Monthly Archives: November 2013

Հայ արիները նշեցին Հայ տեսակի Արարման տոնը – …Եվ արյաց նախնիներն ու նախահայրենիքը կոչվեցին Հայ եւ Հայք, եւ Հայկական լեռնաշխարհը եղավ արյաց նախահայրենիքը, որը միայն Հայերիս Հայրենիքն է՝ Արարչատուր Բնօրրանը…

Հայ արիներն իրենց հաստատուն տոների շարքում այսօր հերթականան անգամ նշել են Հայ տեսակի Արարման տոնը:

Այս տարի ծիսական տոնակատարությունը տեղի ունեցավ Սյունիքի (Մեղրիի շրջանիայն հատվածումորտեղ խաչվում են պատմական ՍյունիքիԱրցախի եւ Վասպուրականի տարածքները:

Տիեզերքի Արարիչը արարել է 7 Աստվածային համակարգեր եւ Մարդկային տեսակներ, որոնցից մեկը Հայկականն է՝ իր Աստվածային ու Մարդկային տեսակով: Եվ հայ արիները փառաբանել են Տիեզերքի Արարչին՝ դեռ Տիեզերածնության Ակունքից Հայ տեսակի Արարման համար: ՀԱՄ քրմերը ծիսական արարողությամբ իրենց նվիրվածությունն են հայտնել Ամենայն Արարողին:

Տիեզերաաշխարհներում Հայ Աստվածների, Հայ Հոգի-Ոգիների եւ Հայ Մարդկանց Արարումը Արարչի Կամքի եւ Սիրո Արգասիք է, եւ հայերը փառաբանելով Տիեզերքի Միակ եւ Իրական Տիրոջը, հավաստել են հավատարիմ մնալ Տիեզերակարգին, Արարչադիր Կանոններին ու Հայ տեսակի Առաքելությանը:

Արի հայերը փառաբանել են Ամենաստեղծ Արարչին՝ նաեւ Հայ Աստվածներ ու Հայկական Տիեզերաաշխարհներ պարգեւելու, Արարչադիր Գենով օծելու համար:

Արարիչը Արարեց Արարածին Արարատում եւ այդ Արիածին Արարածը Արի Մարդն էր՝ Արի Մանը՝ Արմանը կամ Արմենը:

Եվ Ամենաստեղծը արյաց նախնիներին ու նախահայրենիքը կոչեց Հայ եւ Հայքեւ Հայկական լեռնաշխարհը եղավ արյաց նախահայրենիքը (որտեղից պիտի տարածվեին)որը միայն Արարչածին Առաջնեկ Ազգի՝ Հայերիս Հայրենիքն է՝ Արարչատուր Բնօրրանը՝ Հայ Աստվածների Բնակատեղին: Եվ այդպես է ցարդ ու միշտ

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

08.11.2013թ. – ԵրեւանՍյունիք

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 298-ի հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223

1. Մի՛ մտեք – Որ ուրիշ բառ չասենք, ասում ենք մի մտեք… կազմ… – Ճկու՞ն, թե՞ ճկվող ու ծառայամիտ մարդը…

2. Երբ դարակազմիկ է սարկազմիկը – Երբ մտքերը դարնանցած ու դարանակալած են… Շուրա, վերջապես ե՞րբ են բաժանելու մեր փողերը – ՀՀՇ-ն բազմանում է…

3. Գործարաններ կան, գործազուրկնե՞րն են տզրուկ – 18 հազարի վերացումը՝ կարճատեսության հետեւանք – Աշխատատեղերը թափա՛ծ են…

4. Երբ հանդիսատեսը հակված չէ ծիծաղելու – Երեւանի քաղաքապետարանի միմոսությունները… Մեր ջրերի ջրերն էլ պղտորվեցին – Թանկացումները գնալով ավելանում են…

5. Ջավախքի խնդիրն այս «բանավեճի» վտանգներով է դեռ պարուրված – Սաակաշվիլին ոչ միայն հայերի թշնամին է, այլեւ՝ թուրքերի եղբայրը…

6. Ռուսական «ռամաշկա» սիրու՞մ է, թե՞ չի սիրում – Ադրբեջանում շարունակվում է «նախիջեւանյան քրդական կլանի» հաղթարշավը…

