Daily Archives: January 25, 2014

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 1-ի (306) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223

1. Հետահայաց նոր տարուն.- Տարվա տանուտերը Կույսն է, ոչ թե Ձին – Պետք է առաջնորդվել Կույսի տարի լինելու պարբերափուլով, որպեսզի հայկական կենդանաշրջանի տիեզերապտույտներին համապատասխան մեր ցանկություններն ու մաղթանքները հասնեն Տիեզերք ու… ետ դառնան պատասխանով…

2. Դարձ ի շրջանս յուր (զարմացնում են Դալայ Լաման եւ Հռոմի Պապը – մեկնաբանում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը – ի՞նչ կասեն Էջմիածնի եւ Անթիլիասի կաթողիկոսները…) – Քուրմ Արմոգ, ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչ… Ազգին վիճակը (Կոմիտաս Վարդապետ)…

3. «Լուսանցք»-ը շարունակում է իր նոր խորագիրը՝ հայկական ավանդապատումներ շարքից… «Մեր ավանդապատումները» – Վայոց ձոր (գիտնականները վախենում են Ք.ծ.ա. այն կողմ գնալ)

4. Հայության գենոտիպը՝ վտանգվա՞ծ – Պայքարը հաջողությամբ մղելու համար պետք է ճշտել հիմնական, առավել վտանգավոր եւ թաքնված թշնամիներին…

5. Յուրաքանչյուր սերունդ ի՛ր հերոսներն է ծնում – Հունվարի 28-ին Հայկական բանակի տոնն է: Իսկ Հայոց բանակը հազարամյակների փառահեղ պատմություն եւ ռազմի ու զորության Աստված ունի՝ Վահա՛գնը… Թշնամին խուճապահար է սպասվող պատասխանից…

6. Կայուն անկայունության հեռանկարները – Պետք է հստակեցնել ներքաղաքական կյանքում հայանպաստ եւ հակահայ խաղացողների ցանկը ու երբեմն լինել կտրուկ… Գենդերը մտավ Կովկաս (սրանց համար էլ Կովկասն ընդհանուր տուն է)…

7. Պատերազմ, որ կարող է շահեկան լինել – Վանգան գուշակել է Ադրբեջանի կործանումը.- Ըստ հայտնի գուշակի՝ կործանմանը մնացել է 10 տարի… Ադրբեջանը կպարտվի, կմասնատվի եւ կոչնչանա (Թուրքիայի համար արմագեդոնը կսկսվի 1994թ.-ից)…

8. Քաղաքական գումարելիներ, որ տնտեսական գումարային օգուտ չեն բերում (Ռոբերտ Քոչարյան – Տիգրան Սարգսյան եւ մյուսներ հեռահարվածները)… «Հայռուսգազարդ»-ը մեռավ, չ-կեցցե՛ «Գազպրոմ Արմենիա»-ն…

9. Ներքաղաքական.- Վարչական վարույթ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի տան նկատմամբ (հիմնվեց մի նոր գրասենյակ կամ՝ ՀՀ 3 նախագահների պայքարը շարունակվում է)… Արդյո՞ք ընդդիմադիր է բացառապես շահույթ հետապնդողը (Գագիկ Ծառուկյանը եւ նրա փողերով շնչող ԲՀԿ-ն)…

10. Հայկական խոհանոց – Մակարոնով ջեռեփուկ… Աշխարհի մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

 

Հետահայաց նոր տարուն.- Տարվա տանուտերը Կույսն է, ոչ թե Ձին – Պետք է առաջնորդվել Կույսի տարի լինելու պարբերափուլով, որպեսզի հայկական կենդանաշրջանի տիեզերապտույտներին համապատասխան մեր ցանկություններն ու մաղթանքները հասնեն Տիեզերք ու… ետ դառնան պատասխանով…

«Լուսանցք»-ը պարբերաբար անդրադառնում է տարվա տանուտերի «ընտրություններին»: Մեզանում այս ոլորտն էլ մնաց օտարի թելադրանքի տակ, եւ այս անգամ հայերը «դարձան» չինական ձիու հետեւորդներ…

Հայերս, ինչպես մեր կյանքի ու կենցաղի շատ խորհուրդներ, տարեփոխությունը եւս կատարում ենք այլոց հավատալիքներին ու պատկերացումներին համապատասխան… Այն, որ տարին իրապես փոխվում է գարնանը եւ դա է իրական ու բնական տարեփոխությունը, հայտնի է: Բայց մեզանում արմատավորված կրոնական տարեփոխությունը շարունակում է հաղթարշավը, եւ հայաստանյան ու սփյուռքյան հայերը հունվարի 1-ին են նշում Նոր Տարին՝ Ամանորը:

