Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Եթե անգամ պիտի ընտրեք թույլ, ձայնը փոշիացնող ուժի և չընտրելու միջեւ՝ ընտրության գնալը հաստատ ավելի ճիշտ է. Առավոտ (տեսանյութ)
- Վթար Շաղափ բնակավայրի սկզբնամասում․ կա զոհ
- ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
- Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը․ փաստաբան
- Ֆրունզե Դովլաթյան փողոցում տուն է այրվում
- Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
- Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա․Թաթոյան (տեսանյութ)
- Անդրանիկ Թեւանյանի փաստաբանի հայտարարությունը
- ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները հրապարակել են զեկույց՝ ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ
- Նա պետք է լինի կախիչ ստուգողից մինչև կաթողիկոս (տեսանյութ)
Daily Archives: September 3, 2016
,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 28-ի (418) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
– Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն… Սա՛ պետք է լինի յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին…- www.hayary.org
Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները շնորհավորում են հայությանը.- Հայաստանի 3-րդ Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը 25 տարեկան են… Փոխզիջումը հող հանձնելը չէ՞… Նախագահները դեռ չեն հանդիպի… Քաշաթաղի շրջանում՝ նոր բնակելի թաղամաս՝ Արիավան…
Այս օրերին (ապրիլյան քառօրյա պատերազմի եւ նոր սպասվող բախումների) խիստ կարեւոր է Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների անկախության տոնակատարությունների անցկացումը եւ մեր հերոսների, այսօր էլ անկախության ու ազատության գործի նվիրյալների, միացյալ Հայաստանին ձգտողների փառաբանումը:
* * *
Երեւանը պատրաստվում է ՀՀ անկախության 25-ամյակին
Վերջերս աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի, հանրակրթության վարչություններին եւ 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ ու կազմել Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի միջոցառումների ծրագիր:
Աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությանն էլ տրվել է հանձնարարական՝ ստեղծել աշխատանքային խումբ եւ կազմել այն ընտանիքների ցանկը, ովքեր, ձեւավորված ավանդույթի համաձայն, այս տարի կընդգրկվեն «Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության շրջանակում սոցիալական բաղադրիչով նախատեսված աջակցության ծրագրում եւ կստանան անհրաժեշտ կենցաղային տեխնիկա:
Արցախի Հանրապետությունը 25 տարեկան է
ԼՂՀ ԱԺ-ն ներկայացրել է սեպտեմբերի առաջին օրերին Արցախում կայանալիք տոնական միջոցառումների ցանկը։ Continue reading
Արցախի կենտրոնաձիգ պետական համակարգն ավելի ընդունելի է հայ արիականների համար – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – Չնայած հայ արիները ԼՂՀ-ն հայտարարել են ՀՀ անբաժանելի մասը` հաշվի առնելով ԼՂ-ի եւ ՀՀ-ի 1988 եւ 1989 թթ. խորհրդարանների որոշումները…
Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը ներկայացրել է հայ արիականների եւ համախմբված հեթանոս ազգայնականների տեսակետը ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների մասին:
Ճիշտ է, Հայ Արիական Միաբանությունը տարիներ առաջ ԼՂՀ-ն հայտարարել է ՀՀ անբաժանելի մասը` հաշվի առնելով ԼՂ-ի եւ ՀՀ-ի 1988 եւ 1989 թթ. խորհրդարանների որոշումները, սակայն առկա իրավիճակում հասկանալի է, որ փաստացի Արցախը դեռ անկախ պետություն է եւ պետք է ունենա անկախ պետության գործառույթներ: Այլ իրավիճակ կլիներ, եթե անգամ հայ արիականների կոչին արձագանքեին քաղաքական ու հասարակական կազմակերպությունները, հայրենակցական ու մշակութային միությունները, հոգեւոր ու այլ կազմակերպությունները Հայաստանում եւ Սփյուռքում:
Այս դեպքում՝ ՀՀ-ԼՂՀ վերամիավորումը եւ Արցախի՝ Հայաստանի Հանրապետության 12-րդ մարզը, հայտարարելը այլ խորհուրդ կստանար եւ կազդեր ինչպես հայ քաղաքական մյուս ուժերի, այնպես էլ միջազգային կոչված հանրության վրա: Ինչեւէ, դեկտեմբերի 1-ին կլրանա Հայաստանի Գերագույն Խորհրդի՝ Արցախ-ԼՂ-ի հետ վերամիավորվելու որոշման 28-ամյակը, եւ արցախյան հարցի ներազգային ու միջազգային քննարկումները կարող են հանգեցնել այլ իրավիճակի: Իսկ Արցախ–ԼՂ–ի մարզային խորհրդի 1988թ. փետրվարի 20-ի՝ Հայաստանին վերամիավորվելու որոշման հիման վրա 1989թ. դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի կայացրած համանման որոշումն առ այսօր հայկական դիվանագիտությունում որեւէ լուրջ դերակատարում չի ունեցել, ինչը աններելի է:
ՀՀ սահմանադրական բարեփոխումների ժամանակ Հայ Արիական Միաբանությունն իր տեսակետների հետ ներկայացրել էր նաեւ ամբողջական Սահմանադրության նախագիծ, որտեղ ազգ եւ հայրենիք բնածին երեւույթները առաջնային դիրքում են, որից էլ բխում են մարդու եւ պետության իրավունքները: Մեր՝ հայ արիների Սահմանադրությունում, Հայաստանի տարածքում (որի մասն է նաեւ Արցախը) ազգային իրավունքն է գերակա միջազգային իրվունքի վրա՝ հակառակ ՀՀ եւ ԼՂՀ ներկա ու բարեփոխված սահմանդրությունների տարբերակների: Continue reading
Սահմանադրական բարեփոխումներ.- Արցախն ամրացնում է պետականության հիմքը – Հայաստանն ացնում կատարեց խորհրդարանական համակարգին, իսկ Արցախում ընդգծված նախագահական վարչաձեւն են ընտրում…
Հայաստանի սահմանադրական բարեփոխումները դեռ նոր են մտնելու կյանք, դեռ հայտնի չեն հետեւանքները, որը պիտի զգանք խորհրդարանական պետությունում հայտնված վիճակում, սակայն արդեն Արցախում են ծավալվել սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու քայլերը:
«Լուսանցք»-ը հայսստանյան փոփոխություններին անդրադարձել է բազմիցս, նաեւ սեփական տեսակետն է հայտնել, որը համահունչ էր Հայ Արիական Միաբանության (հայ արիականները նաեւ ամբողջական Ազգային Սահմանադրության նախագիծ էին ներկայացրել) եւ Հայ Ազգայնականների Համախմբման մոտեցումներին: Պատերազմական իրավիճակում գտնվող եւ արնախում թշնամիներով շրջափակված Հայաստանին պետք է ուժեղ ու կենտրոնաձիգ նախագահական երկիր: Սակայն պետական բարեփոխումները կիսանախագահական վարչակարգը առաջարկեցին փոխարինել ոչ թե հստակ նախագահական համակարգով, այլ՝ խորհրդարանական:
Այսինքն՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո, մեր երկրի փաստացի ղեկավարը կդառնա ԱԺ մեծամասնության ներկայացուցիչը, ում կընտրեն երկրի վարչապետ: Երկրի նախագահը կունենա որոշակի գործառույթներ, ինչպես անգլիական կամ գերմանական եւ նման այլ վարչակարգերի տարբերակում է:
