժողովը…
Հունաստանի օրը չընկնենք
Լավ է իհարկե, որ Հայաստանի կառավարությունը եվրապարտատոմսերի վաճառքից եկած գումարով միանգամից մարեց ռուսական 500 մլն դոլար վարկը եւ, ընդ որում, մարեց ամբողջությամբ: Թե չէ Ռուսաստանն այդ վարկի պատճառով մեր քթից բռնած ինչ իմանաս ինչեր էր ուզելու: Տնտեսական լեզվով ասած՝ տարեկան 44 մլն դոլար ավել վճարելուց պրծանք: Ավելի պարզ՝ Հայաստանը վաղաժամկետ եւ փաստորեն ամբողջությամբ մարեց ռուսական վարկը, ավելի ստույգ՝ 500 մլն դոլար վարկի մնացորդը՝ 440 մլն դոլար, որը ներառում է ինչպես մայր գումարի մնացորդի, այնպես էլ հաշվարկված տոկոսների պարտքը: Եվ այդ վարկը մարվեց հենց սեպտեմբերի 18-ին թողարկած 700 մլն դոլարի եվրապարտատոմսերի հաշվին։ Հիշեցնենք, որ վարկը Ռուսաստանից վերցրել էինք 2009 թ.՝ 15 տարի ժամկետով, լիբոր+3 տոկոսադրույքով։ Եվ սկսած այս տարվանից պետք է տարեկան մոտ 44 մլն դոլար վճարեինք մայր գումարի մարման նպատակով։ Քաղաքական լեզվով էլ ասած՝ մենք տվեցինք պարտքը մի երկրի, որ հարյուրավոր միլիոններ ներեց աֆրիկյան երկրներին, բայց իր այսպես ասած ռազմավարական Հայաստանի պարտքը չներեց: Ու թե այդ լիբոր+3-ն էլ 15 տարում վրաներս ինչ կնստեր, պարզ չէ:
Մեր դեմ թուրքակա՞ն, թե՞քրդական (ալիեւյան) կլանն է – Երբեւէ չգոյ Քուրդիստա՞ն, թե՞ բնական ու պատմական Հայաստան… Դամասկոսը ոչինչ չիմոռացել…
Այսպիսով՝ առավել ընկալելի են դառնում նաեւ հայ արիների վերլուծությունները՝ աշխարհի վերաձեւումը նախատեսող, քանզի Հայկական լեռնաշխարհում երբեւէ չգոյ Քուրդիստան պետության հիմնում են ենթադրում: Իհարկե, Ալիեւների կլանն էլի երազանքներ ունի՝ հայկական տարածքների եւ իրանական ադրբեջանների զավթման առումով: Եվ մենք պարտավոր ենք այս ամենը հաշվի առնել ու հակազդել…
Մեր դեմ թուրքակա՞ն, թե՞քրդական կլանն է
«Լուսանցք»-ը անդրադարձել է համաթրքական խնդիրներին, նաեւ այնտեղ առկա ադրբեջանական նկրտումներին: Այդ համապատկերում ներկայացրել ենք Ադրբեջանի նախագահներ հայր եւ որդի Ալիեւների ծագումը եւս: Աշխարհում արդեն քչերը կասկած ունեն Ալիեւների կլանի քրդական ծագման վերաբերյալ:
Թալիշական շարժման առաջնորդ Ֆարհադդին Աբոսզոդան նույնպես խոսել է այս մասին եւ նշել, որ դա կարող է նպաստել Ադրբեջանում ազգային հարցի սրմանը, տեղի ոչ թյուրքական ազգերի ազգային ազատագրական շարժման հզորացումը եւս կարող է դառնալ իրականություն: Իսկ դա հարցականի տակ կդնի Ադրբեջանի հետագա գոյությունը:
Սա հասկանալով էլ՝ ժամանակին Հեյդար Ալիեւը հայտարարեց, թե քրդերը ձուլվել են եւ Ադրբեջանում չկա նման ազգային փոքրամասնություն: Իսկ Իլհամ Ալիեւն Ադրբեջանը միատարր պետություն հռչակեց (1-2 ազգային փոքրամասնություններ կան՝ իբր աննշան քանակությամբ): Հայտարարեց, թե թյուրքալեզու բնակչությունից բացի, այլ ազգերից եւ ոչ մեկն ինքնության դրսեւորման ցանկություն չունի: Ինչն, ըստ թալիշների առաջնորդի, այդպես չէ, փորձ արվեց ուղղակի հասկացնել, որ ոչ մեկն ինքնության դրսեւորման իրավունք չունի, բոլորը զրկված են սեփական ինքնատիպության պահպանման հնարավորությունից:
Ի՞նչ կա թաքնված քաղաքական ենթատեքստում (ԲՀԿ-ի տվայտանքները)… Մեռա՛ծ են ՀԱԿ-ի հին կարգախոսները… ՀՅԴ-ն իշխանության հետ կոալիցիա չի կազմելու…
Ի՞նչ կա թաքնված քաղաքական ենթատեքստում
Որ Գագիկ Ծառուկյանը դեռ քաղաքատնտեսական տվայտանքների մեջ է, այդպես էլ չի կողմնորոշվում՝ ընդդիմադի՞ր լինել, թե՞ նորից մտնել քաղաքական կոալիցիա, ակնհայտ է: Նրա կողմից նաեւ ԱԺ-ում է շարունակվում արձանագրվել «անգործություն»:
Ո՛չ ընդդիմադիր, ո՛չ էլ իշխանություն քաղաքական ձեւն այդպես էլ ԲՀԿ–ի «հագով» չեղավ:
Այս կազմակերպության ղեկավարը չմասնակցեց սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը կայացած պետական որեւէ միջոցառման, անգամ պաշտոնական ընդունելության ժամանակ, երբ ներկա էին բազմաթիվ կուսակցապետեր, հասարակական ու մշակութային գործիչներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ եւ օտարերկրյա դիվանագետներ, նա չկար: ԲՀԿ-ականները եւս առանձնապես ակտիվ չէին այդ օրը: «Ինչո՞ւ Ծառուկյանը չէր մասնակցում պետական տոներին» հարցին՝ ԲՀԿ նախագահի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը պատասխանց. «No comment», իսկ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, թե «պարոն Ծառուկյանի զբաղվածությունը եւ նրանից ՀՀ քաղաքացիների ակնկալիքները՝ իրենց կյանքում որակ փոխելու առումով, այդ ակնկալիքները բավարարելուն ուղղված նրա գործողությունները խլում են այնքան ժամանակ, որ ամեն ինչ բացատրելի է դառնում»:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին՝ Սարդարապատում կայացած միջոցառմանը, «բազմազբաղ» Գագիկ Ծառուկյանը այնուամենայնիվ հասցրեց ներկա լինել, եւ անգամ կանգնել նախագահությունում՝ Սերժ Սարգսյանի կողքին:
Երբ ստամոքսի ու ուղեղի կապը չկա – Տրանսպորտի սակագինը չպե՛տք է թանկանա…
…Մի առիթով ասել ենք, որ Հայաստանում տնտեսությունը տրամաբանված չէ, եւ տրանսպորտային տնտեսությունը բացառություն չէ: Այս պարագայում, առանց գույները խտացնելու, ողբալի է երեւանյան տրանսպորտի վիճակը: Որովհետեւ տրամաբանությունը հիմնված է գծատիրոջ ախորժակի վրա…
Հանրային լսումներին դեմ է քաղաքապետարանը եւ միայն հանձնաժողովի միջոցով աշխատելուն է կողմնակից: Այսպես է քաղաքապետարանն արձագանքել «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանի առաջարկին: «Լուսանցք»-ը գրել է, որ հանձնաժողովը ստեղծվել է ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձի ձեւավորման նպատակով, այն էլ այնպիսի կազմով, ովքեր հաստատ սպառողի շահերի պաշտպանները չեն: Հ/կ նախագահը վստահ է, որ խնդրի լավագույն լուծումը հանրային լսումներն են. «Կազմված հանձնաժողովից եւ դրա