Թիվ 32 – հ.5 -2004

ՀԱՅ-ԱՐԻՆԵՐ

Թիվ 32 – հ.5 -2004

Ո՛ Չ   Մ Ա Ր Դ Կ Ա Ն Ց   Հ Ա Մ Ա Ր Ա Կ Ա Լ Մ Ա Ն Ը
      Ասում է «Ընդդեմ Մարդկանց Համարակալման» Միավորումը
      Ընդունված օրենքը՝ «Սոցիալական ապահովության քարտերի մասին», իր էությամբ նույնն է, ինչ անհատական ծածկագիրը, որը մարդու համարակալում է և անընդունելի.
      ա/ Կրոնական,
      բ/ Ազգային և պետական անվտանգության,
      գ/ Սահմանադրության խախտման,
      դ/ Մարդու իրավունքների ոտնահարման,
      ե/ Բարոյական
տեսանկյուններից: Միավորման նպատակն է հասնել մարդկանց համարակալման կասեցմանը:
      Միավորումն իր գործունեությունն ավարտված կհամարի սույն խնդիրը լուծելուց հետո:
      «Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորումը բաց է բոլորի համար:

Հասցե՝ –  ք. Երևան, Փավստոս Բուզանդ – 39:  Հեռ.՝ –  56-65-33;  53-28-33;  26-75-16:

Հատվածներ ս/թ. փետրվարի 4-ին Գրողների Միության դահլիճում
«Ընդդեմ Մարդկանց Համարակալման» Միավորման հրավիրած «կլոր-սեղանի» զեկույցներից

Մարդու համարակալման վտանգավորությունը
ազգային և պետական անվտանգության տեսանկյունից
     «…Այս խնդրին կանդրադառնամ ազգային և պետական անվտանգության տեսանկյունից: Այսօր ՀՀ-ում առհասարակ, բոլոր առումներով բացակայում է պետական և ազգային անվտանգության հայեցակարգը, որի հետևանքով Հայաստանն ու Հայությունը զրկված են ինքնապաշտպանական անհրաժեշտ զորեղ թաղանթից՝ համակարգից: ՀՀ սոցապ.նախարարն իր հրապարակային ելույթներում վստահեցնում է, թե սոցիալական ապահովության քարտը վտանգ չի ներկայացնում, քանի որ մարդու համարակալում չէ այլևս, հաճախ, կամա թե ակամա նշելով, որ հանրությունն անհանգստանում է հատկապես երկրորդ փուլի համար, այդպես էլ չխորանալով այդ երկրորդ, էլ չենք ասում՝ երրորդ փուլերի գործընթացների մեջ, որի ժամանակ էլ պիտի արձանագրվեն ու կենտրոնացվեն ՀՀ քաղաքացիների անձնական բնույթի տվյալները՝ ընտանիքի, կարողության, սոցիալական ու առողջական վիճակի, քաղաքական հայացքների, սեռական բնույթի և այլ մանրամասների վերաբերյալ:
     Իսկ ի՞նչ վտանգներ են պարունակում նման մոտեցումները: Նախ՝ ոտնահարվում է մարդ-անհատի իրավունքները, անտեսվում է մարդու արժանապատվությունը՝ երբ անձնական բնույթի տվյալները պարտադրաբար է տրամադրում, քանի որ չտրամադրելու դեպքում նա զրկվում է աշխատելու և ապրելու, իր զավակներին մեծացնելու տարրական իրավունքներից: Առավել մեծանում է վտանգը, երբ հարցը վերաբերում է ազգային անվտանգության ոլորտին, որովհետև գործընթացը վերջնահաշվում անհատների հավաքական տվյալների կուտակմանն է հանգում: Օտարը, ոչ միայն դրսի-արտերկրի, այլև՝ մեր ներսի, ստանալու է մեր հայրենաբնակ ազգի տվյալները. ունեցվածքի, տնտեսության, ազգային, բարոյական ու իրավական պատկերացումների, հոգեբանական ու առողջական բնութագրի, սոցիալական ու ընտանեկան վիճակի, քաղաքական ու սեռական հակումների և այլ մանրամասների վերաբերյալ: Այսինքն, ազգն իր լավ ու վատ կողմերով դառնալու է բաց-տեսանելի և ըստ այդմ էլ՝ վերահսկելի, կառավարելի: Սա արդեն ազգային անվտանգության խնդրից զատ դառնում է նաև պետական անվտանգության հարց, քանզի ազգի ունեցվածքը, տնտեսական ու դրամական կարողությունները, գիտական ու մշակութային հզորությունները «սկուտեղի վրա» մատուցվում են օտարին, միգուցե՝ մեր ազգի թշնամիներին: Այն հանգամանքը, թե ընդհանուր համակարգիչը չի միանալու միջազգային համացանցին, ուստիև տվյալները գողանալը բացառվում է, սնանկ է, քանի որ այսօր ՀՀ-ում վաճառվում է ամեն ինչ, նույնիսկ հայրենիքը (բնական ու նյութական հարստությունները, հողը…) և հայ ազգի նկարագիրը (ազգային ու բարոյական արժեքային համակարգը, կրթահամակարգը…), և «$»-ը բացում է բոլոր փականները… Սա ակնհայտ իրողություն է: Քանի դեռ մեր երկիրը ղեկավարում են այսպես կոչված գերտերություններն ու մասոնական օթյակները, չի գործելու ազգային և պետական անվտանգության համակարգը, գաղտնիության օրենքով ապահովագրված չի լինելու ոչ մի անհատ: Եվ արդ, ո’չ մարդկանց համարակալմանը՝ թեկուզ սոցիալական քարտերի տեսքով…Մենք ասում ենք.
Հ ա յ ա ս տ ա ն ը՝   Հ ա յ ե ր ի ն»:
Արմեն Ավետիսյան՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ,

«Ընդդեմ Մարդկանց Համարակալման» Միավորման Խորհրդի անդամ
Սա նախադրյալն է գազանի դրոշմի
    «Հիշենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինութ յամբ մոտ կես տարի առաջ ստեղծված հատուկ հանձնախումբը, ապա և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհուրդը քննության էին առել մարդկանց հարկադրվող անհատական ծածկագրերի խնդիրը: Հանձնախումբը և Գերագույն հոգևոր խորհուրդը հաստատել են, որ «Համակարգի ներդրումն անհանգստություն է առաջ բերել հավատացյալների շրջանում. անհատական ծածկագրերի տրամադրումը նկատվում է մարդկանց համարակալելու և թվային արժեքով արտահայտելու փաստ և հարաբերվում է Հովհաննու Հայտնության հետևյալ մտքին…»: Խոսքը հայտնության 13-րդ գլխի 16-18-ի մասին է, ուր գրված է. «Եվ ստիպում է ամենին՝ փոքրերին և մեծամեծներին, հարուստներին և աղքատներին, ազատներին և ծառաներին, որ նրանց դրոշմ տա նրանց աջ ձեռքումը կամ նրանց ճակատումը: Եվ որ ոչ ոք չկարողանա գնել կամ ծախել բացի նրանից, որ գազանի դրոշմը կամ նրա անունն ունի կամ նրա անունի համարը: Այստեղ է իմաստությունը. ով որ միտք ունի, թող գազանի թիվը հաշվի. որ մարդու թիվ է, և նրա թիվը վեց հարյուր վաթսունևվեց է»: Կարելի է փաստել, որ սոցիալական ապահովության նախարարության, ի վերջո, կառավարության առաջարկով «Անհատական ծածկագրերի մասին» օրենքի չակերտավոր բարեփոխումը թոզփչոցի է՝ մեր հասարակությանը մոլորեցնելու համար: ՈՒշագրավ է, որ օրենքի նախագծին կցած իր իր հիմնավորման մեջ կառավարությունը չի էլ թաքցրել, որ. «Այս փոփոխությունները համակարգի առջև դրված նպատակների, դրա գործունեության սկզբունքների որևէ էական փոփոխություն չեն առաջացնում»: Մինչդեռ, հավատացյալների և այլոց բողոքը հենց դրա (այսինքն՝ օրենքի բովանդակության, էության) դեմ էր և այժմ էլ շարունակում է դրա դեմ լինել, և ոչ թե օրենքի տառի, որի ձևական փոփոխությունն է կատարված առանձին հոդվածներում և, ըստ էության, նույն օրենքին նոր անուն տալով, այն է՝ «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենք: Այսպիսով այդ օրենքի նույնիսկ անվանումն իրենից կեղծիք է ներկայացնում, քանի որ չի համապատասխանում օրենքի բովանդակությանը: Օրենքի 11-րդ հոդվածից ակնհայտ է, որ այդ քարտերը միայն սոցիալական ապահովության և սոցիալական համակարգի համար չեն:
      Ճիշտ է, նոր օրենքում այնպես է ներկայացված, թե հա- մար է ունենալու ոչ թե անձը, այլ քարտը: Բայց… Այդ ի՞նչ քարտի համար է, որ որքան էլ քարտը կորի կամ ոչնչանա, մնալու է անփոփոխ: Լինելու է սկզբում տրված քարտի համարը, այն տրվելու է ցմահ և գործածվելու է նույնիսկ մարդու մահվանից հետո: Անձնագիրը և մարդու մյուս փաստաթղթերից յուրաքանչյուրն իր համարն ունի, սակայն երբ դրանք կորում, ոչնչանում են, տրվում է նոր փաստաթուղթ՝ նոր համարով, այսինքն՝ ի’ր համարով, փաստաթղթի’ համարով: Մինչդեռ, եթե սոցիալական քարտի համարը քարտի փոխվելու դեպքում չի փոխվում, կարող ենք պարզ տրամաբանությամբ եզրակացնել, որ այն քարտի համարը չէ, այլ՝ անձի, քանի որ անփոփոխ մնացողը ոչ թե այդ փաստաթուղթն է, այլ՝ դրա տերը, ում անունով տրված է սոցիալական քարտը… Անձնագրի համարի փոփոխության պատճառով դեռ չի եղել ու չի կարող լինել որևէ դեպք, որ անձը չճանաչվի (չնույնականացվի) կամ շփոթվի մեկ ուիրշի հետ: Այն, որ «սոցիալական ապահովության» հորջորջված քարտի համարը, ըստ էության, այդ քարտի տիրոջ համարն է (այսինքն՝ շարունակում են համարակալել մարդկանց), բացի այդ համարների ամփոփոխ լինելուց, վկայում է նաև այլ փաստ. ըստ «Սոցիալական ապահովության քարտերի մասին» օրենքի 1-ին գլխի 5-րդ հոդվածի, սոցիալական քարտերի համակարգի ստեղծման նպատակ է ներկայացվում նաև քաղաքացու նույնականացումը: Մինչդեռ, եթե այդ համարները մարդուն չեն տրվում, պետք է համակարգի նպատակը հռչակվեր քաղաքացու տվյալների նույնականացումը, քանի որ քաղաքացու նույնականացումն իրականացվում է միայն իրենից անբաժան այնպիսի հատկանիշներով, ինչպիսիք են նրա մատնահետքերը, աչքի ծիածանաթաղանթը, արյան խումբը, գենետիկական կոդը և այլն:
        Այսպիսով, օրենքի հեղինակները, կամա թե ակամա, խոստովանում են, որ հարկադրվող համարները մեզանից անբաժան են լինելու, ինչպես նշված հատկանիշները, այսինքն՝ հե’նց մարդկանց համարներն են լինելու: Քրիստոնյաները, ինչպես նաև ազատության սկզբունքը գնահատող ցանկացած ոք լուրջ հիմքեր ունեն անհատական (այժմ՝ սոցիալական) քարտերից և համարակալումից հրաժարվելու: Այս համակարգի ներդրումը եթե նույնիսկ հեշտացնի սոցիալական որոշ խնդիրների լուծումը, միանշանակ անընդունելի է: Նախևառաջ անընդունելի է այն պատճառով, որ նախադրյալ կամ հիմք է հանդիսանում, որ հետագայում յուրաքանչյուրիս պարտադրվի գազանի դրոշմը կամ գազանի անվան համարը: Մարդկանց համարակալման հետ կապված անհանգստությունը և տագնապը համակել են շատուշատ քաղաքացիների: Եթե վտանգն այդքան մեծ չլիներ, մի շարք երկրներում անհանգստացած չէին լինի նաև հոգևոր գործիչները, չէին դիմի իրենց երկրների ղեկավարներին: Գոնե հավատացյալներին, ովքեր ծանոթ են հայտնությանը, հայտնի է գազանի դրոշմի պարտադրման մասին, ինչը Քրիստոսի երկրորդ գալստից առաջ նախորդելու է Սատանայի ակտիվացմանը և նրա իշխանության զորացմանը: Խնդրո առարկա քարտերի և համարների պարտադրումը շատ երկրներում մեծ ընդդիմության արժանացած համապարփակեցման (գլոբալիզացիայի) քաղաքականության շրջանակներում է, ավելի ճիշտ, դրա հիմքն է հանդիսանում, առանց որի, գլոբալիստներն իրենց «միսիան» չեն կարողանալու իրագործել… «Սոցիալական ապահովության քարտերի մասին» հորջորջված սույն համակարգի ներդրումը նախադրյալ է հանդիսանում հետագայում գազանի թիվն ընդունելու, դուռ է հանդիսանում դեպի կործանում գնալու համար: Ովքեր այսօր արդեն ընդունել կամ վաղը կընդունեն այդ համարները, այդպիսի մարդկանց համար ոչ հեռավոր ապագայում եթե ոչ անհնար, ապա չափազանց դժվար կլինի գազանի թվի ընդունումից հրաժարվելը, խուսափելը դրանից: Վճռորոշը՝ առաջին քայլը կատարելն է, դե, ուրեմն, եկեք չկատարենք այդ քայլը, քանի որ ճանապարհի վերջում, նախևառաջ, հոգևոր աղետն է: Սոցիալական քարտերն ընդունելով և դրանով տոտալ վերահսկողության տակ գտնվելով, մարդիկ իրենց սահմանափակված հնարավորություններով կդժվարանան ընդդիմանալ գազանի կամքին, որը, ըստ Հայտնության, ի վերջո, պարտադրելու է իր դրոշմը, գազանի թիվը: Մինչդեռ, ըստ Հայտնության 14: 9-11-ի մարգարեության, «Ով որ երկրպագություն է անում գազանին և նրա պատկերին և դրոշմն ընդունում իր ճակատի կամ իր ձեռքի վրա, այնպիսին Աստծո սրտմտության գինուցը պիտի խմի, որ անխառն ածված է նրա բարկության բաժակի մեջ. և պիտի տանջվի կրակի և ծծմբի մեջ սուրբ հրեշտակների և Գառի առաջին: Եվ նրանց տանջանքի ծուխը վեր է ելնում հավիտյանս  հավիտենից. և հանգիստ չունեն ցերեկ և գիշեր նրանք որ երկրպագեցին գազանին և նրա պատկերին, և ով որ էլ ընդունում է նրա անունի դրոշմը»: «Սոցիալական» կոչված քարտերի հարկադրման և համարակալման ներկայիս գործընթացն այս տարվա հուլիսի 1-ից հանգեցնելու է մի իրավիճակի, որը գրեթե բոլոր կետերով կհամապատասխանի Հայտնության 13-րդ գլխի վերը մեջբերված հատվածի հետ: Այսինքն՝ այդ համարների ընդունումը հարկադրվում, ստիպվում է, ստիպում են բոլորին անխտիր՝ անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից… Քարտերից հրաժարված մարդիկ առանց աշխատավարձ և այլ եկամուտներ ստանալու չեն կարողանալու աշխատել, ապրել, գնել… որովհետև հարկադրվող համարները մարդու թիվ են, ինչպես Հայտնությունում է գրված…»:

Արթուր Հովհաննիսյան՝ լրագրող,
«Ընդդեմ Մարդկանց Համարակալման»
Միավորման Խորհրդի անդամ

Համարակալումը որպես համապարփակեցման միջոց
    «Մարդկության համընդհանուր համարակալումը դեպի համապարփակեցում-գլոբալացում տանող հիմնական քայլերից մեկն է: Գլոբալացումը դեմ է ժողովրդավարությանը (դեմոկրատիային), ազատամտությանը, ազգային մտածելակերպին և հայրենասիրությանը: Դրանց փոխարեն, «գլոբալացված» աշխարհում բոլոր մարդիկ պետք է համարակալվեն և լինեն «տոտալ», համապարփակ հսկողության տակ: Համարակալումը կատարվում է հիմնականում Համաշխարհային բանկի գումարներով, որն աշխարհը գլոբալացնող կառույցներից մեկն է: Հայաստանում մարդկանց համարակալումը սկզբում անցկացվում էր կամավոր, իսկ այժմ այն գործնականում կատարվում է պարտադիր կերպով, առանց մարդկանց կարծիքը հաշվի առնելու՝ առանց հանրաքվեի: Համարակալման օրենքն ընդունվել է չընտրված (ոչ լեգիտիմ), գլոբալիստական ուժերի կողմից նշանակված խորհրդարանի կողմից: Այն տպավորությունն է, թե մեր խորհրդարանի առաքելությունն է վաճառել ազգային հարստությունները, ընդունել ապազգային օրենքներ, այդ թվում՝ համարակալման (սոցիալական քարտերի տեսքով) վերաբերյալ օրենքը:
     1917թ., երբ Լենինը և «բոլշևիկյան խունտան» փորձում էին «գլոբալացնել» կամ «կարմրացնել» ամբողջ աշխարհը կեղծ մարքսիստական լոզունգներով, ինչպիսին էր. «Պրոլետարներ ամբողջ աշխարհի (բոլոր երկրների), միացե’ք»-ը, այն ժամանակ  մարդկանց բաժանվեցին Սովետական (Խորհրդային) անձնագրերը: Նույնիսկ գրվեցին պոեմներ՝ այդ անձնագիրը փառաբանելու նպատակով: Եվ ին՞չ եղավ անձնագրերի բաժանումից ու մարդկանց ըստ իրենց հասցեների գրանցելուց հետո: ՈՒղղակի իջեցվեց երկաթե վարագույրը, ստեղծվեց ազգերի մի մեծ բանտ, որտեղ թույլ ազգերը ձուլվեցին կամ ընդհանրապես վերացան աշխարհի երեսից, այլախոհները, շատ մտավորականներ ու մեծահարուստներ «կոնտրա և կուլակ» մակդիրներով աքսորվեցին, հարստահարվեցին կամ գնդակահարվեցին: Սովետական գլոբալացման արդյունքում հարյուրավոր ազգեր տվեցին միլիոնավոր զոհեր… Այսօր էլ փորձում են ստեղծել «համաշխարհային տոտալիտար բռնատիրական համակարգ», տեղի է ունենում «այլ գույնի գլոբալացում» որի ժամանակ ժողովրդի կամքը հաշվի չի առնվելու, երկրների իշխանությունները ոչ թե ընտրվելու են, այլ նշանակվելու՝ հատուկ առաջադրանքներ կատարելու համար, «աշխարհի գաղտնի կառավարության» հրահանգով: Այժմ այն բոլոր հայ պատգամավորները, մեծահարուստները և իշխանավորները, որոնք կատարում են սեփական ժողովրդի համարակալման պատվերը, վաղն իրենք են դառնալու առաջին զոհերը, ինչպես դա եղավ 1917 և 1937 թվականներին:
     Սիրելի հայրենակիցներ, սթափվե’ք, ընդդիմացե’ք ստրկատիրությանը, պահպանեք Ձեր ինքնությունը, լեզուն, պատմությունն ու մշակույթը, հոգևոր համոզմունքները և մարդկային աստվածատուր ազատությունը: Գլոբալացումն ու մարդկանց համարակալումը անխուսափելի կամ բնական գործընթացներ չեն, ինչպես  փորձում են ներկայացնել օրվա իշխանավորները և գլոբալիստներին ծառայող ուժերը: Կան ազատասեր ազգեր, որոնք մերժեցին համարակալումը, օրինակ, գերմանացիները, պորտուգալացիները, ճապոնացիները, բուլղարացիները… Հայը ճորտ չէ, Հայաստանը և աշխարհը վաճառքի ենթակա չեն, ուստի ո’չ համարակալմանը և գլոբալացմանը, կեցցե’ ազատ և անկախ Հայաստանը»:

Արտաշես Հովհաննիսյան՝
Հայաստանի Հակագլոբալիստական
միավորման ղեկավար,
«Ընդդեմ Մարդկանց Համարակալման»
Միավորման Խորհրդի անդամ
Հակասահմանադրական
և հակաքրիստոնեական քաղաքականություն
        Սիրելի հայրենակիցներ, Ազգային Ժողովը, այն գլխավորող Արթուր Բաղդասարյանը, որը կրթությամբ իրավաբան է, իրավաբանական գիտությունների դոկտոր (վա՜յ մեզ, այդպիսի դոկտորին), ընդունել է օրենք սահմանադրական բազմաթիվ խախտումներով: Ես այստեղ դրանց չեմ անդրադառնա մանրամասն ու կթվարկեմ միայն համապատասխան հոդվածները…
      Խախտված է 23-րդ հոդվածը, այսինքն՝ խղճի ազատության: Եթե քրիստոնյայի խիղճը դեմ է համարակալմանը, ապա նրան սահմանադրորեն իրավունք չունեն համարակալելու:
        Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի սեփական կարծիք ունենալու և ոչ ոք իրավունք չունի նրան պարտադրելու՝ իր կարծիքը փոխելու: Սա սահմանադրության 24-րդ հոդվածի պահանջն է:
     28-րդ հոդվածը նշում է, որ յուրաքանչյուր ոք ունի սե-   փականության, ժառանգության, ժառանգելու իրավունք: Եվ հիմա ստացվում է, եթե ս/թ. հուլիսի 1-ից չհամարակալվեցիր, ապա քո տունը չես կարող սեփականաշնորհման ներկայացնել, չես կարող ժառանգություն ընդունել, ժառանգություն հանձնել: Այսինքն՝ մարդուն զրկում են ժառանգելու իր սահմանադրական իրավունքից:
    Ըստ 29-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր քաղաքացի ունի աշխատելու, ազատ աշխատանք ընտրելու իրավունք: Մինչդեռ, եթե չհամարակալվես, աշխատել չես կարող, բուհ ընդունվել չես կարող, գործարք կատարել չես կարող…
     31-րդ հոդվածում ասվում է՝ յուրաքանչյուր քաղաքացի ունի իր ընտանիքի համար բարվոք կենսամակարդակ ստեղծելու, և  էլի այլ իրավունքներ… Այսինքն, եթե մենք չաշխատեցինք, նպաստ չստացանք, ապա մեր ընտանիքի այս իրավունքը նույնպես կխախտվի:
      Իսկ 33-րդ հոդվածում արձանագրված է՝ յուրաքանչյուր քաղաքացի ունի ծերության, հաշմանդամության… պաշտպանվածության իրավունք, այսինքն՝ թոշակավորման խնդիրն է կարգավորված: Մինչդեռ այս հոդվածը հենց այսօր, արդեն իսկ բռնի կերպով խախտված է… Ոչ ոք իրավունք չունի թոշակավորվելու, եթե նա չունի սոցիալական ապահովության քարտ, այսինքն՝ համարակալված չէ: Այսօր դա պարտադրում են, ամենուր բռնություններ են. պետական հիմնարկներում, կրթական և առողջապահական ոլորտներում, ուժային կառույցներում…: Եվ մեր պարոն նախարարն ասում է, թե մարդիկ հերթի են կանգնած, որ համարակալվեն և իրենք չենք հասցնում սպասարկել: Սա իհարկե, բացահայտ կեղծիք է: Մենք արդեն ունենք բազմահազար ստորագրություններ, որոնք դեմ են համարակալման պարտադրմանը, անզորությունից բողոքում են բռնությունների ու խաբկանքի ենթարկվածները:
      Խախտվում է նաև սահմանադրության 34-րդ հոդվածը, եթե համարակալված չես, բժշկական ոչ մի ընդունելություն և բժշկական ոչ մի ծառայություն չես ստանա… Կան էլի նմանատիպ խախտումներ` 19, 20, 22, 35 և այլ հոդվածներում:
       Բացարձակ սուտ է, թե այս օրենքը սոցիալական ապահովության հարցերի հետ կապված է ընդունվել: Սա պետական, պաշտոնական մեծ ու դաժան գործարք է՝ կազմակերպված արտասահմանյան մասոնական և ստվերային կառավարության կողմից, որոնց նպատակն է ստեղծել մի պետություն՝ ամբողջ աշխարհի վրա, ստեղծել մի բուրգ, բուրգի վրա նստեցնել մեկին, որ ղեկավարի մեզ: Իսկ Աստվածաշնչում ասված է՝ դա Նեռը պետք է լինի, հակաքրիստոսը պետք է նստի այնտեղ…
       Մինչդեռ, իրենք ասում են, թե մենք արտասահմանի հետ ոչ մի կապ չունենք, սակայն, «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքը մատնանշում է հակառակը: Այդ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, մեր վերաբերյալ անհատական տվյալները կարող են հավաքել և մշակել, երբ հիմքեր չկան ենթադրելու, թե անձը իմանալով մշակման մասին, չէր տա իր համաձայնությունը… Այսինքն՝ անհատի մասին տվյալներ իրենք կարող են հավաքել, մշակել, առանց նրան հարցնելու: Սա օրենք չէ, սա իրավական փաստաթուղթ չէ, մինչդեռ ընդունվել է որպես օրենք, որն անկասկած ապահովելու է «Սոցիալական ապահովության քարտերի մասին» օրենքի ստվերային կողմը: Նույն օրենքի 13-րդ հոդվածի համաձայն, մեր անհատական տվյալները կարող են փոխանցվել նաև օտարերկրյա պետություններին՝ սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված հիմքերով, այսինքն՝ մշակելով անձի բանավոր կամ ենթադրական թույլտվությամբ: Ահա թե ինչ վտանգների առջև ենք կանգնած:
      Մեր պետական իշխանությունները մեզ խաբում են. ինչպես վաճառեցին կոնյակի գործարանը, «ԱրմենՏել»-ը, բախշիչ էլեկտրացանցերը, օդանավակայանը… հիմա էլ պատրաստվում են վաճառել, օտարին տալ մեր անհատական տվյալները: Մեր ազգը հանված է վաճառքի և դրա դիմաց նրանք ստացել են միլիոնավոր դոլարներ…
      Նախկին սոցապ. նախարարը, երբ տարիներ առաջ սրա մասին խոսեց, ասեց, որ իրենք համակարգչի մեջ պետք է հավաքեն, կուտակեն մարդկանց մասին այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են անձի քաղաքական ուղղվածության (այսինքն՝ անձը օրվա իշխանություններին համակրում է, թե՝ հակակրում), դավանանքի, սեռական կյանքի և այլնի մասին: Այստեղ հարց է առաջանում, իր քաղաքական հայացքների, սեռական կյանքի, դավանանքի և այլնի մասին ինքը՝ տվյալ անհատը, կարծում եմ հիմար չէ որ ասի, թե ինչ է մտածում: Հետևաբար այդ տեղեկություններն իրենք որտեղի՞ց պետք է հավաքեն: Այսինքն՝ կլինի ճիշտ 1937թիվ… մատնագրություն: Թերևս, պետք է մեկին վճարեն, վախեցնեն, ասեն՝ այս մարդու մասին տեղեկություն տուր, սիրու՞մ է իշխանություններին, թ՞ե՝ ոչ, ի՞նչ դավանաք ունի, ի՞նչ սեռական հակումներ և այլն…
        Եթե մեկ նախադասությամբ ասեմ, մենք ունենք մեկ ընդհանուր թշնամի, դա սատանան է: Եթե նրա «արբանյակները» նախկինում քողարկված էին կարմիր հեղափոխությամբ, հայտնության կարմիր գազանն էին ներկայացնում, ապա այսօր «գլոբալիստի» շապիկ հագած, եկել են այստեղ, ժողովրդավարության-դեմոկրատիայի անվան տակ ուզում են ոչնչացնել մեզ… Ո՜վ Ազգային Ժողովի նախագահ, եթե իրավաբան եք, վերոնշյալ մի շարք սահմանադրական կետերով խախտված է ՀՀ Գլխավոր Օրենքը՝ Սահմանադրությունը: Արդյոք կու՞յր էիք, չգիտեի՞ք, թե՞ դիտավորությամբ արեցիք… Այս հարցը պետք է լրջորեն դրվի, մինչև հուլիսի 1-ը այս հակաժողովրդական օրենքը պետք է կասեցվի:
       Այժմ մենք այս նորաստեղծ Միավորման անունից դիմում ենք ժողովրդին. սիրելի հայրենակիցներ, մի’ համարակալվեք, մենք անասուններ չենք… Եվ ամենակարևորը՝ Աստված մեզ հետ է, ոչ ոք մեզ չի կարող հաղթել: Եվ վերջինը, եթե այսօր կան այնպիսի պետություններ, ինչպիսիք են՝ Գերմանիան, Պորտուգալիան, Ճապոնիան, որոնք հրաժարվել են իրենց բնակչությանը համարակալելուց, համոզված եմ՝ շուտով կառաջանա համարակալված և չհամարակալված պետությունների երկբևեռ գոյություն, որտեղ մենք կունենանք նաև համախոհներ, կմիաբանվենք իրար հետ:
     Մեր կազմակերպությունը կփորձի կապ հաստատել այդ պետությունների, այնտեղի փորձառու, շահագրգիռ կազմակերպությունների հետ, որպեսզի մենք միաբանվենք, հզորանանք, մեր կազմակերպված պատերազմը մղենք այդ անիծված, չար սատանայի դեմ, որը հանդես է գալիս տարբեր դիմակներով, ցավոք, երբեմն նաև սին ազգային քողի տակ, որից էլ հատկապես պետք է զգուշանալ այսօր…
      Աստված մեզ օգնական:

Խաչիկ Ստամբոլցյան՝ «Մխիթարիչ» ՀԲԿ նախագահ,
«Ընդդեմ Մարդկանց Համարակալման»
Միավորման Խորհրդի անդամ
Հատված՝  Արամ Գրիգորյանի
 համանուն աշխատությունից. Հունիս, 2002թ.