Իսկ այն, ինչ առաջարկվում է Արցախում, ներկայացրած սահմանադրական հայեցակարգը նման է ամերիկյան պետական ձեւին՝ հիմնված է նախագահի ինստիտուտի վրա: Continue reading
Ցմահ ազատազրկում եւ միա՛յն Հայաստանում – Այլապես հայասպանը իր պատիժը գուցե նաեւ փառաբանումներով անցկացնի ՌԴ-ում, որտեղ հանցագործներն ու այլամերժները գրեթե նույն մտածողությունն ունեն – գուցե իր երկրում սաֆարովյան լուսապսակով էլ հերոսացվի՞…
Օգոստոսի 23-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում հրապարակեց Վալերի Պերմյակովի դատավճիռը:
Դատարանը Պերմյակովին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ համակցելով նաեւ 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ եւ 4-րդ կետերով եւ 34-329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվելիք պատժաչափերը՝ համապատասխանաբար 10 եւ 2 տարի ազատազրկում:
Սակայն չի ասվել, թե Ավետիսյանների ընտանիքին գլխատած՝ մեղմ ասած գերհանցագործը որտեղ կկրի իր պատիժը:
Ավետիսյանների հարազատները Ավետիսյանների սպանության գործով անցկացված դատավարությունը համարում են «թատրոն՝ խամաճիկներով»:
Ավետիսյան Սերյոժայի եւ Հասմիկի դուստրերը՝ Լուսինեն եւ Անահիտը համարում են, որ գործը բացահայտված չէ, որ դատավարությունը չի անցկացվել ինչպես օրենքն է պահանջում: Continue reading
Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ – Աշտար-Աստղիկը ոչ միայն ջրի, գեղեցկության, մայրության դիցուհի է, այլ նաեւ՝ ժամանակի (1-ին մաս)… Հայտնաբերվել է էկզոմոլորակ… Հրեան սեւ խոռոչ է ստեղծել…
Մաս առաջին. Աշտար
Երբ կարդում ես հետեւյալ տողեը, թե «շախմատը ծագել է Հնդկաստանում, ընդունվել եւ տարածվել Իրանում, սիրվել ու գնահատվել Հայաստանում, այնուհետեւ սփռվել Եվրոպայում», անմիջապես ուզում ես հարց տալ՝ ո՞ր Հնդկաստանում՝ այժմյան թերակղզի Հնդկաստանու՞մ, թե՞ Հին Հնդկաստան-Հայաստանում (Հին Հնդկաստան-Հայաստան թեմայի հետ կապված «Լուսանցք»-ը հրապարակումներ արել է): Վերը նշված տողերի հեղինակն է բանասիրության թեկնածու (այդպես է տպագրված), դոցենտ Սաթենիկ Ավետիսյանը, ով խմբագրել է Հովսեփ Օրբելու եւ Կ. Տրեվերի «Շամրանգ՝ գիրք շախմատի մասին» գիրքը՝ հայերեն եւ ռուսերեն լեզուներով (Օրբելի եղբայրների տուն-թանգարան, Ծաղկաձոր, 2015): Հայերեն խմբագրությամբ գրքի անվանումն է «Ճատրակ Շամրանգ»:
Ի դեպ, Հ. Օրբելին իր գրքում ճատրակ բառն ընդհանրապես չի հիշատակում:
Ճատրակի մասին տեղեկությունները մեզանում սակավաթիվ են: Հայտնի է, որ Հին Հայաստանում շախմատը անվանվել է ճատրակ, երբեմն՝ ճատրկուց: Հնագիտական պեղումները ցույց են տվել, որ Հայկական լեռնաշխարհում ճատրակը հայտնի է եղել հնուց (ըստ Լ. Օրբելու՝ 9-րդ դ.):
Զարմանալին այն է, որ հայոց լեզվի բացատրական բառարաններում չկա ոչ մի տեղեկություն ճատրակ բառի ծագման վերաբերյալ: Ճատրակ բառի դիմաց ամենուրեք գրված է՝ տե՛ս շախմատ: Հ. Աճառյանի «Արմատական բառարան»-ում կարդում ենք. «Ճատրակ, վրացերեն՝ ճատրակի, սանսկրիտերեն՝ caturanga=catur (չորս) + anga (մաս), բուն նշանակությունը՝ քառանգամ»: Continue reading
Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (3-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… «Սիրելի՛ հայեր, միշտ հիշե՛ք, որ դուք լավագույնն եք, ես ձեզ սիրում եմ, որովհետեւ ես էլ ձեր մի մասն եմ. ունեմ հայ արյուն»…
Սկիզբը՝ թիվ 26-27-ում
