Թիվ 3 – սեպտեմբեր – 2002

ՀԱՅԵՐ

Թիվ 3 – սեպտեմբեր – 2002 

Անիշխանականությունը (Անարխիզմ) որպես Բնապաշտություն.

     Ներկայիս նյութախեղդ աշխարհը, որն ընդհամենը մի քանի հազարամյակներ է ինչ որդեգրել և առաջնորդվում է «մարդադիր օրենքներ»-ի թելադրանքով, արդեն շտապում է դրանք քաղաքական գաղափարական համակարգերով ու զինական  ճնշիչ գործողություններով աստվածայնացնել, միտումնավոր մոռացության տալով կամ տգիտորեն չիմանալով, որ «Արարչադիր օրենքներ»-ը թղթի վրա գրվելով և ավերիչ, լկտի պարտադրանքներով չեն ամրագրվում, ավելին՝ գործելու է «քաղաքական բումերանգի» պարտադիր հարվածը: Մարդկային այդ անամոթությանը այստեղ էլ, դեռևս, շարունակում է հակադրվել արարչությամբ օժտված, անջնջելի «չգրված օրենքներ»-ի ավանդական հզոր հոգևոր ներկայությունը…
    Երկնային Սրբազան Իշխանության՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻ հետևորդները, դարեդար աներկբա հակադրության մեջ են «մարդադիր (իրականում՝ մարդատյաց) օրենքներ»-ի հետևորդների հետ և սրանց կողմից որակվում են բազմապիսի պիտակներով, հատկապես՝ որպես անիշխանականներ՝ անարխիստներ: Սակայն, երբ բաց աչքերով ենք նայում իրականությանը, ապա նշյալ անիշխանականները չեն ճանաչում արհեստածին ու հակաբնական, հողայնացված մարդկային սահմանափակ ու իրավիճակային օրենսդրությունը և շարունակում են ճանաչել միլիոնավոր տարիներ՝ ի վերուստ ծինաբանորեն (գենետիկորեն) ամրագրված ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԸ՝ Արարչադիր Օրենսդրությունը:
     Մարդկային այս տեսակը, յուրաքանչյուր ազգի մեջ, այդ թվում՝ նաև հայերիս, ազգայնական էությամբ, մտածողությամբ, բարոյականությամբ ու կացութաձևով առաջնորդվող հավաքականությունն է, որն ամեն ազգի մեջ միջուկ սերուցքի՝ ինքնությունը պահպանողների, ապազգայինին դիմադրողների և ազգային առաքելությունն իրականացնողների դերն է կատարում: Այս հավաքականության ոչնչացումը հանգեցնում է տվյալ ազգի հոգևոր մարմնական կործանմանը՝ ձուլմանը այլերի հետ:
      Անիշխանականությունը բիրտ ավերիչ ուժի նկատմամբ՝ հատուկ է բոլոր բնածին ազգերին, հատկապես՝ Արարչածին Հայ Ազգին, որի Գենի մեջ դա ամրագրված է ի ծնե ի բնե և Հայության անկործանելիության գրավականն է, իսկ երաշխիքը կհանդիսանա ձևավորված ու կազմակերպված հայ ազգայնականությունը: Հայ ազգայնականների անիշխանական հաստատուն կեցվածքը միայն կչեզոքացնի Հայաստանն ու Հայությանը ոչնչացման դատապարտած՝ արհեստածիններից արտատպված ապազգային ու անբարոյական իրականությունը: Միայն հայ ազգայնական  Ոգե Գաղափարական Շարժումը կվերաբացահայտի ու կնպատակամղի հայի ներքին հզորությունն ու արարչական կարողությունները, որի կառուցած պետությունն ու հասարակարգն էլ կլինի ամենակատարյալը և բնականը:
    Հայկական անիշխանական գաղափարախոսությունը դժվարին, սակայն, պարտադիր ու պատվաբեր ճանապարհ ունի անցնելու և այն, ի դեմս հայ դասական ազգայնականության ներկայացուցիչների՝ վաղուց իր սերմերն է ցանում արդի հայ իրականության մեջ: Մինչ այժմ անիշխանական դրսևորումները երևակվել են անհատական կերպով՝ հայ առաջադեմ ու նվիրյալ մտավորականների, պետական և այլ գործիչների  կյանքի ու գործունեության միջոցով: Սրանք են, որ հանդիսացել են Ազգի Ցեղի ներքին շարժիչ ուժը և Նժդեհի բնորոշմամբ՝ ցեղը (Հայ Գենի բացարձակութ   յունն ու բացառիկությունը) կրել են իրենց մեջ, եղել են ցեղակրոններ:
     Հայ Արիական Միաբանության գաղափարախոսության առանցքը կառուցված է հենց անիշխանական գաղափարների հիմնարար սկզբունքների վրա: ՀայԱրիականությունն ինքն արդեն իսկ տիեզերաիմաստ երևույթ է և հակադիր է հողածնային մարդատյաց մարդակեր բնույթի ցանկացած արժեքի: Ազգայնական, անիշխանական գաղափարաբանությունը հենված է հավիտենարժեք հասկացությունների, ազգային և համատիեզերական համադրելի օրինաչափությունների վրա, ուստի անկասելի է շարունակական ԲՆԱՊԱՇՏԱԿԱՆ ընթացքը և բոլոր ձևախեղումները ժամանակավոր  երևույթներ են, խստագույնս պատժելի ՏԻԵԶԵՐՔԻ կողմից…

Հատվածներ Էդուարդ Հովհաննիսյանի «ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ» գրքից.

…Ազգային աշխարհայացք ունեցող բոլոր ժողովուրդները, և առաջին հերթին հայ ժողովուրդն, իր ազգային իղձերի իրականացման ճանապարհին անխուսափելիորեն բախվելու է անիշխանական վարքագիծ ընտրելու անհրաժեշտության հետ, քանզի, ինչպես տեսանք, անիշխանությունն ընդունված կարգից շեղվելն է և արդարության մեկ ուրիշ սկզբունքով ղեկավարվելը: Եթե մենք ղեկավարվենք ազգային արժեքներով ու շահերով, անխուսափելիորեն ստիպված կլինենք շրջանցել այն օրենքները, որոնք ազգային շահերը չեն պաշտպանում, կամ նրանց փոխարեն պաշտպանում են պետական շահերը՝ այդ պաշտպանությունը ներկայացնելով որպես ազգային շահերի պաշտպանություն:
       Մեր կարծիքով այստեղ անհրաժեշտ է քննարկել մի խնդիր, որի քննարկումը կամ ընդհանրապես տեղի չի ունենում և կամ էլ տեղի է ունենում՝ ելնելով աշխարհում ստեղծված քաղաքական մթնոլորտից, որը մեզ պարտադրվում է հարմարվել այդ մթնոլորտին և որդեգրել այն շինծու սկզբունքը, թե ապազգային լինելը առաջադիմություն է, իսկ ազգայնականությունը՝ հետամնացություն: Ավելին Հ. Յ. Դաշնակցության ղեկավարության ամենաբարձր մակարդակի վրա տեսակետներ են հայտնվում, թե մենք ազգային ենք, բայց ոչ՝ ազգայնական: Եկեք հստակություն մտցնենք այս խնդրի մեջ: Ազգային հասկացությունը կապ ունի երկրի և երկրի քաղաքացիների հետ: Ազգային կարող է լինել մշակույթը, եկամուտը, տնտեսությունը, կրթությունը, որը ցեղի հետ կապ չունի: Ազգային հասկացությունը օգտագործում է նաև աշխարհի ամենաապազգային երկիրը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները: Ազգային բանակ, ազգային շահեր, ազգային արտադրանք, ազգային առևտուր, ազգային ժողով, ազգային թատրոն հասկացությունները վերաբերվում են ամերիկյան անձնագիր ունեցող բոլոր քաղաքացիներին, անկախ ցեղային պատկանելությունից, անկախ նրանից, թե այդ անձը հրեա է, հայ, թե արաբ: Եթե մենք ասենք, թե ազգային կուսակցություն ենք, բայց ոչ հայ ազգայնականներ, նշանակում է ոչինչ չասել կամ ավելի ճիշտ չասել այն, ինչ մենք իրականում ենք և ինչ արձանագրված է մեր ծրագրի հետևյալ կետերում:
        «Հ.Յ.Դաշնակցության համար ազգը՝ իբրև պատմամշակութային, լեզվական և ընկերային-քաղաքական ուրույն ամբողջություն, հիմնական արժեք է»:
    «Ազգը մարդկային ընկերության զարգացման ամենակենսունակ միջավայրն է, ուր անհատը ձեռք է բերում հոգեմտավոր բարգավաճման լայն հնարավորություն, լիակատար հաղորդակցություն և սեփական կարողությունների զարգացման առավելագույն կարելիություն»:
    «Մերժելի է, սակայն, ազգային բացառիկության ամեն գաղափար և ազգայնամոլության ամեն երևույթ՝ իբրև մարդկային ընկերության բնական զարգացումն արգելակող դրսևորումներ»:
    «Հ.Յ.Դաշնակցությունը, հավատարիմ իր գաղափարաբանությանը, բոլոր ուժերով նվիրվում է բովանդակ հայ ազգի քաղաքական, տնտեսական, ընկերային և մշակութային շահերի պաշտպանությանը՝ ի խնդիր Ազատ հայի, Ազատ քաղաքացու և Ազատ Հայրենիքի կերտման»:
       Այստեղ ամեն ինչ ասված է: Մենք ցեղապաշտ չենք, ազգամոլ չենք, ճանաչում ենք բոլոր ազգերի ինքնուրույն գոյատևելու անկապտելի իրավունքները, բայց միաժամանակ չենք շփոթում ազգային պատկանելիությունը քաղաքացիական պատկանելիության հետ և մեզ համար ֆրանսիական, իսպանական, ամերիկյան, ռուսական, թուրքական անձնագիր ունեցողը ազգությամբ ոչ թե ֆրանսիացի է, իսպանացի, ամերիկացի, ռուս կամ թուրք, այլ՝ հայ:
       Այնուամենայնիվ, անհրաժեշտ է հստակեցնել ազգայինի և ազգայնականի տարբերությունը, որպեսզի մեկը չհամարվի դրական և ընդունելի, իսկ մյուսը՝ բացասական և անընդունելի վարդապետություն: Մենք առաջարկում ենք օգտագործել պաշտել բառի տարբերակը, այսինքն օգտագործել «ազգապաշտ» հասկացությունը, ինչպես մենք օգտագործում ենք գաղափարապաշտ, նյութապաշտ, իրավապաշտ, ցեղապաշտ բառերը, որոնց դրական կամ բացասական արժեք լինելը որոշվում է ոչ թե «պաշտությամբ», այլ նրանով, թե ի՞նչ ենք պաշտում: Եթե պաշտում ենք արդարությունը, օրենքը, հավասարությունը կամ Աստված, հազիվ թե որևէ մեկը կարողանա մեզ մեղադրել: Իսկ եթե մենք պաշտում ենք բռնությունը, անարդարությունը կամ թմրեցուցիչները, մեզ իրավունքով կարող են դատապարտել: Իսկ եթե մենք հայտարարում ենք, որ պաշտում ենք ազգը, որը մեզ համար հիմնական արժեք է, ապա որևէ մեկը չի կարող մեզ մեղադրել հանցագործության մեջ: Ուրեմն եկեք պայմանավորվենք, որ մեր ազգայնականությունը այն բնական ազգապաշտությունն է, առանց որի չի կարող գոյատևել ոչ մեր ազգը և ոչ էլ մարդկությանն անհրաժեշտ ազգային ներդաշնակ բազմազանությունը:
      Հայկական անիշխանության վառ արտահայտություն կարելի է համարել Գարեգին Նժդեհի կողմից ստեղծված ցեղակրոն գաղափարախոսությունը, որն ունի զուտ հայկական բովանդակություն: 2001թվականի հունիսի 8-ին Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայում տեղի ունեցավ Գարեգի Նժդեհի 115-ամյակին նվիված գիտական խորհրդաժողով, որը կազմակերպվել էր Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ և որին ներկա էին Հայաստանի վարչապետը, Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորներ, գիտնականներ և հասարակական գործիչներ: Նժդեհի կյանքին նվիրված վերլուծությունները կրում էին անաչառ բնույթ և նշում էին նրա արժանիքները