 Այստեղ է՞լ մենք առաջինը
    «Սիրելի ընթերցող, այս հոդվածը չպետք է լինի զուտ հետաքրքրաշարժ: Այն նախազգուշացնում է մեզ մոտեցող մի վտանգավոր երևույթի մասին« որը կարող է ծանր հետևանքներ ունենալ: Չեմ ուզում համոզողի դիրքում լինել« տալիս եմ զուտ տեղեկատվություն« որոնց աղբյուրները ցանկացած անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ ներկայացնել… Քանի որ նյութի հիմք են հանդիսանում Աստվածաշնչյան մի քանի նախադասություններ« դրա համար փորձում եմ գոնե մակերեսորեն ապացուցել Աստվածաշնչի գերբնական ծագումը: Ավելի քան 1900 տարի շարունակ« մարդկությունը« կարդալով Աստվածաշունչ Մատյանի Հայտնության գիրքը« լցվել է որոշակի անհանգստությամբ և հետաքրքրությամբ« թե Գրքում գրված մարգարեությունները երբ պիտի կատարվեն: Այսօր, անգամ ոչ մեծ փորձառություն ունեցող քրիստոնյան կարող է փաստել« որ Հայտնության գրքում եղած նկարագրությունը շատ նման է մեր օրերին: Աստվածաշնչում նըկարագրված ապագաjի իրադարձությունները կատարվել  և կատարվում են այնպիսի ճշգրտությամբ« որ մեծ հետաքրքրություն և զարմանք են առաջացնում« անգամ դեռ անհավատ գիտնականների մոտ: Դրա համար կտրուկ աճել է այն գիտական ժողովների քանակը« որոնցում քննարկվում և անգամ գիտականորեն ապացուցվում է Աստծո գոյությունը, որն ընդունել են նաև բազմաթիվ խոշորագույն գիտնականներ՝ Նյուտոն, Էյնշտեյն… նույնիսկ էվոլյուցիայի հեղինակ Դարվինը: Հոգին ավանդելիս նա բացականչել է. «Տեր Աստված« ներիր ինձ« ինձ ճիշտ չհասկացան»: Իսկ Նապոլեոնը հայտարարել է. «Ես հավատում եմ« որ Հիսուսն Աստծո որդի է: Իմ գեներալներն ինձ ուրացան առաջին իսկ պատեհ առիթի դեպքում՝ հաշվի չառնելով իմ հոգատարությունն իրենց նկատմամբ: Հիսուսի մահից հազարավոր տարիներ անց« ինչպիսի փորձությունների մեջ էլ դրեցին ճշմարիտ քրիստոնյաներին« նրանցից ոչ մեկը չդավաճանեց Հիսուսին»: Հայտնի է, որ Մենդելեևն իր պարբերական աղյուսակը ստացել է Աստծուց՝ հայտնությամբ (նույնը կարող ենք ասել Մաշտոցյան այբուբենի վերաբերյալ – «Հայ-Արիներ»)…
        Ընթերցողի մոտ կարող է միտք ծագել« որ այն ժամանակվա գիտությունը այնքան զարգացած չէր« գիտնականները չկարողանալով տալ շատ բաների բացատրություններ« դրանք կապում էին գերբնական ուժերի հետ և ինչպես արտահայտվում էին որոշ բոլշևիկյան առաջնորդներ« գիտությունը զարգանալով ետ կմղի հավատքին՝ գրավելով նրա տեղը: Այժմ տեսնում ենք« որ տեղի ունեցավ բացարձակ հակառակ գործընթացը: Գիտությունը« զարգանալով« անվերապահորեն հաստատում է Արարչի գոյությունը: Մեծ թռիչք տեղի ունեցավ այդ բնագավառում« երբ գիտնականները սկսեցին զբաղվել գենետիկայով (ծինաբանական խնդիրներով) և ուսումնասիրություններ կատարվեցին նույնիսկ ԴՆԹ-ում: Մեր ժամանակակից« Ռուսաստանի Ակադեմիայի ակադեմիկոս Վ. Ֆորտովն ասում է. «Ռուսաստանի գիտնականների հետազոտությունները կլինեն ավելի արդյունարար« եթե նրանք Աստվածաշունչն ուսումնասիրեն ոչ թե որպես քննադատության առարկա« այլ որպես գիտելիքների աղբյուր: Պատմությունն ապացուցել է այդպիսի մոտեցման արդյունավետ լինելը: Ինչքան գիտական աշխատություններ կային այն մասին« որ մարդն առաջացել է կապիկից: Ժամանակակից կենսաբանությունն ու գենետիկան քարը քարի վրա չեն թողնում դրանցից: Մարդու և կապիկի գեների միջև եղած տարբերությունն այնքան ահռելի է« որ մարդն ավելի շուտ կարող էր առաջանալ խոզից« քան կապիկից: Կյանքի պատահական առաջացումն այնքան անհավանական է« որքան հնարավոր է« որ աղբակույտի վրայով անցած հողմապտույտից հետո աղբակույտից առաջանա Բոինգ ինքնաթիռ»: Աշխարհահռչակ ֆիզիկոս Ա. Ե. Ակիմովը գրում է. «Ֆիզիկան ընդունում է գերբանականության գոյությունը»: Իսկ ակադեմիկոս Ն. Պ. Բեխտերևան« որին կարելի է համարել ժամանակակից բժշկության լոկոմոտիվը« արտահայտվում է շատ կարճ ու որոշակի՝ «Աստված կա»: Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի նախագահ« ակադեմիկոս Յու. Օսիպովը համաշխարհային նշանակության բարձր ամբիոնից հայտարարեց. «Գիտնականները եկել են այն եզրահանգման« որ գոյություն ունի Արարիչ»: Նախկին Խորհրդային Միության գաղափարական առաջնորդ Սուսլովն իրեն ուղղված այն հարցին« որ եթե Աստված չկա« ու՞մ դեմ ենք պայքարում« մոտ 3 րոպե մտածելուց հետո« պատասխանել է. «Աստված կա« Նա շատ հզոր է« դրա համար Նրա դեմ պայքարում ենք մեծ ուժերով»: Վերջերս տեսական ֆիզիկները հայտարարեցին՝ «Աստված կա»: ԱՄՆ-ի 53 համաշխարհային խոշոր գիտնականները« որոնց մեջ քիչ չեն Նոբելյան մրցանակակիրները« իրենց միացյալ հրատարակած «Մենք հավատում ենք» գրքում բերել են Աստծո գոյության բազմաթիվ ապացույցներ (հետաքրքիր է, որ Լոնդոնի Ֆիզիկայի ինստիտուտի ճակատին գրված է, թե պետք է զգուշանալ ֆիզիկայից, որովհետև այն կարող է խենթացնել, քանի որ շատ լուծումներ տանում են դեպի առասպելներ – «Հայ-Արիներ»): Այսպիսի փաստերն անվերջ են… Դեռ 19-րդ դարում ապրած և գործունեություն ծավալած ռուս գիտնական Իվան Բենինը շուրջ 40.000 էջանոց մի աշխատություն է գրել« որում միայն փաստվում են Աստվածաշնչում առկա թվային օրինաչափությունները: Իվան Բենինի մահից հետո աշխարհի շատ գիտահետազոտական ինստիտուտներ շարունակում են այդ աշխատանքը և հայտնաբերում մարդու պատկերացումից վեր թվային օրինաչափություններ: Սրանից դեռ շատ տարիներ առաջ« որոշ անհատներ« գիտնականների խմբեր և գիտահետազոտական ինստիտուտներ փորձում էին անգամ մեկ նախադասություն կազմել այն թվային օրինաչափությամբ« որով գրված է Աստվածաշունչը« բնականաբար ոչ մեկի չհաջողվեց: Նախադասություն կազմողին խոստացված էր խոշորագույն մրցանակներ… Աստվածաշնչում գրված է նաև« որ վերջին ժամանակներում երկրաշարժերը« ջրհեղեղները կլինեն շատ ավելի հաճախակի« կզարգանա գիտությունը« կշատանա անառակությունը« կլսենք պատերազմների մասին և կլսենք պատերազմների ձայներ: Այս բոլորն ակնհայտ է: Բոլոր ժամանակներում այս նշանները եղել են« իհարկե ոչ այսպիսի հաճախականությամբ: Բերեմ այնպիսի փաստեր« որոնք նախկինում երբեք չեն կատարվել…
       Անգամ 19-րդ դարի մարդը կարող էր լսել միայն մի պատերազմի ձայն: Միայն հիմա է հնարավոր գտնվելով որևիցե վայրում« օրինակ՝ Երևանում« լսել Չեչնիայում« Աֆղանստանում« Քաշմիրում և այլ վայրերում ընթացող պատերազմների ձայները: Անգամ այն մարգարեությունը« որում ասվում է« թե երկնքում նշաններ կտեսնենք« կատարվում է: Երկնքում առաջացած նշաններից նշեմ միայն մեկը. անգամ տնտեսական ոչ բարվոք վիճակում գտնվող Ռուսաստանը տիեզերք է բարձրացնում այսպես կոչված արհեստական լուսիններ: Դրանք ալյումինե բարակ թիթեղներ են« որոնք հայելու դեր են կատարում: Վերջիններս« վերցնելով արևի լույսը« գցում են որևէ քաղաքի վրա« և քաղաքը գիշերն այնքան է լուսավորվում« որ կարելի է նույնիսկ գիրք կարդալ: Աստվածաշնչյան մարգարեություններից ցանկացած 10-ի պատահական լինելու հավանականությունը հավասար է 10-69-ի: Քրիստոնեական աշխարհը քաջածանոթ է վերջին ժամանակների նշաններին: Ընթերցողի ուշադրությունը դրանց վրա առանձնապես չսևեռելով« ուզում եմ կանգ առնել Աստվածաշնչի Հայտնության գրքի 13:16-18 խոսքերի վրա. «Եվ ստիպի բոլորին՝ փոքրերին և մեծամեծներին« հարուստներին և աղքատներին« ազատներին և ծառաներին« որ դրոշմ դնեն նրանց աջ ձեռքի կամ ճակատի վրա: Եվ ոչ ոք չկարողանա գնել ու վաճառել« եթե չունենա գրի դրոշմը և գազանի անունն ու նրա անվան թիվը: Այստեղ է ահա իմաստությունը: Ով խելք ունի« թող հաշվի գազանի թիվը« որ մարդու անվան թիվ է. և նրա անվան թիվը այս է՝ վեց հարյուր վաթսունվեց»: Դարեր  շարունակ« մարդկությունը կարդալով այս թիվը« չի պատկերացրել« թե ինչ եղանակով պետք է կատարվի այս համարակալումը: Այսօր մենք տեսնում ենք« որ գրեթե ցանկացած ապրանքի վրա խփված է շտրիխ կոդ« որը սկսվում է 2 բարակ գծերով: Այդ բարակ գծերը ավելի երկար են մնացած բոլոր գծերից« և այդ 2 բարակ գծերից կան նաև մեջտեղում ու վերջում: Պարզ է« որ այդ 2 բարակ գծերին համապատասխանում է 6 թիվը: Նշանակում է ցանկացած ապրանքի վրա կա 666 թիվը: Այդ թիվը արտահայտված չէ արաբական թվերի տեսքով« այլ ուղղակի երկարացված գծերին համապատասխանում է 6 նիշը: Այդ համակարգը Ամերիկայում և Կանադայում կոչվում է 11 P5« իսկ Եվրոպայում՝ BAM: Ինքը 666 թիվը« ըստ էության իր մեջ ոչ մի վտանգ չի պարունակում« բայց եթե դրան տրվում է հոգևոր կամ ստիպողական բնույթ« այն վերածվում է հակաքրիստոսի խորհրդանիշի: Մի շարք հայտնի կազմակերպություններ բոլոր ապրանքների վրա« գրեթե առանց բացառության« պարտադրում են դնել այդ թիվը« որը բացարձակ հակաաստվածային է« հետևաբար և հակամարդկային« և հոգևոր տեսանկյունով դա նշանակում է երկրպագություն հակաքրիստոսին: Այդպիսի շտրիխ կոդերի հեղինակները 666-ին անվանում են պաշտպանիչ շերտեր: Բազմաթիվ առաջարկներին« թե ինչու թիվը չփոխարինել օրինակ՝ 333-ով« 777-ով կամ մեկ այլ թվով« ստացվել է բացարձակ մերժում: Սրանով մարդկանց ընտելացնում են այդ թվին: Աշխարհի մի շարք երկրներում գոյություն ունեն այնպիսի խանութներ« որտեղ արգելված է այսպիսի շտրիխ կոդերով ապրանքների վաճառքը: Կարելի է ենթադրել« որ այդ խանութի տերերը բանիմաց քրիստոնյաներ են: Այդպիսի ապրանքներից չօգտվելու հրաման Աստված մեզ չի տալիս: Ցանկացած երկընտրանքի դեպքում միանշանակորեն պետք է օգտվել այնպիսի ապրանքատեսակից« որի վրա չկա այդ նիշը: Բարդ կառուցվածքի էլեկտրոնային սարքավորումների հիմնական մասը գօրծարկելիս« սարքը անպայման պետք է նշի 666 թիվը կամ արտահայտի հակաքրիստոսին խորհրդանշող ինչ-որ խորհրդանիշ« օրինակ՝ FFF (F-ը անգլերենում 6-րդ տառն է)« «գլխիվայր խաչ« շրջված պենտագրամմա« լօժաների բաժանած բուրգ« G տառը» և այլն:
       Ես ունեմ մի մուլտիմետր« որն ամեն միացնելուց գրում է 666: Հարց է առաջանում. «Իսկ ինչո՞ւ ոչ՝ 888»: Աստվածաշնչի Հայտնության գրքի 666-րդ բառը հենց 666 թիվն է (բնագրում): Իսկ Հիսուս բառի թվային համարժեքը 888 է: Այսօր չեմ ուզում կանգ առնել ապրանքների և այլ տեխնիկական միջոցներում գոյություն ունեցող 666 թվի վրա: Դրանք ինչքան էլ անընդունելի են քրիստոնյաների կողմից« այնուամենայնիվ դեռ մահացու վտանգավոր չեն: Մեզ Աստված զգուշացնում է« որ մենք չընդունենք գազանի նշանը կամ նրա անունը և մեր որևէ ձեռքի կամ ճակատի վրա չվերցնենք նրա թիվը: Հայտնության 14:1-ում տեսնում ենք« որ ընտրյալների ճակատին գրվում է Հայր Աստծո անունը: Այդ տեղը չզիջենք սատանայի թվին:
      Եվրոպական որոշ երկրներում թափառաշրջիկների« հոգեկան խանգարում ունեցողների« հանցագործների որոշ խմբերի ճակատներին կատարվում է շտրիխ-կոդային համարակալում այնպիսի ներկով« որի տեղեկատվությունը կարելի է կարդալ հատուկ լույս ճառագայթող սարքի միջոցով: Սրանով իրավասու մարմինները անգամ հեռվից՝ անձին չանհանգստացնելով« կարող են իմանալ անձի ինքնությունը: Այս եղանակը հիմնականում օգտագործվում է մաքսատներում: Իհարկե այդ անելիս մեզ զգուշացվում է« որ կարճ ժամանակով նեղություններ կկրենք« քանի-որ մենք առևտուր անելու հնարավորություն չենք ունենա: Ամբողջ աշխարհում նկատվում է մարդկանց բռնի համարակալման հետևողականություն: Համարակալումները տեղի են ունենում մի շարք փուլերով: Գիտության զարգացումը հանգեցնում է ավելի կատարյալ համարակալման ձևերի: Աստված մեզ զգուշացնում է« որ հակառակորդը շատ խորամանկ ձևեր է կիրառելու համարակալման գործընթացի ժամանակ« և մենք չենք ներվի« եթե նույնիսկ խաբեությամբ է մեզ տրվել այդ համարը: Մենք չըպետք է խաբվենք: Իրավունք չունենք: Փուլային ընթացակարգով նախ կտրվի անհատական համարանիշը՝ քարտի ձևով (սոց.ապահովության կամ մի այլ – «Հայ-Արիներ»)« որից հետո տարբեր տիպի չիպերի ձևով« որին հայերեն անվանում են «նյութական կրիչ»: Ինչպես երևում է հեռուստահաղորդման ժամանակ պաշտոնյա այրի մատերի շարժումներից« նա սկզբում ցույց է տալիս քարտը և չիպը՝ ճիշտ իրենց չափերով, ասելով« որ համարները կտրվեն քարտերի ձևով և այլ միջոցներով: Հաջորդ փուլում« ինչպես Խորհրդային Միությունում ասվում էր« – Մի խումբ աշխատավորների խնդրանքով թանկացնում ենք այս կամ այն ապրանքը« – այնպես էլ հիմա կասվի« – Մի խումբ պարոնների խնդրանքով քարտերից անցնում ենք չիպերին« որը դրվելու է մարդու որևիցե ձեռքին:
    ՀՀ անհատական տվյալների մասին Ազգային Ժողովի հաստատմանը ներկայացված փաստաթղթի հոդված 3-ի ա/ կետում ասվում է. «Սույն օրենքում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝
ա. անհատական տվյալներ՝ նյութական կրիչի վրա գրավոր կամ այլ կերպ ամրագրված՝ ֆիզիկական անձանց վերաբերող ցանկացած տվյալներ այնպիսի տեսքով« որ թույլ է տալիս նույնականացնել անհատի ինքնությունը (ասվածը մեջբերումի ձևով է« իսկ տեքստի անհասկանալիության համար մենք պատասխանատվություն չենք կրում):
     Քարտից այլ նյութական կրիչի անցնելիս երևի կբերվի նույն պատճառաբանությունը« ինչ-որ արտասահմանյան շատ երկրներում« քանի որ ծրագիրը ղեկավարվում է նույն կենտրոնից« մարդիկ քարտերը կորցնում են« մոռանում են տանը« գողանում են միմյանցից և այլն: Դրա պատճառով նպատակահարմար է« որ համարը լինի մարդու մարմնում: Հաջորդ փուլում շատ հնարավոր է« որ չիպը միացվի մարդու ներվային համակարգին և հնարավոր լինի արտաքինից ղեկավարել նրան: Կատարվել են մի շարք ուսումնասիրություններ« որոնք տվել են դրական արդյունք: Այժմ որոշ անգլիացիներ ունեն այդպիսի չիպեր« որոնք միացվում են համակարգչին: Համակարգչի միջոցով կարելի է ղեկավարել ոչ միայն մարմնի գործողությունները« այլև՝ զգացմունքները: Հետագայում ավելի կատարելագործված չիպի միջոցով« որոնց օրինակներն արդեն գոյություն ունեն« մարդուն կարելի է ղեկավարել« նույնիսկ՝ մարմնապես ոչնչացնել տիեզերքից՝ արհեստական արբանյակների միջոցով: Պատկերացնում եմ« թե 2000 տարի շարունակ քրիստոնյաներն ինչ վարկածներ են մտածել սրա իրականացման համար: Երանի թե նրանք մի կարճ ժամանակով տեղափոխվեին մեր դարաշրջան, և տեսնեին արդեն արտադրված չիպը: Ներկայումս աշխարհի յուրաքանչյուր բնակչի համար պատրաստված է չիպ, որը ներարկիչի միջոցով« գրեթե առանց ցավի ներարկվում է մարդու ձեռքում: Գոյություն ունեն չիպերի մի շարք տեսակներ« և բոլորն էլ իրենց մեջ պարունակում են 666 թիվը: Չիպի մեջ կարելի է գրանցել շատ ծավալուն տեղեկատվություն: Ամբողջ տեղեկությունը կուտակվում է Բրյուսելում (Բելգիա) գտնվող մեծ համակարգչի մեջ« որի անունը «Գազան» է: Այն տեղակայված է խաչի տեսք ունեցող շենքի 13-րդ հարկում: Եբրայերենում գազան բառի թվային արժեքը 666 է: Այսպիսի չիպը իրենից ներկայացնում է վերածրագրավորվող հիշող սարք« հաղորդիչ և ընդունիչ: Հիշողության մեջ կարելի է տեղավորել ամենատարբեր տեղեկություն: Չիպին տեղեկատվություն կարելի է տալ և նրանից ընդունել ձեռքի փոքրիկ հաղորդիչ-ընդունիչի միջոցով: Ինչպես նշվեց« հատուկ գերզգայուն ընդունիչների միջոցով տեղեկատվությունը կարելի է կարդալ անգամ տիեզերքից: Չմոռանանք« որ ընդունիչին լուր և հրահանգներ կարելի է տալ նաև տիեզերքից՝ արհեստական արբանյակների միջոցով: Ներկայիս տեխնոլոգիաները թույլ են տալիս մարդու գտնվելու վայրը որոշել 30 սմ ճշտությամբ« անգամ հնարավոր է որոշել մարդու մարմնի ջերմաստիճանը 0,4օ C ճշտությամբ: Աստվածաշնչի Հայտնության 16:2 խոսքում ասվում է« որ ով վերցնի իր մարմնի վրա այդ թիվը« նրա մարմնի վրա կառաջանա թարախոտ վերքեր: Չիպին տրվող համապատասխան հրահանգի դեպքում որոշակի վարակն ամբողջությամբ կտարածվի ամբողջ օրգանիզմով: Չիպի «պասիվանալու» դեպքում այն օրգանիզմի կողմից կճանաչվի որպես օտար մարմին« բնականաբար կթարախակալվի: Մասնագետներին կհետաքրքրի« թե ինչից է սնվելու չիպը մարդու օրգանիզմում: Հայտնի է« որ էներգիայի առաջացման համար անհրաժեշտ է ջերմաստիճանների տարբերություն: Մենք բոլորս գիտենք« որ մարդու ջերմաստիճանը որոշելու համար ձեռքներս դնում ենք ճակատին և ամենից շատ սառչում են մարդու ձեռքերը: Այսինքն« ամենից շատ ջերմաստիճանի տատանում է նկատվում մարդու ճակատին և ձեռքերում (էներգիայի ստացման համար անհրաժեշտ է ջերմաստիճանի փոփոխություն): Դրա համար էլ չիպերը պետք է դրվեն ճակատին կամ ձեռքին: Առաջին հայացքից թվում է, թե դրա մեջ վատ բան չկա« առավել ևս« երբ ամբողջ աշխարհում գլուխ է բարձրացնում ահաբեկչությունը և շատացել են տեղային պատերազմները« հեշտությամբ կարելի է գտնել մարդկանց և ճանաչել դիակները: Հեղինակները կարող են արդարանալ« ասելով. «պատկերացրեք մի քանի վայրկյանի ընթացքում կարելի է գտնել Բեն Լադենին« կարելի է ճանաչել աղետներից կամ պատերազմներում  զոհվածների դիակները»: Ամբողջ աշխարհով կանխիք գումարի վերացման միտում կա: Գործարքները կատարվում են քարտերի և չիպերի միջոցով« որն առաջին հայացքից իր մեջ բավականին շատ դրական բաներ է պարունակում՝ մարդիկ չեն կարող թաքցնել իրենց եկամուտը« կդադարեն գաղտնի գործարքները« կվերանա թմրանյութերի առևտուրը« կաշառքը« գողությունը և այլն: Ռուսաստանում համարը կոչվում է հարկատուի անհատական համար (???): Հիմնական պատճառը երևի հարկահավաքությունը չէ« քանի որ նորածինը կամ զառամյալ ծերունին խոշոր գործարքներ չեն կատարում: Սրանով չնայած հեշտացվում է հարկահավաքությունը և սոցիալական շատ այլ խնդիրներ« բայց մարդն իր վրա է վերցնում հակաքրիստոսի խորհրդանիշը« որն անմիջապես տվյալ անձի վրայից վերացնում է Աստծո դրոշմը: Մարդու հոգին հեռանում է Աստծուց: Վտանգավոր չէ« երբ մարդու հոգին բաժանվում է  մարմնից« այլ վտանգավոր է« երբ մարդու հոգին բաժանվում է Աստծուց: Առաջին դեպքում տեղի է ունենում մարմնական մահ« որը բոլորիս համար անխուսափելի է« իսկ երկրորդ դեպքը հոգևոր մահն է« որի վտանգը անհամեմատ ավելի մեծ է առաջինից:
     Ասենք« որ այս միջոցով է կատարվում բռնի համարակալում և հսկողություն ցանկացած անձի նկատմամբ« որը հակասում է մարդու իրավունքների «Ժնևյան կոնվենցիային» և ծայրաստիճան անընդունելի է քրիստոնյաների կողմից: Աշխարհի շատ երկրներում« ինչպես և մեզ մոտ կիրառվում է վճարման քարտային եղանակը: Քարտերի շատ տեսակների վրա բնականաբար նշված է 666 թիվը: Այդ քարտերը ոչ մի առընչություն չունեն հետագայում նշվելիք քարտերի և չիպերի հետ: Մի անձը կարող է ունենալ բազմաթիվ քարտեր և կարող է փոխել այն: Այդ քարտերի վրա գրված համարը քարտի համարն է« ոչ թե՝ մարդու: Որոշ երկրներում կիրառվում են անհատական քարտեր և չիպեր« որոնք փոփոխման ենթակա չեն: Նրանց վրայի թիվը տվյալ մարդու համարն է« և ոչ՝ քարտի: Այն տրվում է 400 տարի ժամանակով« անգամ մարդու մահանալուց հետո հարյուրավոր տարիներ կարելի է հսկել նրա աճյունի տեղը: Ցանկացած քրիստոնյա գիտի« որ տեղի է ունենալու մեծ դատաստան: Երևի Մեծ դատաստանի ժամանակ ցույց կտրվի մարդու աճյունում եղած չիպը« որ ոչ ոք չկարողանա առարկել« թե ինքը ընդունել է Նեռի համարակալումը:
       Այժմ տեսնենք« թե ի՞նչ առնչություն ունենք այս ամենին մենք: Աշխարհի շատ երկրներում կան քարտերով կամ չիպերով համարակալված մարդիկ: Ոչ մի երկրում այն պարտադիր չէ: Առաջինը պարտադիր-կամավոր սկզբունքով այն իրականացվում է Հայաստանում: Հարց է առաջանում« թե տնտեսական ոչ բարվոք վիճակում հայտնված Հայաստանը որտեղի՞ց պետք է հայթհայթի գումարներ այդ ծրագիրն իրականացնելու համար: Պաշտոնատար անձի պնդմամբ ծրագիրը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի և մեկ այլ կազմակերպության կողմից« որոնք քրիստոնեական աշխարհում առանձնապես լավ համբավ չեն վայելում… Այս ծրագիրը պետք է կատարվի ամբողջ հանրապետությունում և վերջացվի 2-3 տարվա ընթացքում: Ըստ Հ1 հեռուստաընկերության թղթակցի« այն լինելու է պարտադիր: Ըստ պաշտոնատարի. «Կամա«թե ակամա« վաղ« թե ուշ բոլորը պետք է ունենան համարանիշ: Համարանիշը չի փոխարինելու անձնագրին: Անձնագիրը կարող է փոխվել« կարելի է ստանալ նորը« կարող է փոխվել ազգանունը: Այս համարանիշը անփոփոխ է»…
       Համարանիշը բաղկացած է լինելու 10 նիշից« որն իր մեջ պարունակելու է բազմազան տեղեկատվություն: Օրինակ առաջին 2 թվերը՝ ինչպես ավտոմեքենաներում« որոշելու են բնակավայրը: Նրա մեջ պահպանվող տեղեկությունը բաժանվելու է 2 խմբի: Առաջինում տրվելու է սովորական տեղեկանք՝ անուն« ազգանուն« բնակավայրը« զբաղեցրած պաշտոնը և այլն: Երկրորդում գրանցված տեղեկատվության մասին« մեզ իրավունք չպահելով խմբագրել« բերում ենք պաշտոնատար անձի ասածները (տեսագրությունները պահպանվում են). «…և կա հատուկ տեղեկատվություն« որը կրոնական համոզմունքն է, սեռական կյանքը« առողջապահությունը« տնտեսական կյանքը« և ոչ մեկի իրավունք չի տրվում ներխուժել այդտեղ« հրապարակելով կյանքի մանրամասները»: Հարց է առաջանում« թե սեռական կյանքի մասին ի՞նչ տեղեկություն պետք է պարունակվի: Սեռական առանձնահատկության մասին« թերևս հասկանալի է« և եթե ոչ մեկը իրավունք չունի օգտվել այդ տեղեկատվությունից« ապա ինչու՞ գրանցել: Ըստ պաշտոնատարի« այդ տվյալներից օգտվելու են նաև այլ գերատեսչությունները և ոլորտները: Համարանիշը փոխարինելու է նաև աշխատանքային գրքույկին և նրա միջոցով է վճարվելու աշխատավարձերը« թոշակները և նպաստները: Քանի որ աշխարհով մեկ վերանալու է կանխիք դրամի հասկացողությունը« ուստի գումարի չափն էլ նշվելու այդ չիպում (բիոչիպ): Դրան հաճախ անվանում են էլեկտրոնային դրամապանակ: Դա ավելի շատ նման է էլեկտրոնային լրտեսի« որը պարբերաբար տեղեկություն է հաղորդում կենտրոնին և առաջին իսկ հրահանգի դեպքում պատրաստ է ոչնչացնել իր կրողին: Ինչքան հստակ է կատարվում դեռ 2000 տարի առաջ գրված աստվածաշնչյան խոսքը Հայտնության 13:17-ում. «Եվ որ ոչ ոք չկարողանա գնել կամ վաճառել« բացի նրանից« ով որ գազանի դրոշմը կամ նրա անունը ունի կամ նրա անունի համարը»:
   Սիրելի հայրենակիցնե՛ր« քույրեր և եղբայրներ« մենք կանգնած ենք լուրջ երկընտրանքի առջև: Պետք է թողնենք մարդկային կրքերը և միաբանորեն դեմ կանգնենք համարակալմանը: Մի շարք երկրներում« որտեղ փորձեցին պարտադիր համարակալումը« ժողովուրդը միասնական դեմ կանգնեց« որի պատճառով համարակալումները դարձան  կամավոր: Հիշենք« որ անգամ մեծ ջրհեղեղը սկսվեց անձրևից« որի ժամանակ ոչ մեկի մտքով չէր անցնում« թե այն ինչ մասշտաբների է հասնելու: Ժամանակն է փնտրել և գտնել փրկության տապանը: Ես մազաչափ անգամ չեմ կասկածում« որ եթե մեր քաղաքական այրերն իմանային« թե դա ում ծրագիրն է և ուր է տանում« միանշանակ կմերժեին այն (խոսքը օտարների կամակատարների ու դավաճանների մասին չէ – «Հայ-Արիներ»):
     Հետաքրքիր է« թե ինչու՞ առաջինը Հայաստանում: Բո-   լորս գիտենք« որ առաջին քրիստոնեական պետությունը եղել է Հայաստանը« Նոյի տապանը իջևանել է Հայաստանում՝ Հայկական լեռնաշխարհում« բավականին շատ փաստեր կան« որ Եդեմական Այգին նույնպես գտնվել է Պատմական Հայաստանի տարածքում: Հետևաբար հակառակորդի ամենաահարկու նետն էլ պետք է հարվածի Հայաստանին: Գոյություն ունի ևս մի հետաքրքիր հանգամանք« որը պատճառ է հանդիսանում« որ այս ծրագրերը պարտադիր ձևով Հայաստանում իրագործվեն: Ինչպես վերը նշեցինք« Հայտնության 13:16 խոսքում հակառակորդը պետք է գա և ստիպի« որ մարդիկ իրենց աջ ձեռքի կամ ճակատի վրա վերցնեն սատանայի թիվը: Այստեղ ամեն ինչ գրված է ապառնի ժամանակով: Հայտնության 14: 9-ում տեսնում ենք« որ խոսքը գնում է ներկա ժամանակով և ավելացրած է աջ բառը (Աստվածաշնչում« որ բառը կամ արտահայտությունը վերցված է փակագծերի մեջ, նշանակում է բնագրում դա չկա): Եթե նայենք հունարեն բնագիրը և ցանկացած այլ թարգմանություն« կտեսնենք« որ գրված է ճակատի կամ իր ձեռքի վրա (մեր տրամադրության տակ կա հունարեն բնագիրը): Ի՞նչ է ստացվում: Հակառակորդը գալու է ստիպի« որ սատանայի թիվը վերցնեն աջ ձեռքի վրա« հետագայում խաբելով և ցույց տալով« որ Աստվածաշնչում պարտադիր շեշտված է «աջ» բառը« դրոշմը խփելու է ձախ ձեռքի վրա: Հակառակորդը խորամանկորեն և նենգաբար իր դրոշմն է խփելու միամիտ կամ փոխզիջման գնացող կամ մանևրող մարդկանց ձախ ձեռքին: 1999թ-ին տպագրված Աստվածաշնչում արդեն չկան փակագծերը: Այնպես է ստացվում« իբրև թե բնագրում՝ Հայտնության 14:9-ում կա աջ բառը: Մենք հակված ենք հավատալու« քանի որ հակառակորդը «բանսարկուն»  է« նենգ է և խորամանկ« ժամանակին կարողացել է իր ստոր թյուրիմացությունը դնել Հայտնության 14-րդ գլխում« որը նույն ձևով կրկնվում է և Հայտնության 20:4-ում՝ արդեն անցյալ կատարյալ ժամանակով: Եվ մի տարօրինակ հանգամանք ևս. Հայտնության 13:16-ում «կամ»-ի փոխարեն գրված է «և» (վերոհիշյալ հրատարակությունում): Այնպես է ստացվում« որ պետք է ճակատին և ձեռքին միաժամանակ ընդունվի այդ նշանը« որպեսզի ստացվի հակառակորդի նշանը: Իրականում՝ կամ ճակատին կամ ձեռքին« նույնիսկ բանավոր համաձայնություն տալը նշանակում է ընդունել սատանայի թիվը՝ ըստ Հայտնության 13:17-ի:
     Մեզ անընդհատ թվում է« թե այս իրադարձությունները    մեզ հետ չեն կատարվելու« որ դրանք մեզնից շատ հեռու են: Հավիտենության մեջ գտնվելու մեր կարգավիճակը անմիջականորեն կախված է նաև այս ընտրությունից: Լինենք չափազանց զգոն« զգույշ և խորագետ: Եթե այս գործընթացներին նայում ենք նույնիսկ այն տեսանկյունից« որ դա միգուցե հակառակորդի համարակալումը չէ« փորձում ենք ինքներս մեզ համոզել՝ չի ստացվում: Պարզապես լինում է կոպիտ ինքնախաբեություն« որը հանգեցնում է ներքին հանդիմանության, դիմադրության: Շատերը« ելնելով մի շարք նկատառումներից« փորձում են ոչ միայն իրենց, այլև ուրիշներին համոզել« որ դա հակառակորդի համարակալումը չէ« որպեսզի չխաթարեն իրենց բարվոք ապրելակերպը: Հիմա է ժամանակը« հետո ուշ կլինի: Եթե մենք անգամ մի փոքր շեղվում ենք ճշմարիտ ուղուց՝ նույնիսկ բանավոր մեր համաձայնությունը տալով համարակալմանը« հեռանում ենք ճշմարիտ ուղուց: Նույնիսկ Քրիստոսն է Մատթևոսի 16:3-ում խիստ տոնով զգուշացնում. «Կե՛ղծավորներ« երկնքի նշանները գիտեք քննել« բայց ժամանակների նշանները չե՞ք կարող»: Առաջին իսկ համաձայնություն տալու դեպքում մենք այրում ենք ետդարձի բոլոր կամուրջները: Չհայտնվենք այնպիսի վիճակում« երբ կախաղան բարձրացվողը մխիթարվում է այն բանով« որ ինքը դեռ կախված չէ« չնայած պարանն իր պարանոցին է: Շատերն ասում են« որ կարելի է վերցնել քարտը« բայց երբ հարցը հասնի չիպին կհրաժարվեն: Թող ոչ մեկը մեզ չխաբի: Թույլ չտանք կախաղանի օղակը մեր պարանոցին անցկացվի: Մենք արդեն զգուշացված ենք: Ահ-ը մահացու է (Ահ-անհատական համար): Ոմանք էլ ոչ միայն փակում են իրենց աչքերը այս գործընթացի վրա, այլև՝ ատամներով պաշտպանում են 666-ը« անգամ հոգևոր ծառայող լինելով: Հաճախ բերվում է այսպիսի փաստարկ« որ ժամանակին անձնագրի մեջ եղած համարանիշն էլ են համարել Նեռի համարակալում« որը հետագայում բացասվել է: Անձնագրի համարում 666 թիվը չկա« դա անձնագրի համարն է« ոչ՝ մարդունը« այն չի տրվում 400 տարով« ցանկացած դեպքում անձնագիրը կարելի է փոխել: Մենք բազմիցս լսած և օգտագործած կլինենք «ֆիզիկական» կամ «իրավաբանական» անձ արտահայտությունը: Մարդը դադարում է մարդ լինելուց« վերածվելով զուտ ֆիզիկական էակի: Այդ ժամանակ բնականաբար մարդուց խլվում է նրա անհատականությունը« ազատ կամքը« մարդը դադարում է հոգևոր էակ լինելուց: Բնականաբար այդպիսի ֆիզիկական անձանց կարելի է տարբերել միայն անհատական համարներով: Մենք տեսնում ենք« որ ամբողջ Աստվածաշնչում՝ սկսած Ծննդոց գրքից« ինչքան մեծ նշանակություն ունի անունը: Ծննդոց  17:4-5-ում« 32:28-ում« անգամ Մարկոսի 3:16-ում Հիսուս Քրիստոսը Սիմոնի անունը Պետրոս դրեց« ոչ թե համարակալեց: Պատմությունից մեզ հայտնի է համարակալման մի շարք դեպքեր: Մարդկանց անունները փոխարինվում է համարներով այն դեպքում« երբ մարդուն այլևս մարդ չեն համարում« օրինակ՝ համակենտրոնացման ճամբարներում:
        Ինչպե՞ս հնարավոր է ամենուրեք մարդու իրավունքների մասին խոսվող ժամանակաշրջանում մարդկանց ենթարկել բռնի համարակալման՝ կամավոր-պարտադիր սկզբունքով: Սա վտանգավոր չէ միայն այն մարդկանց համար« ովքեր հոգեպես վերածնված չեն կամ էլ մահացած են: Իհարկե, թույնը ինչքան էլ ուժեղ լինի« մահացածին վտանգավոր չէ:
       Սիրելի հայրենակիցնե՛ր« կոչ եմ անում« եկե՛ք ծնվենք հոգեպես« ոչ ոք չի կարող պահել մարդուն այս արհավիրքից« եթե ոչ Աստված: Քրիստոնեական երկրում ծնվելը դեռ չի նշանակում լինել քրիստոնյա: Այսպիսի պտուղներ կարող էին աճել միայն համապատասխան հողի վրա« որը հանդիսանում է «տեխնոկրատական օկուլտիզմը»:  Մարդիկ սկսել են պաշտել և երկրպագել համակարգչին՝ բառիս բուն իմաստով: Գրվել են բազմաթիվ համակարգչային վարակներ« որոնցից մեկը կուզեմ ներկայացնել ընթերցողին: Մասնագետները դրան անվանել են սատանայական« քանի որ նրա ծավալը 666 միավոր է: Այն (Ֆիշերի 25 կադր սկզբունքով) 24 կադրը մեկ ցուցադրվում է գովազդվող ապրանքը« օրինակ՝ կոկա-կոլա: Մարդը չի հասցնում տեսնել այդ կադրը« բայց նրա ենթագիտակցության մեջ տպավորվում է այն: Եվ կինոթատրոնի տարածքում վաճառվող կոկա-կոլան վաճառվում է մի քանի անգամ ավելի լավ: Էկրանի սովորական պատկերները այնպես են հիպնոզացնում օգտագործողին« որ եթե սկզբում իր մեջ չգտնի այնքան կամքի ուժ« որ կարողանա անջատել մոնիտորը-էկրանը« մի քանի վայրկյան հետո այլևս չի կարողանա այն անջատել: Առաջանում է այնպիսի տպավորություն« որ մարդը կլանվում է էկրանի կողմից« դրա վրա իրար հաջորդող երկրաչափական պատկերները կտրուկ իջեցնում են մարդու գանգուղեղի ճնշումը և որոշ ժամանակ անց այն կտրուկ բարձրացնելով՝ կաթվածահար է անում մարդուն: Գրանցվել են մահացու մի շարք դեպքեր: Այդպիսի վարակ ունեցողը էլեկտրոնային փոստի (e-mail) կամ տեղեկատվություն փոխանցող այլ համակարգերի միջոցով կարող է այն ուղարկել իր «թշնամուն»: Այդպիսի սկզբունք կարելի է կիրառել նաև հեռուստատեսությունում: Դեռ շատ վաղուց հայտնի է« որ կինոթատրոններում օգտագործվել է այս սկզբունքը: Պատկերացնենք մարդն ամեն օր« որոշակի ժամերի« ամիսներ, անգամ տարիներ շարունակ նստում է հեռուստացույցի առջև «սերիալ» նայելու: Որոշակի ժամանակը մեկ« այդ ընթացքում ցուցադրվում է ինչ-որ կադր: Բնականաբար մարդը չի կարողանում տեսնել այդ կադրը« բայց նրա ենթագիտակցության մեջ դա տպավորվում է: Այդ կադրը կարող է լինել մարդու դեմք« գործողության պահ և այլն: Հետագայում ռեժիմով« պարբերաբար ստանալով այդ թույնը« մարդը պատրաստ է այդ էակին երկրպագելու կամ ընտրության ժամանակ իր ձայնը տալու այդ անձին կամ փոքր իսկ առաջարկի դեպքում կատարել տվյալ գործողությունը…
       Ինչքան նման են հեռուստատեսությունը և կինոն Հայտնության այն մասին« որտեղ ասվում է« որ պատկերները պետք է խոսեն: Բնականաբար բոլորիս մոտ հարց է ծագում. «Ի՞նչ անել»: Ըստ իս, քրիստոնյաները պետք է էլ ավելի մոտենան Աստծուն« իսկ ոչ քրիստոնյաները գան դեպի Աստված: Երբեք պետք չէ վախենալ« առավել ևս խուճապի մատնվել կամ հուսահատվել: Ոչ մի դեպքում չպետք է ուշադրություններս կենտրոնացնենք չիպի վրա« այլ իմանալով չիպի վտանգավորության մասին« պետք է ուշադրություններս էլ ավելի սևեռենք Աստծուն: Չիպի մասին շատ իմանալը մեզ չի փրկի դրանից« փրկելու է Հավատը: Հակառակորդի զրահամեքենան ոչնչացնելու համար անհրաժեշտություն չկա մտնել զրահամեքենայի մեջ և ուսումնասիրել նրա կառուցվածքը: Բավական է իմանալ նրա խոցելի մասերը: Աստվածաշնչում 365 անգամ ասվում է. «Մի վախեցիր»: Այսինքն  դա ասվում է տարվա յուրաքանչյուր օրվա համար: Աստծո համար հակաքրիստոնյան« արվամոլը և այլ ամենահակաաստվածային անձինք և վախկոտները՝ ըստ Հայտնության գրքի նույն պատժին են արժանանալու:
       Սրանով ես ձեզ վախեցնում եմ« որ չվախենաք: Պետք չէ շտապողական ոչ մի միջոց ձեռնարկել: Հույսներս դնենք Աստծո վրա« քանի որ Նրա ողորմածությունը անսահման է: Այսպիսի համարակալումներ կատարվել են« փորձել են կատարել Հունաստանում« Ուկրաինայում« Բուլղարիայում« Գերմանիայում, վերջերս՝ Ռուսաստանում« նույնիսկ՝ Ճապոնիայում: Ժողովրդի զանգվածային հրաժարման պատճառով գործընթացները կասեցվել են: Այս երկրների հոգևոր առաջնորդները հատուկ հայտարարություններով դիմել են իշխանություններին՝ համարակալումները դադարեցնելու առաջարկով (պատվավոր առաջի տեղում դարձյալ հայտնվել է Հայաստանը): Հուսով ենք« որ Հայաստանի հոգևոր առաջնորդները կհետևեն քույր եկեղեցիների օրինակին: Խնդրենք Աստծուց« որ այս մի հարցում մենք գրավենք վերջին տեղը« եթե համարակալումն անխուսափելի է: Հուսով ենք« որ ոչ մի քրիստոնյա Սուրբ Հոգու նշանը չի փոխի Նեռի նշանով:
        Լռությունը կամ լոյալությունը ակամա համաձայնության նշան է: Երևի մենք շատ տեղեկացված չենք լինի« քանի որ վերջերս փակվեցին 3 այն հեռուստաալիքները« որոնք ճշմարիտ և պարբերաբար տեղեկատվություն էին հաղորդում այս գործընթացների մասին: Դեռ հոդվածը չավարտած՝ հունիսի 17-ին, Աբովյան քաղաքում 12 քաղաքացիների՝ վարչապետի ձեռքով տրվեց անհատական համարներ« որոնց մեջ կային նաև երեխաներ…
     Շեշտենք« որ եթե ԱՀ-ը հագեցված լիներ քրիստոնեա-   կան բազմաթիվ սիմվոլներով միևնույնն է ճշմարիտ քրիստոնյան կհրաժարվեր դրանից…»:

Հ. Գ. – Սույն հոդվածը գրվել է 2002թ., սակայն չի կորցրել իր արդիականությունը, քանզի դեռևս առկա է մարդկանց համարակալման վտանգը: Եվ չնայած այն հանգամանքին, որ «Սոցիալական ապահովության քարտերի մասին» օրենքը ուժի մեջ պետք է մտնի ս/թ. հուլիսի 1-ից, արդեն մի քանի ամիս է ինչ սոցապ.նախարարության և այլ նախարարությունների (կրթության, առողջապահության, ուժային կառույցների…) ու պետական հիմնարկների ղեկավարները իրենց աշխատակիցներին բռնի կերպով պարտադրում են ստանալ սոցիալական քարտեր, սպառնալով, որ հակառակ դեպքում կազատեն աշխատանքից… «Ընդդեմ Մարդկանց Համարակալման» Միավորումը ստացել է բազմաթիվ բողոքներ նման պարտադրանքների վերաբերյալ: Մարդիկ հերթ չեն կանգնել սոց.քարտեր ստանալու համար, ինչպես պնդում են սոցապ. նախարարը և նրան թութակող աշխատակիցները, այլ՝ աշխատանքից ազատվելու վտանգին դեմ հանդիման, զանգվածաբար հրաժարվում են համարակալումից, ստրուկ դառնալու ապազգային քաղաքականությանը ծառայելուց:
«Սոցիալական ապահովության քարտերի» և «Անհատական տվյալների» մասին ՀՀ օրենքները փոխլրացմամբ վերջնական ստրկության են տանելու հայությանը: Եթե առաջին օրենքը համարակալում է հայությանը, ապա նշված երկրրորդ օրենքը զարմանալիորեն թույլատրում է Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ տվյալներ կուտակել և ըստ անհրաժեշտության դրանք հանձնել նաև այլ երկրների՝ առանց որևէ մեկի իմացության: Եթե հաշվի առնենք, որ միջազգային օրենքներն էլ գերակա են մեր Սահմանադրության նկատմամբ, ապա կասկած չի մնում, որ ջհուդա-մասոնական ուժերը մեզ և մարդկությանը տանում են ծրագրավորված զոմբիացման…
«Հայ-Արիներ»

Վ Ե Ր Ա Կ Ա Ն Գ Ն Ե Ն Ք
ՄԵՐ  ԱԶԳԱԿՑԱԿԱՆ  ԿԱՊԸ
Մ Ա Ս Ի Ս Ի   Հ Ե Տ

   Հարգելի խմբագրություն, խնդրում        եմ համամիտ լինել այն մտքի հետ, որ Հայաստանը անկախություն հռչակելուց հետո շուտափույթ, նույնիսկ կարելի է ասել կայծակնային արագությամբ ընդունեց բազմաթիվ օրենքներ, որոնք ցավոք, հետագայում իրենց չարդարացրեցին և մինչ օրս այդ օրենքները ենթարկվում են վերամշակման: Այդ խառնաշփոթ և քաոսային օրերին շուտափույթ ընդունվեց նաև Հայաստանի պետական զինանշանի մասին օրենքը, որը անշուշտ անհրաժեշտ էր և պարտադիր: Սակայն, ցավոք, այդ զինանշանից անհասկանալի պատճառներով դուրս մղվեց մեր ազգային հպարտության կարևոր խորհրդանիշը՝ աշխարհի ողջ հայությանը իր պատմական (թե’ արարչական, թե’ ողբերգական) անցյալը հիշեցնող Մասիս սարի բնական պատկերը: Անխոս, այսօրվա պետական զինանշանը ևս գալիս է մեր պատմության խորքերից, ազգային է, գեղեցիկ, այնուամենայնիվ հավատացնում եմ, որ այն մեզ տեսողական տեսանկյունից, ինչպես Հայոց բնաշխարհի արքա Մասիսը, չի հիշեցնում մեր ճակատագրական փառապանծ ու նաև տառապալից անցյալը:
      Ես չեմ կարող գուշակել, թե երբ և ինչ ճանապարհներով կարելի է լուծել մեզանից բռնագրավված տարածքների վերադարձման հարցը, սակայն շատերի պես հավատում եմ, որ ի վերջո կգա այն երջանիկ օրը, երբ այդ հարցն իր լուծումը կստանա, միայն թե այսօր առիթ չտանք սառեցնել, անտարբերության մատնել մեր սերնդի ազգային ոգին, այլ՝ օգնենք բարձրացնել և ամրապնդել, որպեսզի այն փոխանցվի սերնդե սերունդ: Կարծում եմ, որ այս մտքին համամիտ են, բայց իրենց քաղաքական շահերից դրդված չեն արտահայտվում նաև ներկայիս Թուրքիայի պետական և քաղաքական գործիչները:
    Համոզված եմ, որ զինանշանի ընդունման այդ օրերին   մեր քաղաքական և պետական այրերն իրենց շտապողականությամբ և տհաս քաղաքականությամբ ոչ այնքան ուրախացրեցին հայ ժողովրդին, որքան Թուրքիայի քաղաքական գործիչներին և նրա ժողովրդին, այն պատճառով, որ մենք՝ հայերս, առանց որևէ մի քաղաքական հարկադրանքի ու կողմնակի ճնշման, ինքնուրույն հրաժարվեցինք մեր արարչական-բիբլիական սարից, որը 70 տարի ի վեր գտնվելով Խորհրդային Հայաստանի պետական զինանշանում, իրենց տանջում և ճնշում էր կատարած բարբարոսությունների, մեր հայրենիքի մի մասին տիրելու համար:
     Անկասկած, եթե այսօրվա զինանշանի ընդունման օրե-   րին մեր կողքին լինեին հայ ժողովրդի մեծանուն մտավորականներ Հ. Թումանյանը, Հ. Շիրազը, Ա. Իսահակյանը,  Պ. Սևակը, Մ. Սարյանը և շատ ու շատ ուրիշներ, ապա նոր զինանշանում իրենց տեղը կգտնեին նաև Սիսն ու Մասիսը: Կարծում եմ այդ չարաբաստիկ օրերին Հայաստանի նախկին քաղաքական գործիչները ցուցաբերեցին, մեղմ ասած, ոչ միայն քաղաքական կուրություն և ազգի հանդեպ անփութություն, այլ նաև՝ խոր վիշտ պատճառեցին հայ ժողովրդին, ոտնահարելով նրա արժանապատվությունը, ինքնասիրությունը և պատմական հիշողությունը: Նույնիսկ անցյալում, երբ Խորհրդային Հայաստանը զրկված էր անկախությունից, նրա կառավարությունը ցուցաբերեց բարձր քաղաքական մոտեցում և մեր պետական զինանշանը կերտեց Մասիս սարի բնական պատկերով, ինչը և օգնեց, որ այսօր մենք Մասիս սարի տեսողական դաշտում ունենք Հայոց Եղեռնի հուշահամալիրը, որը հիշեցնում է ոչ միայն անմեղ զոհերի, այլ նաև՝ բարբարոսական Թուրքիայի ու թուրքերի դաժան քաղաքականության մասին: Ճիշտ է, այսօր, ինչպես միշտ, Թուրքիայի պետական գործիչներն իրենց ցինիկ քաղաքականությամբ (հովանավոր պետությունների անբարո օժանդակությամբ) դեռևս շարունակում են կեղծել և ուրանալ Հայոց ցեղասպանության իրողությունը, սակայն, այդ ամենը բխում է միայն թուրքերի ազգային շահերից, այլ ոչ՝ միջազգային հանրության, ուստի Հայ Դատը ստանալու է իր արդարացի լուծումը:
      Եվ չեմ կարծում, որ թե’ Հայաստանում, թե’ Սփյուռքում իր ազգային սուրբ ավանդույթները սիրող և հարգող որևէ հայ գտնվի, որը դեմ լինի Մասիսի «վերադարձին» դեպի Հայաստանի պետական զինանշան, քանի որ Մասիսը իր բնական, վեհ, գրավիչ-հմայիչ և դեպի իրեն ձգող տեսքով աշխարհի հայությանը հիշեցնում է ոչ միայն Նոյի հանգրվանավայրը, այլ՝ մեր ճակատագրական անցյալը, գերության մեջ գտնվող պապենական տարածքները՝ արարչական բնօրրանը, որի մասին պետք է հիշել ամեն օր, այլ ոչ տարին մեկ անգամ:
       Այսօր փոքր-ինչ ուշացումով, բայց ժամանակն է հուշում և պարտադրում, որպեսզի մեր Ազգային Ժողովի նորընտիր պատգամավորներն այս հարցի վերաբերյալ ցուցաբերեն ազգային ու քաղաքական նոր մոտեցում և իրենց նախկինների թույլ տրված այս վտանգավոր սխալն ուղղեն: Իհարկե, ամեն սխալ թույլ տալը չէ, որ հանցագործություն է, սակայն եթե սխալը վնաս է պատճառել ազգի շահերին, նրա պատմությանը, քաղաքականությանը, հատկապես՝ ինքնասիրությանը և արժանապատվությանը, ապա կներեք, դա արդեն ոչ միայն լուրջ սխալ է, այլ՝ բացասական՝ ապազգային արարք, վնասարարություն:
    Ինչ վերաբերվում է Մասիսի անտեսանելի այն «մինի էսքիզային» ստեղծագործությանը, որն ընդգրկված է մեր առկա պետական զինանշանում, ապա հավաստիացնում եմ, որ այն մեզ մոտ տեսողական ոչ մի հայրենասիրական զգացում չի արթնացնում, ազգային ոգեշնչող տրամադրություն չի բարձրացնում, ցեղասպանության մասին ոչինչ չի հիշեցնում և հայրենիքը վերատիրելու խնդիր պարզապես չի դնում… Այդ ամենի հուշողը մունջ Մասիսն է, որն աշխարհի ողջ հայությանը հավերժորեն կարող է հիշեցնել իր ճակատագրական անցյալը:
    Ի վերջո մոտենում է ցեղասպանության 90-ամյա տարելիցը, և միգուցե այսօր այդ տարելիցի նախաշեմին Ազգային Ժողովի պատգամավորները, առանց սուբյեկտիվ պատճառաբանումներ որոնելու, այս ազգանպաստ գործում ցուցաբերեն նոր մոտեցում և վերականգնեն մեր ազգակցական կապը Մասիսի հետ:
   Հարգելի խմբագրություն, ուրախ կլինեի, եթե ձեր պարբերականում արծարծվեր մեր մտավորականների, հասարակության անկեղծ կարծիքը այս մասին: Վաղը պատմությունը մեզ չի ների, եթե այսօր Մասիսների բնական պատկերն իր տեղը չգտնի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանում:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
      19-րդ դարի ազգային խորհրդանիշը վերամիավորելով 20-րդ դարի զինանշանի հետ՝ հիմնադրեցին 21-րդ դարի զինանշանը, որը հուշում է պետության հզորության, անցյալի և պայծառ ապագայի մասին:

Հույսով և մեծ հարգանքներով՝
Էֆրիկ Ավետիսյան
իրավաբան

 ԽԵԹ  ԱՆՎԱՆ  ԳԱՂՏՆԻՔԸ

     Հայ մատենագրության և հայագիտության մեջ հայ ան-  վան ծագման վերաբերյալ կարելի է հանդիպել բազմաթիվ ու տարաբնույթ մեկնաբանական-ստուգաբանական փորձերի: Մենք մեր այս փոքրիկ հոդվածում կփորձենք ներածին չափ անդրադառնալ այդ տեսակետների մեջ իր բնույթով ոչ պակաս հետաքրքիր մի մեկնաբանության և դրան զուգահեռ՝ տալ մեր մեկնաբանության ուրվագիծը:
       Դեռևս 19-րդ դարի վերջերին գերմանացի գիտնական Պ. Ենսենը, հենվելով խեթ անվանման հին հիշատակումների վրա (ht, hate, hatti, hati), այն կարծիքն էր հայտնել, ըստ որի այդ անվանումից է առաջ եկել հայ անվանումը (t >J անցմամբ), իսկ խեթերն էլ իրենց հերթին հանդիսանում են հայերի նախնիները: Այս կարծիքի օգտին հետագայում հանդես եկան Հ. Տաշյանն ու Ի. Դյակոնովը: Այս կարծիքին են մինչ օրս շատ այլ գիտնականներ:
      Միանգամից անցնելով բուն թեմային, ասենք, որ մեծանուն գիտնականները բնավ էլ չէին սխալվել ներքին կապ տեսնելով հաթ (>խաթ >խեթ) և հայ անվանումների միջև: Սակայն հենց այստեղ էլ տեղի է ունեցել վրիպումը, որում և կայանում է վերնագրում հիշված գաղտնիքը:
      Մինչ վերջերս և նույնիսկ մեր օրերում, հայագիտության մեջ գերիշխում է այն կարծիքը, թե հայերը տեղաբնիկներ չեն և ոչ այլ ոք են, քան եկվորներ: Ահա հենց այս կարծիքի գաղութարար ազդեցության պատճառով էլ մեծանուն գիտնականները վրիպեցին, որը և տեղիք տվեց ոչ ճիշտ ստուգաբանման հաթ-ից ծագեցնելով հայ-ը: Իսկ իրականում հարցն ուներ պարզ մի լուծում՝ հայերը տեղաբնիկներ են, Հայկական լեռնաշխարհը հանդիսանում է հնդեվրոպացիների նախահայրենիքը և հայ-ից պետք է ծագեցնել հաթ-ը: Արտաքինից թվացող փոքրիկ այս շտկումով բնավ էլ բռնազբոսիկ մոտեցմամբ չենք մոտեցել հարցին և այն հիմնված է լեզվական տվյալների վրա:
       Ինչու՞մն է կայանում տվյալների օրինաչափությունը:
     Հայերենի հնչյունական օրենքներից մեզ հայտնի է, որ  ար-ը կարող է ծագել նախավոր*այ-ից (օր. խարտ-խայտ): Սրանից ելնելով հայ անվանումից կստանանք հար ձևը, որն իր բնույթով բնավ էլ նորություն չի (ավելի մանրամասն Մ. Գավուքչյանի աշխատությունների մեջ): Այս օրինաչափությանը հետևելով կունենանք Հայք >Հարք ձևը (որը ևս նորույթ չի և հենց Հարք գրությամբ մեզ հայտնի է Տարոն աշխարհի գավառներից մեկը):
    Այժմ փորձենք այդպիսի մի վերականգնում կատարել      հաթ անվան մեջ: Նախ նկատենք, որ վերջին տարիներին հայագիտությունն իր զարգացմամբ թռիչքային վերելք է ապրում և այդ գործին նպաստում են հայագիտական բազմաթիվ, նորանոր մոտեցումներ: Այդպիսի մոտեցում է և վերջերս Վ.  Սարգսյանի կողմից գրված «Հայ գրերի ծագումը» մեծարժեք աշխատությունը, որն իր բնույթով և նոր մոտեցմամբ հայագիտության մեջ, թերևս, դարակազմիկ երևույթ է: Ահա և իր բազմաչարչար պրպտումներից ետ Սարգսյանը եկել է այն եզրակացությանը, որ հնում հայերենի ա-ն առանձին անգործածական է եղել և մշտապես գործածվել է ր տառի հետ միասին (այս երևույթն այլ մոտեցմամբ հաստատում է և Հ. Կարագյոզյանն իր հոդվածներից մեկում, ուր այդ ր-ի վերաբերյալ նա արտահայտվել է որպես հավելահնչյունի. օր.՝ բաժանել-բարժանել, Սասուն-Սարսուն և այլն, որոնք երկու տարբերակներով էլ ավանդված են): Հետագայում այս ր-ն փոփոխման է ենթարկվել և հաճախ ավանդվել որպես յ կամ ռ՝ ըստ հնչյունական օրինաչափ զարգացման: Նկատի ունենալով այս և հետևելով Վ. Սարգսյանի նոր մոտեցմանը՝ բառի նախնական տարբերակի վերականգնումն ըստ լեզվի ներքին վերականգնման, հաթ անվան մեջ տեղադրելով սղված ր-ն, ստանում ենք հարթ նոր տարբերակը: Այսպիսով, մի կողմից ունենք Հարք և մյուս կողմից՝ Հարթ: Արտաքինից թվում է, հարթ անվան թ-ն հանդիսանում է Հարք անվան ք-ն (որպես հոգնակիակերտ մասնիկ):Սակայն պետք չի շտապել. ստացված ձևերի միասնությունից կունենանք Հարթք կամ Հարքթ: Բայց վերջինս քիչ հավանական է, քանզի ք-ն հանդիսանալով հոգնակիակերտ մասնիկ դրվում է բառի վերջում: Բերենք ասվածը հաստատող հետաքրքիր մի փաստ:
        Խեթերի ծագման մասին կա մի քանի վարկած, որոնցից մեկի համաձայն նրանք Փոքր Ասիա են գաղթել Վանա լճի արևմուտքից, մոտավորապես Սասնո տարածքից: Տեղի սղության պատճառով չենք քննարկում խեթ-հայկական բազմաթիվ զուգորդումները, ասենք, որ «զարմանալիորեն» Սասնո Տալվորիկի գյուղերից մեկը հականե-հավանե կոչվում    է Հարթք: Պատահականությու՞ն: Չենք կարծում, քանի որ Ծոփք աշխարհի տարածքում գտնվող Խարբերդ քաղաքը (Եփրատի ստորին հոսանքի ձախ ափին) ունի և մեկ այլ անվանում-տարբերակ Խարդբերդ, որն իրենից բարդ բառ է ներկայացնում և կազմված է խարդ և բերդ բառերից: Ինչպես տեսնում ենք, խարդ բառն ուղղակի կապվում է հարթ բառին (խ >հ և դ >թ անցումներով, որը ևս օրինաչափ է և ունի բազմաթիվ օրինակներ): Իհարկե այս օրինակները կարելի է բազմապատկել, քանի որ Հայկական լեռնաշխարհը հարուստ է օրինակին համահունչ տեղագրական և այլ անվանումներով. օր. Արտաշես արքայի կողմից հիմնադրված Արտաշամա քաղաքը, Արտիշատի նախավոր ձևը՝ Արդիշատ, հենց թեկուզ Արտաշեսի անվան մեջ և բազմաթիվ այսպիսի վկայություններ: Միայն ավելացնենք նաև զարմանալի զուգահեռը Խարդ-ի ուրարտական (Վան-Արարատյան) գերագույն աստծո Խալդիի հետ, որն, ըստ Մ.Գավուքչյանի, նախկինում պետք   է եղած լինի հենց Խարդ-Խարդի: Փաստորեն մեր վերականգնած նախավոր Հարթք-ը բնավ էլ լեզվաբանական խաղ չի և ոչ պատահականորեն գտնվում է այն տարածքում, որտեղից և, ըստ «վարկածի», դուրս են եկել խեթերը: Իսկ անվանման ստուգաբանական տարբերակները պարունակող բազմաթիվ տեղանուններ կան Հայկական լեռնաշխարհում:
    Իսկ այս բացատրությունը, թերևս, բավականին լուրջ մտածելու տեղիք է տալիս՝ չնայած իր ոչ ամբողջական և թերի լինելուն:

Պարույր Մեսրոպյան

ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ Է

     Հայոց Ցեղասպանության ճանաչումների աճող շարքը միջազգային գործոն է և լիարժեք ելք արցախյան հիմնահարցի լուծման խնդրում:
        Արցախի հաղթականորեն ավարտված, բայց արհեստականորեն թեժացվող ու նորոգվող հիմնահարցը արդեն քանի տարի է դեգերում է դիվանագիտական դաշտում: Այստեղ նույնպես հաղթելը հավասարազոր է ռազմաճակատայինին: Քաղաքական ասպարեզում պարտությունը, նույն ինքը հաղթողի կողմից նվաճածի զիջումն է մարտում պարտվածին: Եթե պատերազմում մահվան գնով անում ես անհնարինը, ապա խաղաղ պայմաններում դա պետք է անել կյանքի գնով:
   Բանակցային «կռիվը» պակաս մաքառելու չէ, քան «հերոսական նախերգանքը» իսկականը: Թերևս ճիշտ է այն կարծիքը, թե հայերը լավ մարտնչողներ են, բայց ոչ լավ դիվանագետներ: Հրաշալի կլինի մեկտեղել «երկու երնեկը» և լավ կռիվ տալ և լավ քաղաքականություն վարել: Արդյոք վերջիններիս պատճառո՞վ չէ, որ թշնամին հաճախ կարողացել է խաբել և աչքից թռցնել զինական հաղթանակները:
    Մշտապես բանավեճի առարկա է հարևանների ճկուն դիվանագիտություն ունենալու հարցը: Նրանց խորամանկ, խարդախ, թալանչիական բնազդն է կրոնով ամրագրված ու հարմարեցրած իրենց կենսաձևին, որը ոչ մի ընդհանուր բան չունի պայծառ խելք պահանջող բարդ հոգեբանական, վերլուծական գործունեության հետ: Ի վերջո, թուրքերինն էլ է կոչվում դիվանագիտություն, միայն թե՝ ցեղասպանի: Իսկ վերջիններիս խաբեությամբ ու մեղքով՝ հայերս դարերով զրկված լինելով պետականությունից, այնուհետև՝ Առաջին Հանրապետության կարճընթացքը և 70-ամյա կախյալ վիճակը, հնարավորություն չտվեցին (չնայած խոշոր դիվանագետներ ունենալու հանգամանքին) ստեղծել մեր մտավոր ներուժին պատշաճ ամուր ու գերազանց դիվանագիտական ինստիտուտ: Առանձին-առանձին մոտեցումները դեռ ազգային, ամբողջական քաղաքականության պատկերը կերտել չէին կարող: Պետք էր սրա համար ապրել կայուն պետականությամբ երկար տարիներ:
      Այնուհանդերձ, առանց արտաքին հարաբերությունների հիմնարար ուղեգիծ ունենալու էլ կարելի է տոնել հաղթանակներ, պայմանավորված՝ հրաբուխի անխուսափելի ժայթքման պես, կապանքներից դուրս պրծնելու տենչով ազատագրական պայքարով: Սակայն նման հաղթանակների պտուղները լինում են փխրուն և դժվար պահպանելի, քանի դեռ աշխարհի ուժեղների աչալուրջ հայացքների, ինչպես նաև՝ պարտվողների վայնասունների ներքո, նույն այդ հաղթանակները հետպատերազմյան պարտադրված բանակցություններում չեն վավերացնում թղթի վրա:
     Այլ խոսքերով, 88-ի արցախյան ազատագրական ուղին նախանշվել է ոչ առանց հզոր երկրների (հեռու թե մոտիկ) իրենց հարմար ու շահադիտորեն հայտնի հանդուրժողական կողքից նայողի թույլտվությամբ: Ինչպես պատմությունը հաճախ է արձանագրել գերտերություններն այս անգամ անմիջականորեն չեն «խառնվել կռվին» և ոչ էլ «բաժանել են» կողմերին: Արդյունքում կողմնակի էական խարդավանքներից ու թշնամու անգործության մատնված մեծ խաբեություններից զերծ, արդար դեմառդեմ պայքարում առավելության է հասել հայ զինվորը:
      Եվ մենք կարծես երախտագիտության զարգացումով, ոչ ակներևաբար «պարտքի» տակ մնալով հզորներին, մեզ համար զինական նվաճումները տրամաբանական, իրավական վախճանին հասցնելուն միտված ներկայիս բանակցություններում «չխառնվողների» անխուսափելի և արդեն բացահայտ մասնակցությամբ, դարձյալ ինքնուրույնաբար այս անգամ արդեն դիվանագիտորեն պետք է Արցախի և ազատագրյալ տարածքների հիմնահարցի լուծմանը համակողմանի կերպով ծառայեցնենք միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումների գործոնը:
   Համաշխարհային քաղաքականության լաբիրինթոսում հայանպաստ կողմնորոշվելուն Աստված ինքն է կանթեղ վառել, շնորհելով մեզ «ճանաչումների շարքը»:
     Միասնաբար փոքրացած Հայրենիքով ու մեծացած Սփյուռքով նկատենք լույսը և ոգեպնդվենք:    

                                                          Սամվել Սմբատյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
      Արևմուտքն ուժգնացնում է իր ճնշումը՝ արցախյան խնդիրը շուտափույթ, եվրոշահերին համահունչ լուծում տալու նպատակով: ԱՄՆ-Եվրոպա բևեռի ծավալումներին կարծես դիտորդի կարգավիճակով է հետևում Ռուսաստանը և Հայաստանի իշխանությունները, հայությունը կանգնել են բարդ, մտահոգիչ իրավիճակի առջև: Արցախը և Պատմական Հայկական Հողերը ազատագրվել են հայորդյաց արյամբ և ոչ մի եվրո-ամերիկացի չի կարող պարտադրել մեզ՝ հանուն իրենց շահերի զիջելու մեր հայրենիքը: Անընդհատ շարունակվում է մեր ազատագրված տարածքների՝ կրկին ադրբեջանցիներին «նվիրելու» հարցը՝ Արցախին որոշակի կարգավիճակ շընորհելու դիմաց:
     Մենք՝ հայ-արիականներս, հայտարարում ենք, որ թույլ չենք տա որևէ ոտնձգություն ազատագրված տարածքների խնդրում: Իսկ Արցախ-ԼՂՀ-ն այսօր ավելի անկախ է՝ քան Ադրբեջանը, ուստի կարգավիճակի խնդիրն արդեն իսկ լուծված է, և որպեսզի Արևմուտքը՝ ի դեմս ՆԱՏՕ-ի, չշահարկի այլևս հայոց հողերի պատկանելիության և այնտեղ զորակայան ստեղծելու հարցը, անհրաժեշտ է վերջակետ դնել Անկախ և Միացյալ Արցախի հռչակման գործում:
      Մենք գտնում ենք, որ.
- Արցախ-ԼՂՀ-ն (մինչև Հայոց մյուս պատմական հողերի հետ Հայաստանին միանալը) ինքնիշխան պետություն է և իր անկախությունը ձեռք է բերել ժողովրդավարական սկզբունքներով ու միջազգային օրենքներին համապատասխան, ուստի ՀՀ-ն պիտի հրաժարվի բոլոր բանակցություններից, որոնք վերաբերում են Արցախի խնդրին՝ հատկապես կարգավիճակին: Բանակցային կողմ այսուհետ պիտի լինի Արցախ-ԼՂՀ-ն:
- Արցախ-ԼՂՀ-ն ունի ընտրված իշխանություններ և երկրի նախագահ, որոնց էլ վերապահված է բանակցությունների իրավունքը:
- Արցախ-ԼՂՀ-ն իր ներկայիս տարածքին, համապետական օրենքով պիտի միացված համարի ազատագրված բոլոր տարածքները և այնտեղ սահմանի զինվորական ու ոստիկանական վերահսկողություն, միաժամանակ ծավալելով վերաբնակեցման քաղաքականությունը:
- ՀՀ իշխանությունները պետք է հանդիսանան միջնորդ՝ Արցախ-Ադրբեջան բանակցություններում և միջազգային ատյաններում պաշտպանեն Արցախ-ԼՂՀ-ը իշխանությունների ու արցախահայության տեսակետները (հաշվի առնելով իհարկե, համայն հայության շահերը):
      Հայ Արիական Միաբանությունը, Ազգային Համաձայնության Խորհրդարանանը (10 կազմակերպություններ) և հազարավոր ազատամարտիկներ պատրաստ են աջակցել Արցախ-ԼՂՀ իշխանություններին՝ Միացյալ Արցախի (ԼՂՀ + ազատագրված տարածքներ) սահմանները թուրք-ազերիների կամ այլ օտար բանակների ներխուժումներից պաշտպանելու գործում:

Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ

«Հայ-Արիներ»-ն իր նախորդ թողարկումներում արդեն ներկայացրել է ԱՐՈՐԴԻՆԵՐԻ ՈՒԽՏԻ «Ուխտագիրք Արորդյաց»-ի «Գիրք առաջին. ԾԱԳՈՒՄՆԱՐԱՆ (Արարատյան Դիցաբանություն)»-ը: Եվ քանզի որ այս աշխատությունը համարում ենք նախնյաց հավատամքի ու ծիսակարգի համակարգված թերևս եզակի ու հաջողված փորձը, որը նաև հսկայական ոգեղեն – գաղափարաբանական ներուժ ունի, շարունակում ենք  «Ուխտագիրք»-ը ներկայացնելու նախաձեռնությունը:

«Հայ-Արիներ»-ի խմբագրություն

ԳԻՐՔ  ԵՐԿՐՈՐԴ

Ա Վ Ե Տ Ա Ր Ա Ն

    Բնությունը կենդանի որակական Ամբողջություն է, անսահման Ամբողջություն է, օրգանական Ամբողջություն է: ԵՎ Բնությունն ու Աստվածությունը նույնանում են իրար: ԵՎ այն ամենը, ինչ գոյություն ունեն Բնության մեջ՝ Աստվածության օրգանական մասեր են:
       Բնություն-Աստվածությունը իր բոլոր օրգանական մասերի՝ բնական Տեսակների, ամբողջություն է: ԵՎ յուրաքանչյուր բնական Տեսակ իր որոշակի դերն է կատարում Բնության Ամբողջության մեջ: ԵՎ Տեսակն իր բնական դերը կատարում է այնքանով, որքանով ընկալում է բնական օրինաչափությունների խորհուրդները: ԵՎ այդ բնական Խորհուրդների համակարգն է ԱՎԵՏԱՐԱՆԸ:

ա. ԽՈՐՀՈՒՐԴ ԱՎԵՏԱՐԱՆԻ
     Բնությունը մի օրգանական ամբողջություն է: Մեզ հա-   մար – անսահման ամբողջություն է: ԵՎ Երկիր մոլորակը մի օրգանական բջիջ է Բնության օրգանիզմի մեջ: Որպես այդպիսին, Երկիրն ունի իր բնական որակները և իր բնական դերը Բնության օրգանիզմի մեջ:
       Երկիրը օրգանական ամբողջություն է և իր օրգանական մասերի ամբողջություն է: ԵՎ Երկրի ամեն մի  օրգանական մաս իր որոշակի որակական դերն ունի Երկիր մոլորակի ամբողջության մեջ:
       ԵՎ Երկիրն անիմանալի է առանց իր օրգանական մասերի: ՈՒստի անհեթեթություն է Երկիր մոլորակի ամբողջության մեջ ինչ-որ օրգանական մասի սկիզբ որոնելը: Բոլոր օրգանական մասերը իսկզբանե գոյություն ունեն Երկիր մոլորակի ամբողջության մեջ: Նաև՝ Մարդկությունը:
     Որպես Երկրի ամբողջության օրգանական մաս, Մարդկությունը սկիզբ չունի: Նա կա Երկիր մոլորակի հետ միասին, նրա օրգանական մաս է կազմում և անպայման իր որակական դերն է կատարում Երկիր մոլորակի ամբողջության մեջ:
    Մարդկությունն իր բնական դերին համապատասխան    ունի իր առանձնահատուկ բնական որակները: Իր այդ բնական որակներով Մարդկությունն ընկալում է բնական խորհուրդները, իմաստավորում դրանք և ապրում ու գործում իր համար իմաստավորված այդ բնական խորհուրդներով:
     Բնական խորհուրդները գոյություն ունեն իսկզբանե և անկախ Մարդուց: Մարդկությունը պարզապես ինքն իր համար իմաստավորում է դրանք: Մարդկության կողմից իմաստավորված բնական խորհուրդների համակարգը կոչվում է ԱՎԵՏԱՐԱՆ:
       Ավետ – կազմված է ԱՎ /կյանք, խորհուրդ/ և ԷՏ /ամփոփում, խտացում/ բառարմատներով և նշանակում է իմաստավորված խորհուրդ: Ավետարան – իմաստավորված բնական խորհուրդների համակարգ:
       Բնական խորհուրդների իմաստավորումը կատարվում է ըստ այն բնական դերի, որ ունի Մարդկությունը Երկիր մոլորակի ամբողջության մեջ:
       Երկիր մոլորակի ամբողջության մեջ ամեն տեսակի ստ-   եղծագործում, նյութական և հոգևոր արժեքների ամեն մի արարում իրագործում է Մարդկությունը: Մարդկությունն ինքնին մի ամբողջական օրգանիզմ է և Երկիր մոլորակի ամբողջության մեջ միակ արարող Որակն է:
     Ամեն տեսակի արարում մտքի արդյունք է: Իսկ Երկրի ամբողջության միտքն ամփոփված է Մարդկության օրգանիզմի մեջ: Փաստորեն Մարդկությունը Երկիր մոլորակի միտք արտադրող «ՈՒղեղն» է:
      Մարդկությունը, որպես Երկիր մոլորակի «ՈՒղեղ», ունի իր ներքին որակները, իր ներքին կառուցվածքը, իր ներքին հարաբերությունները: Այդ իմաստով Երկրի «ՈՒղեղի»  օրգանիզմը համեմատելի է մարդ անհատի ուղեղի օրգանիզմի հետ:
       Մարդու ուղեղը կազմված է բջջային տեսակներից: Կան ստեղծագործող բջիջներ, հիշողության բջիջներ և մոռացության բջիջներ: Բջիջների այդ բոլոր տեսակներն էլ խիստ անհրաժեշտ են մարդու մտքի օրինաչափ զարգացման համար:
     Բջիջների յուրաքանչյուր տեսակ իր առանձնահատուկ բնական դերն ունի և իր դերին համապատասխան ունի իր առանձնահատուկ որակները, իր առանձնահատուկ որակական հարաբերությունները: Ըստ այդմ էլ, յուրաքանչյուր տեսակ ունի իր ապրելակերպի, իր գործելակերպի, իր դերի իմաստավորումը:
      Ստեղծագործող բջիջների ապրելակերպն իմաստավորվում է արարումով: Հիշողության բջիջների ապրելակերպն իմաստավորվում է պահպանումով: Մոռացության բջիջների ապրելակերպն իմաստավորվում է ավիրումով:
       Ի դեպ, չի կարելի այս տեսակներին արժևորել՝ լավ կամ վատ: Այս երեք որակական տեսակներն էլ հույժ անհրաժեշտ են մտքի նորոգման ու զարգացման համար: ԵՎ եթե այդ տեսակներից որևէ մեկը լիարժեք չի կատարում իր բնական դերը, մարդու միտքը հիվանդանում է:
    Նույն օրինաչափությունը գոյություն ունի նաև Երկրի «ՈՒղեղի»՝ Մարդկության օրգանիզմի ամբողջության մեջ: Մարդկությունը, որպես միտք արտադրող օրգանական ամբողջություն, ունի իր օրգանական մասերը՝ բնական Տեսակները, որ կոչվում են Ցեղ:
     Ամեն մի բնական Տեսակ՝ Ցեղ, ունի իր որոշակի դերը Մարդկության օրգանիզմում: ԵՎ այդ բնական դերին համապատասխան ունի նաև իր բնական որակները:
        Մարդկությունը, որպես միտք արտադրող օրգանիզմ, իր մեջ ունի արարելու, ավիրելու և պահպանելու հատկանիշներ: ԵՎ այդ երեք հատկանիշների համաչափ հարաբերությունների միջոցով է Մարդկությունը ապահովում իր մշտական նորոգումն ու պահպանումը:
        Ըստ այդմ, Մարդկության օրգանիզմում բնականորեն կա և՛ արարող Տեսակ, և՛ արարումը ավիրող Տեսակ, և՛ արարումը պահպանող Տեսակ:
       Ի դեպ, չի կարելի այդ Տեսակներին արժևորել՝ լավ կամ վատ: Այդ բոլոր Տեսակներն էլ անհրաժեշտ են Մարդկության օրգանիզմի համար: Ամեն մի Տեսակ իր բնական դերն ունի, որ կատարում է համապատասխան  ապրելակերպի միջոցով:  ԵՎ եթե որևէ Տեսակ լիարժեք չի կատարում իր բնական դերը, ապա Մարդկության օրգանիզմը հիվանդանում է:
    Իր բնական դերին, իր որակներին համապատասխան ամեն մի Տեսակ յուրովի է ընկալում բնական օրինաչափությունները, յուրովի է ձևավորում իր մեջ իր ծագումի զգացողությունը, իր բնական որակների զգացողությունը, իր բնական դերի զգացողությունը, իր ապրելակերպի զգացողությունը: ԵՎ այդ բոլորը իմաստավորվում են Տեսակի Ավետարանի մեջ:
       Ամեն մի բնական Տեսակ՝ Ցեղ, անպայման ունի իր Ավետարանը: ԵՎ ամեն Ցեղի Ավետարանը ձևավորվել է հենց այդ Ցեղի բնական դերի և բնական որակների զգացողությամբ:
      Ըստ այդմ, ամեն մի Ավետարան անպայման Ցեղային է: ԵՎ ամեն Ցեղի Ավետարանը միայն ու միայն իր համար է:
    Արի Ցեղը, իր արարչական ծագումին համապատաս-    խան, Մարդկության արարող Տեսակն է: Հողածին Տիտանների Ցեղը Մարդկության ավիրող Տեսակն է:
     Ըստ այդմ, Արի Ցեղն իր արարող դերը իմաստավորում       է Արարումի Ավետարանով: Իսկ հողածին Տիտաններն իրենց բնական դերն իմաստավորում են Ավիրումի Ավետարանով:
      Անշուշտ, պատմականորեն ձևավորված տարբեր Կրոն- ներ անպայման ստեղծվել են այս կամ այն Ցեղային Ավետարանի հիմքի վրա: Բայց ոչ մի Կրոն երբեք իր մեջ չի կրում Ցեղային Ավետարանի ամբողջությունը: Ցանկացած Կրոն, որպես գաղափարախոսություն, Ցեղային Ավետարանի մասնակի արտահայտություն է միայն: Ահա թե ինչու միևնույն Ցեղային Ավետարանի հիմքի վրա կարող են ձևավորվել մի քանի Կրոններ:
        Արարումի Ավետարանի հիմքի վրա ձևավորվել են Արիական Կրոններ՝ Զրադաշտություն, Բուդդայականություն, Հինդուիզմ: Ավիրումի Ավետարանի հիմքի վրա ձևավորվել են Հողածինների Կրոններ՝ Հուդաիզմ, Քրիստոնեություն, Մահմեդականություն:
    Ավիրումի Ավետարանով են ապրում Հողածին Տիտանները: Դա նրանց ապրելակերպն է: Դա բնական է և ընդունելի Հողածին Տիտանների համար: Դա նրանց բնական դերի իմաստավորումն է:
      Սակայն Ավիրումի Ավետարանը անընդունելի է արարող Արիների համար: Արարող Արին պետք է ապրի Արարումի Ավետարանով: Դա է նրա բնական դերի իմաստավորումը:
      Արիներինը  – ԱՐԱՐՈՒՄԻ ԱՎԵՏԱՐԱՆՆ է:

բ. ԽՈՐՀՈՒՐԴ ԱՐԱՐՄԱՆ
     Արարման Խորհուրդն է ԱՐԱ՜-ն՝ ԱՐ /սերում, արարում/ –    ԱՀ /հզոր/՝ Արարող Զորություն՝ Արարիչ, ուր Ա՜ բացարձակ ձայնը չեզոքացնում է Հ հնչյունին և ներկայացնում է Բացարձակ Արարող Զորության՝ Արարչի Էությունը որպես ԱՐԱ՜:
      Արա՜ն է միակ ու բացարձակ Արարիչը ամբողջի, ամենի. և ամեն ինչ Աշխարհում Արայից է գալիս ու դեպի Արա՜ն է գնում:
      Արա՜ն ոգի է և նյութ, միտք է և մարմին, նա զգացական է և նյութական, էություն է ու երևույթ:
      Արա՜ն Գոյ է՝ Գոյության Ոգի. նա ով է, նա ինչ է, ամեն ոք, ամեն ինչ, ամեն:
    Բացարձակ է Արա՜ն, անսկիզբ ու հավերժ, անսահման       ու անժամանակ: Իրենն են, իր մեջ են երկինք, տիեզերք, ջերմություն և լույս, երկիր ու արեգ, միտք և հոգի:
     ԱՐԵՎ է Արա՜ն՝ Կենաց Զորություն՝ ԱՐ /զորություն/ – ԱՎ /կյանք/:
      Արա՜ն գերմեծն է ու գերփոքրը. և գերմեծն ու գերփոքրը նույնանում են Արայի մեջ:
      Արա՜ն ամենազոր է, ճշգրիտ, հաստատուն: Նա ամենագոյն է, որ կյանք է տալիս ամեն գոյության. Նա ամենաուժն է, որ ուժ է տալիս ամեն զորության. Նա ամենանյութն է, որ խտանում է ամեն մարմնի մեջ. Նա ամենամիտքն է, որ արարումն է ամեն իմաստության. Նա ամենաոգին է, որ ճառագումն է ամեն երանության. Նա անժամանակն է, որ ժամանակն է հաստատում հաջորդականության. Նա անսահմանն է, որ սահման է հաստատում պարբերականության:
      Արա՜ն անժամանակում է արարել Բնությունը և արարել      է հենց իր էությանը համապատասխան: ԵՎ Բացարձակ Բնությունը նույնանում է Բացարձակ Արարչին:
    ԵՎ բնական օրենքները նույնն են թե՛ մեզ համար և թե՛ Արարչի, քանզի Նա է ամենաճշգրիտ օրենքները սահմանել: ԵՎ նույնիսկ ինքը՝ Արա՜ն չի կարող իր հաստատած օրենքները խախտել:
    ԵՎ Արա՜ն իր իսկ հաստատած օրինաչափությամբ ան- վերջ արարչագործությամբ նորոգում է ու պահպանում իրեն և իր մեջ բոլորը, ամբողջը, ամենը:
     Արարումը նոր բան ստեղծել չի նշանակում, և ընդհանրապես Արարիչը ոչ մի նոր բան չի ստեղծում:
       Արարիչը իր տիեզերքով, Աստվածներով, Աստվածամարդերով, մարդկանցով, ծառ ու ծաղկով, հավքով, գազանով մի ամբողջական Բնություն է:
      ԵՎ եթե Արարիչը մի նոր բան ստեղծի, կնշանակի՝ Բնությունը անկատար է, Արարիչն էլ է անկատար: Բայց Արարիչը կատարյալ է, Բնությունը կատարյալ է, և կատարյալ են ամենը Բնության մեջ:
     Անսկիզբ է Արա՜ն, և ամենն են անսկիզբ. հավերժ է Ար-   ա՜ն, և ամենն են հավերժ. բացարձակ է Արա՜ն, և ամենն են բացարձակ:
     ԵՎ Արա՜ն իր արարչագործությամբ հենց բացարձակությունն է անվերջ արարում Բնության բոլոր Տեսակների մեջ, միշտ նորոգելով որակը նրանց:
        Արա՜ն ինքն է անժամանակի մեջ ժամանակ հաստատում և ամեն սահման հաստատում անսահմանության մեջ: ԵՎ ժամանակի ու սահմանի մեջ կատարում է ինքնանորոգում իր բոլոր Տեսակների հավերժ նորոգմամբ՝ մահվան սահմանում և անմահության հավերժ ընթացքում:
       Արա՜ն մշտապես զգում է իր բոլոր օրգանական մասերին և հենց նրանց մեջ է իրագործում իր ինքնանորոգումը մշտական արարչագործությամբ:
    Արարումը անժամանակ է, Ծնունդն է հաստատում ժամանակ. Արարումը անսահման է, Ծնունդն է հաստատում սահման:
   ԵՎ անսահման ու անժամանակ արարումի մեջ ամեն պարբերություն ծնունդով է հաստատում իր ժամանակն ու սահմանը:
       ԵՎ թե Արարումի Խորհուրդն է Արա՜ն, ապա Ծնումի Խորհուրդն է Անահիտը, ԵՎ Արարչագործությունը՝ դա Արարումի և Ծնումի ամբողջություն է:
       ԵՎ արարչագործությունը իրագործվում է Բնության բոլոր էակների մեջ և իրագործվում է հոր ու մոր միջոցով՝ հայրը՝ արարող, իսկ մայրը՝ ծնող:
     Հայրը ծնվող զավակի մեջ արարում է նրա շարունակելիությունը, իսկ մայրը, ծնելով հոր զավակին, հաստատում է նրա կենաց շարունակելիության անսահմանության մեջ մի նոր պարբերություն:
      Արա՜ն է Հայրը բոլոր Աստվածների և Աստվածամարդե-   րի: ԵՎ Արայի կամքով է Երկիրը ծնել Տիտանին:
       Արա՜ն է հենց Արարատում արարել իր երկրային որդուն՝ երկրային Հէգին /բացարձակ հուր, հրեղեն, աստված/ և իր անունով Արի անվանել:
     ԵՎ Հէգ՝ Հայգ Արին մյուս Աստվածների պես անմահ չէ, բայց իր հավերժությունը հաստատում է սերնդատվությամբ՝ կյանքի ու մահվան անընդհատ հաջորդականությամբ:
       Հէգ Արին Արայից սերված երկրային աստված է: ԵՎ հենց նրանից են առաջացել Աստվածամարդիկ, որ կոչվում են Հայամարդ կամ Արմեն:
      Բացարձակ է Արա՜ն, և կատարյալ են զավակները նրա: Կատարյալ էր և Արին, որպես երկրային աստված. կատարյալ են և Հէգ Արիից սերված աստվածամարդիկ:
     Արին Արայի հարազատ որդին է, Հէգ՝ բացարձակ հուր, հրեղեն է նա և Հայր Արայից արարչական զորություն է ժառանգել: ԵՎ Արիի սերունդները, որ նույնպես Հէգի բռնկումն ունեն իրենց մեջ, ժառանգել են նաև նրա արարչական զորությունը:
      Արարիչ չի ընտրվում երբեք: Արարչի ընտրությունը արդեն Աստվածության ժխտում է, Բնության ժխտում է, բնականի ժխտում է և հոր ժխտում է:
      Իմ արարիչը նա է, ով ինձ տվել է կյանք, ուժ, սեր և ում արյունն եմ կրում իմ մեջ: Դա իմ հայրն է, իմ պապը, ապուպապը, նրա պապը և այդպես մինչև Հայր Արա՜ն: Արա՜ն է իմ Բացարձակ Հայրը՝ Արարիչը, որ արարել է իմ բոլոր նախահայրերին:
        ԵՎ ճանաչելով ինձ որպես Արորդի՝ Արայի որդի, ես զգում եմ իմ Արիական ծագումը, որ Հայր Արայից է գալիս. խնկարկում եմ իմ անարատ արյունը, որ Հայր Արայից է հոսում իմ երակներում. պայծառացնում եմ իմ ազնվական դիմագիծը, որ Հայր Արայից եմ ժառանգել և վեհացնում եմ իմ մեջ Վահագնյա ոգին, որ արտացոլումն է Հայր Արայի էության:
     Հայր Արա՜ն հենց Արարատում ինքն է արարել իմ Ցեղը Արի և դեռ արարում է անվերջ, անդադար Արի սերունդներ՝ արարում նրանց հենց իր կերպարով ու իր բնությամբ, որ լինելությունը արարումով լցվի, որ իմաստավորվի լույսը արևի և աստվածային խորհուրդը կյանքի մարդկանց սրտերում անվերջ առկայծի:
      Հայր Արա՜ն իմ Արարիչն է, իմ հայելին է. ես ինձ եմ տեսնում Նրա պատկերում. Նա ինձ է նման, բայց Նա նման է նաև բոլորին, և բոլորի նման բնական է Նա:
    Ես զգում եմ Նրա զարկերը սրտի, ես Նրա կրծքի ջերմությունն եմ զգում. և Նա հենց իմ մեջ արարում է ինձ:
    ԵՎ ապրել Արայով, կնշանակե՝ ապրել բնական, կնշանակե՝ զգալ, որ Բնության մեջ Ոչինչը չկա. կա Ամեն Ինչը, և ամեն ինչը հենց լինելությունն է. և լինելությունը Արայից է գալիս ու Արայով է լինելությունը հաստատվում:
    Արարիչը մի ամբողջություն է, և Բնության մեջ ամենը      Նրա օրգանական մասերն են . և ինչպե՞ս կարելի է ճանաչել Արարչին, երբ անտեսում ենք Նրա օրգանական մասերը:
      Այն ամենը, ինչ մենք տեսնում ենք, մեր պատկերացման մեջ են միայն առանձին. իրականում դրանք բոլորը մի ամբողջություն են: ԵՎ որ երևույթի հետ էլ որ մենք առնչվում ենք, իրականում առնչվում ենք Բնության Արարչական Ամբողջության հետ:
     Չէ՞ որ մենք, որպես բնական օրգանիզմ, մեր բոլոր օրգանական մասերի ամբողջություն ենք և պայմանականորեն ենք այդ մասերը դիտում առանձին – առանձին. իրականում դրանք բոլորը մեր ամբողջության օրգանական մասերն են:
        ԵՎ մենք չենք կարող մեր մարմնի մի որևէ մաս անտեսել. անտեսելով մեր մարմնի որևէ մաս, մենք իրականում անտեսում ենք մեր ամբողջությունը:
     Բնության մեջ ամենը ճանաչելով է, որ մենք ճանաչում   ենք Արային. ամենը սիրելով է, որ մենք սիրում ենք Արային:
    Մենք էլ ենք Արարչական Ամբողջության օրգանական     մաս. ուրեմն մեզ էլ պահպանելով ու սիրելով այդ Ամբողջության մեջ, մենք պաշտում ու սիրում ենք Արային:
     Մենք չենք կարող մեզ անջատել այդ Ամբողջությունից, հակառակ դեպքում մենք կկտրվենք հենց մեզանից և կդառնանք չարիք հենց Արարչի համար: ԵՎ ինչքան էլ աղոթենք ու ապաշխարենք, միևնույն է՝ մենք չարիք կլինենք:
      ԵՎ իրականը թողած, վերացական դատողություններով մենք երբեք չենք ճանաչի Արային: Արային մենք կարող ենք ճանաչել միայն մեր շրջապատի իրականի մեջ և նրա միջոցով:
   Մենք, որպես Աստվածամարդիկ, մեր ամբողջությունը պիտի որոնենք մեր շրջապատի իրականության մեջ՝ ծառ ու ծաղկի, հավք ու գազանի, սար ու դաշտի, ջրի, արեգի, մարդկանց ու Աստվածների մեջ: ԵՎ մեր ամբողջությունը որոնելով, մենք այդ բոլորի մեջ պիտի որոնենք մեզ, նրանց մեջ էլ գտնենք մեզ և նրանցով էլ ամբողջանանք որպես Աստվածամարդ ու ճանաչենք Արային, սիրենք Արային, միանանք Արային:
գ. ԽՈՐՀՈՒՐԴ ԾՆՈՒՄԻ
     Ծնումի Խորհուրդն է Անահիտը՝ ԱՆ /ծնում/ – ԱՀ /հզոր/՝ Ծնող Զորություն՝ Աստվածամայր:
      Արարչագործությունը՝ դա արարումի և ծնումի միասնությունն է: ԵՎ արարումը ծնումով է հաստատում իր նորոգումը:
      ԵՎ թե Հայրը արարման բացարձակություն է՝ Հ /բացարձակ/ – ԱՐ /արարում/, ապա Մայրը արարումի պահպանողն է՝ Մ /պահել/ – ԱՐ/արարում/: ԵՎ Մայրը Հոր արարումը պահպանում է ծնումով:
       Արարումը ժամանակ չի պայմանավորում. ծնումով է մայրը նորոգում հոր արարումը ժամանակի մեջ:
    Ծնունդով է սկսվում կյանքի նոր պարբերությունը. իսկ պարբերությունները անսահման անգամ կրկնվում են, և մոր մեջ ու մոր միջոցով են կրկնվում դրանք:
      Թե չկա արարում առանց ծնումի, նույնպես և չկա ծնում արարումից դուրս:
       Արարումից դուրս որևէ ծնունդ ստեղծումն է նորի, որ հնարավոր չէ: Ծնունդը հենց արարումի նորոգումն է ժամանակի մեջ: Մայրը ծնում է եղածին. չեղածին նա ինչպե՞ս կծնի:
     Թե ծնունդ չլինի, էլ ի՞նչ արարում՝ արարումը երբեք չի նորոգվի. թե արարումը չնորոգվի, նա չի պահպանվի, ուստի և արարում չի լինի երբեք:
       Թե մայր չլինի, հայրն ինչպե՞ս նորոգի արարումը իր: ԵՎ հայրը իր որդու արարումը նորոգելու համար մայր է որոնում, որի մեջ և որի միջոցով նորոգի իր որդու արարումը: ԵՎ մայրը իր մեջ սնում է, ապա ծնում ու պահպանում է հոր զավակին:
      ԵՎ Անահիտն է Մայրության Խորհուրդ: Հենց ինքը՝ Արան Մայրն է արարել Անահիտի մեջ ու հենց Մայրությամբ կերտել է նրան՝ Աշխարհի բոլոր ցավերից մի փունջ, բոլոր սերերից մի ամբողջ հյուսվածք, հուզմունքից մի բուռ, երազներից սոսկումները լոկ, տառապանքի ծով – դա է Մայրությունը: ԵՎ այդ Մայրությամբ էլ նա Մայրն է կերտել Անահիտի մեջ:
    Մայր Անահիտը՝ ծնունդի խորհուրդ, պտղաբերումի մի ամբողջ աշխարհ, գութի խնկարկում, սիրո մեղեդի, կարոտի խորան, երջանկության բույր:
       ԵՎ Անահիտը՝ ինքը տառապանք, ինքը մայրացում, Մայր Աստվածուհին ամեն երկունքի, ամեն ծնունդի, ամեն քնքշության ու նվիրումի:
     Առանց երկունքի էլ ի՞նչ մայրացում, և էլ ի՞նչ երկունք առանց ցավերի: ԵՎ այդ ցավերով Մայր Անահիտը հենց ինքն է երկնում. և ինքն էլ բոլոր մայրերի նման գարուն է ծնում. և ինքն էլ բոլոր մայրերի նման երջանկանում է իր մայրացումով:
    Ամեն մի ծնունդ գարուն է կյանքի՝ լինի տիեզերական անհունության մեջ, թե ամենափոքր մի էակի:
      Գարուն է կյանքի ամեն պարբերության ծնունդը, և ձմեռ է վախճանը նրա:
       Տարին էլ երկրի կենաց մի պարբերություն է, որը սկսվում է գարնան ծնունդով և ավարտվում է հարաբերական մահով՝ ձմեռով:
     Ծնունդով է սկսվում երկրի կենաց պարբերության գարունը. և գարունն է երկրի վրա նոր ժամանակ սահմանում:
    Գարուն է ծնում երկրի վրա Մայր Անահիտը և ձմեռվա գորշությունն է ցրում երկրի վրայից, կյանքի գույները իրարից զատում և շաղ է տալիս ամբողջ երկրով մեկ:
       Զատիկ է հյուսում Անահիտն ամենուր: ԵՎ բազմագույն է աշխարհը դառնում. ամեն մի էակ իր գույնն է ստանում. ամեն մի էակ իր բույրն է ստանում, ամեն մի էակ իր համն է ստանում:
     ԵՎ տոնախմբություն է Զատիկը գարնան. և՛ ծառ, և՛ ծաղիկ, և՛ հավք, և՛ գազան, և՛ մարդ, և՛ աստվածամարդ բոլորը մեկտեղ ժպիտ են հղում գարնան արևին և փառաբանում Մայր Անահիտին:
    ԵՎ Անահիտն է Աստվածածին Մայր. և Անահիտն է զավակներ ծնում Արայի համար՝ Անմահ Աստվածներ և մայրական ջերմությամբ սնում է նրանց:
     ԵՎ Անահիտը՝ Մայրը բոլոր Անմահ Աստվածների, աղերսեց Արային, որ իրեն պարգևի տառապալից մայրություն:
     ԵՎ Հայր Արա՜ն հենց Անահիտի մեջ արարեց երկրային հրեղեն որդուն՝ Հէգին: ԵՎ երկնեց Անահիտը, ցավով երկնեց ու հենց երկրի վրա, Աստվածների կերտած Օրոցքում՝ Արարատում, ծնեց մի չքնաղ հրեղեն որդի՝ արեգատես, լուսափայլ, առողջ և ուժեղ: ԵՎ Արա՜ն նրան Արի անվանեց:
     Բայց քանի որ երկրային աստված Արին այնքան զորա-  վոր չէր, որքան նրա Աստված եղբայրները, ուստի Աստվածամայր Անահիտը մշտապես հսկում էր նրան քնած թե արթուն, աչքը չէր կտրում նրանից և մայրական գուրգուրանքով սնում էր նրան:
      Աստվածամայր Անահիտը մշտապես հսկում է, պահպանում է նաև Արիից սերված Աստվածամարդերին:
      ԵՎ մայրացումը եղավ երկրային կյանքի խորհուրդը: ԵՎ Անահիտը հենց իր Մայրությամբ պարգևեց բոլոր մայրերին մայրացում որպես շնորհ աստվածային՝ լինել երջանիկ տառապանքի մեջ:
       ԵՎ Անահիտը՝ Մայրն Աստվածների ու Արիների. և մայրերըն Արի նման են նրան, և նա նման է բոլոր մայրերին:
       ԵՎ Անահիտը՝ Մայրը բոլոր Արի մայրերի, իր Մայրացումով մայրերի կողքին, ամեն երկունքին անձամբ հովանի, անձամբ մասնակից մոր ապրումներին, մոր երազներին:
      ԵՎ Անահիտը՝ Մայրն Աստվածների ու Արիների, շրջում է ամբողջ Արարատով մեկ, այցելում բոլոր լացող մայրերին, որբ մանուկներին, գուրգուրում նրանց, ամոքում նրանց վիշտը դառնագին և կյանք է բուրում, արև է բաշխում և աստվածային սեր սնում նրանց:
      ԵՎ Անահիտը՝ Մայրը բոլոր Տոհմի մայրերի՝ Տոհմի մայրերի մայրության պաշտպան:
      Աստվածամայր Անահիտը մերժում է ընտանիքից դուրս ամեն մի ծնունդ. ընտանիքից դուրս ամեն մի ծնունդ՝ մի որբ անտոհմիկ, ընտանիքից դուրս ամեն մայրացում՝ չարիքի ծնունդ:
      Մայրը մայրացումն է լոկ ընտանիքի մեջ՝ տոհմածինն է մայրը: ԵՎ Անահիտը միայն տոհմածին մորն է պաշտպանում՝ տոհմը ծնող, տոհմը սնող, տոհմը պահող ու զորացնող մորն է պահպանում:
        Մայր Անահիտը ամեն ծնվողին ժպիտներ ունի, ամեն հերոսին համբույրներ ունի, ամեն մեռնողին արցունքներ ունի:
    ԵՎ Անահիտը՝ Մայր Աստվածուհին, որ ամեն Արի մոր կերպարը ունի, մայրական սիրով հասնում է ամեն մեռնող հերոսի, գրկում ջերմագին, սեղմում իր կրծքին, իր արցունքներով վերքը լվանում, համբույրով կնքում աչքերը նրա և մեռնող քաջի քունը օրորում: ԵՎ Արի քաջը երանելի մայրական գրկում աչքերն է փակում և ոգիանում սփոփված ժպիտով:
       Մայր Անահիտը հենց մոր կերպարով հայտնվում է քնած անմեղ մանուկին, ճոճում է նրան քաղցր երազում, համբույրներ դրոշմում, օրոր է ասում աստղերից քաղած անուրջ երգերով, ժպտում է նրան արևից պոկած հրե ժպիտով: ԵՎ քնած մանուկը ժպտում է սիրով, ժպտում երջանիկ՝ իր մորն է ժպտում, ժպտում աշխարհին:
     Մայր Անահիտը՝ ոգու պահապան, ոգիների Մայր. – իր    գիրկն է առնում ոգիացած մանուկներին, մայրական գութով գուրգուրում նրանց, որ էլ չլացեն կարոտի ցավից. իր իսկ ջերմությամբ սնում է նրանց, որ էլ չմրսեն ձմեռվա ցրտից. մայրական սիրով սիրում է նրանց, որ թեև ոգի՝ որբություն չզգան, մայրիկ ունենան, մայրական գգվանք, որ երջանկանան լուսափայլ ոգիք ու սիրեն, սիրեն բոլոր ողջերին:
    ԵՎ Անահիտը, ոգիացած մանուկին գրկած, մոր մոտ է գալիս նրա երազում, որ մայրը տեսնի ժպտադեմ որդուն, համոզվի նրա լինելության մեջ. հավատա, որ նա շունչ չէ մահաբեր, այլ՝ անմեղ ոգի, որդին անմարմին՝ սիրո, կարոտի զգացմունքով լեցուն և… մայրը սթափվի, էլ չսարսափի ու սիրի նրան ողջ զավակի պես:

դ. ԽՈՐՀՈՒՐԴ ԾԱԳՈՒՄԻ
       Ամեն մի անուն իր խորհուրդն ունի, և ամեն խորհուրդ իր անունն ունի. և պատահական անուն չի լինում երբեք:
       ԵՎ Հայք ու Արմեն անուններն էլ, հազարամյակներից եկած, անպայման իրենց մեջ մի խորհուրդ ունեն: Ինչո՞ւ ենք մենք Արմեն ու Հայք կոչվում, և ո՞րն է դրանց խորհուրդը:
     Աստվածայինի խորհուրդ ունի ՀԷԳ կամ ՀԱՅԳ-ը՝ Հ /բացարձակ/ Էգ՝ ԱԳ /հուր/՝ բացարձակ հուր, հրեղեն, աստված: Արին Արայից սերված երկրային Հայգի անունն է, որ հենց ինքը Արա՜ն է կնքել, որպես երկրի արարող  Որակ: Ըստ այդմ, Արի նշանակում է երկրի արարող որակ՝ երկրային աստված:
      ԵՎ Հայգ Արիից ծնված սերունդները Հայք /Հայամարդ/ և Արմեն /Արի մարդիկ/ են կոչվում. երկուսն էլ Աստվածամարդ են նշանակում:
     ԵՎ նրանց Բնօրրանը Հայաստան և Արարատ է կոչվում: Հայաստան՝ ՀԱՅԳ /աստված/ – ՍՏԱՆ /վայր/՝ Աստվածավայր. Արարատ՝ ԱՐԱՐ – ԱՏ /տեղ, վայր/՝ Արարման վայր: ԵՎ հոմանիշ են Հայքն ու Արմենը. հոմանիշ են նաև Հայաստանն ու Արարատը:
     ԵՎ մարդկային բոլոր Տեսակները մեզ ճանաչում են որպես Արմեն՝ Աստվածամարդիկ. և դա հաստատում է Արիների՝ Հայերի ծագումնաբանական աստվածային խորհուրդը:
     Բնության մեջ բոլոր բնական Տեսակները կազմված են արարչական չորս տարրերի՝ Հողի, Ջրի, Օդի, Հուրի հարաբերակցությամբ:
        Այդ բնական տարրերի որակական հատկություններն են. Հող՝ պնդություն. Ջուր՝ ճկունություն, սահունություն. Օդ՝ ըզգայունություն, թափանցիկություն, շարժում. Հուր՝ ջերմություն, էներգիա:
     ԵՎ բնական Տեսակների մեջ Հողի ու Ջրի տարրերը ապահովում են նրանց նյութական որակը, իսկ Օդի և Հուրի տարրերը՝ զգացական, լիցքային որակը:
      ԵՎ բնական Տեսակների բազմազանությունը պայմանավորված է նրանց մեջ այդ չորս տարրերի բազմազան հարաբերակցությամբ:
    ԵՎ Բնության մեջ Տեսակների որակական նույնություն գոյություն չունի: Զգացական որակների տարբերությամբ Տեսակները մշտապես գտնվում են ներքևից վերև աստիճանական հաջորդականության մեջ:
       ԵՎ Բնության մեջ տարբեր Սեռերի /Հող, Բույս, Կենդանի, Մարդ…/ ընդգծումը զուտ պայմանական է, և իրականում նրանց միջև կտրուկ անջրպետ գոյություն չունի. այդ Սեռերը իրար հետ կապված են  միջանկյալ Տեսակներով:
       Չէ՞ որ Կենդանական Սեռի մեջ մտնում են՝ իր մեջ բուսական որակներ կրող ամենապարզ Տեսակի կենդանուց մինչև արդեն մարդկային որոշ որակներ ունեցող ամենաբարձր Տեսակի կենդանին:
      Նույն օրինաչափությունը գոյություն ունի նաև մարդկային Սեռի մեջ. և դա պայմանավորված է մարդկային տարբեր Տեսակների՝ Ցեղերի մեջ բնական չորս տարրերի հարաբերակցության տարբերությամբ:
     ԵՎ այն, որ Արի Հայերը ճանաչված են որպես Աստվածամարդ, հաստատում է, որ նրանց մեջ առավել գերազանցում է Հուրի տարրը, համեմատությամբ մյուս մարդկային Տեսակների՝ Ցեղերի:
      ԵՎ Հայ Արիները երկրի բոլոր՝ նաև մարդկային՝ Տեսակների մեջ ամենաբարձր զգացական որակն են:
    Բայց Հայ Արիի Աստվածամարդ լինելը հաստատում է,     որ այնուամենայնիվ, Արիները բնական ամենաբարձր զգացական որակը չեն:
        ԵՎ Արիներից վեր Աստվածները կան, որոնց մեջ բացարձակ գերիշխում են Օդի և Հուրի տարրերը, նվազագույնի հասցնելով Հողի և Ջրի տարրերը:
      ԵՎ Արիները միջանկյալ բնական Տեսակ են Աստվածնե-   րի ու մարդկանց արանքում, իրենց մեջ կրելով և՛ աստվածայինը, և՛ մարդկայինը:
       ԵՎ Արան ինքն է Արարատում արարել Հայգ Արիին, որից առաջացել է Աստվածամարդերի Տեսակը. և արարել է, որպեսզի չխախտվի օրինաչափությունը երկրի վրա, և Աստվածների ու մարդկանց միջև անջրպետ չլինի:
     ԱՐԵՎ է Արա՜ն և իր Կենսահուրն է սփռում Աշխարհում: Արա՜ն իր Արևով սնում է Աստվածներին. Աստվածները սնում են Աստվածամարդերին՝ Արիներին. Արիները սնում են մարդկանց.մարդիկ սնում են կենդանիներին և այդպես շարունակ:
      ԵՎ Արարատն է Բնակը Արի Տեսակի: Հենց Արարատում են արարվել Արիք: ԵՎ ապա հենց Արարատից, Արի տոհմերից, գաղթական խմբեր տարածվել են երկրի վրա:
      ԵՎ այդ ազգակից տոհմերը Արի բազմաթիվ Արի ազգեր են կազմել և հենց հայրական օջախի կողքին իրենց ազգային տներն են շինել:
    ԵՎ այդ բազմաթիվ ազգերը Արի՝ նույն ծառի ճյուղեր, ազգակից միմյանց, հենց նույն արմատից սնունդ են ստանում, հայրական օջախից կրակ են ստանում:
    ԵՎ ազգերն Արի ճյուղերն են Արի Ցեղածառի, որն իր Արմատով հենց Արարատի կրծքում է կանգնած: ԵՎ Արարատում Արմատը Ցեղիս՝ Արի տոհմերի ամբողջություն է դա, որից ածանցվել են բազմաթիվ ազգեր:
     ԵՎ Արարատում Արմատը Ցեղիս կոչվում է Արմեն՝ Հայ  Արմեն կոչվում. այդպես է կոչվում Ցեղի անունով:
       ԵՎ Հայը՝ Արմենը, ազգ չէ պարզապես, ածանցում չէ նա՝ նա Ցեղն է Արի, Արմատն է Ցեղի, և հենց նրանից են ազգերն ածանցվել:
     Հայը ընդհանրական որակն է Ցեղի. Արի որակի խտա-    ցումն է նա՝ նա Ցեղի լեզուն իր մեջ է պահում. հավատքը Ցեղի իր մեջ է սնում. իր մեջ է կրում բարքերը Ցեղի. իր մեջ է երկնում ստեղծումը Ցեղի և հենց իր մեջ էլ Արային է զգում ու Արի ազգերին կապում նրա հետ:
      ԵՎ ազգերն Արի առողջ են այնքան, քանի Արարատում իրենց Արմատն են զգում և սնվում են իրենց Արմատից:
        Արարչածին է Արին, և Հողածին է  Տիտանը, քանզի Հողի տարրն է նրա մեջ գերազանցում:
       ԵՎ Արիների ու Տիտանների արանքում բազմաթիվ մարդկային Տեսակներ՝ Ցեղեր կան:
      ԵՎ թե Արի Հայը երկրի որակն է արարող, ապա Չարի է Տիտանը՝ չարարող Տեսակ, բայց հույժ անհրաժեշտ մարդկության համար և անհրաժեշտ է որպես մոռացության որակ:
      Չէ՞ որ մարդու ուղեղի մեջ կան արարող բջիջներ, բայց կան նաև չարարող՝ մոռացումի բջիջներ: Եթե մարդ իր ամեն լսած, ամեն տեսած և ուսանած, ամեն մի միտք անվերջ հիշի, ի՞նչ կլինի՝ մարդը, անշուշտ, կխենթանա: Առողջ մտքի և արարումի համար անհրաժեշտ է, որ մարդ շատ բաներ նաև մոռանա: ԵՎ այդ մոռացումն իրագործում են չարի բջիջները:
     Եթե չլիներ ավերող Չարին, և միայն Արին ստեղծեր ու ստեղծեր՝ ո՞ւր կհասներ նա. նա կհագենար, նա կլճանար ու էլ չէր զգա ստեղծելու պահանջ, և արարող Արին Չարի կդառնար:
     Արին ու Չարին թե գոյություն ունեն համատեղ, ուրեմն երկուսն էլ անհրաժեշտ են. բայց անհրաժեշտ են համաչափի մեջ:
     Թե Չարին չափից ավել զորանա, և Արին թուլանա չա-   փից ավելի՝ Չարին ահավոր ավեր կգործի. նա այնուհետև ոչ թե կքանդի, այլ կկործանի, և մարդկությունը կհիվանդանա՝ նա կկորցնի իր հիշողությունը:
     Հայգ է Արին՝ բացարձակ Հուր և Տիեզերական Հուրից է սնում իր ներքին կենսահուրը. Հող է Տիտանը և Հողից է սնում իր ներքին կենսահողը:
        Վաղուց Տիեզերական Ձմեռն է իշխում, և պակասել է Հուրը երկրի վրա. նվազել է Արիների ներքին կենսահուրի սնունդը, և Արիները տկարացել են:
       Տիեզերական Ձմռանը Տիտաններն են զորավոր, քանզի նրանց ներքին կենսահողը մշտապես իր բնական սնունդն է ստանում:
     ԵՎ վաղուց արդեն սրվել է հակասությունը թուլացող Արիների և զորացող Տիտանների միջև. և վաղուց արդեն Տիտանները վտանգ են սպառնում արարումին ու Արիներին:
      Բայց և այնպես, թեև զորացած, Չարի Տիտանները Արի-ներին միայն արյաց  արյունով  կհաղթեն:
      ԵՎ Չարի Տիտանների հետ ամեն ուխտ կարելի է կնքել, բայց չի կարելի արյան ուխտ կնքել: Արյան ուխտը Տիտանների միակ հաղթական զենքն է Արիների դեմ:
      ԵՎ հենց այդ արյան ուխտին որպես հետևանք, վաղուց արդեն Տիտանները երկրային աստվածներից սերմ գողանալով, աստծո որդիներ են ծնում՝ հրեշավոր էակներ, որոնք ո՛չ Աստվածամարդ են, ո՛չ Տիտան:
       Ամենակատարյալը Տիտանների մեջ և ամենաանկատարը Աստվածամարդերի մեջ, այդ աստծո որդիները ատում են կատարյալ Աստվածամարդերին և արիական զորությամբ ու տիտանյան չարությամբ դուրս են գալիս իրենց Աստվածամարդ հայրերի Ցեղի դեմ՝ ավերելու, կործանելու, ստրկացնելու:
        ԵՎ Արիները պարտվել են, իսկ անկատար Արիներ որպես կատարյալ Տիտան վաղուց բազմել են Արարատի գահի վրա:
     ԵՎ Արիները վաղուց արդեն ստրուկ են դարձել Չարիի զորությանը. ուրացել են իրենց ծագումը. ուրացել են իրենց կենսաձևը և վաղուց արդեն ապրում են Հողածին Տիտանների կենսաձևով՝ Արարչածին Արին ապրում է որպես Հողածին Տիտան:
     ԵՎ վիշտն ու հյուծող աղետները վաղուց ուղեկցում են Արիներին. վերացավ Արիների զորությունը, վերացավ սերը, արարումը. զավակները պատիվ չեն տալիս ծնողներին. ընկերը հավատարիմ չէ ընկերոջը. սեր չկա եղբայրների մեջ. կինը դուրս է եկել իրենից և կյանքն է դավում:
     ԵՎ Արիները իրենց ձեռքով ավերում են իրենց քաղաքները, քանդում են իրենց տներն ու տաճարները, պղծում են իրենց նախնիների հիշատակը:
    ԵՎ Արին գազազած ինքն իրեն է կրծում, ինքն իրեն է պղծում, ինքն իրեն դավում, իր արիությունն է հալածում իր մեջ և Արի եղբոր արյունով սնում Չարի Աստծո ստամոքսը անհագ:
      ԵՎ վաղուց արդեն Արիները իրենք չեն սնում իրենց ներքին կենսահուրը և վաղուց արդեն կենսահուրով չեն սնում մարդկությանը. և մարդկությունը վաղուց արդեն հիվանդացել է:
     ԵՎ վաղուց արդեն իրենք իրենցից որբացած, Արիները որոնում են իրենց. որոնում են ամենուր, ամենքի մեջ, բայց ոչ՝ իրենց մեջ:
     Արին միայն իր արյան մեջ պիտի որոնի իրեն, Արի արյունով ճանաչի Արիին և արյունով միանա նրան:
      Արի արյունը ավելի զորավոր է, քան ցանկացած կրոն. և ոչ մի օտարածին կրոն չի կարող հաղթել Արիին, եթե արյունը մաքուր է:
     ԵՎ ամեն մի Արի ինքն իր մեջ պիտի գտնի՝ օտար Աստվա՞ծն է զորավոր, թե՞ իր Արի արյունը:
     Տիեզերական Ձմեռ է այսօր, և սառել են Արիների մարմիններն ու հոգիները: Բայց Ձմեռից հետո գալու է Գարուն.  Տիեզերական Հուրի բռնկում է լինելու երկրի վրա՝ ծնվելու է Վահագնը:
       Գարնանամուտ է այսօր, և Գարնան շունչը արդեն զգալի է մեր երկրի վրա՝ Տիեզերական Հուրի ավելացումով:
      ԵՎ Արիներն այսօր Տիեզերական Հուրից սնվելու ավելի մեծ հնարվորություն ունեն, քան նրանց հայրերն ու պապերը:
       ԵՎ նրանք, ում Արի արյունն ավելի զորավոր է, քան օտ-  ար Աստվածը, իրենց արյան կանչով փարվում են իրենց հրեղեն ծագումին և Տիեզերական Հուրից սնունդ են առնում:  Նրանք զորացնում են իրենց ներքին կենսահուրը, որ Տիեզերական Հուրի բռնկումին դիմանան և դիմավորեն Վահագնին:
      Իսկ նրանք, ում մեջ օտար Աստվածն առավել զորավոր է, քան Արի արյունը, չեն զգում իրենց հրեղեն ծագումը, չեն դիմանում Հուրի զորությանը և գերադասում են մնալ խավարի ու երանելի տկարության մեջ:
    Վահագնը ծնվելու է պահպանելու աստվածամարդերի Տեսակը և արարումը երկրի վրա: ԵՎ Մեծ Ջրհեղեղով երկրի վրայից պղծությունն է լվալու նա:
        Միայն զորավորները կդիմանան Տիեզերական Հուրի բռնկումին. միայն զորավորները կդիմավորեն Վահագնին. միայն զորավորներին կհովանավորի Վահագնը, և միայն զորավորները կվերապրեն Ջրհեղեղը, քանզի միայն զորավորներից աստվածներ կծնվեն:
    Իսկ տկարները չեն դիմանա Տիեզերական Հուրի բռնկումին. նրանք չեն դիմավորի Վահագնին. նրանց չի հովանավորի Վահագնը, և նրանք կկործանվեն, քանզի Արայի կամքով Վահագնը կոչված է պահպանելու աստվածամարդերի Տեսակը, իսկ տկարներից աստվածներ չեն ծնվի: ԵՎ տկարների ո՛չ կյանքն է պետք Արային, ո՛չ էլ՝ մահը:
(շարունակելի)

Մանուի օրենքները
I գլուխ
 1-50 շլոկներ և մեկնություններ,
գումարած թարգմանչի «էքսկուրսները»

Գլուխ 1

Անչափելի շողքով ու փայլով օժտված մեծ
       Բրահմոյին խոր խոնարհվելով,
Կշարադրեմ տարբեր օրենքներ, որոնք Մանուն1
       է հեղինակել:
Մանուին2, որ նստած էր ինքնախորասույզ
       միայնության մեջ,
Մոտեցան գերմեծ իմաստուններն3ու խոնարհ
       հարգանքով ասացին նրան.
«Ով աստվածային, բարեհաճիր ճիշտ ու
       հարկավոր կարգով մեզ ներկայացնել այն  օրենքները,4
Որ վերաբերում են չորսը դասերին, նաև այն
       շերտին, որ բաղկացած է խառնածիններից5:
Որովհետև դու, ով մեծ Տիրակալ, մեկն ես, որ
գիտես անիմանալի, անտեսանելի,
Անհասանելի Մեծ Ինքնագոյին նվիրված բոլոր,
       բոլոր ծեսերի, կարգագրերի6 իմաստն իսկական»:
Իսկ նա, որ տիրում է անչափելի հզորությանը,
մե˜ծ հոգու տերը, լսելով հարցը,
Հարկավոր կարգով հարգանք մատուցեց բոլոր
       այն երեք իմաստուններին և պատասխանեց.
       «Թող լինի լսված.
Անիմանալի, չորոշակված, բանականությանը
       անհասանելի, անճանաչելի
Աշխարհն այս ամբողջ սուզված էր կարծես ինչ որ
       երազում և մութ էր շուրջը7:
ՈՒ աստվածային Ինքնագոն այնժամ, անտեսանելին, որ
       արարում էր հինգ մեծ տարրերը8 և ուրիշները,
Դարձավ տեսանելի, ցույց տվեց ներուժ, հայտնվեց
       մեծն ու ցրեց խավարը:
Նա, որ հասկանում են միայն մտքով, անշոշափելին,
անտեսանելին, հավերժականը,
Նրան, որ իր մեջ է ամփոփում բոլոր, բյուր էակներին9,
       այդ զարմանալին հայտնվեց ինքը իր հոժար կամքով:
Եվ նպատակն էր իր մարմնից կերտել տարբեր էակներ,
Նա10 արարեց ջրերն ու նրանց մեջ թողեց
       իր իսկ սերմերը:
Ոսկե ձու դարձավ ինքն ու իր փայլով հավասարվում
       էր արեգակին.
Ինքն իր մեջ ծնվեց որպես Բրահմա11, նախածնողը
       ամբողջ աշխարհի:
Ջրերին նարա են անվանում այստեղ, քանզի
       ջրերին ծնել է Նարան12
 Նրա առաջին տեղը՝ ջրերն են, դրա համար էլ Նարայանա13
       են անվանել նրան:
Անտեսանելի ու հավերժական նախապատճառից,14
       որ արարում է իրականը և անիրականը,
Փուռուշայի ոգին է ի հայտ եկել, ինչը Բրահմո
       անունն է կրում ու փառավորվում ամբողջ աշխարհով:
Նա, աստվածայինն ապրելով այնտեղ, ոսկե ձվի
       մեջ մի ամբողջ տարի,15
Իր մտքի ուժով բաժանեց այդ ձուն ճիշտ երկու կեսի
Եվ այդ կեսերից նա կերտեց երկինքն ու այս երկիրը,
       Իսկ նրանց միջև եթերն ստեղծեց և ապա ութը
       ծագերն աշխարհի,16
       հետո ջրերի տեղն հավերժական17:
Բանականությունը, որ ձևավորում էր իրականը
       և անիրականը իր միջից հանեց
Եվ սրանից էլ մեծը ստեղծեց գիտակցությունը,
       որ ընդունակ էր ինքնագիտակցել և գերիշխող էր:
Բացի սրանից և Գերմեծ Ոգին18 կերտեց հզորը
       ու նաև բոլոր արարվածներին, որ ունեն
       երեք հատկանիշները19
ՈՒ հետո նաև հինգ օրգանները20 զգացմունքների,
       որ ընկալում են առարկաները այս աշխարհի:
Ահա այս վեցի21 մանր մասերը, որոնք ունեին
արտակարգ ներուժ, ի մի բերելով
Եվ գումարելով մասնիկները իր, բոլոր էակներին
       արարեց Մեծը:
Քանի որ վեց տեսակ մանր մասերը իր իսկ կերպարից
       մտնում են կերտած էակների մեջ,
Նրա կերպարին իմաստունները մարմին կոչեցին:
Նա մեծ տարրերն է ամփոփում իր մեջ, իրենց
       դերով ու նշանակությամբ,
Բանականությունը, նաև սրանց հետ իր մեջ առնված
       մանր տարրերը, բոլոր էակների արարողն է նա
       հավերժության մեջ:
Մարմինը կազմող մանր մասերի յոթ հզորագույն
       սկզբունքներից23 էլ
Առաջանում է այս աշխարհը, որ հաստատուն է
       իր երթևեկում:
Նրանցից, սակայն, յուրաքանչյուրը, որ հաջորդում է
       մեկը՝ մյուսին, իր մեջ առնում է
       իր իսկ նախորդի հատկանիշներն
ՈՒ լինում է այսպես, կախված այն բանից, թե որ
       տեղում է, այդքան հատկանիշ էլ ունենում է նա24:
Բոլորի համար և յուրաքանչյուրին առանձնահատուկ,
       նախասկզբում նա է սահմանել
Անուններն իրենց և գործունեության տեսակն
       ու հատուկ դրվածքը իրենց՝ համաձայն
       Վեդաների սրբազան խոսքի:
Նա, Տիրակալը, աստվածներ կերտեց գործունյա,
       հզոր և շնչավորված,
Անշոշափելի սադեհյաներ մի խումբ, ապա
       ստեղծեց զոհաբերությունը հավերժական:
Կրակից, քամուց և արեգակից դուրս բերեց մեծը
       եռափեղկ Վեդան՝
Ռիգ, Յաջուր, Սամա, հանուն հայթայթման
       ձեռքբերումների՝ զոհաբերության սրբազան գործում:
Նա ժամանակը կերտեց և դրա բաժանումները,
       մոլորակներն ու աստղերը կերտեց
ՈՒ հետո գետերն, օվկիանոսները, սարերն
       ստեղծեց, դաշտավայրերը, անհարթ տեղերը,
Ճգնավորությունն ստեղծեց մեծը և ապա
       խոսքը ու վայելքները, ցանկությունները, նաև զայրույթը
Եվ ցանկանալով կերտել կենդանի, շնչող էակներ,
       Նա, գերհզորը, ստեղծեց ամբողջ այս արարվածքը:
Գործունեությունը տարբերակելու համար բաժանեց
       օրինականը ապօրինիից27
Եվ իրենով իսկ կերտած կենդանի այդ էակներին
       դրեց երկակի վիճակների մեջ. վայելք-տառապանք:
Նրանց մրջոցով, որոնք հիշվել են որպես փոփոխվող
       մանր մասնիկներ, ստեղծվել են բոլոր հինգ տարրերը ու
       այդ բոլորը հարկավոր կարգով:
Եվ ինչ գործունեություն էլ նախանշել է Մեծ
       Տիրակալը ամեն էակի,
Նա միայն դա էլ իրագործում է, վերածնվելով
       նորից ու նորից:28
Ինչ հատկանիշ էլ որ հաստատել է յուրաքանչյուրին
       արարման պահին, չարագործություն 
       թե բարեգործություն,
Լինի փափկություն թե դաժանություն, օրինական
       թե ապօրինություն, ճշմարտություն լինի
       և կամ լինի սուտ, դրանք անցել են այդ էակի մեջ:
Ինչպես որ տարվա փոփոխումներում յուրաքանչյուրը
       ձեռք է բերում տարբեր նշաններ,
Այդպես էակները, օժտված մարմնով, իրենց
       գործունեության մեջ են միշտ լինում:
Ի բարգավաճում բյուր աշխարհների, նա
       իր շուրթերից, ապա թևերից, հետո 
       կոնքերից, ոտնաթաթերից
Ըստ կարգի կերտեց Բրահմաններին, կշատրիներին,
       վայշյաներին ապա և շուդրաներին:
Բաժանելով մարմինն իր երկու մասի, որոնցից
       մեկը այր մյուսը՝ կին,
Մեծ Տիրակալը այդ կնոջից Վիրաջն29 արարեց,
Բայց գիտե՞ք արդյոք, արժանավորներ
       կրկնածիններից, որ ինձ,
ՈՒմ ստեղծել է այր Վիրաջը, կատարելով իր
       ապաշխարհումը, արարչագործն է ամբողջ աշխարհի:
Եվ ես, ցանկալով էակներ կերտել, իրագործել եմ
       ճգնավորական շատ դժվար սխրանք
ՈՒ ստեղծել եմ նախ էակների տիրակալներին,
       տասը մեծագուն իմաստուններին.
Դրանք են՝ Մարիչին, Ատրին, Անգիրասը,
       Պուլաստյան, Պուլահուն,
Կրատուն, Պրաչետասան, Վասիշտհան,
       Նարադան, Բհրիգուն:
Նրանք ստեղծեցին յոթը այլ Մանու՝ առլըցուն
       փայլով և աստվածներին իրենց տեղերով,30
ՈՒ նաև հզոր Իմաստուններին, որ տիրում
       էին գերմեծ ներուժի,
Յակաշներին,31 ապա և ռակշասներին,
       գանդըհարվաներին, պիշաչիներին,
Ապսարներին ապա և սաուրներին, նագերին
       հետո նաև օձերին, սուպարնաներին ու
       նախնիներին տարբեր խմբերի,
Որոտ-կայծակներին՝ ամպերն իրենց հետ, կիսատ
       ու լրիվ ծիածաններին,
Երկնային աղմուկն ու մետեորներին, կոմետաներին
       ու երկնային տարբեր լուսատուներին,
Կիննարներին32, ապա և կապիկներին, բազում
       ձկներին ու թռչուններին տարբեր տեսակի,
Ընտանի բոլոր ու վայրի բոլոր կենդանիներին,
       մարդկանց, գիշակեր կենդանիներին, նրանց,
       որ երկշարք ատամներով են,
Ապա որդերին ու միջատներին, ցեցերին, ապա
       և ոջիլներին, ճանճերին հետո և մոծակներին,
Բոլոր խայթողներին ու կծողներին և անշարժներին
       տարբեր տեսակի:
Այսպիսով ամբողջը, շարժվողները ու անշարժները,
       կերտեցին նրանք իրենց մեծ հոգով,
Ճգնավորության միջոցով, սակայն իմ հրահանգով,
       համապատասխան իրենց կարմայի:
Կենդանի էակներից յուրաքանչյուրին, ինչ
       գործունեություն որ հաստատ է այստեղ,33
Դրանց իսկականը կներկայացնեմ ձեզ, հտո
       նաև այդ ծնունդների եղանակները:
Ընտանի ու վայրի կենդանիները գիշակիրները
       զույգ ատամնաշարով,
Ռակշասները և պիշաչիները, մարդիկ՝ համարվում
       են կենդանածիններ:
Ձվից ծնվածներն են՝ թռչուններն, օձերը, կոկորդիլոսները,
       ձկներն ու կրիաները,
Փայտամլակներն ու սրանց նմանակները, սրանք
       ծնվում են ինչպես ցամաքում այնպես էլ ջրում:
Տապից ծնվածներն են՝ բոլոր խայթողները
       ու կծողները, ոջիլները, ճանճերը, փայտոջիլները
ՈՒ նաև սրանց նմանակները, որոնց ծնունդը քրտինքից է:
Բոլոր բույսերը, որոնք բազմանում են սերմի
       միջոցով կամ էլ ցողունի, աճում են շիվից:
Միամյա բույսերը, նրանք, որ բերում են շատ-շատ
       ծաղիկներ ու պտուղ են տալիս, հասուն
       պտղից ետ մեռնում են դրանք.
Իսկ նրանք, որոնք պտուղ են տալիս, սակայն
       չեն ծաղկում, դրանց վանասպատի անունն են տվել,
Բայց ծաղկողին ու պտուղ-տվողին, որոնք շատ-շատ են,
       կոչում են վրիշկա:
Թփուտային հարուստ բուսականությունն ու
       մացառները, սրանց հետ խոտերը տարբեր տեսակի,
Վերև մագլցող ու նաև հողի վրա սողացող
       բույսերը ամեն, բազմանում են սերմով, նաև ցողունով:
Պարուրվածները մութ ու խավարով34, որ ունեն
       բազում ու բյուր տեսակներ, 
       սա էլ կարմայի հետևանքով է.
Նրանք օժտված են ինքնազգացմամբ և առլցուն
       են վայելքներով ու տառապանքներով:
Բրահմոյից սկսած ու վերջացրած բազում բույսերով,
       հիշված վիճակները այսպիսին են ահա,
Միշտ սարսափելի, շարունակաբար շարժման
       մեջ եղող շրջապտույտները հոգիների:
                                                          
1. Այս բանաստեղծությունը հանդիպում է ոչ բոլոր հրատարակություններում:
2. Մանուն – ավանդություններում խոսվում է շատ Մանուների մասին: Առաջինը նրանից սերվել է Բրահմոյից և հանդիսանում է ապրող էակների նախահայրը: Նրան է վերագրվում այս դհարմաշաստրան: (Ծ.թ. Դհարմաշատրա-մարդու բարեկիրթ վարվելակերպի հիմնական օրենսդրություն):
3. Իմաստուններն – Րիշի-իմաստուն երգիչներ և սրտեր. նըրանց են վերագրվում Վեդաների տեքստերը: Ավանդություններում հանդիպում են շատ րիշիների անուններ, որոնց էպիտետներն են՝ մեծագույն, բրահմանական, աստվածային:
4. Ավելի ուշ րիշի էին կոչում նրանց, ովքեր փառավոր կերպով գիտեին Վեդաները և հայտնի էին իրենց ճգնավորական կյանքով:
5. Օրենքները – դհարմա-մարդու բարեկիրթ վարվելակերպի կանոն, որ համապատասխանում է հասարակության մեջ նըրա ունեցած կաստայական պատկանելությանը, դիրքին:
Խառնածիններից – այս տերմինը թարգմանվում և հասկացվում է տարբեր ձևերով. այստեղ պահպանված է նրա հիմնական նշանակությունը:
6. Կարգագրերի-մեկնաբաններից շատերը համարում են, որ նկատի են առնվում Վեդաները: Վեդա՝ (բառացիորեն՝ գիտելիք) – հնդկական կրոնականության՝ հին բրահմանիզմի և ժամանակակից ինդուիզմի սրբազան գրվածքները: Վեդան համարվում է Բրահմոյի հայտնագործությունը, որ ասվում է իմաստուն երգիչնմերի շրթունքներով: Վեդան բաղկացած է չորս մասերից. Ռիգվեդա, Յաջուրվեդա, Սամավեդա և Աթհարավավեդա: Սրանցից յուրաքանչյուրը բաղկացած է սամհիթիներից-չափածո տեքստերի հավաքածու (մանթրաներ) մեկ կամ մի քանի բրահմաններ՝ որպես ծիսական մեկնաբաններ, Արանյակներից՝ աստվածային խոսքի ժողովածու տեքսերից, որոնց միահյուսվում են ՈՒպանիշադները՝ փիլիսոփայական տրակտատները: Աթհարվավեդան հավանաբար ավելի ուշ է անցել շրուտիների մեջ և ուրիշների նման հաճախակի չի օգտագործվել ու չի դարձել հեղինակություն ինչպես մյուս Վեդաները: Մանուի մոտ այն հիշվում է միայն մի անգամ (XI,33):
7. Մութ էր շուրջը – Այն փաստը, որ Մանուն, ում խնդրել են շարադրել դհարման,նախ պատմում է արարման մասին, բացատրում են այն ենթադրությամբ, որ նկատի է առնված այդ գործի կարևորագույն նպատակը և դրա ուսումնասիրության անհրաժեշտությունը. գոյություն ունի վարկածն այն մասին, որ արարման մասին պատմությունը, (1. 5-13), դհարմայի մասն է կազմում և դրա համար էլ շաստրայում նրա ներկայությունը արդարացված է:
8. Չորս մեծ տարրերը – եթերը, օդը, կրակը, ջուրը և հողը (երկիրը) (տես՝ 1. 75-78):
9. …Որ իր մեջ է ամփոփում ապրող բյուր էակներին – սա նշանակում է այն, որ նա մտադրություն ուներ կամ ստեղծել բոլոր էակներին, կամ այն, որ բոլոր կերպարները նրա տեսանելի կերպարներն են:
10. Նա – մեկնաբանների մի խմբի կարծիքով Բրահմոն, մյուսի՝ Բարձրագույն Ոգու:
11. Բրահմա – բառի միջին և արական սեռերը տարբերվում են շեշտադրությամբ. առաջինը՝ համաշխարհային Ոգի  (կամ՝ Բարձրագույն Ոգի), որ գտնվում է բացարձակ անդորրի մեջ, հավերժական է և անհատկանիշ ու անփոփոխ էություն է, որից ելնում և նույն տեղն էլ վերադառնում են բոլորը, ով և խոնարհման օբյեկտ է, սակայն վերացարկված մտածողության օբյեկտ. այս մտածողության միջոցով հավատացյալը ձգտում է մերվել նրա հետ: Անցնելով ակտիվ վիճակի, նա դառնում է մարմնավորված արարիչ-(արական իմաստով) նա արարում է աշխարհը. այս վիճակում նա պաշտվում է որպես աստված: Այս երկու տարբերակները մենք զանազանում ենք. առաջինը՝ բրահմա, երկրորդը՝ մեծատառով՝ Բրահմա:
12. Նարա – Բարձրագույն Ոգու անվանումներից մեկը: (Ծ. թ. կասկածե՞լ է պետք արդյոք, որ Նար և Նարինե անձնանունները մեզանում նույն ակունքից են գալիս: Մանավանդ որ Բարձրագույն Ոգու մեկ այլ անունը՝ Փուռուշա, ստուգաբանվել կարող է՝ փուռ-ջերմություն (հացի փուռ)+ու+շա՝ լույս, շող նույնը և սրա մի հատվածը՝ Պրակրիտի. Պրակ-հատված (պարբերականը լույս է տեսնում պրակներով+րիտի-տիեզերք կամ տիկին. հավանաբար՝ տիկին, որովհետև իգական սկզբունքով է և խորհրդանշում է բնությունը ամբողջությամբ):
13. Նարայանա – վիշնուիզմում այս անունով են կոչում և Վիշնուին (աստվածների աստված):
14. Նախապատճառից – գրեթե բոլոր մեկնաբանները համարում են, որ դա Բարձրագույն Ոգին է:
Իրականը և անիրականը – բացատրություններում մեկնաբանների կարծիքները տարբեր են. նրանցից շատերը համարում են, թե իրականը դա հզորագույնն է՝ որ ճանաչվում են Վեդաների ու Վեդանտայի միջոցով. անիրականը, որը հզոր չէ, կարող է ճանաչվել զգացմունքներով:
15. Տարի – ոմանք համարում են, որ դա «Բրահմոյի տարին է» (տես՝ 1. 46-ի մեկնությունը), ուրիշները՝ որ դա սովորական մարդկային տարին է:
16. …Եվ ապա ութը ծագերն աշխարհի – դրանք են չորս հիմնական և չորս միջանկյալ կողմերը. հարավ-հարավարևելք, հյուսիս-հյուսիսարևմուտք և այլն:
17. …Հետո ջրերի տեղն հավերժական-օվկիանոսը:
18. Գերմեծ Ոգին – «Մանուի օրենքների» առաջին մեկնաբանների հայտնվելու ժամանակներում այս տերմինի իմաստը արդեն կորել էր:
19. Երեք հատկանիշները – նկատի ունի 1. բարեկրթություն՝ (սաթթվա), 2.կիրք՝ (ռաջաս), 3. խավար՝ (թամաս)(տես XII.24)
20. …Հինգ օրգանները – լսողությունը, շոշափելիքը, տեսողությունը, հոտառությունը և համը:
21. Ահա այս վեցի – սա կամ հինգ մեծ տարրերն են՝ եթեր, օդ, կրակ, ջուր, հող ու վեցերորդը՝ բանականություն, կամ էլ՝ հինգ զգայարանները և բանականությունը:
22.Մեծ տարրերը – (1.6) – սրանք մարմնի բաղկացուցիչ մասերն են, որոնք մարմնի մահվան հետ մեռնում են. մանր տարրերը կամ մասնիկները որոնցից կազմված է բանականությունը՝ մնում է:
23. Յոթ հզորագույն սկզբունքները – վեցը հիշված են 1. 16-ում և յոթերորդը՝ գիտակցությունը: Փուռուշա բառը՝ (սկզբունք, բառացի՝ տղամարդ կամ Ոգի) այստեղ օգտագործվում է փոխաբերական իմաստով:
24. Այս բանաստեղծությունը արտացոլում է այն պատկերացումը, որ առաջին տարրը՝ եթերը, ունի միայն մի հատկանիշ՝ ձայնը, օդը ունի ձայնի և շոշափելիքի հատկանիշները, կրակը ունի ձայնի, շոշափելիքի և գույնի հատկանիշները, կրակը ունի ձայնի, շոշափելիքի, գույնի ու համի հատկանիշները, հողը, բացի այս չորս հատկանիշներից ունի նաև հոտի հատկանիշը:
25. Սադհյաներ – երկրորդական աստվածությունների խումբ. խրանց նշանակությունը ամբողջապես հայտնի չէ: Ասվում է, որ դրանք 12-ն են, կամ՝17-ը:
26. …Հանուն հայթայթման ձեռքբերումների – շարադրանքը այստեղ գնում է Վեդաների առաջացման հայեցակետի ուղղությամբ, որ տարբերվում է մյուսներից և համաձայն որի Վեդան հավերժական է և ելնում է Բրահմոյի շուրթերից, յուրաքանչյուր նոր աշխարհարարման ժամանակ:
27. Ապօրինիից – հատկանիշ, որ հակասում է դհարմային:
28. Վերածնվելով նորից ու նորից – այսինքն հոգու յուրաքանչյուր վերածնունդը նոր մարմնի մեջ կյանքի նոր վիճակներում: Համաձայն հին հնդկաստանում լայն տարածում գտած այն մտածելակերպին, որ օրգանական աշխարհը և աստվածությունները կապված են հոգու վերածնունդների միակ հոսանքին: Մահից հետո, որը գիտակցվում է միայն որպես մարմնի մահացում, հոգին անցնում է մի ուրիշ մարմին. Մարդու՝ ավելի ցածր կամ ավելի բարձր հասարակական դիրքում, կենդանու, միջատի, բույսի, կամ նույնիսկ երկնաբնակի: Անցումը կատարվում է համաձայն գործունեության: Հոգու վերածնունդների մասին ուսմունքին և կարմայի ուսմունքին (դոկտրինային) է նվիրված XII գլուխը:
29. Վիրաջն ստեղծեց – Բրահմոյից ծնված առաջին էակը, որ մարմնավորում է կենդանի բնության հայտնությունը: Հնարավոր է՝ այրականության մարմնավորման սկզբնավորումը:
Այս բանաստեղծությունից նորից սկսվում է արարման մասին պատմությունը, որ հիմնավորված է այլ տրադիցիայով:
30. Եվ աստվածներին իրենց տեղերով – երկնքի տարբեր մարզերը (Բրահմոյի աշխարհ, Ինդրայի աշխարհ և այլն):
31. Յակշաներին – երկնաբնակների այն դասը, որը հարստության աստծո ծառան է:
Ռակշասներ – անտառներում ապրող դևեր, որոնք մարդակերներ են և առհասարակ վնաս են բերում մարդկանց:
Պիշաչիներ – չար ոգիներ, առավելևս վնասարար, քան ռակշասները:
Գանդհարվաներ – երկնաբնակների դաս, որ ծառայում է աստվածներին. հնդիկների պատկերացմամբ, նրանք աստվածների համար սրբազան բույսից՝ սոմայից, հյութ են պատրաստում, երաժշտությամբ ու երգով վայելք պարգևում աստվածներին:
Ապսատներ – Ինդրայի աշխարհ աստվածային աղախինները:
Ասուրներ  – հնագույն աստվածություն, դև եղբայրներ, ավելի ուշ դարձան աստվածների թշնամիները:
Նագեր  – կիսով չափ մարդ՝ մյուսով օձ. դիցական ժողովուրդ, ինչպես նաև օձերը, հատկապես՝ կոբրաները:
Սուպարնաներ – դիցական թռչուններ:
Նախնիներին տարբեր խմբերի – այս մասին տես III. 194-199.
32. Կիննարներին – դիցական էակներ, որոնք ունեն մարդկային մարմին և ձիու գլուխ:
33. …Հաստատ է այստեղ – տվյալ դեպքում և հետագայում ի նկատի ունի «այս աշխարհում»:
34. Պարուրվածները մութ ու խավարով – տեսակների մասին տես XII. 42-44:

թարգմանությունը՝ Ռոբերտ Մանուկյանի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
     Մենք բազմիցս տեղեկացրել ենք, որ Հայաստանը վա-   ղուց գտնվում է ջհուդա-մասոնական համակարգված ճնշման տակ: Այսօր, մասոնական օթյակներն անսպասելիորեն հանդիպելով լուրջ դիմադրության, հատկապես հայ ազգայնականության կողմից, փորձում են ամեն կերպ սողոսկել ամենուր՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ոչնչացնելու համար:
    Հայ ազգայնական քաղաքական դաշտում փորձում են   Հայ Ազգայնական Ճակատի (ՀԱՃ) վարկաբեկմամբ հարվածել Հայաստանի ազգայնական ուժերին: Ուստի ՀԱՃ-ի Խորհուրդը (հաշվի առնելով այս արտակարգ իրավիճակը) որոշել և ՀԱՃ-ից հեռացրել է Ռուբեն Գևորգյանցին (ցածր աստիճանի մասոն, չվերագրանցված Հայաստանի ազգայնական կուսակցության ղեկավար), Գոռ Թամազյանին («Մեկ ազգ» կուսակցության նախագահ, որի կառույցն արդեն բացեիբաց ծառայում է մասոնության շահերին) և Էդվարդ Էնֆիաջյանին (նախկինում եղել է ՀՀ որոշ ծառայությունների (ինչպես Խթը գործակալը) անդամ): ՀԱՃ-ը որոշել է նաև մասնակիորեն վերսկսել իր գործունեությունը՝ հայ մասոնական ճակատի գործունեությանը հակադրվելու համար:
    Հայ Ազգայնական Ճակատը հայտնում է, որ այս «ազ-   գայնական» խժդժությունները հրահրում են «Արդարություն» դաշինքի մասոնական որոշակի շրջանակներ, որոնք ՀԺԿ, ԱԺՄ և այլ կուսակցություններում ունեն լուրջ դերակատարություն:
      Հայ Ազգայնական Ճակատը հայտնում է նաև, որ մասոնական շրջանակներն են մեզ պարտադրում մարդկանց համարակալման գործընթացը (սոցիալական քարտերի տեսքով) և զգուշացնում է ՀՅԴ-ին, որպեսզի իր սոցապ.նախարարի միջոցով դադարեցնի հայության բռնի համարակալումը: Կան տվյալներ, որ Հայ Առաքելական եկեղեցու վերնախավում նույնպես ներդրվել են մասոններ, նաև՝ աղանդավորականներ, որոնք նպաստում են մարդկանց համարակալման ապազգային գործին:
     Մասոնական պարտադրանք է նաև «օպտիմալացման» գործընթացը, որի ներդրմամբ քանդվում են ՀՀ կրթական, առողջապահական համակարգերը, բարոյա-հոդեբանական ու գիտա-մշակութային ոլորտները:
    Մենք կոչ ենք անում Հայաստանի ու Սփյուռքի բոլոր     ազգային-ազգայնական ուժերին՝ համախմբվել Հայոց Հայրենիքը վերահաս վտանգից փրկելու նպատակով:

Հայ Ազգայնական Ճակատի Խորհուրդ

 ՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՈՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶԻՉ
«հայ ազգայնական»-ին
         Իր ծերունական տարիքին հասած, բայց  կյանքում Գարեգին Նժդեհի, Հայկ Ասատրյանի, Ռափայել Պատկանյանի և ազգայնական այլ հզորների գործերը երբևիցե չկարդացած «հայ ազգայնական» Ռուբեն Գևորգյանցի ճամարտակումները ազգայնական թեմաներով՝ պարզապես զվարճալի են (երբեմն, իհարկե՝ նողկալի): Նա պատվերով ստեղծել էր Հայաստանի ազգայնական կուսակցություն, որը պիտանիություն չունենալով չվերագրանցվեց: Իսկ ի՞նչ էր իրենից ներկայացնում այդ վաղամեռիկ կուսակցությունը. ասում է ինքը՝ մասոն Ռուբեն: «Ես ունեմ այլազգի բազմաթիվ ընկերներ, իմ ստուդիայում է աշխատում մանկության ընկերս, որն ադրբեջանցի է, իմ հիմնած կուսակցության՝ Հայաստանի ազգայնական կուսակցության կազմում 19 ռուս կա, նրանք տարբեր ոլորտներում իրականացնում են հայանպաստ գործունեություն…» («Օր», թիվ 182, հուլիս ամիս 2003թ.): Հետաքրքիր է իմանալ, թե թուրքերին հայության թշնամի ճանաչող «հայ ազգայնականն» ինչպես է հայ ազգի համար աշխատում և ծառայում ադրբեջանցի ընկերոջ միջոցով կամ այդ 19 ռուսներն արդյո՞ք ռուսներ են, թե՞ ջհուդախառը արարածներ… Եվ այդ ի՞նչ հայ ազգայնական կառույց էր հիմնել կինոռեժիսյոր Ռուբենը, որի հիմնական կազմը այլազգիներ էին և ո՞ր ազգի ազգայնականության շահերն էին փորձում նրանք պաշտպանել…
      «Հայ ազգայնական» Ռուբենը նշում է, որ ես սնվում եմ ինչ-որ կուսակցություններից: Նա չարաչար (հաստատ՝ միտումնավոր) սխալվում է, քանի որ ես «սնվում» եմ հայ ազգի մեծերից՝ գաղափարապես, և Հայ Արիական Միաբանության օրեցոր հզորացող կառույցից՝ նյութապես: Իր նման արտասահմաններում չեմ թափառում ու անհեթեթ կինոնկարներ, ու նաև ՀՀ-ից դուրս տարված նկարներ վաճառում Լիբանանում, Սիրիայում, Գերմանիայում ու այլուր՝ շահարկելով հայ ազգայնականությունը: Իմ ղեկավարած կառույցի գումարները նրա նման չեմ վաստակում դրսի այլազգի «մեծ հայասերներից», որոնց ազգային արժանապատվությունը սրբորեն պաշտպանում է Ռուբեն Գևորգյանցը. «…Ի՞նչ գործ ունենք հրեաների հետ, թուրքերը քիչ էին հիմա էլ հրեաներին թշնամի սարքենք» (Առավոտ, թիվ 31, 19 փետրվար, 2004թ): Հայոց պատմությունից մղոններով հեռու այս կինոռեժիսյորը երևի չգիտի, որ 1915թ. ցեղասպանության ղեկավարների՝ երիտթուրքերի մեծ մասը, թրքացած հրեաներ էին (Սալոնիկից պատվերով ժամանած) և հայության կոտորածները կազմակերպելով, հայության հզոր տնտեսական ու առևտրական լծակները արյամբ վերցնելով՝ տիրեցին Օսմանյան Թուրքիային, ու ստեղծեցին Իսրայել… Սրանք հանրահայտ իրողություններ են և «հայ ազգայնական» Ռուբենը մատնանշելով ցեղասպանության գործիքը՝ թուրքերին, իր պաշտպանության տակ է առնում ջհուդա-հրեաներին՝ պատվիրատուներին: Եվ դեռ հոխորտում է, թե. «Հարյուր անգամ ասեցի մի ֆիլմ պատրաստեք, որ հասկանան ինչ է կատարվել 15 թվին, 20 թվին…»: Ավելի լավ է նման «ֆիլմ», որն այս ապազգային անձը պիտի կյանքի կոչի, երբեք չստեղծվի, քանի որ սա էլ իր հերթին, ևս մեկ անգամ պիտի պղծի Հայոց պատմությունը: Սույն մասոնը չգիտի՞, թե՞ իրեն չիմացողի տեղ է դնում, որ Հայոց Եղեռնի մասին կան բազմաթիվ փաստագրական ու գեղարվեստական կինոնկարներ, ա՜յ քեզ անտեղյակ կինոռեժիսյոր…
    Այսօր, ջհուդա-մասոնական աշխարհի գաղտնի կառա-   վարությունն ամեն կերպ փորձում է տիրել մոլորակին ու մարդկությանը, և հայ մասոնը բացահայտորեն ջուր է լցնում սրանց ջրաղացին. «…շատ հայտնի հանճարեղ մարդիկ եղել են մասոններ: Միգուցե դա այն շարժումն է, որով մարդկությունը կպաշտպանի իրեն: Դա շատ հումանիստական շարժում է բոլոր ազգերի համար…» («Առավոտ» թիվ 31, 19 փետրվար, 2004 թիվ): Ի ուրախություն մեզ, ի դեմս ռուբենգևորգյանցների, ոչ հանճարեղ հայ մասոններ էլ կան, որոնց ծառայությունն այլազգիներին (ուրեմն՝ վնասը մեր ազգին) պակաս արդյունավետ են գոնե… Եվ այսպես, բոլոր ազգերին ձուլման տանող, մեկ ազգ-մարդկություն (միգուցե «Մեկ ազգ» կուսակցությունը Գոռ Թամազյանը սրա համար է մոգոնել) ստեղծող համապարփակեցման (գլոբալիզացիայի) գործընթացը Ռուբեն Գևորգյանցը համարում է «հումանիստական» և դեռ հորջորջում է հայ ազգայնականությունից: Իսկ նրա չմատնանշած հայ շատ մեծեր, իբր փորձելով մասոնությունը ծառայեցնել հայության շահերին. և’ իրենք են ընկել ծուղակը, և՝ ազգին են հասցրել այս թշվառ վիճակին…  Եվ իզուր է նա ձևեր թափում, թե մասոն չէ, բայց չդիմանալով նույն հարցազրույցում ավելացնում է. «Ճիշտ կլիներ, որ ես մասոն լինեի…», նման կերպ է արձագանքում նաև «Իրավունք»-ին հարցազրույց տված Կարեն Աղամյանը. «Դժբախտաբար մասոնական օթյակի անդամ չեմ…», վստահ եմ էլի կան նման դժբախտներ:
     Սա՞ է մատնանշում Ռուբեն Գևորգյանցը, ի՞նչ են տվել   այդ հայ մասոնները հայ ազգին, որ այսօր ոչ մեկս չենք նկատում: Իսկ որ կամա, թե ակամա այլոց են ծառայել՝ նկատելի է անզեն աչքերով…
     Ի դեպ, երբ անցյալ տարի Հայ Ազգայնական Ճակատը (ՀԱՃ) հանդիպեց ՀՀ արտ.գործ.նախարար Վ. Օսկանյանի հետ, նրա այն հարցին, թե ի՞նչ է նշանակում ազգայնական իշխանություն, կինոռեժիսյոր Ռուբենը պատասխանել էր թե. «դա հայրենասերների իշխանությունն է»: Ահա «հայ ազգայնականի»՝ ազգայնական իշխանության վերաբերյալ «դոկտրին»-ը, և սա դեռ նրա «լավագու՜յն» մտքերից են…
        Ցածրակարգ մասոնի ցածրակարգ «ազգայնական» դատողությունները ոչինչ չեն փոխելու ճշմարիտ հայ ազգայնական քաղաքական դաշտում, քանի որ նա և իր մանկլավիկներն իրենցից ոչինչ չեն ներկայացնում ո’չ որպես արվեստի մարդ, ո’չ էլ առավել ևս՝ հայ մարդ:
        Մասոնության «ծիտիկներ» ռուբենգևորգյանցները պարզապես գործիք են օտարների ձեռքին, և դեռ պետք է ճշտել, թե «Եթեր» թերթին տված իր հարցազրույցներից մեկում. «հայրս գիտեր շատ լեզուներ, բայց այդպես էլ հայերեն չսովորեց» ասող Ռուբենն ինչ արմատներ ունի…

Հ.Գ. – Այս խլրտումների պատճառը պարզ է դառնում նաև, երբ «Ռոտարի» ակումբի մի շարք անդամներ՝ Հովսեփ Սեֆերյան, Արմեն Ստեփանյան (ՀՌԱԿ փոխատենապետ), Ահարոն Ադիբեկյան, Կարեն Աղամյան և էլի ինչ-որ պարսկահայեր, բժիշկներ ու այլ «գործիչներ» որոշում են, թե ինչպես վարվեն ինձ հետ (նաև՝ Հայ Արիական Միաբանության հետ), որը բացում է իրենց նմանների դիմակները: Մանրամասները հետագայում…
Հայ Արիական Միաբանության
առաջնորդ՝ Արմեն Ավետիսյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
      Հայ Արիական Միաբանությունը բազմիցս նշել է, որ ՀՀ բանակի համագործակցությունը թուրքական և ադրբեջանական բանակների հետ անհեթեթություն է, եթե չասենք՝ ապազգային դրսևորում: Որևե նշանակություն չունի՝ այդ համագործակցությունը ՆԱՏՕ-ի, թե ԱՊՀ շրջանակներում է իրականացվում: Երբեք հրեական ու պաղեստինյան, կամ կիպրական ու թուրքական բանակները չեն համագործակցի, այն էլ՝ մեկը մյուսի տարածքում: Մենք դեմ ենք արտահայտվել, երբ թուրք զինվորականները պիտի մասնակցեին ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանում, երբ հայ սպաները պիտի մեկնեին Ադրբեջան (այստեղ էլ մերոնք մի այլ ապտակ ստացան, երբ արգելվեց մտնել Ադրբեջանի տարածք), երբ հայկական մի զորաջոկատ պիտի մեկներ Կոսովո, հիմա էլ՝ Իրաք…
       Եթե Հայոց պետությունը ի վիճակի լիներ ինքնուրույն որոշելու և երկրագնդի ցանակացած տեղում պաշտպանելու հայության ու մարդկության շահերը, ապա մենք միայն կըհպարտանայինք այդ փաստով, սակայն, այսօր մեզ որպես այս կամ այն գերտերության կցորդ՝ ծառայեցնում են իրենց շահերին ու Հայոց բանակն էլ մոլորակի այս կամ այն հատվածում պաշտպանում է այլոց շահերը: Եվ ահա առաջին հարվածը՝ օտարին ծառայելու հետևանքով:
       Փետրվարի 19-ին Հունգարիայի մայրաքաղաքում ադրբեջանցի զինվորականի կողմից (թուրքին հատուկ դավադիր նենգությամբ) քնած վիճակում սպանվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանը: Թուրքը մնում է թուրք, քիչ է ասված, սա ակնկալում է համարժեք պատասխան ցանկացած տեղում և յուրաքանչյուր հայի կողմից, քանի որ չունենք այնպիսի պետություն, որը պաշտպանի ՀՀ քաղաքացիների (էլ չենք ասում՝ համայն հայության) շահերը:
       Այս ստոր սպանության պատասխանատվությունն առաջին հերթին ընկնում է ՀՀ իշխանությունների վրա, այնուհետև՝ ՆԱՏՕ-ի հրամ.կազմի, որոնց համար հայ զինվորականները (և ոչ միայն նրանք) «խաղալիքներ» են ընդամենը…
     Իսկ Հունգարիայի պաշտպանության նախարարության հայտարարությունը. «…Կառավարությունը և նախարարությունը չեն ցանկանում քաղաքական շարժառիթներ տեսնել այս սպանության մեջ և սա պարզապես հանցագործություն է…ոստիկանությունը կպարզի այն…», – ուղղակի վրդովվեցուցիչ է, եթե հունգարացի բարձրաստիճան զինվորականները տեղյակ չեն հայ-թուրքական (ադրբեջանական) հակամարտությանը և քաղաքական ենթատեքստ չեն տեսնում, ապա առնվազն ապուշացված ռոբոտ զինվորականներ են:
     Հայե՝ր, արժանի հակահարված տանք թուրք-ազերինե-   րին մոլորակի յուրաքանչյուր թիզ հողում…
       Մա՝հ Հայության բոլոր թշնամիներին…

Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ

ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ
(1865-1927թ.թ.)
Փետրվարի 25-ին լրացավ
ՔԱՋԱՐԻ ՀԱՅՈՐԴՈՒ,
ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ
ծննդյան 139 – ամյակը

      «Երբ ցեղն է գործում՝ Գարահիսարցի մի հյուսըն դառնում է Անդրանիկ, և Սեբաստացի մի շինական՝ Մուրատ»:
Գարեգին  Նժդեհ

- Երբ իրիկունը գլուխներդ բարձին կդնեք, որ քնանաք, մի քիչ մտածեք ձեր ազգի մասին:
 – Ոչ մեկ թուրքի չեմ կրնար հավատալ, եթե անիկա երկինքեն իսկ իջախ ըլլա:
 – Ես հասարակ գյուղացի մըն եմ, իսկ դուք համալսարանական մարդիկ: Դուք կարդացած եք այս մատյանները, ես չեմ կարդացած, բայց կը ճանչնամ հայ ժողովուրդը, կը զգամ անոր ցավերը…
 – Ըլլանք իմաստուն գեթ ասկե հետո… առանց կուսակցական խտրության և կուսակցական մտահոգությունների: – Ֆիզիկական գոյությունը վերապրող ժողովրդին – ահա բարձրագույն հայրենասիրությունը զոր հիմա մենք ի հայտ կըրնանք բերել: – Արյունաքամ, ջարդված ու փշրված ժողովուրդ մըն ենք, իսկ այս վիճակին մեջ գտնվող ժողովրդի մը վերածնունդին համար պետք է հավաքական, անխոնջ ջանքեր, հավաքական կամք, փոխադարձ վստահություն և անկեղծություն:
ԱՆԴՐԱՆԻԿ

1988 – 2004թ.թ.

