Daily Archives: September 10, 2016

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 29-ի (419) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Քաղաքական ու տնտեսական հրաժարականը (ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական ներկայացրեց) – Նոր մոտեցումներ նա չկարողացավ տալ – «Լուսանցք» շաբաթաթերթ…

2. ՀՀԿ ԳՄ նիստում հաստատված նոր վարչապետը Կարեն Կարապետյան է՝ Երեւանի նախկին քաղաքապետը… Ով է նա, ով է նա… ՀՀ նախագահը վարչապետ կնշանակի 10-օրյա ժամկետում… Թունելի Հակոբը պանիխիդայի ժամանակ է ստուգել…

3. Երեւանը չպետք է աշխատի որպես Մոսկվա – Հայաստանը իր խաղը պիտի տանի տարածաշրջանում՝ քանզի կարող է միջանցք լինել Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ… Կներկայացվեն Հայաստանի եւ Արցախի արտադրական հզորությունները…

4. Հայաստանը պիտի՛ դառնա տարանցիկ երկիր – Իրան-Ադրբեջան-Ռուսաստան, թե Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա… Պիտի գործել նաեւ ընդդեմ՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղության…

5. Արդյո՞ք Իրանը կաջակցի Հայաստանը մեկուսացնող ծրագրերին – Իրանական մտորումներ Կասպիցծովյան ավազանում… Աշխարհի վերաբաժանման նոր փուլում պիտի առանձին խաղացող դառնա…

6. Շահեկան դիրքում՝ վրացական տարանցիկության եւ իրանական պաշարների – Հայաստան-Իրան առանցքը կարող է մրցակցային դառնալ Թուրքիա-Ադրբեջան բոլոր տարածաշրջանային նախաձեռնություններին…Եվրոպական միություն – Եվրասիական միություն՝ նոր հակամարտություն…

7. Հետահայաց.- Ձմերուկի համով գարեջրաբույր Երեւանս… Երեւանյան փառատոններ – Մենք միշտ էլ սիրում ենք այն, ինչ մերն է, հայկական ծագում ունի, հայկական կնիք ունի…

8. Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ (2-րդ մաս) – «Սարը, որին արիական ժողովուրդները համարում էին սուրբ օրրան՝ նրանց մոտ կոչվել է Արիարատա՝ «Հավատացյալների կառք»… Արիարատան, անկասկած, Արարատ լեռն է»… 

9. Եթե միայն. ազատ մտորումներ – Սիբիլ Ակունը փոխում է կուսակցությունը… Ունեմ մի կրոն՝ պատմական Հայաստանը, եւ հավատում եմ նրա աշխարհակալ աստղին կրոնական կուրությամբ…

10. Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (4-րդ մաս) – Այն ժամանակ մեդալներ տրվում էին միմիայն հենց եզրափակիչի մասնակիցներին.…

11. Մարզական աշխարհի խաչմերուկներում`մեկ հեւքով… Երեւանի քաղաքապետը հանդիպել է չեմպիոն եւ մրցանակակիր հայ օլիմպիականների հետ… Օլիմպիական անարգանքը կբողոքարկվի… Մեկնարկեցին Պարալիմպիկ խաղերը… Քոչվորների օլիմպիական խաղեր, որից պիտի շատ հեռու մնալ…

12. Հայ ժողովուրդը մտքի, հոգու բոլոր շերտերով պետք է լինի ամբողջական… Մենք չենք վայելում մեր մշակույթը… Թվում էր՝ ապրիլյան դեպքերը պետք է զարթուցիչի դեր կատարեին… Օպերային թատրոնը մեկնարկում է նոր թատերաշրջանը… Կրթության մասին օրենքում փոփոխություններ են առաջարկվում… Այցելե՛ք www.hayary.org – Կարդացե՛ք «Լուսանցք»…

– Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛ պետք է լինի յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքինwww.hayary.org 

Քաղաքական ու տնտեսական հրաժարականը (ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական ներկայացրեց) – Նոր մոտեցումներ նա չկարողացավ տալ – «Լուսանցք» շաբաթաթերթ…

ՀՀԿ-ի երիտթեւի համար (հասկանալ՝ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի շրջապատը) Հովիկ Աբրահամյանը երբեք ընդունելի անձ չի եղել: Ու երբ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ, երիտթեւը վստահ էր, որ նա երկար չի պաշտոնավարելու: Վստահությունը գուցե պայմանավորված էր այն համոզումով, որ տնտեսական աճ չի ապահովվելու, իսկ Սերժ Սարգսյանը շեշտել էր, որ եթե տնտեսական շոշափելի աճ չարձանագրվի, կառավարությունը փոխվելու է:

Ոչ միայն շոշափելի աճ չարձանագրվեց, այլեւ անկում եղավ, հավելյալ՝ սոցիալական դժգոհությունը մեծացավ, մարդիկ իրենց խնդիրները տեղ հասցնելու համար պարբերաբար ճանապարհներ սկսեցին փակել, հասարակության բեւեռացվածությունը մեծացավ: Եթե հրաժարականի պատճառների վերլուծությունը մենք չանենք, այլ դա թողնենք հենց Հովիկ Աբրահամյանին, ապա պատկերը հետեւյալն է՝ թեեւ շատ է աշխատել, բայց չի կարողացել համախմբել: Իսկ եթե ուղիղ խոսքով, ապա՝ «Մենք մեծ ջանքեր ենք գործադրել հասարակության բոլոր հատվածների հետ երկխոսություն ձեւավորելու համար: Գիտնական, թե հողի աշխատավոր, արվեստաբան, թե առեւտրական, դաշնակից, թե ընդդիմադիր, շինարար, թե կառուցապատման խարդախություններից տուժած քաղաքացի, ես հանդիպել եմ բոլորի հետ՝ անկեղծորեն ներկայացրել առկա սահմանափակումները եւ տվել կոնկրետ խնդիրների իրատեսական լուծումներ: Մեր որդեգրած անկեղծ եւ իրատեսական մոտեցումներն իրենց արդյունքն ունեցան, սակայն հասարակությունը դեռեւս մնաց բեւեռացված: Իմ կարծիքով, դրա հիմնական պատճառներից մեկն աշխարհաքաղաքական, արտաքին տնտեսական եւ ռազմական մարտահրավերներով սնվող առկա տարաձայնություններն են: Դրանք են, որ դեռեւս հնարավորություն չեն ընձեռում մեզ՝ ժողովելով բոլոր ուժերը, հրատապ լուծումներ տալ մեր առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներին՝ տնտեսական հավասար պայմաններ ապահովելուց մինչեւ կոռուպցիայի դեմ պայքարը»:   Continue reading

ՀՀԿ ԳՄ նիստում հաստատված նոր վարչապետը Կարեն Կարապետյան է՝ Երեւանի նախկին քաղաքապետը… Ով է նա, ով է նա… ՀՀ նախագահը վարչապետ կնշանակի 10-օրյա ժամկետում… Թունելի Հակոբը պանիխիդայի ժամանակ է ստուգել…

Ներկայացնում ենք ՀՀԿ ԳՄ նիստում հաստատված նոր վարչապետ Կարեն Կարապետյանի կենսագրությունը՝ քաղված Երեւանի քաղաքապետարանի կայքէջի «Նախկին քաղաքապետեր» բաժնից

Կարեն Վիլհելմի Կարապետյան

Ծնվել է 1963թ. օգոստոսի 14-ին:

1970-1980թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի Լ. Տոլստոյի անվան միջնակարգ դպրոցը:

1980-1985թթ. սովորել եւ գերազանցության դիպլոմով ավարտել է Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:

1985-1996թթ. աշխատել է ՀՀ պետպլանի հաշվողական կենտրոնում, գիտության եւ մշակույթի գործիչների ասոցիացիայում: Միաժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում:

1996-1998թթ. աշխատել է «Հայէներգո» ՊՁ-ում որպես գլխավոր տնօրենի տեղակալ:

1998-2001թթ. աշխատել է «Հայէներգո» ՓԲԸ-ում որպես գլխավոր տնօրեն:

2001-2010 թթ. եղել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրենը:   Continue reading

Երեւանը չպետք է աշխատի որպես Մոսկվա – Հայաստանը իր խաղը պիտի տանի տարածաշրջանում՝ քանզի կարող է միջանցք լինել Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ… Կներկայացվեն Հայաստանի եւ Արցախի արտադրական հզորությունները…

Երեւանը չպետք է աշխատի որպես Մոսկվա

Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը կանդրադառնա հարեւանների, այդ թվում, Հայաստանի հետ հարաբերությունների վրա. այս մասին ասել էր Հայաստանում Իրանի դեսպանը: Նրա խոսքով, Հայաստանը կարող է միջանցք լինել Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ:

Իսկ արդյո՞ք Հայաստանը կարող է Իրանը կապել Եվրասիական միությանը:

Այս հարցին ի պատասխան Իրանի դեսպանը հայտնել է, որ իր երկրի հետ հարաբերություններում եվրասիական խաղերն առաջ տանողներին մեղմորեն ցույց է տվել իրականությունը:

Դիվանագետը հիշեցրել է, որ ԵԱՏՄ մի շարք երկրների հետ Իրանն ընդհանուր ցամաքային ու ծովային սահմաններ ունի, եւ եթե Թեհրանը ԵԱՏՄ հետ կարողանա արտոնյալ սակագների մասին համաձայնության գալ, դա կարող է կարեւոր նշանակություն ունենալ հարաբերությունների համար:

Հիմա, ըստ դեսպանի, մեկ այլ խաղ է սկսվել՝ թե Հայաստանը կարող է Իրանը կապել Եվրասիական միությանը: Առաջին հերթին, Հայաստանն ընդհանուր սահման չունի ԵԱՏՄ հետ, երկրորդ, ինչպես դեսպանն է ասում, եթե Իրանը ցանկանա կապվել, ապա դա կանի Կասպից ծովով, որով սահմանակից է Ռուսաստանին ու Ղազախստանին:

Սա, համենայնդեպս որոշակի զգուշացում է, որ Երեւանը իր խաղը տանի տարածաշրջանում եւ պարզապես չերկրորդի Մոսկվայի ցանկությունները:

Այնուամենայնիվ, իրանական կողմը եկել է համաձայնության՝ Հայաստանով Վրաստան գազ արտահանելու առումով:   Continue reading

Հայաստանը պիտի՛ դառնա տարանցիկ երկիր – Իրան-Ադրբեջան-Ռուսաստան, թե Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա… Պիտի գործել նաեւ ընդդեմ՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղության…

Վերջերս Բաքվում տեղի ունեցած՝ Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիեւի եւ Հասան Ռոհանիի եռակողմ հանդիպումն է կայացել: Բաքուն (նաեւ՝ Անկարան) եւ Մոսկվան իրապես անհանգստացած են Իրան-Հայաստան-Վրաստան տնտեսական կապի ծավալմամբ, հատկապես, որ այն տարածաշրջանային նշանակություն է ձեռք բերում եւ աջակցություն է ստանում Եվրոպական Միությունից ու Միացյալ Նահանգներից:

Նշյալ կողմերն ընդունել են հռչակագիր՝ եռակողմ համագործակցությունը խորացնելու վերաբերյալ, որում, մասնավորապես, նշվում է, որ հռչակագիրը վերաբերում է ահաբեկչության դեմ պայքարի, տարածարջանային հակամարտությունների կարգավորման, Կասպից ծովում փոխգործակցության, էներգետիկայի բնագավառում կապերի զարգացման, տրանսպորտային եւ այլ ոլորտներին: Ինչպես հայտնել են Կրեմլից, կողմերը պայմանավորվել են աշխատանքային խմբեր ստեղծել՝ համատեղ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններում համագործակցելու համար: Ավելի վաղ տեղի էին ունեցել Վլադիմիր Պուտինի երկկողմանի հանդիպումներն Իլհամ Ալիեւի եւ Հասան Ռոհանիի հետ:

Այս ընթացքում Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն էլ հայտնել է, որ իր երկիրը հետաքրքրություն է ներկայացնում Ադրբեջանի ու Իրանի համար՝ որպես ոչ թանկ եւ լավ զենքի մատակարար: Այս մասին նա հայտնել է Բաքվում տեղի ունեցած՝ նախագահների եռակողմ հանդիպումից հետո: Հայտնել է նաեւ, որ Ադրբեջանը հետաքրքրված է ռուսական ՄՍ-21 ուղեւորատար ինքնաթիռներով եւ արդեն 2017թ. կարող է պայմանագիր ստորագրվել 10 այդպիսի ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ:   Continue reading

Արդյո՞ք Իրանը կաջակցի Հայաստանը մեկուսացնող ծրագրերին – Իրանական մտորումներ Կասպիցծովյան ավազանում… Աշխարհի վերաբաժանման նոր փուլում պիտի առանձին խաղացող դառնա…

Երբ Բաքվում կայացավ Ադրբեջանի, Ռուսաստանի ու Իրանի նախագահների հանդիպումը եւ ընդունվեց համատեղ հռչակագիր, լուրջ մտահոգություն առաջացավ, որ Թեհրանը կարող է Կասպիցծովյան համագործակցության շրջանակներում կուլ գնալ ռուս-ադրբեջանական հայավնաս ծրագրերին: Իրանական կողմը ցանկություն էր հայտնել համագործակցել նաեւ ԵԱՏՄ  տնտեսական ծրագրերի իրականացմանը, ինչը ավելի էր խորացրել մտահոգությունները այս եռյակի հարցում: Հստակ է, որ եռյակի քայլերին է սպասում նաեւ Թուրքիան, որը հետագայում կմիանա, եթե Իրանը իսկապես գնա այդ ուղղությամբ: 

Չի բացառվում, որ Իրանին կփորձեն ոգեւորել ոչ միայն Կասպիցծովյան ու ԵԱՏՄ-ական տնտեսական ծրագրերով, այլեւ՝ Թուրքիայի միանալով՝ նաեւ Սեւծովյան տնտեսական զարգացումների հեռանկարով:

Ռուսաստանը ամեն քայլի դիմում է, որպեսզի Եվրասիական միությունը կայանա եւ դերակատարում ստանձնի, որ իրապես դիմակայի Եվրոպական միությանը: Դրա համար ոչ միայն Իրանի հետ է փորձում հարաբերությունները կայունացնել, ինչը նաեւ Կովկասյան տարածաշրջանում մնալու եւ դիրքերն ամրացնելու լուրջ պայմաններ կստեղծի, այլեւ՝ Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի եւ ասիական այլ տնտեասապես կայուն երկրների հետ: Իր՝ համաշխարհային 2-րդ բեւեռը դառնալու ծրագրերի համապատկերում Մոսկվան մեկ անգամ չէ, որ անտեսել է բարեկամ ու ռազմավարական գործընկեր Հայաստանի շահերը եւ մտածում էր այս անգամ էլ Հայաստանի որոշ շահեր փուռը տալով՝ կկարողանա սերտ կապեր ստեղծել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ:   Continue reading