Թիվ 29 – հ.2 – 2004

ՀԱՅ-ԱՐԻՆԵՐ

Թիվ 29 – հ.2 – 2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅ-ԱՐԻԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱԿ) ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ – ԱՐՄԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է

     2003թ.-ի դեկտեմբերի 8-ին, ՀՀ Արդարադատության նախարարությունում վերագրանցվեց Հայաստանի Հայ-Արիական կուսակցությունը (մինչև վերագրանցումը՝ Հայ Արիական-Ցեղապաշտական կուսակցություն (ՀԱՑԿ), որը պետական գրանցում էր ստացել 1998թ.): Չնայած «փոքրիկ» բարդություններին, այնուամենայնիվ Հայաստանի քաղաքական դաշտն ունեցավ ընդգծված ազգայնական-արմատական կառույց, որը վերջին տարիներին եռանդուն գործունեություն է ծավալել ինչպես Հայաստանի ազգայնական, այնպես էլ առհասարակ՝ հասարակական-քաղաքական դաշտի մեջ: Հայաստանի ՀԱԿ-ն ու «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցությունը ամենավերջին վերագրանցվողները եղան…
      Հայ Արիական կուսակցության գրանցման թիվն է՝ 211.172.02289, իսկ վկայականի համարը՝ 03Ա 062993:
      Հայ Արիական կուսակցությունը Հայ Արիական Միաբանության կառույցներից է, և ՀԱՄ-ի քաղաքական թևն է:

Հատված՝ Հայաստանի Հայ-Արիական կուսակցության կանոնադրությունից
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
       – 1.1. Հայաստանի ,Հայ – Արիական» կուսակցության հապավումն է ՀՀԱԿ (այսուհետև՝ կուսակցություն)£ Կուսակցությունը գործում է սեփական ծրագրի և կանոնադրության հիման վրա, Հ.Հ. Սահմանադրության, Հ.Հ. օրենքների շրջանակներում£
- 1.2. Կուսակցությունը գործում է գաղափարական հենքով միավորված, ազգային օրենքների և նախաձեռնությունների ազատ դրսևորման սկզբունքներով, օգտվում է Հ.Հ. Սահմանադրության, Հ.Հ. օրենքների ընձեռած բոլոր իրավունքներից, կամավորության, հրապարակայնության և ինքնակառավարման սկզբունքներով և կրում է պարտավորություններ:
- 1.3. Կուսակցությունը հասարակական, քաղաքական կազմակերպություն է, որն իր էությամբ ազգային պետականամետ ուղղություն ունի և հենվում է ապադասակարգային, վերկրոնական սկզբունքների վրա:
- 1.4. Կուսակցությունն աշխատում է ընտրությունների միջոցով ապահովել իր ներկայացուցչությունը պետական կառավարման օրենսդիր ու գործադիր մարմիններում, պետական և ազգային քաղաքականության մշակմանն ու իրագործմանը մասնակից լինելու մղումով:
- 1.5. Կուսակցության գաղափարախոսության հիմքում ընկած են ավանդական ազգային ու առաքինի համամարդկային արժեքները, մարդ-անհատ, ազգ-ժողովուրդ, բնօրրան-հայրենիք հասկացությունները: Կուսակցությունը կամավոր հիմունքներով միավորում է հանրապետության քաղաքացիներին՝ հանուն իր ծրագրային նպատակների իրագործման:

2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
- 2.1. Կուսակցության գերագույն նպատակն է՝ կերտել ազատ, անկախ, միացյալ և հզոր Հայաստան, միասնական ու բարգավաճ ազգ: Կուսակցությունը հետամուտ կլինի հետևյալ խնդիրներին.
       *երկրի ներսում նպաստել հայկական արժեքային համակարգի հաստատմանը և դրանից բխող Օրենքի գերակայությանը,
     *նպաստել հանրության գիտակցության մեջ ազգային, պետական մտածելակերպի արմատավորմանը, հոգևոր-բարոյական, հայրենասեր սերնդի ձևավորմանը,
       *օժանդակել հայոց պատմության, լեզվի, հինավուրց մշակույթի, այլ ազգային արժեքների և կրթական համակարգի պաշտպանությանը, հայագիտության առաջնթացին,
   *օժանդակել հայոց բանակի գաղափարական ազգայնականացմանը, ազգային ու պետական անվտանգության և պաշտպանական համակարգերի հզորացմանը,
    *հետամուտ լինել Հայ Դատի ճանաչմանը, այդ թվում՝ Արցախի հիմնախնդրի վերջնական կարգավորմանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հայկական հողերի վերաբնակեցմանը, հոգևոր-մշակութային, տնտեսական յուրացմանը,
զարգացնել երկրի բովանդակ տնտեսությունը, նպաստելով ռազմավարական նշանակության ոլորտներում պետական կառավարման կամ պետության գերիշխանության հաստատմանը, ազգային արտադրողների և գործարար շրջանակների հզորացմանը,
     *պաշտպանել համայն հայության շահերը, որտեղ էլ որ նրանք գտնվեն, նպաստել համահայկական կառույցների ձևավորմանը, Հայաստան-Սփյուռք բազմակողմանի կապերի ամրապնդմանը:

       ,Հայ-Արիներ»-ի էջերում կանդրադառնանք նաև ՀՀԱԿ-ի ծրագրին ու գործունեությանը: 

ՈՒ Խ Տ Ա Գ Ի Ր Ք (գիրք առաջին)  Ծ Ա Գ ՈՒ Մ Ն Ա Ր Ա Ն
(Արարատյան Դիցաբանություն)

սկիզբը՝ թիվ 11(22),12(23),13(24),14(25),15(26), 16(27), 1(28)-ում)

ՆԱՎԱՍԱՐԴ
    Արարատի հարավային սահմաններից գուժկան եկավ Հայկի մոտ և հայտնեց նրան.
      – Ո՜վ, Արյաց արքա՛, գիտցիր, որ տիտանյան Բելը գալիս է Արարատի վրա հավերժական քաջերով և երկնադեզ հսկաներով:
     Հայկը սպառազինվեց, վերցրեց իր Թուր-Կեծակին, հե- ծավ իր հրեղեն ձին, ապա կանգնեց հրապարակում և կանչեց.
     – Ո՜վ, Արինե՛ր, ո՜վ, երկրային աստվածնե՛ր, տիտանյան Բելը գալիս է մեր վրա իր անթիվ զորքով: ԵՎ ես իմ Թուր-Կեծակիով ելնում եմ Բելի դեմ: Ով ձեզանից կցանկանա հաղթության բերկրանքը կիսել ինձ հետ, թող միանա ինձ:
        ԵՎ ամեն կողմից հավաքվեցին Արիները: Մշակը իր հողը թողեց եկավ, որմնադիրը իր մուրճը գցեց եկավ, դարբինը իր դազգահը թողեց եկավ, դեռահասը իր խաղը թողեց եկավ, ծերունին իր թզբեհը թողեց եկավ: Եկան հազար- հազարներ, եկան ձիով ու ոտքով, եկան սրով, նիզակով, եղանով, փայտով՝ ով ինչ ուներ:
      Նայեց Հայկը այդ կամավոր ռազմիկների բազմությանը    և դիմեց նրանց.
       – Ո՜վ, Արի քաջե՛ր, ձեր նվիրումը արժանի է գովեստի, ձեր ոգու զորությունը արժանի է փառաբանումի: Բայց ես չեմ կարող ամբողջ Արարատը զենքի կապել: Հո օրհասը չի պատել Արարատին, որ մեր վերջին արյունը զոհաբերենք: Թե մշակը կտրվի հողից, ո՞վ պիտի հաց աճեցնի, թե դարբինը իր դազգահը լքի, ո՞վ պիտի սուր և խոփ կռի, թե ծերունին ռազմադաշտ ելնի, ո՞վ պիտի թոռներին նախնյաց փորձը փոխանցի:  Ես ինքնազոհողության չեմ գնում, այլ գնում եմ իմ սուրը պսակելու փառահեղ հաղթությամբ: Թող ինձ հետ գան զորավորներից զորավորները միայն:
     Հայկի վճիռը հավանեցին Ցեղի նահապետները: Բայց   ո՞ւմ նախապատվություն տալ: Ո՞վ իրեն զորավոր չի համարում: Արդեն իրենց զորավոր ճանաչելով է, որ բոլորը իրենց զենքերով եկել են այստեղ: ԵՎ ոչ մեկը չի ընդունում մյուսի առավելությունն իր զորության նկատմամբ:
        Խոհերի մեջ ընկավ Հայկը: Առանձնացավ և միտք արեց, թե ինչպես և ում ընտրի: Նա բարձրացավ Արագած:  Արագածի գագաթին խարույկ վառեց, զոհ մատուցեց ու կանչեց.
     – Ո՜վ, Հայր Արա՜, ո՜վ, Ամենազոր Վահա՛գն, օգնիր ինձ՝ երկրային աստվածների միջից զորավորներին ընտրել, բայց այնպես, որ մյուսները չվիրավորվեն:
      ԵՎ Վահագնը հայտնվեց Հայկին ու ասաց.
    – Ո՜վ, Հայգ Արմենների առաջնո՛րդ, իմաստուն վճիռ ես կայացրել՝ ուր ոգին է առաջնորդում, այնտեղ քանակը, քարը, երկաթը կորցնում են իրենց արժեքը: Ոչ թե քանակով, այլ ոգու գերագույն զորությամբ գնա պատերազմ: ԵՎ որպեսզի անարդար չլինես, դու ինքդ մի ընտրիր. թող որ իրենք իրենց մեջ որոշեն ամենազորեղներին և որոշեն մրցույթով: Թող մրցեն ուժի, ճարպկության, հնարամտության մեջ, և հաղթողների սուրը ես ինքս կօծեմ ու նրանց բազկին ես խաչ-պատերազմին կդնեմ:
      ԵՎ Վահագնը Հայկին տվեց մի մեծ ջահ, որի բոցերի մեջ Հայր Արայի օրհնությունը կար: Հայկը, ջահը ձեռքին, իջավ Արագածից և գնաց դեպի Հավերժական քաղաք՝ Էրեվան:
     Հայկը Արայի օրհնությամբ օծված ջահը ձեռքին կանգ-   նեց հրապարակում: Բոլորը անհամբեր նրա որոշմանն էին սպասում, և ամեն մեկը հույս ուներ, որ ինքը ընտրյալենրի մեջ պիտի լինի: Բայց Հայկը դիմեց բազմությանը և ասաց.
      – Ո՜վ, քաջ Արիներ, Ամենազոր Վահագնի կամքով կազմակերպում եմ Նավասարդյան խաղ-մրցույթ: Բոլորը թող մասնակցեն և ցուցադրեն իրենց զորությունը: ԵՎ հաղթողները կստանան Վահագնի աստվածային օծումը և խաչ-պատերազմին՝ ձախ բազկին: Իսկ Արագածից բերված այս ջահը, ուր արարչական կրակն է վառվում, թող բոցկլտա մրցող քաջերի գլխավերևում, որպես Հայր Արայի օրհնության խորհուրդ:
    Արիները հավանեցին այդ որոշումը, որ Վահագնից էր գալիս: ԵՎ եկան քաջեր Արարատի տարբեր գավառներից:  Եկան քաջեր և Արարատից դուրս Արի ազգերից՝ եկան Արամի որդիներն ու թոռները Արևելքից, Արևմուտքից, Հարավից և Հյուսիսից:
        Քաջերի տոնահանդես էր Հավերժական Քաղաքում, համաարիական Նավասարդյան խաղեր, որ ձոնված էին Վահագնին և հովանավորվում էին Վահագնի կողմից: ԵՎ ամեն մի քաջ փառաբանում էր Վահագնին, ապավինում Վահագնի զորությանը և ակնկալում էր հաղթանակ:
    Հազարավոր Արիներ էին հավաքվել դիտելու քաջերի զորության մրցույթը: Գուսանները ձոներ էին հյուսում Վահագնին և մրցող քաջերին. ջահել հարսներն ու աղջիկները իրենց երգով ու պարով քաջալերում էին մրցող քաջերին:
        Մրցակիցները փառաբանեցին Վահագնին, իրենց երդումը տվեցին Ամենազոր Աստծուն: ԵՎ մրցույթը սկսվեց: Ամենատարբեր մրցաձևերի ու խաղերի մեջ էին մտել: Մրցողներից ամեն մեկը ձգտում էր Վահագնի ընտրյալը լինել և ամբողջ իր զորությունը դնում էր մրցումի մեջ:
    Բազմությունը քաջալերում էր մրցողներին բացականչություններով, երգ ու պարով: ԵՎ կարծես մոռացել էին թե՛ Բելի մասին և թե՛ Բելի անհամար զորքի մասին, որ արշավում էր Արարատի վրա:
        Լուրը հասավ Բելին, թե Արիները մեծ Նավասարդ են տոնում. մեծ մրցամարտ է Էրեվանում, որն էլ ուղեկցվում է երգ ու պարով: Երկյուղեց Բելը: «Ես իմ անհամար զորքով գնում եմ Արարատն ավերելու, իսկ այդ աստվածները խրախճա՞նք են անում» – զարմացած ասաց նա:
        Սարսափել էին և տիտան հսկաները: Նույնիսկ խորհուրդ տվեցին Բելին՝ հաշտվել աստվածների հետ և խաղաղությամբ վերադառնալ իրենց երկիրը: Բայց Բելը մերժեց.
     – Ես այս անհամար զորքով եկել եմ հաշտությո՞ւն կնքե-  լու համար: Բա աստվածները ինձ չե՞ն ծաղրի:
       Իսկ Արարատի Հավերժական Քաղաքում շարունակվում էին համաարիական Նավասարդյան խաղերը: Մրցումները վերջացան մայրամուտից առաջ: Հաղթող հսկաները շարվեցին Արորդյաց տաճարի առջև: Հոգնած էին նրանք, բայց հպարտ էին ու երջանիկ՝ նրանք Վահագն Աստծո ընտրյալներն էին:
       Վահագնը ինքը օծեց հաղթողների սրերը և արևի ճառագայթներով նրանց ձախ բազուկներին դաջեց խաչ-պատերազմին:
        Ժողովուրդը ցնծության մեջ էր. փառաբանում էր հաղթող քաջերին և մաղթում հաղթանակ տիտանյան Բելի դեմ:
     ԵՎ Հայկի սակավաթիվ զորախումբը, օծված Վահագնի զորությամբ, արշավեց դեպի հարավ՝ Բելի դեմ: Նրանց հետ էին նաև երկու աստվածային արալեզները:
       ԵՎ ամբողջ ճանապարհին նրանց սիրտը լցնում էին դաշտերի շունչը, հարազատ լեռների սեգությունը, նրանց օրհնում էր հայրենի երկինքը: ԵՎ ամենուր նրանք զգում էին, տեսնում էին, լսում էին.
     – Հաղթությո՜ւն, – աղոթում էին մայրերն ու կույսերը նր-  անց համար:
      – Հաղթությո՜ւն, – երգում էին մանուկները:
      – Հաղթությո՜ւն, – ղողանջում էին զանգերը:
        Բոլորը ամենուր գոչում էին. «Ձեզ հե՛տ ենք, Արի քաջե՛ր, առա՜ջ հաղթական»:
       Օ՜հ, ի՜նչ զորություն: Էլ ի՞նչ թշնամի այս ամբողջական զորության դիմաց: ԵՎ Հայկը Արի իր նվազ զորքից հազարապատիկ ավել զորքի դեմ հազարապատիկ ավել զորությամբ մարտի էր ելնում:

Հ Ա Յ Կ Ի   ԵՎ   Բ Ե Լ Ի   Պ Ա Տ Ե Ր Ա Զ Մ Ը

    Հայկը, իր սակավաթիվ հսկաներով, հասավ մանր ձկ- ներով հարուստ աղի լճին և ապա դիրք գրավեց բարձր լեռների արանքում գտնվող մի բարձունքի վրա: Այդտեղից պարզ երևում էր Բելի բանակը: Երկնքի աստղերին հաշիվ կար, տիտան զինվորներին հաշիվ չկար:
       Հայկը հավաքեց իր զորականներին և այսպես դիմեց նրանց.
      – Ո՜վ, իմ քաջ զինակիցնե՛ր, թե մենք մեր Հողում պարտվենք Չարիին և մենք մեր Հողում ստրուկ լինենք նրան՝ աններելի է դա, ամոթի խարան: Բա Աստվածները դա մեզ կներե՞ն, մեր նախնիները չե՞ն անիծի մեզ: Ի՞նչ փույթ, թե Բելը անթիվ-անհամար զորք է կուտակել, ի՞նչ փույթ, թե նրան Վիշապն է օծել: Չէ՞ որ Մայր Հողի ուժն է առկայծում մեր սրտերի մեջ, սուրբ նախնիների անմահ ոգիները՝ անպարտելի ուժ, մեզ են զորակցում, մեզ հետ են Արայի հայրական Օրհնանքը, Վահագնի Զորությունը, մեր երկրի Արևը: Էլ ի՞նչ թշնամի, էլ ի՞նչ բազմություն՝ պարզապես փքված ձյունե մեծություն, որ ջուր է դառնում զորության բոցից:
     Ապա Հայկը հայացքով որոնեց Բելին տիտանյան զին-   ված ամբոխի մեջ: ԵՎ նկատեց բանակի թիկունքում, բլրի վրա կանգնած ընտրյալ հսկաների խումբը, որ բավական երկար տարածությամբ անջատված էր զինված ամբոխից: ԵՎ այդ հսկաների մեջ նա ճանաչեց Բելին, որ գլխին կրում էր երկաթե սաղավարտ՝ արքայական տարբերանշանով, թիկունքի ու լանջի վրա ուներ պղնձե զրահ, սրունքների ու թևերի վրա՝ պահպանակներ, մեջքին կապել էր գոտի՝ ձախ կողմից կախված կեռ սրով. աջ  ձեռքում բռնել էր հսկայական նիզակ, իսկ ձախում՝ վահան:
       ԵՎ Հայկը իր հուժկու ձայնով կանչեց.
      – Հե՜յ, տիտանյան Բել, ո՞ւր  ես հավաքել այս ամբոխը եկել մեր Հողի վրա բազմել: Վերցրու՛ քո բանակըþ չքվի՛ր այստեղից, քանի դեռ սուրս չեմ հանել պատյանից:
       Ծիծաղեց Բելը և ասաց.
     – Ո՜վ, Հայգ Արմենների արքա՛, մի խումբ որսորդներով որսի՞ ես ելել, թե՞ հնազանդության ուխտավորներով եկել ես ինձանից խաղաղություն աղերսելու:
       Բարկացավ Հայկը Բելի ամբարտավանության վրա և ասաց.
     – Տիտանյան Բե՛լ, նվազ է իմ զորախումբը, բայց աստվածների զորախումբ է: ԵՎ աստվածները «Խաղաղություն» բառը սրի ծայրով են փորագրում:
      Ասաց, պատյանից հանեց թուր-կեծակին ու կանչեց Վահագնին: ԵՎ ինչպես կատաղի լեռնային գետակ, Հայկի քաջերի զորախումբը մխրճվեց տիտանների մեջ:
      Երբ երկու կողմերի հսկաները իրար են հասնում, և սկս- ում է ահեղ ճակատամարտը, երկրի վրա սարսափելի դղրդյուն է բարձրանում: Հսկաները իրենց ահռելի գրոհի թափից միմյանց վրա ահ ու սարսափ էին տարածում: Երկու կողմից հաղթանդամ զինվորներ էին սրահարվում ու գետին տապալվում: Ինչ տիտաններինն էր՝ ամեն ընկածի փոխարեն տասը նորերն էին գալիս: Ինչ աստվածներինն էր՝ ամեն ընկած զինվորի լիզում էին երկու արալեզները ու կենդանացնում, և նրանք առավել զորացած, մարտի էին նետվում:
    Վիշապն էր հովանավորում տիտաններին: Վահագն էր շարժում բազուկն աստվածների ու նրանց աչքերում արևներ վառում:
     Հայկը հնձում էր տիտաններին իր թուր-կեծակիով, հա- զար-հազար մարդ մի սայրն էր սպանում, հազար-հազար մարդ մյուս սայրն էր սպանում, հազար-հազար մարդ ճառագումն էր այրում: ԵՎ տիտանները սարսափած փախչում էին Հայկի առջևից: ԵՎ Հայկը եկավ կանգնեց Բելի դիմաց ու ասաց.
     – Հե՜յ, տիտանյան նենգ արքա՛, քո ամբոխին աստվածների սրի բաժին ես արել, իսկ ինքդ թաքնվել ես թիկունքո՞ւմ: Սուրդ հանի՛ր պատյանից և դո՛ւրս եկ ասպարեզ մենամարտելու ինձ հետ:
        Բելը սարսափեց Հայկին տեսնելով և քծնական ժպիտով դիմեց նրան.
      – Ո՜վ, Արյաց արքա՛, մեծդ աստվածների մեջ, մեղմիր քո ցասումը և սուրդ դիր պատյան. եկ հյուրասիրվիր իմ վրանում, հանգստացիր և հետո, եթե կամքն է իմ ու քո Աստվածների, կմենամարտենք:
     – Ո՛չ, – մերժեց Հայկը, – պատյանից հանված սուրը ետ պատյան չի դրվի, դա է բնույթը աստվածների:
       ԵՎ սկսվեց մենամարտը աստված Հայկի և տիտան Բելի միջև: Ահեղ կռիվ էր: Երկիրն էր դղրդում նրանց ոտքերի տակ. սրերի զարկից կայծեր էին թռչում և մինչև երկինք հասնում, միախառնվում արևի բոցին. նրանց գոռոցից օդն էր թունդ առնում:
        Երկար էին կռվում, բայց ոչ մեկը չէր հաղթում: Հայկը հեշտությամբ կասեցնում էր Բելի զարկերը: Ահեղ էին Հայկի զարկերը: Հայկի զարկից Բելը ընկնում էր, բայց նորից ոտքի էր կանգնում և շարունակում կռիվը: Զարմանում էր Հայկը, թե ինչո՞ւ իր թուր-կեծակին չի վնասում Բելին, ինչո՞վ է կախարդված Բելը:
        Նրանք կռվեցին մինչև մութն ընկնելը: Մութին երկու բանակները բաժանվեցին իրարից, գնացին հանգստանալու, որ առավոտյան լույսով նոր մարտի ելնեն: Երկու կողմի հոգնած զինվորները խոր քուն մտան: ԵՎ միայն երկուսը քնած չէին: Բելը զոհ էր մատուցում իր Աստված Վիշապին, աղոթում էր նրան, խնդրելով պահպանել իրեն Հայկի զարկերից: Իսկ Հայկը զոհ էր մատուցում իր Աստված Վահագնին և դիմում նրան.
      – Ո՜վ, Ամենազոր Վահա՛գն, ասա ինձ՝ ինչո՞վ է կախարդված Բելը, որ իմ թուր-կեծակին խոցում է նրան, բայց չի վնասում:
       ԵՎ Վահագնը ասաց.
     – Ո՜վ, երկրային աստված Արիի արժանավոր ժառա՛նգ, Բելը չի կախարդված, քո սուրն է կախարդված: Հայր Արայի կամքով քո թուր-կեծակին քո արյան դեմ կորցնում է իր զորությունը, իսկ Բելի մեջ քո հոր արյունն է: Բելին միայն մի կայծ-նետով կարող ես սպանել:
       ԵՎ Վահագնը մի կայծ-նետ տվեց Հայկին:
      Առավոտյան հենց որ արևը ծագեց, երկու կողմի հսկա-  ները նորից կպան իրար: ԵՎ նորից հողը դղրդաց հսկաների ոտքերի տակ: Բելը, վախենալով Հայկից, ավելի մեծաքանակ հսկաների խմբի մեջ էր թաքնվել:
       Հայկը տիտան զինվորներին աջ ու ձախ կոտորելով, մոտենում է Բելին: Հսկաների խմբի մեջ նկատում է թաքնված Բելին. մինչև վերջ ձգում է իր լայնալիճ, հզոր մայրափայտյա աղեղը և կայծ-նետն արձակելով՝ ուղիղ հարվածում է Բելի կուրծքը զրահավորող պղնձե տախտակին: Նետասլաքը շեշտակի թափով անցնում է զրահը, Բելի թիկունքից դուրս գալիս և խրվում հողի մեջ: Ամբարտավան Բելը մսե արձանի նման տապալվում է գետին և շունչը փչում:
     Բելի զինվորները, տեսնելով իրենց արքայի կործանու-   մը, խուճապահար դիմում են փախուստի: Հայկը դիմում է տիտաններին և ասում.
      – Լսե՛ք ինձ, տիտաննե՛ր: Հայր Արան աստվածներին իրենց Հողն է տվել, տիտաններին՝ իրենց Հողը: Ապրեք խաղաղությամբ ձեր Հողի վրա: Բայց թե մեկ էլ սրով Արարատ եկաք՝ նայեք ձեր արքային և խղճացեք ձեր օրը:
        Փառահեղ հաղթությամբ վերադառնում էին պատերազմից Հայկյան քաջերը: Ամենուր նրանց գովքն էին անում, ամենուր  երգ ու պարով էին դիմավորում նրանց:
     Հայկյան զինվորները ամեն տեղ մեծ պատվի էին արժանանում, և ամենքը նրանց Հայկյան քաջեր էին անվանում: ԵՎ այրերը երազում էին Հայկյան զինվոր լինել: ԵՎ ամեն տարի մեծ Նավասարդ էին սարքում, հույս ունենալով իրենց հաղթությամբ Վահագն Աստծո օծումը ստանալ և դառնալ Հայկյան զինվոր: ԵՎ ամեն կին երազում էր Հայկյան զինվորի մայր լինել:
        ԵՎ Հայկը ամուսնացավ գեղեցիկ Նանեի հետ և շատ զավակներ ունեցավ: ԵՎ ամեն ծնվող զավակի համար մի ծնունդի ծառ էր տնկում: Հետևելով Հայկին, Արիները սկսեցին նույնպես ծնունդի ծառեր տնկել իրենց նորածին որդիների համար:
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ
        Երկար, շատ երկար էր կառավարում Հայկը Արարատյան Արիներին՝ Հայգ Արմեններին: Հայրական հոգատարությամբ և աստվածադիր օրենքներով էր կառավարում նա: Հայկը սիրում էր ամենքին և ամենը: ԵՎ նրա սիրտն ու տան դուռը միշտ բաց էին բոլորի համար: Արմեններն էլ սիրում ու պաշտում էին Հայկին և Արմենների հայր անվանում: ԵՎ այնքան մեծ էր Արմենների պաշտամունքը Հայկի նկատմամբ, որ ամեն զոհ մատուցելիս, Անմահ Աստվածների հետ մեկտեղ փառաբանում էին նաև Հայկին, որ Հայգ Արիի պատկերը ուներ:
      ԵՎ ահա մի օր Հայկը հրովարտակ է ուղարկում Արարատի բոլոր կողմերը և բոլոր տոհմերի նահապետներին կանչում իր մոտ: Հավաքվեցին Արմենական բոլոր մեծ ու փոքր տոհմերի նահապետները: Հայկի հրավերով եկան նաև Արարատից դուրս Արի Ազգերի առաջնորդներ Արևելքից ու Արևմուտքից, Հյուսիսից ու Հարավից: Երբ բոլորը հավաքվեցին, ներկայացավ նաև ինքը՝ Հայկը, տոնական հագուստով և հանդիսավոր բազմեց իր գահի վրա:
      Հայկի այդ տոնական հագուստը և ընդգծված հանդիսավորությունը զարմանք ու երկյուղ էին առաջացնում հավաքվածների մեջ: Բոլորը զգում էին՝ կա՛մ շատ ուրախալի լուր են լսելու, կա՛մ շատ ողբերգական: Ո՞րն է լինելու: Փորձում էին կռահել. չէին կարողանում և անհամբեր սպասում էին Հայկի խոսքին: Իսկ Հայկը լուռ էր: Նա չէր շտապում խոսել: Նա հայրական ժպիտով և կարոտալի հայացքով շոյում էր ամեն մեկին առանձին-առանձին: Տագնապալի սպասումը տանջում էր բոլորին: Նրանք պատրաստ էին լսել թեկուզ ամենավատ լուրը, միայն թե ազատվեին այդ տագնապալի սպասումից: Վերջապես Հայկը դիմելով բոլորին, ասաց.
        – Ո՜վ, սիրելինե՛րդ իմ, ես կանչել եմ ձեզ հրաժեշտ տալու: Ես գնում եմ միանալու իմ նախնիներին:
     Մի պահ բոլորը պապանձվեցին. ամեն ինչ կսպասեին, բայց ո՛չ այդ հայտարարությունը: Շուտով ըմբռնեցին Հայկի ասածի էությունը և խոր երկյուղով խառնվեցին իրար: Առաջին անգամ ըդվզեցին Հայկի դեմ: Ոչ ոք չէր ընդունում նրա հրաժեշտը: Տխրեց Հայկը, ձեռքով սաստեց բոլորին և ասաց.
       – Ո՜վ, Արմեննե՛ր, մի՞թե ես այնքան անարժան առաջնորդ եմ եղել, որ դուք այսօր զլանում եք նույնիսկ հրաժեշտի երջանկություն պարգևել ինձ:
       Լռեցին բոլորը, և ամեն մեկն իր շփոթված մտքով խորացավ ինքն իր մեջ: Ծանր, շատ ծանր լռություն էր տիրում, բայց ամենքի մեջ փոթորիկ էր ու պատերազմ՝ անելանելի շփոթ: Տոհմապետերից ամենաիմաստունը վերջապես դիմեց Հայկին ու ասաց.
       – Ո՜վ, Մե՛ծդ Արի Հայկ, դու շատ լավ գիտես, որ բոլոր Հայգ Արմենները սիրում ու պաշտում են քեզ և քեզ Արմենների հայր են անվանում: Դու չես կարող կասկածել մեր սիրուն և նվիրվածությանը: ՈՒստի ես նույն հարցը կտամ քեզ. մի՞թե մենք այնքան անարժան զավակներ ենք եղել քեզ համար, որ վաղաժամ ուզում ես հեռանալ մեզանից:
     Պայծառացավ Հայկը, գոհունակությամբ ժպտաց և աս- աց.
        – Ո՜վ, իմ սիրելի Արմեննե՛ր, դուք էլ գիտեք, որ իմ ամբողջ սերը ձեզ եմ տվել: Բայց գիտցեք, որ հրաժեշտի պահը ինձանից չի կախված: ԵՎ ընդհանրապես վաղաժամ կամ ետնաժամ մահեր չեն լինում: Բոլոր մահերը ճիշտ ժամանակին են լինում: Չէ՞ որ մարդ, որ ծնվում է, անպայման իր որոշակի բնական դերն ունի, որ իր ամբողջ կյանքում պիտի կատարի: Դեր չունեցող մարդը՝ կենդանի վիժվածք է. իր դերը չկատարող մարդը՝ կենդանի դիակ է: ԵՎ նույնիսկ նրանց մարմնավոր գոյությունը կյանքի հետ ոչ մի կապ չունի: ԵՎ մարդու ամեն մի կյանքի տևողությունը համապատասխանում է նրա դերի կատարմանը: Ես կատարել և ավարտել եմ իմ դերն այս կյանքում, ուստի իմ այս կյանքի սահմանն ավարտված է: ԵՎ եթե ես աննպատակ կառչեմ այս կյանքին, ապա կհավասարվեմ կենդանի վիժվածքներին ու կենդանի դիակներին և չարիք կլինեմ կյանքի համար: ԵՎ Հայր Արայի կամքով ես հրաժեշտ եմ տալիս ձեզ: Առավոտյան Արագածի լանջին մի կիզախարույկ կպատրաստեք, որ նախնյաց ավանդույթի համաձայն այրեք իմ մարմինը, և ես, որ հուր էի, նորից հուր դառնամ:
       Զարմացան բոլորը, և նահապետներից մեկը տարակուսանքով ասաց.
     – Ո՜վ, Արմենների հա՛յր, մեզ համար սուրբ է քո կամքը, բայց մեր նախնյաց ավանդույթով այրում են անկենդան մարմինը, իսկ դու ողջ ես:
      – Ո՛չ, սիրելի՛ս, – պատասխանեց Հայկը, – ես արդեն ոգի եմ, և իմ մարմինը այլևս պայմանական է: Հայր Արայի կամքով ես ինքս պիտի տեսնեմ իմ կիզումը խարույկի վրա, որն ուղեկցվելու է ճոխ և ուրախ տոնախմբությամբ:
      Առավոտյան արևի առաջին ճառագայթների հետ Հայկը նստեց իր սպիտակ նժույգը և շարժվեց դեպի Արագած: Նրան հետևում էին Արմենական տոհմերի նահապետները և եղբայրական Ազգերի առաջնորդները: Հազար ու հազար Արմեններ ամեն կողմից շտապում էին Արագած, հրաժեշտ տալու իրենց սիրելի առաջնորդին: ԵՎ ամբողջ ճանապարհին բազմագույն և բազմաբույր ծաղիկներ էին շաղ տալիս Հայկի նժույգի ոտքերի տակ: Ամբողջ ճանապարհին փառերգերն ու պարերը ուղեկցում էին Հայկին, երջանկացնելով նրա հրաժեշտը:
        Բազմահազարանոց թափորը հասավ Արագած, որի լանջին կիզախարույկի փայտեր էին դիզված: Կիզախարույկից մի փոքր ներքև Հայկը մի խարույկ վառեց, զոհ մատուցեց, փառաբանեց Հայր Արային ու Անմահ Աստվածներին և ապա դիմեց իր նախնիներին.
     – Ո՜վ, իմ անմահ նախնինե՛ր, ես իմ դերը այս կյանքում ավարտել եմ ու ձեզ մոտ եմ գալիս. թե ես արժանի եմ՝ ընդունեք ինձ:
     ԵՎ ապա շրջվեց իրեն ուղեկցող առաջնորդներին և ա-  սաց.
        – Ո՜վ, Արմենական տոհմերի նահապետնե՛ր, ո՜վ, Արի ազգերի առաջնորդնե՛ր, լսեք իմ վերջին պատգամը: Գիտցեք, որ Թորգոմի ուխտին որպես հետևանք, Տիտանները Երկրային Աստվածներից սերմ գողանալով, աստծո որդիներ կծնեն՝ սարսափելի գենախեղվածներ*: ԵՎ այդ աստծո որդիները՝        գենախեղվածները, արիական զորությամբ և տիտանյան չարությամբ, ձեր դեմ կառաջնորդեն Տիտաններին և շատ չարիքներ կգործեն: ՈՒստի Հայր Արայի կամքով պատվիրում եմ ձեզ՝ Արի արյունով ճանաչեք իրար և հենց այդ արյունով միայն երկրպագեք ձեր աստվածայնությունը: ԵՎ գիտցեք՝ երբեք վայել չէ, որ աստվածները երկրպագեն աստծո որդիներին:
      Ասաց, վերցրեց ջահը և խարույկի բոցից վառեց այն: Ապա իր մոտ կանչեց ավագ որդուն և ջահը հանձնեց նրան: ԵՎ ինքը դանդաղ ու հանդիսավոր քայլքով գնաց ու բարձրացավ կիզախարույկի վրա:
     Հազարավոր թմբուկներ խփեցին, հազարավոր շեփոր-   ներ հնչեցին, հազարավոր ձեռքեր բարձրացան՝ փառաբանելու Հայկին: ԵՎ այդ բոլորի ներքո Հայկի ավագ որդին մոտեցավ և իր ձեռքի ջահով վառեց կիզախարույկը: Խարույկը բոցավառվեց, և կրակը բոլոր կողմերից իր մեջ առավ Հայկին:
     ԵՎ հանկարծ, ի զարմանս բոլորի, բոցավառվող Հայկը պոկվեց խարույկից ու դանդաղ սկսեց բարձրանալ երկինք: Նրա մարմինը ձուլվել էր կրակին և մի ամբողջություն կազմել: ԵՎ Արմեններն արդեն բարձունքից լսեցին Հայկի ձայնը.
    – Ո՜վ, Արմեննե՛ր, ամեն աշնանը բոլոր տոհմերի նախնիների հետ ես էլ կիջնեմ Արարատ: Թող բոլոր տոհմերը հավաքվեն իրենք իրենց մեջ, հանդիպելու իրենց նախնյաց ոգիների հետ: ԵՎ գիտցե՛ք, Արմեննե՛ր, միայն ձեր նախնիների հետ հարաբերվելով դուք կամբողջացնեք ձեր տոհմերը և կզորանաք ինքներդ: Մոռանալով ձեր նախնիներին, դուք կըքայքայեք ձեր տոհմերը և ինքներդ էլ կտկարանաք:
        Թմբուկների ձայնը, Արմենների երգն ու պարը երկար ուղեկցում էին համբարձվող հրեղեն Հայկին, մինչև որ Հայկը ձուլվեց երկնի կապույտին:
       ԵՎ այնուհետև Արմենական տոհմերը աշնան Արեգօրեր- ից մեկը նվիրում էին իրենց նախնիներին: Ամեն տոհմի զավակները ամենահեռավոր վայրերից անգամ հավաքվում էին իրար գլխի: Զոհ էին մատուցում, խնջույք սարքում, երգում, պարում և նախնիների հովանավորությամբ նորոգում էին իրենց տոհմային զգացողությունը և առավել հարազատանում իրար: 
Ա Ս Ք   Ա Ր Ա   Գ Ե Ղ Ե Ց Ի Կ Ի   Մ Ա Ս Ի Ն