Բնական՝ գարնանային տարեփոխությունը, դարձյալ մնում է հայության մի հատվածի տոնը, երբ հայ արիները մարտի 21-ին տոնում են Հայոց Ամանորը, որն համընկնում է Երկրային Բնության Վերազարթոնքին՝ Վերածննդին: Ինչպես արի հայերն են ասում, այդ օրը նաեւ փառաբանվում է Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը, ում Երկրային (Վերամարմնավորումը) Վերածնունդը՝ Երկնի ու երկրի երկունքից, եւս տոնվում է մարտի 21-ին:

Այդ Երկունքն էլ ազդարարում է Երկրային Նոր Տարվա սկիզբը:

Ինչեւէ, քրիստոնեական տոներն ու ծեսերը, եկեղեցիներն ու վանքերը հիմնվեցին ու կառուցվեցին հայ հեթանոս-արիադավան հավատի տոնացույցի, ծիսակարգի եւ տաճարների վրա, բայց առ այսօր փորձում են հերքել դա եւ ապականել հին հայկականը՝ ավանդականն ու ազգայինը: Այսօր կրոնական տարեփոխությամբ, ձմռան ընթացքում, որ բնության մեջ հարաբերական մահ է նախանշում, երբ սառում եւ կանգ է առնում պտղաբերումը, շարունակվում է տոնվել Ամանոր, ինչը բնածին հայության դեպքում վերածվում է անխորհուրդ եւ անազդակ տոնախմբության, առավելապես՝ ուտուշ-խմուշի:

Continue reading

Դարձ ի շրջանս յուր (զարմացնում են Դալայ Լաման եւ Հռոմի Պապը – մեկնաբանում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը – ի՞նչ կասեն Էջմիածնի եւ Անթիլիասի կաթողիկոսները…) – Քուրմ Արմոգ, ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչ… Ազգին վիճակը (Կոմիտաս Վարդապետ)…

Դարձ ի շրջանս յուր

Վերջին ժամանակներս բուդդայականների առաջնորդ Դալայ Լաման մի քանի հայտարարություններ արեց, որոնք ցնցեցին ոչ միայն կրոնական աշխարհը:

Օրերս էլ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն է զարմանալի հայտարարություն արել, թե «դժոխքի կրակ գոյություն չունի, Ադամն ու Եվան իրական չեն»: Ըստ նրա, դժոխքի կրակ գոյություն չունի, եւ Կաթոլիկ եկեղեցին չի ընդունում «դժոխք» հասկացությունը, որտեղ մարդիկ տառապում են։ Այն ընդունում են մարդիկ, ովքեր ունեն մեկուսացած հոգիներ: Ինչպես Ադամի ու Եվայի առասպելը, այնպես էլ դժոխքը մենք ընդունում ենք որպես գրական խորհուրդ: Աստվածը չի ձգտում մարդկանց միայն պատժել կամ դատել, ՆԱ նաեւ սիրում եւ ընդունում է մարդկանց:

Հռոմի Պապը հայտարարել է, որ բոլոր կրոնները ճշմարիտ են, քանի որ մարդիկ դրանց հավատում են ամբողջ հոգով: «Մեր եկեղեցին բավականին մեծ է հետերոսեքսուալների եւ հոմոսեքսուալների համար, պահպանողականների եւ դեմոկրատների, անգամ կոմունիստների համար,- ասել է նա,-Աստված փոխվում է ճիշտ այնպես, ինչպես մարդիկ են փոխվում»:

«Աստվածաշունչ»-ը գեղեցիկ Սուրբ գիրք է, բայց դրա մեջ որոշ դրվագներ հնացած են, որոշները անհանդուրժողականության եւ քննադատության կոչ են անում: Մեր նոր բանականությամբ մենք կարող ենք ունենալ կին հոգեւորականներ: Հույս ունեմ, որ մենք կին Հռոմի Պապ կունենանք մի օր: Թող որ տղամարդու համար բաց դուռը չփակվի կնոջ համար»,- ասել է Պապը:

Հիշեցնենք, որ Դալայ Լամայի վերոնշյալ հայտարարություններում ասվել էր, թե «աշխարհի բոլոր կրոնները մեծ նշանակություն են տալիս սիրո զգացմունքին, կարեկցանքին, հանդուրժողականությանն ու ներողամտությանը եւ նպաստում են հոգեւոր արժեքների զարգացմանը: Դա միանշանակ այդպես է, սակայն իրականությունն այսօր այնպիսին է, որ էթիկան կրոնի հետ ձուլելու այլեւս իմաստ չունի… այնպես որ, ես ավելի ու ավելի վստահ եմ, որ եկել է ժամանակը գտնելու նոր ճանապարհ՝ հոգեւոր ու էթիկական հարցերում լուծում գտնել առանց կրոնի»:

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն իր հոդվածներում նույնպես նշել է, որ «մարդկանց խաբում են դժոխքի ու դրախտի սինաբանությամբ, եւ դա հատուկ է արվում՝ հավատացյալներին կրոնակախ  եւ կրոնավախ պահելու նպատակով»: Ըստ Հայ արիների առաջնորդի, «մարդու մահից հետո հոգին հայտնվում է Արարչի կողմից ստեղծված հոգե-ոգեղեն տիեզերաաշխարհներից մեկում՝ կախված իր երկրային կյանքում ձեռք բերված հոգեմտավոր պատկերացումներից, Տիեզերքի, Արարչի, Աստվածների ու Տիեզերակարգի մասին ունեցած հավատից ու մտածողությունից»: Այսինքն՝ մարդու հոգին հայտնվում է՝ կա՛մ գիտակից կա՛մ անգիտակից որեւէ տիեզերաաշխարհում, որոնք էլ բնորոշում են այսօրվա պատկերացրած դրախտը եւ դժոխքը… Ի դեպ, հայ արիների առաջնորդը հոդվածներում նույնպես հերքում է Ադամի ու Եվայի իրական լինելը, եւ նշում է, որ ըստ Տիեզերակարգի «հայելային արտացոլանքի», Երկրում արարվել են 7 ազգեր, ինչպես Երկնքում՝ 7 Աստվածային համակարգեր, եւ միայն այդ ազգերն են բնածին՝ հայերը, հնդիկները, հույները, հրեաները, պարսիկները, եգիպտացիները եւ շեղաչյաները:

Այսպես արարվել են մարդիկ, որ ունեցել են ազգային պատկանելություն:

Continue reading

«Լուսանցք»-ը շարունակում է իր նոր խորագիրը՝ հայկական ավանդապատումներ շարքից… «Մեր ավանդապատումները» – Վայոց ձոր (գիտնականները վախենում են Ք.ծ.ա. այն կողմ գնալ)…

Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.)

Հիշեցնենք, որ անցած տարվանից «Լուսանցք»-ը նոր խորագիր է սկսել՝ «Մեր ավանդապատումները»: Դրա ներքո ներկայացվում են Հայաստանի Հանրապետության մարզերին եւ Երեւանին վերաբերող հատվածները: Հայաստանի յուրաքանչյուր մարզ, քաղաք, վայր ունի իր պատմությունը, բարքերը, սովորույթները… Սակայն, ցավոք, տարիների ընթացքում դրանք հիմնականում կամ մոռացության են մատնվում կամ չեն պահպանվում սերունդների կողմից: Ավանդապատումները, որոնք մենք փորձում ենք վեր հանել, պահպանվել են շնորհիվ պատմիչների աշխատությունների, տվյալ շրջանի ավագ սերնդի հիշողությունների, սեպագիր ու վիմագիր արձանագրությունների, գիտնականների ուսումնասիրությունների:

Ավանդապատումների շարք ունի քերթողահայր Մովսես Խորենացին: Ավանդապատումների վառ օրինակ է մեր հարուստ մշակույթը: Նաեւ ավանդապատումներով է, որ մինչեւ օրս գոյատեւում ու պետք է գոյատեւենք՝ պահպանելով մեր պապերից մեզ մնացած երկրի՝ առայժմ այս հատվածը:

«Մեր ավանդապատումները» սկսել էինք Սյունիքի մարզից, որն ամփոփեցինք նախորդ տարում (թիվ 39-42 թողարկումներում): Պատմականորեն Սյունիքը Մեծ Հայքի 15 նահանգներից մեկն էր, որը վարչականորեն բաժանված է եղել 12 գավառների: Սիսական աշխարհը ճանաչված էր իր երկնամբարձ ամրոցներով ու հազարամյա վանքերով: Այստեղ էր գտնվում 13-րդ դարում ստեղծված Հայաստանի ամենահին համալսարանը՝ Գլաձորը (գիտնականները վախենում են Ք.ծ.ա. այն կողմ գնալ,- խմբ.): Սյունիքը ճանաչված է իր բերդերով, վանքերով, լեռներով, սարերով եւն: Ներկայացվել են որոշ ավանդապատումներ՝ ըստ Ա. Ղանալայանի «Ավանդապատում» աշխատության:

* * *

Վայոց ձոր

Վայոց ձորը պատմական Սյունիք նահանգի մի գավառն էր: Նախախորհրդային շրջանում կոչվում էր Դարագյուղի գավառ:

Continue reading

Հայության գենոտիպը՝ վտանգվա՞ծ – Պայքարը հաջողությամբ մղելու համար պետք է ճշտել հիմնական, առավել վտանգավոր եւ թաքնված թշնամիներին…

Այս իրողությունը կարող է անհեթեթ հնչել, բայց այն դառն ու դաժան փաստ է: Այո՛, հայության գենոտիպը, Հայ տեսակը լրջորեն վտանգված է: Հազարամյակներ շարունակ արարչական մեր տեսակը հաջողությամբ պայքարել է երդվյալ մեր թշնամիների դեմ բուն Հայաստանում (Մեծ Հայք, Փոքր Հայք եւ Կիլիկյան Հայաստան), Մերձավոր Արեւելքում եւ այլուր: Դա եղել է եւ այժմ էլ մնում է կենաց ու մահու ճակատագրական պատերազմ:

Պայքարը հաջողությամբ մղելու համար պետք է ճշտել հիմնական, առավել վտանգավոր եւ թաքնված թշնամիներին: Դրանք են քամական եւ հուդայական ուժերը, որոնց ուղեղային կենտրոնները թիրախ են դարձրել արիական երկրները ու մանավանդ քաղաքակթության օրրան Հայաստանը: Իսկ ինչ վերաբերում է երեւացող (այս կամ այն կերպ) թշնամիներին՝ թուրքերին, ադրբեջանցիներին, քրդերին եւ վրացիներին, ապա նրանք սոսկ խաղազինվոր են այդ ուժերի ձեռքում: Այնպես որ, հարկավոր է այս կարեւոր իրողությունը մեկընդմիշտ հստակեցնել ու զատորոշել, որպեսզի խուսափենք այդ ստոր սադրանքների զոհը դառնալու անհեթեթ դերից: Այդպես եղավ 1915թ. համազգային պատուհասի ժամանակ, երբ քաղաքական մեր ընտրանին չկռահեց համակարգի հրեշավոր ծրագիրը: Եվ ոչ միայն դա. մենք ընկանք մազոխիզմի եւ անհուսության գիրկը ու դեռ չենք կարողանում ազատվել այդ վիճակից:

Հիմնախնդիրների բարդ թնջուկում ոչ պակաս կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ դարեր առաջ մեր սրբազան երկրում նշածս հիմնական ուժերը ստեղծել են հայամերժ ու հայասպան մի միջավայր, որը ծնում եւ վերստեղծում է տականքին: Վերջինս հենց հակահայկական մթնոլորտի ստեղծողն է ու դրսի թշնամական ուժերի հենարանը: Այժմ այն մեծ արդյունավետությամբ գործում է:

Continue reading

Յուրաքանչյուր սերունդ ի՛ր հերոսներն է ծնում – Հունվարի 28-ին Հայկական բանակի տոնն է: Իսկ Հայոց բանակը հազարամյակների փառահեղ պատմություն եւ ռազմի ու զորության Աստված ունի՝ Վահա՛գնը… Թշնամին խուճապահար է սպասվող պատասխանից…

Արցախի հարցը կշահարկվի այնքան ժամանակ, մինչեւ ՀՀ-ԼՂՀ վերամիավորման համատեղ մի նոր ու փաստացի (Արցախը պիտի հռչակվի Հայաստանի 12-րդ մարզ) հայտարարություն չհնչի Երեւանից…

Յուրաքանչյուր սերունդ ի՛ր հերոսներն է ծնում

Հերոսները հատկապես փորձության ու նվիրումի պահերին են հայտնվում, եւ հայ ազգի արգանդը միշտ էլ ծնել է նրանց:

Այսօր խոսվում է հայկական բանակում տեղ գտած որոշ թերությունների մասին, իհարկե լավ է, որ խոսում են, քանզի բացախոսությունը դրական երեւույթ է ու շտկվելու հնարավորություն է տալիս: Բայց այնպես չէ, որ հայկական զինուժը հենված է բացասական երեւույթների վրա: Բազմիցս նշել ենք, թե ինչպես են հայկական բանակի մասին օրինակելի արտահայտվում եւ՛ ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի, եւ՛ ԱՄՆ-ի, եվրոպական երկրների ու ՆԱՏՕ-ի պատասխանատուներն ու մասնագետները:

Մեր բանակը ոչ միայն հաղթող զինուժ է ու գործում է հաղթողի հոգեբանությամբ, այլեւ զինական, մարտավարական ու ռազմավարական առումներով արդիականացվում է ժամանակին համահունչ եւ պարբերաբար: Այլ երկրների զինուժի ներկայացուցիչների հետ մեր զինվորականները իրենց մասնակցությունն են հանդես բերում տարբեր թեժ գոտիներում, ինչպես Իրաքում, Աֆղանստանում, Կոսովոյում եւ այլն:

«Լուսանցք»-ը միշտ կարեւորել է մեր բանակի կյանքի անցուդարձն ու փառքի լուսաբանումը: Անդրադարձել է նաեւ վերոնշյալ մի շարք թերություններին, ինչը դատապարտելի է ոչ միայն զինվորական, այլեւ քաղաքացիական կյանքում:

Պետք է միշտ հիշել արդեն հայտնի խոսքը՝ եթե հրաժարվում ես պահել քո բանակը, ապա ստիպված կլինես պահել ուրիշինը: Բոլոր թերություններով հանդերձ՝ հայկական զինուժը մեր միակ հավատարիմ ապավենն է ինչպես ինքնապաշտպանության, այնպես էլ հարձակողական ծրագրերում:

Այսօր ցավով պետք է նշել, որ ադրբեջանական սադրանքներին դեռ զոհ են գնում հայ զինվորներ, բայց հպարտությամբ հարկ է արձանագրել, որ տակավին երիտասարդ հայորդիները ապացուցում են, որ արժանի փոխարինողներ են մեծանում ինչպես մեր փառահեղ ու զորեղ նախնյաց, այնպես էլ մեր ազգային ազատագրական վերջին հաղթական կռվի՝ արցախյան պատերազմի հերոսներին: Եվ արդար է, որ մեր նորօրյա հերոսի՝ Արմեն Հովհաննիսյանի աճյունը կհանգրվանի մյուս հերոսների կողքին՝ անմահների Եռաբլուրում…

Continue reading

Կայուն անկայունության հեռանկարները – Պետք է հստակեցնել ներքաղաքական կյանքում հայանպաստ եւ հակահայ խաղացողների ցանկը ու երբեմն լինել կտրուկ… Գենդերը մտավ Կովկաս (սրանց համար էլ Կովկասն ընդհանուր տուն է)…

Կայուն անկայունության հեռանկարները

Երկրների եւ ազգերի ներքին ու արտաքին քաղաքական առանցքները մշտապես հատվում են եւ դառնում փոխազդող պայմաններ: Սա հանրահայտ է: Այդ հատումները առաջացնում են կա՛մ դրական, կա՛մ բացասական հետեւանքներ: Իհարկե, երբեմն նաեւ հնարավոր է լինում խուսափել հետեւանքներից՝ պահպանելով գոնե առկա վիճակը: Սա կարեւոր է լինում, երբ ներքին ու արտաքին քաղաքական հատումների ազդեցությունը թեքվում է դեպի վտանգավոր բացասականը:

Այժմ տարածաշրջանային հին ու նոր խնդիրներին ավելացել է Մաքսային միության եւ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում առկա հակամարտությունը, եւ Հայաստանը հայտնվել է Եվրամիության ու Եվրասիամիության հեռագնա նպատակների չկարգավորված խաչմերուկում:

Նման դեպքերում, երբ գերշահերի ակնհայտ բախում կա տարածաշրջանում, աշխարհաքաղաքական վերաձեւումների հնարավորություն է առաջ գալիս: Ինչն էլ ոչ միայն անհանգստացնում է երկրների ներքաղաքկան կյանքը, այլեւ առաջ է բերում վերոնշյալ դրական ու բացասական հետեւանքների շղթան:

Ուկրաինական այսօրվա իրադարձությունները, իշխանական եւ ընդդիմադիր ուժերի զինված բախումները, որը զոհերի ու վիրավորների պատճառ դարձավ, հիշեցնում է հայաստանյան 2008-ի մարտիմեկյան հեռակառավարվող դեպքերը: Բայց եթե Ուկրաինան միայն եվրոպական ու եվրասիական նպատակների կռիվների մեջ է հայտնվել, ապա Հայաստանը բացի այդ հակասությունների մեջ հայտնվելուց, ունի Արցախի չկարգավորված հարցը եւ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հակասությունները, անգամ հայ-վրացական որոշակի խնդիրներ, ինչը առավել զգոնության պետք է մղի հայաստանահայությանն ու սփյուռքահայությանը: Նորօրյա մարտի 1-ը կարող է արդեն ներքին ու արտաքին քաղաքական առանցքների հատումը տանել բացասական ուղղությամբ՝ դրանից բխող բոլոր ծանր հետեւանքներով:

Թվում է՝ Հարավային Կովկաս ասված տարածքում գերտերություններին պետք է կայունություն, բայց ինչպես վերլուծաբաններն են հաճախ ասում, իրենց շահերի համար այդ գերտերություններին հիմնականում պետք է կայուն անկայունություն:

Նման մի իրավիճակում, հայերիս համար ցավոտ մի ժամանակահատվածում, որոշվեց Արցախն ու Նախիջեւանը հանձնել Ադրբեջանին, իսկ Ջավախքը՝ Վրաստանին, որպեսզի կայուն անկայունությամբ վերաբաժանեն տարածաշրջանը: Արցախը եւ Նախիջեւանը հանձնվեցին, որպեսզի արհեստականորեն ստեղծված Ադրբեջանի ավագ եղբայր Թուրքիան էլ դառնար խորհրդային ու արեւմուտքում քարոզեր սոցիալիզմ-կոմունիզմ: Ջավախքի հանձնումն էլ Վրաստանին գոհացնելու խնդիր ուներ, որպեսզի սա էլ դառնար խորհրդային:

Continue reading

Պատերազմ, որ կարող է շահեկան լինել – Վանգան գուշակել է Ադրբեջանի կործանումը.- Ըստ հայտնի գուշակի՝ կործանմանը մնացել է 10 տարի… Ադրբեջանը կպարտվի, կմասնատվի եւ կոչնչանա (Թուրքիայի համար արմագեդոնը կսկսվի 1994թ.-ից)…

