Սեւանա լիճ. մի հոդվածաշարի հետքերով.- Հերթական ծանր փորձությունը Սեւանա լճի համար… Արձագանքում է նաեւ Համահայկական բնապահպանական ճակատ ((ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը – այս ծրագիրը հակաէկոլոգիական եւ հակաբնապահպանական է…

«Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ» հոդվածաշարին («Լուսանցք», թիվ 40-44, 2015թ. եւ թիվ 1-2, 2016թ.) առաջինը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, պատրաստակամությամբ արձագանքեց գյուղատնտեսության նախարարությունը: Երկրորդ արձագանքը կորզեցինք բնապահպանության նախարարությունից: Իսկ երկրում գործող բնապահպանական կառույցներից առաջինը մեզ արձագանքեց Համահայկական բնապահպանական ճակատը, որի պատասխանը ներկայացնում ենք ստորեւ՝ առանց փոփոխությունների:

http://www.hayary.org/wph/?p=5478Սեւանա լիճ. մի հոդվածաշարի հետքերով.- Դրական եզրակացություն՝ պահանջների կատարման պայմանով… «Լուսանցք»-ին պատասխանում է բնապահպանության նախարարությունը՝ տրամադրելով փորձաքննական եզրակացությունը…

http://www.hayary.org/wph/?p=5421Մանրաձկան հետ ամեն ինչ կարգին է՝ ըստ հիմնադրամի – Սեւանի իշխանը կարող է բազմանալ միայն մաքուր ջրում, բայց գետերը եւ վտակները, որտեղ ձուկը կարող է բնականոն ձեւով ձվադրել եւ վերարտադրվել՝ ոչ բարվոք վիճակում են…

http://www.hayary.org/wph/?p=5356Ազգային հարստություն – (7-րդ մաս) – Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Նշաձողի վերեւում՝ գենոֆոնդի պահպանումը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)…

http://www.hayary.org/wph/?p=5342Ազգային հարստություն – (6-րդ մաս)- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչՀարստության շտեմարան, որ ավելին է, քան (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

http://www.hayary.org/wph/?p=5271 Ազգային հարստություն – (5-րդ մաս).- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչՀայաստանի իշխանը արտաքին շուկաներում թանկարժեք ձկնատեսակներից էՀեռանկարներ, շուկաներ, հնարավորություններ

 http://www.hayary.org/wph/?p=5242Ազգային հարստություն.- (4-րդ մաս) – Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Պետությունը չի թաքցնում, բայց պաշտոնյան իրեն ոչ ադեկվատ է պահում… http://www.hayary.org/wph/?p=5228Ազգային հարստություն – (3-րդ մաս) Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչԳԱԱն խոսում է դրական ու բացասական կողմերից (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

 http://www.hayary.org/wph/?p=5214Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (2-րդ մաս) – Բնապահպանները բարձրաձայնում են ռիսկերը… Եթե ազոտն ու ֆոսֆորը լիճ թափվեն… Եթե ձկները ցանցավանդակներում բուծվեն…

 http://www.hayary.org/wph/?p=5200Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (1-ին մաս) – Հարց, որի ճիշտ պատասխանը կդառնա փրկօղակը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… Նոր գազային էլկայան կունենանք…

* * *

Մարդկային հիշողությունը, ցավոք, շատ կարճ է։ Անցյալ դարի կեսերին լճի մակարդակի արհեստական իջեցման հետեւանքները դեռեւս չբուժած, Սեւանն այսօր կանգնած է հերթական ծանր փորձության առաջ։  ՀՀ կառավարությունը որոշել է իրականացնել «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը», որի էկոլոգիական վտանգավոր հետեւանքներն ուղղակի անկանխատեսելի ու անկառավարելի են։

Հիշեցնենք, որ այս ծրագրով նախատեսվում է Սեւանա լճում մինչեւ 2024 թվականը 50 000 տոննա էնդեմիկ ձկնատեսակների արտադրության կազմակերպում եւ ամբողջական արտադրական շղթայի զարգացում։ Ձկան արտադրության եւ իրացման գործընթացները ներառելու են չորս փուլեր՝ մանրաձկան արտադրություն, ցանցավանդակային տնտեսություններում ձկան բուծում, ձկան վերամշակում, ձկան արտահանում եւ իրացում։