ՉՆԵՐՎՈՂ ՄԱՀ
       Հայկի սերնդից քաջակորով Արամը որդի արարեց: Աստվածային գեղեցկություն ուներ մանուկը, և որպես երկու արեգակներ աչքերն էին շողում նրա մշտաժպիտ դեմքին: ԵՎ արարչապատկեր այդ մանուկին Արարչի անունով կնքեցին՝ Արա: ԵՎ աճում էր արարչապատկեր մանուկը, շրջապատված սիրով ու ջերմությամբ: ԵՎ ինչպես բոլոր երջանիկ մանուկները, նա նույնպես բարի էր, ժպտուն և սիրող: ԵՎ բոլորը անվանում էին նրան Արա Գեղեցիկ:
     ԵՎ երբ մեռավ Հայկյան Արամը, Արարատի խնամակալությունը ժառանգեց Արա Գեղեցիկը: Մեռնելուց առաջ Արամը նրան հանձնեց իր թուր-կեծակին ու ասաց.
      – Գիտցի՛ր, որդի՛ս, որ արարումի միակ պայմանը խաղաղությունն է, իսկ խաղաղությունը այս սրի ծայրին է:
      Սիրով ու նվիրվածությամբ էր Արա Գեղեցիկը կառավարում Արիներին: Նա պահպանում էր Արարատի զորությունը, և երկարատև խաղաղություն էր հաստատվել Արարատում: ԵՎ արարում էին Արիները, զորությանը ապավինած՝ շեներ էին կառուցում, ջրանցքներ բացում, այգիներ աճեցնում: ԵՎ երգն ու պարը ամենօրյա ուղեկիցն էին Արիների երջանիկ կյանքի:
    Չարությունից ու անզորությունից հալումաշ էր լինում տիտանների արքա Նինոսը: Նա վաղուց իր նախնի Բելի սպանության վրեժն էր նյութում: Բայց Արամից կրած ծանր պարտությունները զսպում էին նրան, և նա սպասում էր Արամի մահին: Բայց երբ իմացավ, որ Արա Գեղեցիկը ավելի է զորացնում Արարատը, սարսափեց և իր ապահովությունը հոգալով, իր բարեկամությունը առաջարկեց նրան: ԵՎ բարեկամության դաշինք կնքեցին Արա Գեղեցիկն ու Նինոսը: Բայց Արա Գեղեցիկի դաշինքը զորությունից էր, իսկ Նինոսինը՝ վախից:
       Բայց շուտով վախճանվեց Նինոսը, և Անապատի տիրակալ դարձավ նրա կինը՝ Շամիրամը: Իշխանատենչ էր Շամիրամը, չար և անզուսպ: ԵՎ այդ բոլորը առավել վտանգավոր էին, քանզի նա օժտված էր նաև կանացի բոլոր խարդավանքների կատարելությամբ: Նա չէր հանդուրժում Արիների հետ խաղաղ գոյակցություն և նյութում էր՝ Արարատին տիրելու և կործանելու իր ծրագիրը: Նա զոհ մատուցեց Վիշապ Աստծուն և խնդրեց նրա աջակցությունը:
      ԵՎ Վիշապը հայտնվեց Շամիրամին ու ասաց.
      – Ո՜վ, տիտանների արժանավոր դո՛ւստր, աստվածահաճ ծրագիր ես նյութել դու: ԵՎ թող քեզ ուղեցույց լինի քո նախամայրերից Խաթունը: Արիների դեմ Արիների արյունով կռվիր:
      – Ինչպե՞ս տիրանամ Արիների արյունին, – հարցրեց Շամիրամը:
      ԵՎ Վիշապը ասաց.
      – ՈՒմ ցուլն էլ թռնի մեր կովի վրա, հորթը, ի վերջո, մերն է լինելու:
       Հասկացավ Շամիրամը: Նա գուսաններ ուղարկեց Արայի մոտ՝ իր գեղեցկությունն ու կանացի հմայքը գովերգելու: Մեծամեծ նվերներով պատգամախոսներ ուղարկեց՝ իր ուղերձը հանձնելու Արա Գեղեցիկին: ՈՒղերձի մեջ նա գրում է. «Ո՜վ, Արյաց մեծ արքա՛, արարչապատկեր Արա Գեղեցիկ, քո աստվածային շնորհներից, որ այդպես առատորեն բաշխում ես քո Հայ Արմեններին, մի փոքր մաս էլ հատկացրու Տիտանների տիրուհուն, որպես երկու Ցեղերի հավերժական բարեկամության երաշխիք: Եկ ինձ մոտ և կամ ամուսնացիր ինձ հետ ու բոլորի վրա թագավորիր, կամ էլ ինձ հետ սիրո դաշինք կնքելով, վերադարձիր քո երկիրը»:
     Բայց Թորգոմի մասին ավանդությունը, որ սերնդե սեր-  ունդ փոխանցվելով հասել էր Արա Գեղեցիկին, զգուշացնում էր Տիտանյան կանանց խարդավանքից: ԵՎ Արա Գեղեցիկը կտրականապես մերժեց Շամիրամի խնդրանքը:
       Հուսահատված Շամիրամը լաց եղավ զայրույթից ու վիրավորանքից: Նա որոշեց պատժել հանդուգն Արա Գեղեցիկին: Մեծ զորք հավաքեց, հարձակվելու համար Արարատի վրա: Նա մեծ խարույկ վառեց, զոհ մատուցեց Վիշապին և խնդրեց օգնել իրեն՝ տապալելու Արիների զորությունը:
      Վիշապը հայտնվեց Շամիրամին ու ասաց.
       – Ո՜վ, Տիտանյան մեծ տիկի՛ն, Արարատում ես անզոր եմ, քանզի այնտեղ լույս է, և Վահագն է իշխում այնտեղ: Բայց ես կդիմեմ Ստորգետնյա Արքա Յահվահին. նա իմաստուն է ու խորամանկ: Գուցե նա մի ելք գտնի:
        Կանչեց Յահվահին: Յահվահը եկավ, լսեց Վիշապին, երկար մտածեց և վերջը գտավ հնարը: Նա մի ուլունքաշար վզնոց տվեց Շամիրամին ու ասաց.
       – Այս կախարդական վզնոցը կապիր պարանոցիդ: ԵՎ կռվի ամենաթեժ պահին, երբ Արա Գեղեցիկը ամբողջությամբ կլանված է կռվով, հայտնվիր նրա առջև, հմայիր նրան ու կախարդիր այնպես, որ նրա բազուկը թուլանա ու իջնի: Այդ ժամանակ ես ներքևից, Վիշապը վերևից կհարձակվենք ու կխլենք նրա թուր-կեծակին: ԵՎ քո զորականները հեշտությամբ կսպանեն նրան:
    – Բայց ի՞նչ հնարներով հմայեմ ու կախարդեմ նրան,- հարցրեց Շամիրամը:
       ԵՎ Յահվահը ասաց.
     – Ո՜վ, կանանց մեջ ամենակատարյա՛լը, նույնիսկ Աստվածները քեզանից պիտի սովորեն հնարամտություն և խարդավանք, ո՞ւր ես դու մեզանից հարցնում:
      Գուժկան է հասնում Հավերժական Քաղաք և հայտնում, որ Շամիրամը մեծ զորքով գալիս  է Արարատը տիրելու և կործանելու: Արա Գեղեցիկը հավաքում է իր զորականներին, մեծ խարույկ է վառում, զոհ է մատուցում Վահագն Աստծուն և խնդրում է՝ իր Աստվածային Զորությամբ օծել իրենց սրերը:
       Վահագնը հայտնվում է և ասում.
        – Ո՜վ, երկրային աստված Արիից սերված, արարչապատկեր Արա Գեղեցի՛կ, ծանր ճակատամարտ է սպասում քեզ, քանզի Տիտան ռազմիկների զորությանը միախառնված է նաև կանացի խարդավանք: Տիտան ռազմիկներին դու հեշտությամբ կհաղթես, բայց զգուշացիր Շամիրամի խարդավանքից: Թե ռազմադաշտում քո դիմաց կին հայտնվի, ինչ կերպարանքով էլ որ լինի՝ գիտցիր, որ դա Շամիրամն է: Չընայե՛ս նրան, աչքերդ ուղղիր արևին ու սպանի՛ր այդ կնոջը:
    Ապա Վահագնը արևից կռած խաչ-պատերազմին կա-   պեց Արա Գեղեցիկի ձախ բազկին, օծեց նրա և Արի զորականների սրերը: ԵՎ Արյաց զորաբանակը արշավեց Շամիրամին ընդառաջ:
    Մեծ ճակատամարտ սկսվեց: Երկու կողմից էլ շատ ու   շատ քաջեր ընկան: Հողը դղրդում էր կռվող հսկաների ոտքերի տակ: Փոշին բարձրացել և ծածկել էր ամբողջ աշխարհը: Արա Գեղեցիկը իր թուր-կեծակիով աջ ու ձախ հնձում էր տիտաններին: ԵՎ ոչ ոք չէր կարողանում կանգնել նրա դիմաց: Տիտանները խուճապահար փախչում էին նրա առջևից: Ոգևորված Արիները տապալում էին Չարիներին և հաղթական աղաղակներով հալածում նրանց: Հաղթական էին Արիները, և Տիտանները զգալով իրենց պարտությունը, միայն գլուխներն ազատելու մասին էին հոգում:
     ԵՎ հանկարծ Արա Գեղեցիկի ձիու առջև հայտնվեց մի հերարձակ, կիսամերկ գեղեցիկ կին: Նա փռվեց հենց ձիու առջև: Ծառս եղավ ձին ու կանգ առավ:
      – Ո՜վ, Արյաց քաջ արքա՛, – արտասվախառն կանչեց գեղեցկուհին, – թե դու քո անհաղթ սրով վերջ ես ուզում տալ իմ Տիտան Ցեղին, ապա իջեցրու քո սուրը իմ պարանոցին, սպանիր ինձ և իմ անմեղ արյունով մեղմիր քո  մոլուցքը:
      Կռվի ոգևորության պահն այնքան մեծ էր, որ Արա Գեղեցիկը մոռացել էր սպասվող խարդավանքի մասին: ԵՎ անսպասելիորեն հայտնված այդ դժբախտ կինը շփոթեցրեց Արյաց արքային: Նա լսեց կնոջ խոսքերը, նայեց նրան: Նա մոռացավ և՛ իրեն, և՛ արևը, և՛ Վահագնի պատգամը:
        – Վե՛ր կաց, ո՜վ, կի՛ն, – ասաց Արա Գեղեցիկը, – Արին մարդասպան չէ, նա ռազմիկ է և միայն ռազմիկների դեմ է կռվում:
     ԵՎ հանկարծ նրա հայացքը ընկավ կնոջ վզնոցին: Կախարդվեց Արա Գեղեցիկը: Նրա բազուկը թուլացավ և դանդաղ իջավ ցած: Հենց այդ պահին Յահվահը ներքևից ուժգին հարվածեց Արա Գեղեցիկի թուլացած բազուկին, և թուր-կեծակին ձեռքից ընկավ: Վրա հասավ Վիշապը, վերցրեց սուրը ու թռավ երկինք:
     Հենց որ Արա Գեղեցիկի ձեռքից ընկավ թուր-կեծակին, անմիջապես խաչ-պատերազմին նրա ձախ բազկին սևացավ և կորցրեց իր պաշտպանական զորությունը:
      Արա Գեղեցիկը սթափվեց մի չարախինդ ծիծաղից: Նրա դիմաց կանգնած էր սպառազինված Շամիրամը, շրջապատված իր զորականներով: Շամիրամը գոհ էր իր խարդավանքի հաղթանակից: ԵՎ նրա հրամանով զորականները հարձակվեցին անզեն Արա Գեղեցիկի վրա և սրախողխող արին: Տեսնելով իրենց արքայի մահը, Արիները տեղի տվին ու պարտվեցին:
    Իսկ Վահագնը սրընթաց հասավ Վիշապին՝ ետ խլելու   թուր-կեծակին: ԵՎ կատաղի Մեծամարտ սկսվեց Աստվածների միջև: Վիշապին միացավ և Յահվահը: Երկրի վրա կռիվն արդեն վերջացել էր՝ Տիտանները հաղթել էին: ԵՎ մարդիկ զարմացած դիտում էին Աստվածների Մեծամարտը: Վահագնը կռվում էր երկու Աստվածների դեմ: Երկար տևեց նրանց Մեծամարտը: Վերջապես Վահագնը Վիշապից խլեց թուր-կեծակին: Վիշապը փախավ ու թաքնվեց Անապատի ծերպերում, Յահվահն էլ փախավ ու մտավ Երկրի խոր ընդերքը:
     Վահագնը խռոված ու վրդովված նայեց թուր-կեծակիին  ու ասաց.
    – Երբ Արիի ձեռքից սուրն ընկնում է, ուրեմն այն այլևս պետք չէ նրան:
      ԵՎ Վահագնը թուր-կեծակին գցեց դեպի արևը: Թուր-կեծակին հասավ արևին և ձուլվեց նրան:
      Արա Գեղեցիկը բարձրացավ, կանգնեց ոտքի: Նայեց իր շուրջը՝ ամենուր Արի և Չարի քաջեր էին ընկած: ԵՎ իր ոտքերի տակ պառկած էր ինքը՝ ամեն կողմից խոցված: Զարմացավ՝ ինքը իրենից դո՞ւրս: ԵՎ հասկացավ, որ ինքը սպանված է: Դառը ժպտաց. «Ես պարտված եմ ու սպանված»: ԵՎ սարսափահար փախավ մահվան դաշտից, իր անշունչ մարմինը թողնելով այնտեղ: Նա վազում էր դեպի աստվածամարդիկ: ԵՎ այնքա՜ն թեթև էր  նա ու այնքա՜ն արագ էր սուրում առաջ:
       Տեսավ, որ պատերազմը վերջացել է. Արիները պարտվել են, և Տիտանները տնօրինում են Արարատում: Հասավ լեռներում ապաստանած իր զորականներին, մոտեցավ, կանչեց նրանց: Բայց ոչ ոք չէր լսում նրան, ոչ ոք չէր տեսնում նրան: ԵՎ հասկացավ Արա Գեղեցիկը, որ ողջերի մեջ նա այլևս տեղ չունի ու գնաց միանալու իր նախնիներին:
     Մասիսի գագաթին հավաքվել էին նախնիները: Այնտեղ   էր նաև Արա Գեղեցիկի հայրը՝ Հայկյան Արամը: Բոլորը վշտացած էին ու վրդովված: Արա Գեղեցիկը կանգնեց նրանց առջև՝ մեղավոր հայացքը գետին սևեռած:
    – Ո՜վ, իմ սուրբ նախնի՛ք, – ասաց նա, – ընդունեք ձեր պարտված որդուն:
        Նախնիները լուռ էին, խոժոռված: Տանջող լռությունը երկար տևեց: Վերջապես խոսեց հայրը և ասաց.
     – Ես քեզ էի հանձնել իմ նախնիներից ժառանգած Արարատը: Ո՞Ւր է Արարատը. դու այն հանձնել ես Տիտաններին:
    – Հա՛յր իմ, ես խարդավանքի զոհ եղա, – փորձեց արդարանալ Արա Գեղեցիկը: Բայց հայրը կանխեց նրան.
       – Ամեն տեսակի արդարացում ողջերին մոլորեցնելու համար է միայն, – ասաց նա, – մենք ոչ մի արդարացում չենք ընդունում: Հայրենիքից կորցրած ամեն մի հողակտոր անպատիժ չի անցնում արքայի համար, և հայ մանկանց հեղված ամեն մի կաթիլ արյուն անպատիժ չի անցնում արքայի համար: Իսկ դու կորցրել ես ամբողջ Արարատը և հայ մանուկներին Տիտանների սրի բաժին թողել: ԵՎ քեզ ներում չկա: ԵՎ նույնիսկ մահը քեզ ներում չի բերում: Դու կա՛մ պիտի հեռանաս մեզանից և, որպես անքավելի պատիժ, հավիտյան թափառես անհայտ միայնության մեջ, կա՛մ պիտի վերադառնաս և ազատես Արարատը, Դա է մեր որոշումը:
      ԵՎ Արա Գեղեցիկը ասաց.
    – Ո՜վ, իմ սուրբ նախնի՛ք, ես արժանի եմ ամենածանր պատժի: Բայց ես պատրաստ եմ վերադառնալ, ազատել Արարատը, հանձնել իմ ժառանգին և ապա գալ ձեր ներումը հայցելու:
      ԵՎ Հայկյան Արամը ասաց:
     – Ընդունելի է քո ցանկությունը: Բայց գիտցիր, որ այլևս թուր-կեծակին չկա, և այսուհետև Հայ Արմենների գերագույն զոհաբերության ոգին է լինելու զորության միակ խորհուրդը և Վահագնին ապավինելու միակ պայմանը:
(շարունակելի)

ՀԱՅ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՀԱՎԱՏԱՄՔԸ

1. Հայ Ազգայնականություն

       Համաշխարհային աշխարհաքաղաքական տարաբնույթ գործընթացներն և’ ուղղակի, և’ անուղղակի ազդում են Հայության (նաև՝ սփյուռքահայության) ու Հայաստանի հոգևոր-հավատամքային, լեզվամշակութային, իրավական-բարոյահոգեբանական, հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական և այլ ոլորտների վրա: Երբեմն այդ ներգործությունը եղել է թելադրող ու աղետալի, որից հետո Հայ Ազգը  տասնամյակներ, նույնիսկ հարյուրամյակներ շարունակ պայքարել է Հայոց անկախ պետականությունը վերակերտելու, արտաքին ու ներքին ազգային քաղաքականություն վարելու, սեփական արժեքային համակարգը վերականգնելու համար…
       Համաշխարհային համապարփակեցման գործընթացներին և քաղաքական-ռազմական ներխուժումներին դիմակայելու, միջազգային ամենատարբեր կազմակերպություններում Հայ Ազգի շահերն ու Հայաստանի քաղաքական վարկը պաշտպանելու նպատակով, անհրաժեշտ է ձևավորել ոչ միայն Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստան, այլև՝ զուգահեռ կերտել Հոգևոր Հայաստան՝ Հայահոգի Հայրենիք: Միայն այս դեպքում է հնարավոր, որպես մեկ ամբողջություն առաջնորդվել Ազգային Գաղափարախոսության հիմնադրույթներով, Ազգի ու Հայրենիքի միասնությունը, անկախությունն ու անվտանգությունը պաշտպանելու հաստատակամությամբ: Սրանով սկզբունքորեն պետք է շահագրգռված լինեն և’ Հայաստանի իշխանությունները, և’ ընդդիմությունը, և’ սփյուռքահայությունը, մի խոսքով Համայն Հայությունը: Սա պիտի լինի Համահայկական Շահերից բխող մեր Ռազմավարությունը…
       Ազգայնական ուժերը, որ առավել շահագրգիռ են հայության հիմնախնդիրների և միասնական հոգևոր-հավատամքային, գաղափարախոսական սկզբունքների պահպանմանը, պիտի նախաձեռնեն այս հույժ կարևոր ու վերանորոգչական, ազգապահպան գործը: Ազգայնականներն իրական հնարավորություն ունեն (խոր արմատներ ունենալով ազգի մեջ) ազնիվ քաղաքականությամբ առաջնորդվելու և շատ արագ հզոր հասարակական-քաղաքական ուժ դառնալու համար, թերևս ժամանակ է պետք, որպեսզի հաղթահարվի հասարակության մեջ սպրդած ապազգային անլիարժեքության (թերարժեքության) բարդույթը, ինչպես նաև հարյուրամյակներ շարունակ պետականություն չունենալու հանգամանքը,  վերականգնվի մեր խեղաթյուրված ազգային-բարոյական  նկարագիրն ու արժանապատվությունը…
     Հայ ազգայնական ուժերի որդեգրած քաղաքականութ-  յունը, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հարաբերություններում, պետք է լինի պատմա-քաղաքական, հոգևոր-հավատամքային, պետք է առաջնահերթ նպաստի ազգային Ինքնության՝ ինքնագիտակցության վերահաստատմանը, ազգային արժանապատվության ու մտածողության վերականգնմանը, հայրենիքի ամբողջականության (ներկայումս՝ Արցախի, հետագայում՝ Ջավախքի, Նախիջևանի և Արևմտյան Հայաստանի խնդիրները) գաղափարների կարևորմանը, որն էլ կամրագրի ազգայնական քաղաքականության հիմնական առաքելությունը՝ Հայ Ցեղի և Հայոց Բնօրրանի Արարչաստեղծական գաղափարաբանությունը:
       Անհերքելի է, որ հզոր Հայոց պետության վերականգնման և Հայ Ազգի բարգավաճման համար անհրաժեշտ է վարել անկախ քաղաքականություն և ստեղծել զարգացած տնտեսություն, սակայն, անժխտելի է նաև, որ դրան հասնելու նախապայմանը սեփական Ակունքներից սնվելն ու ազգային գաղափարախոսությամբ, հավատամքով առաջնորդվելն է: Այս առումով կործանարար են մեր իշխանությունների ու եկեղեցու որդեգրած  հարմարվողական օտարաշունչ կրոնական-գաղափարախոսական ուղղվածությունը, լեզվակրթական-մշակութային քաղաքականությունը, որոնք էլ իրենց հերթին պատճառ են դառնում օտարածին մտածելակերպի ձևավորմանը, ազգի մասնատմանը, ներազգային, հատկապես՝ հավատամքային հակամարտությունների դրսևորմանը, այլոց հայակուլ քաղաքականության ամրապնդմանը:
      Կարելի է, իհարկե, որդեգրել ապազգային գաղափարախոսություն, կրոն և մաս կազմել ինչ-որ կայսրության, նրա բազմաքանակ ու անդեմ ժողովրդի և այդպես երևալ «հզոր», դառնալ մի «մեծ» կրոնի կամ գաղափարի հետևորդ: Սակայն, մի օր արհեստական գոյակցության ու նրա «կառուցած» անիրական քաղաքականության անխուսափելի փլուզումից հետո այդ ամենը կարժեզրկվի և «ձեռքբերումը» կլինի լքյալի, անօգնականի կարգավիճակը: Մենք մի փորձ ունենք՝ Խորհրդային Միության տեսքով:
    Ազգայնական քաղաքականության խնդիրն է վերլուծել ինչպես քաղաքական-տնտեսական, այնպես էլ գաղափարախոսական, հոգևոր-կրոնական, մշակութային իրավիճակը, ամրագրել պատմական ազգային ակունքները, որոնց վրա կարելի է կառուցել իրական, մնայուն ու փրկարար ազգային գաղափարախոսությունը, կրոնը, հավատամքը, դրանցից բխող արտաքին ու ներքին քաղաքականությունը և տնտեսական համակարգը:
       Ակնհայտ է, որ ներկայումս Հայաստանում ամբողջական (հասկանալ բոլորի կողմից ընդունելի), Հայության համապարփակ շահերը ներառող միասնական ազգային կրոն-հավատամք, գաղափարախոսություն և դրանք իրացնող քաղաքականություն ձևավորված չէ (չնայած ազգային հավատամք և գաղափարախոսություն վաղուց գոյություն ունեն), և այս բացակայությունն ինքնստինքյան խթանում է օտարածին, փոխառած և այդ ընթացքում խեղաթյուրված գաղափարախոսությունների, կրոնահավատքային և այլ բարոյախոսությունների ներխուժմանն ու տարածմանը: Այն ավելի կատաղի բնույթ է ստանում՝ ամենատարբեր կրոնական աղանդների, միասեռական «փոքրամասնությունների» և այլ մոլագարական խմբավորումների ձևավորմամբ, որը կատարվում է «քաղաքակիրթ պետությունների» վարակիչ օրինակի նմանակությամբ…
       Հարյուրամյակներ շարունակ, հատկապես քրիստոնեությունն են փորձում ներկայացնել որպես ազգային գաղափարախոսություն (նաև՝ կրոն). Էլ ի՞նչ Հայ ես, եթե քրիստոնյա չես. գրեթե համլետյան՝ «լինե՞լ, թե՞ չլինել»: Սակայն, քրիստոնեության 1700-ամյա ժամանակաշրջանը չկարողացավ ջնջել հազարամյակների պատմություն ունեցող Հայոց նախաքրիստոնեական ու նաև՝ նախահեթանոսական՝ հայ-արիական փառահեղ անցյալը, և այդ կրոնն այն ակունքը չէ, որից պետք է սնվի արդի Հայոց Ազգային Գաղափարախոսությունը: Բազմահազարամյա Հայոց Պատմությունը անքակտելի է և, խախտելով դարերի օրգանական կապը, մենք կտրատում ենք մեր հնամյա պատմության «մարմինը»: Մեր անցյալի մի մասն են ինչպես 1700-ամյա քրիստոնեությունը, այնպես էլ 70-ամյա համայնավարական անցած-գնացած ժամանակաշրջանը: Մենք անտեսել չենք կարող մեր արարման պահից սկսած բոլոր ժամանակաշրջաններից ոչ մեկը, դրանք բոլորն էլ հետք են թողել մեր հոգում՝ լավ կամ վատ:
        Պետք է նշել, որ ինչպես դարեր առաջ մեր պետականության գոյատևման համար որևէ աջակցություն չենք ստացել քրիստոնյա Հռոմից, Հունաստանից, Բյուզանդիայից… այնպես էլ ներկայումս չենք ստանում և չենք ստանալու քրիստոնյա Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից… Ընդհակառակը, քրիստոնյա Հայաստանը նրանց համար խաղաթուղթ է՝ այլադավան պետությունների հետ իրենց պետական շահի պաշտպանության ռազմավարության մեջ: Քրիստոնյա պետություններն առանց «քրիստոնեական ամոթխածության և ճշմարտասիրության» համագործակցում, ավելին՝ նպաստում են կրոնակից Հայաստանը շրջափակող մահմեդական պետությունների ծրագրերի իրականացմանը: Իսկ նրանց ցուցադրական բարեգործությունները ծառայում են մեկ նպատակի՝ մահմեդական Մերձավոր Արևելքում և հարակից տարածքներում Հայաստանը պահպանել և օգտագործել որպես սպառնալիք կամ պատժիչ մահակ (աջքի առաջ ունենանք Իսրայելի օրինակը), որն անհրաժեշտության դեպքում կարող է պետք չգալ և փոխարինվել: Պատմությունն էլ ունի ասվածը փաստող բազում օրինակներ: Հատկապես ծիծաղաշարժ են Վատիկանի սիրաշահումները Հայ Առաքելական եկեղեցուն. քրիստոնյա աշխարհի համար մեծ ճիգ անհրաժեշտ չէ, բավական է մեկ «բարեգործական ժպիտ», և մենք Հռոմի պապից ավելի «պապական»՝ կաթոլիկ դարձանք՝ չըկասկածելով անգամ, որ դա ծագումով մեզ իսկապես եղբայր Արիական Ազգերից հոգևոր, քաղաքական ու տնտեսական հեռացումն ամրապնդելու և մեր տարածաշրջանում հակամարտությունները խորացնելու պատճառ է դառնում…
     Ազգայնական գաղափարախոսությունը պետք է հենվի     ոչ թե Հայոց Պատմության մի հատվածի, այն էլ՝ պարտադրանքով լեցուն մի արարի վրա, այլ, պետք է սնվի ամբողջ պատմության ընթացքում ձեռք բերած իմաստությամբ, արժեքներով, ավանդույթներով՝ կարևորելով Հայրենիք-Բնօրրան հասկացությունը և այն վերատիրելու գաղափարաբանությունը:
   Ինչպես նախաքրիստոնեական ժամանակաշրջանում, այնպես էլ դրանից հետո՝ Հայ ժողովրդի «որդեգրած» բոլոր կրոնական-գաղափարական-քաղաքական ուսմունքներն ու դավանանքները պետք է ծառայեն Համահայկական Գերնպատակին՝ Հայաստանի և Հայ Ազգի պաշտպանությանը, անվտանգությանը, միասնությանն ու բարգավաճմանը: Ներկայիս բոլոր քաղաքական ուժերն իրենց գաղափարախոսություններով պետք է կայուն քաղաքական պաշտպանական թաղանթ դառնան և, համագործակցելով տարբեր պետությունների նմանատիպ և այլ ուժերի հետ, առավելագույնս ծառայեն Ազգին ու Հայրենիքին:
   …Ի՞նչն է խանգարում ազգայնական (ցեղակրոն, արիական, հայադավան և այլն) ուժերին վերջնականապես կայացնել այդքան անհրաժեշտ և անխուսափելի համախմբումը:
      Առաջինը՝ նման խնդիր դնել հաստատակամորեն, հրապարակավ, պետականորեն ու հետևողականորեն դեռևս չի հաջողվում, և բոլոր փորձերն ու բանակցությունները կամավոր դրսևորումների արդյունք են, որոնց պարբերականությունը և ընթացքը շատ է հեռու ցանկալիից: Երկրորդը՝ ազգայնականների մի զգալի մասն արդեն համագործակցում է այս կամ այն քաղաքական խմբավորման հետ և իր հարցերը փորձում է կարգավորել առավել կազմակերպված ու տվյալ պահին ազդեցիկ ուժերի միջոցով: Երրորդը՝ ազգայնականությամբ (նացիոնալիզմ), մեղմ ասած, առանձնապես ոգևորված չեն աշխարհի «ժողովրդավար տիրակալները» և Հայ ազգայնականներից շատերն ուղղակի նախընտրում են գործել ընդհատակում, ոչ բացահայտ, և չորրորդը՝ ազգայնական ուժերը դեռևս «ուսումնասիրում» են միմյանց և գաղափարախոսական ճշգրտումների ու մարտավարական ընդհանրացումների գործընթացի որոշակի փուլում են:
    Իսկ ի՞նչ է անհրաժեշտ, որ արագացվի ազգայնական միասնական քաղաքական դաշտի ձևավորումը, որ ազգայնականներն ազատվեն անհիմն, միտումնավոր «փակցված» բազմապիսի պիտակներից: Առհասարակ, ազգայնականությունը «բոբոյի» կերպարանքով է ներկայացվում, իսկ հանրությունը անտեղյակ է և չի տարբերակում ցեղակրոնությունը ազգային եսամոլական, այլամերժական ու նվաճողական գաղափարների փնջից՝ ֆաշիզմից, ցեղապաշտությունը՝ ցեղամոլությունից՝ ռասիզմից, ազգայնականությունը՝ ազգայնամոլությունից՝ շովինիզմից, և արիականությունը՝ կրոնական գաղափարախոսությունից: Իսկ Հայկականության արտահայտությունը տարակուսանք, ավելին՝ հակազդեցություն է առաջացնում շատ հայերի մեջ. ապազգային «թույնը» և թերարժեքության բարդույթը սպանել են հոգևոր Հային…
     Հանուն համաշխարհային ժողովրդավարության՝ ազգային ամենասուրբ զգացումները, ավանդույթներն ու սովորույթները, պատմական արժեքները միտումնավոր նույնացվում են մեծապետական և անձնապաշտական նկրտումների, դրսևորումների հետ, որն էլ իր հերթին իրական ժողովրդավարությունը (դեմոկրատիա) վերածում է ամբոխավարական անսահմանափակ իշխանության (դիկտատուրա) կամ ծայրահեղական ժողովրդավարության:
      Ինչպես ժողովրդավարությունը, այնպես էլ նրա վերոնշյալ «աղանդները» առաջնորդվում են մի գաղափարախոսությամբ, որտեղ «իշխում և թագավորում» է անձը և անհատը բացահայտորեն շատ իրավունքներ ունի, քան՝ ժողովուրդը: Ժողովրդավարությունը շղարշ է, անձի իրավունքների բացարձակեցումը հանգեցնում է անհատավարության, ոչ թե՝ ժողովրդավարության: Ժողովուրդը մի աներևույթ զանգվածի տպավորություն է թողնում, որի լծակները (ժողովրդական, հասարակական) օգտագործվում են որպես ճնշման միջոց մի խումբ իշխանավորների համար և «Օրենքի առաջ բոլորն են հավասար» դրույթը չի իրականացվում…
     Ժողովրդավարության ներդրումը նշված ձևով ողբալի է դարձնում Ազգի վիճակը, քանզի ազգայինը ամենուր ծայրահեղականի կամ հետադիմականի անվան տակ մերժվում և հալածվում է: Ազգերի ինքնորոշման իրավունքը փշրվում է՝ զարկվելով մերօրյա զավթարարների հռչակած, այսպես կոչված տարածքային ամբողջականության անձեռնմխելիության սկզբունքին, և ազգերն իրականում զրկված են իրենց հիմնական, կենսական իրավունքները պաշտպանելու հնարավորությունից (ինքնորոշվել, իրենց բնորոշմամբ, նշանակում է ուղղակի ձեռք բերել մշակութային կամ կրոնական-հավատամքային անկախություն): Այս ամենի հովանավորը՝ ՄԱԿ-ը, դարձել է մի քանի հզոր տերությունների խաղերի թատերաբեմ, որտեղ բազմաքանակ ազգերը մշտապես գրում են դերեր՝ փոքրաքանակ ազգերի և թույլ, դեռևս ինքնահաստատման ճանապարհին գտնվող պետությունների համար՝ ցինիկորեն տնօրինելով նրանց ճակատագրերը՝ համապարփակեցման (գլոբալիզացիա) ներդրմամբ: «ՈՒժը և արդարությունն են ծնում իրավունք» կարգախոսից «ժողովրդավարա(սիրա)բար» դուրս է շպրտվել «արդարություն» բառը, և աշխարհում իշխում է բիրտ ուժը: Իսկ ժողովրդավարությունն այս պարագայում ազդեցիկ ու «անմեղ» միջոց է խոսքի, հավատքի ու խղճի ազատության անվան տակ ներխուժել որևէ պետության, տարածք, հակազգային քարոզներով մասնատելով ու բարոյալքելով նրա բնակիչներին՝ պայման ստեղծելով այդ երկրի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործերին «հիմնավոր» կերպով միջամտելու համար: Այս տեսանկյունից ամենաարդար  ազգային – ազատագրական կամ ինքնապաշտպանական պայքարն անգամ կարող է «վերածվել» ծայրահեղականների, կամ հեղափոխականների (հեղաշրջում անողների իմաստով) շարժման, իսկ տվյալ ազգի նվիրյալները, որոնք սրբազան պայքարի են դուրս եկել իրենց ազգի և երկրի ազատության համար, կարող են գրչի մի հարվածով, ՄԱԿ-ի ընդամենը մի որոշմամբ դառնալ ո’չ միայն իրենց ազգի, այլև՝ Մոլորակի և Մարդկության թշնամիները…
     Եվ զարմանալի չէ, թե մարդու իրավունքներն ինչու են այդքան անսահմանափակ: Այդպիսով ժողովրդավարությունն աննկատ թելադրում է անհատին՝ առաջնորդվել սեփական «ես»-ի բավարարման պահանջներով՝ անմարդկային և անբարոյական ազատությունների շահարկմամբ, որը բնական մարդկային ու ազգային դիմագիծը կորցնելով՝ հանգում է անասնական, ավելին՝ հակաբնական և ինքնակործան պահվածքի ու վիճակի…
        Առավել վտանգավոր է, երբ ժողովրդավարները ցուցադրաբար հանդես են գալիս որպես ազգային-ժողովրդավարներ. այս պարագայում հայտնվում է քաղաքական մի խառնուրդ, որը «գենետիկ» շեղման, երկվության մեջ գտնվելով՝ ինքնաբերաբար ընդարձակում է քաղաքական «շիզոֆրենիկների դաշտը», որը խեղում է և’ ժողովրդավարությունը, և’ ազգայնականությունը: Ամեն ինչից կարծեցյալ ամենալավը ջոկելը հանգեցնում է ոչ թե նոր լավ ձևի ստեղծմանը, այլ՝ լավ «հիբրիդի» առաջացմանը, որը թվացյալ օգտակար լինելով տվյալ պահին, այնուամենայնիվ «անպտուղ» է, և հետագայում բնականորեն ընթացքի մեջ մտնելով՝ դառնում է հակազդեցության, հակաբնական միջամտության պարարտ հող…
       Ազգային-ժողովրդավարները փորձում են արհեստականորեն միացնել երկու տարբեր համակարգեր, որոնք բացահայտորեն հակադիր են: Ժողովրդավարական համակարգի ստեղծած սանձարձակ անհատը երբեք չի կարող գոյատևել ազգային համակարգի պահպանողական միջավայրում, որտեղ հակառակ ժողովրդավարական սկզբունքների՝ գործում են ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ի, ազգայնականության որդեգրած սրբազան իշխանության (հիերարխիա) բնական կանոնները, և այստեղ ազգի իրավունքներն օրինաչափորեն վեր են անհատին տրված իրավասություններից: Անժխտելի է, որ Ազգի շահը՝ ինքնատիպության պահպանման և այդպիսով հարատևման խնդիրը, չի կարող ստորադասվել անհատի քմահաճույքներին, ներմուծված բարոյազուրկ ազատություններին, ու «ոսկյա միջին» այս պարագայում գոյություն չունի. ցանկացած փոքր շեղումն անգամ խեղաթյուրում է այդ յուրօրինակ և ոչ համադրելի համակարգերը…
     Բոլոր ազգերն էլ ունեն Ինքնություն, Առաքելություն ու Բնօրրան, և դրանց պաշտպանությունն ու անվտանգության ապահովումը նրանց առաջնային գործն է: Ինքնատիպ ազգայինը, օրինակելի մարդկայինը միշտ էլ համադրելի են, և այդպես են ստեղծվում համազգային ու համամարդկային արժեքները: Համամարդկային հանդեսում յուրաքանչյուր  ազգ պետք է ներկայանա իր սեփական դեմքով իսկ միջազգային ասպարեզում՝ իր ուրույն մշակույթով, արվեստով, գիտությամբ, արհեստներով, ավանդույթներով և այլ արժեքներով: Այսպես ձևավորվում է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, և եթե ազգերը հրաժարվեն իրենց ինքնատիպությունից, ինքնուրույնությունից, ու շարժվեն կեղծ համամարդկայինով, ապա այն, հետզհետե սպառվելով կոչընչանա, քանզի կզրկվի իրեն սնող ազգերի յուրօրինակ և մշտադալար արմատներից: Եթե համամարդկայինը սեփականացվի որևէ ազգի կողմից, ապա այն ստիպված է լինելու փոփոխել իր դիմակը, քանզի քաղաքակրթությունը զարգացող շարունակական երևույթ է: Այս պարագայում հայ ազգայնականի ճիշտը սեփական ազգային ավանդույթներն ու արժեքները, կենսաձևը ժամանակին համահունչ դարձնելն է (ոչ թե օտարինը ընդօրինակելը), որը, սակայն, չի ակընկալում որևէ էական, սկզբունքային շեղում ՀայԱրիական ներցեղային օրենքներից ու բարոյականությունից, և սա է Հայ Տեսակի գոյատևման, զարգացման ու հարատևման գրավականը…
     …1988թ. ազգային վերածննդի ընթացքում Նժդեհյան Ցեղակրոնությունն առաջինն էր, որ որպես ազգայնական ուսմունք ուրվագծվեց դեռևս աներևույթ Հայ «Ազգայնական դաշտում» և անմիջապես պիտակավորվեց որպես ֆաշիստական գաղափարախոսություն: Իսկ, երբ Ցեղակրոնություն քարոզող մամուլում հայտնվեցին Արիական հավասարաթև խաչը և կեռխաչը (սվաստիկա), որոնք  ժամանակին Իտալիայում և Գերմանիայում վարկաբեկվել են Բ. Մուսոլինիի ղեկավարած ֆաշիստական և Ա. Հիտլերի ղեկավարած նացիոնալ-սոցիալիստական բանվորական կուսակցությունների կողմից, անմիջապես մթագնեց հայկական ժողովրդավարական միտքը և առանց խորամուխ լինելու Ցեղակրոնության էության մեջ, այն միանգամից որակվեց որպես իտալական ֆաշիզմ կամ գերմանական նացիզմ, ինչպես նաև՝ ազգային խտրականություն, մեծապետական ազգայնամոլություն քարոզող գաղափարախոսություն: Ցեղակրոնությունը դավանանք է. ցեղային հպարտության, ուժի և արիության, նաև օտար այլասերիչ ազդեցություններին դիմակայելու հզոր հոգևոր ներուժ: Ցեղակրոնի համար անհատականության և ազատության ամենաբարձր արարքը հնազանդվելն է իր ցեղին (ազգին). նա ցեղաճանաչ է, ցեղահավատ և ցեղահաղորդ ու ձգտում է առավել զորության՝ հանուն իր Ազգի և Հայրենիքի: Ցեղակրոնությունը երբեք չի մերժում այլ ցեղի իրավունքները և սեփական ազգը չի հակադրում այլ ազգերին. այն ցեղի նկատմամբ սիրո բացարձակ դրսևորում է: Այնպես ինչպես երեխան է սիրում իր մորը, զինվորը՝ իր հայրենիքը, այդպես էլ ցեղակրոնը սիրում է իր ցեղը: Սա համարել ֆաշիզմ կամ նման այլ բան, նշանակում է նախապատվությունը տալով ապազգայինին՝ ծառայել օտար ազգի նպատակներին, և նախապայման ստեղծել ազգակործան քաղաքականության համար: Իսկ ազգային – պատմական արժեքներից հրաժարվել միայն այն պատճառով, որ դրանք վարկաբեկել են ֆաշիստական և նացիստական պարագլուխները, անընդունելի է, քանզի նշանակում է դրանք զիջել պատմությունը աղավաղողներին…
      Ցեղապաշտությունն ակնկալում է հասնել ցեղի կատարելությանը, ցեղամարդու, ցեղապաշտ ընտանիքի և տոհմի միջոցով՝ առաջնորդվելով ներցեղային օրենքներով ու բարոյականությամբ: Ցեղապաշտը գերադասում է իր ցեղը (ազգը) բոլոր ազգերից այնպես, ինչպես երեխան իր մորը՝ ուրիշի մորից, զինվորն իր հայրենիքը՝ այլ երկրներից: Ցեղամարդը պաշտում է իր ցեղը՝ երբեք չնվաստացնելով այլ ազգերի և բացառելով այլամերժությունը: Բնության մեջ յուրաքանչյուր տեսակ ապրում է իրեն հատուկ օրենքներով և կիրառելով դրանք՝ ձգտում է ինքնապահպանության, որը հավերժելու նախապայմանն է: Ցեղապաշտության նույնացումը ցեղամոլության (ռասիզմ) հետ, որը բնորոշում է սոցիալական և էթնիկական խմբերի, դասակարգերի և պետությունների միջև հարաբերությունների մի տիպ, որի բնույթը գիտակցվում և ուղղություն է ստանում սոցիալական ու մշակութային տարբերությունները մարդաբանական հատկանիշներով բացատրող գաղափարներով, անհիմն է, քանի որ ցեղապաշտությունը որևէ խավի կամ պետության մենաշնորհ չէ, այն մերժում է դասակարգումները. ցեղապաշտ կարող է լինել ամեն ոք…
        Իսկ ազգայնականությունը ժողովրդավար մեկնաբանները հաճախ փորձում են «շփոթել» ազգայնամոլության (շովինիզմ) հետ, որը բոլոր այլ «մոլությունների» նման ծայրահեղական հասկացություն է, որում ամրագրված է մի ազգի շահը մյուս ազգերին պարտադիր կերպով հակադրելու գաղափարախոսությունը: Ազգայնականությունը ազգի ինքնագիտակցության և արժանապատվության մարմնավորումն է: Ազգերը բնորոշվում են ինքնատիպությամբ և մշտապես ձգտում են տեր լինել իրենց ճակատագրին՝ ազգային առանձնահատկություններն ու Հայրենի Հողը-Բնօրրանը չկորցնելու համար: Յուրաքանչյուր տեսակ բնականորեն հզոր է իր հայրենիքում, և պահպանողականությունը ազգի որակի և տարածքի նկատմամբ ազգայնականի գերխնդիրն է…
        Սակայն, ամենաանհեթեթը արիականության հակադրումըն է տարբեր կրոնական գաղափարախոսություններին և հավատամքներին: Արիականությունը «թյուրիմացաբար» նույնացնում են նաև հեթանոսության (հայերեն՝ ազգայնության), և հատկապես հեթանոսության անցանկալի անկման՝ կռապաշտական ժամանակաշրջանի հետ: Նախ՝ հեթանոս արտահայտությունը դա քրիստոնյաների ներմուծած օտարահունչ որակումն է ոչ քրիստոնյաներին (ինչպես ջհուդա-հրեությունն է ոչ հրեաներին որակում՝ գոյեր): Հեթանոսությունը (հեթանոսական վարդապետությունը) միտումնավոր նույնացվում է կռապաշտության հետ: Այսօր քրիստոնեական (և բոլոր կրոնների) արժեքային համակարգը նույնպես հասել (իջեցվել) է կռապաշտության՝ Քրիստոսի (Բուդդայի, Կրիշնայի…) ու Մարիամի փայտե, քարե, արծաթե ու ոսկե կերպարների պաշտամունքի, նաև նկարների առքուվաճառքի և այլն: Արիական հզոր Ցեղի մասնատումը տարբեր Ազգերի, ժամանակի ընթացքում ամենատարբեր պատճառներով մոռացության մատնեց նրանց՝ մի Ակունք-Արմատից սերված լինելու հանգամանքը, և նորաստեղծ ազգերը հետզհետե հեռանալով Արիական Սրբազան ու Ոգեղեն պաշտամունքներից, «խորացան» երկրային կռապաշտության մեջ: Արիական Ցեղի մասնատման այդ ամբողջ ժամանակաշրջանը պատմությունն արձանագրեց որպես հեթանոսական՝ իհարկե, իրեն բնորոշ պաշտամունքային ու հավատամքային վարդապետությամբ: Եվ ուրեմն, Արիականությունը (Հայ-Արիականությունը) նախահեթանոսական է: Ինչպես ծննդի և մահվան միջև է գոյատևում կյանքը, այնպես էլ՝ Արիական Ցեղի մասնատման և Արիական Ազգերի առաջացման միջև եղել է հեթանոսությունը: Եվ ինչպես հեթանոսական, այնպես էլ ամենատարբեր կրոնահավատամքային գաղափարախոսությունները աշխարհայացք ձևավորող հասկացություններ են և որևէ համեմատություն տեղին չէ Արիական Տեսակի՝ Հոգեմարմնական ցեղային մի տեսակի հետ: Ինչպե՞ս կարող է որևէ կրոն կամ գաղափարախոսություն համեմատվել կամ հակադրվել մարդկային տեսակին: Ցեղերը, ազգերը կամ անհատները կարող են լինել բազմաթիվ կրոնների (պաշտամունքների, հավատքների, դավանանքների) ազդեցության տակ, սակայն, միմիայն մեկ Գենի կրող: Գենը կրոնին հակադրելը և «արիական աղանդ» հասկացությունը թյուրըմբռնման կամ միտումնավոր շեղման հետևանք է…
    Վերոնշյալ ազգայնական գաղափարախոսություններն     ու ուսմունքները, այնպես էլ՝ տարոնականությունը, հայադավանությունը (տարբեր մեկնաբանություններով) և Հայկական ծագումնաբանությունից բխող այլ գաղափարները, հանգում են մի եզրակացության, որ դրանք բոլորն էլ՝ ցեղակրոնությունը, ցեղապաշտությունը, ազգայնականությունը, արիականությունը և այլն, սնվում են նույն Արմատ-Ակունքից, հենված՝ նույն ներցեղային Օրենքների ու Բարոյականության հիմքին, ձգտում են նույն Բնօրրանի՝ Հայ Ցեղի Հայրենիքի և Արիական Ցեղի նախահայրենիքի վերատիրմանն ու պաշտպանությանը, և, ի վերջո, այս բոլոր գաղափարախոսությունները «ներծծվելու» են Հայկականության մեջ, քանզի հիմնվում են Համահայկական Համակարգի նախապատմության ու հիմնադրույթների վրա: Այս առումով, եթե. Հայկականությունը կարելի է համարել մեր՝ Հայ Տեսակի ազգային ներքին քաղաքականություն, ապա Արիականությունը (Համաարիականությունը) զուգորդվում, համադրվում է մեր արտաքին քաղաքականության հետ, քանզի սրանք հիմնականում նույն ՀԱՄԱԿԱՐԳ-ն են, լրացմամբ, որ Արիականությունն անդրադառնում է նաև ամբողջ Արիական Տեսակին՝ մեզ արյունակից Ազգերին նույնպես: Ինչպես այս երկու աշխարհայացքները, այնպես էլ վերը թվարկած գաղափարախոսությունները ոչ թե հակադրվում են միմյանց, այլ ծառայում են նույն նպատակին՝ և՛ ներազգային, և՛ արտաազգային հարաբերություններում: ԵՎ Հայկականությունն է լինելու այն միասնական ազգային ՀԱՄԱԿԱՐԳ-ը, որը հետագայում որդեգրելու են բոլոր Հայ ազգայնականները, և ոչ միայն նրանք…
        Մի կարևոր հանգամանք է. պետություն  կարող է ստեղծվել ինչպես բազմազգ հանրության, այնպես էլ մեկ ազգի կողմից, յուրաքանչյուր դեպքում այդ անկախ պետությունը ազգերի համար ինքնապաշտպանության, բարգավաճման և հարատևման միջոց է, սակայն, ոչ երբեք՝ գրավական: Հանրահայտ է, որ ազգերն իրենց պատմության ընթացքում կարող են հետևել տարբեր դավանանքների, բայց լինել միմիայն մեկ Գենի կրող: Այս առումով անկախ պետականության գաղափարը նշված միջոցից գրավականի վերածելու համար կարևորվում է ԱԶԳԱՅԻՆ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅԱՆ (նույնն է, թե ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող անկախ պետության) գոյությունը:
     «Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ և կործան- վում՝ դրա պակասից», – ասում է Նժդեհը, այս առումով փոքրաթիվ ազգերը, բնականաբար, առավել հայրենասեր պետք է լինեն, քան՝ բազմաքանակ ազգերը. համաշխարհային պատմությունը հավաստում է, որ հակառակ դեպքում նման պետությունները կործանվում են ԱԶԳԱՅԻՆ ՈԳՈՒ չգոյությունից կամ անբավարարությունից: Այստեղ տեղին է նշել, որ ազգի սոցիալական-տնտեսական բարգավաճումն ու պետության հզորացումը նույնպես կախված է տվյալ իշխանությունների ԱԶԳԱՅԻՆ՝ ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ԲՆՈՒՅԹԻՑ, և ահա թե ինչու են ազգայնականները ազգերի ներդաշնակ գոյակցության ձև համարում ազգ-պետությունները, երբ յուրաքանչյուր ազգ ունի մեկ պետություն՝ անշուշտ, իր Բնօրրան-Հայրենիքում: Պետությունը պետք է լինի միատարր (մեկ ազգ, մեկ պետություն), որպեսզի ծառայի մեկ ազգի, այլապես բախումներն անխուսափելի են, վկա՝ աշխարհում տիրող խառնաշփոթ իրավիճակը: Մարդկային տեսակները տարբերվում են իրենց էությամբ ու ապրելակերպով, մեկ պետության ներսում հնարավոր չէ իրականացնել օրենքներ, որոնք  բավարարեն բոլոր տեսակներին: Հայաստանը Հայի Հայրենիքն է և բնույթով ու էությամբ պիտի հայկական լինի, ծառայելով միայն ու միայն հայության շահերին;