http://www.hayary.org/wph/?p=5727 – Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (2-րդ մաս) – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի, բայցեւ ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… Արդի օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայ մարզիկները…
http://www.hayary.org/wph/?p=5717 – Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- (1-ին մաս) – Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի… Մինչ դեպի նորագույն ժամանակներ «առաջադիմելը»՝ արժե պարզապես դիմել մի «կամրջող» համեմատության…
Իր ամբողջ պատմության ընթացքում մարդկությունն առավել լավ ոչինչ չի ստեղծել, քան՝ օլիմպիական խաղերը:
Սերգեյ Վայցեխովսկի (ԽՍՀՄ, կանանց աշտարակացատկի 1976թ. օլիմպիական չեմպիոն Ելենա Վայցեխովսկայայի հայր-մարզիչ)
Սկսենք ենթավերնագիրը հաստատող վերջից՝ երկու չեմպիոնների պատվին՝ բոլորիս ուղղված եռակի շնորհավորանքներով:
2016թ., Ռիո դե ժանեյրո
Արթուր Գեւորգի Ալեքսանյան (Հայաստան, ծնվել է 1991թ. հոկտեմբերի 21-ին, Գյումրիում), հունահռոմեական ըմբշամարտ, մինչեւ 98 կգ: Անկախ Հայաստանի առաջնեկ օլիմպիական չեմպիոնը, միակն աշխարհում, որ ծնվել է իր պետության անկախության հռչակման (1991թ. սեպտեմբերի 23) առաջին իսկ ամսում:
Յանա Կարապետի Եգորյան (Ռուսաստան, ծնվել է արցախյան գլխավոր ռազմահաղթանակների տարում՝ 1993թ. դեկտեմբերի 20-ին, Երեւանում), թրասուսեր, ազգությամբ էլ, ազգանվամբ էլ միակ հայուհին, որ կրկնահաղթել է եւ՛ անհատական, եւ՛ թիմային առաջնություններում: Անկախ Հայաստանի սերունդ ամենաերիտասարդ եւ միակ կրկնակի օլիմպիական չեմպիոնը:
Հիմա շարունակենք նախորդիվ կիսատ թողածը:
Օլգա Սերգեյի Հակոբյանը՝ ծնյալ Լեւինա (օլիմպիական չեմպիոն հռչակված՝ Ռուսաստանի կանանց ձեռնագնդակի հավաքականի կազմում), 2012թ. վերցրել է հայ ամուսնու՝ Վոլգոգրադի «Դինամո» թիմի պետ Էդուարդ Հակոբյանի ազգանունը: Ունեն դուստր:
Ալֆրեդ Հայոշի (Հունգարիա, 1896, լող, կրկնաչեմպիոն) հարցում ամեն ինչ ճիշտ է մարզական մասով, բայց նրա ծնյալ անուն-ազգանունն էր Առնոլդ Գուտման (ազգությամբ հրեա): Հույժ ուշագրավ է այն լեզվափաստը միայն, որ հետագայում նրա՝ հատուկ միտումով ընտրած ու վերադիրով արդարացրած մակազգանունը՝ Hajo՛s = Հայոշ, հունգարերեն նշանակում է «ծովային»՝ «հայ» արմատից: Continue reading
Օլիմպիադա. մարզական աշխարհի խաչմերուկում` մեկ հեւքով.- Ռիո-2016. Հայաստանը 42-րդն է մեդալներով… Հայաստանում պանծանքով դիմավորեցին մեր օլիմպիականներին… Ռիոյում՝ երկրի նախագահի մակարդակով… Օլիմպիական ոսկի՝ 20 տարվա դադարից հետո… Ռուսաստանի մատը՝ Միհրան Հարությունյանի գործում, ով մնաց որպես իրակա՛ն չեմպիոն…
Ռիո-2016. Հայաստանը 42-րդն է մեդալներով
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում ավարտվեցին 31-րդ ամառային օլիմպիական խաղերը: Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկով զբաղեցրեց 42-րդ տեղը 88 երկրների մեջ: Այդ հաշվարկով առաջինն ԱՄՆ- էր, որի հավաքականը թերեւս մրցակցությունից դուրս էր՝ ընդհանուր առմամբ շահելով 121 մեդալ, այդ թվում՝ 46 ոսկի: Ի դեպ. 2016թ. օգոստոսի 5-21-ը Ռիո Դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերում 33 մարզաձեւերում խաղարկվել է մեդալների 301 հավաքածու:
Հայաստանի մարզիկներից առավել հաջող հանդես եկան հունահռոմեական ոճի ըմբիշները: Արթուր Ալեքսանյանը զբաղեցրեց 1-ին տեղը եւ հռչակվեց օլիմպիական չեմպիոն, իսկ Միհրան Հարությունյանը հասավ եզրափակիչ եւ միայն մրցավարների անհիմն (ասենք՝ միտումնավոր) որոշումների պատճառով զրկվեց ոսկե մեդալից: Մարզաձեւում, այնուամենայնիվ, գրանցվեց լուրջ ձախողում, քանի որ 2015թ. աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պարտվեց արդեն առաջին մրցափուլում եւ դուրս մնաց պայքարից:
Հաջող հանդես եկան նաեւ մեր ծանրորդները: Նրանցից 2-ը՝ Սիմոն Մարտիրոսյանը եւ Գոռ Մինասյանը, իրենց քաշային կարգում գրավեցին 2-րդ տեղը եւ արժանացան արծաթե մեդալի: Այստեղ նույնպես լուրջ ձախողումներ ունեցանք: Անդրանիկ Կարապետյանը, ով պոկում վարժությունից հետո վստահ զբաղեցնում էր 2-րդ տեղը, հրում վարժության ժամանակ լուրջ վնասվածք ստացավ (ձեռքը դուրս ընկավ) եւ մրցանակային տեղից զրկվեց: Մրցումները չկարողացավ ավարտել նաեւ Առաքել Միրզոյանը, ով ոտքը վնասեց արդեն առաջին վարժության ժամանակ: Անհաջող հանդես չեկան նաեւ Նազիկ Ավդալյանը (5-րդ տեղ) եւ Ռուբեն Ալեքսանյանը (4-րդ տեղ), ով հնարավորություն ուներ բրոնզե մեդալ նվաճելու:
Բրոնզե մեդալին մոտ էր նաեւ մեր ազատ ոճային ըմբիշ Լեւան Բերիանիձեն, ում բախտը չբերեց այնքանով, որ կիսաեզրափակիչում հանդիպեց օլիմպիական խաղերի ապագա չեմպիոնի հետ եւ պարտվեց: 3-րդ տեղի համար մրցամարտի վերջում շատ կարեւոր 2 միավոր կորցրեց, մրցակցին թույլ տվեց հավասարեցնել հաշիվը եւ դառնալ մեդալակիր: Իսկ ահա մեր մյուս ազատ ոճայինները պարզապես հիասթափեցրին իրենց ելույթներով:
Ռիո-2016-ից Հայաստանի համար մեդալ կարող էր բերել նաեւ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը, ով հաջողությամբ հաղթահարեց որակավորման փուլը, սակայն եզրափակիչ մրցումներում իր հնարավորություններից ցածր հանդես եկավ եւ ի վերջո զբաղեցրեց նախավերջին 7-րդ տեղը:
Մեր բռնցքամարտիկները լիովին ձախողվեցին օլիմպիական խաղերում, թեեւ որոշակի սպասելիքներ կար նրանցից: Նրանք չկարողանալով հաղթահարել որակավորման փուլը՝ ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից: Ի դեպ, մերոնց մրցակիցներից ոչ մեկին չի հաջողվել հասնել եզրափակիչ, ինչը վկայում է այն մասին, որ հակառակորդներն այնքան էլ բարձր կարգի չէին:
Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմիյանը եւս դժգոհ է մնացել մեր աթլետների ելույթներից: Ավելին, հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը չի ներկայացել մրցմանը, եւ այդ մասին ոչինչ չի հայտնել Հայաստանի օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը (ըստ որոշ աղբյուրների, նա Ռիոյում առողջական խնդիրներ է ունեցել եւ չի հայտավորվել մրցմանը): Բրազիլիայում վնասվածք ստանալու պատճառով մրցուղի չի կարողացել դուրս գալ նաեւ մեր լողորդուհի Մոնիկա Վասիլյանը:
Ամփոփելով 31-րդ ամառային օլիմպիական խաղերում մեր մարզիկների ելույթները՝ կարելի է նշել, որ այն որոշակիորեն ստացված էր մեզ համար, սակայն չսպասված անհաջողություններն ավելի շատ էին: Continue reading
Նուդիստները մերկ խաղեր են կազմակերպել Ռիո Դե Ժանեյրոյի լողափին… Շվարցենեգերն առողջ ապրելակերպի կոչ է արել… Գինեսի ռեկորդ՝ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին… Գեբեշյանի անունով կկոչվի զուգափայտերի նոր հնարքը… 2 ոսկե մեդալ՝ շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունից… Ֆուտբոլ եւ ֆուտզալ… «Ուրարտու»-ն, «Արարատ»-ը եւ Գյումրիի բլոտի մրցաշարը…