7. Մաքսայինը վտանգավոր խախտումներ է անում… Գազի գինը եւ մաքսային պարտադրանքը… «Գազպրոմ»-ը՝ ռուսական ամենաթանկ բրենդ…

8. Ցավոտ կետեր – ՀՀ-ն հիմա էլ երկինքն է բացում… Ինչու՞ փոխվեցին ազատական քաղաքականության հիմնարար դրույթները…

9. Ծանր մետաղներով օդ ենք շնչում – Երաժշտությամբ կարող ես մաքրել հոգիդ… Հայկական խոհանոց – Գառան տոտիկները՝ սոյայի խյուսով… Շաբաթվա մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ… «Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել…

Մի՛ մտեք – Որ ուրիշ բառ չասենք, ասում ենք մի մտեք… կազմ… – Ճկու՞ն, թե՞ ճկվող ու ծառայամիտ մարդը…

Բառերը պատկանելություն ունեն: Մանավանդ՝ բացասական բառերը: Օրինակ՝ ցեղասպան, ավերող, բնաջնջող… բառերի պատկանելությունը թուրքական է, աշխարհի շատ երկրների հանդեպ ցինիզմի լիիրավ տերը ռուսն է եղել, իսկ հայերիս հետ առնչվող հարցերում, պատմական գրեթե բոլոր փուլերում, ռուսական պատկանելության է նաեւ դավաճանություն բառը:

ՌԴ-ն նորից զենք է վաճառելու Ադրբեջանին, ու մշտապես է վաճառելու («Լուսանցք»-ը մի առիթով խոսել է ՌԴ վերնախավի, հատկապես՝ Պուտինի հրեական ծագումից՝ խոստանալով մանրամասնել այն): Եվ մեր անհանգստությանն ի պատասխան մեր իսկ ԱԺ-ում ընթացող ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի փակ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը տեսեք, թե ինչ է հայտարարում  հանձնաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի ներկայացուցիչ Անատոլի Վիբորնին. «Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը չի արգելվում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) որեւէ օրենքով, նորմով կամ համաձայնագրով… Ռուսաստանը՝ որպես ՀԱՊԿ-ի անդամ, իր պարտավորությունները մյուս բոլոր երկրների նկատմամբ կատարում է օրենքի տառին համահունչ… Մենք նկատի կունենանք ձեր այդ անհանգստությունը: Այն, որ մենք ՀՀ-ի տարածքում ենք անցկացնում այս նիստը, դա արդեն վկայում է այն մասին, որ մենք անհանգստանում ենք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով: ՌԴ-ն առավելագույնս անում է ամեն ինչ, որպեսզի որեւէ երկրի կողմից չլինի սպառնալիք: ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները պետք է գործեն միմիայն իրավական դաշտու­մ»:

Կզարմանամ, եթե ռուսական կողմի այս պահվածքից որեւէ մեկը զարմանա: Ռուսները մեր պատմության ընթացքում մեզ համար միշտ էլ «սպիտակ թուրքե­ր» են եղել: Հիմա՝ սպիտակ թուրքը զենք է տալիս սեւ թուրքին: Ո՜չ մի նորություն: Փաստ, որ բացատրություն ունի, բայց այս նյութի քննարկման թեման չէ:

Continue reading

Երբ դարակազմիկ է սարկազմիկը – Երբ մտքերը դարնանցած ու դարանակալած են… Շուրա, վերջապես ե՞րբ են բաժանելու մեր փողերը – ՀՀՇ-ն բազմանում է…

Երբ դարակազմիկ է սարկազմիկը

Քիչ, բայց երբեմն լինում են հայտարարություններ կամ արտահայտված մտքեր, որոնք ստանում են դարակազմիկ որակում: Դրա հեղինակը կարող են լինել քաղաքական, հոգեւոր, մշակութային կամ այլ ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր ազդեցություն ունեն ազգի, մարդկության կամ հանրության մի հատվածի վրա:

Մեր երկրում եւս նման որակումներ տրվում են: Բայց քանի որ ճաշակին ընկեր չկա, հաճախ այդ որակումներն արվում են ինքնանպատակ: Նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս մերթ ընդ մերթ հանդես է գալիս հայտարարություններով, որը հանրության նրան լսող մի հատվածը փորձում է դարակազմիկ միտք ներկայացնել: Վերջերս էլ իր հարցազրույցում ՀՀ 1-ին նախագահը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել էր «խոհեմություն դրսեւերել եւ ինքնակամ հրաժարվել պաշտոնի­ց»: Այս կոչը ահա, դարձել է հերթական դարակազմիկը նրա հետեւորդների համար:

Բայց միտքը, դարակազմիկ դառնալու համար, պետք է հիմնավորվի գործով, իսկ գործն էլ ապացուցվում է անցած կյանքով… Երեւի այս ձեւակերպումներս էլ ես ներկայացնեմ «դարակազմիկի» հանձնաժողովին: Բայց մինչ այդ, այս տեսությամբ (այլ տեսությունները չմերժելով) դիտարկենք ՀՀ 1-ին նախագահին: Արդյո՞ք նա կարող է ասել դարակազմիկ միտք, որը պետք է փնտրել նրա յուրաքանչյուր հայտարարության մեջ:

Ո՞վ է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Արդյո՞ք նա իրավունք ունի ի պաշտոնե իր հաջորդներին խորհուրդ տալու, առավել եւս ՀՀ բնակչությանը «վերատիրելու»: Իսկապե՞ս նրա մտքերը ազնիվ են ու պտղաբեր ու կարող են շրջադարձային լինել մեր կյանքում:

ՀՀ 1-ին նախագահը, իր թիմով հանդերձ, այն անձն է, ով մինչ նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հռչակումը օտար ուժերի աջակցությամբ ոչնչացրեց կամ պառակտեց այն ազգային ուժերին, որոնք կարող էին ընդդիմանալ այդ միջազգային ծրագրին, անգամ կարող էին օգտվել եւ զուտ ազգային շահը պաշտպանել: Պառակտվեց ԱԻՄ-ը, որ այդ տարիների անկախական պայքարի առաջամարտիկն էր, վարկաբեկվեց ԱԻՄ-ի առաջնորդ Պարույր Հայրիկյանը, Երասխի կռիվներում զոհվեց անկախականների պառակտված թեւի մի ղեկավարը՝ Մովսես Գորգիսյանը (ում մահը նաեւ մեջքից դավադիր հարվածի տարբերակ ունի քննարկելու ցայսօր), արգելափակվում էր նաեւ անկախական այլ կազմակերպությունների գործունեությունը, իսկ ՀՅԴ-ն դեռ Սփյուռքից Հայաստան չէր վերադարձել, բայց երկրում արդեն ինքնուրույն գործում էր Հայաստանի ՀՅ(Հ)Դ-ն… Եվ ամանամեծ հակառակորդը, որ կարող էր ՀՀՇ-ին դիմակայել ու նաեւ զինված դիմադրություն ցույց տալ Արեւմուտք-ԽՍՀՄ արդեն ժողովրդավար միությանը, ՀԱԲ-ը, սադրանքի ենթարկվեց (նվիրյալ հայորդիներ՝ ազատամարտիկ Գեղազնիկ Միքայելյանի (Չավուշ) եւ պատգամավոր Վիտյա Այվազյանի դավադիր սպանությամբ), եւ ՀԱԲ-ի հրամկազմը հայասպանդից խուսափելու համար չգնաց զինված ընդհարման… քանի որ հակառակ կողմում նաեւ սովետական զինվորներն էին լինելու, ինչը Հայաստանն իսկապես սպանդանոցի էր վերածելու:

Continue reading

Գործարաններ կան, գործազուրկնե՞րն են տզրուկ – 18 հազարի վերացումը՝ կարճատեսության հետեւանք – Աշխատատեղերը թափա՛ծ են…