Ա Զ Գ Ա Յ Ի Ն    Զ Ա Ր Թ Ո Ն Ք

հատվածներ
1. Բնապահպանական Ցույցեր.
        Ճշմարտությունն է երաշխիքն առաքելության իրականացման և միակ կայծն՝ ունակ հրդեհելու կեղծ աշխարհը: Առաքելության բնազդն է ծնում անհատներ, ովքեր շրջում ու նպատակակետին են ուղղում պատմության անիվը, և օրեր՝ որոնք նոր սկիզբ են դառնում հարյուրամյակների համար:
      Եվ այս  տեսանկյունից 1988 թվականի փետրվարի 18-ն իր նշանակությամբ բեկումնային կարող է դիտվել ինչպես հայ ազգի, այնպես էլ՝ համայն մարդկության պատմության մեջ:
     Ի՞նչ  կատարվեց այդ պատմական փետրվարի 18-ին ու նրան հաջորդած օրերին:
    …Սատանան անգամ երազում չէր տեսնում ԽՍՀՄ փլուզումն ու մասնատումը, աներեր և անսասան էին համարվում աշխարհի 1/6-րդ մասը գրաված կայսրության հիմքերն ու սահմանները: Համայնավարական մսաղացն այնպիսի հզորությամբ, դաժանությամբ ու բավականությամբ էր աշխատում, խժռում, որ նրա դեմ պայքարի մասին մտածելն անգամ թվում էր խելացնորություն: Սակայն, պայքարող անհատներ և գաղտնի կազմակերպություններ, այնուամենայնիվ, կային ԽՍՀՄ տարածքում (նաև՝ Հայաստանում): Ի հատուցումն իրենց խելահեղ ընդվզման, այդ անհավասար պայքարի մարտիկները, նվազագույնը, որպես կանոն, դառնում էին քաղաքական բանտարկյալներ կամ՝ «հոգեկան հիվանդներ» և վերամշակվում ու դանդաղ մահվան էին դատապարտվում խորհրդային համակենտրոնացման ճամբարներում ու հոգեբուժարաններում: Իրենց սուրբ նվիրումի և ազգային կեցվածքի համար նրանցից շատերն էլ ոչնչացվում էին «թխած» քրեական հանցագործություներ կատարելու պատրվակով…
     Սակայն պայքարը շարունակվում էր, փոխանցվում սերնդեսերունդ, ստանում տարաբնույթ այլակերպումներ և առաջին անգամ ԽՍՀՄ պատմության մեջ, 1988 թվականի փետրվարյան օրերին, խելացնորվեց ոչ թե անհատը, կազմակերպությունը, այլ մի ամբողջ հանրություն՝ Հայ Ազգը: Սաղմնավորվում էր Ազգային Մեծ Զարթոնքը…
      …1988 թվականի փետրվարի 18, քաղաք Աբովյան, «Պոզիստոր» ա/մ «Սիրիուս» գործարան: Անհասկանալի շշուկները հետզհետե ավելի պարզ ու լսելի էին դառնում, իսկ գործարանի բանվորներն՝ ավելի պիրկ ու անհանգիստ: Աբովյանի տարածքում կառուցվում էին գազի կուտակման պահեստներ, որոնց վտանգավորությունը (հնարավոր ավերիչ պայթյուն՝ Աբովյանի և մոտակա տարածքների համար) աշխուժորեն հիմնավորում էին Երևանից ժամանած մարդիկ: Խնդիրն առաջին հայացքից համայնքային էր և մեծ քաղաքականության հետ կարծես թե բոլորովին կապ չուներ, բայց հաջորդող լուրերը քաղաքական նրբերանգներ բացահայտեցին՝ ինչ-որ նախաձեռնող խումբ նախապատրաստվում էր Աբովյանում նշել նաև 1921 թվականի փետրվարի 18-ի ժողովրդական ապստամբության 67-ամյակը: Հետաքրքրությունը հետզհետե մեծանում էր, լարվածությունը՝ նմանապես: Շուտով շրջանառության դրվեց հանրահավաքի գաղափարը:
      Եվ վերջապես, Աբովյանի մշակույթի պալատի մոտ, աշխատանքային օրվա  ավարտից հետո, տեղի ունեցավ հանրահավաք, որին մասնակցում էին հիմնականում «Սիրիուս» և «Չափիչ» գործարանների բանվոր-ծառայողները: Հանրահավաքը սակավաթիվ էր, հավաքվածներն էլ ցուցաբերում էին զգուշավորություն: Երևանից ժամանածները, սակայն, չհուսահատվեցին և շարադրելով իրենց նպատակները (դադարեցնել գազի կուտակման պահեստների շինարարությունը և այլն), որոշեցին փետրվարի 19-ին կազմակերպել ավելի բազմամարդ հանրահավաք՝ խնդրելով ներկաներին կազմակերպչական հարցերում աջակցել իրենց: Տեղական իշխանության ներկայացուցիչները կասկածանքով վերաբերվելով այս ամենին, այնուամենայնիվ, ցուցաբերեցին զսպվածություն և չմիջամտեցին միջոցառմանը:
      Ա՜յլ բան էր փետրվարի 19-ին:
        Առավոտյան, նախորդ օրվա հանրահավաքի կազմակերպիչները, մասնակիցների հետ միասին, գործադուլ վանկարկելով սկսեցին շրջել «Սիրիուս»  գործարանի արտադրամասերով: Մթնոլորտը գնալով շիկանում էր: Կեսօրին մոտ, հազարավոր բանվոր-ծառայողներ էին հավաքվել գործարանի գլխավոր դարպասների մոտ և պահանջում էին բացել այն: Տարերայնորեն կազմակերպված այս ցույցը մարդկանց համար անսովոր էր և շատերը մասնակցում էին ընդամենը հետաքրքրությունից դրդված: Գործարանի ղեկավարությունը փակելով գործարանից դուրս եկող հնարավոր ճանապարհները, սկսեց բանակցություններ վարել ցույցի կազմակերպիչների հետ: Շատ չանցած գործարանի մուտքերի մոտ և հարակից տարածքը ողողվեց տեղական իշխանության ու կոմկուսի պատասխանատու ներկայացուցիչներով, ոստիկաններով (միլիցիա), ՊԱԿ-ի և հրշեջ ծառայության աշխատակիցներով, նրանց ավտոմեքենաներով: Գործարանի ղեկավարությունը սկսեց ավելի եռանդուն համոզել ժողովրդին վերադառնալու իրենց աշխատատեղերը, վախեցնելով նաև, որ անհնազանդները կազատվեն աշխատանքից ու խստագույնս կպատժվեն: Սակայն, տեղի ունեցավ անսպասելին, մարդկային զանգվածը այս ամենից հուզված ու գրգռված պոռթկած, տապալեց իր ճանապարհը փակող դարպասներն այնպես, որ հակառակ կողմում կանգնած իշխանավորները մի կերպ հասցրեցին փախչել այս ու այն կողմ՝ ցուցարարների ոտքերի տակ չճզմվելու վախից: Եվ ոգևորված մարդկային լավան գոռում-գոչյուններով մխրճվեց ոստիկանական անկանոն շարքերի մեջ: Այս ամենն, իրոք, այնքան անսպասելի էր, որ ոստիկանների հոծ շարքերը երերացին, իսկ ներկա իշխանավորները չկողմնորոշվեցին իրենց հետագա գործողություններում: Մարդկային բազմահազարանոց զանգվածը տարածվեց ճանապարհի երկարությամբ: Սկսեցին փոխադարձ հրմշտոցներն ու բղավոցները: Կազմակերպիչներն ավելի ճկուն գտնվեցին ու զգալով այդ պահին հանրահավաք կազմակերպելու անհնարինությունը, բախման ու խուճապի առաջացման հավանականությունը, անմիջապես որոշեցին անցկացնել երթ դեպի գազի կուտակման պահեստներ, որն էլ սակայն, հետզհետե խմորվող համընդհանուր խառնաշփոթից խուսափելու պատճառով ընթացքում փոխարինվեց քիմիական պատրաստուկների գործարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքով: Երթին միացան նաև «Չափիչ» գործարանի փոքրաթիվ բանվոր-ծառայողներ: Ամեն ինչ թելադրում էր պահը, իշխում էին հուզմունքն ու կրքերը: Ոստիկանների պարբերաբար կառուցվող պատ-շարքերը ցիր ու ցան էին լինում նրա մեջ մխրճվող մարդկային ալիքի հզոր ճնշումից…
    Երթի ճանապարհին հավաքելով նորանոր մարդկանց, վերջապես, քիմիական պատրաստուկների գործարանի մոտ  տեղի ունեցավ հանպատրաստից հանրահավաք, որտեղ բացատրվեցին կատարվող իրադարձությունների նպատակները, նշվեցին հետագա անհրաժեշտ քայլերը և որոշվեց կազմակերպել համաքաղաքային գործադուլ: Դադարեցնելով քիմիական պատրաստուկների գործարանի շինարարական աշխատանքները, բանվորները համընդհանուր պահանջի ներքո միացան գործադուլավորներին: Որոշ ժամանակ անց կրքերը կարծես սկսեցին հանդարտվել, տեղական իշխանության, ոստիկանության, ՊԱԿ-ի ներկայացուցիչները սթափվելով համակած անակնկալ շփոթից, արդեն հանրահավաքի ընթացքում «քաղպարապմունքներ» էին անցկացնում: Թվում էր, թե ամեն ինչ վերջանալու մոտ է, մանավանդ, որ կազմակերպիչների մեծ մասը նույնպես համոզում էր ժողովրդին տուն գնալ, չխախտել հայտարարված գործադուլը և հաջորդ օրը կրկին հավաքվել: Սակայն, յուրաքանչյուր պայքար ծնում է իր զավակներին ու առաջնորդներին և այստեղ էր, որ հայտնվեցին մի խումբ անհողդողդներ, որոնք այս դրվագի մեջ կատարեցին մի շրջադարձ, որը հանկարծակի բերեց նույնիսկ բուն կազմակերպիչներին: Նորելուկ կազմակերպիչները  չբավարարվելով իշխանավորների խոստումներով և օրվա ձեռք բերած արդյունքներով, կարճատև խորհրդակցությունից հետո մարդկային զանգվածն ուղղեցին դեպի Երևան: Այս քայլն ուղղակի պահի ծնունդ էր: Իշխող աղմուկ-աղաղակների ներքո ժողովրդի մի մասն ընկրկեց, սակայն մի մեծ խումբ համառորեն սկսեց երթը: Ամեն ինչ կատարվեց անսպասելիորեն արագ և գնալով մեծանում էր ցուցարարների մասնատված խմբերի միջև տարածությունը: Մինչև Երևան իհարկե դեռ բավականին ճանապարհ կար, սակայն, մարդկանց հայացքները լի էին վճռականությամբ և անզիջողականությամբ: Աբովյանում մնացած ցուցարարների մի մասն էլ «Սիրիուս» գործարանի ժողովների մեծ դահլիճում հանդիպեց քաղաքի և գործարանի ղեկավարության հետ, գործադուլներն ու բարձրացված հարցերը հիմնավորելու, օրինականացնելու նպատակով…
      Երևան տանող մայրուղու պետավտոտեսչության կենտրոնական հենակետի մոտ ոստիկանական խիտ շարքերն արդեն կազմ ու պատրաստ սպասում էին երթի մասնակիցներին: Այստեղ էր վճռվելու երթի ճակատագիրը: Եվ ի պատիվ երթի մասնակիցների, նրանք չնահանջեցին ու փոխադարձ հրմշտոցներից հետո ոստիկանները ստիպված տեղի տալով բացեցին ճանապարհը դեպի քաղաքամայր Երևան: Տեսարանն, իրոք, տպավորիչ էր: Մարդկային ալեկոծված զանգվածը ցնծում էր ու հաղթանակի բերկրանքով համակված, չկանգնեց նույնիսկ բանակցության համար Երևանից ժամանած պետական և կոմկուսի բարձրաստիճան ղեկավարների ժամանումից հետո: Նրանք այդպես էլ նստած մնալով մեքենանների մեջ, արժանացան ընդհանուր սուլոցների և կշտամբանքների: Երթի մասնակիցների համար Երևան հասնելը դարձել էր անկոտրում նպատակ, անբեկանելի պահանջ…
     Երևանում տեղյակ չէին այս ամենին և աբովյանցիների բուռն երթը մայրաքաղաքի փողոցներում միայն զարմանքի ու տարակուսանքի հայացքներ էր առաջացնում: Երթն ավելի տպավորիչ դարձնելու նպատակով աբովյանցիները կանգնեցրին ավտոմեքենաների երթևեկությունը և քայլարշավի ընթացքում ծնվող բնապահպանական կոչերի ընդհանուր վանկարկումներով փորձեցին մայթերին հավաքված մարդկանց բացատրել մայրաքաղաք հասնելու պատճառը: Հետաքրքրությունից կամ համակարծիք լինելով, բազմաթիվ երևանցիներ միացան երթին և ընթացքում որոշվեց այն ավարտել Թատերական հրապարակում՝ հանրահավաքով…
       Հանրահավաքում հնչեցին գազի կուտակման պահեստներին վերաբերող և ընդհանրապես բնապահպանական խնդիրների մասին ելույթներ («Նաիրիտ», ատոմակայան և այլն), ինչպես նաև ընթերցվեց աբովյանցիների բողոքը՝ ուղղված Հանրապետության իշխանություններին:Դեռ ելույթները չէին ավարտվել, երբ ինչ-որ մարդիկ հայտնեցին, որ Արցախում շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունենում  ու խնդրում են բոլորին, մասնավորապես՝ աբովյանցիներին, հաջորդ օրն ավելի կազմակերպված ներկայանալ հանրահավաքի՝ Հայաստանի և Արցախի վերամիավորման պահանջով ու տրամադրվածությամբ: Աբովյանցիները հոգնած, բայցև հպարտորեն, երթուղային ավտոբուսներով վերադարձան Աբովյան և աչքի ընկած կազմակերպիչներն իրենց առաջին լուրջ հավաքում հանգամանորեն որոշեցին ու մշակեցին գալիք օրվա կազմակերպվելիք գործադուլների ու երթերի անցկացման ժամն ու ձևերը, չնայած շատ բան դեռևս պարզ չէր, հատկապես Արցախի խնդրի առումով…
       Հաջորդ առավոտյան, փետրվարի 20-ին աննկարագրելի պոռթկում էր, գործադուլներն ու երթերն ավելի բազմամարդ էին ու կազմակերպված: Իշխանավորները և ոստիկանները չնայած դիմադրում էին (կողքից բավականին տպավորիչ), սակայն երևի թե արդեն լոկ ձևականորեն: Նույնիսկ Երևան գնալու համար նրանցից մի քանիսն ավտոբուսներ առաջարկեցին, պատճառաբանելով, թե ծերեր և կանայք կան, սակայն ցուցարարների նպատակը անպայմանորեն ոտքով գնալն էր: Որոշմանը կողմ էին բոլորը: Այս անգամ «Սիրուս» և «Չափիչ» գործարանների գործադուլավորներին միացան տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների բանվոր-ծառայողներ ու նախորդ ցույցից ոգևորված աբովյանցիներ: Պտույտ գործելով Աբովյանի փողոցներով, համալրվելով զարմացած աբովյանցիներով, երթի մասնակիցները Հայաստանի և Արցախի վերամիավորման բացականչություններով ու ցուցապաստառներով շարժվեցին դեպի Երևան: Եվ այս անգամ էլ ոստիկանները նահանջեցին ու ցուցարարները հաղթահարելով Աբովյան-Երևան տարածությունը, խրոխտ երթով, երևանցիների ողջյունների ու ծափահարությունների ներքո մտան Թատերական հրապարակ…
     Թատերական հրապարակի հանրահավաքից հետո ա-   բովյանցիների պատվիրակությունը ՀԽՍՀ կառավարության շենքում հանդիպեց Նախարարների Խորհրդի ներկայացուցիչների հետ, շարադրեց ցուցարարների տեսակետները՝ բնապահպանական խնդիրների (մասնավորապես՝ գազի կուտակման պահեստների) և Հայաստանի ու Արցախի վերամիավորման հարցի շուրջ, և իհարկե պահանջեց ավտոբուսներ՝ հոգնած աբովյանցիներին Աբովյան տեղափոխելու համար:
      Ցուցարարները որպես հաղթանակի արդյունք. օգտվե-   ցին կառավարության տրամադրած ավտոբուսներից, սակայն նրանց դեռ յոթ օր շարունակ սպասվում էր ծանր, բայց պատվաբեր երթեր՝ Աբովյան-Երևան արդեն պատմական նշանակություն ձեռք բերող ճանապարհով…
    Փետրվարի 20-ին բնապահպանական ցույցերն իրենց տեղը զիջեցին Արցախյան Շարժմանը, որը շուտով պետք է վերածվեր արցախյան ազատամարտի, հայ ազգային ազատագրական պայքարի, հայության գոյամարտի…
       …Այս պայքարում հերոսացան շատերը, իսկ նրանցից լավագույններն անմահացան՝ ամփոփվելով հայրենի հողի մեջ…
(շարունակությունը՝ 24-րդ էջում)

2. Արցախյան Շարժում.
     1988 թվականի փետրվարյան բնապահպանական ցույցերն ու դրանց անմիջապես հաջորդած Արցախյան Շարժումը կարծես քննություն էին պատմության և Աստծո առջև.՝ հայ ազգի կարողությունների, ողջախոհության, գենետիկ հիշողության… և հետագա գոյատևության առումով, որն ազգը հանձնեց գերազանց կերպով: Նիրհից արթնացավ նախնյաց գենը, պոռթկաց հայ-արիական ազատատենչ-ռազմատենչ ոգին ու խոսեց ազգային առաքելության բնազդը՝ հավերժության զորեղ ձայնը: Եվ այդ վայրկյանից, այլևս անկոտրում  էր ազգի կամքը ու նրա վրա հենված ազգային ազատագրական՝ դեպ անկախության, ազատության ու հայրենատիրության տանող պայքարը…
      1988 թվական, փետրվարի 20:
     Երկու օր տևած բնապահպանական ցույցերն անմիջա-  պես անցան հիշողության գիրկը, որպեսզի հետագայում Արցախյան Շարժման ամենաեռուն ժամանակահատվածում նորեն օգտագործվեն որպես քաղաքական ազդեցիկ լծակ: Իսկ այդժամ Ազգային Զարթոնքն էր երկունքի մեջ…
        Փետրվարի 20-ին նախորդ ցույցերի կազմակերպիչները մի առանձին խանդավառությամբ էին պատրաստվում հաջորդ գործադուլին: Արցախից կցկտուր հասնող լուրերը ստիպում էին գործել արագ, որոշ դեպքերում առանց հանգամանորեն մտածելու, սրտի մղումով: Ժամանակը թանկ էր…
       Այս անգամ էլ գործադուլի կազմակերպման շարժիչ ուժը «Սիրիուս» գործարանի բանվոր – ծառայողներն էին, որոնք ինչպես Արցախյան Շարժման, այնպես էլ ազատամարտի ամբողջ ընթացքում մնացին որպես առաջամարտիկներ: Նրանց անբաժան և վստահելի ընկերներն էին «Չափիչ» գործարանի բանվոր – ծառայողները: Սակայն, շուտով քաղաքի բոլոր հիմնարկ – ձեռնարկություններին, ամենատարբեր կազմակերպություններին վիճակված էր անխուսափելի ճակատագիր՝ միանալու պայքարի այս երկու «հսկաների» ձայնին, պատմական անջնջելի հիշողության նվիրական ու հարազատ կանչին…
       Փետրվարի 20-ից 26-ը ներառյալ աբովյանցիներն ամեն առավոտ երթով, Արցախը Հայաստանին վերամիավորելու կոչերով ու ցուցապաստառներով, ազգային – հայրենասիրական երգերի հուսադրող մեղեդիների ընկերակցությամբ քայլում էին Աբովյան – Երևան «երթուղով» և ամեն անգամ երևանցիների ոգևորիչ բացականչությունների, ծափողջյունների ներքո մտնում Թատերական հրապարակ…
     Այս քայլարշավն ընդօրինակեցին Հայաստանի բազմաթիվ բնակավայրերի նվիրյալ հայորդիներ (Չարենցավան, Հրազդան, Էջմիածին, Գյումրի և շատ ու շատ այլ քաղաքներ-գյուղեր), որոնց մուտքը Թատերական հրապարակ ժամանակ առ ժամանակ թնդացնում էր հարյուր հազարների հասնող ներկաներին, սակայն շուտով սումգաիթյան ոճիրն իր ազդու կնիքն էր դնելու ցուցարարների հետագա գործողությունների ու մարտավարության վրա, իսկ Աբովյանը պայքարի այդ  բովում արժանանալու էր «Հայաստանի Պիտեր» անվանմանը:
        Նախնյաց մարտունակ,  իմաստուն ու բազմափորձ ոգին էր խլրտում հայ նոր սերնդի սրտերի և ուղեղների մեջ: Ամեն ինչ դեռ նոր էր սկսվում…
1993-1995թ.թ. – ք.Աբովյան
 
Ընթացքի մեջ են «Ազգային Զարթոնք»-ի բոլոր երեք հիմնական գլուխների (1.«Բնապահպանական ցույցեր», 2.«Արցախյան Շարժում» և 3.«Արցախյան Ազատամարտ») ամփոփման ու սրբագրման աշխատանքները: Հետագայում նախատեսվում է«Ազգային Զարթոնք»-ը ամբողջությամբ հրատարակել որպես համառոտ պատմական ակնարկ:        

«Փետրվարյան Ահեղ Օրեր»
       Փետրվարյան ահեղ օրեր
                         վերածնունդ բերիք և՝ լույս,
       Ոտքի կանգնեց հայը ավեր
                         և ճառագեց փայփայված հույս:
       Փոքրիկ, տանջված մի ժողովուրդ
                         հավատալով խոսքին բարի,
       Ելա՛վ հանուն արդարության,
                         ելա՛վ հանուն ապագայի:
       Ու դղրդա՜ց աշխարհը չար
                         շառաչյունից այդ միաձայն,
       Ու զարմացած մոլորակը կանգնե՛ց
                         մի պահ, կանգնե՛ց անձայն:
       Պահված վիշտն ու տառապանքը
                         դուրս հորձեցին այնքա՛ն ուժգին,
       Որ թվում էր պահել նրան
                         չի հաջողվի և ոչ մեկին:
       Սակայն պայթյունն այդ ահռելի,
                         որ ծնվել էր Արցախ հողում.
       Իր մեջ չուներ կեղծիք, չարիք.
                         արդարությու՛ն էր հորդորում:
       Մոռացել էր հայը ավա՜ղ
                         դառը դասը իր պատմության,
       Որ դաշինքը եղբայրության
                         պահպանվել է իր մոտ միայն…
       Նորից թափվեց արյուն անմեղ
                         և հոխորտանք մեր հասցեին,
       Սակայն արար աշխարհ կանգնեց
                         ու պաշտպանե՛ց ըմբոստ հային…
       Թիկունք եղան շա՜տ-շատերը,
                         բայց՝ ոչ կոչեցյալ մեր եղբայրները,
       Մանավանդ մեծը, ամենամեծը,
                         որը և դարձավ չարիք աղետյալ:
       Եվ բացվեցի՜ն աչքերը հայի,
                         արթնացա՜վ ուղեղը խաբված քնից
       Եվ պարզվեց դարձյալ,
                         որ «եղբայրական» այս ընտանիքում
       Հայը չի կարող և այսպես
                         ապրել նա էլ չի՛ ուզում:
       Ու պիտ որոտա՛ նոր շանթ
                        ու կայծակ, ահավո՛ր ու մե՛ծ,
       Պատռելով պատնեշ ամպերը
                         բոլոր, շարժվի՛ մինչև վերջ՝
       Դե՛պ ազատություն, դե՛պ անկախություն,
                         հավերժանալու տենչո՛վ անվերջ:

14.04.1989թ. – ք. Աբովյան
Արմեն Ավետիսյան
ՀԱՄ առաջնորդ

                     * * *               
Հայրենասիրական
Ազգահավաք է, նոր ազգի հավաք…
Մանուկ Մհերը զարթնել է նիրհից
Եվ հայրածիծաղ հոգով զորացած՝
Հայոց Երկնքից թևածում է ցած
Դեպի մայր երկիր՝ հողը Ավետյաց,
Դեպ Սրտատունը իր հզոր նախնյաց՝
Բերելով իր հետ ժամանակը Հոր՝
Հայոց գալիքը՝ հինավուրց ու նոր…
Ե’վ ղողանջում են սրտերը բոլոր,
Ե’վ մանկանում են դարերն ալևոր,
Արթուն Մհերն է կանչում ամենքին.
Հայահավաք է, նոր ազգի հավաք…

* * *
ՈՒռկանդ վերցրո’ւ, գնա’ այստեղից,
Դու Հայոց ծովից առնելիք չունես,
Հայոց աշխարհը Հային է տրված,
Իսկ դու օտար ես և իրավազուրկ,
Քանզի մաս չունես Հոգու Աշխարհից,
Լույսի աշխարհից տանելիք չունես…
ՈՒռկանդ վերցրո’ւ, գնա’ այստեղից,
Աշխարհի իշխա’ն, խաբող բռնապետ…

* * *
Հողի վրա ես, բայց հողինը չես,
Աշխարհի մեջ ես, աշխարհինը չես,
Ո՞վ ես դու, գիտե՞ս՝ որտեղի՞ց եկար,
Ի՞նչ պիտի անես, ի՞նչ է լինելու…
Հարցերը շատ են, պատասխանը՝ մեկ,
Աշխարհը հարց է, իսկ դու՝ պատասխան,
Դու Հոգի ես՝ Սեր, դու Սիրտ ես, դու՝ Հայր,
Լույսի գավաթ ես, դու իշխող ես՝ Հայ…

* * *
Այս անձնագիրը նոր անձիդ գիրն է,
Կյանքի անցաթուղթ՝ մուտքի և ելքի,
Վկայականն է Հայի ինքնության,
Իրավունքների և իշխանության,
Նրա տարիքի և հասունության,
Նրա ուղղաքայլ աներերության…
Այս նոր անձնագրին շատերն են ձգտում,
Բայց սա քոնն է, Հա’յ, ոչ մեկին չտաս…

                                                     Իշխան Բադալյան

Այս գրառումը հրապարակվել է Հայ Արիներ, Տպագիր Մամուլ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։