գործունեությունից հետո իմ տպավորությունները հակասական են: Մյուս առաջարկներիս թվում էր, որ ուղեւորափոխադրումների երթուղային ցանցի հիմնական չափորոշիչները քննարկելուց առաջ կազմվի հաշվարկ-հիմնավորում: Միայն դրանից հետո կարելի է անդրադառնալ չափորոշիչներին: Բայց նիստի ընթացքում հենց սկզբից սկսեցին քննարկել չափորոշիչները: Բացասական կողմերից մեկն էլ այն էր, որ առաջարկներիս համաձայն էր միայն հանձնաժողովի 1-2 անդամ, ընդդիմադիր կողմը չկար: Տրանսպորտի սակագնի փոփոխության հարցը նիստի ընթացքում չի քննարկվել, սակայն ես պնդելու եմ, որ չբարձրանա»:
Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն էլ, ով նույնպես ընդգրկված է հիշյալ հանձնաժողովում, նշել է, որ առաջին նիստից տպավորությունները վատ են: Իր առաջարկները նույնպես չեն ընդունվել. «Առաջարկել եմ, որ նախ քննարկվի բեռնվածության հարցը: Ինձ համար կարեւոր չափորոշիչը մեքենայի բեռնվածությունն է, ինչքանով է բեռնված, ինչքան մարդ է տեղափոխում: Չանցավ այդ առաջարկը: Որպեսզի գոյանա ուղեվարձի գինը, դրա համար պետք է տեղափոխված ուղեւորների քանակը բազմապատկենք էդ արժեքով ու բաժանենք ծախսերի վրա, այսինքն՝ առաջին չափանիշը քանակն է: Սա է իմ տրամաբանությունը»:
Ցավոտ կետեր – Սողանք. բնության ճիչը մարդու ականջին – Մեր ներկայիս երկիրն էլ փոքր է, ու հիմնականում գյուղերը սահմանամերձ են…
Սկիզբը՝թիվ 28-31-ում
Որ սողանքների դեմ պայքարը համակարգված չէ եւ, ըստ այդմ, անարդյունավետ, փաստ է: Արդեն տարիներ է ուսումնասիրում եմ այս թեման: Հակիրճ՝ պատկերն այս է. ասենք սողանքային երեւույթ է երկաթուղու տարածքում. ռուսական կողմն ասում է՝ իր գործը չէ, նույնը՝ քաղաքաշինության, նույնը՝ արտակարգ իրավիճակների նախարարության մասով, մինչեւ՝ վրա է հասնում վտանգը: Ի դեպ, կառավարությունն ընդունում է այս դիտարկումը, եւ վերջերս էլ իրավիճակը շտկելու համար սողանքային աղետի կառավարան հայեցակարգ ընդունեց: Թե ինչքանով դա կնպաստի խնդրի լուծմանը եւ ինչքանով կհստակեցվեն պատկան մարմինների լիազորությունները, ցույց կտա ժամանակը: Բայց, մասնագետները համակարծիք են, շտապել է պետք, այլապես կարձանագրենք անդառնալին: Հաղարծնի օրինակը մեջբերեմ, որ ամենավտանգավորներից է այսօր: Հաղարծնի սողանքը դեռ ամբողջությամբ չի դրսեւորել իրեն, դեռ թեթեւ է քանդվում է, բայց եթե լրիվ շարժվի, ապա Աղստեւի ամբողջ հունը կփակի, նաեւ՝ գյուղ տանող ճանապարհը՝ բացասական անուղղակի հետեւանքներն էլ հավելած:
Մասնագետները պնդում են նաեւ, որ մեր երկրի տարածքը շարունակում է սողանքավտանգ լինել, որովհետեւ ինչ-որ բան կառուցելուց առաջ երկրաբանների կարծիքը հաշվի չի առնվում: Տարիներ առաջ էլ ու հիմա էլ մասնագետներն ասում են՝ որ օրինակ, Ագարակից մինչեւ Վրաստանի սահման 69 սողանքային օբյեկտ ունենք, որոնք վտանգավոր են։ Վերջիններիս համար հարկավոր է հակասողանքային միջոցառումներ կիրառել, որից հետո միայն ճանապարհը ասֆալտապատել, որովհետեւ կառուցածը մեկ տարի անց գուցեեւ քանդվի։ Ասում են, բայց նրանց լսող չկա: Տարբեր մասնագետները գերվտանգավոր տարբեր կետեր են նշում, բայց համընկնումներ կան՝ Աղստեւի հովիտը, Պարզ լիճը կամ լճի տարածքը, Դիլիջանում որոշ կետեր, Կապանում նաեւ, Օձունում: Կա խնդիրը:
Հայկական խոհանոց – Սոյայով սառը ճաշ… Շաբաթվա մարզական հեւքից – GTA-5 խաղը՝ սեւ բիծ ադրբեջանցի տղամարդկանց կերպարին… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Սոյայով սառը ճաշ
Բաղադրությունը – Սմբուկ – 1 հատ, դդմիկ – 1 հատ, կանաչ լոբի – 4-5 հատ, սոխ – 1 հատ, լոլիկ – 1 հատ, կարմիր, տաքդեղ – 1 հատ, կանաչ տաքդեղ – 1, հատ, նեխուր – 3-4 ճյուղ, կիտրոն – 1 հատ, գազար – 1 հատ, կանաչ սոխ – 1 կապ, մաղադանոս – 1 կապ, կանաչ ծիծակ – 1 հատ, սոյա – 100 գ, կիտրոնի հյութ – 100 գ, սխտոր – 1 գլուխ, ծաղկակաղամաբ – 1 գլուխ:
Պատրաստման եղանակը – Բանջարեղենը հերթականությամբ կտրատել կաթսայի մեջ, ամենավերջում կտրատել կիտրոնը, լոլիկն ու կանաչեղենը: Վերջում այդ ամենի վրա լցնել սոյան ու կիտրոնի հյութը, դնել կրակին, հասցնել եռման աստիճանի եւ եփել 10 րոպե:
Վայելե՛ք այս սննդարար, դյուրամարս ու վիտամիններով հարուստ ճաշը:
* * *
Շաբաթվա մարզական հեւքից –
Դավիթ Ֆահրադյանը նոր հայտ է ուղարկել Լոնդոն
Գինեսի հայ ռեկորդակիրը 2 տարի ընդմիջումից հետո պատրաստվում է նոր ռեկորդ սահմանել: 2009, 2010 եւ 2011 թթ. ռեկորդներ սահմանելուց հետո նա հիմնականում զբաղված էր մարզումներով: Սակայն 1 ամիս առաջ հայտ է ուղարկել Լոնդոնում գտնվող Գինեսի գրասենյակ եւ պատրաստվում է նոր ռեկորդ սահմանել: Այժմ օրական միջին ծանրաբեռնվածության 2 մարզումներ է անցկացնում, իսկ երբ հայտնի դառնա վարժության անցկացման օրը, դրանք ավելի ծանրաբեռնված բնույթ կուենենան:
Նախկին մարմնամարզիկ Դավիթ Ֆահրադյանն այս անգամ ցանկանում է ռեկորդ սահմանել հակառակ բռնվածքով ետադարձ պտույտներ վարժությունում. «Նախկինում նման փորձեր արվել են, սակայն ոչ մեկին չի հաջողվել ռեկորդ սահմանել, քանի որ Գինեսի գրասենյակն է որոշում պտույտների նվազագույն քանակը: Վարժությունը բավականին բարդ է եւ առայժմ կատարում եմ 50-60 պտույտ»: Հայ մարզիկը նշել է, որ հրավերներ ունի արտասահմանյան մի շարք երկրներից՝ դրանց դրոշի ներքո հանդես գալու համար. «Արտասահմանյան շատ ակումբներ ցանկանում են հրավիրել Գինեսի ռեկորդակիրների, որպեսզի նրանց սահմանած ռեկորդների հաշվին մեծ անուն հանեն աշխարհում: Ստացել եմ նման առաջարկներ, սակայն այդ մասին չեմ մտածում, քանի որ Հայաստանում ամեն ինչ ինձ ձեռք է տալիս, բացի այդ մեծ հպարտություն եմ ապրում, երբ մեր եռագույնի ներքո եմ սահմանում ռեկորդը»: Հիշեցնենք, որ Դավիթ Ֆահրադյանը Գինեսի ռեկորդակիր է երկու եւ մեկ ձեռքով ետադարձ պտույտներ վարժություններում:


