Ամպրոպը ճայթեց հայոց երկնքում

Ամպրոպը ճայթեց հայոց երկնքում,

Եթե քնած եք, արթնացեք քաջե’ր,

Վահագնի սուրը ձեզ է սպասում,

Ձեզ են սպասում բազմաթիվ ջահեր:

Ասում եք՝ ո՞ւր է սուրը Վահագնի,

Ո՞Ւր են ջահերը մեր ազատության,

Մի՞թե կարող ենք դարավոր քնից

Մաքրել պատերը հինավուրց մեր տան:

Այո’, կարո’ղ եք, – պայթեց երկինքը,

Քաջերը շատ են, հերոսները՝ քիչ,

Հայրենի հողում ամեն մանկիկը

Պիտի արձակի հերոսակա’ն ճիչ…

* * *

Լեռան գագաթին, ուր բարդիները

Մի աստվածային շվաք են ստեղծում

Տաճար էր կանգնած: Տարեց քրմերը

Ամեն առավոտ աղոթք էին երգում:

Տաճարը տոնն էր Հայ Աստվածների,

Նրանք այնտեղ էին հանգիստը առնում,

Կապտորակ, ծավի երկինքը բարի

Քաղցր աչքով էր տաճարին նայում:

Բայց եկան օրեր՝ ահեղ, ահարկու,

Տաճարն ավերվեց հրով ու սրով,

Քրմերը մեռան կատաղի կռվում,

Կորավ երկնքի հեզ ժպիտը մով:

Լեռան գագաթին, ուր տաճարն էր սեգ

Տնկվեց «զորավոր» փայտակուռ մի խաչ,

Լեռների վրա տարածվեց մի մեգ

ՈՒ մարդիկ հագան սևագույն վեղար:

Իսկ հետո ամբողջ տարիներ անցան,

Իսպառ ավիրվեց հնի շենքը մեր

ՈՒ փայտե խաչը մի մատուռ դարձավ

Եվ ապրեց դարեր, ահավոր դարեր:

Մարդիկ կարծեցին, թե՝ վերջ, մահացան

Հայ աստվածները գոյության կռվում,

Իր երկրից քշված ու մերժված հրեան

Մի նոր դրախտ է մեր երկրում կերտում:

Բայց երկնակարկառ մեր սեգ լեռներում

ՈՒ մշուշապատ կիրճերում մեր մութ

Գաղտնի ծվարած լույս-մեհյաններում

Դեռ բոցկլտում է սրբազան մի հուր:

* * *

Լեռան գագաթին, տաճարի տեղում

Այժմ ավերակ մատուռն է կանգնած:

Շուրջը խավար է անլույս գիշերում,

Շուրջը ամայի ամեն ինչ թոշնած:

Բայց ամեն տարի, տարին մի անգամ,

Երբ Հայոց երկրում գարունն է բացվում,

Մատուռի շուրջը տոն է մոգական.

Հայ Աստվածները երկիր են իջնում:

Խորանի վրա հրեա Աստծու

Նորից խարույկ է բոցկլտում պայծառ

Մատուռի քարե պատերը անձուկ

Անհետանում են բացերում անծայր:

Տաճար է դառնում մատուռն ավերակ,

Շուրջպար են բռնում Աստվածները հին,

Մի քանի վայրկյան դառնում են կրակ

Անգամ սրտերը լուռ շիրիմների:

Վայրկյաններ տևեց նրանց պարը: Վերջ:

ՈՒ անհետացան աստվածները հին,

Բայց հրի կարոտ մեր սրտերի մեջ

Միշտ բոցկլտում է կրակը անգին…

Արամ Մեհյան


Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։