Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Եթե անգամ պիտի ընտրեք թույլ, ձայնը փոշիացնող ուժի և չընտրելու միջեւ՝ ընտրության գնալը հաստատ ավելի ճիշտ է. Առավոտ (տեսանյութ)
- Վթար Շաղափ բնակավայրի սկզբնամասում․ կա զոհ
- ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
- Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը․ փաստաբան
- Ֆրունզե Դովլաթյան փողոցում տուն է այրվում
- Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
- Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա․Թաթոյան (տեսանյութ)
- Անդրանիկ Թեւանյանի փաստաբանի հայտարարությունը
- ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները հրապարակել են զեկույց՝ ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ
- Նա պետք է լինի կախիչ ստուգողից մինչև կաթողիկոս (տեսանյութ)
Daily Archives: April 28, 2018
«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 15-ի (493) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
– http://www.hayary.org/wph/?p=6911 – Հեղա(փոխ)ությու՞ն, թե՞ մի նոր հեղա(փող)ություն – Պատմական անցման ճանապարհին… Խորհրդարանական Հայաստանի առաջին ցնցումները… Ստիպված ենք կրկին ասել՝ զգուշացե՛ք «հայրենասեր արտագաղթողներից»… ԱԺ իշխող մեծամասնությունը չի՞ վախենում ԱԺ ընդդիմադիր փոքրամասնությունից… ՀՀԿ ներքին մեծամասնությունը չի՞ վախենում ՀՀԿ ներքին փոքրամասնություններից… Իսկ ունե՞նք ֆինանսական եւ այլ միջոցներ ունեցող ընդդիմություն…Այսինքն՝ իշխող կուսակցությունը ներքին կարգով աջակցում է, որ չիշխող կուսակցությունը մարդկային քանակության խնդի՞ր չունենա… Որոշ սփյուռքահայերի – իսկ «անԹրամփ» ԱՄՆ չեք ուզու՞մ, որ Մերձավոր Արեւելքն է ավերում, զոհվում են հազարավոր հայեր եւս, տասնյակ հազարավորներն էլ գալիս են ԱՄՆ – պաշտպանու՞մ եք նրանց – իսկ «անՍերժ» ՀՀ չեք ցանկանու՞մ հայրենադարձվելով պահանջել… ՀՀԿ-ականներն ասելիք չունե՞ն… / ՀՀԿ արտագնա նիստում՝ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրվեց… / Հիմա խաղա՞ղ է, թե՞ խաղաղ չէ…
– http://www.hayary.org/wph/?p=6916 – Նիկոլ Փաշինյանը չվարչապետ, կամ «Հեղափոխություն под ключ» (Ջիմ Շարպի հեղինակած հեղափոխության իրականացման մոդելը) – Ինչու՞ եւ ի՞նչ նպատակով է կապկել ԱԺ պատգամավորը… Ո՞մ է ծառայելու այս հեղա-փող-ությունը…
– Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն.- Սա՛պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին իսկ խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ–ին (Ար–ական եւ Էգ(Իգ)-ական Ակ–ունքներին) ողջունելուց հետո… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե–Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին – www.hayary.org (Հայ Արիական Միաբանության առաջնորդի ֆ/բ էջ – https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal
– http://www.hayary.org/wph/?p=6193 – Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…
– https://www.youtube.com/user/MrHayaryan – Hayary TV – Հայ Արիական Միաբանության պաշտոնական ալիք… / http://www.hayary.org/wph/?p=5262 – Տեսանյութեր համացանցից… http://www.hayary.org/wph/?p=2683 – Հայոց պատմություն եւ գաղափարներ… http://www.hayary.org/wph/?p=2681 – Հայոց Հայ–Արիական հավատ… http://www.hayary.org/wph/?p=2682 – Հայոց (Հայ–Արիական) տոներ եւ ծեսեր…
«Արժեքը» – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր) – Նրանք մարդիկ են, ովքեր, առանց չափազանցության, անանձնական կյանքով են ապրում…