Հայաստանը բացառապես սպասարկող պետության է վերածվում, այն էլ օտարներին սպասարկող: Իսկ այդ սպասարկումն անգամ, ինչ-որ մի աննկատ ձեռքով, աշխատավոր հայերից անցնում է սեւամաշկ կամ դեղնամաշկ «հայաստանցիների» տնօրինությանը: Հատկապես հանրախանութների սպասարկումը օտարազգի գաղթյալների ոլորտն է դառնում… Իսկ սա արդեն այլ «արդյունքներ» է գրանցել, Հայաստանու՛մ ու հայկակա՛ն դպրոցներում սովորում են հայի ազգանունով աֆրիկացիներ ու չինացիներ, պարսիկներ ու… ինչ իմանանք՝ էլ ո՞վ, ո՞ր երկրի (գուցե որի ապրանքների համար դեռ հոգի տվողներ ունենք) ու՝ լա՛վ ծպտված…

 —————————————————————

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2014թ. պետբյուջեի նախագիծը: Այն ներկայացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով նշեց, թե առաջին անգամ ներկայացվում է բյուջե, որը չի նախատեսում հարկային վարչարարության ավելացում. հարկեր-ՀՆԱ ցուցանիշը թողնում են նույնը, որովհետեւ 2013թ. մեծ ծավալի միջացառումներ են իրականացվել այս ուղղությամբ, որոնք, ինքնըստինքյան, բիզնես միջավայրի վրա ազդել են արդեն: Այժմ որոշել են ռիսկային ոլորտներում ստուգումներ իրականացնել եւ, ըստ նրա, այս քաղաքական որոշումը ռիսկերը կնվազեցնի: Բյուջեի պակասուրդը լինելու է շատ ցածր. «Սակայն մենք չենք բացառում ավելի մեծ դեֆիցիտ՝ ընդլայնողական բյուջետային քաղաքականության եւ միջազգային ծրագրերի արդյունքու­մ»:

Ինչ վերաբերում է աշխատավարձերին. ըստ վարչապետի, ներդվել է միասնական սանդղակ, որի վրա բավականին երկար են աշխատել եւ առաջին անգամ պետական բոլոր կառույցներում կլինեն համադրելի աշխատավարձեր: Ընդգծվեց, թե հետեւողականորեն իրականացնելու են աշխատավարձերի բարձրացում ոչ միայն պետական, այլեւ մասնավոր հատվածում, իսկ նվազագույն աշխատավարձը 35 հազ. դրամից հասցվելու է 70 հազ.-ի: Սոցիալական բնագավառում էլ կառավարությունը հաշվի առնելով նախկին փորձը, որոշել է այսուհետ զբաղվել խնդիրներ ծնող պատճառների վերացման դեմ պայքարով. «Առաջին հերթին սոցիալական խնդիրներ ծնող պատճառը աշխատատեղերի բացակայությունն է: Ուզում եմ նշել, որ աղքատ ընտանիքների համար սոցիալական վիճակը չպետք է լինի պատճառ, որ նրանց երեխաները կրթություն չստանան, եւ այդ պատճառով շեշտակիորեն ավելացվելու են ֆինանսական միջոցներ­ը»:

Continue reading

Երբ հանդիսատեսը հակված չէ ծիծաղելու – Երեւանի քաղաքապետարանի միմոսությունները… Մեր ջրերի ջրերն էլ պղտորվեցին – Թանկացումները գնալով ավելանում են…

Երբ հանդիսատեսը հակված չէ ծիծաղելու

«Իրազեկ եւ պաշտպանված սպառո­ղ» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը դիտարկել է, թե ինչպես է պետությունը պայքարելու երեւույթի դեմ, որպեսզի «Երեւանում տրանսպորտային կոլապս չառաջան­ա»: Խոսելով քաղաքապետարանի հանձնաժողովի քվեարկությամբ հաստատված միկրոավտոբուսով ու ավտոբուսով ուղեւորափոխադրման ծախսերի հաշվարկից՝ նա ասել է, թե «ծախսերը կարելի է նվազագույնի հասցնել այն դեպքում, երբ մրցույթային ֆորմատ կ­ա»: Իսկ այստեղ շատ տարրեր պարունակում են Ազգային վիճծառայության տվյալները, ինչն էլ նշանակում է, որ լավագույն ու նվազագույն գինը չէ հաշվարկված: Հ/կ նախագահը, իր խոսքերով, հաշվարկի միայն գազի համար նախատեսված ծախսին է կողմ քվեարկել, այլ ծախսերի համար կատարված հաշվարկներին դեմ է եղել:

Կքննարկվի նաեւ մուտքերի վերաբերյալ հաշվարկը: Տեղափոխողների մի մասը կարծիք է հայտնել, որ ծախսերը քիչ են հաշվարկված: Քաղաքապետարանի ներկայացուցիչը հակադարձել է՝ եթե այդպես է, ապա ինչ պայմանով մրցույթը շահել եք, այն պայմանով էլ կշարունակեք աշխատել: Ինչեւէ, շատերն են կարծում, որ պետությունը պիտի մասնակցի ոլորտի կարգավորմանը: Եթե ինչ-որ գծատեր որոշեց, որ չի շահագործելու այդ երթուղին կամ այն շահագործելու է 200-300 դրամով, ապա պետությունը պետք է օրենսդրորեն պայքարելու ձեւեր ունենա այդ երեւույթի դեմ: Պետությունն այսօր գործընթացին մասնակցություն չունի, իսկ առանց այդ մասնակցության նման կարեւոր խնդիրը լուծել հնարավոր չէ:

Հասարակական ուժերը մտահոգություն են հայտնում հանրության ու լրատվամիջոցների՝ ուղեվարձի գնի ձեւավորման փուլում ցուցաբերած պասիվությունից ու անտարբերությունից: Նշվում է, որ վերջին նիստում շատ քիչ լրագրողներ կային, խնդիրն «ուղիղ եթերու­մ» չլուսաբանվեց, ինչպես արվեց նախորդ նիստում, եւ այդ պասիվությունը ցավոք լավ բանի չի բերի: Հ/կ-ների անդամները ահազանգում են, որ ավելի լավ է ու ճիշտ, երբ պայքարի մեջ են մտնում ի սկզբանե, այլ ոչ թե հետո են սկսում են, երբ արդեն փաստի առաջ են կանգնում:

Continue reading

Ջավախքի խնդիրն այս «բանավեճի» վտանգներով է դեռ պարուրված – Սաակաշվիլին ոչ միայն հայերի թշնամին է, այլեւ՝ թուրքերի եղբայրը…

Վրաստանի արդեն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր նախագահության վերջին օրերին էլ ցույց տվեց, որ առողջական ու հոգեբանական լուրջ խնդիրներ ունի: Ախալքալաք այցի ժամանակ նա հերթական հիստերիկ հայտարությունն էր արել՝ իր եւ հայ գործիչ Վահագն Չախալյանի միջեւ բանավեճից հետո:

«9 տարի առաջ Շեւարդնաձեի ժամանակ այս շրջանում անգամ չէր ծածանվում դրոշը: Տեսեք մենք ինչ վրացական դպրոց ենք կառուցել: Բերեցինք վրացերենի ուսուցիչներ եւ այստեղ երեխաները վրացերեն են խոսում ու ինչն է ամենակարեւորը, որ ձեւավորվել է վրացական գիտակցություն: Այստեղ սկսվել են մեծ նախագծեր՝ երկաթգիծ է կառուցվել, գազ են բերել: Իսկապես Ախալքալաքը վերադարձել է Վրաստանի իրավասությանը, ինչը Թբիլիսիում գրեթե ոչ ոք չի նկատել, սակայն ես հո գիտեմ, թե ինչ էր տեղի ունենում այստեղ,- ասել է նախկին նախագահը եւ շարունակել վայրահաչել,- այսօր այս ավազակ Չախալյանի հռետորությունը չգիտես ինչու համընկնում է իշխանությունների հռետորության հետ: Պարզվում է՝ մենք քանդել ենք պետությունը, ավերել ենք այստեղ ամեն ինչ: Նա ասում է, որ պետք է դատել Սաակաշվիլիին: Ինձ դատել պահանջում են 3 սուբյեկտ՝ Պուտին-Մեդվեդեւ, Իվանիշվիլի եւ Չախալյան: Սա ոչ մի բանի մասին չի՞ խոսում: Անջատողականների մի փոքր խումբ է մնացել: Կոչ եմ անում Վրաստանի կառավարությանը դադարեցնել այս վտանգավոր խաղերը, քանի որ ամեն ինչ սկսվում է փոքր բանից, իսկ հետո ամեն ինչ կվերադառնա մեզ: Անձնական բարկությունը, ատելությունը կամ օտարերկրյա պատվերը չարժեն, որ այդքան վնաս հասցվի Վրաստանի անվտանգությանը: Սա իմ վերջին նախազգուշացումն է, որը թողնում եմ Վրաստանի կառավարությանը որպես խորհուրդ: Մի վերադարձրեք մեզ ոչ միայն Շեւարդնաձեի ժամանակաշրջան, այլ նաեւ մի տարեք կատարյալ քաոս­ի»:

Թվում է, թե Սաակաշվիլու պատմությունն անցավ այլեւս: Սակայն այդ երկրի ղեկավարը կլինի այսուհետ վարչապետ Իվանիշվիլին, նրա առաջադրած նորընտիր նախագահը, թե այլ մեկը, մեծ փոփոխություններ չեն լինելու Ջավախքի ու հայության հետ կապված: Վրացին թուրք-ադրբեջանցու «լայթս» տեսակն է մեր ժամանակների, բայց ըստ էության՝ ոչ մի տարբերություն: Սաակաշվիլին հեռացավ հոխորտալով ու դեռ պիտի պատժվի: Նա պաշտոնավարման ընթացքում Ջավախքում իրականացրել է հայատյաց քաղաքականություն: Ախալքալաքի սբ. Խաչ եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպը եւս մեկ անգամ ապացուցում է, որ հայատյաց ու հայահալած քաղաքականությունը արմատավորելու փորձեր դեռ լինելու են:

Continue reading

Ռուսական «ռամաշկա» սիրու՞մ է, թե՞ չի սիրում – Ադրբեջանում շարունակվում է «նախիջեւանյան քրդական կլանի» հաղթարշավը…

…Այս նեղիշխանական խամաճիկները ռուսական մամուլին տեղեկացրել են, որ «էթնիկ ռուսներն արդեն 200 տարի է, ինչ բնակվում են Ադրբեջանի տարածքում (երբ միայն 1918թ. մասոնա-բոլշեւիկյան դաշինքը արհեստական «Ադրբեջան» ստեղծեց՝ Հայաստանի ու Իրանի տարածքներին տիրելու համար…-խմբ.), եւ նրանց հանդեպ որեւէ տեսակի ճնշում չի գործադրվում, բայց ադրբեջանական ժողովրդի համբերությունն անվերջ չ­է»… 20 տարվա ընթացքում Ադրբեջանում ռուսների թիվը կրճատվել է ավելի քան 3 անգամ եւ, 2009թ. մարդահամարի համաձայն, կազմում է 119 հազար արդեն…

 —————————————————————

Վաղուց է Ադրբեջանում իշխում «նախիջեւանյան կլան­ը», ավելի ստույգ՝ «նախիջեւանյան քրդական կլանը», որի հիմնադիրը Հեյդար Ալիեւն էր, ով լավ գիտեր իր քրդական արմատների մասին, բայց աշխատում էր թյուրքական հանրույթի առաջատարներից մեկը լինել: «Լուսանցք»-ը գրել է ալիեւների քրդական ծագման եւ Թուրքիայի դեմ գործող Քրդական աշխատավորական կուսակցության կապերի մասին:

Ինչեւէ, Իլհամ Ալիեւը շարունակում է «նախիջեւանյան քրդական կլանի» հաղթարշավը, ինչը սակայն ադրբեջանական քաղաքական դաշտում արձանագրված է որպես «նախիջեւանյան» եւ «փաշաեւյան» կլանների միջեւ պայքար: Այն հերթական անգամ սրվեց Ադրբեջանի նախագահական ընտրություններում եւ նորից ավարտվեց վերջինի պարտությամբ: Դա ավելի պարզ դարձավ կառավարության նոր կազմի հրապարակումից հետո: Բացի այն, որ «նախիջեւանյան» թիմը պահպանել է իր նախարարական պաշտոնները, նրանց միացել են եւս երկուսը՝ Զաքիր Հասանովը, ում համարում են Ռամիզ Մեհտիեւի կողմնակից, եւ աշխատանքի ու սոցիալական պաշտպանության նախարար Սելիմ Մուսլիմովը, ով Արտակարգ իրավիճակների նախարարության նախիջեւանցի ղեկավար Քեմալեդդին Հեյդարովի մտերիմն է:

Continue reading

Մաքսայինը վտանգավոր խախտումներ է անում… Գազի գինը եւ մաքսային պարտադրանքը… «Գազպրոմ»-ը՝ ռուսական ամենաթանկ բրենդ…

Մաքսայինը վտանգավոր խախտումներ է անում

Շարունակում է թեւածել այն տեսակետը, թե Հայաստանին ստիպել են միանալ Մաքսային միությանը: Այսօրինակ մտածողությանը նպաստում են նաեւ հետզհետե երեւակվող ռուսական այն նկրտումները, ինչը դեռ որոշակիորեն թաքնված է պահում Եվրասիական Միությունը Եվրոպական Միությանը հակադրելու հետագա ջանքերը:

ՄՄ-ն Եվրասիականի նախադուռն է, եւ սա ակնհայտ է: Բայց կարծես Հայաստանին այնտեղ ոչ բոլորն են սպասում, եւ սա եւս լրացուցիչ վտանգներ է պարունակում: Թերեւս միայն Ռուսաստանն է ցանկանում Հայաստանին լիիրավ տեսնել Եվրասիական ճակատում, Բելառուսն ու Ղազախստանն այնքան էլ տրամադրված չեն:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարում է, թե Հայաստանը ոչ այժմ, ոչ էլ երբեւէ չի կարող մտնել ՄՄ: Սկզբում կարծիք կար, որ Բելառուսի նախագահը նկատի ունի անմիջական սահման չլինելու պայմանը, նա անգամ Վրաստանին ու Ադրբեջանին կոչ արեց մտնել այդ միություն:

Եվ թվում էր՝ այստեղ է տրամաբանությունը, Վրաստանի անդամակցության դեպքում Հայաստանը կապվում էր Ռուսաստանին (հատկապես, որ Թբիլիսին վերջին ժամանակները փորձում է հարթել հարաբերությունները Մոսկվայի հետ)… Բայց չէ, հանկարծ Բելառուսի նախագահը մեկ այլ հայտարարություն էլ է անում, թե պետի Ադրբեջանի կարծիքը հարցնել՝ Հայաստանին ՄՄ ընդունելու համար:

Պարզվում է՝ Բելառուսում «բատյա» աշխատող նախագահը իրեն լուրջ միջազգային «պապայի» տեղ է դրել եւ արդեն Հայաստանին պայմաններ է թելադրում, քանի որ Ադրբեջանը այդ դեպքում պարտավորվում է զենք գնել Լուկաշենկոյից:

Ինչ մնում է Ղազախստանին, ապա այս երկիրը համաթուրքական դաշինքի անդամ է եւ քանիցս քվեարկություններ է արել ի վնաս Հայաստանի, այն դեպքում, երբ պարտավորություններ ունի որպես ԱՊՀ եւ ՀԱՊԿ գործընկեր՝ Հայաստանին սատարելու եւ ոչ՝ հակառակը:

Continue reading

Ցավոտ կետեր – ՀՀ-ն հիմա էլ երկինքն է բացում… Ինչու՞ փոխվեցին ազատական քաղաքականության հիմնարար դրույթները…

Դռնե՞րն ենք բացում, թե՞ անդուռ ենք թողնում երկինքը երկրի

ՀՀ-ի բաց երկնքի քաղաքականության հին տարբերակի համաձայն՝ ելնելով պետության անվտանգության խնդրից՝ ավիափոխադրող ընկերության բաժնետոմսերի 50% + 1-ը անպայման պետք է լիներ հայկական:

Ակնկալվում էր ՀՀ-ի օդային փոխադրումների բնագավառի փուլային ազատականացում, որի արդյունքում հայկական ավիափոխադրողների միջեւ կստեղծվեր մրցակցություն, ինչը իր հերթին կհանգեցներ ուղեւորային եւ բեռնային փոխադրումների աճին ու սակագների նվազեցմանը:

Նոր տարբերակը, ըստ էության, բացառում է սեփական ավիափոխադրողի առկայությունը:

Ինչու՞ մի քանի ամսում կառավարությունը սկզբունքորեն փոխեց իր դիրքորոշումը: Գործադիրի պատասխանը համոզիչ չէ: Մեղմ ասած՝ համոզիչ չէ:

Ի՞նչ օգուտներ կտա մեր երկրին բաց երկինքը ու ի՞նչ վտանգների է պետք սպասել:

Սկիզբը՝ թիվ 34-ում

Ի՞նչ կտա մեզ բաց երկնքի քաղաքականությունը: Այս հարցին պատասխանելուց առաջ տեղեկացնեմ, որ ամիսներ առաջ, երբ կառավարությունը հայտարարեց, թե օդային ավիափոխադրումների ոլորտում անցնում է ազատական քաղաքականության, որոշման հիմնարար դրույթները բոլորովին տարբեր էին կառավարության վերջին նիստերից մեկում ընդունված որոշման դրույթներից: Եվ խոսքն ամենեւին լրացումների, այս ու այն խմբագրումների մասին չէ, այլ՝ սկզբունքային տարբերությունների:

Ճիշտ կլինի ասել՝ սկզբունքային մեկ տարբերության. նախկին որոշման համաձայն մենք ազգային ավիափոխադրող կունենայինք, այս որոշման համաձայն՝ չենք ունենա: Քանի որ վերջին որոշումը «Լուսանցք»-ի նախորդ համարում ներկայացրել ենք, խոսենք ամիսներ առաջվա որոշումից:

Continue reading

Ծանր մետաղներով օդ ենք շնչում – Երաժշտությամբ կարող ես մաքրել հոգիդ… Հայկական խոհանոց – Գառան տոտիկները՝ սոյայի խյուսով… Շաբաթվա մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ… «Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել…

Ծանր մետաղներով օդ ենք շնչում

ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային ինստիտուտը հետազոտություն է անցկացրել օդի աղտոտվածության մասին:

Դրանք ցույց են տվել, որ ոչ միայն փոշին է աղտոտիչ, այլ առաջնային աղտոտիչ են համարվում փոշու մեջ ծանր մետաղները:

«Տարիներ շարունակ հայտնաբերել ենք տարբեր որակական ու քանակական ցուցանիշներով ծանր մետաղներ: Քաղաքի գրեթե ամբողջ տարածքը աղտոտված է մոլիբդենով: Փոշու մեջ հայտնաբերել ենք կադմիում, արսեն, սնդիկ»,- ասում է ԳԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի լաբորատորիայի ղեկավար Լիլիթ Սահակյանը:

Ըստ Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Դիանա Գրիգորյանի, բացի աղտոտված օդից, տրանսպորտի աղմուկը եւս շատ է ազդում մարդու վրա:

Այնպես որ, երեւանաբնակները նյարդային խնդիրների պակաս չունեն:

Երաժշտությամբ կարող ես մաքրել հոգիդ

Հերթական համերգից հետո Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարեւորել է, որ աշխարհում հանրաճանաչ հայ երաժիշտները գալիս են Հայաստան եւ ելույթ ունենում հայրենիքում: Արվեստի գործիչը նշել է, որ առանց երաժշտության ապրել չի կարող. «Երաժշտությունն այն աշխարհն է, որտեղ կարող ես ապրել այնպիսի մաքուր զգացմունքներ, որոնք այլ տեղ դժվար թե գտնես: Եվ ինչքան խորն ես ապրում երաժշտությունն ու այդ մաքուր զգացմունքները, այնքան քիչ ես ուզում վերադառնալ այս աշխարհ: Երաժշտությունը մի վայր է, որտեղ կարողանում ես մաքրել հոգիդ: Ինձ համար երաժշտությունից մաքուր երեւույթ չկ­ա»:

Նա առանձնահատուկ նկատել է, որ սովորել է տարբեր ուսուցիչների մոտ, բայց իր երաժշտությունը հայկական է. «Հայաստանում ունեմ իմ սիրած վայրերը՝ Սաղմոսավանք, Տաթեւ, լինելով այդտեղ՝ ես զգում եմ, որ դա իմ հողն է: Չեմ կարող բացատրել, թե ինչու է այդպես, դա իմ մեջ ­է»:

Continue reading