գրականության, հռետորության, ազգային և քաղաքական բնագավառներում: Նշվում էր, սակայն, նաև նրա անիշխանական վարքագիծը կուսակցության և Հայաստանի կառավարության որոշումների նմատմամբ: Մինչդեռ Նժդեհի ամբողջ կյանքի փիլիսոփայությունը, ազգային և հասարակական վարքագիծը որոշվում էր նրա ցեղակրոն համոզմունքով, որը դժբախտաբար, այսօր շատերի համար մնում է անհասկանալի և առիթ է տալիս տարբեր սխալ մեկնաբանությունների համար: Հրեաները նույնպես իրենց ցեղակրոն են համարում, որովհետև երբ մի անձնավորություն հուդայական հավատք է ընդունում, ինքնաբերաբար համարվում է հրեա ցեղին պատկանող: Ճիշտ հակառակն է Նժդեհի ցեղակրոնությունը: Ցեղը նրա համար բարձրագույն և հիմնական արժեք է և հենց ցեղն է, որ մեր իսկական Աստվածն է:Այսինքն, ոչ թե կրոնն է ծնում ցեղը, այլ ցեղը՝ կրոնը: Ցեղակրոնության այս տարբերակը բացատրում է Նժդեհի կյանքի ճանապարհը: Եթե ցեղը նրա համար Աստված է, ուրեմն նրա շահերի պաշտպանությունը պետք է կատարվի ամեն գնով: Այստեղից էլ գալիս է Բյուրոյին հակադրվելը, Հայաստանի իշխանություններին չենթարկվելը, գերմանացիների հետ համագործակցելը: Սակայն ոչ մեկը չի կարող Նժդեհին մեղադրել, որ նա դավաճանել է իր Աստծուն՝ ցեղին: Նժդեհն այն մարդն էր, որ գծեց այն գիծը, որով պետք է քայլի հայ ժողովուրդը, հավասարակշռություն ստեղծելով ազգային և պետական շահերի միջև: Նժդեհի այդ փորձը մեզ այսօր շատ պետք է, որովհետև այսօր էլ պետական և ազգային շահերի պաշտպանության միջև ստեղծված չէ հավասարակշռություն: Եվ այդ հավասարակշռությունը ստեղծելու ճանապարհին կարող են տեղի ունենալ անիշխանական պոռթկումներ, այս անգամ՝ ազգայնականների կողմից, որոնք չեն ցանկանում ազգային շահերը ենթարկել պետական շահերին, իսկ ազգային օրենքը՝ պետական Սահմանադրությանը: Հայ մարդու նման ձգտումները բխում են նրա ազգային նկարագրից, որի մասին, իհարկե, կարելի է մի երկու խոսք ասել:
   …Մենք արդեն նշեցինք, որ հավատացյալների համար (խոսքը բոլոր կրոնների մասին է) Աստծո արքայությունն ուներ այն առանձնահատկությունը, ու նրա մեջ էր, ինչը նշանակում էր, որ մարդու ներքին աշխարհը Աստված կերտողին էր, որ այդ ներքին աշխարհը կատարելագործելու համար պետք չէ ո՛չ նոր և լավ Սահմանադրություն և ո՛չ էլ նոր կատարյալ վարչակարգ: Ընդհակառակը, կատարյալ վարչակարգ և Սահմանադրություն կերտելու համար անհրաժեշտ է կատարելագործել մարդու ներքին աշխարհը: Բայց ինչպե՞ս: Համենայնդեպս, ոչ բռնության ճանապարհով, ինչպես անում էին Ռուսսոները, Ռոբեսպիերները, Ստալինները, Հիտլերները և ուրիշ բռնակալներ, և ոչ էլ քրիստոնեության ճանապարհով, որը դուրս բերեց Աստծուն մեր ներքին աշխարհից ու տեղադրեց նրան դրսում, որտեղից նա թելադրում էր մեզ իր կամքը ոչ պակաս պարտադրաբար, քան թելադրում էին իրենց կամքը աշխարհիկ բռնակալները: Մեր կարծիքով, միակ ճանապարհը, մեր ներքին աշխարհին համապատասխանող արժեքների ընտրության ճանապարհն է, ինչն անխուսափելիորեն տանում է բազմաստվածության, քանզի խոսքը ոչ թե քրիստոնեության, մահմադականության, բուդդայականության կամ հուդայիզմի միջև ընտրություն կատարելու մասին է, այլ տարբեր բովանդակություն ունեցող Աստվածների ընտրության: Սիրո Աստված, բարության Աստված, արդարության Աստված, խորամանկության Աստված, ուժի Աստված և այլն:
    Եթե ընտրություն պիտի կատարվի աստվածների միջև, ուրեմն պիտի գոյություն ունենա այդ ընտրության դաշտը, ընտրության ազատություն, ինչը ոչ այլ ինչ է, եթե ոչ բազմաստվածություն: Այդ միտքը վառ արտահայտություն է գտել Լ. Շանթի «Հին աստվածների» մեջ, որտեղ քրիստոնյա աբեղան, փաստորեն, հրաժարվեց Հիսուսից ու գնաց սիրո աստծո հետևից:
     Հաշվի առնելով, որ հայ ժողովրդի նկարագիրը կերտվել է հեթանոսական ժամանակաշրջանում, կարելի է ենթադրել, որ ժողովուրդը կդիմի իր հին հավատքին, որ բարբարոսաբար ոչնչացրեց քրիստոնեությունը ընդունելուց հետո: Այդ սպասումներն արդարացվեցին…
Վերջաբանի փոխարեն.
     Այս ուսումնասիրությունն արդեն ավարտված էր, երբ հրավիրվեցի մի սեմինարի, որտեղ քննարկվում էին քաղաքակրթության, առաջադիմության, մշակույթների բախման և արժեքների միաձուլման հետ կապված հարցեր, որի ժամանակ պարզվեց, որ այդ հասկացությունների սահմանումներն անգամ բացակայում են և սեմինարի ամեն մի մասնակից օգտագործում էր իր սեփական սահմանումը, ելնելով տնտեսական, գիտական, մշակութային, կրոնական չափանիշներից:
  Իսկ մեր կարծիքով, զարգացման, առաջադիմության և մարդկության հասարակական ընթացքի միակ գնահատականը կարող է հենվել բնական արժեքները պահպանելու վրա: Այսինքն վարչակարգի, քաղաքակրթության, հասարակական շարժման գնահատականը այնքան ավելի բարձր է, որքան որ բարձր են բնական արժեքները պահպանելու նրա ջանքերը: Բոլոր կայսրությունները, քաղաքակրթությունները և կրոնները կործանվեցին՝ բնական արժեքները պահպանելու սկզբունքից հրաժարվելու պատճառով: Եգիպտոսը, Հռոմը, Բյուզանդիան, Պարթևների թագավորությունը, Արաբական խալիֆայությունը, Օսմանյան կայսրությունը, Խորհրդային Միությունը և ուրիշներ կործանվեցին, քանզի անբարոյական էին բնական արժեքների իմաստով: Եվ այդ անբարոյականության իմաստը կայանում էր նրանում, որ մարդկությունը չընդօրինակեց բնության ղեկավարման գլխավոր սկզբունքը, որը ազատությունը սահմանափակելու մեջ է: Բնությունը, օրինակ, սահմանափակել է ցածր ջերմաստիճանը    2730C, արագությունը՝ լույսի արագությամբ, սահմանափակել է  կենդանի կյանքի տևողությունը, բազմանալու ընդունակությունը և այլն: Իսկ մենք, որ որոշել ենք շտկել բնության սխալները մեր ազատությունների վրա գրեթե ոչ մի սահմանափակում չենք դրել: Այստեղից էլ մենք դառնում ենք անղեկավարելի և կործանման ենթակա: Եթե մեզ հաջողվեր, օրինակ, Հայաստանի հասարակական կյանքից դուրս բերել համատարած անբնական ցուցամոլությունը, հարստամոլությունը և իշխանամոլությունը, ապա մեր երկրում կարող էր վերականգնվել հասարակական և անհատական շահերի միջև հավասարակշռությունը: Բայց ինչպե՞ս: Սահմանափակումների ճանապարհով, որը չի գա ոչ ազատ շուկայից և ոչ էլ ժողովրդավարությունից, որոնք տրվել են միայն ուժեղներին՝ թույլերն ճնշելու և ոչնչացնելու համար:

«Աշխարհն այնպիսին, ինչպիսին պետք է լինի» գիրքը փոփոխություններ է առաջարկում.