2. Հայոց Հավատամքը

       ԱրԱրիչը ԱրԱրեց ԱրԱրածին ԱրԱրատում և այդ ԱրԱրածը Արի Մարդն էր՝ Արիացին՝ Արի Մանը կամ Արմենը:
    ԱրԱրատը Արիական Ցեղի Նախահայրենիքն է և, քանի     որ Արիացին Երկնի ու Երկրի Ոգեղեն Ծնունդ է՝ Հայա կամ Հայ(ր) Աստծո Պտուղը, ապա ԱրԱրատում ԱրԱրված ԱրԱրածը Բնույթով ու Էությամբ Հայ-Արիացի է…
    Նրանք, ովքեր պատմության անդաստաններում հեռա-   ցան Նախահայրենիքից, կրեցին Արի կամ Արիա-Արիացի կոչվելու իրավունքը, իսկ նրանք, ովքեր մնացին Նախահայրենիքում՝ ԱրԱրչական Աստվածային Տարածքում, կոչվեցին՝ Հայ-Հայեր՝ Հայա Աստծո անունով…
      Եվ Բնօրրանն էլ նրանց կոչվեց Հայրերի-Հայերի Երկիր՝ Հայրենիք-Հայ(ր)աստան… Եվ Հայ(ր)երն են հանդիսանում մարդկության Հայրերը՝ Նախնիները…
    Հայերն են, որ ունեն ԱրԱրիչ Տի-եզերքի՝ Տիրոջ Եզեր-   քի(ց) Ծագում ու ըստ այդմ՝ ԱրԱրչական Առաքելություն..
    …Վաղ շրջանի մեկնություններում հաճախ է Արմենիան փոխարինվում Հայքով, իսկ Արարատ-Արատտա- Հայաստան նույնությունն անկասկած է…
       Հայկական լեռնաշխարհում է հիշատակում Եդեմ-Դրախտը (որից ելնող չորս գետերից երկուսը Տիգրիսն ու Եփրատն էին): Այնտեղ արարվեցին մարդկության առաջնեկները, ինչից էլ ակնհայտ է, որ հին ազգերի աշխարհածնության պատկերացումներում Հայաստանն ընկալվել է՝ իբրև Սրբազան Վայր, որում արարվել է մարդկությունը, վերածնունդ ապրել (փրկվել աշխարհակործան ջրհեղեղից), որում կնքվել է Աստծո ու Մարդկության Հավիտենական Ուխտը, որտեղ ստեղծվել են Սուրբ Օրենքները…
    Հայկական լեռնաշխարհը կրում է անմահության խոր-   հուրդը (կենաց ծառ և անմահության ծաղիկ)՝ փակվելով անարժան մարդկության առաջ (ճառագող մարդակարիճները՝ Մաշու լեռներում, քերովբեները և ամեն կողմ դարձող բոցեղեն սուրը՝ դրախտի դիմաց, կենաց ծառի ճամփին): Ավելորդ չենք համարում նշել, որ Արատտա-Արարատ-Հայաստանը նույն կերպ է ներկայանում ինչպես շումերական (միջագետքյան), այնպես էլ աստվածաշնչյան և ամենատարբեր հնագույն ազգերի վաղ պատկերացումներում:
     Մեր նախնիներից, որպես ազգային հոգևոր-մշակութա-   յին համակարգի մաս, հավատամքը մտել է մեր գենոտիպի, արյան, մտածելակերպի ու էության մեջ: Հավատքի հավերժելու միջոցը Առաքինությունն է, մեր դեպքում՝ Հայ-Արիական Առաքինությունը: Հայոց Հավատքի հիմքում, որպես հիմնասյուն պիտի լինի Ծագումը-Գենը, Արյունը, Լեզուն ու Բնօրրանը: Այո’, ներկա համատարած վարակի ախտազերծման միջոցը՝ Արիական Առաքինությունն է:
Առաքինի բառը, ըստ հայոց լեզվամտածողության, ունի հետևյալ իմաստները.
1.արիական, արիասիրտ, քաջ, զօրավոր, լավ կռվող, ընտիր;
2.բարեպաշտ, մաքուր հոգով, լավ վարք ու բարքով, պարկեշտ, ազնիվ, արդարամիտ:
    Այսինքն, համաձայն հայոց խառնվածքի ու մտածելակերպի, բարոյական (բարեպաշտ, մաքուր հոգով, լավ վարք ու բարքով, պարկեշտ, ազնիվ, արդարամիտ) կարող է լինել միայն այն մարդը, ով ուժեղ է հոգով ու մարմնով (արիասիրտ, քաջ, զօրավոր, լավ կռվող):
Արիական առաքինության ծագումնաբանական արմատները
     Արիականությունը դիցա-աշխարհընկալումային համակարգ է, որում տրվում են աշխարհարարման տեսությունը, աշխարհի, պետության ու հասարակության կառուցվածքը, ներհասարակական բոլոր փոխհարաբերությունների կարգավորման օրենքները, հասարակության տարբեր խավերի բարոյական չափանիշները, ճշմարիտ աստվածապաշտության հիմունքները: Հայ-արիներն ըմբռնելով բնության միածին էությունը, միասնականությունն ու միաբանությունը, իրենց հոգևոր-աշխարհընկալումային պատկերացումների հիմքում դրեցին միաստվածության գաղափարը: Արարիչ Աստծո ինքնադրսևորում համարեցին ու պաշտեցին Անակունք Լույսը: Լույսի արարչական էությունն անվանեցին Ար, իմա՝ Ստեղծող, Շինող, Արարող, նրա խորհուրդը պատկերեցին Խաչի՝ հավասարաթև Խաչի տեսքով, իսկ արևին կոչեցին Աստծո Ակն՝ Արեգակն: Արի պաշտամունքը, որի նախնական համակարգված ձևը գալիս է հազարամյակներից, դարձավ արիականության ձևավորման առանցքը: Ձևավորվող արիականությունը հետզհետե իր ազդեցության ոլորտի մեջ էր առնում բոլոր արիական՝ այժմ հնդեվրոպական լեզուները կրող ցեղերին, որոնց ընդհանրության շրջանի նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն էր: Արիական կամ հնդեվրոպական ընդհանրության տրոհման հիմնական փուլերն ընդգրկում են շուրջ 2000-ամյա ժամանակաշրջան: Որպես հետևանք, արիական տարբեր ցեղեր ընդհանրությունից անջատվում ու իրենց հետ տանում էին արիականության զարգացման տարբեր փուլերի գիտելիքներ: Վերջին մեծ տրոհման ժամանակ (մ.թ.ա. III հազ. վերջ) նախահայրենիքից հեռանում են հնդարիական, իրանական և հունական լեզուների կրողները: Հնդեվրոպական նախահայրենիքում մնում են հայերը, որոնք շարունակում են արիական գաղափարները զարգացնել հայրենիքի բնական միջավայրում:
      Արիական հոգևոր-աշխարհընկալումային համակարգի առանցքային հասկացություններն են Արարչածին Օրենքը, Առաքինությունն ու Պարտականությունը: Եվ ըստ արիական պատկերացումների, Արարչածին Օրենքը թափանցում ու համակում է ողջ Տիեզերքը, վերացնում է քաոսը՝ անկազմակերպվածությունը, ու հաստատում անխախտ կարգավորվածություն՝ կոսմոս, այն նաև իրերի ու երևույթների համընդհանուր էությունն է, նրան են ենթարկվում բոլոր աստվածներն ու մարդիկ: Օրենքն է սահմանում բարոյական չափանիշները եւ առաքինի է այն մարդը, ով գնում է Արարչի նախասահմանած Օրենքի ճանապարհով: Գնալ Օրենքի ճանապարհով նշանակում է կատարել նրա կողմից սահմանված պարտականությունները, քանզի պարտքի գիտակցումն ու կատարումն է Առաքինության՝ բարձրագույն կատարելության հասնելու կարևոր միջոցը:
      Արիական առաքինի մարդը ապրում ու գործում է.
- ճշմարիտ Օրենքի՝ Տիեզերակարգի սահմանած կարգով,
- ճշմարիտ աստվածապաշտության, ցեղային առաքելության կանոններով,
- Աստծո ու մարդկանց առաջ ունեցած պարտականություններն անշեղորեն կատարելով,
- խոստմանը, երդումին ու ուխտին հավատարիմ,
- բոլոր գայթակղություններից վեր կանգնած,
- ի շահ ու ի ապահովություն Ցեղի,
- չտրվելով զայրույթին, չարությանը, կեղծիքին, ագահությանը, տառփանքին,
- չհանդուրժելով չարին, անարդարին, անազնիվին,
- գնահատելով ու սիրելով Կյանքը՝ իր բոլոր դրսևորումների մեջ,
- հաղթողի հոգեբանությամբ՝ վստահ իր ճշմարտացիության մեջ,
- չհետապնդելով անձնական շահ ու փառք,
- ամենուր սիրո, հավատի, գթառատության, բարության ու քաջության դրսևորումով … 
        Անշուշտ սա դեռ Արիական Առաքինության ամբողջական ու սպառիչ նկարագիրը  չէ: Իսկ Հայ-Արիականության գաղափարական – հավատամքային հիմնադրույթները ներկայացնում ենք մեր հետևյալ ձևակերպումներով.
      – Իբրև Արարող Ցեղ, մենք բնարմատն ենք Արիական մեծ ցեղի և ունենք պատկառելի ավանդ համաշխարհային քաղաքակրթության մեջ:
      – Արարչից մեզ տրված Բնատարածքը՝ Հայկական  Բարձրավանդակն է, որը մեր հավիտենական Հայրենիքն է՝ Բնօրրանը Արիական Ցեղի:
      – Հայկական Բարձրավանդակը Արարչի և Մարդ-Աստվածների ու մարդկության Հավիտենական Ուխտի ու Փրկության Բնատարածք է, Հայ-Արիացիների արարման վայր:
- Ճանաչի՛ր Հայ-Արիական Բնությունը, Տիեզերակարգը և կըմերձենաս Արարչին:
- Անշեղորեն կատարի՛ր Աստծո, Ցեղիդ և մարդկանց առջև ունեցած պարտականություններդ:
- Ապրի՛ր Արիական առաքինությամբ, որը մեր առաքելության կայացման նախապայմանն է:
- Առաջնորդվի՛ր ցեղասիրության և բնօրրանապաշտության մտածումով, Ցեղին ու Բնատարածքին նվիրաբերվելու բացարձակ կամքով, որի դեպքում միայն կարմատավորվի ներցեղային բարոյականը, որը մեր ցեղային միասնության գրավականն է:
- Հայ-Արիական գաղափարները քարոզի՛ր անձնական օրինակով, եղի՛ր Համաարիական Դաշնության առաջամարտիկը:
- Ապրի՛ր մաքուր հոգով, բարեպաշտ, ազնիվ ու արդարամիտ:
- Երբե՛ք խոստումդ, երդումդ և ուխտդ մի խախտի՛ր:
- Գնահատի՛ր և սիրի՛ր կյանքը, սակայն մի հանդուրժի՛ր չարը, անարդարը, անազնիվը:
- Եղի՛ր արիասիրտ, զօրավոր և քաջ կռվող:
- Թշնամուդ և հակառակորդիտ ների՛ր միայն պատժելուց հետո:
- Տու՛ր ինչպես Արևը, դրանից Հայ-Արիները կզորանան, չարիները՝ կմոխրանան:
     Անշուշտ «առաքինութիուն» հասկացության կրած ձևախեղումները պայմանավորված են հոգևոր-աշխարհընկալումային միջավայրում տեղի ունեցած հակաբնական փոփոխություններով: Հետևաբար առաքինության անկումային ընթացքը և դրա դրդապատճառները հասկանալու համար անհրաժեշտաբար պետք է քննել հոգևոր հիմքի փոփոխությունները, քանզի որոշակի հոգևոր արժեքների վրա են ձևավորվում տվյալ ժամանակաշրջանին համապատասխանող բարոյական չափանիշներն ու «առաքինություն» հասկացությանը տրվող որակները: Այո’, Առաքինությունն է նախապայմանը Առաքելության: Հայ-Արիական աշխարհընկալման-տիեզերաճանաչողության մեջ Արարիչը Միակն է՝ Ամենաստեղծն ու Ամենակատարյալը: Իսկ բազմաստվածությունը ազգային հոգեկերտվածքի զգացական դրսևորման արդյունք է, աշխարհընկալումային ըմբռնումների հետ մարդկայնորեն առնչվելու, աստվածայինի հետ շփվելու, նրանով ապրելու հոգեմտային էության դրսևորման արգասիք…
Հեռացող և վերադարձող աստծո պաշտամունքը
    Հնագույն պատմության ու դիցաբանության հարցերով զբաղվող գիտնականները տարբեր ազգերի դիցական առասպելների համեմատական վերլուծության արդյունքում հանգել են այն մտքին, թե շատ ազգերի մեջ տարածված է եղել նաև մեռնող-հարություն առնող աստծո պաշտամունք: Սա հատկանշական է Հայ-Արիական Հավատամքին: Ընդ որում, նրանց կողմից մեռնող-հարություն առնող աստծո պաշտամունքի շրջանակի մեջ են մտցվել իմաստաբանական ու խորհրդաբանական առումով իրարից բոլորովին տարբեր երևույթների (արևի օրեկան ու տարեկան պտույտներ, լուսնի փուլեր, մարդկային կյանքի պարբերություն, թագավորական իշխանության պարբերական վերականգնում և այլն) վերաբերող դիցական առասպելներ: Նաև հաշվի չեն առնվել էթնո-հոգևոր, աշխարհընկալումային, մշակութային, բնա-կլիմայական տարբեր միջավայրերի առանձնահատկությունների ազդեցությունը առասպելի իմաստա – խորհրդաբանության վրա:
    Իրականում արիական աշխարհընկալումային համա-   կարգում, ուր արևին արական սկիզբ էր վերագրվում, արևի օրեկան ու տարեկան պտույտները և նրանց ուղեկցող բնական երևույթները մեկնաբանվում էին որպես հեռացող ու վերադարձող աստծո գործունեություն: Այլ կերպ ասած, արիացիները պաշտում էին հեռացող-վերադարձող հավերժ կենդանի աստծո: Դրա ցայտուն արտահայտումներից է Սասնա դյուցազունների մարտագոչը. «Հացն ու գինին, Տեր կենդանին»:
      Արիական աստծո հեռանալն ու վերադառնալը պայմանավորվում էր երկու հիմնարար գործոններով.
1.Արիական աստվածը հեռանում և վերադառնում է Օրենքի նախասահմանած կարգով: Օրինակ, – արևը, որպես այդ աստծո մարմնավորում, արարչածին Օրենքի նախասահմանած կարգով է կատարում իր օրեկան ու տարեկան պտույտները:
2.Արտահայտելով իր դժգոհությունը, արիական աստվածը հեռանում է Տաճարից կամ աշխարհից, երբ Օրենքի ճանապարհից ու ճշմարիտ աստվածապաշտության կանոններից մարդիկ շեղվում ու տրվում են գայթակղություններին:
       Մարդիկ շեղվում են առաքինության ճանապարհից, անտեսվում են Աստծո նախասահմանած ծիսակարգերը, մարում են զոհաբերության խարույկները, մարդու ձեռքով կտրվում է կապը նրա և Աստծո միջև, խախտվում է ողջ տիեզերակարգը և Աստված հեռանում է աշխարհից: Դրան հետևում է համաշխարհային կործանարար աղետը. աղբյուրները ցամաքում են, բույսերն ու ծառերը չորանում, մարդիկ ու կենդանիները դադարում են սերունդ տալ, հետևում են սովն ու մահը, խավարում են բոլոր լուսատուները և այլն: Այս կարգի առասպելներում ի վերջո հաջողվում է վերադարձնել հեռացած աստծուն և աշխարհը փրկել կործանումից:
     Աշխարհի կարգից ու մարդկանց բարոյականությունից դժգոհ հեռացող արիական աստծո կերպարի ցայտուն օրինակներ կան «Սասնա Ծռեր»-ում, Արա Գեղեցիկի մասին ավանդապատման մեջ, իսկ Փոքր Մհերը մեր ներկայիս հառնող աստծո գաղափարն է… Ժայռում ինքնակամ փակված Մհերն ասում է, որ դուրս չի գա «քանի աշխարհ չար է»: Փոքր Մհերին վերադարձնելու նախապայմանը աշխարհում մարդկանց կողմից առաքինության վերահաստատումն է: Փոքր Մհերը մեր մեջ է, և մենք՝ Հայերս պիտի նրան դուրս բերենք՝ մեր Ակունքներին, մեր Հավատամքին դառնալով, Արիական Առաքինությամբ մեր Առաքելությանը ճանապարհ հարթելով… Առաքինության կրողը նախ և առաջ Հայ-Արիական Տեսակն է, որը պիտի վերագտնի նաև մարդկության փրկության Արահետը…
   Այսպիսով, արիական պատկերացումների համաձայն,        երբ աշխարհում անտեսվում ու մոռացվում է աստվածաշնորհ գիտությունը, երբ մարդիկ առաքինությունն ու ճշմարիտ աստվածապաշտությունը համարում են «ապրելուն» խանգարող ավելորդ բեռ, Աստված հեռանում է աշխարհից: Այդժամ մարդկանց դատարկ հոգիներում բուն են դնում կեղծիքը, խաբեությունը, չարությունը, ագահությունը…:
    Հուսահատված, հոգնած, բզկտված մարդիկ հոգեկան մեծագույն տվայտանքներ ապերելուց հետո, ի վերջո հիշում են Աստծուն, բռնում են ինքնամաքրման ուղին, վերականգնում Տաճարն ու ճշմարիտ աստվածապաշտությունը, վերստին իրենց զավակներին դաստիարակում են առաքինության ոգով ու անկեղծորեն զղջալով իրենց գործած հանցանքների համար, դիմում են Աստծուն՝ խնդրելով վերադառնալ: Ինքնամաքրված մարդկանց կանչով Աստվածը վերստին վերադառնում է աշխարհ, բազմում Օրենքի գահին, դառնում ստեղծագործ աշխատանքի ներշնչանք, արդարության գրավական, առաքինի զօրության աղբյուր, բարձրագույն ձգտումների ու հոգևոր գիտության Փարոս:
        Ազգային դյուցազնավեպը՝ էպոսը, փաստում է, որ ժայռի մեջ փակված Փոքր Մհերը սպասում է մեր հոգևոր-բարոյական ինքնամաքրմանը, որ վերահայտնվի առաքինացած Հայոց աշխարհում ու վերահաստատի Հայ Ցեղի զօրությունն ու փառքը:
     Արիական միաստվածային հոգևոր-աշխարհընկալումային համակարգը ժխտում է Աստծուն զօրությամբ հավասար և էությամբ հակադիր (չար) հակառակորդի գոյությունը: Սա նույնպես շատ հատկանշական է մեր հավատամքի մեջ… Հետևաբար, աշխարհից Աստծո հեռանալը պայմանավորված է ոչ թե նման հակառակորդի ճնշմամբ, այլ ճշմարիտ աստվածապաշտության ու առաքինության ուղղուց մարդկանց նահանջով:
    Իսկ սեմական ցեղերի մոտ շրջապատի բնա-կլիմայա-    կան պայմանները նրանց ստիպեցին ի դեմս գիշերային լուսատուի՝ լուսնի, տեսնել իրենց հովանավոր զօրությանը: Իսկ ցերեկը ամենին վառող ու չորացնող արևին հիմնականում վերագրվեց չար ու թշնամական էություն: Երբ ցերեկն արևն ու լուսինը միաժամանակ էին երևում երկնակամարի վրա, ենթադրվում էր, թե երկնքում առաջնությունը տիրելու պայքար են մղում: Ընդ որում, քանի որ լուսինը կարողանում է մտնել արևի տիրույթից ներս (երևալ ցերեկը), իսկ արևը՝ ոչ, լուսնին առավել զօրություն է վերագրվում ու նա է հռչակվում վերջնական հաղթող: Լուսնի այդօրինակ էությունը մտավ սեմական հոգևոր-աշխարհընկալումային համակարգ և որպես ժառանգություն հասավ իսլամին:
    Ավարտելով մեռնող-հարություն առնող աստծո թեման, նշենք, որ առասպելի համաձայն, աշխարհին տիրելու համար բարի ու չար աստվածների պայքարի սկզբում չարը հաղթում, սպանում է բարուն ու տիրում աշխարհին: Որոշ ժամանակ անց բարին հարություն է առնում ու սպանելով չարին՝ իրեն է վերադարձնում աշխարհի իշխանությունը: Չար ու բարի աստվածները պարբերաբար աշխարհին տիրելով, տեր են դառնում նաև մարդկանց հոգիներին ու ճակատագրերին:
Հեթանոսություն – Ազգային Հավատք
      Ազգային Հավատքը Ցեղային Հավատքի մասնավոր արտահայտություն է:
        Ցեղն իսկզբանե հարաբերվել է իր ծագումի, լեզվի, նախնիների, բնօրրանի, Աստվածների… հետ: Իր բնական որակներին համապատասխան ընկալել է դրանց խորհուրդները: Ազգային Հավատքը ներքին զգացողությամբ վերապրված բնական Խորհուրդների հետ հարաբերությունների համակարգ է: Ըստ այդմ, Ազգային Հավատքը սերտորեն կապված է Ազգային Լեզվի հետ: Եթե Ազգային Լեզուն ապահովում է բնական խորհուրդների ճանաչողությունը, ապա Ազգային Հավատքը ապահովում է բնական խորհուրդների հետ Ազգի հարաբերությունը:
       Ազգային Հավատքը – դա Ազգի զգացական հարաբերությունն է Արարչի ու Աստվածների հետ, Բնության հետ, Բնօրրանի հետ, Նախնիների հետ, անցյալի ու ապագայի հետ, ծագումի ու արյան հետ:
     Հավատքը խիստ տարբեր է կրոնից: Կրոնը արտաքին ներգործությունն է անհատների վրա: Ըստ այդմ, կրոնը զուտ անհատական է, իսկ հավատքը, որի հիմքում Ազգի ծագումի զգացողությունն է՝ Ազգային: Կրոնը սարսափի պատրանք է անհատների մեջ, իսկ Ազգային Հավատքը Ազգի Կենաց Խորհուրդն է: Հաճախ օգտագործվում է հեթանոսական կրոն արտահայտությունը, որը կոպիտ սխալ է: Նախ՝ հեթանոսը հունարեն Էթնոսն է, որ նշանակում է Ազգ: Իսկ Ազգը կրոնով չի կարող ապրել: Կրոնով ապրում է անհատը, նրա կողմից «ձևավորած» արհեստածին ազգը: Բնածին Ազգը ապրում է Ազգային Հավատքով: ՈՒստի հեթանոսական կրոն արտահայտության փոխարեն պետք է օգտագործել Ազգային Հավատք հասկացությունը: Ազգային Հավատքը Ազգի հատկանիշ է, ուստի Ազգը կարող է ապրել միայն այդ հավատքով: Ազգային Հավատքի հիմքը Ազգային Ծագումն է:    
    Մարդկությունը, որպես բնական օրգանական ամբողջություն, ունի իր օրգանական մասերը՝ որ կոչվում են Ցեղեր: Ցեղերի բազմազանությունը պայմանավորված է նրանց տարբեր որակական առանձնահատկություններով, որոնցով նրանք լրացնում են Մարդկության օրգանիզմը: Ամեն մի Ցեղ իր որոշակի դերն ունի Մարդկության օրգանիզմի մեջ և ներկայանում է որպես առանձնահատուկ Տեսակ:
     Ցեղն էլ, որպես բնական օրգանիզմ, ունի իր օրգանա-   կան մասերը, որ կոչվում են Ազգեր: Ազգը Ցեղի (Տեսակի) օրգանական մաս է: Ազգերը ծագում են հենց Ցեղածառի բնից, որպես նրա բնական ճյուղեր, իրենց մեջ կրելով ցեղային որակները մասնավոր ազգային արտահայտությամբ:
     Ազգը բնական օրգանական ամբողջություն է իր Ցեղի օրգանիզմի մեջ: Ըստ այդմ, չկա վերացական Ազգ, կան մարդացեղերի (ռասաների) ազգեր: Բոլոր ազգերը բաժանվելով իրենց նախնական Տեսակից (Ցեղից), ստեղծել են ուրույն հավատքներ՝ սեփական աշխարհընկալմանը համապատասխան, արարչատեսության մեջ ներդնելով իրենց պատկերացումները, էությունն ու աստվածներին:
        Ազգային անհատն իր մեջ միաժամանակ կրում է Անհատական, Տոհմային, Ազգային, Ցեղային դիմագիծ, որն էլ նախանշում է ազգային հավատքի հիմնադրույթները:
    Բնության մեջ ցանկացած Որակական Ամբողջություն անպայման ունի իր Որակական Միջավայրը, որտեղ նա կատարում է իր որակական դերը: Ըստ այդմ, Որակական Ամբողջությունը անպայման գենետիկորեն համապատասխանում է իր Որակական Միջավայրին:
        Ազգն էլ, որպես բնական Որակական Ամբողջություն, անպայման ունի իր Որակական Միջավայրը՝ Բնօրրանը, որ կոչվում է նաև Մայր Հող:
       Ազգի Հայրենիքը Մայր Հողի վրա՝ Բնօրրանում իսկզբանե ամփոփված Ազգի գենետիկական Ամբողջությունն է:
      Ըստ այդմ, Ազգն անպայման ունի գենետիկական կապ   իր Բնօրրանի՝ Մայր Հողի հետ, որպես Ազգային Հայրենիք: Ազգը Հայրենիք չի կարող ընտրել: Մայր Հողից դուրս Հայրենիք չկա: Մայր Հողից դուրս Ազգը որևէ դեր չունի:
        Բնության մեջ բոլոր բնական Տեսակները, ենթատեսակները իրենց բնական որակներին, բնական դերին, բնական միջավայրին և գոյապահպանման անհրաժշտությանը համապատասխան ունեն իրենց որակական կենսակերպը:
         Մարդկային ամեն մի Ցեղի կենսակերպը համապատասխանում է միայն իր բնական որակներին: ՈՒստի և երբեք կեն-սակերպ փոխառնել չի լինի, եղածն էլ արհեստական կլինի:
       Ազգի Բարոյականությունը – դա Ազգի Կենսակերպն է իր Տեսակի (Ցեղի) Կենսակերպի մեջ:
       Ազգի Կենսակերպը, որպես որակական դրսևորում, զարգանում է ինքն իր մեջ, Ազգի կենսափորձի զարգացմանը զուգընթաց, բայց երբեք որակական փոփոխություն չի կրում:
    Ազգային Կենսակերպի որակներն են Ազգի բնավորութ-   յունը, հոգևոր կերտվածքը, մտածելակերպը, հարաբերությունները…
      Ըստ այդմ, Ազգի Կենսակերպը խստորեն կապված է Ազգային Լեզվի և Ազգային Հավատքի հետ:
      Ազգային Լեզուն Ցեղային Լեզվի մասնավոր արտահայտություն է, որ հետագայում զարգանում է ինքնուրույնաբար: Ազգը (Ցեղը), որպես բնական որակ, իսկզբանե հարաբերվել է իր ծագումի, իր բնօրրանի հետ, բնական բազմազան երևույթների, էությունների, բնական Զորությունների…  հետ: Եվ այդ բոլորը նա վերապրել է իր հոգևոր  կերտվածքի, իր մտածելակերպի միջոցով, յուրովի ճանաչել է դրանց խորհուրդները և համապատասխան անուն տվել դրանց: Հենց այդ ազգային խորհուրդների ճանաչողության համակարգն է, որ ներկայանում է որպես Ազգային Լեզու: Ազգային Լեզվի ամեն մի անուն իր խորհուրդն ունի, և ամեն մի խորհուրդ իր անունն ունի: Եվ չկա անուն առանց խորհրդի:
       Ըստ այդմ, Ազգային Լեզուն, որպես Ազգային Հատկանիշ, իր Ազգի մեջ ներկայանում է որպես Ազգային Խորհուրդների Համակարգ, իսկ օտար Ազգի մեջ այն ներկայանում է որպես արտաքին հաղորդակցման միջոց, այսինքն՝ Քերականական Համակարգ:
      Ազգը պարտադիր կերպով ունի Ազգային Տոներ: Դրանք ներքին որակական դրսևորում են և իրենց մեջ ունեն Նորոգման Խորհուրդ:
       Ազգն իսկզբանե ունի բնական Գերագույն Խորհուրդների զգացողություն՝ Սիրո, Զորության, Պտղաբերումի… Այդ բնական Խորհուրդներն իրենց որոշակի ազդեցությունն ունեն Ազգի ներքին որակների վրա: Եվ Ազգը պարբերաբար նորոգում, թարմացնում է այդ Խորհուրդների զգացողությունն իր մեջ:
     Ամեն մի բնական Գերագույն Խորհուրդ ունի իր կենսալիցքային օրը, երբ բավական կենսալիցքային դաշտ է գոյանում: Այդ օրերին ամբողջ Ազգը ներքին պահանջով առավելագույնս հարաբերվում է ինքն իր հետ, նախնիների հետ, Աստվածների հետ, հոգեձուլվում նրանց և ինքն իր հետ, առավելագույնս կենսալիցք է սնվում ու նորոգում է իր մեջ բնական Գերագույն Խորհուրդների զգացողությունը: Ըստ այդմ, Ազգային Տոն ոչ կարելի է ստեղծել, ոչ էլ՝ փոխառնել: Ազգային Տոները խիստ տարբեր են պետական կամ կրոնական տոներից: Ազգը կարող է մասնակցել պետական կամ կրոնական տոներին, բայց ինքը դրանք չի կատարում: Ազգը ինքնաբուխ կերպով կատարում է միայն Ազգային Տոները, դրանցից բխող ծեսերը:
    Ազգային Դիցաբանությունը Ազգի ծագումի և իրական պատմության խոհազգացական, երևակայական իմաստավորումն է Ազգի սերունդների մեջ որպես կենսափորձ:
        Ըստ այդմ, Դիցաբանություն չունենալ, կնշանակի չունենալ ծագում, չունենալ պատմություն՝ որպես կենսափորձ, կնշանակի չլինել Ազգ: Միայն Ազգը ունի Դիցաբանություն:
     Հայոց Ազգային (հեթանոսական) Հավատքը ձևավորվել    է վերոնշյալ պատկերացումների շուրջ և որևէ կապ չունի կռապաշտական ժամանակաշրջանի հետ, որը այլասերեց ամեն ազգային երևույթ, ինչպես այսօր է օտարամոլությունն ու ապազգայնությունը ոչնչացնում ամեն ազգային բան…
Քրիստոնեություն
    Քրիստոնեությունը ձևավորվեց արիական և սեմական   քաղաքակրթությունների բազմադարյա համատեղ ազդեցության միջավայրում և անխուսափելիորեն իր մեջ առավ այդ երկու աշխարհընկալումների գաղափարները: Դրանք համադրեց համապատասխան այն էթնո-հոգևոր իրականության, որում ինքը ծնվեց ու ձևավորվեց: Քրիստոնեական հավատի գաղափարա-աստվածաբանական հիմքում դրվեցին արիական պատկերացումները: Դրանցից առանձնանում են հատկապես աստվածաբանական առանցքային գաղափարները՝ միաստվածություն, երրորդություն, աստծո մարդեղացում և Օծյալ Փրկչի գալուստ, որոնցով էլ քրիստոնեությունը հիմնականում տարբերվում է սեմական ծագումնաբանական հիմք ունեցող հուդաիզմից ու իսլամից:
        Միաստվածություն – քրիստոնեական Աստվածը, ինչպես արիական Արարիչը, Միակն է և չունի հակառակորդ, առավել ևս զօրությամբ իրեն հավասար: Այսինքն արմատապես տարբեր է սեմական մեռնող-հարություն առնող աստծուց: Ինչպես արիական Արարիչը, քրիստոնեական Աստվածը ևս բացարձակ Բարիություն, բացարձակ Առաքինություն, բացարձակ Գիտություն, բացարձակ Զօրություն է:
      Երրորդություն – Աշխարհի եռամիասնական և եռաստիճան գործունեության կառուցվածքի գաղափարը արիական հնագույն միջավայրի ծնունդ է: Երրորդության գաղափարի հնագույն դիցական արտահայտումներից են հնդարիական Ագնիի և հայոց Վահագնի կերպարները: Դիցարանում գերագույն իշխանությունը ներկայացնող և տիեզերական աշխարհակարգի հիմք հանդիսացող երրորդության ցայտուն օրինակներ կան բոլոր արիական ազգերի հավատամքներում:
     Հին կտակարանում, որն առավելապես հրեական ընտրյալության մասին դատարկաբանություն է, առկա է երկրորդություն հասկացությունը (Աստված և Աստծո Հոգի): Իսկ այսպես կոչված բուն քրիստոնեությունը հավատարիմ մնաց իր ծագումնաբանական ակունքին՝ արիականությանը, և տիեզերական աշխարհակարգի հիմքում դրեց Սուրբ Երրորդությունը՝ Աստված Հայր, Աստված Որդի, Սուրբ Հոգի:
        Քրիստոնեական հավատի համաձայն, Քրիստոսը Աստծո մարդեղացումն է Երկրի վրա, իսկ սեմական միջավայրում՝ աստծո մարգարե հռչակված մահկանացու են Մովսեսը, Մուհամեդը, հնդարիականության մեջ՝ Ռաման, Քրիշնան. Բուդդան, Վիշնուն… Հայոց դիցարանի աստված-աստվածուհիները նույնպես աստծո մարդեղացումներ են:
    Քրիստոնեական եկեղեցու հայրերը այս սկզբունքային հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ են հայտնել: Առավել կողմնակիցներ ու հետևորդներ ունեցավ Քրիստոսի էության երկաբնակության գաղափարը (անմահ աստվածային և մահկանացու մարդկային), ինչը փաստորեն արիական-սեմական աշխարհընկալումների միավորում էր: Այս սկզբունքային հարցում Հայաստանյաց առաքելական եկեղեցին հնարավորին չափ հավատարիմ մնաց նախնյաց ազգային հավատքի հիմքերին և Քրիստոսին վերագրեց միաբնակ էություն (աստվածայինն ու մարդկայինը միավորված անխառն ու անբաժան կերպով):
    Քրիստոսի էության այս ելակետը մեծավմասամբ նույնանում է ճշմարիտ աստվածապաշտությունը ոտնակոխ արված ու առաքինազուրկ աշխարհից հեռացած արիական աստծո վերադարձի հետ: Հայ-արիական Աստվածը (Փոքր Մհեր կերպարը) կվերադառնա երբ դարձի եկած մարդիկ հոգևոր-բարոյական ինքնամաքրման ճանապարհով հող նախապատրաստեն Աստծո վերադարձի համար: Ճշմարիտ Աստծո էությունն ընկալողը գիտակցում է, որ իր հոգում, իր տանն ու հասարակության մեջ կուտակված աղբը մաքրելը ոչ թե Աստծո գործն է, այլ՝ իր անմիջական պարտականությունը, և նա Աստծուն Տաճար վերադարձնելու համար վկայակոչում է իր անեղծ հոգին, սիրո, հարգանքի ու պատասխանատվության վրա հիմնված ընտանիքը, արդար օրենքներով կառավարվող հասարակությունը: Այս ամենի մեջ նպատակացույցի դեր է խաղում անընդհատ ու հավերժ որակական վերընթաց ապրող անձնական կյանքի շարունակականությունն ապահովելու ձգտումը: Դա առաքինի պայքարող մարդն է՝ ով պայքարում է չարի ու ախտի ցանկացած դրսևորման դեմ, դա լինի իր ներսում, թե՝ իրենից դուրս:
    Հետևաբար, հայ-արիական պատկերացումներում վերադարձող աստվածը չունի փրկչական առաքելություն: Նա գալիս է մարդու նախապատրաստած միջավայրում աստվածային Օրենքը վերահաստատելու համար: Այստեղ մարդու փրկիչն ինքը մարդն է, որն իրեն փրկում է Աստծո համար:
    Մարգարեները հին կտակարանի աստծո ապագա գալստյան պահի կործանարար պատկեր են նկարագրում. «բոլոր երկիրը աւերելու համար», «իբրեւ զօրավոր աւերում գալիս է», «որ երկիրն աւերակ անէ» և այլն: Այս հարցում քրիստոնեական գաղափարներն ավելի մերձենում են հնդարիական և մասամբ հին կտակարանի պատկերացումներին:
    Քրիստոսի էության մեջ արիական հեռացող-վերադար-   ձող աստծո էության հետ է սեմական հոգևոր-աշխարհընկալումային պատկերացումների մեռնող-հարություն առնող աստծո կերպարը (խաչված Քրիստոսը հարություն է առնում ու հեռանում, խոստանալով վերադառնալ և ոչնչացնել չարն ու անարդարը): Որպես մեռնող-հարություն առնող աստված, Երկրից հեռացող Քրիստոսը աշխարհի իշխանությունը ժամանակավորապես հանձնում է չարը մարմնավորող հակառակորդին՝ «իշխան աշխարհի», «այս աշխարհիս աստւածը»:
       Աստծո էության, աստվածընկալման, մարդ-աստված հոգևոր փոխհարաբերության և այլ հիմնարար աստվածաբանական հարցերում (հոգևոր-աշխարհընկալումային) քրիստոնեական պատկերացումների ակունքը արիականությունն է: Խնդիրները, որոնցում դրսևորվում են մարդկային փոխհարաբերությունների հոգևոր-բարոյական կողմերը, որքան դառնում են երկրային, կենցաղային ու գործնական, նույնքան ցայտուն են ուրվագծվում սեմական ազդեցության հետքերը:
      Հեռացած արիական աստվածը վերադառնում է առաքինի ու արդարամիտ մարդկանց միջավայրը: Այնինչ, հարություն առած սեմական բարի աստվածը վերադառնում է չարի իշխանության տակ գտնվող աշխարհը՝ այն կործանելու և իրենը հաստատելու համար: Քրիստոսը ևս եկել էր մեղքի միջավայր՝ «մեղաւորներին ապաշխարութեան կանչելու» …: Նույն միտքն է արտահայտված Քրիստոսի կողմից հայոց Աբգար թագավորին հղված թղթում:
     Բոլոր նրանց, ովքեր երկրային կյանքում  հալածվել ու անարդարության զոհ են դարձել, քրիստոնեությունը խոստանում է փոխհատուցել երկնային կյանքում: Նոր կտակարանում բազմաթիվ անգամներ կրկնվող այս մտքերի անպաճույճ մեկնաբանությունը հանգեցնում է երկրային կյանքի (որպես ժամանակավոր երևույթի) ընթացքում զրկանքների մղող, բարեկեցիկ ապրելակերպ ապահովող աշխատանքը և արդարության համար պայքարը մերժող մտքի:
        Տերունական աղոթքի մեջ ասվում է. «փրկեա զմեզ ի չարէն», և քանի որ, ըստ մեռնող-հարություն առնող աստծո պաշտամունքի էության, չարին սպանելը միմիայն աստծո զօրության գործ է, ապա նա քարոզում է, թե «չարին հակառակ մի կենաք, այլ ով որ ապտակ տայ քո աջ երեսին, միւսն էլ նորան դարձրու,… Սիրեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարի արեք ձեզ ատողներին, աղօթք արեք ձեզ չարչարողների և ձեզ հալածողների համար. Որ որդիք լինիք ձեր Հորն, որ երկնքումն է. որովհետեւ նա իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վերայ»: Նույն ոգին է առկա «Մի դատեք, որ չ՛դատուիք» կամ «եթե դուք մարդկանց իրանց յանցանքները թողէք, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կթողէ» և նման բազմաթիվ արտահայտությունների մեջ: 
      Արիական աշխարհընկալումը մերժում է չարի ու անարդարության ցանկացած դրսևորում հանդուրժելու կամ նրան հարմարվելու գաղափարը, քանզի վստահ է իր կրթած առաքինի անհաղթ մարտիկի զօրության ու արդարամտության վրա, չնայած լինում են նաև սայթաքումներ, զօրորինակ Սասնա Դավիթը Առաքինության դաշտում մի անգամ սայթաքեց. նա երդմնազանց եղավ: Մոխրացավ ու անհետացավ Սասնա դյուցազունների զօրության կարևորագույն հիմքը՝ Խաչ Պատերազմին: Խաչ Պատերազմին ազգի ու նրա առաջնորդների առաքինության խորհուրդն է: Խաչը խորհրդանշում է «առաքինություն» հասկացության հոգևոր-բարոյական իմաստները (ճշմարիտ աստվածապաշտության հետնորդ, բարեպաշտ, մաքուր հոգով, արդարամիտ, ազնիվ և այլն), իսկ Պատերազմին՝ հոգևոր-մարմնական զօրությունը (արիական, արիասիրտ, քաջ, ընտիր, զօրավոր, պայքարող, լավ կռվող և այլն): Խաչ Պատերազմի = Առաքինությունը անխոցելի էր դարձնում Սասնա հերոսներին («Դնես վեր քո աջ թեւին, որ դարբ չառնի»):
        Սասնա դյուցազունների զօրության մյուս հիմքը Քուռկիկ Ջալալին ու Թուր Կեծակին են: Դրանց ընձեռնած զօրությամբ աստվածազարմ հերոսները կարողանում էին ընդգրկել ողջ կարգավորված Տիեզերքը՝ Երկնքից մինչև Ստորերկրյա Աշխարհ (արևից մինչև սև ջուր) և այնտեղ հաստատել ու պահպանել արարչածին աշխարհակարգը: Այլ կերպ ասած, Քուռկիկ Ջալալին ու Թուր Կեծակին Տիեզերքի բոլոր անկյուններում կարգավորվածություն հաստատող աստվածային Օրենքի խորհուրդն են: Քանի դեռ Օրենքը Առաքինության ձեռքում էր (Խաչ Պատերազմի նշանով քաջի աջ բազուկն էր ճոճում Թուր Կեծակին), Սասնա Խոյերն անհաղթ աստվածներ էին: Դավթի երդմնազանցությամբ սասանվեցին առաքինության հիմքերը: Դավիթը դարձավ խոցելի ու զոհվեց աղջնակի նետից: Հայոց աշխարհում առաքինի ապրելակերպը բռնեց անկումի ճանապարհ:
    Եթե հետևենք Պատմահայր Խորենացու նկարագրութ-   յանն ու ժամանակագրությանը, ապա Հայոց աշխարհը և նրա արքա Երվանդյան Տիգրանը դեռ առաքինի էին, օրինապաշտ ու հաղթող: Տիգրանի մասին Խորենացին գրում է. «եւ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիական բարքը եւ խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ եւ չի ձգտի նրա նման մարդ լինել: Նա տղամարդկանց գլուխ կանգնեց և ցույց տալով քաջություն՝ մեր ազգը բարձրացրեց, եւ մեզ, որ լծի տակ էինք, դարձրեց շատերին լուծ դնողներ եւ հարկապահանջներ …: Հետեւակ կռվողները ձիավոր դարձան, պարսերով կռվողներն հաջող աղեղնավորներ, լախտերով կռվողները զինվեցին սրերով ու տեգավոր նիզակներով, մերկերը պատվեցին վահաններով եւ երկաթե զգեստներով: …Նա խաղաղություն եւ շենություն գցեց, բոլորին լիացրեց յուղով ու մեղրով…»: Մովսես Խորենացին իր «Պատմությունն» ավարտում է հանրահայտ «Ողբ»-ով, որը սկսում է հետևյալ տողերով. «Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետեւ վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականըդ եւ ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը»: Պատմիչն իր «Ողբն» ավարտում է հետևյալ խոսքերով. «Աստվածապաշտությունը մոռացված է եւ կա դժոխքի ակնկալություն»:
        Ահա այս ժամանակահատվածում է, որ Խաչ Պատերազմի հովանուց զրկված Մհերը համոզվելով իր անմեղության մեջ, Քուռկիկ Ջալալու եւ Թուր Կեծակի հետ հեռանում է մեղքերի մեջ թաղված աշխարհից՝ հետևելով հոր գերեզմանից իրեն հասած խոսքին.
                       Քո տեղ Ագռավու քարն է,
                       Աշխարք  ավերի, մեկ էլ շինվի,
                       Որ գետին քո ձիու առջև դիմանա
                       Աշխարք քոնն է:
      Աստվածը հեռացել է և սպասում է մեր կանչին, որովհե-   տև աշխարհն ավերողն ու շինողը մենք ենք և մինչ Աստծուն կանչելը պիտի կարողանանք աշխարհն այնպես շինել, որ այն դառնա Աստծո Տաճար: Մհերը վերադառնալու է Օրենքի (Քուռկիկ Ջալալի և Թուր Կեծակի) հետ, իսկ մինչ այդ մենք պիտի կարողանանք մեր հոգիներում կառուցել Օրենքի անսասան պատվանդանը՝ առաքինանալ, զի արդար Օրենքի ծանրությունը չի զգում միայն առաքինի մարդը: Պետք է ազատվել հոգևոր-մարմնական ինքնաոչնչացման մղձավանջից: Ժամն է առաքինանալու:

Ամփոփում.

Հոգևոր-կրոնապաշտամունքային բնագավառ

   Հսկաների Ցեղը՝ Հայերը, լինելով Մարդ-Աստվածներ, ճանաչելով Համատիեզերական օրինաչափություններն ու իրականությունը, ունեցել են ճշմարիտ պատկերացումներ Արարչի, Աստվածների, նյութի ու ներուժի (կենսալիցք-էներգիայի), ինչպես նաև՝ մարմնի ու հոգու (Ոգու) փոխադարձ կապի, ամենատարբեր Բնական՝ Տիեզերական երևույթների և այլնի մասին…
     Հայերի Գիտական Միտքն ու Իմաստասիրությունը կառուցվել է Համատիեզերական Ճշմարտությունների հիմքի վրա: Այդ Ճշմարիտ Գիտական Միտքն ու Ամենայն Ստեղծի Իմաստասիրությունը պարզաբանվել և տրվել են նաև երկրաբնակ չորս Ցեղերին: Եվ այս Ցեղերը, ճանաչելով Ամենայն Ճշմարտությունը, ունեցել են Արարչի, Աստվածների, Մարդ-Աստվածների (Աստծո Որդիների կամ Ընտրյալների), Ամենայն Արարման և դրա հետ կապված սրբությունների վերաբերյալ իրենց հավատքի ու պաշտամունքի բացատրելի դրսևորումները, որից և ծնվել են Ցեղապաշտությունը, Ծնողապաշտությունը, Հայրենի Հողի, Սրբազան Արարատ Լեռնաշխարհի, ՀայԱրիական Խաչի (Խաչապաշտություն, ինչպես հավասարաթև խաչ, այնպես էլ կեռխաչ-սվաստիկա), Նախնյաց և այլ պաշտամունքներ…
      Սակայն, դարերի ընթացքում ցեղապիղծ զանգվածների ձևավորվելուց հետո, աստիճանաբար աղավաղվեցին և խեղաթյուրվեցին Հայերի Ճշմարիտ Գիտական Միտքն ու Ամենայն Ստեղծի Իմաստասիրությունը, իսկ դրանք ուսուցանողները՝ Մարդ-Աստվածները՝ Հայերը, առանձնացվեցին որպես անհատ սրբություններ՝ Աստծո Որդիներ, մարգարեներ, միակ ու անկրկնելի կատարյալներ… Ավելին, հազարամյակներ շարունակ ստեղծվեցին տարբեր իմաստասիրություններ ու գաղափարախոսություններ՝ կրոններ, հավատքներ, պաշտամունքներ և այլն, որտեղ Մարդ-Աստվածներին սկսեցին ոչ միայն հակադրել միմյանց, այլ՝ գրեթե թշնամացնել՝ իբրև «հիմնավորելով» տվյալ կրոնի բացարձակությունը…
   Յուրաքանչյուր նորահայտ «մարգարե» Մարդ-Աստվածների՝ Հայերի, Ճշմարիտ Գիտական Մտքի և Ամենայն Ստեղծի Իմաստասիրության արդեն աղավաղված և խեղաթյուրված ներկայացնող նորաստեղծ կրոնական գաղափարախոսությունները սկսեց մեկնաբանել արդեն իր մտքի թռիչքի տրամաբանության հնարավորության սահմաններում, և, այսպես, կրոններն էլ իրենց հերթին մասնատվեցին բազմաթիվ աղանդների: Աղանդավորներն արդեն առանձնացրին ոչ միայն Մարդ-Աստվածներին, այլև՝ նրանց կյանքի տարբեր ժամանակահատվածներն ու գործունեության ոլորտները: Այսպիսով, Հայերի Ճշմարիտ Գիտական Միտքն ու Ամենայն Ստեղծի Իմաստասիրությունը գրեթե ոչնչացվեց, իսկ փոխարենը ստեղծվեցին Մարդ-Աստվածների վերաբերյալ առանձին կրոններ, Տիեզերքների, Երկրագնդի և այլնի արարման ուրույն պատկերացումներ, իսկ աղանդների ի հայտ գալով՝ պաշտելի դարձան նույնիսկ որևէ Մարդ-Աստվածի, Աստծո Որդու անցկացրած կյանքի մի քանի օրերը…
    Աղավաղումներն ու խեղաթյուրումները մարդկությանը հեռացրին իրականությունից, իսկ Հայերին (նաև՝ Արիացիներին)՝ իրենց Բնությունից և Էությունից: Սակայն, արդեն անհրաժեշտ է վերջնականապես զգալ ու կողմնորոշվել, որ ներկա կրոնների միմյանց հակադրումն անիմաստ է, քանզի ոչ մեկը մյուսի նկատմամբ չի կարող ունենալ որակական առավելություն, ավելին՝ տարածում գտած կրոնների հիմնաղբյուրները ոչ թե հեռու չեն իրարից, այլ սնումը կատարվել է բացարձակապես նույն Ակունքից…
      Այն կրոնները, որոնք շատ թե քիչ կառուցվել են Հայ Ցե-    ղի Ճշմարիտ Գիտական Մտքի և Ամենայն Ստեղծի Իմաստասիրության հիմքի վրա,  ունեն բացահայտ նմանություններ ու մեկնաբանություններ, և սա թույլ է տալիս գրեթե հստակորեն գծագրել ընդհանուր ճշմարտության, իրականության պատկերը: Այս գծագրման գործընթացը օրինաչափորեն պետք է լինի հատկապես միմյանց դեմ մարտնչող կրոնների համախմբման այն պահը, որից հետո կարելի կլինի հավաքել, ընդհանրացնել և անհրաժեշտաբար վերադառնալ Մարդ-Աստվածների Ճշմարիտ Գիտական Մտքին և Ամենայն Ստեղծի Իմաստասիրությանը, Հայակրոնությանը, որտեղ էլ այժմ և միշտ թաքնված է Արարչի և Ամենայն Արարման  գաղտնիքների բացման բանալին՝
Տիեզերական
      Հավերժական
               Խորիմաստ
Խորհուրդները …

Հայ Արիական Միաբանության
 առաջնորդ՝
Արմեն Ավետիսյան

Հ. Գ. – Սույն աշխատության հավատամքային բաժինը գրելիս հեղինակն օգտվել է Համլետ Մարտիրոսյանի և Սլակ Կակոսյանի գրվածքներից:

ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽԸ, ՎԱՂԸ՞…
             
«Հավատ ներշնչել ժողովրդին, բանակին՝
կնշանակի տասնապատկել նրա ուժերը:
…Ամեն մի բախում թշնամու հետ, դա արևի տակ ապրելու իրավունքի ապացուցումը, հաստատումն է:
Իր հողի վրա պարտվելը կրկնակի և աններելի պարտություն է: Իր երկրի սահմաններում
պարտվող ժողովուրդն իրավունք չունի խոսելու
անկախ հայրենիքի մասին:
…Աշխարհում գրեթե չմնաց տեղ,
որ մեր բազկի ուժը չզգար…»:
Գարեգին Նժդեհ