…(Հայ Արիական Միաբանությունը վաղուց է առաջարկել Ադրբեջանի եռահատումը՝ Հայաստան-Ռուսաստան-Իրան դաշինքով)…

Վանգան գուշակել է Ադրբեջանի կործանումը

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կայացել է «Ադրբեջանը՝ էթնոնիմի փնտրտուքում» կինոնկարի ցուցադրումը, որում ներկայացվել է ադրբեջանցիների էթնոնիմի փնտրտուքի գործընթացը: Եզրակացությունն այն է, որ շարքային ադրբեջանցին չգիտե, թե ինքը որ ազգի ներկայացուցիչ է: Միեւնույն ընտանիքում մեկը կարծում է, որ ինքը ադրբեջանցի է, մյուսը՝ թուրք: Կինոնկարում ներկայացվել է նաեւ հանրահայտ Վանգայի գուշակությունն Ադրբեջանի կործանման մասին: 1993թ. նա ասել է, որ Ադրբեջանը կկործանվի 30 տարի անց եւ բնիկ ժողովուրդները կազատագրվեն: Ստացվում է, որ Ադրբեջանի գոյությանը մնացել է 10 տարի: Այն հանգամանքը, որ Վանգայի մոտ՝ Բուլղարիա են այցելել ոչ միայն սովորական մարդիկ, այլեւ համաշխարհային դեմքեր, նաեւ երկրների նախագահներ, փաստում է, որ կույր գուշակ բուլղարուհին ունեցել է բնախոսական մեծ կարողություններ: Ադրբեջանում սա դեռ հիշում են, եւ հատկապես քաղաքագետները երբեմն անդրադառնում են վախով: Այժմ այս ամենը ոչ պակաս մտահոգիչ է այն պատճառով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները բացեիբաց խոսում են ԼՂ-ի՝ բանակցային սեղան վերադառնալու մասին:

Արդեն մեղադրանքներ են հնչում ամերիկացի նոր համանախագահի հասցեին, սակայն այս մասին Ստեփանակերտում հայտարարել էր նաեւ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը. «Որոշակի փուլում Ղարաբաղը պիտի վերադառնա բանակցային գործընթաց»: Բաքվում ցավով են արձանագրել այն ջանքերը, որ ամերիկյան կողմը գործադրում է «ԼՂ-ի հիմնախնդիրն ու հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցն առանձնացնելու համար»: Ադրբեջանցի քաղաքագետ Թոֆիկ Աբբասովի վերլուծությունը հավաստել է, որ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը Բաքվում «ծանր են տանում», քանի որ առաջին դեպքը չէ, երբ արեւմտյան դիվանագետները եւ հատկապես նրանք, ովքեր ամերիկյան վերնախավից են, «Լեռնային Ղարաբաղը ներկայացնում են որպես բանակցային գործընթացի կողմ»: Ըստ ամերիկյան համանախագահի, դա կարող է լինել, որովհետեւ «ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորումը Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար շատ կարեւոր է»:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» ձեւակերպումն էլ Ադրբեջանում մեծ անհանգստություն է առաջացրել, քանզի եկել են այն համոզման, որ համանախագահը փորձել է ընդգծել «Լեռնային Ղարաբաղի սուբյեկտությունը»:

Continue reading

Քաղաքական գումարելիներ, որ տնտեսական գումարային օգուտ չեն բերում (Ռոբերտ Քոչարյան – Տիգրան Սարգսյան եւ մյուսներ հեռահարվածները)… «Հայռուսգազարդ»-ը մեռավ, չ-կեցցե՛ «Գազպրոմ Արմենիա»-ն…

Քաղաքական գումարելիներ, որ տնտեսական գումարային օգուտ չեն բերում

Ամեն ինչ սկսվեց վարչապետ Տիգրան Սարգսյանի նախորդ տարեվերջին ասուլիսում հնչեցրած մտքերից՝ մասնավորապես շինարարական փուչիկին վերաբերող: Սրան հետեւեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը: Սրան կրկին հետեւեց Տիգրան Սարգսյանի պատասխանը եւ… չշարունակեմ: ԶԼՄ-ներին հետեւող հանրությունը քաջատեղյակ է ով՝ ում եւ ինչ ասաց:

Անձամբ ես նորմալ եմ վերաբերում այն բանին, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տնտեսական դիտարկումներով  հանդես եկավ առ այն, որ իրականում եղել է շինարարության աճ:  Նույնքան նորմալ եմ  վերաբերում, որ 2-րդ նախագահին հակադարձեց  վարչապետը՝ մեջբերելով զանազան աղյուսակներ, տարատեսակ միջազգային մտքեր: Բնական եմ համարում այն, որ Ռոբերտ Քոչարյանը պիտի հուշեր Տիգրան Սարգսյանին՝ մարդկանց հասկանալի լեզվով խոսել եւ աղյուսակներ հրապարակելու փոխարեն խոստովանել, որ այս կառավարության տարիներին երկրի տնտեսական վիճակը վատթարացել է: Նույնքան բնական եմ համարում այն, որ երկուսի ընդդիմախոսն էլ լինելով՝ նրանց քննադատում է նախկին վարչապետերից Հրանտ Բագրատյանը՝ շեշտելով, որ թե՛ Ռոբերտ Քոչարյանը եւ թե՛ Տիգրան Սարգսյանը հսկայական ռեսուրսներ են վատնել: Ըմբռնումով եմ վերաբերում այն հանգամանքին, որ Ռոբերտ Քոչարյանին «Հայռոսգազարդ»-ի եւ կենսաթոշակային կուտակային համակարգի հետ կապված հարցերում պիտի սատարեին ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն… Մի խոսքով, այս ամենն այն է, ինչ արդի աշխարհում կոչվում է քաղաքականխաղերում միավորների վաստակում: Արդի աշխարհում սրանով իշխանություններ ու ընդդիմություններ են փոխվում եւ, ըստ այդմ, քաղաքա-տնտեսական ուղղություններ, ծրագրերի իրագործման ձեւեր…

Սակայն ոչ մի կերպ չեմ կարողանում ո՛չ հասկանալ, ո՛չ ըմբռնել մեր քաղաքական խաղերում մի բան, որին հայերեն շատ բնորոշ գզվռտոց անունն են տալիս: Իսկ գզվռտոց է, որովհետեւ բանավիճելու մշակույթ չկա:

Կփորձեմ ասելիքս պարզ բացատրել, որպեսզի ընթերցողս հասկանա, թե ուր եմ տանում խոսքս:

Անկեղծ ասած, հասկանում եմ Ռոբերտ Քոչարյանի զայրույթը, երբ իր կառավարման տարիներին տնտեսական աճի առյուծի բաժին շինարարությունը փուչիկ են անվանում: Եթե այդպես է, ապա ինչու այդ տարիների Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, որ դրամավարկային քաղաքականության պատասխանատուն էր, չէր բարձրաձայնում այդ մասին: Տիգրան Սարգսյանին էլ եմ հասկանում. հանրությունը նրան մեղադրում է տնտեսական հետընթացի, արտագաղթը խթանելու, գործադիր իշխանության նկատմամբ ժողովրդի վստահությունը վերջնականապես տապալելու, դեռ չպարզաբանված օֆշորային սկանդալի մեջ: Եվ վարչապետը «պաշտպանվելու» համար մեղքը բարդեց քոչարյանական տարիների վրա: Արդյունքում՝ Տիգրան Սարգսյանը ի պատասխան «շինարարական փուչիկի», Ռոբերտ Քոչարյանի կողմից ստացավ «բանականության ու բարոյականության դեգրադացիա» ապրողի բնորոշումը: Ու հետո սկսվեց այն, ինչ կանխատեսելի էր մեր իրականությունում. նախարարները՝ մեծ ու փոքր, ՀՀԿ-ականները՝ թարմ ու նորօրյա, լծվեցին Ռոբերտ Քոչարյանին պատասխանելու գործին:

Continue reading

Ներքաղաքական.- Վարչական վարույթ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի տան նկատմամբ (հիմնվեց մի նոր գրասենյակ կամ՝ ՀՀ 3 նախագահների պայքարը շարունակվում է)… Արդյո՞ք ընդդիմադիր է բացառապես շահույթ հետապնդողը (Գագիկ Ծառուկյանը եւ նրա փողերով շնչող ԲՀԿ-ն)…

Վարչական վարույթ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի տան նկատմամբ

ՀՀ 1-ին նախագահի տան նկատմամբ Երեւանի քաղաքապետարանում վարչական վարույթ էր հարուցվել: Դրա համար հիմք էր հանդիսացել նախկին նախագահի դիմումը՝ Ծիծեռնակաբերդի խճուղու հ.10 հասցեում, սեփականության իրավունքով իրեն պատկանող տան կիսանկուղային եւ 1-ին հարկերի տարածքների գործառական նշանակությունը փոխելու պահանջով:

Բանն այն է, որ 1-ին նախագահը որոշել է իր տան այդ 2 հարկերում գրասենյակ հիմնել: Վարչական վարույթի ավարտին քաղաքային իշխանությունները պետք է կամ թույլ տային, կամ արգելեին նրան՝ իր սեփական տանը գրասենյակ ունենալ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հանդես եկավ 1-ին նախագահի տան նկատմամբ իրականացված վարչական վարույթի վերաբերյալ պարզաբանմամբ. «Որոշ զլմ-ների կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանի տան նկատմամբ Երեւանի քաղաքապետարանի կողմից վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ տարածվող տեղեկատվության առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Երեւանի քաղաքապետը հանդիսանում է վարչական մարմին եւ, ըստ այդմ, քաղաքացու դիմումի հիման վրա պարտավոր է հարուցել վարչական վարույթ՝ դիմումը քննարկելու եւ օրենքով սահմանված կարգով որոշում (վարչական ակտ) կայացնելու համար: Քաղաքացի Տեր-Պետրոսյանի դիմումը եւս, օրենքի պահանջի համաձայն, օրենքով սահմանված կարգով քննարկվել է ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից կայացվել է քաղաքացու խնդրանքը բավարարելու մասին որոշում»:

Այսպես՝ քաղաքապետարանը բավարարել է ՀՀ 1-ին նախագահի դիմումը, եւ նա կհիմնի իր գրասենյակը հենց իր տանը: Ինչը նշանակում է, որ սա, բացի անհատական գրասենյակ ծառայելուց, թույլ կտա, որ ՀԱԿ-ը, որը քաղաքական դաշինքից բացառապես կուսակցություն դարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանի կամքով, առավելապես գործի ՀՀ 1-ին նախագահի տնից:

Դարձյալ նոր ակտիվություն է նկատվում ՀՀ նախագահների շրջանում, եւ այս գրասենյակի բացումը նաեւ դրանով է պայմանավորված: ՀՀ 1-ին, 2-րդ եւ գործող 3-րդ նախագահների պայքարը չի դադարել երբեք: Երբեմն Սերժ Սարգսյան – Ռոբերտ Քոչարյան պայքարի հետեւում պայմանավորվածություններ են նկատվել, բայց այսօր, երբ գործող նախագահը փորձում է երկիրը խորհրդարանական կարգերի տանել եւ «պարալիզացնել» նախագահական աթոռը… նորից զարկ է տվել նախագահական հակամարտությանը:

Continue reading

Հայկական խոհանոց – Մակարոնով ջեռեփուկ… Աշխարհի մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

– Մակարոնով ջեռեփուկ

Բաղադրությունը – Հորթի միս կամ ապխտած ազդրամիս – 300 գ, սոխ – 2 գլուխ, հալվող պանիր – 250 գ, մակարոն – 0.5 կգ, բուսայուղ – 100 գ, ալյուր – 5 ճաշի գդալ, կաթ – 300 գ, կարագ – 100 գ, ձու – 5 հատ, սպիտակ պղպեղ եւ աղ:

Պատրաստման եղանակը – Կարագը էմալապատ տարայով դնել կրակին, ավելացնել կաթը, աղը, հասցնել եռման աստիճանի, լցնել 5 գդալ ալյուրը: Այնուհետեւ դա վերցնել կրակի վրայից, սառելուց հետո ավելացնել հարած ձուն: Ստացվում է կրեմանման զանգված: Աղացած միսը սոխով բուսայուղի մեջ տապակել, դնել մի կողմ: Մակարոնը խաշել, ջրքամել:

Այս ամենից հետո վերցնել վառարանի տակդիր եւ դրա մեջ որպես առաջին շերտ լցնել մակարոնի կեսը, վրան պատել մի շերտ կրեմով, ավելացնել պանրի մի մասը, հետո լցնել մսի մի շերտ:

Սրա վրա շատ քիչ, տեղ-տեղ կրեմ լցնել եւ ավելացնել մնացած մակարոնը: Հետո մակարոնի վրա լցնել մնացած կրեմը եւ մնացած պանիրն էլ քերել վրան: Դնել ջեռոցը եւ եփել մինչեւ երեսը կարմրելը:

Այս ուտեստը շատ հեշտ է պատրաստվում, եւ շատ տոնական տեսք ունի: Անու՜շ լինի:

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

* * *

Աշխարհի մարզական հեւքից – Հայկական մարզաշխարհի նորություններ

32 մեդալ՝ տարվա ընթացքում

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն հանդիպել է Դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ գիմնազիադիայի մասնակիցներին, Եվրոպայի ուսանողական առաջնությանը մասնակցած ՀՀ ուսանող մարզիկների թաեքվոնդոյի թիմին ու «Աստղագիտություն» առարկայի միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալ նվաճած դպրոցականներին: Հայաստանի անունը միջազգային հարթակներում բարձր պահելու համար նախարարը շեշտել է, որ Բրազիլիայում տեղի ունեցած գիմնազիադայի հաջողություններով եզրափակվել են 2013թ. կրթական հաջողությունները: Նախարարը միջազգային մրցաշարերի մասնակիցներին հանձնել է պատվոգրեր, իսկ մեդալակիրները նախարարության կողմից արժանացել են պարգեւների: Նշենք, որ 2013թ. ՀՀ դպրոցականները միջազգային առարկայական օլիմպիադաներում նվաճել են 15 մեդալ, 4 մեդալ՝ դպրոցականների գիմնազիադայում, 10 մեդալ՝ ուսանողների ունիվերսիադայում, 3 մեդալ՝ Եվրոպայի ուսանողական առաջնությունում:

Continue reading