Նուդիստները մերկ խաղեր են կազմակերպել Ռիո Դե Ժանեյրոյի լողափին
Ռիոյի լողափերից մեկում նուդիստների մի խումբ սեփական Օլիմպիական խաղերն է անցկացրել: Նրանք ֆուտբոլի, լողափի վոլեյբոլի, լողի եւ վազքի մրցույթներ են անցկացրել: Մերկ մարդիկ մրցել են նաեւ ճոպանի քաշման եւ սյորֆինգի մեջ:
Նուդիստ-սպորտսմենների խաղերի տեսագրությունը հայտնվել է համացանցում եւ մեծ թափով դիտումներ է հավաքում: Մի շարք օգտատերեր աշխարհի տարբեր ծայրերից այդ խաղերին մասնակցելու ցանկություն են հայտնել: Կազմակերպիչները դեմ չեն մասնակիցների համալրմանը:
Շվարցենեգերն առողջ ապրելակերպի կոչ է արել
Կալիֆորնիայի նախկին նահանգապետ, դերասան Առնոլդ Շվարցենեգերը երազում է առավել առողջ ու մարզական աշխարհի մասին: Նա ժամանել էր Հոնկոնգ՝ մասնակցելու՝ մարզական փառատոնին, որն ի պատիվ իրեն կոչվել է՝ Arnold Classic Asia Multi-Sport Festival: Փառատոնը մինչեւ օգոստոսի 21-ը տեւեց:
Ծրագրում ներառված էին յոգա, ձեռքի գնդակ, ծանրամարտ, շախմատ եւ այլ սպորտաձեւեր, ինչպես նաեւ Ռուբիկի խորանարդի հավաքմանը նվիրված միջոցառումներ:
«Ինձ համար կարեւոր է ոչ միայն աշխարհի չեմպիոն լինելը, ֆիլմերում նկարահանվելը եւ նահանգապետ լինելը, այլեւ օգտագործել իմ ազդեցությունն ամբողջ աշխարհում առողջ ապրելակերպի առաջխաղացման համար»,- ասել է Առնոլդ Շվարցենեգերը:
Թիմ Դանկանը հրաժարվել է Օբամայի հետ նույն ինքնաթիռով մեկնել Բրազիլիա
Այս մասին պատմել է «Սան Անտոնիո» բասկետբոլային ակումբում Դանկանի թիմակից Բրյուս Բոուենը: «Թիմը երբեք չի սիրել լինել համընդհանուր ուշադրության կենտրոնում, երբեք չի ուզել այն, ինչի համար մյուսներն են անհանգստացած: Նման մարդկանց հաճախ չես հանդիպի:
Նրան առաջարկեցին ԱՄՆ-ի նախագահի հետ նույն ինքնաթիռով մեկնել Ռիո: Նա դա քննարկեց ինձ հետ: Ես ասացի. «Դե, դու, իհարկե, կհամաձայնվես»: Իսկ Թիմը պատասխանեց. «Գիտես, ես նման բաների սիրահար չեմ»: Զարմանալի է, քանի որ ճնշող մեծամասնությունն ուրախությամբ կընդուներ այդպիսի առաջարկը, սակայն նման բաները Դանկանին չեն հետաքրքրում»,- Բոուենի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն: Ավելացնենք, որ Դանկանը հուլիսին հայտարարել է խաղացողի կարիերան ավարտելու մասին:
Օլիմպիական խաղերում ռուս բոլոր մրցանակակիրները սպիտակ BMW կստանան
Ռուսաստանի հավաքականի կազմում Օլիմպիական խաղերի հաղթողներն ու մրցանակակիրները ոչ միայն դրամական պարգևատրում կստանան, որի մասին արդեն հաղորդվել է: Ինչպես տեղեկացնում է «Սպորտ Էքսպրես»-ը, բոլոր մեդալակիրներին նաև սպիտակ BMW կհատկացվի:
Հիշեցնենք, որ ընդհանուր թիմային հաշվարկում Ռուսաստանի ընտրանին գրավել է 4-րդ տեղը՝ նվաճելով 56 մեդալ, որից 19-ը՝ ոսկե, 18-ը՝ արծաթե, 19-ը՝ բրոնզե:
Գեբեշյանի անունով կկոչվի զուգափայտերի նոր հնարքը
Totoexpert-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանը ներկայացնող միակ մարմնամարզուհի Հուրի Գեբեշյանն ասաց, որ Ռիոյում ամեն ինչ շատ լավ է, ինքը հիանալի ժամանակ է անցկացնում։ «Անչափ ոգեւորված եւ հպարտ եմ ներկայացնել Հայաստանը Օլիմպիական խաղերում»։