 Ամերիկյան հայտնի լրագրող և Նյու-Յորքում ու ՄԱԿ-ում
«Արմինյըն Միրոր Սփեքթեյթըր»շաբաթաթերթի թղթակից Ֆլորենս Ավագյանն այդ թերթի հունվարի 24-ի համարում անդրադառնում է Նյու-Յորքում գտնվող
«ՄԱԿ-ի ուսումնասիրությունների ֆորում, աշխարհի վերաքարտեզավորման ծրագիր» անկախ հրատարակչական կենտրոնի կողմից լույս ընծայված մի չափազանց հետաքրքրական գրքի, որտեղ փորձ է արվում վերանայելու ներկա աշխարհի 191 երկրների և 74 տարածքների սահմանները: Գիրքը կոչվում է .«Աշխարհն այնպիսին, ինչպիսին պետք է լինի: Ուղղելով պատմության սխալները»: Հեղինակը Հնդկաստանի հարավում (Կերալայի մոտակայքում) ծնված քրիստոնյա հռչակավոր գիտնական Ջորջ Թոմաս Կուրիանն է, որը հանրագիտարանների միջազգային ընկերության նախադահն է և 19 հանրագիտարանների ու 20-ից ավելի տեղեկատու գրքերի գլխավոր խմբագիրը: «Աշխարհում չափազանց շատ երկրներ կան և դրանց կեսից ավելին ապօրինի են»: Նման բավական համարձակ նախադասությամբ է սկսում նա իր շարադրանքը, ընդգծելով, որ աշխարհի վերաքարտեզագրման իր տարբերակը հիմնված է ազգային, տրամաբանական և պատմական գործոնների վրա: Ըստ նրա, իդեալական նոր քարտեզի վրա պետք է լինեն 101 երկրներ, որոնցից 17-ը՝ նորակազմ, իսկ 2-ը՝ կղզի կոնֆեդերացիաներ: Ուսումնասիրության մեջ գլխավոր փոփոխությունները Արաբիայի Հանրապետության ստեղծումն է (բոլոր սուլթաններին, շեյխերին և թագավորներին նա վերացնում է՝ ամրապնդելով Արաբական թերակղզու բոլոր երկրների կապը), Հունաստանի և Հայաստանի ընդարձակումն՝ ի հաշիվ 500 տարիների ընթացքում Թուրքիայի կողմից հափշտակված տարածքների: Բառեր չխնայելով՝ հեղինակը թուրքերին համարում է «վամպիր»(արնախում), որն ավելի քան 700 տարի շարունակ հետևողականորեն ծծել է ուրիշ ազգությունների և ցեղերի արյունը: «Թուրքիայի տարածքի ամեն մի թիզը գողացած է ուրիշներից», գրում է Կուրիանն, ավելացնելով, որ հետևյալ ազգերը տուժել են թուրքերի կոտորածներից և հափշտակություններից. հայերը, քրդերը, սիրիացիները, հույները, ալբանացիները, բուլղարացիները, կիպրացիները, մալթացիները, ռումինացիները, մակեդոնացիները, սերբերը, բոսնիացիները, կրետեցիները, վրացիները և հունգարացիները, որոնցից ամեն մեկն էլ քաղաքակրթության առումով բարձր է թուրքերից: Հեղինակը թուրքերին է վերագրում պատմության ամենաբարբարոս և ամենաանմարդկային ցեղասպանությունները, ներառյալ 1,5 միլիոն հայերի, Անատոլիայում միլիոնավոր հույների և 1973-ին հազարավոր կիպրացիների կոտորածները: Աշխարհի իդեալական քարտեզում արևելյան Թուրքիան վերադարձվում է Հայաստանին, հարավայինը՝ քրդերին, իսկ Անատոլիան և եվրոպական Թուրքիան (ներառյալ Ստամբուլը)՝ Հունաստանին: Հայաստանի մեջ է մտնում նաև Լեռնային Ղարաբաղը՝ ներառյալ Քելբաջարը: Նախիջևանի հարցում հեղինակը գտնում է, որ «Հայաստանի