Ցեղը Արիական
Դու’ ես մեր Աստված – ո՜վ Հա’յր Արա,
Դու’ արարեցիր աշխարհն արար,
Սուրբ և Արդար է Անունդ Բարի,
Որն հոգով կրում են սերունդներն Արի…
Թող որ աշխարհն Արարատյան,
Շողա Քո լույսով Տիեզերական,
Եվ Ցեղը Քո Հայ-Արիական,
Լինի միշտ զորեղ ու հերոսական:
Հայ-Արին Արև՝ հուրը Վահագնի,
Ձախ թևին դրած Խաչ-Պատերազմին,
Աջ բռունցքի մեջ՝ Թուր-Կեծակին,
Ու ինքն էլ հեծած Քուռկիկ-Ջալալին…
Սնվում է նա ուժից հավերժական,
Աստվածային ու Տիեզերական,
Այսպես ապրել ենք ու միշտ պիտի ապրենք,
Որ նորեն ազգովի մենք բարգավաճենք:
Ուժի դեմ՝ ուժ, սակայն արդար,
Թշնամու դեմ՝ ամուր պատնեշ,
Աստվածները մեզ պահապան,
Արիական հոգով ապրենք,
որ ազգովի ՎԵՐԱՀԱՌՆԵՆՔ…
Յուրիկ Մանասյան




Armenian