       Մեր դիվանագիտությունը, ցավոք, դեռևս ցեղաճանաչություններից չի բխեցնում իր գործունեությունը: Եվ արցախյան ազատամարտի հաղթանակից հետո փոխանակ վերագտներ ցեղապաշտական արմատներն ու համաքայլ լիներ «բազկի ուժի» հետ, ավա՜ղ, խարխափում է ոչ հայանպաստ տարբերակների մեջ…
      Արցախյան հիմնահարցը, որպես այդպիսին ավելի շատ շահարկվում է, քան թե կա իրականում:
    Դժվարագույն հաղթանակով լուծված արցախյան հար-   ցը (հայոց պատմական տարածքների մի մասի վերատիրում), որոշ երկրների շահակցությամբ կազմալուծելու թուրք¬-ադրբեջանական ջանքերը կարծես թե այնքան էլ զուր չեն անցնում՝ մի գլուխ միջնորդավորված բանակցությունների հորձանուտում…
     Հաղթանակած հայերից «խռոված», Հայաստանի հետ միջպետական կապեր հաստատելու հրաժարումով փքված մեր հարևանները, մարած կրակը այս անգամ թղթի վրա բորբոքելու, առայժմ պատյան դրած հայոց սրով նվաճածը գրչով վերաձևելու նկրտումներով հրահրում են միջազգային կազմակերպություններին՝ բանակցությունների ընթացքում կայացնելու միջնորդավորված վճիռներ հօգուտ պարտվողների (՞):
     Ներկայիս տարբեր տիպի բանակցային գործընթացներում Արցախի հիմնախնդիրը բարձրացվում է թուրքերի կողմից, թող զարմանալի չթվա, հենց այնպես: Ինչո՞ւ: Որովհետև նախ՝ բնակվող անզիջում ժողովրդով Արցախի կորստյանը նրանք հաշտվել են պարտությունից ի վեր, թեև բանակցային փաթեթում, համենայնդեպս դնում են այդ հարցը: Այլևս անդառնալիորեն ազատագրված հայոց անհնազանդ արցախյան հողը նրանք համարում են առաջին և վերջին տարածքային «զիջում», մոտավորապես «քվիտի» նման մի բան, որպես փոխհատուցում ցեղասպանությունից իրենց «բաժին մնացած» ահռելի տարածքների դիմաց: Գոնե այդպես են ցանկանում: Ինչ վերաբերում է ազատագրված տարածքներին, ապա՝ սա թուրքի համար նույնպես փոխզիջումային, բայց արդեն ընթացիկ միջոց է: «Կորցրած» (հայոց ազատագրված հողերի) մասին նրանք ավելի եռանդուն ու երկար կխոսեն, իբրև կանխարգելիչ մի բան՝ հայերին Արևմտյան Հայաստանի հողային պահանջներից շեղելու, և ինչքան հնարավոր է հեռու պահելու համար:
    Այսպիսով կարելի է եզրակացնել, որ Թուրքիան և թուրքերը միայն ձևացնում են, թե հետ են ուզում «գրավյալ» տարածքները և մանավանդ՝ Արցախը:
      Ավելի պարզ՝ Անկարան և Բաքուն Արցախի և «գրավյալ» տարածքների հիմնախնդիրները միջազգային կազմակերպությունների բանակցային գործընթացների միջոցով թեժ պահելով, հետապնդում են գլխավոր մի նպատակի իրագործում՝ Արցախի կորստյան հետ հաշտվելը հայոց ցեղասպանության արդյունքում կորսված «անատոլիական հողերի» իսկական տերերի՝ հայերի համար այդ հողերի կորստյան հետ նույնպես հաշտվելու դիմաց: Հատկապես ազատագրված տարածքների հարցը հարևանների համար պինդ պահած, խաղի մեջ գցելու պատրաստ խաղաքարտեր են, հայերի կողմից չգրված պայմանը հանկարծ «խախտելու»՝ պատմական Հայաստանի արևմտյան տարածքները պահանջելու դեպքում:
   Արցախն ու ազատագրված հայկական տարածքներն առանց մի կրակոցի հաղթող երկրից «հետ վերցնելու» թուրքերի ճիգերն ավելի են սաստկանում՝ ցեղասպանությունը ճանաչող երկրների թվի ավելացման հետ: Սակայն թուրքերի այլևայլ ջանքերը (որոնց դժվար է դիվանագիտական համարել)՝ խուսափել կատարած եղեռնագործությունների խոստովանանքից, ի դերև կանցնեն իրար հաջորդող երկրների օրենսդիր ատյանների կողմից ցեղասպանությունը դատապարտող օրինագծերի ճնշման տակ:
     Եվ, իհարկե, «աշխարհ բռնած» ցեղասպանության ճանաչումների, հայանպաստ այս օրերին, Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը ներկայացնողները առկա բանակցային «կռվում» հնարավոր վրիպումներից զգուշանալու համար պետք է գործեն հիմնականում պահանջատիրության դիրքերից: Փաստորեն այդ բանը մեր փոխարեն անում են նրանք: Գոնե, առնվազն ելակետ դարձնենք դարասկզբում (այնուհետև էլ) ցեղասպանությունից գոյացած սփյուռքի (նաև՝ ներկայիս Հայաստանում բնակվող, եղեռնից մազապուրծ գաղթականների սերունդների) խլված իրավունքների (անշարժ կայք, ավանդներ և այլն) վերականգնման կամքի արտահայտության իրողությունը: Իսկ պահանջատիրության դիրքերից խոսելով ամբողջի մասին, այսօր գեթ անտագնապ կպահպանենք գոնե քիչը՝ Արցախն ու ազատագրյալ տարածքները: Այդպես, թերևս կդադարեն XX դարավերջի ազատամարտով նվաճած տարածքների մասին անվերջ խոսակցություններն ու շահարկումները:
        Պատմությունը կերտող քաղաքականությունը իրենց իսկ սցենարով իրագործում են աշխարհի ուժեղները, մասամբ՝ ոչ ուժեղների ձեռքով: Արցախի դեպքում «մեծահոգաբար» տրվեց արդար պայքարի հնարավորություն և տվյալ հանգամանքում կարևոր էլ չէ «սցենարում» եղած (միայն գերտերություններին ընթեռնելի) նախկին դրդապատճառը: Մեզ պետք էր ընդամենը հաղթական արդյունքը, որը մեր արյան ու հերոսացման գնով ապահովեցինք:
   Առկա քաղաքական զարգացումները հիմք են տալիս եզրակացնելու, որ վերին «էշելոնում» կարծես թե նախատեսված չէ Մինսկի խմբի և այլ ձևական բանակցություններում  արյունով վերցրած հողը նախադեպերի օրինակով, թղթի զորությամբ ուրիշին վերադարձնել, ավելի ճիշտ՝ նվիրել: Այսպես կոչված խաղաղ կարգավորման գործընթացների բուն նպատակը ինչքան էլ որ հնարածին է, այնքան էլ դիվանագիտական առումով ուժեղների կողմից մեզ ընձեռած մի լրջագույն փորձության միջոց է, ինչպես հակամարտող երկու (կամ ավելի) կողմերի, այնպես էլ, ինչու չէ, նաև բանակցությունների սեղանի «գլխին» նստածների համար: Չէ՞ որ ուժեղներին էլ է պետք հանգուցային այս տարածաշրջանում պարզել որոշ հարաբերություններ:
      Մի խոսքով, որ երկրի դիվանագիտությունը բանակցությունների ընթացքում մեծ համբերություն, ճկունություն դրսևորի, նա էլ կշահի «շախմատային» մենամարտը:
       Դարերով չտեսած՝ մեր այս հաջողության ամրապնդման գործում, պատմական հրամայականով վճռական փուլում հաղթողի դիրքերից գործելը, նորից որպես հաղթող դուրս գալու գրավականն է: Հաղթանակը բերում է նոր հաղթանակ: Ամեն դեպքում, ինչպես ասում են, ինչ լինում է, ժողովրդին է լինում, որն իր հերոս զավակներով հաղթեց ազատամարտում և նա էլ տերն ու պատասխանատուն է անզիջում քաղաքականության թվացյալ և ոչ թվացյալ հետևանքների դիմագրավմանը:
Սամվել Սմբատյան

Խմբագրության կողմից – Շարունակելով հեղինակի թեման, նշենք, որ մեր ներկայիս կարևորագույն հարցը Արցախի հիմնախնդիրն է: Այն որքան ճակատագրական է հայերիս առաքելության մեջ, նույնքան էլ կարևոր է մեր թշնամիների ծավալապաշտական նկրտումներում՝ Հայության Պատմական Հայրենիքը հիմնավորապես «սեփականաշնորհելու», նաև՝ գերտերությունների աշխարհա-քաղաքական շահերի տեսանկյունից: Խնդիրն ավելի քան բարդ է քաղաքականապես՝ հատկապես մեր հակառակորդների համար: Մենք դարերի երկար սպասումից հետո խոսում ենք հաղթողի դիրքից, ուստի թելադրող կողմ ենք, ինչքան էլ ոմանք փորձեն նսեմացնել այդ բացահայտ ճշմարտությունը: Եվ հակառակն ապացուցողը պարզապես թուրք է, որը բացի թշնամու կերպարից, մեզ համար նաև հայհոյանք է… մեզ համար նույն թուրքն է նաև՝ որևէ երրորդ պարտադրող կողմ: Արցախի հարցի քննարկումն իսկ Ադրբեջանի կազմում կամ «ընդհանուր պետության» սահմաններում՝ անընդունելի է, որքան էլ «լավագույն» տարբերակներ առաջարկվեն: Եթե նույնիսկ Միացյալ Արցախի գաղափարն առաջարկվի (ԼՂՀ+Ուտիք-Դաշտային Արցախ (Գանձակ, Շահումյանի շրջան և այլն)) Ադրբեջանի կազմում: Որևէ զիջում, այդ թվում՝ ազատագրված տարածքներից, կհամարվի դավաճանություն: Փախստականների, տարածքների, փոխզիջումների մասին զրույցները պետք է զրույցներ էլ մնան:
Արցախը Համայն Հայության հարցն է: Եվ այստեղ էլ հակառակը պնդողն ուղղակի ներազգային հակամարտություն առաջացնելու, Հայոց Պետականությունը թուլացնելու միտում ունի, ուստի նույնպես մեզ թշնամի է… 
Արցախը, ազատագրված և ազատագրվելիք (Հայկական Բարձրավանդակ) միասնական տարածքը Հայ Ազգի Արարչական Բնօրրանն է և Հայկական (Նահատակ Նախնյաց) Արյան սնուցիչ «Մարմին»-ը: Այն Հավաքական Հայրենիք է, և ոչ մեկ անհատի՝ առավել ևս ստոր դավաճանի սեփական օգտագործման հողակտորը չէ: Արցախը և ազատագրված տարածքները հայրենատիրության լոկ առաջին քայլերն են՝ Դաշտային Արցախ, Նախիջևան, Ջավախք և Արևմտյան Հայաստան վրիժառության ճանապարհին…
Ուստի այլևս ոչ մի թիզ Հայրենի Հող չպետք է զիջվի, այլ պետք է լինի հակառակը: Իսկ Միացյալ Արցախը չզիջելու բոլոր հիմքերը կան: Պատմականորեն (ոչ միայն Հայոց պատմությամբ) փաստն անժխտելի է, ինչքան էլ թուրք-ազերիները իրենց սրա-նրա ժառանգորդը հռչակեն, այստեղ էլ ամեն ինչ ավելի քան հստակ է: Բարոյական ու հոգեբանական հաղթական գործոնները նույնպես մեր կողմն են, և մնում է ամրագրել իրավաբանական հաղթանակը: Բոլոր ազգերը փայփայանքով, նախանձախնդրորեն են վերաբերում իրենց ծագմանն ու հայրենիքին, բայց ահա թյուրքական տարրը վայրենաբար հրաժարվում է դրանցից ու իր այլ սրբություններից՝ այլասերելով նաև՝ այլոց սրբությունները… Ուստի սրանց ապացուցելու, հետները բանակցելու միտումներն ունայն են, ստեղծված համատեղ հանձնաժողովներն էլ՝ անիմաստ… լուծումը կտան Հայ Ազգայնականները՝ Հայրենապաշտները: Իսկ առայժմ մեր խնդիրը Հայաստանի հզոր բարեկամներին հիմնավորումներ տրամադրելն է և հարցը օրակարգում հայանպաստորեն պահելը…

հատված ՀԱՄ-ի ծրագրից

ԲՆՈՒԹՅԱՆ ՏԱՐՐԵՐԻ ԿԵՆՍԱՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՇՈՒՐՋ

      Բնության տարրերի ու տարերքների կենսափիլիսոփայությունը (բնափիլիսոփայությունը) հին ժամանակներում եղել է հայերի ու մի շարք ազգերի (օրինակ՝ հույների, չինացիների) աշխարհայեցողության հենքը եւ սերտորեն առնչվել է դիցաբանությանը: Այն իր կենսունակությունը պահպանել է նույնիսկ միջնադարում բիբլիական գաղափարաբանության պայմաններում: Մեզանում բնափիլիսոփայության մասին բավականին տեղեկություններ են պահպանվել միջնադարյան «Եփրեմվերդի» կոչված մատենագրական ժողովածուներում:
- Ա -
     Ըստ բնափիլիսոփայության՝ Արարիչը (բնության ստեղծագործ գերագույն էակը, Դիցահայրը, Աստվածը) աշխարհի արարչագործության ժամանակ ստեղծել է առաջին նյութը (հունարեն՝ «հյուլեն») ու նրանից բնության չորս հիմնական տարրերը՝ առաջինը՝ հուրը (լուսատու նյութը), երկրորդը՝ օդը, երրորդը՝ հողը (երկրային նյութը) եւ չորրորդը՝ ջուրը: Սրանցից պատվագույն է համարվում հուրը: «Տարր» բառը ստուգաբանվում է որպես «տարած»՝ սփռված, ցրիվ, դրանով ընդգծելով ամենուրեք տարրերի սփռված ու խառնված լինելը: Բնության բոլոր նյութական գոյակցություններն ու արարածների մարմինները հաստատված են տարրերից ու լուծարվում են տարրերի:
       Առաջին նյութի մասին պատկերացվում էր, որ այն պարզ բնություն ունի, տարբեր է չորս տարրերից ու այլ տեսակի բան է՝ լուսավոր ու կարծր, ինչպես բյուրեղը կամ վանակնը (լեռնաբյուրեղը): Վերջինիս մասին ասում էին, թե ջրից է, որ սառչելով կարծրանում ու մեծ ամրությամբ կցվելով փոփոխության է ենթարկվում ու ձեւափոխվում թանկարժեք քարի: Ասում էին նաեւ, որ վանակնը իր պայծառ փայլով, իսկ բյուրեղն իր մաքուր, ջինջ գեղեցկությամբ նման են օդի ու ջրի պայծառությանը, որոնցից եւ ստանում են իրենց նյութի կարծրությունը: Ըստ մեզ վանակնի կարծեցյալ առաջացումը համանման է աստվածային անիմանալի նախասկզբնական տարրից՝ օդեղեն ու ջրեղեն «մեգ»-ից (նույնը՝ Քաոսից), առաջին նյութի ստեղծման դիցաբանական պատկերացմանը:
- Բ -
      Տարրերն ունեն շոշափելի որակություններ: Նրանց առաջին շոշափելի որակությունները չորսն են՝ ջերմություն ու ցրտություն, չորություն ու խոնավություն (գիջություն)1, որոնք իրենց հերթին լինում են սաստիկ ու թույլ: Այս որակությունների չորս լծորդություններով էլ կազմվում են տարրերը:
     Ջերմությունն ու ցրտությունը արարող կամ գործունյա, իսկ չորությունն ու խոնավությունը կրող կամ կրավորական որակություններ են: Սրանք հետեւյալ կերպ են բնութագրվում:
      Ջերմությունն ունի գոյակցությունը նոսրացնող, բաժանող ու նոր համասեռ գոյակցություններ ձեւավորող, իսկ ցրտությունը՝ գոյակցությունները խտացնող, միաձուլող ու նոր տարասեռ գոյակցություն ստեղծող ակտիվ հատկանիշ: 
      Խոնավությամբ գոյակցությունը (ջուր, հեղուկ) դժվար է եզրավորվում ու տեղավորվող իր սահմաններում, սակայն օտար սահմանադրությամբ հեշտությամբ է պարփակվում: Չորությամբ գոյակցությունը (քար, մետաղ) հեշտ է եզրավորվում ու տեղավորվում յուր սահմաններում, սակայն դժվար է ենթարկվում օտար սահմանադրությանը:
       Հուրին բնորոշ են ջերմությունն ու չորությունը, օդին՝ ջերմությունն ու խոնավությունը, ջրին՝ ցրտությունն ու խոնավությունը, հողին՝ ցրտությունն ու չորությունը: Եվ հուրի ներքին ծայրն է ջերմ, վերինը՝ չոր, օդի ներքին ծայրն է խոնավ, վերինը՝ ջերմ, ջուրի ներքին ծայրն է ցուրտ, վերինը՝ խոնավ, հողի ներքին ծայրն է չոր, վերինը՝ ցուրտ: Ընդ որում, հուրը սաստիկ ջերմ, թույլ չոր է, օդը սաստիկ խոնավ, թույլ ջերմ է, ջուրը սաստիկ ցուրտ, թույլ խոնավ է, հողը սաստիկ չոր, թույլ սառն է: Այսինքն, ջերմագույն տարրը հուրն է, ցրտագույն տարրը՝ ջուրը, ամենախոնավ տարրը՝ օդը, ամենաչոր տարրը՝ հողը:
        Ուշագրավ է, որ հիմնական տարրերը միաժամանակ կրում են թե արարչական, գործունյա եւ թե կրող, կրավորական որակություններ: Այսինքն, տարրերն իրենցում կրում են արական եւ իգական սկզբունքների միասնությունը:
     Ըստ իրենց առաջին շոշափելի որակությունների տարրերը հաշտելի ու անհաշտ են: Հուրն ու օդը հաշտելի են ջերմությամբ, իսկ հողն ու ջուրը՝ ցրտությամբ, սակայն անհաշտ են չորությամբ ու խոնավությամբ: Հուրն ու հողը հաշտելի են չորությամբ, իսկ օդն ու ջուրը՝ խոնավությամբ, սակայն անհաշտ են ջերմությամբ ու ցրտությամբ: Ընդհանրապես անհաշտ են հուրն ու ջուրը, օդն ու հողը:
     Տարրերի հաշտելիությամբ է պայմանավորված նրանց միաբանությունը (լծորդությունը կամ փոխակերպումը): Այսպես, հուրը ջերմությամբ օդին է միաբանվում (լծորդվում), իսկ չորությամբ՝ հողին, օդը ջերմությամբ հուրին է միաբանվում, իսկ խոնավությամբ՝ ջրին, հողը չորությամբ հուրին է միաբանվում, իսկ ցրտությամբ՝ ջրին, ջուրը ցրտությամբ հողին է միաբանվում, իսկ խոնավությամբ՝ օդին: Անմիաբան (անլծորդ) են հուրն ու ջուրը, օդն ու հողը:
- Գ –
      Տարրերը փոխակերպվում են մեկմեկու: Հաշտելի, ազգական (լծորդվող) տարրերը առավել հեշտությամբ են փոխակերպվում, քան անհաշտ, տարազգի (անլծորդ) տարրերը: Այսպես, հողը ցրտությամբ տղմացվելով (նստվածք տալով) դյուրավ փոխարկվում է ջրի, իսկ չորությամբ բորբոքեցվելով (կամ շփելով)՝ հուրի, հուրը չորությամբ թանձրացվելով դառնում է հող, իսկ ցրտությամբ նվաղելով կամ մարելով դառնում է օդ, օդը խոնավությամբ թանձրացվելով վերածվում է ջրի, իսկ ջերմությամբ ներգործվելով կամ ջեռուցվելով՝ հուրի, ջուրը խոնավությամբ ծավալվելով վերածվում է օդի, իսկ ցրտությամբ թանձրացվելով՝ հողի:
      Բնության մեջ անլծորդ տարրերի փոխակերպումը մեկը մյուսի կատարվում է առավել բարդ փոխակերպումների միջոցով՝ տարերքների գործողության հարթության մեջ. օրինակ, ջրային ամպը ծնում է փայլակ ու կայծակ: Որպես կանոն անլծորդ տարրերը մարում, ոչնչացնում են մեկմեկու: Օրինակ, ջուրը մարում է հուր, հուրը ցամաքեցնում է ջուրը, հողը սպառում է օդը, օդը (քամին) ցրում է հողը:
      Տարրերը անխառն չեն, այլ քիչ չափով պարունակվում   են մեկը մյուսի մեջ՝ պայմանավորված լծորդումներով: Հուրի մեջ կա հող ու օդ, օդի մեջ կա ջուր եւ հուր, ջուրի մեջ կա հող ու օդ, հողի մեջ կա հուր եւ ջուր:
- Դ –
       Տարրերն իրենց շարժիչ զորությամբ լինում են թեթեւ ու ծանր, որոնք էլ իրենց հերթին լինում են լրիվ ու մասնակի ծանր ու թեթեւ: Թեթեւ են հուրն ու օդը, իսկ ծանր՝ հողն ու ջուրը: Հուրը լրիվ, իսկ օդը՝ մասնակի թեթեւ է, հողը լրիվ, իսկ ջուրը՝ մասնակի ծանր է:
     Թեթեւությունը տարրը շարժում է դեպի վեր, իսկ ծանրությունը՝ դեպի վար: Ըստ այդմ՝ բնության մեջ տարրերի տեղադրությունը վերից վար հետեւյալն է՝ հուր / օդ / ջուր / հող: Ըստ իրենց տեղի՝ տարրերը լինում են երկնային ու երկրային: Երկնային են հուրն ու օդը, իսկ երկրային են հողն ու ջուրը (երկիրը երբեմն անվանվում է «ջրահող»): Ասվում է, որ «երկին-երկինք» ու «երկիր» բառերը նշանակում են երկու «ին-ինք»՝ արարող, ազդու տարրեր (հուր եւ օդ, «ք»-ն հոգնակերտ ածանց է), եւ երկու «իր»՝ կրող, ազդվող տարրեր (ջուր եւ հող, «իր»-ը նշանակում է առարկա):
      Տարրերն իրենց ներգործությամբ լինում են արական ու իգական: Արական, ներգործուն ու ազդու (շարժող) են հուրն ու օդը, իսկ իգական, կրող ու ազդվող (շարժվող) են հողն ու ջուր: Օրինակ, օդը շարժում է ջուրը (քամին առաջացնում է ալեկոծություն, քշում է ամպերը), օդը ազդում է հողին (քամին ցրում է հողը, առաջացնում է հողմեր՝ հողախառն մրրիկներ), հուրը ազդում է ջրին (շոգը ցամաքեցնում է առուները), հուրը ազդում է հողին (կրակը այրում է հողեղեն գոյակցությունները):                             – Ե – 
       Իրենց բնույթով տարրերին համապատասխան են  դիտվում աշխարհի չորս կողմերն ու տարվա եղանակները:
     Այսպես, արեւելքն ու գարունը (թույլ ջերմ ու խիստ խո-  նավ բնույթով) համապատասխանում են օդին, հարավն ու ամառը (խիստ ջերմ ու թույլ չոր բնույթով)՝  հուրին, արեւմուտքն ու աշունը (թույլ ցուրտ ու խիստ չոր բնույթով)՝ հողին, հյուսիսն ու ձմեռը (խիստ ցուրտ ու թույլ խոնավ բնույթով)՝ ջրին:
      Տարվա եղանակների հաջորդական փոփոխությունը իր հերթին համարժեք է հաշտելի տարրերի փոխակերպումներին՝ Օդ-Հուր-Հող-Ջուր-Օդ (նույնը՝ Հուր-Հող-Ջուր-Օդ-Հուր) կարգով: Ընդ որում, տարվա եղանակների հարականոն փոփոխությունն ու հաշտելի տարրերի փոխակերպումները համարժեք են դիտվում աշխարհի, հասարակության էվոլյուցիային՝ բնափոխությանը, իսկ տարվա եղանակների հարաբերական կտրուկ փոփոխությունը ու անհաշտ տարրերի փոխակերպումները կամ փոխմարումը՝ աշխարհի, հասարակության ռեւոլուցիային՝ հեղափոխությանը:
      Տարրերի համապատասխանություն աշխարհի կողմեր- ին հնարավորություն է տալիս ճշտելու աշխարհի տարբեր կողմերի ազգերի, ժողովուրդների, քաղաքակրթությունների ու կրոնների առաքելություններն ու գործառույթները այս աշխարհում:                       – Զ –
      Իրենց ներգործությամբ տարրերին համանման են դիտվում երկնային մարմինները:
       Հիմնականում ասվում է, որ Արեգակն ու Հրատը (Մարսը) հրային, Լուսնթագը (Յուպիտերն) ու Փայլածուն (Մերկուրին) օդային, Լուսաբերը (Վեներան) հողային, Լուսինն ու Երեւակը (Սատուրնը) ջրային են: Հողային է Աստղաթափուր կամարը (նույնը՝ Ծիր կաթինը) ու հրային են գիսաստղերը: Ընդ որում, խիստ ջերմ-հրային է Հրատն ու խիստ ցուրտ-ջրային՝ Երեւակը: Խիստ չոր-հողային է Լուսաբերն ու խիստ խոնավ-օդային է Փայլածուն: Բարեխառն են Արեգակը, Լուսնթագն ու Լուսինը:
     Արեգակի աստղատների (կենդանակերպի) շարքում հրային են Խոյը, Առյուծն ու Աղեղնավորը, հողային են Ցուլը, Կույսն ու Այծեղջյուրը, օդային են Երկվորյակը, Կշեռքն ու Ջրհոսը, ջրային են Խեցգետինը, Կարիճն ու Ձուկը: Նկատելի է, որ աստղատների բնույթը համապատասխանում է հուր-հող-օդ-ջուր կրկնվող հաջորդականությանը, որը նաեւ հաշտելի տարրերի փոխակերպումների մեկ այլ՝ Հուր-Հող-Օդ-Ջուր-Հուր կարգն է: Եվ ինչպես տեսնում ենք անհաշտ տարրերի՝ ջուր-հուր փոխակերպում (ինչպես՝ ամպից կայծակի ծագում) է կատարվում, մեկ լրիվ հաջորդականությունից մյուսին անցման դեպքում:
     Այս կարգը հակառակ ուղղությամբ (Հուր-Ջուր-Օդ-Հող-Հուր) համարժեք է դիտվում աշխարհակարգերի անցումներին՝ պայմանավորված դրանց վրա արեգակի աստղատնե-  րի գերիշխանությամբ2:Այսինքն, առաջին աշխարհակարգից (երբ իշխում է Խոյը) անցումը հաջորդին 2160 տարի հետո (երբ իշխում է Ձուկը) կատարվում է հեղաշրջմամբ, որը կրկնվում է յուրաքանչյուր չորս անցման դեպքում (8640 տարի հետո): Մյուս դեպքերում անցումը (օրինակ՝ Ցուլից՝ Երկվորյակ) կատարվում է բնափոխությամբ:
      Հաշվի առնելով, որ տարվա եղանակների բնական սկիզբն են արեգակի չորս հիմնական դիրքերին համապատասխան օրերը (գարնանամուտն ու աշնանամուտը՝ գիշերահավասարի օրերը, ամառնամուտն ու ձմեռնամուտը՝ արեւադարձի օրերը) ու նախնական կենդանակերպում (խավարածրում) արեգակնային աստղատների սկիզբները համընկնել են դրանց (Խոյինը՝ գարնանամուտին, Խեցգետնինը, ամառնամուտին, Կշեռքինը՝ աշնանամուտին, Այծեղջյուրինը՝ ձմեռնամուտին) ու ամիսների սկզբի հետ, ստացվում է հետեւյալը. նախնական կենդանակերպում խիստ հրային ու ջերմ աստղատուն էր Առյուծը (ամառային էր), խիստ օդային ու խոնավ աստղատուն էր Երկվորյակը (գարնանային էր), խիստ ջրային ու ցուրտ աստղատուն էր Ձկները (ձմեռային էր):
Գ Ա Ր ՈՒ Ն        Ա Մ Ա Ռ           Ա Շ ՈՒ Ն          Ձ Մ Ե Ռ 
    Օ դ               Հ ու ր               Հ ո ղ             Ջ ու ր 
Խիստ խոնավ Խիստ ջերմ   Խիստ չոր   Խիստ ցուրտ 
Խոյ-հուր  Խեցգետին-ջուր Կշեռք-օդ Այծեղջյուր-հող
Ցուլ-հող      Առյուծ-հուր       Կարիճ-ջուր     Ջրհոս-օդ
Երկվորյակ-օդ  Կույս-հող Աղեղնավոր-հուր Ձկներ-ջուր
   Տարրերի համապատասխանությունը երկնային մարմիններին գործնականում հնարավորություն է տալիս որոշելու մարդկային խառնվածքները (տարբերել բնավորությունից, որը ձեւավորվում է «բնածին» խառնվածքից)՝ նրանց այս կամ այն արեգակնային աստղատնի տակ (տարվա եղանակին, ամսին), երկնային մարմնի հովանավորությամբ ծնված լինելու հանգամանքից ելնելով:
- Է -
    Տարրերին համանման են դիտվում մարդկային խառնվածքները, մարդու չորս տարիքները, բնության (նաեւ՝ մարդկային) ձայները, համերը, գույները:
        Հուրին համապատասխանում է շեկամաղձը՝ տաքարյուն (խոլերիկ) խառնվածքը, երիտասարդությունը, սուր ձայնը, դառը համը, դեղին ու ալ կարմիր գույները:
       Օդին համապատասխանում է արյունարարությունը՝ ժիրարյուն (սանգվինիկ) խառնվածքը, մանկապատանեկությունը, երկար ձայնը, քաղցր համը, կապույտ գույնը:
    Հողին համապատասխանում է սեւամաղձը՝ մելամաղ-   ձոտ (մելանխոլիկ) խառնվածքը, տղամարդկային հասակը, ծանր ձայնը, թթու համը, սեւ ու շագանակագույնը:
       Ջրին համապատասխանում է մաղասը՝ սառնարյուն (ֆլեգմատիկ) խառնվածքը, ծերությունը, սուղ ձայնը, աղի համը (ըստ ոմանց՝ անհամությունը), սպիտակ գույնը:
    Այս համանմանությունները գործնականում հնարավո-  րություն են տալիս մարդկային նախասիրություններից (օրինակ՝ գույների, համերի նկատմամբ ճաշակից) ու ֆիզիկական բնութագրերից (օրինակ՝ ձայնից) ելնելով որոշելու նրանց խառնվածքը: Միաժամանակ, օրինակ, տարրերի համանմանությունը համերին հնարավորություն է տալիս երկրի պտուղների (մրգերի, բանջարեղենի) ու ջրի համից ելնելով որոշելու նույն բնական միջավայրի տեղաբնակների ընդհանուր խառնվածքը (օրինակ, հայերենում հայտնի է «նույն հողի ու ջրի մարդ» հասկացողությունը):
    Ուշագրավ է մարդկային չորս ռասաների աշխարհագրական ծագումն ու հիմնական սփռվածությունը. դեղնամորթները արեւելքում, կարմրամորթները արեւմուտքում, սեւամորթները հարավում եւ սպիտակամորթները հյուսիսում: Սա տարրերի ու աշխարհի կողմերի, գույների խորհրդավոր համապատասխանության արդյունք է: Այսպես, հայտնի է, որ դեղնամորթների աչքերի շեղությունը մշտահոս քամիների (օդի ազդեցության) արդյունք է, իսկ մաշկի գույնն էլ, միգուցե, խորհրդանշում է ծագող «դեղին» արեւը: Կարմրամորթների մաշկի գույնը, միգուցե, խորհրդանշում է մայր մտնող «կարմիր» արեւն ու բնատարածքի կարմրահողերը: Ակնհայտ է, որ սեւամորթների մաշկի մուգ գույնը հարատեւ, ուժգին արեւահարման (հրո ազդեցության) արդյունք է: Սպիտակամորթների մաշկի նուրբ, սպիտակավուն երանգը արեւահարման պակասի եւ մշտական անձրեւների, ձյան (ջրի ազդեցության) արդյունք է:
- Ը -
      Բնության մեջ տարրերը դրսեւորվում են նաեւ տարերքների ու արհավիրքների ձեւով:
    Հրային են փայլակն ու կայծակը (շանթը): Հրո արհա-   վիրք են շոգը, հրդեհները, հրաբուխները: Ասվում է նաեւ՝ խորհրդավոր ու անմեկնելի, անհայտ հրային երեւույթների մասին, ինչպիսիք են՝ հրացայտ ջահը կամ կանթեղը, բոցաձեւ սյունը, հրեղեն խաչը3, հրահոս սլաքը կամ նիզակը, ցոլաստղը, թռչուն այծը, կայծը, վիշապը (հավանաբար, սրանք դիցական-աստվածային նշաններ են):
       Օդային են ծիածանը, քամիները: Օդի արհավիրք են փոթորիկները, մրրիկները, ալեկոծությունը:
     Քամիներն առնչվում են աշխարհի կողմերի հետ եւ իշխվում են արեգակնային աստղատներից: Քամիներից գլխավորները չորսն են՝ արեւելյանը, արեւմտյանը, հյուսիսայինն ու հարավայինը: Չորսն են ընդմիջականը, ութն են կողմնականքը, տասնվեցն են կողմնակիցները, ընդհանուր թվով՝ մշտահոս քամիները 32-ն են:
     Ջրային են ամպը, ձյունը, անձրեւը, մառախուղը, ցողը, եղյամը: Ջրի արհավիրք են ջրհեղեղը, կարկուտը: Հողի արհավիրք է գետնաշարժը (երկրաշարժը):
- Թ -
    Հայտնի էր մեկ այլ երկնային տարր, որին կոչում էին  արփի, եթեր (հմմտ. «ատր»՝ հուր բառի հետ), նաեւ՝ «խտացրած կամ բոցեղեն հուր», որովհետեւ հուր է առանց նյութականության՝ կազմված պարզ ու անխառն օտարաբնույթ տարրերի բաղադրությունից, եւ որը գտնվում է վերին (արփիական) երկնքում՝ «երկնքի երկնքում»: Ասվում էր, որ այն անարատ մարմին է, որը ոչնչից չի առաջացել (իմա՝ Աստծուց է ծագել-հեղ.), ու ոչ մի բան նրանից չի առաջացել, եւ ոչ մի բան նրանից վեր չէ: Արփին առանձնահատուկ է՝ չհատվող, չկոտրվող, չծռվող, առանց խորշերի, կոկ, անկոր, որը հավասարապես տարածվելով, պատելով ամենուր՝ ծածկում է ամեն ինչ ի ներքո, անվրեպ շրջափակում է իր մեջ երկիրը, բոլոր տեսակի գոյացություններն ու բոլորակաձեւ երկնքի սերտությամբ բոլոր տարրերն ընդգրկում է իր տակ: Եվ նրա անտեսանելի մեծատարած, գնդաձեւ շրջանը4 պտույտ է գալիս անդադար, անչափելի, անթվարկելի ու անտեսանելի արագությամբ, որն ըմբռնել կարելի է միայն խորաթափանց բանականությամբ ու նրա շրջագայության գոյացության՝ երկնակամարի միջոցով, որի տակ նրա ձեւով գտնվում է երկինքը5: Ոմանց կարծիքով արեգակն իր լույսն ու ջերմությունը ստանում է արփիից, նրանում գտնվելով 13 օր:
- Ժ -
       Հիմնական տարրերի փոխազդեցություններից ու փոխակերպումներից գոյացել են  ածանցյալ տարրերը՝ քարը, մետաղը, փայտը, իրենց բազմազանությամբ հանդերձ: Սրանք երկրային, չոր տարրեր են ու առաջացել են գլխավորապես երկրային նյութից (հողից), օրինակ, քարն ու մետաղը՝ երկրի ընդերքի հրահալոցից:
   Ածանցյալ տարրերի գոյավորման մեջ կենտրոնական    տեղ է հատկացվում «ծծմբաղասնդիկ» կոչեցյալ երկնային, աստվածային սկզբնասերմին: Այն նյութական գոյացություն չէ, այլ՝ աստվածային ոգի-շունչ: Եվ այսօրինակ անվանումն էլ ստացել է այն բանից, որ իր կերպավորիչ, որակարար ու ճարտարագործ բնույթով՝ ներգործությամբ ու զորությամբ, համանման է ծծումբ-աղ-սնդիկ նյութական միացությանը (նաեւ մարդու սերմին-հեղ.), եւ իրենում միաբանված ունի երեք բնույթի շունչ-ոգի՝ խոնավ շունչը օդի, ջրի ու սնդիկի, օծուն կամ կպչուն շունչը հրո ու ծծմբի, հաստատուն շունչը հողի ու աղի նմանությամբ (հմմտ. «Դուք եք երկրի աղը» Քրիստոսի խոսքի հետ ուղղված իր աշակերտներին՝ մասնավորապես նկատի ունենալով նրանց հաստատակամությունը):
     «Ծծմբաղասնդիկ»-ն է նաեւ այն ճարտարագործ ոգին, որի միջոցով բնության տարրերից ձեւավորվել են ամենայն անկենդան ու կենդանի գոյացությունները, այդ թվում՝ բույսերի, կենդանիների, մարդկանց մարմինները:
- ԺԱ -
        Քարը չոր ու ցուրտ, երբեմն հրածին (ինչպես կայծքարը) տարր է: Քարերը լինում են հասարակ, միջադաս ու պատվական: Պատվական քարերը ակնաքարերն են: Դրանց հիմնական թվաքանակը հաշվվում է 12 կամ 33 (երկուսն էլ խորհրդավոր թվեր են, 12-ը արեգակի աստղատների քանակն է, 33-ը Քրիստոսի մահվան տարիքն է, վեդայական՝ հնդարիական դիցաբանության հիմնական դիցերի թվաքանակն է): Տասներկու հիմնական ակնաքարերն են սարդիոնը, տպազիոնը, կայծակը, կարկեհանը, շափյուղը (սապֆիրը), ալմաստը (ադամանդը),  գոճազմը (փիրուզը), հակինթը, ոսկեակը, զմրուխտը, եղունգը (օնիքսը), հասպիսը: Մյուս հայտնի ակնաքարերն են ագաթը, սուտակը, բյուրեղը (բերիլը), դահանակը, հիրիկը, հատիկը, լալը (ամեթիստը), մեղեսիկը, խաժուրտը, հակունդը, լաջվարդը եւ այլն: Համարվում է, որ արեգակնային աստղատները իշխում են ակնաքարերին, որոնք բարերար ազդեցություն են թողնում համապատասխան մարդկային ծնունդների վրա: Նրանց վերագրվում է նաեւ բուժիչ, չար «աչքից», աներեւույթ զորություններից պաշտպանիչ ու հմայական (մոգական) հատկանիշներ:
     Ակնաքարերի բազմագույն երանգները ցույց են տալիս նրանց համապատասխանությունը (ենթակայությունը) այս կամ այն հիմնական տարրին կամ տարրերին. օրինակ, կանաչ գույնը ցույց է տալիս ակնաքարի ենթակայությունը հուրին եւ օդին, քանի որ վերջիններիս համապատասխան գույնը կարմիրն ու կապույտն են, իսկ կանաչ գույնը ստացվում է կարմիրի ու կապույտի լծորդությունից:
- ԺԲ -
      Մետաղը չոր տարր է: Բնության հիմնական մետաղներն են ոսկին (ազնվագույն մետաղը), արծաթը, սնդիկը, պղինձը, երկաթը, անագը (կլայեկը), կապարը (արճիճը), որոնք եւս համապատասխան են դիտվում երկնային մարմիններին. ոսկին՝ Արեգակին, արծաթը՝ Լուսնին, սնդիկը՝ Փայլածուին, պղինձը՝ Արուսյակին, երկաթը՝ Հրատին, անագը՝ Լուսնթագին, կապարը՝ Երեւակին: Այս համապատասխանությունները տարբեր, սակայն իրար հետ փոխառնչվող, դրսեւորումներ ունեն:
     Այսպես, արեգակը դեղին-ոսկեգույն է: Այն նաեւ հրային     է (գույնը դեղինն է):
    Լուսինը՝ սպիտակ-արծաթագույն է: Այն նաեւ ջրային է (գույնը սպիտակն է): Հայտնի է նաեւ Լուսնի գրավիտացիոն ազդեցությունը ջրերի ու հեղուկների հետ:
    Հրատը կարմրագույն է ու երբեմն կոչվում է «Կարմիր աստղ»: Իսկ երկաթի պարունակությունը գոյացություններին կարմիր գույն է հաղորդում, ինչպիսիք են արյունը, հողը: Հրատը հրային է (գույնը նաեւ կարմիրն է):
    Փայլածուն խիստ շարժունակ է, ինչպես սնդիկը (երկնակամարում նրա տարեկան շարժումը արտահայտվում է արեգակի աջ ու ձախ կողմերում, մեկ երեւում է արեւածագից առաջ արեւելքում, մեկ՝ մայրամուտից հետո արեւմուտքում): Այն օդային է, որը թեթեւ ու շարժունակ տարր է:
     Արուսյակը հողային է, որին համապատասխանում է աշունը, իսկ պղինձը կարմրադեղնավուն՝ աշնանագույն է:
     Լուսնթագը օդային է, իսկ անագ-կլայեկը դյուրությամբ պատող ու կպչուն բնույթ ունի, ինչպես օդը, որը արտաքինից պատում է Երկիրն ու իրար է միացնում մյուս տարրերը (անագով արծնապատում՝ կլայեկում են անոթները, որպեսզի կոռոզիայի չենթարկվեն):
        Երեւակը ջրային է, իսկ արճիճը դյուրահալ է ու հեշտ ընդունում է անոթի ձեւը, ինչպես ջուրը:
      Հայտնի են չորս մետաղների համանմանությունը տար-   վա եղանակների ու դարաշրջանների հետ: Սնդիկը համանման է գարնանը, ոսկին՝ ամառվան, արծաթը՝ ձմեռվան, պղինձը՝ աշնանը:
     Հայտնի են նաեւ ոսկու, արծաթի, պղնձի, երկաթի դարաշրջանները (էպոխաները, սրանցից՝ «էպոս»-ը): Ասվում է, որ մենք ապրում ենք երկաթի դարաշրջանում, որին յուրահատուկ են պատերազմները, բիրտ, դաժան բարքերը՝ «ուժն է ծնում իրավունք» կարգախոսի գործադրումը, նաեւ համառ պայքարը «արդար» աշխարհակարգին վերադարձի համար6: Ի դեպ, ըստ դիցաբանության, դարաշրջանները իշխվում են դիցերի կողմից. օրինակ, Բելը իշխում էր 255 բյուր (տաս հազար) տարի առաջ, Ահրիմանին հորից՝ Զրվանից, տրվեց ինն հազար տարի տիեզերքում իշխելու համար, որից հետո իշխանությունը անցնելու էր Որմիզդին:
    Նշենք նաեւ, որ վերոնշյալ մետաղները կիրառվում են տարբեր բախտագուշակ համակարգերում:
- ԺԳ -
     Փայտը բարդ, չոր ու հրածին տարր է, որն առաջացել է բոլոր հիմնական տարրերի փոխազդեցությունից: Հայտնի է փայտի (արտահայտված ծառերով, ծաղիկներով) կապը արեգակնային աստղատների ու մարդկային խառնվածքների հետ:
     Ծառատեսակների հիման վրա է կազմված դրուիդների՝ գալիական քրմերի հնագույն հորոսկոպը: Ընդ որում, մեզանում եւս ծառատեսակները կապված են դիցական պաշտամունքին: Օրինակ, սոսիների միջոցով գուշակություններ էր կատարվում, բարդին՝ որպես Քրիստոսի խաչափայտ, պաշտվում էր Արեւորդիների (միջնադարի դիցապաշտների) կողմից:
   Ծաղիկները եւս կապվում են արեգակնային աստղա-   տների ու համապատասխան մարդկային խառնվածքների հետ: Որոշ ծառատեսակներ (ձիթենի, արմավենի) ու ծաղկատեսակներ (բրաբիոն, համասփյուռ, անթառամ, շուշան, վարդ, մանուշակ, նունուֆար) մետաղների, դիցա-կրոնական խորհրդաառարկաների (մատանի, բանալի, գոտի, կայծքար, աղ, հաց, մեղր, ջուր, գինի) ու գաղափարների (հույս, հավատ, սեր) հետ միասին, կիրառվում են բախտագուշակություններում:                        – ԺԴ -
     Գոյացությունները, ինչպես եւ հիմնական տարրերը, ու- նեն առաջին շոշափելի որակություններ: Գոյացությունների երկրորդ շոշափելի ու զգայարաններով ընկալելի որակությունները ծագում են առաջին շոշափելի որակություններից:
    Ջերմությունից առաջանում են նոսրությունն ու թեթեւությունը: Ցրտությունից առաջանում են հոծությունը (խտությունն) ու ծանրությունը: Խոնավությունից առաջանում են ողորկությունը, փափկությունը, սողոսկությունը (սահեցողությունը, լպրծունությունը), նրբությունն ու կպչունությունը: Չորությունից առաջանում են խոշորությունը, կարծրությունը (կոշտությունը), հաստությունը, ցամաքությունն ու փխրունությունը (փշրելիությունը):
       Բոլոր տարրերը, գոյացությունները, մարմինները լինում են լուսավոր, թափանցիկ ու ստվերամած (մթնեղ): Լուսավոր են հուրը, Արեգակն ու աստղերը: Թափանցիկ են օդը, ջուրը, եթերը (չնայած անտեսանելի ու անզգալի հուր է), բյուրեղը: Ստվերամած են հողը, քարը, մետաղը, փայտը, ամպը, Լուսինն ու մոլորակները:
     Լույսը հուրի ու լուսավոր մարմինների որակությունն է, որի համար էլ դրանք կոչվում է լուսատու, իսկ թափանցիկ ու ստվերամած առարկաները՝ լուսառու:
- ԺԵ –
     Գոյացությունների, մարմինների երկրորդ որակություններն են նաեւ գույնը, համը, հոտը:
    Բնության հիմնական երեւելի գույներն են հիմնական տարրերի գույները՝ սպիտակը, դեղինը, կարմիրը, կապույտը, սեւը: Ընդունված էր, որ սրանց լծորդություններից առաջանում են մյուս գույները. օրինակ, դեղինից ու կապույտից՝ կանաչը, կարմիրից ու կապույտից՝ ծիրանին, սպիտակից ու կարմիրից՝ որդանը եւ այլն: Գույների լծորդությունների վրա կառուցվում է գույների հինգաստիճան կամարը (տարբերել ծիածանից), որի գագաթին սպիտակի ու սեւի լծորդությունն է՝ մոխրաշաղը (միգուցե, արարչական «մեգի» գու՞յնը-հեղ.), սրանից ներքեւ երկու գույներն են՝ մոխրագույնն ու թուխը, ավելի ներքեւ երեք գույները՝ որդանը, կանաչը, թուխ կարմիրը, սրանից ներքեւ չորս գույները՝ դեղնաշորթը, ոսկեգույնը, ծիրանին, թուխ կապույտը, իսկ ամենաներքեւում հիմնական գույները (ընդամենը՝ տասնհինգ գույն):
      Համերի տեսակներն են քաղցրը, գերը, բարկը, փոթոթը (տտիպը), կծուն, դառը, թթուն, աղին, նաեւ անհամը (ընդամենը համի ինն զգացողություն, որը հայոց գլխավոր դիցերի քանակն է):                           – ԺԶ –
      Գոյացությունների երրորդ որակությունները կոչվում են նաեւ գաղտնի որակություններ, որոնք չեն բացատրվում սովորական ձեւով՝ առաջին շոշափելի որակությունների միջոցով. օրինակ՝ երկաթի մագնիսանալը, նավթի բռնկվելը: Այս իրողություններին կոչում են բնական հմայություն:
    Գաղտնի որակությունները լինում են համակիր ու հակակիր: Սրանցով գոյացությունները կամ համակրում, մերձենում են իրար, կամ հակադրվում, հեռանում: Նշվածի արդյունք են բնատարածքների (արեալների) համապատասխանությունը էակներին, բույսերի, պտուղների օգտակար կամ վնասատու լինելը մարդու եւ կենդանիների համար, կենդանիների վայրի ու ընտանի, «պիղծ» ու ուտելի լինելը, կենդանի էակների միջեւ հակակրությունն ու համատեղությունը, նաեւ՝ էակների սիրո ու ատելության զգացումը:
     Այս համատեքստում է դիտվում նաեւ մարդկանց ու դիցական էակների, դիցական էակների միջեւ համակրությունն ու հակակրությունը. դիցական էակների այս կամ այն ազգին նախախնամելն ու վնասելը մյուսներին, դեւերի ու ահուրների (նույնը՝ հրեշտակների) հակամարտությունը:
- ԺԷ –
        Ըստ բնափիլիսոփայության կենդանի էակները, գլխավորապես, մարդը, փոքրաշխարհ (միկրոկոսմոս) է. նա նախատիպ, անեղ (դիցական) աշխարհի նմանությամբ է, որից ածանցյալ նմանվում է անեղ աշխարհի արտապատկերմամբ արարված աշխարհին (եղերական աշխարհին). գլուխը՝ հրեղեն, աստղալից կամարին, կուրծքը` օդեղեն կամարին (մթնոլորտին), որովայնը՝ ջրահող երկրին:
     Մարդը նման է երկնքին: Եվ երկնային յոթ մարմինները համապատասխանում ու ազդում են մարդու գլխի յոթ ծակերին (աչքերին, ականջներին, քթանցքներին ու բերանին), յոթ ներքին օրգաններին (սրտին, ուղեղին, լյարդին, փայծեղին, լեղապարկին, թոքին, սերմնավոր օրգաններին), երկիրը՝ ստամոքսին: Արեգակնային աստղատները իշխում են մարդու մարմնամասերին՝ գլխին, պարանոցին, ուսերին, կրծքավանդակին, արեւհայրոցին (սրտին), փոքրափորին, գոտկատեղիին (երիկամներին), սեռական օրգաններին, ազդրերին, ծնկերին, սրունքներին ու ոտնաթաթերին:
     Մարդը նման է նաեւ ջրահող երկրին. միսը՝ հողին, ոսկորները՝ քարերին, մազերը՝ ծառերին, մազածածկույթը՝ բույսերին, արյունատար անոթները՝ գետերին (արյունը՝ ջրին), բուշտը (միզափամփուշտը)՝ ծովին, բնածին ջերմությունը՝ հուրին, շնչառությունը՝ քամուն, մարսողությունը՝ հրահալոցին, արցունքները՝ ցողին, թուքը՝ ձյանը կամ կարկուտին, փուքը (բարկությունը)՝ որոտին եւ այլն:
       Իր հերթին ջրահող երկիրն է մարդանման դիտվում, որն ունի ջրի երակներ, օդի շնչերակներ, ոսկորներ (քարեր ու լեռներ), ծուծ (կպրաձյութ), վարսեր (մայրիներ): Ընդ որում, Հնում Մայր ցամաքը պատկերվել է կորացած՝ մոր արգանդում երեխայի դիրքով, մարդու (թերեւս, կնոջ) նմանությամբ, որի յուրաքանչյուր մարմնամաս-երկրամասը, զուգորդվում է արեգակի որեւէ աստղատան հետ7: Սրան համանման՝ մարդու հիմնական մարմնամասերը եւս զուգորդվում են նույն աստղատների հետ:            – ԺԸ –
      Տարրերն ունեն իրենց խորհրդանիշները, մասնավորապես, երկրաչափական համապատասխան պատկերները: Օրինակ, ասվում է, որ հրին համապատասխանում է եռանկյունը, օդին՝ ութանիստը, ջրին՝ քսանանիստը, երկրին (նույնը՝ հողին-հեղ.)՝ քառանկյունը: Պետք է ասել սակայն, որ խորհրդանիշների հետ կապված խառնաշփոթ կա: Կարծվում է, որ քարին եւս համապատասխանում է քառանկյունը կամ խորանարդը (տես. քար-քառ հնարավոր բառանցումը ր-ռ հնչյունափոխությամբ): Հայտնի է, որ գագաթը վեր եռանկյունը լեռան պատկերագիրն է (հավանական է, որ սրանում դեր է խաղացել «լեռից հուր ծնվելու» գաղափարը՝ հրաբխի երեւույթը), իսկ գագաթը ներքեւ եռանկյունը անդրաշխարհի պատկերագիրն է (միգուցե, նաեւ երկրային հրո՝ անդրհուրի խորհրդանշանն է): Հուրի խորհրդանշան է դիտվում նաեւ շրջանը. շրջանաձեւ է երկնային ու երկրային հրո ակունքները՝ արեգակն ու հրաբխի աչքը՝ խառնարանը: Սակայն, միաժամանակ, շրջանը կարող է դիտվել փայտի երկրաչափական խորհրդանշանը. ծառերի բների, բույսերի ցողունների պրոյեկցիան շրջան է:
      Տարերքները եւս ունեն խորհրդանշանները: Շատ հայտնի է կայծակի ~ խորհրդանշանը՝ որպես բարձր լարվածության էլեկտրականության նախազգուշական նշան: Օդի, քամու խորհրդանշան է հիշեցնում հայոց լեզվի հարցական ՞ նշանը (օդապտույտի նման է), ջրի խորհրդանիշ է հիշեցնում ձայնարկության ~ նշանը  (ալիքի նման է):
- ԺԹ -
     Քառաթեւ խաչը դիտվում է որպես չորս տարրերի փոխ- ազդեցության (փոխակերպումների) ու պայքարի (փոխոչնչացումների) խորհրդանշան, որի հանդիպակաց ծայրերին տեղադրվում են անլծորդ տարրերը, վերին (հարավային) ծայրին՝ հուրը, ստորին (հյուսիսային) ծայրին՝ ջուրը, ձախակողմյան (արեւելյան) ծայրին՝ օդը, աջակողմյան (արեւմտյան) ծայրին՝ հողը: Նկատելի է, որ խաչի թեւերը անլծորդ, անհաշտ տարրերի պայքարի կամ փոխմարումների խորհրդանշական գծեր են, որոնք խաչվում են կենտրոնում (գուցե, առաջին նյութի տեղու՞մ):
    Ուշագրավ է խաչի այլ խորհրդավոր մեկնաբանությունների առնչությունը տարրերի փոխազդեցությունների հետ: Ասվում է, որ խաչի ուղղահայաց (հյուսիս-հարավ) գիծը խորհրդանշում է հոգեւորն ու հոգին, աստվածայինը, արականը, երկնայինը, երկինք-երկրակենտրոն առանցքը (աշխարհի առանցքը), իսկ հորիզոնական (արեւելք-արեւմուտք) գիծը՝ նյութականն ու մարմինը, մարդկայինը, իգականը, երկրայինը, աշխարհի «ծայրից ծայրը», իսկ խաչը ամբողջությամբ՝ այս երկու հակադրությունների փոխմիասնությունը8:
     Արժե նշել, որ բուն հայոց քրիստոնեական հավասարա-  թեւ խաչի ուղղահայաց թեւերը ավելի երկար են, քան հորիզոնական թեւերը (այլաբանորեն հոգեւորը գերակշռում է մարմնավորին), իսկ հայոց նախաքրիստոնեական հավասարաթեւ խաչի  բոլոր թեւերը հավասար են (այլաբանորեն հոգեւորն ու մարմնավորը հավասարակշռված, ներդաշնակ են): Այսինքն, մեր դիցապաշտ նախնիների մոտ հոգեւորն ու մարմնավորը, աստվածայինն ու աշխարհիկը ներդաշնակ էր:
     Ինչպես արդեն ասվեց խաչի գծերը անլծորդ տարրերի պայքարի խորհրդանշական գծերն են, որոնք այլաբանորեն ցուցանում են աշխարհի ու հասարակության հեղաշրջումները, այսինքն, հուրի ու ջուրի փոխազդեցությունը (հյուսիսի ու հարավի պայքարը) աշխարհի հոգեւոր հեղաշրջումը, հասարակության «հոգեւոր հեղափոխությունը», իսկ օդի ու հողի փոխազդեցությունը (արեւելքի ու արեւմուտքի պայքարը)՝ աշխարհիկ հեղաշրջումը, «սոցիալական հեղափոխությունը»:
   Աշխարհաքաղաքականության տեսանկյունից սա նշա-   նակում է, որ քաղաքակրթական Հյուսիսի ու Հարավի պայքարը ծնում է հոգեւոր-արժեքային առաջընթաց, իսկ Արեւելքի ու Արեւմուտքի պայքարը՝ նյութական, սոցիալ-տնտեսական առաջընթաց:                   – Ի -
     Տարրերի փոխազդեցությունների կարգն են խորհրդա-  նշում աստղային խորհրդապատկերները: Չինական բնափիլիսոփայությունում (նաեւ՝ մարտարվեստների փիլիսոփայությունում) հնգանկյունն ու նրա գագաթները միացնող գծերով կազմված հնգաթեւ աստղը  խորհրդանշում են հինգ տարրերի՝ հուրի, հողի, մետաղի, ջուրի, փայտի փոխազդեցության կարգը (սրա հիման վրա է կազմվել Շաոլինի մարտարվեստի հինգ հիմնական ոճերը): Հետաքրքիր է, որ գագաթը բարձր հնգանկյուն է հիշեցնում հայոց եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականների խույրը:
       Նույն չինական Դաո կրոնափիլիսոփայությունից հայտնի է Բագուա՝ «ութ եռագիծ (տրիգրամ)» կոչվող խորհրդավոր նշանը, որում եռագծերի դասավորությունը ութանկյուն է կազմում: Յուրաքանչյուր եռագիծ իրենից ներկայացնում է երեք զուգահեռ անընդհատ կամ ընդհատ գծերի համակցությունը եւ նշանակում է այս կամ այն բնության տարրը, տարերքն ու աշխարհի կողմը: Անընդհատ գծերը արական են դիտվում ու խոհրդանշում են Յանը (ակտիվ, լուսավոր, թեթեւ սկիզբը), իսկ ընդհատ գծերը իգական են ու խորհրդանշում են Ինը (պասսիվ, մութ, ծանր սկիզբը): Երեք անընդհատ գծերը նշանակում են երկինքն ու հարավային կողմը, երեք ընդհատ գծերը՝ երկիրն ու հյուսիսը: Երկու անընդհատ եւ մեջտեղում ընդհատ գիծը նշանակում է հուրն ու արեւելքը, երկու ընդհատ եւ մեջտեղում անընդհատ գիծը՝ ջուրն ու արեւմուտքը: Մյուս եռագծերը նշանակում են ջրամբարը (հարավ-արեւելքը), օդը (հարավ-արեւմուտքը), քարը (հյուսիս-արեւմուտքը), ամպրոպը (հյուսիս-արեւելքը)::
      Բագուա խորհրդանշանը, որի անվանումը համահունչ է Բագ (հայերեն` դից), Բոգ (ռուսերեն` աստված) բառերին, հիշեցնում է մեզանում լայն տարածում գտած ու շատ հարգի ութաթեւ աստղը՝ որպես ութանկյան գագաթների միացման գծերի համադրություն (երկու նման քառակուսիների 900 համադրություն է): Իսկ եռագծերը հիշեցնում են տարրերի առաջին շոշափելի որակությունները. անընդհատ գծերը՝ ջերմությունն ու ցրտությունը, իսկ ընդհատ գծերը՝ չորությունն ու խոնավությունը (հնարավոր է նաեւ՝ թեթեւությունն ու ծանրությունը կամ էլ լուսատվությունն ու լուսառուությունը): Բագուայի ութ նշանակություններն էլ հիմնականում նույնանում կամ հիշեցնում են բնության ութ տարրերը՝ հուրը, օդը, ջուրը, հողը, քարը, փայտը, մետաղը, եթերը (օրինակ, երկինքը՝ եթերը, երկիրը՝ հողը, դժվար մեկնելի է ջրամբարի ու ամպրոպի առնչությունը փայտի ու մետաղի հետ):
     Այսքանով հանդերձ ենթադրում ենք, որ ութանկյունն ու ութաթեւ աստղը խորհրդանշում են բնության ութ տարրերի փոխազդեցության կարգը, ինչպես հնգանկյունն ու հնգաթեւ աստղը՝ բնության հինգ տարրերի փոխազդեցության կարգը:
- ԻԱ -
       Հների մոտ մարդկային հոգին պատկերացվում էր որպես բանական, ցանկական, ցասումնական մասերի եռամիասնություն, որում հրեղեն է մարդկային ոգին՝ հոգու «ցասումնական» եռամասը, ջրեղեն է միտքը՝ հոգու «բանական» եռամասը, հողեղեն է տենչանքը՝ հոգու «ցանկական» եռամասը: Միաժամանակ, մարդկային հոգին օդին համարժեք է դիտվում: Այն պատկերացվում է որպես օդի նման նուրբ ու քամու նման սրընթաց, աննյութական շունչ, որը լքում է մարմինը մարդու վերջին շնչի հետ (տես. նաեւ շնչի ու օդի նմանեցումը):
      Եվ ինչպես նկատվում է, մարդկային հոգին՝ շունչը, ամբողջության մեջ համահունչ է չորս տարրերի ամբողջությանը, ու նման է աշխարհին, որում բնության երեք տարրերը՝ հուրը, հողը, ջուրը շրջապատված են օդով: Այն հիշեցնում է ձուն, որը եւս չորս տարրերի ու աշխարհի նմանությամբ է. դեղնուցը նշանակում է հրահեղուկ ընդերքով երկիրը՝ հողը, սպիտակուցը՝ ջուրը, ներսի թաղանթը՝ օդը, իսկ կարծր ու կոկ (քարեղեն) կճեպը՝ երկինքը (գուցե՝ եթե՞րը):