հետ տարաձայնությունները դեռ մնում են»: Նոր պետությունների թվում նա նշում է Քրդստանը, Տիբեթը, 8 նոր պետություններ Աֆրիկայում, Իսթ Ինդիզ Հանրապետությունը (Ինդոնեզիայի մի մասի ներառությամբ), Կենտրոնական Ամերիկայի Հանրապետությունը (Կենտրոնական Ամերիկայի բոլոր երկրների մասնակցությամբ) և Կարիբյան դաշնությունը (ներառյալ բոլոր կղզիները՝ բացի Կուբայից): Ճապոնիային նա համարում է ամեն առումով «իդեալական երկիր», Վիետնամին՝ «իսկական հերոսական և վավերական», իսկ ԱՄՆ-ին՝ «հսկա մի երկիր, որին գաճաճներն են առաջնորդում»: Նա նաև կանխատեսում է, որ Ռուսաստանը դարձյալ գերհզոր երկիր կդառնա առաջիկա 100 տարիների ընթացքում: Լրագրողի հետ հեռախոսազրույցում հեղինակը նշել է, որ նպատակը եղել է «լույս աշխարհ բերել ազգերի պատմության մեջ մինչև այժմ չընդունված նոր տարրեր, որոնք ցարդ աննշմարելի են եղել»: «ՄԱԿ-ի ուսումնասիրությունների ֆորում» կենտրոնը բաղկացած է 50 անդամներից, որոնք իրենք են ֆինանսավորում իրենց հրատարակությունները:                                                                «Ազգ», 21 փետրվար, 1998թ.
Հ. Գ.  Հիշյալ գրքի աշխարհի վերաձևավորված քարտեզում Հայաստանը գծագրված է 551 653թթ. սահմանների մեջ, որը  մեզ մոտ տարակուսանք է առաջացնում: Իսկ ինչու՞ հենց հատկապես այդ տարիների: Իհարկե, մենք շնորհակալ ենք հեղինակից ճշմարիտ վերաբերմունքի համար, սակայն, այդ ճշմարտությունը դեռևս մասնակի է և լուրջ սրբագրման կարիք ունի:
Հայտնի է, որ թուրքերը մեծ վայնասուն են բարձրացրել այդ գրքի առումով, բայց սա դեռ սկիզբն է, նրանց լուսնահաչը դեռ գուժելու է իրենց վախճանը: Յուրաքանչյուր մարմին, կլինի տիեզերք, մոլորակ, մարդկություն, ազգություն, թե մի պարզ արարած, բոլորն էլ ինքնամաքրման խնդիր են լուծում ՝ ոչնչացումից խուսափելու համար, և այդ օրը հեռու չէ: Մարդկությունը  բնական ընթացքով մաքրվելու է տզրուկ ու արհեստածին ազգություններից…                
  «Հայ-Արիներ»-ի խմբագրություն

Հ ա յ ա ս տ ա ն ը
որպես տարածաշրջանային
գերտերություն
     Հայության ներկա հոգևոր մշակութային, սոցիալ տնտեսական, քաղաքական գաղափարական վիճակը չի արտացոլում Հայ Ազգի առաքելության իրական պատկերը և շատ շուտով այն կերպարանափոխվելու է … Հիսուսյան 21-րդ դարը ամենադաժանը լինելով հանդերձ՝ կարգավորելու է մարդկության հիմնախնդիրները, ամբողջապես վերափոխելու է համաշխարհային արժեքային համակարգը, որի ընթացքում հսկայաբար մեծանալու է Հայաստանի ու Հայության դերն ու նշանակությունը և մենք հիմք ենք դնելու նոր քաղաքակրթությանը՝ վերականգնելով ԱՐԱՐՉԱԴԻՐ ու մնայուն  ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԸ:

Այս գրառումը հրապարակվել է Հայեր, Տպագիր Մամուլ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։