Հուրին հավելեց, որ գոհ է իր արդյունքներից, կարողացավ իրագործել իր ծրագրածը բոլոր վարժություններում։ «Կատարեցի նոր հնարք զուգափայտերի վրա, որը կանվանվի Գեբեշյան։ Շատ էի անհանգստանում հնարքը կատարելիս, քանի որ ընդամենը մեկ-երկու ամիս առաջ ենք մշակել, բայց համոզված էի, որ կհաջողեմ»,- ասել է նա։
Այն հարցին թե ինչու է համբուրում գործիքները ելույթների ավարտից հետո Հուրին պատասխանեց, որ սա իր վերջին մրցումներն են։ «Մարմնամարզությունն ինձ շատ բան է տվել, ես իմ ողջ կյանում զբաղվել եմ այս մարզաձևով։ Ուզում էի շնորհակալություն հայտնել այս մարզաձևին և միակ զգացմունքների արտահայտման միջոցը մնում էր գործիքներին գրկելն ու համբուրելը»։ Continue reading
Վստահել պետակա՞ն, թե՞ մասնավոր դպրոցին… 7-րդ դասարանում «Ազգային երգ ու պար» կդասավանդվի… Միշան 2-րդն է «Մանկական Նոր ալիք-2016»-ում… Ընտրվել է երեւակայական կիթառի առաջնության հաղթողը… «Օսկար»-ի է ներկայացվելու «Երկրաշարժ» ֆիլմը… Հայտնի է աշխարհի ամենաերիտասարդ ռեկորդակիր ճանապարհորդը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Վստահել պետակա՞ն, թե՞ մասնավոր դպրոցին
Որակյա՞լ է մեր կրթությունը. միանշանակ՝ այո՛ եւ միանշանակ՝ ոչ. պատասխանը պայմանավորված է այն հանգամանքով, թե ո՞ր կողմից ես խնդիրը դիտարկում: Օրինակ՝ այո, որովհետեւ մեր աշակերտները միջազգային օլիմպիադաներում փայլում են, ոչ, որովհետեւ, մեր դասագրքերի մի որոշ հատված, մեղմ ասած, հեռու է դասագիրք կոչվելուց: Խնդիրը բազմաշերտ է, եւ մենք դրան անդրադարձել ենք տարբեր առիթներով:
Հիմա, նոր ուստարվա հետ կապված, այլ խնդրի եմ ուզում ուշադրություն հրավիրել. լավ կրթություն հնարավո՞ր է ստանալ հանրակրթական դպրոցներում:
Հարցին մոտենամ որպես ապագա դպրոցականի ծնող: Կարող եմ մտածել, ո՛չ, հնարավոր չէ, հնարավոր լիներ, նախկին կրթության նախարար Արմեն Աշոտյանը իր երեխաներին մասնավոր կրթարան չէր ուղարկի: Եվ, ի դեպ, նա դա արել է կրթության նախարար եղած ժամանակ: Թեեւ մենք լրագրողներով հաճախ էինք կատակում, թե Աշոտյանով առաջնորդվել պետք չէ, որովհետեւ Աշոտյանը կրթական համակարգից տեղյակ չէ, ամբողջ օրը ֆ/բ-ում ստատուսագիր է աշխատում: Եթե այս վերջին տարբերակին լրիվ լուրջ վերաբերեմ, այնուամենայնիվ, մտահոգիչ մի բան կա. սեփական երեխային հանրակրթական դպրոց չտալով՝ կրթության նախկին նախարարը մի տեսակ հակագովազդ արեց այսպես ասած, պետական դպրոցներին:
Փոխարենը ճիշտ հակառակն արեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով իր բոլոր դպրոցահասակ երեխաներին վստահել է սովորական՝ Ավանի թիվ 177 դպրոցին: Սեպտեմբերի 1-ին էլ իր որդիներից մեկին ուղեկցեց առաջին դասարան: Քաղաքապետն իրեն կարո՞ղ էր թույլ տալ Աշոտյանի շռայլությունը՝ երեխաներին մասնավոր դպրոց տալով: Միանշանակ՝ այո: Եթե չի արել, ապա վստահում է հանրակրթական դպրոցի տված կրթությանը: Այս տարբերակին չհավատալ չեմ կարող, որովհետեւ մեկ անգամ չէ, որ ականտես եմ եղել, թե ինչպես մեր գյուղերից եկած երեխաները բուհեր են ընդունվում՝ ընդ որում՝ առանց կրկնուսույցների մոտ պարապելու նաեւ: Ասել կուզի՝ հանրակրթական դպրոցներում հիմքը դեռ լավ են դնում:
Ինչեւէ մեզ պետք է որակյալ ու մատչելի կրթություն:
Աստղինե Քարամյան
* * *
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ նպաստառու ընտանիքների 1-ին դասարան հաճախող երեխաներին կտրվի դրամական օգնություն:
1-ին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության 1-ին դասարան:
Հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը երեխայի` 1-ին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում, տարածքային սոցիալական աջակցության գործակալություն /բաժին/ պետք է ներկայացնի առաջին դասարան հաճախելու մասին տեղեկանք:
1-ին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքի` 1-ին դասարան ընդունվող յուրաքանչյուր երեխայի համար:
Երեխայի` 1-ին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության գումարը կազմում է 25.000 դրամ:
Հրատապ օգնությունը տրվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն:
ԱՎԾ. Հանրապետությունում հաշվառվել է 8 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս
2015թ. տարեվերջի դրությամբ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է 8 մուրացիկ եւ թափառաշրջիկ անչափահաս: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, նրանք բոլորն էլ տղաներ են: 4-ը հաշվառվել են Երեւանում, 3-ը՝ Լոռիում, 1-ը՝ Շիրակում:
Նրանցից 5-ը մինչեւ 14 տարեկան են, մեկը՝ 14-15 տարեկան, երկուսը՝ 16-18 տարեկան: Ծառայության տվյալների համաձայն, վերջին 14 տարիների ընթացքում մուրացիկ եւ թափառաշրջիկ երեխաների թիվը հանրապետությունում նվազել է:
Եթե 2002-ին հաշվառվել է մուրացիկ եւ թափառաշրջիկ 111 երեխա (37-ը՝ աղջիկ), 2005-ին այդ թիվը հասել է 46-ի, 2010-ին՝ 20-ի, 2012-ին՝ 16, 2013-ին՝ 13: 2014-ին եւ 2015-ին մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասների թվում աղջիկներ չեն եղել:
7-րդ դասարանում «Ազգային երգ ու պար» կդասավանդվի
ՀՀ կրթության և գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է հանրակրթական հիմնական դպրոցի 7-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագիրը: Ըստ այդմ՝ ծրագիրն իրականացնող դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկային հատկացվում է շաբաթական 1,5 դասաժամ՝ տարեկան 51 դասաժամ, որը դպրոցը կարող է տրամադրել դպրոցական բաղադրիչին կամ «Ֆիզկուլտուրա» առարկային հատկացված դասաժամերից:
«Ազգային երգ ու պար» առարկայի 7-րդ դասարանի փորձնական ծրագրի հեղինակը «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, պարուսույց Գագիկ Գինոսյանն է: Ծրագիրը ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի կողմից ստացել է դրական եզրակացություն: Նշենք, որ «Ազգային երգ ու պար» առարկան ՀՀ հանրակրթական դպրոցներում ներդրվել է 2014-2015 ուսումնական տարվանից սկսած: Առարկայի ուսուցումն իրականացվում է 5-7-րդ դասարաններում: Այս տարի «Ազգային երգ ու պար» առարկայի դասավանդումը կիրականցվի 113 հանրակրթական դպրոցներում:
Հայ ուսանողները 7 մեդալ են շահել մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում
Բուլղարիայի Բլագոեւգրադ քաղաքում տեղի է ունեցել մաթեմատիկական միջազգային ուսանողական հերթական օլիմպիադան), որին մասնակցել են աշխարհի 72 համալսարանների թիմեր՝ ավելի քան 320 մասնակից, տեղեկացնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը: Հայաստանից մասնակցել են Երեւանի պետական, Հայաստանի Ամերիկյան եւ Սլավոնական համալսարանների թիմերը: Օլիմպիադան անցկացվել է եւ՛ անհատական, եւ՛ թիմային հաշվարկներով: Continue reading