Այս օրերի ընթացքում երկու կողմերից էլ ինչ ասես լսեցինք՝ իրական ու չափազանցված, լուրջ եւ ծիծաղելի, մտահոգ ու մանկամիտ, բարոյական ու թեթեւաբարո: Տեղեկատվական հոսքն այնքան արագ էր, որ հատկապես լրագրողներս սկսել էինք… չհասցնել…
Հիմնականում կանխատեսելի էին երկու կողմերի պահվածքն էլ, տեսակետներն էլ…
Ինձ հետաքրքրում է այն երրորդ՝ չերեւացող կողմը: Իմ գծած այս շրջանակում մարդիկ են՝ աշխատանք ունեցող եւ չունեցող, ընդ որում երկու կողմերից էլ, ովքեր լռեցին: Նրանք մարդիկ են, ովքեր, առանց չափազանցության, անանձնական կյանքով են ապրում: Նրանք մեր երկրի համար լրիվ ուրիշ տեսլականներով են ապրում: Այն տեսլականներով, որոնց մասին այսօր ոչ մի կողմն էլ չի մտածում… Նրանք լռեցին, ու ես ամենաշատը նրանց լռության ձայնն եմ լսում…
Ես նրանց եմ սիրում…
Եվ անկախ իմ վերաբերմունքից այս կամ այն կողմի հանդեպ, «Լուսանցք»-ը լրատվամիջոց է, որը վաղն էլ են կարդալու:
Ու վաղվա ընթերցողը արխիվը նայելիս պետք է հստակ հասկանա՝ ինչ է կատարվել այս օրերին Հայաստանում:
Ու պետք է դա հենց ի՛նքը հասկանա՝ չմիջնորդավորված տեղեկություն կարդալով:
Ուստի՝ մենք այսօր ավելի շատ ոչ թե թերթային, այլ արխիվային գործ ենք անում՝ որոշ՝ առանցքային կառույցների այս օրերի մամուլի հաղորդագրությունները ներկայացնելով առանց խմբագրման եւ զուգահեռ՝ նաեւ կատարվողը:
Իսկ ամենակարեւորը՝ մենք որպես երկիր պետք է հզորանանք:
Այլընտրանք չունենք: Սա մեր խոստումն է՝ մեր նախնիներին ու մեր պատարագն է՝ Հայոց մեծ ցեղասպանության զոհերի հոգու հանգստության համար:
Արմենուհի Մելքոնյան
«Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր
«Լուսանցք» թիվ 15 (493), 2018թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:
Արթնացում. հայի գենը հակահայ չէ՛.- Դեռ ոչինչ չի՛ փոխվել… Միայն ազգային պետությունը կփոխի համակարգը, հանրաին պետության (հանրապետության) մնալը նույնն է պահելու ամեն բան՝ օրենքի տառից մինչեւ անօրինության կիրառումը.. Սերժ Սարգսյանի անարյուն հեռացումը նոր սերնդին վերազարթոնքի է կոչում, սա օրինակ կծառայի հաջորդ իշխանությունների համար՝ աթոռից չկառչելու առումով…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
Մինչեւ սույն հոդվածի ծավալվելը՝ մեկ անգամ եւս նշեմ, որ Հայ Արիական Միաբանությունը Հայրենիք-Սփյուռք քաղաքական ոլորտում ընդդիմադիր է (իմա՝ տարբերվում է) մի՛շտ ու բոլո՛ր իշխանություններին, բոլո՛ր ընդդիմություններին:
Մենք ընդդիմադիր ենք գաղափարախոսական եւ ռազմա-քաղաքական ասպարեզում, ու ո՛չ միայն ազգայնական արմատական կեցվածքով, այլեւ՝ հայ-արիական եւ ցեղա(կրոն)պաշտական հայացքներով:
Մենք տարբերվում ենք մեր հայոց արիադավան-հեթանոս հավատով ու Հայ Աստվածների պաշտամունքով: ՄեկԱրարչական ԲազմԱստվածային Տիեզերակարգով-Բնակարգով…
Մենք տարբերվում ենք մեր պետականության պատկերացմամբ՝ Հանրային պետության (Հանրապետության) մերժմամբ եւ Ազգային պետության (Թագավորական հարստության որոշակի վերականգնմամբ) առաջադրմամբ:
– Սա նշանակում է դարձ Արարչակնիք Տիեզերակարգի Եռահամակարգ հարատեւ ընթացքին: Այն է՝ Ամբողջական Հայրենիքը մարմինն է, Միասնական Ազգը՝ հոգին, իսկ (Համ)Ազգային պետությունը՝ միտքը (մարմին-սիրտ-ուղեղ)… Եվ այդ միտքը պիտի աշխատի այնպես, որ հոգին մարմնում ապրի ու զարգանա հարատեւության սկզբունքով:
Իսկ այսօր.-
– Այն՝ ինչ կատարվեց, պիտի՛ կատարվեր:
– Այն ինչ կատարվում է դրանից հետո՝ չպիտի՛ կատարվեր:
Որ խոհրդարանական երկիր դարձած Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը, տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության նախագահը տեղեկատվական ոլորտում հակատեղեկատվական ալիքներով էր պատված, կարող եմ վստահ ասել: Այդ ոլորտը սպասարկողները կարծես մեկ ձայնով էին գործում, թեկուզ իրարից անկախ եւ Հայաստանի ներքին քաղաքականությունը երկրի առաջին դեմքի համար վերածել էին քաղաքակուրության…
Սա բոլորին, ովքեր պատասխանատուներն էին ՃԻՇՏ-ը զեկուցելու, ձեռնտու տարբերակ էր, «ամեն բան լավ է, ամեն ինչ կարգին է եւ …» արտաքին աշխարհի հետ պայքարի մտած նախագահի համար նրանց կերակրատաշտը մնում էր աչքից հեռու եւ անձեռնմխելի ու որակյալ ստախոսների սեղաններին: Continue reading
Հեռացավ, երբ տեսավ խաբկանքի ծավալները – Սերժ Սարգսյանի համար պարզապես ապշեցուցիչ էր այն հանգամանքը, որ իրեն ամեն օր «ամեն ինչ լավ է» ասող զեկույցները իրականում ստախոսության գոհարներ էին, որ անարժանապատիվ հետեւանքների էին հասցրել տարիների վստահությունը…
Սերժ Սարգսյանի համար պարզապես ապշեցուցիչ էր այն հանգամանքը, որ իրեն ամեն օր «ամեն ինչ լավ է» ասող զեկույցները իրականում ստախոսության գոհարներ էին, որ անարժանապատիվ հետեւանքների էին հասցրել տարիների վստահությունը: Այո, հարվածն այնքան մեծ էր, այնքան լայնածավալ, որ փորձառու գործչին թվացել է՝ ինքը միայնակ է…
Սա ասում ենք վստահորեն, քանզի Արցախյան պայքարի հենց ակունքներում կանգնած եւ Արցախի ու Հայաստանի ամենակարեւոր, հատկապես ուժային կառույցներով անցած, Հայաստանի վերջին տարիների անփոփոխ ղեկավարը եղած մարդը պարզապես չէր կարող հեռանալ ցույցերի առաջին իսկ պահանջից, անգամ լիովին չգործածելով ոստիկանական ուժերը, որի իրավունքը երբեմն ուներ ցույցերի անօրինական գործողությունների դրսեւորումների պատճառով:
Սակայն, ինչպես վերը նշվեց, հարվածը, իր իսկ կուսակիցների (բացառություններ կան) կողմից, գոտկատեղից ներքեւ էր եւ անչափ ցավալի, քանզի ոչ միայն ֆիզիկական հարված էր…
Ուշքի գալու համար, ապրիլի 21-ին Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին կոչ է անում անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջ: «…Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է հիշել, որ իրենից բացի այս երկրում ապրում, սովորում, աշխատում եւ հանգստանում են իրենից ոչ պակաս հպարտ Հայաստանի քաղաքացիներ: Մեր հասարակության ներդաշնակությունը պետք է հիմնվի համերաշխության եւ հանդուրժողականության վրա: Խորապես մտահոգված եմ ծավալվող ներքաղաքական զարգացումներով: Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության եւ բանակցությունների սեղանի շուրջ…» (ամբողջական տեքստը տե՛ս էջ 4-ում): Continue reading
Մի բան խիստ անհանգստացնում է Սերժ Սարգսյանին – Ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը… / Թուրքական հանդիպում – Ադրբեջանն ամեն վայրկյան պատրաստ է Հայաստանի ներքաղաքական իրավիճակից ելնելով արկածախնդրության դիմել…
Մի բան խիստ անհանգստացնում է Սերժ Սարգսյանին
Սերժ Սարգսյանը հրաժարականից մի քանի օր անց կուսակիցներին հորդորել է ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը:
Ապրիլի 25-ին տեղի է ունեցել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամների հանդիպումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:
Ինչպես հաղորդում է ՀՀԿ մամուլի ծառայությունը, հանդիպման առաջին մասին ներկա էր պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ՀՀԿ խմբակցության անդամներին ավելի մանրամասն ներկայացրեց հրաժարականի պատճառները եւ խոսեց ԱԺ-ում աշխատելու տարբեր ձեւաչափերի մասին՝ հորդորելով ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը, ինչը ցանկացած որոշման դեպքում կարելի է իրականացնել միայն ՀՀԿ միասնության շնորհիվ։ Հանդիպման երկրորդ մասում խմբակցության անդամները Կարեն Կարապետյանի հետ քննարկել են քաղաքական վիճակը: Continue reading
Խորհրդարանական Հայաստանի առաջին ճգնաժամը՝ նոր պետհամակարգի ներդրման առաջին իսկ օրերին – Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ… Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը Հայաստանում բողոքի ցույցերի հետ կապված… Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին… Փոխվարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկում էր բանակցել ու լուծումներ գտնել… ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ վերջին օրերի դեպքերի վերաբերյալ հայտարարությունը… Գերագույն հոգեւոր խորհրդի եւ եպիսկոպոսաց դասը (Կաթողիկոս Գարեգին Բ) ուղերձ է հղել վերջին դեպքերի առիթով… Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեւորգի Կուտոյանի համերաշխության կոչը… Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան. մեր ակնկալիքն է, որ արտակարգ ռեժիմի կարիքը չլինի ո՛չ հիմա, ո՛չ էլ հետագայում… Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան. ստիպված ենք լինելու կիրառել օրենքով սահմանված համաչափ իրավական ներգործություն… ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ… / «Երեւանը Ֆիզուլին չէ, որ վերածենք պալիգոնի»… Երդվյալ ազատամարտիկների միությունը սթափության կոչ է տարածել՝ հայտարարություն երկրում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակի մասին… Նմանատիպ կոչով հանդես են եկել նաեւ Արցախի ազատամարտիկները… Արտակարգ Իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր… Հանրային խորհրդի նախագահ Վազգեն մանուկյանը հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ… «Հիմնարար ազատությունների հարգումը մեր ձեռքբերումներից է». ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան… Քաղաքապետ Տարոն Մարգարյանը (Երեւանի քաղաքապետարանը) կոչով-հորդորով դիմել է ծնողներին… Կոչ եմ անում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման.Շահեն Թաթոյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան…
Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ
Երկրի նորընտիր վարչապետի պաշտոնական կայքում ներկայացված հայտարարության մեջ ասված է. «Անցած շաբաթվա ընթացքում մայրաքաղաք Երեւանում տեղի են ունեցել մի շարք ցույցեր եւ երթեր: Խաղաղ ցույցեր եւ երթեր անցկացնելու իրավունք ունի մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի: Իշխանությունները հարգել են այդ իրավունքը եւ շարունակելու են մշտապես հարգել:
Ցավալիորեն, հանրային այդ հավաքները հաճախակիորեն հատել են օրենքով թույլատրվածի սահմանները եւ ստացել են անհարկի եւ անարխիկ դրսեւորումներ, որոնց մասին մանրամասն խոսվում է Ոստիկանության բազմաթիվ հայտարարությունների մեջ: Տեղի ունեցող զարգացումները հղի են անկանխատեսելի հետեւանքներով, վտանգում են հանրային կարգուկանոնը եւ վնասում Հայաստանի հասարակության բարդ եւ նուրբ ներդաշնակությունը:
Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է հիշել, որ իրենից բացի այս երկրում ապրում, սովորում, աշխատում եւ հանգստանում են իրենից ոչ պակաս հպարտ Հայաստանի քաղաքացիներ: Մեր հասարակության ներդաշնակությունը պետք է հիմնվի համերաշխության եւ հանդուրժողականության վրա:
Խորապես մտահոգված եմ ծավալվող ներքաղաքական զարգացումներով: Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության եւ բանակցությունների սեղանի շուրջ: Դա պետք է անել անհապաղ:
Վստահ եմ, որ իրավիճակին համարժեք նման երկխոսություն ձեւավորելուն կարող են նպաստել երկրի բոլոր քաղաքական ուժերը (21.04.2018):
* * *
Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը Հայաստանում բողոքի ցույցերի հետ կապված
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի տարածած հայտարարության մեջ ասված է. «Վերջին օրերին մեր Հանրապետության հազարավոր քաղաքացիներ, որոնց գերակշիռ մասը ուսանող երիտասարդությունն է, ցույցերի եւ երթերի ձեւով իրենց պահանջներն են ներկայացնում իշխանություններին: Continue reading
Ապրիլի 24-ը չե՛նք կարող վտանգի ենթարկել – Հանդիպում նախագահական նստավայրում՝ մեկ օր առաջ – Օր, երբ երկու հայ իրավունք չունեն իրար վրա ձեռք բարձրացնել: Օր, երբ չպետք է թափվի հայի մի կաթիլ արյուն: Օր, երբ ամբողջ աշխարհը մեզ է դիտում: Մենք չե՛նք կարող չհամախմբվել այս օրը՝ ապրիլի 24-ին… Այս տարի հայտնի կդառնա հայկական «Ավրորա» մարդասիրական միջազգային մրցանակի 3-րդ դափնեկիրը…
Նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ, նախագահական նստավայրում ապրիլի 23-ին կայացավ հանդիպում, որին մասնակցեցին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, 1-ին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը եւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Քննարկվեց վերջին օրերին հանրապետությունում ստեղծված ներքաղաքական վիճակը: Հանդիպման մասնակիցներն իրենց մտահոգությունները հայտնեցին եւ հանդես եկել ժողովրդին ուղղված համատեղ կոչով՝ հորդորելով հատկապես մեր ժողովրդի համար կարեւոր օրը՝ Ապրիլի 24-ին, միասնաբար եւ բոլոր տարակարծությունները մի կողմ դրած հարգանքի տուրք մատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Continue reading
Հիշատակի, վրեժի եւ հայրենատիրության օր – Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Եռաբլուր… Լրացավ 1915թ. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը – 1915թ. ապրիլի 24-ին գլխատվեց հայ մտավորականությունը…
Հիշատակի, վրեժի եւ հայրենատիրության օր
Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները ապրիլի 24-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության ավելի քան 3,5 միլիոն զոհերի անմար հիշատակին:
Հայ արիների եւ համախմբված հեթանոս ազգայնականների ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունների նոր անդամները «Ոգու պահապաններ» կառույցի գլխավորությամբ շարունակել են տարիներ առաջ սկսած երդման արարողությունը, որը հոգու պարտք կծառայի երիտասարդ արորդիներին՝ ապրելու եւ գործելու հանուն արդար վրեժի, վասն Հայաստանի ու հայության ամբողջացման ու համախմբման: Հանուն Հայի հավատի ու հայրենականչի, վասն Հայոց Նախնյաց ու Հայ Աստվածների…
Այնուհետեւ, հայ արիների եւ հեթանոս ազգայնականների Արցախյան ազատամարտի մասնակիցների մի խումբ, Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ այցելել են Եռաբլուր՝ փառաբանել արդեն հավերժության եւ անմահության ճանապարհով գնացող ընկերներին, երդվելով շարունակել հայրենատիրության՝ հողահավաքի, եւ հայության համախմբման՝ ազգահավաքի նվիրական գործը… Continue reading