Չնայած նրան, որ ծրագրում նշված են տարբեր միջոցառումների եւ ֆինանսական հատկացումների մասին՝ ուղղված Սեւանի իշխանի պաշարների վերականգմանը, այնուամենայնիվ սա ընդամենը մի հերթական բիզնես նախաձեռնություն է։ Ակնհայտ է, որ Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերը ոչնչացման եզրին հասցնելուց հետո, մեր «վայ» կառավարիչները նոր տարբերակ պիտի գտնեին ձկնաբուծական գործունեությունը շարունակելու եւ ընդլայնելու համար։

Իսկ թե ինչ փոփոխություններ  կարող են լինել Սեւանի ջրի որակի հետ տարեկան 50 000 տոննա ձուկ աճեցնելու եւ նույնքան արհեստական կերի օգտագործման արդյունքում՝ կարելի է հասկանալ մի քանի թվերի ուսումնասիրության արդյունքում։

Բնապահպանության նախարարության կողմից տրված դրական եզրակացության մեջ նշված են որոշ միջազգային փորձագիտական տվյալներ, որոնց համաձայն արտադրված ձկան ամեն տոննայի դիմաց միջավայր է արտանետվում 132 կգ ազոտ եւ 25 կգ ֆոսֆոր։ Այսինքն՝ նախագծային հզորությանը հասնելու դեպքում մենք ունենալու ենք տարեկան մոտ 6600 տոննա ազոտի եւ 1250 տոննա ֆոսֆորի արտանետում Սեւանա լիճ։

Չկան հստակ պատասխաններ այն հարցերին, թե ի՞նչ հետեւանքներ կունենան այդ արտանետումները, իրականում հնարավոր է արդյո՞ք դրանք նվազեցնել ու ինչ ծավալներով։

Սակայն մենք հստակ տեղեկություն ունենք, որ Սեւանի ջրի որակը կտրուկ վատացել էր՝ Շորժա գյուղին հարող տարածքում դեռեւս 2012 թվականի օգոստոսից իրականացված ցանցավանդակային ձկնաբուծության փորձնական փուլի ընթացքում, ընդամենը 50 տոննա ձկան արտադրության արդյունքում: Այդ փաստը հաստատվել է նաեւ այդ պիլոտային ծրագիրը իրականացնող կազմակերպության տնօրենի հետ մասնագետների հանդիպման ժամանակ, որին ներկա եմ եղել նաեւ անձամբ ես։

Մնում է միայն պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե իրականություն դառնա այս վտանգավոր ծրագիրն ու մանրաձուկը տրամադրվի տարբեր անհատ գործարարների, որոնք էլ 12 ցանցավանդակային տնտեսություններում սկսեն արհեստական կերով աճեցնել տարեկան 50 000 տոննա ապրանքային ձուկ։

Ինչքան էլ փորձեն մեզ բոլորիս համոզել, թե լուրջ վերահսկողություն կիրականացվի եւ խնդիրներ առաջանալու դեպքում ծրագիրն անմիջապես կդադարեցվի, հայաստանյան իրականության բոլոր նրբությունները հաշվի առնելով՝ ուղղակի անհնար է հավատալ եւ վստահել այդ պնդումներին։

Իհարկե, այս ծրագրում կան նաեւ այլ լուրջ էկոլոգիական վտանգներ (ձկների հիվանդությունների եւ մակաբույծների ինկուբացում ու փոխանցում ձկների վայրի հանրույթ, ցանցավանդակային տնտեսություններից առաջացած օրգանական եւ քիմիական աղտոտում, գենետիկորեն տարբերվող ձկնատեսակների փախուստ ցանցավանդակներից եւ նրանց խաչասերում վայրի ձկների հետ, տնտեսություններում ձկան զանգվածային մահացում եւ հեռացում, ցանցավանդակների բուսաճ, տնտեսությունների գործունեությունից առաջացած թափոններ եւ այլն), սակայն միայն Սեւանի ջրի որակին սպառնացող վտանգների մասին վերոնշյալ հանգամանքները լիովին բավական են այս ծրագիրը հակաէկոլոգիական եւ հակաբնապահպանական գնահատականի արժանացնելու համար։

Լեւոն Գալստյան, աշխարհագրագետ,

Համահայկական բնապահպանական ճակատ ((ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

«Լուսանցք» թիվ 11 (401), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ruում:

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.