Վարդան Լալայան
 
   1 – Այս որակությունները երբեմն համեմատվում են աշխարհի կառքին լծված չորս երիվարների հետ, որոնց կառավարը Աստվածն է:
     2 –  Աշխարհակարգերի վրա արեգակի աստղատների գերիշխանությունը նշանավորում է գարնանային գիշերահավասարի օրը այս կամ այն աստղատան սկզբին համընկնելը, որը յուրաքանչյուր 72 տարի 10-ով տեղաշարժվում է խավարածիրում արեգակի տարեկան շարժմանը հակառակ ուղղությամբ եւ կազմում է 300 (մեկ աստղատուն սկզբնական խավարածրում) 2160 տարվա մեջ (մեկ լրիվ պտույտը կատարում է մոտ 26000 տարվա ընթացքում):
    3 – Ավանդազրույցներից հայտնի են Գ. Լուսավորչի (իմա՝ Միհրի-հեղ.) լուսավոր կանթեղները Արագած ու Սեպուհ լեռների վրա, Տրդատ Մեծի հրե խաչ-թուրը Սեպուհ լեռան վրա, հրե խաչ-սյուները Վարագն լեռան մոտ, որից է ծագում Վարագա խաչի քրիստոնեական տոնը, հրե խաչը Հավատամք լեռան վրա:
     4 – Հների կարծիքով գնդաձեւությունը աստվածային՝ հավիտենական ու կատարյալ ձեւ է: 
    5 – Ասվում է, որ Մենդելեւը, որը նաեւ միստիկ էր, իր հեղինակած տարրերի պարբերական աղյուսակում զրոյական (ատոմական զրո թվով ու մասսայով) անանուն տարրի տակ նկատի է ունեցել եթերը:
   6 – Կարծվում է, որ այս չորս դարաշրջանները պայմանավորված են մեր գալակտիկայի առանցքի շուրջ արեգակնային համակարգի ամբողջական պտույտով:
    7 – Մայր Ցամաք ասելով պետք է հասկանալ նախնական, ըստ դիցաբանական պատկերացումների՝ «համաշխարհային օվկիանոսում» լողացող Երկիրը: Ի դեպ, գիտությունը եւս խոսում է նախնական մայր ցամաքի մասին, որի տրոհումից առաջացել են ներկայիս ցամաքները՝ Եվրասիան, Ամերիկան, Աֆրիկան, Ավստրալիան ու Անտարկտիդան:
     8 – Նկատելի է, որ խաչի հորիզանական գիծը (նյութականը, մարդկայինը, իգականը) առանձին՝ բացասական է. մինուս (-) նշանն է, իսկ սրան միացած ուղղահայաց գիծը (հոգեւորը, աստվածայինը, արականը արդեն դրական է. պլյուս (+) նշանն է:
                                                                   (շարունակելի)

ԱԶԳԱՅԻՆԸ ԵՎ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆԸ

    Բնության բազմազանությունը, տեսակավորումը գոյություն ունեն ի սկզբանե: Ինքնին վերացական մարդկություն գոյություն չունի. մարդկությունը կազմում են ազգերը, եւ ամեն մարդ իր ազգությամբ մտնում է ընդհանուր մարդկության մեջ: Մարդկության յուրաքանչյուր ազգ՝ իր հոգեկերտվածքով ինքնատիպ է եւ անկրկնելի: Մարդկությունը հարուստ է ազգերով եւ որեւէ ազգի կորստով այն աղքատանում է՝ կորցնելով զգալու, մտածելու եւ արտահայտվելու մի յուրահատուկ բնական ձեւ, մի առանձին հոգեաշխարհ: Հետեւաբար, այն, ինչ ուղղված է ազգայինի դեմ, ուղղված է մարդկության դեմ: 
    Անշուշտ, ազգային ինքնատիպությունը չի ենթադրում աշխարհից մեկուսացում կամ ազգային եսականություն: Ազգերը, բացի առանձնահատկություններից, ունեն նաեւ ընդհանրական հատկա-նիշներ: Դրանք ակնառու են Աստծո հետ հարաբերությունները ճշտելիս (պատահական չի ասված, թե բոլոր կրոնները տանում են դեպ միեւնույն Աստված), ինչպես նաեւ՝ հասարակարգերի, տնտեսաձեւերի եւ գիտության հանդեպ մոտեցումներում: Սակայն այս բոլորն էլ իրենց վրա այս կամ այն չափով կրում են տվյալ ազգի կնիքը. Ըստ այդմ, յուրաքանչյուր ազգ ունի ի՛ր քրիստոնեությունը կամ ի՛ր սոցիալիզմը, կարելի է ավելացնել նաեւ՝ իրե՛ն հատուկ լիբերալիզմը, ի՛ր ընկալումներին համապատասխան դեմոկրատիան եւն.: Նույնիսկ բնական գիտությունների պարագայում, որոնց արդյունքներն անխոս վերազգային են, այդ արդյունքներին հասնելու մոտեցումները, որպես կանոն, ազգային յուրահատկություն ունեն:
    Այսպիսով, թեեւ բոլոր ազգերը՝ իբրեւ Արարչի ծնունդ, Հավերժի եւ Բացարձակի հարթության մեջ մերձենում են, սակայն յուրաքանչյուրն ունի դեպի Արարիչ տանող ի՛ր ճանապարհը, իսկ ավելի ստույգ՝ իրե՛ն տրված ճանապարհը: Սա՛ է ազգերի ներդաշնակ գոյակցության բնական-արարչական ձեւը: Դա ասել է նաեւ, թե յուրաքանչյուր ազգային միայն կատարելության ճանապարհով է դառնում համամարդկային:
       Գանք այսօրվան: Ազգային ինքնատիպությո՞ւն, թե՞ համաշխարհային միօրինակացում. այս հարցը վերստին դրված է մարդկության առաջ, եւ մենք չենք կարող խուսափել դրա պատասխանից:
        Մեր օրերում աշխարհին միօրինակություն պարտադրող ամենավտանգավոր երեւույթը այսպես կոչված գլոբալիզացիան է, որը ամերիկյան քաղաքականության գաղափարա-քարոզչական բաղադրիչն է: Գլոբալիզացիայի խնդիրն ակնհայտ է. շահարկելով ինտեգրացիայի բնական գործընթացները՝ բոլոր ազգերին պարտադրել միօրինակ բարքեր, միօրինակ մշակույթ, մտածելակերպ, հասարակարգ, տնտեսաձեւ, կարճ ասած՝ միօրինակ ամերիկյան կենսակերպ: Եվ միանգամայն ճիշտ է գնահատականը, թե գլոբալացում՝ կնշանակի ամերիկանացում:
     Հարմարվե՞լ այս ամենին, թե՞ ընդվզել: Աշխարհի բնա- կան կարգը պահանջում է ընդվզել: Եվ բոլոր այն ազգերը, որոնք ունեն հավաքական գիտակցություն եւ հոգով զգում են աշխարհի միօրինականացման սպառնալիքը, անհրաժեշտորեն ըմբոստանալու են այդ երեւույթի դեմ: Մենք եւս պարտավոր ենք ըմբոստանալ, դիմադրել, առանց, սակայն, քաղաքական իմաստությունը կորցնելու:   

* * *
       Անհրաժեշտ է շեշտել, որ Ազգային Գաղափարախոսությունը (Ա.Գ.-ը) պետք է խարսխվի ո՛չ թե օտարատյացության, այլամերժության այլ՝ հայրենապաշտության եւ ցեղապաշտության, ասել է՝ առողջ ազգայնականության* հիմքի վրա: Այդուհանդերձ, նա պետք է սերմանի Ազգի թշնամու նկատմամբ արդար վրեժի զգացում, եւ, միաժամանակ, ներելու վեհանձնություն՝ նրան հաղթելուց, պատժելուց հետո՛ միայն:
     Ա.Գ.-ը պետք է ամրագրի, որ մեր անցյալը, ներկան եւ ապագան մի անխզելի ամբողջություն են՝ Հայ ոգու դրսեւորման հարատեւ ընթացք, որով եւ՝ անհրաժեշտ համարի սերունդների միջեւ հոգեհաղորդակցությունը:
     Մեր պատմության տարբեր ժամանակաշրջանների արժեքները գնահատելով ազգայինի առաջնայնության սկզբունքով՝ Ա. Գ.-ը պետք է օրինակելի եւ դրվատելի համարի այն ամեն ազգային-հայկականը, որ առկա է Հայոց պատմության ողջ ընթացքում՝ նրա հեթանոս դարերում, քրիստոնեության շրջանում, համայնավարության օրոք եւ այլն:
      Ա. Գ.-ը պետք է պարզաբանի նաեւ ազգության եւ կրոնի փոխհարաբերությունը՝ հիմնավորելով, որ Հայ ազգը վեր է ոչ հայկական ամեն մի կրոնական դավանանքից (բուն ազգային կրոնի գոյության դեպքում՝ ազգը նույնանում է իր կրոնի հետ): Միաժամանակ, նա պետք չէ իրար հակադրի հոգեւոր ու աշխարհիկ կենսահայեցողությունները. նրանում առկա դրույթները կարող են լինել ինպես աշխարհիկ, այնպես էլ՝ հոգեւոր բովանդակության:
      * Պետք է ասել, որ հասարակական գիտության կողմից առայսօր չի տրված ազգայնականության միասնական, ընդունված սահմանում. կա շփոթ՝ ազգայինի, ազգայնականության և ազգայնամոլության: Մենք, հետևելով Հայ ազգայնականության դասական մոտեցումներին, նույնացնում ենք «ազգային» և «ազգայնական» հասկացությունները (պատահական չէ, որ արևմտահայերենում դրանք նույնիմաստ են), միաժամանակ, մերժում՝ ազգայնամոլությունը, ինչպես ամեն մի մոլություն: Ըստ այդմ, ազգայնականությունը (նացիոնալիզմ)՝ իբրև զգացում, մտածում և գործելակերպ, որևէ ազգի արդար և բնական ձգտումն է հավատարիմ մնալ սեփական կենսաձևին և հարատևել իր հայրենիքում, առանց ուրիշի հայրենիքի վրա աչք տնկելու, առանց ուրիշին իր կենսաակերպը պարտադրելու, այսինքն` առանց ազգերի ներդաշնակ գոյակցության բնական-արարչական կարգը խախտելու: Ազգայնականությունն, ուրեմն, ինքնին թելադրված է ազգերի գոյությամբ և որպես այդպիսին՝ հավիտենական արժեք է: Այս ձևակերպմամբ, ազգայնականությանն անհարիր է այլամերժությունը, օտարատյացությունը, անբնական ծավալապաշտությունը, որն հատուկ է ազգայնամոլությանը (շովինիզմ): Մեզանում, ցավալիորեն, դեռևս ընդունված է ազգայնականությունը գնահատել արևմտյան ինչ-ինչ չափանիշներով կամ նախկին՝ կոմունիստական ըմբռնումներով և այն ներկայացնել իբրև ծայրահեղականություն, ազգայնամոլություն: Այսօր էլ մեր գիտնականների, պետական ու քաղաքական գործիչների զգալի մասը ազգայնականությունը գնահատում է այլ երկրների այն քաղաքական հոսանքների օրինակով, որոնք իբրև հենարան օգտագործում են հասարակության անգիտակից և խաժամուժ (լյումպեն) տարրերը. երբեք ի ցույց չեն դրվում այդ երկրների ազգայնական առողջ ուժերը: Գրեթե ուրացության են մատնվում բուն հայ ազգայնականության պատմությունը, արդեն ձևակերպված գաղափարաբանությունները, այն ներկայացնող անհատների հզոր իմացականությունը:
      Կարծիք կա, որ ազգայնականությունն այսօր մեզանում հող չի կարող ունենալ, քանզի Հայաստանն էթնիկապես գրեթե միատարր է: Սա, անշուշտ, ազգայնականության էությունը չընկալելու և այն ստվերոտ կողմերով տեսնելու արդյունք է: Ազգայնականությունը, ինչպես վերը նշեցինք, տվյալ ազգի՝ իր բնական հայրենիքում հարատևելու և սեփական արժեքներին հավատարիմ մնալու, դրանք զարգացնելու խնդիր ունի: Ըստ այդմ, անկախ այն բանից, Հայաստանը էթնիկապես միատարր է, թե՝ ոչ, միևնույնն է, մեզ համար գոյություն ունի Հայկական բարձրավանդակի՝ հայոց Հայրենիքի ամբողջական վերատիրման և սեփական կենսաձևով ապրելու խնդիր:
     Իսկ, որ այսօր անհրաժեշտություն կա հայրենատիրա-   կան գաղափարների վերարծարծման, մեր բարոյական, մշակութային արժեքների կորուստի ահազանգման, փաստ է: Հայության մի զգալի մասի մոտ (ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Սփյուռքում) հայրենատիրության կրակն աստիճանաբար մարում է. Հայկական բարձրավանդակի վերատիրման կամ ինչպես ընդունված է ասել՝ Հայ դատի խնդիրը, շատերի համար դարձել է անիրականանալի երազ և դրա արծածումն էլ՝ ժամանակավրեպ: Այսօր հայությունը, հիմնականում արևմտյան արժեքների լայնաճակատ քարոզչության ազդեցությամբ, աստիճանաբար հեռանում է իր հոգևոր, մշակութային, բարոյական արժեքներից, իսկ Հայաստան թափանցած աղանդները, հազար ու մի «մարդասիրական», «բարեգործական» կազմակերպությունները ազատ, անարգել հունձք են անում: Այսքանն էլ բավարար է միանշանակ ասելու, որ մեր պետական քաղաքականությունը առայսօր չի բխեցվել ազգային քաղաքականությունից:
        Հայաստան պետությունը ստեղծված է Հայ ազգի իղձերի իրականացման համար, հետևաբար Հայաստանի պետական քաղաքականությունը պետք է խորքում լինի ազգային-հայկական, ասել է՝ բովանդակությամբ ազգայնական:
 
* * *
      Ա. Գ.-յան մեջ որոշակի դեր պիտի հատկացվի Հայ եկեղեցուն, իբրեւ ազգային աշխարհասփյուռ կառույց, իբրեւ հայության նկարագրի բաղկացուցիչ մաս: Սակայն, պետք է նկատի առնվի եւ այն, որ Հայ եկեղեցական-քրիստոնեական գաղափարաբանությունը չի՛ կարող ինքնին հանդես գալ որպես Հայ ազգային գաղափարախոսություն:  

Մուշեղ Լալայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒ՞Ն…

      Հայաստանի քաղաքական դաշտի վերջին շրջանի գործընթացները խորը մտահոգություն են առաջացնում՝ երկրի ու ազգի հետագա օրինաչափ զարգացման առումով: Նախ նշենք, որ բացասական գործընթացներն արգասիքն են ինչպես իշխանությունների և նրանց սատարող հասարակական -քաղաքական ուժերի գործունեության, այնպես էլ՝ ընդդիմադիր դաշտի քաղաքական ամլության: Սակայն, ներկա քաղաքական զարգացումների բացասական լինելու մեջ մեծ նշանակություն ունի նաև հասարակությունը, որը չի արձագանքում ու չի տալիս թե’ իշխանական, թե’ ընդդիմադիր դաշտում ընթացող գործընթացների իրական գնահատականը:  Իհարկե, որ համընդհանուր բնույթ կրող արատավոր երևույթները, ինչպիսիք են երկրի հայաթափությունը՝ ահագնացող արտագաղթը, օրեցօր աճող պաշտոնական ու տնտեսական չարաշահումները, կաշառակերությունը, քաղաքական հաշվեհարդարները, քրեածին տարրերի իշխանական վերնախավ թափանցելը, կլանայնությունը և այլն, մեզանում կրում են աննահանջ բնույթ:
     Առանց այս երևույթների բուն էությունը բացահայտելու հասարակության բուն ողնաշարը սղոցող այս չարիքների դեմ պայքարը կլինի անարդյունավետ, և այս ամենն այսօր էլ կմնա ստվերում՝ իրական բազմակողմանի քննադատությունից դուրս: Սա էլ իր հերթին նպաստավոր պայմաններ է ստեղծում կարիքի անդադար վերարտադրության և խորացման…
       Նշված երևույթների մեզանում արմատավորման մեջ մեծապես նպաստում է հայ ազգի ինքնության կորուստը, որը շատ բանով հետևանք է ինչպես իշխանություն վարած ապազգային քաղաքականության, այնպես էլ՝ ընդդիմության վարքագծի: Ստացվում է, որ հայ ժողովուրդը այս արատավոր երևույթները արմատախիլ անելու իր ձգտման մեջ հայտնվել է կեղծ ընդդիմություն և իշխանություններ հարաբերությունների «պարզաբանման» կիզակետում, և այդ հարաբերություններն այսօր կրում են երկկողմանի հարմարվողականության կնիք: Թերևս արդարացի է այն գնահատականը, որ ՀՀ ներկայիս քաղաքական ընդդիմությունը գործող իշխանությունների հանդեպ հայ ժողովրդի ցասման յուրահատուկ շանթարգելն է…
     Ճահճաջրով ներծծված բամբակի հսկայական մի սար, որն իր մեջ անխնա մարում է հայության՝ դեպի արշալույսը ձգտող հոգևոր ու ֆիզիկական ունակություններն ու հնարավորությունները: Այս ամենի անվիճելի ապացույցը 2003թ-ի ՀՀ նախագահական ու ԱԺ ընտրություններն էին և այդ ընթացքում ծավալված քաղաքական պայքարը: Հետևանքները մի կողմից հանգեցրին զորեղ, բազմահազարանոց բողոքի հանրահավաքների, ապացուցելով որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնության համար գործող իշխանություններն անընդունելի են, օտարված և մերժելի: Եվ մյուս կողմից հասարակական ցասման ալիքը փաստորեն գլխավորեցին անձինք, որոնք հայ ժողովրդի հավաքական կամքի ու վճռականության աստիճանից անհամեմատ ցածր էին կանգնած: Կարելի է պնդել, որ նրանք ևս անհամապատասխան էին իրենց դերին ինչպես իշխանությունները, և անարժան՝ ժողովրդական շարժումը գլխավորելու: Ազգի և ժողովրդի ճակատագրի մեջ այդ բախտորոշ փուլում առանց հաշվի առնելու սեփական հատկանիշներն ու նպատակները, մտնելով նման պատասխանատվության բեռի տակ, ընդդիմությունը դավաճանեց սեփական ձայնին տեր կանգնող ժողովրդին՝ հարվածի տակ դնելով առհասարակ հայության ճակատագիրը: Ապացույցն այն է, որ 2003թ. խորհրդարանական ընտրություններից հետո հասարակական բողոքի տարածվող ալիքը մարվեց ընդդիմության առաջնորդների կողմից, որոնց մի մասը խաղի մեջ մտավ չնտրված իշխանությունների հետ… Այսօր նոր որակի ուժեր են պետք Հայաստանին ու հայությանը, ազգային նվիրյալների (h)ոգե – գաղափարական մտավորականության շարժում է անհրաժեշտ:

Նոյ Զաքարյան

«Բեմ» միավորման գործադիր տնօրեն

Ս ե յ ր ա ն

Զ ա ք ա ր յ ա ն

«Ավետյաց Երկիր»
գիտա-հոգևոր, մշակութային հ/կ նախագահ

ԺԱՄԱՆԱԿՆ Է ԱՍՈՒՄ

Սայթաքումները շատ են, սայթաքողները` անհամար,
Սայթաքողները ճամփա են ելնում գայթելով,
որովհետև չեն քայլում, որովհետև կույր են
ու չեն զանազանում քայլերը սայթաքումներից:
Ու չի երևում նրանց` ուղին իրենց ընթացքի,
դրա համար լացը շատ է,
ընկնողների թվի շատության պատճառով`
ողբն ավելի:
Ես ձեզ խնդրում եմ` ձեր իսկ համար,
մի’ մտեք Ձմեռվա իշխանությունը հանպատրաստից.
դուք ձե’ր գարունն եք ուզում ապրեցնել Ձմեռվա մեջ:
Ձեր անմտությունն է տանում գարունը դեպի Ձմեռ,
որովհետև հաշվի չեք նստում Ձմեռվա ցրտաշնչության հետ:
Նրա ամեն մի շունչը ցրտաշունչ`
գարուն կսառեցնի իր մեջ` ճերմակ եղյամ կապելով:
Ու ծաղկաբույլերը ձեր նորաբողբոջ կսառչեն,
կդառնան սառցե ծաղկունք ու կփչանան սառույցի մեջ ճշմարտախոս:
Եվ դուք էլ կդառնաք սառցե արձաններ`
ձե’ր ծնած գարնան հնարանքներով:
Գարուն մի’ բերեք ժամանակից շուտ` որպես ծնունդը ձեր իմացության,
թե չէ կվիժեք այն Ձմեռվա իմաստության                                                                ճանապարհներում:                                                                                                  
Առաջ մի ընկեք Սկզբից, որ չմոլորվեք,
որ ձեր ծնելիք գարունը չսպանի Ձմեռը ծնող,
որովհետև Ինքն է ծնելու ձեր գարունը,
դու’ք չեք ծնել Ձմեռը, որ հիմա էլ գարուն ծնեք:
Մինչև ձեր գարունը չծնվի նրանից,
Ով որ ծնել է սկզբում Ձմեռը, հետո` Գարունը,
դուք կդառնաք անմիտներ, որ ուզում են
երկրագունդը մոտեցնել արևին ավելի`
որպեսզի իրենց գարունը թագավորի:
Չի’ թագավորի ձեր գարունը,
որովհետև չեք կարող փոխել երկրագնդի շավիղը:
Ուրեմն անմտություն մի գործեք Նրա երկրի վրա,
որի Ձմեռն է հիմա:
Ես ձեզ ասում եմ`
թողեք, որ լինի ամեն ինչը իր ժամանակին
և մի շտապեցրեք ձեր գարնան պատկերացումները`
կյանքի վերածելու վազքով:
Դուք Ժամանակը չգիտեք,
 որովհետև ժամանակին չեք հասկանում:
Անժամանակ եք սկսում ու անժամանակ վախճանվում`
անժամանակ վախճանելով նրանց ու ամենը,
ովքեր կույր համբերությամբ համբերում են
ձեր աճապարանքները մոլեռանդության:
Փոքրամարմին մեծամիտնե~ր,
Ժամանակին չհամբերողնե~ր,
Սուտը ճշմարտության տեղ քարոզողներ,
անարդար դատավորներ:
Բայց միևնույն է`
դատվողներ` արդարության դատարաններում,
որը Ձմեռվա ատյանն է,
այլ ոչ թե ձեր հորինած գարնան:
Միևնույն է`Ձմեռը 
Ձմռանն է լինելու և Գարունը` գարնանը:
Եթե կհամբերեք դրան գիտակցորեն`
որ ծնվի ձեր մեջ էլ այն ի’ր ժամանակին,
կներվեք Մեծ Ժամանակից`
ընդգրկվելով իր մեջ` որպես իր Ձմեռը,
ըրպեսզի հետո հոսեք դեպի իր Գարունը`
ծաղկունքը դառնալու իր արարած,
որը մահ չի ճաշակում,
այլ կյանքն է շարունակում Մեծ Ժամանակի:
Ու սոսկ անմտություններն են մեռնում նրա մեջ,
ոչ թե` անմիտները:
Արթնացեք ձեր մահվան քնից.
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԱՍՈՒՄ.
Հ ա յ – Ա ր ի ա կ ա ն      

Այս գրառումը հրապարակվել է Հայ Արիներ, Տպագիր Մամուլ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։